040.1405.121112
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 նոյեմբերի 2012 թվականի N 1405-Ն
ԳՅՈՒՄՐՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ ու 15-րդ հոդվածները և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև հաշվի առնելով դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 9-ի ԵԿԴ/2084/02/12 վճիռը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամը վերանվանել Արդյունաբերության զարգացման հիմնադրամ:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի «Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամ ստեղծելու մասին» N 1163-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման վերնագրում, 1-ին կետում, 2-րդ կետում, 4-րդ կետում, 5-րդ կետում և որոշման 2-րդ կետով հաստատված կանոնադրության վերնագրում և 1-ին կետում «Գյումրու տնտեսական զարգացման» բառերը փոխարինել «Արդյունաբերության զարգացման» բառերով.
1) որոշման 2-րդ կետով հաստատված կանոնադրության`
ա. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«5. Հիմնադրամի շահառուներն են գործող առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները, ձեռնարկատերերը և քաղաքացիները:»,
բ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«7. Հիմնադրամի լրիվ անվանումն է`
հայերեն` Արդյունաբերության զարգացման հիմնադրամ,
հայերեն կրճատ` ԱԶՀ,
ռուսերեն` Ֆօնդ ռազվիտիյա պռօմիշլեննօստի,
ռուսերեն կրճատ` ՖՌՊ,
անգլերեն` Industrial Development Foundation,
անգլերեն կրճատ` IDF:»,
գ. III բաժնի վերնագրում «, ԽՆԴԻՐՆԵՐԸ» բառը հանել,
i
դ. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«12. Հիմնադրամի նպատակներն են`
1) ինովացիոն և արդյունաբերության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, ֆինանսավորումը, համակարգումը և դիտարկման իրականացումը,
2) արդյունաբերական կազմակերպությունների մրցունակության բարձրացմանն աջակցության ցուցաբերումը,
3) պետություն-մասնավոր հատվածի համագործակցությանն աջակցումը:»,
ե. 13-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
i
զ. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«14. Հիմնադրամի հիմնական գործառույթներն են`
«1) տեխնոլոգիական կենտրոնների ստեղծում և կառավարում.
2) հիմնադրամի նպատակային ծրագրերի իրագործմանն ուղղված ֆինանսական միջոցների կուտակում.
3) պետական և մասնավոր հատվածների, ինչպես նաև տնտեսության տարբեր ոլորտներում նախաձեռնությունների համակարգված և ներդաշնակ գործունեության ապահովում, համատեղ ծրագրերի իրականացում.
4) մասնագետների պատրաստման և վերապատրաստման ծրագրերի իրականացում.
5) տնտեսության զարգացման ծրագրերի մշակմանը մասնակցություն.
6) ինովացիոն և արդյունաբերության զարգացմանն ուղղված դրամաշնորհային ծրագրերի իրականացում.
7) գործարարության զարգացմանն ուղղված օրենսդրական ակտերի մշակմանը մասնակցություն.
8) նորարարական բիզնես նախագծերի բացահայտում, արտադրությունների հիմնմանը և զարգացմանն աջակցության ցուցաբերում.
9) ներդրումների ներգրավման աշխատանքների իրականացում.
10) անդրազգային կազմակերպությունների կամ դրանց հետազոտությունների ու մշակումների կենտրոնների ներգրավում Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ, մասնավորապես, տեխնոլոգիական կենտրոններում և ազատ տնտեսական գոտիներում.
11) արդյունաբերական կազմակերպությունների տեխնիկական և տեխնոլոգիական վերազինմանն աջակցում.
12) ոլորտային միավորումների և առանձին արդյունաբերական կազմակերպությունների միջև համագործակցության խթանում.
13) շուկաների մասին տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում.
14) գիտական գործունեության արդյունքի առևտրայնացմանն աջակցում.
15) մասնակցություն գործարար միջավայրի խոչընդոտների բացահայտմանը և դրանց վերացման ուղղությամբ առաջարկությունների ներկայացում.
16) հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններով համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ:»,
i
է. 26-րդ կետում «Շիրակի մարզպետարանից և Գյումրու քաղաքապետարանից» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից» բառերով:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի «Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2012 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 450-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետում, 20-րդ կետի 1-ին ենթակետում, 20-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «գ» պարբերություններում և N 2 հավելվածի 1-5-րդ կետերում «Գյումրու տնտեսական զարգացման» բառերը փոխարինել «Արդյունաբերության զարգացման» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի «Գլխավոր օպերատոր ճանաչելու մասին» N 1341-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
i
1) որոշման 1-ին կետում «Գյումրու տնտեսական զարգացման» բառերը փոխարինել «Արդյունաբերության զարգացման» բառերով, իսկ «կատարման» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման պետական աջակցության ծրագրի» բառերով.
i
2) որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի «դ» պարբերությունում և 3-րդ կետում «Գյումրու տնտեսական զարգացման» բառերը փոխարինել «Արդյունաբերության զարգացման» բառերով:
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշումից բխող Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի կանոնադրության փոփոխությունների պետական գրանցումը` հիմնադրամի միջոցների հաշվին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ