19.11.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
31 հունվարի 2022 թվականի N 94-Ն
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ` ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ) ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԴԱՍԸՆԹԱՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ, ԴԱՍԸՆԹԱՑԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
4. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԿԱՐԳԸ
(4-րդ բաժինը փոփ. 13.03.2023 թիվ 227-Ն հրաման)
42. Դասընթացի արդյունքներն ամփոփում է ՈՒսումնական կենտրոնը:
43. Դասընթացի ամփոփումն իրականացնելիս հաշվի են առնվում հետևյալ բաղադրիչները`
1) դասընթացին մասնակցություն,
2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 14.11.2024 թիվ 1496-Ն հրաման)
3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 14.11.2024 թիվ 1496-Ն հրաման)
4) ավարտական քննության գնահատական:
(43-րդ կետը փոփ. 14.11.2024 թիվ 1496-Ն հրաման)
44. Դասընթացի ամփոփման համար սույն հավելվածի 43-րդ կետում նշված բաղադրիչները ունեն հետևյալ կշռային միավորները`
.__________________________________________________________________.
|Բաղադրիչի անվանումը չափորոշիչները, կշռային միավորի |Կշռային |
|գործակիցը |գնահատականը|
| |(միավոր) |
|______________________________________________________|___________|
|դասընթացին մասնակցություն | 6 |
|______________________________________________________|___________|
|ավարտական քննության գնահատական | 12 |
.__________________________________________________________________.
(44-րդ կետը փոփ. 14.11.2024 թիվ 1496-Ն հրաման)
45. Կշռային միավորները հաշվարկելիս կիրառվում է հետևյալ մեթոդաբանությունը`
1) (1-ին ենթակետն ուժը կորցրել է 14.11.2024 թիվ 1496-Ն հրաման)
2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 14.11.2024 թիվ 1496-Ն հրաման)
3) ավարտական քննության գնահատականի դեպքում`
ա. առավելագույն հնարավորից 90-100%` 12 կշռային միավոր,
բ. առավելագույն հնարավորից 80-89%` 10 կշռային միավոր,
գ. առավելագույն հնարավորից 70-79%` 8 կշռային միավոր:
4) դասընթացին մասնակցություն`
ա. 90-100%- մասնակցություն` 6 կշռային միավոր,
բ. 85-89% մասնակցություն` 4 կշռային միավոր,
գ. 81-84% մասնակցություն` 2 կշռային միավոր,
դ. մինչև 80% մասնակցություն` 0 կշռային միավոր:
(43-րդ կետը փոփ. 14.11.2024 թիվ 1496-Ն հրաման)
45.1. (45.1-ին կետն ուժը կորցրել է 14.11.2024 թիվ 1496-Ն հրաման)
5. ԴԱՍԸՆԹԱՑԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
46. Դասընթացը հաջողությամբ հաղթահարած են համարվում 12 և ավել կշռային միավոր հավաքած մասնակիցները:
(46-րդ կետը փոփ. 13.03.2023 թիվ 227-Ն, 14.11.2024 թիվ 1496-Ն հրամաններ)
47. Սույն հավելվածի 46-րդ կետով նախատեսված կշռային միավորներ հավաքած մասնակիցներն ընդգրկվում են մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակներում` ըստ իրենց կողմից հավաքած կշռային միավորների` բարձրից ցածր սկզբունքից ելնելով: Հավասար կշռային միավորների դեպքում հաշվի է առնվում ավարտական քննության արդյունքներով առավելագույն հնարավորից հավաքած տոկոսը: Ավարտական քննության արդյունքներով առավելագույն հնարավորից հավաքած տոկոսի հավասարության դեպքում հաշվի է առնվում դասընթացի մասնակցության գնահատականի` առավելագույն հնարավորից հավաքած տոկոսը:
(47-րդ կետը փոփ. 14.11.2024 թիվ 1496-Ն հրաման)
48. Դասընթացը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին ՈՒսումնական կենտրոնի կողմից տրամադրվում է սույն որոշման հավելված 2-ով սահմանված ձևին համապատասխան հավաստագիր, որն ուժի մեջ է «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետով:
Ձև 1
Գործնական դասընթացներն ավարտած մասնակցի ինքնաբնութագիր
(1-ին ձևն ուժը կորցրել է 13.03.2023 թիվ 227-Ն հրաման)
Ձև 2
ԲՆՈՒԹԱԳԻՐ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԱՍԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱԿՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ
(2-րդ ձևն ուժը կորցրել է 14.11.2024 թիվ 1496-Ն հրաման)
Ձև 3
360o գնահատման թերթիկ
(3-րդ ձևն ուժը կորցրել է 13.03.2023 թիվ 227-Ն հրաման)
Հավելված 2
Պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2022 թ. հունվարի 31-ի
N 94-Ն հրամանի
ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՁԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ
___________________________________
Հավաստագիրը տե՛ս ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում:
Պաշտոնական հրապարակման օրը` 31 հունվարի 2022 թվական: