Սեղմել Esc փակելու համար:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵ ...

 

29.04.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

10 հուլիսի 2025 թվականի N 66-Ն

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ` ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՎԵՐԱՆՈՐՈԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Կազմակերպության անվանումը _________________________________

Տնօրեն` __________________________________________

(անուն, ազգանուն և ստորագրություն)

 

«______» «______________» 20___թ.»

 

Հավելված N 3

ՀՀ աշխատանքի

և սոցիալական

հարցերի նախարարի

2025 թվականի հուլիսի 10-ի

N 66-Ն հրամանի

 

i

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ N ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՎԵՐԱՆՈՐՈԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 20.04.2026 թիվ 52-Ն հրաման)

 

    ք. Երևան                                      «____» «________» 20__ թ.

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետև` Պատվիրատու), ի դեմս` գլխավոր քարտուղար ____________, որը գործում է նախարարության կանոնադրության հիման վրա մի կողմից, և

__________________________________________________________________________

___________________________________________________ (այսուհետև` կատարող)

(կազմակերպության լրիվ անվանումը,

կազմակերպական-իրավական ձևը) ի դեմս____________________________________________________________,

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը,

ազգանունը, անունը)

Որը գործում է ___________________________________________________

(կանոնադրության, լիազորագրի կամ այլն)

հիման վրա, մյուս կողմից, հիմք ընդունելով աջակցող միջոցներ տրամադրելու մասին N «_______________________» պայմանագիրը կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) հետևյալի մասին:

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԴՐԱ ԳՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

1.1 Կատարողը Պատվիրատուի հանձնարարությամբ մատուցում է Պայմանագրում նշված ծառայությունները (այսուհետ` Ծառայություններ), իսկ Պատվիրատուն վճարում է այդ Ծառայությունների դիմաց աջակցող միջոցի վերանորոգման (այսուհետ` վերանորոգում) իրականացման արժեքը` Պայմանագրով սահմանված կարգով և պայմաններով:

1.2 Կատարողի կողմից արտերկրից ներկրվող վերանորոգման համար անհրաժեշտ դետալները և մասերը պետք է համապատասխանեն միջազգային կամ միջպետական կամ եվրոպական ստանդարտներին և ունենան այդ ստանդարտների համապատասխանության հավաստագիր կամ հայտարարագիր (այսուհետ` Համապատասխանության հավաստագիր կամ հայտարարագիր):

1.3 Պատվիրատուի համար ընդունելի է համարվում այն Համապատասխանության հավաստագիրը կամ հայտարարագիրը, որը ճանաչված է ԱՊՀ երկրներում, կամ դրան կից Կատարողը ներկայացրել է փորձարկում անցնելու վերաբերյալ արձանագրություն կամ Կատարողի կողմից ներկայացվել է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի կողմից տրված միջազգային կամ միջպետական կամ եվրոպական ստանդարտներին համապատասխանելու վերաբերյալ համապատասխան հավաստագիր կամ հայտարարագիր:

i

1.4 Կատարողը Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում, վերանորոգում ստանալու իրավունք ունեցող շահառուին (այսուհետ` Շահառու) տրամադրում է նվազագույն պահանջներին և Պայմանագրի 1.2 և 1.3 կետերի պահանջներին համապատասխանող վերանորոգում:

(1.4-րդ կետը փոփ. 20.04.2026 թիվ 52-Ն հրաման)

 

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1 Պատվիրատուն իրավունք ունի`

2.1.1 Ցանկացած ժամանակ ստուգել Ծառայությունների մատուցման ընթացքը և վերանորոգման իրականացման որակը, Կատարողից ստանալ օրենքով չարգելված ցանկացած տեղեկատվություն Ծառայությունների ընթացքի վերաբերյալ` առանց միջամտելու Կատարողի գործունեությանը.

i

2.1.2 Կատարողի կողմից իրականացված վերանորոգումը Նվազագույն պահանջներին չհամապատասխանելու դեպքում`

ա. չընդունել վերանորոգման իրականացման վերաբերյալ Պայմանագրի N 2 հավելվածով սահմանված հանձնման-ընդունման արձանագրությունը (այսուհետ` Արձանագրություն)` սահմանելով ոչ պատշաճ որակի վերանորոգում, Նվազագույն պահանջներին համապատասխանող վերանորոգման անհատույց իրականացման ողջամիտ ժամկետ (ողջամիտ ժամկետը չի կարող գերազանցել 21 օրը)` կիրառելով Պայմանագրի 5.3 կետով սահմանված տույժը.

բ. հետ գանձել Նվազագույն պահանջներին չհամապատասխանող յուրաքանչյուր վերանորոգման համար վճարված գումարն ամբողջությամբ, եթե Կատարողը հրաժարվում է ողջամիտ ժամկետում անհատույց կրկին վերանորոգել տվյալ աջակցող միջոցը` սահմանված նվազագույն պահանջներին համապատասխան.

գ. հետ գանձել վերանորոգման համար վճարված գումարն ամբողջությամբ, եթե ողջամիտ ժամկետում անհատույց իրականացված վերանորոգումը ոչ պատշաճ որակի է կամ չի հանդիսանում սույն պայմանագրի 2.4.2 կետով սահմանված պայմանին.

(2.1.2-րդ կետը փոփ. 20.04.2026 թիվ 52-Ն հրաման)

2.1.3 միակողմանի լուծել Պայմանագիրը, եթե Կատարողն էականորեն խախտել է Պայմանագիրը: Կատարողի կողմից Պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե`

ա. Կատարողը հրաժարվել է ողջամիտ ժամկետում անհատույց կրկին վերանորոգել կատարողի կողմից ոչ պատշաճ վերանորոգված աջակցող միջոցը Նվազագույն պահանջներին համապատասխան.

բ. Կատարողը ներկայացված հիմնավորումների հիման վրա ստանձնելով պարտավորություն` ողջամիտ ժամկետում անհատույց կրկին չի վերանորոգել ոչ պատշաճ որակի վերանորոգված աջակցող միջոցը Նվազագույն պահանջներին համապատասխան.

գ. Կատարողի կողմից իրականացված վերանորոգման հետևանքով աջակցող միջոցի օգտագործումը առողջական վնաս է հասցրել շահառուին.

դ. եթե առկա են Պայմանագրի 7.4 կետով սահմանված դեպքերը:

(2.1.3-րդ կետը փոփ. 20.04.2026 թիվ 52-Ն հրաման)

2.2 Պատվիրատուն պարտավոր է`

2.2.1 ընդունել հաշվետու ամսում Կատարողի կողմից մատուցված Ծառայությունների մասին հաշվետվությունները (թղթային կամ էլեկտրոնային եղանակով)` համաձայն 3.1 կետով պահանջվող փաստաթղթերի, իսկ դրանցում անհամատասխանություններ և (կամ) թերություններ հայտնաբերելու դեպքում` այդ մասին անհապաղ գրավոր հայտնել Կատարողին.

2.2.2 հինգ աշխատանքային օրվա ընթացքում Կատարողի կողմից 2.2.1 կետով ներկայացված փաստաթղթերում անհամապատասխանություններ և թերություններ չգտնելու դեպքում` ընդունելի համարել մատուցված Ծառայությունների արդյունքը և Կատարողին տրամադրել իր կողմից ստորագրված Արձանագրության մեկ օրինակ.

2.2.3 մատուցված Ծառայությունների արդյունքն ընդունելի համարելու դեպքում, Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում Կատարողի հաշվարկային հաշվին փոխանցել ընդունված հաշվետվություններով նախատեսված գումարը, իսկ տուգանքների առկայության դեպքում` դրանք հաշվարկել Պայմանագրի 2.1.2 կետի համաձայն:

2.3. Կատարողն իրավունք ունի`

2.3.1 Պատվիրատուից պահանջել մատուցված Ծառայությունների դիմաց փոխհատուցման ենթակա գումարը վճարել Պայմանագրով սահմանված չափով, կարգով և ժամկետում.

2.3.2 Պատվիրատուից պահանջել չմիջամտելու Կատարողի կողմից Պայմանագրի շրջանակներում իրականացվող գործունեությանը.

2.3.3 ցանկացած պահի միակողմանիորեն լուծել Պայմանագիրը, եթե տվյալ պահին Պատվիրատուի նկատմամբ ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կատարված են:

2.4. Կատարողը պարտավոր է`

2.4.1 վերանորոգումն իրականացնել Նվազագույն պահանջներին համապատասխան, ՀՀ օրենսդրությամբ և Պայմանագրով սահմանված կարգի և պայմանների համաձայն.

2.4.2 վերանորոգումն իրականացնել շահառուի անհատական կարիքներին համապատասխան.

2.4.3 վերանորոգված աջակցող միջոցը Շահառուին տրամադրել` աջակցող միջոցը Շահառուի կարիքներին վերջնականապես հարմարեցնելուց հետո.

2.4.4 Շահառուին սպասարկել պատշաճ մակարդակով, սովորեցնել վերանորոգված աջակցող միջոցը օգտագործելու ձևը.

2.4.5 Պատվիրատուին տրամադրել տեղեկատվություն իր գործունեության վայրի, այլ սպասարկման կետերի և ներկայացուցչությունների վերաբերյալ (հասցե, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ և այլն): Իր գործունեության վայրի, այլ սպասարկման կետերի և ներկայացուցչությունների վերաբերյալ տեղեկատվության (հասցե, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ և այլն) փոփոխման դեպքում այդ մասին եռօրյա ժամկետում հայտնել Պատվիրատուին.

2.4.6 ողջամիտ ժամկետում անհատույց կրկին վերանորոգել Պայմանագրի նվազագույն պահանջներին չհամապատասխանող` կատարողի կողմից վերանորոգված աջակցող միջոցը.

2.4.7 Պայմանագրով նախատեսված դեպքերում վճարել Պայմանագրի 5.2, 5.3 կետերով նախատեսված տույժերն ու տուգանքները.

2.4.8. Վերանորոգման ծառայությունը մատուցել պատշաճ որակով:

2.4.9. Պայմանագրի գործողության ընթացքում լուծարման կամ սնանկացման գործընթաց սկսելու դեպքում դրա մասին նախապես գրավոր տեղեկացնել Պատվիրատուին.

2.4.10. Չհրապարակել կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում Շահառուների վերաբերյալ իրեն հայտնի դարձած տեղեկությունները և տվյալները, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի.

 

3. ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3.1 Պատվիրատուի կողմից Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքներն ընդունվում են Պատվիրատուի և Կատարողի կողմից երկկողմ ստորագրված և կնքված Արձանագրությունով: Կատարողը, մինչև յուրաքանչյուր ամսվա 10-րդ աշխատանքային օրը, իսկ դեկտեմբեր ամսվա համար` մինչև դեկտեմբերի 20-ը, Պատվիրատուին է ներկայացնում նախորդ ամսում Շահառուներին տրամադրված վերանորոգման իրականացման մասին իր կողմից ստորագրված Արձանագրության (1 օրինակ), «Աջակցող միջոցների տրամադրման» տեղեկատվական համակարգից արտածած ամփոփ հաշվետվությունը (1 օրինակ), հաշիվ-ապրանքագիրը (1 օրինակ):

3.2 Պատվիրատուի կողմից Արձանագրությունը ստորագրվում է, եթե վերանորոգումը համապատասխանում է Պայմանագրով նախատեսված պահանջներին: Հակառակ դեպքում Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքները չեն ընդունվում, Արձանագրությունը չի ստորագրվում և Պատվիրատուն ձեռնարկում է նման իրավիճակի համար Պայմանագրով նախատեսված համապատասխան միջոցները:

3.3 Պատվիրատուն Արձանագրությունը ստանալու պահից հնգօրյա ժամկետում Կատարողին է ներկայացնում իր կողմից ստորագրված Արձանագրության մեկ օրինակը կամ վերանորոգման արդյունքը չընդունելու մասին պատճառաբանված մերժումը:

 

4. ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4.1 Վերանորոգման ծառայության արժեքը սահմանվում է ՀՀ պետական բյուջեով վերանորոգման ծառայությունների իրականացման համար նախատեսված միջոցների շրջանակներում, իսկ վերանորոգման մեկ միավորի գնային արժեքը հաստատվում ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի-ի N 1004-Ն որոշմամբ: Վերանորոգման մեկ միավորի գնային արժեքը ներառում է նաև Կատարողի կողմից իրականացվող բոլոր ծախսերը, հարկերն ու տուրքերը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ վճարները:

4.2 Վերանորոգման արժեքի փոփոխության դեպքում Պատվիրատուն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է Կատարողին:

4.3 Պատվիրատուն` Կատարողի կողմից մատուցված Ծառայությունների դիմաց փոխհատուցում է անկանխիկ` դրամական միջոցները Կատարողի հաշվարկային հաշվին փոխանցելու միջոցով: Դրամական միջոցների փոխանցումը կատարվում է երկկողմ ստորագրված Արձանագրության հիման վրա` փոխհատուցման համար նախատեսված ամսում` 20 բանկային օրվա ընթացքում, բայց ոչ ավելի, քան տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված միջոցների չափից: Եթե մատուցված Ծառայությունների դիմաց փոխհատուցելու համար տվյալ ժամանակահատվածում նախատեսված միջոցները չեն բավարարում, ապա փոխհատուցումը, սույն կետի պայմաններով, իրականացվում է այն ամսում, որում դրամական միջոցները նախատեսված են, սակայն ոչ ուշ քան տվյալ տարվա դեկտեմբերի 20-ը:

 

5. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

5.1 Պայմանագրով չնախատեսված դեպքերում, կողմերը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում Պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

5.2 Պայմանագրի N 1 հավելվածում նշված նվազագույն պահանջներին չհամապատասխանող ծառայություն մատուցելու յուրաքանչյուր դեպքում Կատարողից գանձվում է տուգանք` պայմանագրի 4.1 կետում նախատեսված գումարի 0,5 (զրո ամբողջ հինգ տասնորդական) տոկոսի չափով: Ընդ որում տուգանքը հաշվարկվում է նաև ծառայությունը սույն պայմանագրով սահմանված ժամկետում մատուցելու, սակայն պատվիրատուի կողմից այդ չընդունվելու դեպքում:

5.3 Պայմանագրով նախատեսված ծառայության մատուցման ժամկետը խախտելու դեպքում Կատարողից յուրաքանչյուր ուշացված աշխատանքային օրվա համար գանձվում է տույժ` մատուցման ենթակա, սակայն չմատուցված ծառայության գնի 0,05 (զրո ամբողջ հինգ հարյուրերորդական) տոկոսի չափով:

i

5.3.1. Կատարողի շահույթը յուրաքանչյուր աջակցող միջոցի դեպքում չպետք է գերազանցի աջակցող միջոցի ինքնարժեքի 10%-ը: Հակառակ դեպքում Կատարողից գանձվում է տուգանք` տվյալ աջակցող միջոցի գնի տասնապատիկի չափով:

(5.3.1-ին կետը լրաց. 20.04.2026 թիվ 52-Ն հրաման)

i

5.4 Պայմանագրի 5.2, 5.3 և 5.3.1 կետերով նախատեսված տուգանքը և տույժը հաշվարկվում և հաշվանցվում են ծառայություն մատուցելու արդյունքում Կատարողին վճարման ենթակա գումարների հետ:

(5.4-րդ կետը փոփ. 20.04.2026 թիվ 52-Ն հրաման)

5.5 Տույժերի և (կամ) տուգանքի վճարումը Կողմերին չի ազատում իրենց պայմանագրային պարտավորություններն ամբողջությամբ և պատշաճ` պայմանագրով սահմանված պահանջներին համապատասխան կատարելուց:

 

6. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

6.1 Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ընդունված իրավական ակտերը և այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է երեք ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

7.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում և կողմերի համար պարտադիր է դառնում կնքելու պահից:

7.2 Պայմանագիրը կնքվում է անժամկետ:

i

7.2.1 Ֆինանսական փոխհատուցում տրամադրող կազմակերպության հետ պայմանագիրը կնքվում է _______ տարի ժամկետով:

(7.2.1-ին կետը լրաց. 20.04.2026 թիվ 52-Ն հրաման)

7.3 Կատարողը կարող է լուծել պայմանագիրը եթե մարված են պայմանագրով նախատեսված պարտավորությունները, կամ եթե այդ պարտավորությունները Կատարողը, օրենսդրությամբ սահմանված կարգով, փոխանցել է այլ կազմակերպության, որը հանդիսանում է Պատվիրատուի կողմից որակավորված աջակցող միջոցներ տրամադրող կազմակերպություն:

7.4 Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողության և (կամ) վերահսկողության կամ բողոքների քննության արդյունքում արձանագրվում է, որ վերանորոգման գործընթացում, Կատարողը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), կամ աջակցող միջոցների որակավորման ընթացակարգի արդյունքում Կատարողին որակավորված ճանաչելու մասին արձանագրությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո Պատվիրատուն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու Պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչև Պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում հիմք կհանդիսանային Պայմանագիրը չկնքելու համար: Ընդ որում, Պատվիրատուն չի կրում Պայմանագրի միակողմանի լուծման հետևանքով Կատարողի համար առաջացող վնասների (այդ թվում բաց թողնված օգուտի) ռիսկը, իսկ Կատարողը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով Պատվիրատուի կրած վնասները:

7.5 Պայմանագիրը միակողմանի լուծվելու դեպքում Կատարողը կարող է Պատվիրատուի հետ նոր Պայմանագիր` համաձայն Որոշման N 1 հավելվածի 55-րդ կետի:

7.6 Պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել միայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ` համաձայնագիր կնքելու միջոցով, որը կհանդիսանա Պայմանագրի անբաժանելի մասը: Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված կողմերի (նրանց լիազոր ներկայացուցիչների) կողմից:

7.7 Պայմանագիրը կարող է լուծվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

7.8 Պայմանագրի գործողության ժամկետը դադարում է, եթե Պատվիրատուի մոտ վերացել է վերանորոգումը որակավորված կազմակերպությունների միջոցով տրամադրելու անհրաժեշտությունը: Այս մասին Պատվիրատուն անհապաղ տեղեկացնում է Կատարողին:

7.9 Պայմանագրի պատշաճ կատարման պայմաններում կողմերի օգուտները (խնայողություններ) կամ կրած վնասները տվյալ կողմի օգուտը կամ կրած վնասն են:

7.10 Երրորդ անձանց նկատմամբ Պայմանագրի կողմերի պարտավորությունները, ներառյալ` Պայմանագրի կատարման շրջանակում Կատարողի կնքած այլ գործարքները և դրանցից բխող պարտավորությունները, դուրս են Պայմանագրի կարգավորման դաշտից և չեն կարող ազդել Պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու վրա: Այդ գործարքների և դրանցից բխող պարտավորությունների կատարման համար պատասխանատվությունը կրում է Կատարողը:

7.11 Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:

7.12 Պայմանագրի հավելվածները հանդիսանում են դրա անբաժանելի մասը:

7.13 Պայմանագիրը և դրա հավելվածները կազմված են ____ էջից, կնքվում են երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է Պայմանագրի մեկ օրինակ:

7.14 Պայմանագրից ծագած կողմի վճարային պարտավորությունը չի կարող դադարել այլ պայմանագրից ծագած` հակընդդեմ պարտավորության հաշվանցով, առանց կողմերի գրավոր և կնիքով հաստատված համաձայնության: Պայմանագրից ծագած պահանջի իրավունքը չի կարող փոխանցվել այլ անձի, առանց պարտապան կողմի գրավոր համաձայնության:

7.15 Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը:

 

8. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

      ՊԱՏՎԻՐԱՏՈՒ                                 ԿԱՏԱՐՈՂ

      Անվանումը`                                Անվանումը`

       Հասցեն`                                   Հասցեն`

    Բանկի անվանումը`                          Բանկի անվանումը`

         Հ/Հ                                       Հ/Հ

         ՀՎՀՀ                                      ՀՎՀՀ

    Գլխավոր քարտուղար`                            Տնօրեն`

    ..................                       .................

    Կ.Տ. (ստորագրություն)                  Կ.Տ. (ստորագրություն)

 

Հավելված N 1

«________» «___________________» 20__ թ.

N «__________________________» պայմանագրի

 

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2025 թվականի հունվարի 10-ի N 2-Ն հրամանի` Վերանորոգումը համարվում է աջակցող միջոցների հիմնական դետալների և նյութերի փոխարինման ու տեղադրման և նվազագույն պահանջով նախատեսված այլ մասնագիտական ծառայությունները:

Ստորև նշված վերանորոգման ժամանակ օգտագործվող դետալները պետք է համապատասխանեն միջազգային ստանդարտներին և ունենան այդ ստանդարտների համապատասխանության հավաստագիր կամ հայտարարագիր:

Վերոնշյալ ծառայությունների հետ առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն որոշումով:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն որոշումով վերանորոգման ծառայությունների ցանկը.

 

Հավելված N 2

«________» «___________________» 20__ թ.

N «__________________________» պայմանագրի

 

              Պատվիրատու                              Կատարող

    _____________________________          _____________________________

    _____________________________          _____________________________

    գտնվելու վայրը ______________          գտնվելու վայրը ______________

    հհ __________________________          հհ __________________________

    _____________________________          _____________________________

    հվհհ ________________________          հվհհ ________________________

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՄ ԴՐԱ ՄԻ ՄԱՍԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

«___» «__________________» 20__թ.

 

Պայմանագրի /այսուհետ` Պայմանագիր/ անվանումը` _________________________

Պայմանագրի կնքման ամսաթիվը` «____» «__________________» 20__թ.

Պայմանագրի համարը` __________

Պատվիրատուն` ի դեմս_________________________________________________ և

Կատարողը` ի դեմս________________________________________________, հիմք ընդունելով Պայմանագրի կատարման վերաբերյալ «____» «__________________» 20__թ. կազմված` գնման հայտը նախագծած ներկայացուցչի N __ եզրակացությունն այն մասին, որ Պայմանագրով նախատեսված` ստորև նշված ծառայությունները համապատասխանում են Պայմանագրով ամրագրված տեխնիկական բնութագրերին և գնման ժամանակացույցին` կազմեցին սույն արձանագրությունը հետևյալի մասին.

Պայմանագրի շրջանակներում Կատարողը մատուցել է հետևյալ ծառայությունները`

 

._________________________________________________________________.

| |                 Մատուցված ծառայությունների                    |

| |_______________________________________________________________|

|N|անվանումը|տեխնիկական|քանակական|կատարման|Վճարման|Վճարման ժամկետը|

| |         |բնութագրի |ցուցանիշը|ժամկետը |ենթակա |/ըստ վճարման   |

| |         |համառոտ   |_________|________|գումարը|ժամանակացույցի/|

| |         |շարադրանքը|փաստացի  |փաստացի |/հազար |               |

| |         |          |         |        |դրամ/  |               |

|_|_________|__________|_________|________|_______|_______________|

| |         |          |         |        |       |               |

| |         |          |         |        |       |               |

._________________________________________________________________.

 

Վերը նշված ծառայությունների մատուցման վերաբերյալ բոլոր հաշիվ-ապրանքագրերը հանդիսանում են սույն արձանագրության բաղկացուցիչ մասը և կցվում են:

 

    Ծառայությունը հանձնեց                  Ծառայությունն ընդունեց

 

    ___________________________         ___________________________

         ստորագրություն                        ստորագրություն

 

    ___________________________         ___________________________

         ազգանուն, անուն                     ազգանուն, անուն

                                   

               Կ.Տ.                                Կ.Տ.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 17 հուլիսի 2025 թվական:

 

 

pin
Աշխատանքի եւ բարեկեցության /նախկին
10.07.2025
N 66-Ն
Հրաման