Սեղմել Esc փակելու համար:
2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԵՎ ՎԵՐ ...

 

 

020.1261.210316

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՐՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 10 մարտի 2016թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Միրումյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2015 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 24.02.2016թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2015 թվականի նոյեմբերի 18-ին` հանրային ֆինանսական հաշվետվությունների որակի և ընտրված էլեկտրոնային կառավարման կատարելագործված ծառայությունների հասանելիության բարելավման ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) ֆինանսավորելու նպատակով:

2. Համաձայնագիրն ունի երեք Առդիր` Առդիր 1. «Ծրագրի նկարագրությունը», Առդիր 2. «Ծրագրի կատարումը», Առդիր 3 և Հավելված: Ծրագրի նպատակն է ֆինանսական հանրային հաշվետվությունների որակի և ընտրված էլեկտրոնային կառավարման կատարելագործված ծառայությունների հասանելիության բարելավումը: Ծրագիրը բաղկացած է չորս մասերից` Մաս 1. «Պետական ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգեր», Մաս 2. «Ծառայությունների մատուցման բարելավմանն ուղղված էլեկտրոնային կառավարման լուծումներ», Մաս 3. «Կարողությունների զարգացում և կարողությունների ստեղծման փոքր միջամտություններ» և Մաս 4. «Ծրագրի կառավարում»:

3. Համաձայնագրին համապատասխան` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (այսուհետ` Բանկ) Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի 21.000.000 (քսանմեկ միլիոն) ԱՄՆ դոլարին համարժեք վարկ (այսուհետ` Վարկ) Համաձայնագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման նպատակով:

4. Վարկը Հայաստանի Հանրապետությանը տրամադրվում է 25 տարի ժամկետով, որից 14.5-ը` արտոնյալ (առանց մայր գումարի վճարման): Վարկի տոկոսադրույքը կազմում է 6-ամսյա ԱՄՆ դոլարի LIBOR+ փոփոխական մարժա: Մայր գումարի մարումները կատարվելու են կիսամյակային հավասար մասնաբաժիններով` սկսած 2030 թվականի մայիսի 1-ից մինչև 2040 թվականի մայիսի 1-ը:

5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

1) Վարկի մարումը կատարել կիսամյակային կտրվածքով` յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ին և նոյեմբերի 1-ին,

2) իրականացնել Ծրագիրը Համաձայնագրի դրույթներին և դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող ժամանակացույցներին և Հավելվածին համապատասխան,

3) վճարել սկզբնավճար Վարկի գումարի մեկ քառորդ տոկոսին (0.25%) հավասար չափով,

4) վճարել Պարտավճար Վարկի գումարի չառհանված մնացորդի տարեկան մեկ քառորդ տոկոսին (0.25%) հավասար չափով,

5) Ծրագրի պատշաճ վերահսկողությունը, համակարգումը և կատարումն ապահովելու նպատակով Ծրագրի իրականացման պատասխանատվությունը վերապահել Պետական կառավարման հատվածի բարեփոխումների հանձնաժողովին, որը պետք է` ա) հանդես գա որպես Ծրագիրը համակարգող խորհուրդ, բ) գլխավորվի Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի կողմից, ով նաև Ծրագրի տնօրենն է, և գ) պատասխանատու լինի Ծրագրի ռազմավարական ուղղորդումն ապահովելու և Ծրագրի Գործառնական ձեռնարկը, Ծրագրի տարեկան բյուջեները և ֆինանսական կառավարման և գնումների հիմնական փաստաթղթերը հաստատելու համար,

6) յուրաքանչյուր տարվա մարտի 1-ից ոչ ուշ Բանկին ներկայացնել տարեկան մոնիտորինգի, գնահատման հաշվետվության և Գնումների վերանայման պլան` Բանկին բավարարող ձևով և բովանդակությամբ,

7) ապահովել Ծրագրի իրականացումը Հակակոռուպցիոն ուղեցույցի դրույթներին համապատասխան:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2015 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

10 մարտի 2016 թվականի

ՍԴՈ-1261

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
10.03.2016
N ՍԴՈ-1261
Որոշում