Սեղմել Esc փակելու համար:
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՆ ԱՄՄԱՆՈՒՄ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՆ ԱՄՄԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ...

 

 

020.1128.101213

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՆ ԱՄՄԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՐԴԱՆԱՆԻ ՀԱՇԻՄՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 10 դեկտեմբերի 2013թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող, զեկուցող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2013 թվականի հունիսի 24-ին Ամմանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 26 նոյեմբերի 2013թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիրն ստորագրվել է 2013թ. հունիսի 24-ին Ամմանում:

Համաձայնագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության հաստատումն ու զարգացումը:

Սույն Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության սկզբունքով պարտավորվում է.

- համագործակցել կրթության և գիտության բնագավառներում` սույն Համաձայնագրի, միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի և սկզբունքների, ինչպես նաև Համաձայնագրի կողմ երկրների ներպետական օրենսդրության համաձայն,

- նպաստել Համաձայնագրի կողմ երկրներում միջնակարգ, միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտահետազոտական ինստիտուտների և այլ հաստատությունների միջև անմիջական կապերի հաստատմանն ու զարգացմանը,

- գիտական համագործակցությունը զարգացնելու և ընդլայնելու նպատակով` մշակել և իրականացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գիտահետազոտական ծրագրեր և նախագծեր, ինչպես նաև փոխանակել ձեռք բերված արդյունքները, գիտական և կրթական տեղեկատվությունը,

- տրամադրել կրթաթոշակներ Հորդանանի Հաշիմյան Թագավորության քաղաքացիներին` միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանելու, ինչպես նաև գիտական հաստատություններում գիտահետազոտական գործունեություն ծավալելու համար,

- բանակցել, փոխադարձ համաձայնությամբ, Կրթական վկայագրերի, գիտական աստիճանների և ակադեմիական կոչումների հավասարեցման մասին համաձայնագիր կնքելու շուրջ,

- կրթական և գիտական խնդիրների լուծման համար փոխադարձ աջակցություն ցուցաբերել այն միջազգային կազմակերպությունների շրջանակներում, որոնց աշխատանքներին Համաձայնագրի կողմերը մասնակցում են,

- իր ուսումնական հաստատություններում նպաստել մյուս Կողմի լեզվի, գրականության, պատմության և մշակույթի ուսուցման և դասավանդման գործընթացին, ինչպես նաև օժանդակել մասնագետների, մեթոդական ձեռնարկների, դասագրքերի փոխանակմանը,

- խրախուսել գիտաշխատողների, պրոֆեսորների, ուսուցիչների, ուսանողների և աշակերտների փոխադարձ այցելությունները` կրթության և գիտության բնագավառներում ձեռք բերած փորձն ու նվաճումները փոխանակելու նպատակով,

- Համաձայնագիրն իրականացնելու համար մշակել համագործակցության ծրագրեր` կոնկրետ գործողություններ իրականացնելու և համագործակցության պայմաններն ու ձևերը կանոնակարգելու համար,

- Համաձայնագրի մեկնաբանումից կամ իրականացումից առաջացած ցանկացած վեճ կարգավորել քննարկումների և բանակցությունների միջոցով:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2013 թվականի հունիսի 24-ին Ամմանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

10 դեկտեմբերի 2013 թվականի

ՍԴՈ-1128

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
10.12.2013
N ՍԴՈ-1128
Որոշում