Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԳՐԻԲՈՅԵԴՈՎԻ ԳՅՈՒՂԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԳՐԻԲՈՅԵԴՈՎԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ Ղ ...

 

 

040.0572.100512

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 մայիսի 2012 թվականի N 572-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԳՐԻԲՈՅԵԴՈՎԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 147-րդ հոդվածին և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Գրիբոյեդովի գյուղական համայնքի ղեկավար Բաղդասար Գաբրիելյանի լիազորությունները:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Գրիբոյեդովի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության:

i

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2012 թվականի երկրորդ եռամսյակում`

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 620994.65 դրամ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 5580.90 դրամ:

(3-րդ կետը փոփ. 12.07.12 թիվ 838-Ն որոշում)

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի N 20 ընտրատարածքային և Գրիբոյեդովի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2012 թվականի մայիսի 3-ի

N 572-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԳՐԻԲՈՅԵԴՈՎԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

_________________________________________________________________

     NN                  Ծախսերը                            Գումարը

     ը/կ                                                    (դրամ)

_________________________________________________________________

     1.  Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ        195,000.00

 

այդ թվում`

 

         1) հանձնաժողովի նախագահի                           65000.00

 

         2) հանձնաժողովի նախագահի տեղակալի                  65000.00

 

         3) հանձնաժողովի քարտուղարի                         65000.00

 

     2.  Փաստացի սոցիալական ապահովության վճարներ            41250.00

_________________________________________________________________

         Ընդամենը                                          236250.00

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2012 թվականի մայիսի 3-ի

N 572-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԳՐԻԲՈՅԵԴՈՎԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

______________________________________________________________________

    NN                      Ծախսերը                               Գումարը

    ը/կ                                                           (դրամ)

______________________________________________________________________

    1.  Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ                292500.00

 

այդ թվում`

 

        1) հանձնաժողովի նախագահի                                  65000.00

 

        2) հանձնաժողովի քարտուղարի                                32500.00

 

        3) հանձնաժողովի անդամների (6 անդամ x 32500 դրամ)         195000.00

 

    2.  Փաստացի սոցիալական ապահովության վճարներ                   75875.00

 

    3.  Տրանսպորտային նյութեր                                      5000.00

 

    4.  Կապի ծառայություններ                                       1000.00

 

    5.  Գրասենյակային նյութեր և  հագուստ                           3000.00

_______________________________________________________________________

         ընդամենը                                                377375.00

 

Այլ ծախսեր` քվեաթերթիկների տպագրություն

         (1431 ընտրող + 1431 x 0.03) x 5 դրամ)                     7369.65

_______________________________________________________________________

    Ընդամենը                                                     384744.65

 

(2-րդ հավելվածը փոփ. 12.07.12 թիվ 838-Ն որոշում)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2012 թվականի մայիսի 3-ի

N 572-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԳՐԻԲՈՅԵԴՈՎԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

_________________________________________________________________

     NN                  Ծախսերը                            Գումարը

     ը/կ                                                    (դրամ)

_________________________________________________________________

1.  Գրասենյակային նյութեր և հագուստ` (ընտրողների

         ցուցակներ, 1431 ընտրող x 3.9 դրամ)                 5580.90

_________________________________________________________________

         Ընդամենը                                           5580.90

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.05.2012
N 572-Ն
Որոշում