Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐ ...

 

 

104.0123.030305

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «03»         03           2005 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10405118

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

18 փետրվարի 2005 թվականի N 1/123-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 2/214-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի 2003 թվականի հոկտեմբերի 6-ի «Քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային և այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» թիվ 2/214-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1. Հրամանով հաստատված Հավելված 1-ի`

1) 3-րդ կետում`

i

ա) «տվյալ բնագավառի գիտական հաստատություններից և հասարակական միավորումներից» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատություններից» բառերով.

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Սույն կետով նախատեսված հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.

ա) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն.

բ) քաղաքացիական ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որի թափուր լինելու դեպքում անցկացվող մրցույթին կոնկրետ թեկնածուն որպես Հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել:».

i

2) 4-րդ կետի «գիտական հաստատության և հասարակական միավորման» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների» բառերով.

3) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

i

«Նախարարությունը, մրցույթի արդյունքների գրավոր բողոքի քննարկման և ընդունված որոշման հիման վրա, կարող է սույն աշխատակարգի 3-րդ կետով նախատեսված հաստատություններին միջնորդել իրենց կողմից առաջադրված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով Հանձնաժողովի անդամ դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև ընդգրկված լինելով Հանձնաժողովի կազմում առանց նախապես տեղեկացնելու անհարգելի պատճառով չի մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին:».

4) 6-րդ կետի`

i

ա) «գ» ենթակետի «տվյալ բնագավառի գիտական հաստատությունների և հասարակական միավորումների» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող» բառերով.

բ) վերջին պարբերությունը ուժը կորցրած ճանաչել.

5) 12-րդ կետի`

i

ա) «թ» ենթակետից հանել «հաստատում և» բառերը.

բ) «ժգ» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը.

գ) «ժէ» ենթակետից հանել «պաշտոնապես» բառը.

դ) «ժը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժը) հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ տալիս է եզրակացություն».

ե) «ժթ» ենթակետի «մյուս փաստաթղթերը» բառերը փոխարինել «մրցութային փաթեթը» բառերով.

6) 19-րդ կետի «ե» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը.

i

7) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Հանձնաժողովը կնիքը և չօգտագործված ամփոփաթերթը, ինչպես նաև մրցութային փաթեթը նախարարության աշխատակազմին հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը»:

2. Որոշմամբ հաստատված Հավելված 2-ի`

1) 3-րդ կետում`

i

ա) «տվյալ բնագավառի գիտական հաստատություններից և հասարակական միավորումներից» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատություններից» բառերով.

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Սույն կետով նախատեսված հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.

ա) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն.

բ) քաղաքացիական ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի ատեստավորմանը կոնկրետ թեկնածուն որպես Հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել:».

i

2) 4-րդ կետից հանել «համապատասխան» բառը, իսկ «գիտական հաստատության և հասարակական միավորման» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների» բառերով.

3) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

i

«Նախարարությունը, ատեստավորման արդյունքների գրավոր բողոքի քննարկման և ընդունված որոշման հիման վրա, կարող է սույն աշխատակարգի 3-րդ կետով նախատեսված հաստատություններին միջնորդել իրենց կողմից առաջադրված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով Հանձնաժողովի անդամ դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև ընդգրկված լինելով Հանձնաժողովի կազմում առանց նախապես տեղեկացնելու անհարգելի պատճառով չի մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին:».

i

4) 6-րդ կետի «գ» ենթակետի «տվյալ բնագավառի գիտական հաստատությունների և հասարակական միավորումների» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող» բառերով.

5) 12-րդ կետի`

i

ա) «ժա» ենթակետից հանել «հաստատում և» բառերը.

բ) «ժե» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը.

գ) «ժթ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

դ) «ի» ենթակետի «մյուս փաստաթղթերը» բառերը փոխարինել «ատեստավորման փաթեթը» բառերով.

6) 19-րդ կետի «ե» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը.

i

7) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Հանձնաժողովը կնիքը և չօգտագործված ամփոփաթերթը, ինչպես նաև ատեստավորման փաթեթը նախարարության աշխատակազմին հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը»:

 

 

pin
Արտաքին գործերի նախարարություն
18.02.2005
N 1/123-Ն
Հրաման