Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 227-ՐԴ ՀՈԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Կոտայքի մարզի                       Քաղաքացիական գործ թիվ 3-2536 (Ա)

    առաջին ատյանի դատարանի վճիռ                                  2006 թ.

Նախագահող դատավոր` Ա. Սիսակյան

Քաղաքացիական գործ թիվ 2-4-42

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

 

2006 թվականի դեկտեմբերի 21-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 17.03.2006 թվականի թիվ 2-4-42 վճռի դեմ ըստ Մարիամ Մարտիրոսյանի հայցի ընդդեմ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության (այսուհետ` վարչություն)` գույքն արգելանքից հանելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան Մ. Մարտիրոսյանը պահանջել է վերացնել ավտոմեքենայի վրա դրված արգելանքը, այն առարկայորեն հանձնել իր տնօրինմանը և շահագործմանը, թույլատրել մեքենան ենթարկել մաքսազերծման:

Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 17.03.2006 թվականի թիվ 2-4-42 վճռով հայցը բավարարվել է` ավտոմեքենայի վրա դրված արգելանքը վերացվել է, միաժամանակ, վճռվել է մեքենան «ենթարկել մաքսազերծման, Մարիամ Մարտիրոսյանին ազատել նշանակված տույժերի և տուգանքների վճարումից» (մեջբերումը դատական ակտից է):

Սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը,փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը, ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին մասնակից չդարձնելով գործի դատաքննությանը, նրա իրավունքների և պարտականությունների վերաբերյալ վճիռ է կայացրել:

Նշված խախտումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն դատարանի վճիռը բոլոր դեպքերում բեկանելու հիմք է:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 17.03.2006 թվականի թիվ 2-4-42 վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

1) 31.01.2006 թվականին դատարանը հայցադիմումն ընդունել է վարույթ և գործի քննությունը նշանակել է 2006 թվականի մարտի 17-ին (գ.թ.1):

2) Նշված դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվել են հայցվորը և պատասխանողը` վարչությունը, որոնք մասնակցել են դատական նիստին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճիռ կայացնելիս դատարանն անդրադարձել է ավտոմեքենայի մաքսազերծման հետ կապված տույժերի, տուգանքների վճարման հարցին և հայցվորին ազատել է դրանց վճարումից: Հետևաբար հիմնավոր է, բողոքի հիմքի այն փաստարկը, որ դատարանը ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին մասնակից չի դարձրել գործի դատաքննությանը և նրա իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ վճիռ է կայացրել:

Սկզբնական կողմերի միջև քննվող վեճով կայացված դատարանի վճիռը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի: Մինչդեռ սկզբնական կողմերի միջև եղած վեճի քննությանը ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի մասնակցությունը կապահովի սույն քաղաքացիական գործի բազմակողմանի քննությունը և ճիշտ լուծումը, հնարավորություն կտա որոշել նյութաիրավական հարաբերությունում վիճող բոլոր կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև հնարավորություն կտա բոլոր ապացույցները կենտրոնացնել մեկ վարույթում` կողմերի միջև ապահովելով իրական մրցակցություն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` դատարանի վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 235-րդ հոդվածի համաձայն` Վճռաբեկ դատարանը վերանայում է դատարանների վճիռները և որոշումները` վճռաբեկ բողոքում նշված հիմքերի սահմաններում:

Սույն քաղաքացիական գործով ներկայացված վճռաբեկ բողոքը բերվել է միայն ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ առանց վերջինիս մասնակցության դատարանի կողմից վճիռ կայացնելու հիմքով, ուստի այն ենթակա է բավարարման միայն այդ հիմքի շրջանակներում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 17.03.2006 թվականի թիվ 2-4-42 վճիռը` մեքենայի մաքսազերծման և Մարիամ Մարտիրոսյանին նշանակված տույժերի և տուգանքների վճարումից ազատելու մասով և գործն այդ մասով ուղարկել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
21.12.2006
N 3-2536(Ա)
Որոշում