(ուժը կորցրել է 30.12.10 թիվ 1772-Ն որոշում)
i
040.1246.241201
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«24» դեկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 դեկտեմբերի 2001 թվականի N 1246
i
ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 158-րդ հոդվածի 4-րդ կետին և «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի «է» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ապրանքի ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը (կցվում է):
i
1.1. Հայաստանի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող մինչև 2,5 տոննա գյուղատնտեսական մթերքի համար Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի կողմից ծագման երկրի հավաստագրի տրամադրման վճարի չափը սահմանել 2000 դրամ:
(1.1-րդ կետը լրաց. 30.07.09 թիվ 869-Ն որոշում)
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 30.07.09 թիվ 869-Ն որոշում)
i
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 24-ից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
դեկտեմբերի 24-ի N 1246 որոշմամբ
ԿԱՐԳ
ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում է ապրանքի (տեղական և օտարերկրյա) ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և այդ նպատակով փորձաքննության անցկացման կարգը:
2. Ապրանքի ծագման երկրի հավաստագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձինք Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատ են ներկայացնում դիմում, որը պետք է վավերացված լինի դիմողի կամ նրա ներկայացուցչի կողմից և պարունակի հետևյալ տեղեկատվությունը`
ա) դիմողի անվանումը (ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար` անունը, ազգանունը),
բ) դիմողի գտնվելու (բնակության) վայրը և հեռախոսահամարը,
գ) ապրանքի անվանումը, մանրամասն նկարագրությունը, քանակը, գտնվելու վայրը, առաքվող երկիրը,
դ) տրանսպորտային միջոցը և երթուղին (որքանով այն հայտնի է):
i
2.1. Հայաստանի Հանրապետության տարածքում իրավաբանական և ֆիզիկական անձանց համար մինչև 2,5 տոննա գյուղատնտեսական մթերքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման անհրաժեշտ փաստաթղթերն են`
1) դիմումը.
2) ֆիզիկական անձի համար` անձնագրի պատճենը, իրավաբանական անձի համար` պետական գրանցման վկայականի պատճենը.
3) տեղեկանք գյուղատնտեսական մթերքի արտադրության կամ գնման մասին.
4) տեղեկատվություն ներմուծողի մասին` երկիրը և անձի անվանումը:
(2.1-րդ կետը լրաց. 30.07.09 թիվ 869-Ն որոշում)
i
3. Ապրանք տեղափոխող անձը դիմումին կից պետք է ներկայացնի ապրանքի նկատմամբ նրա լիազորությունները հաստատող փաստաթղթի, ապրանքների առաքման ձևակերպման փաստաթղթի (բեռնագրի, հաշիվ-ապրանքագրի կամ նմանատիպ այլ փաստաթղթի) և, առկայության դեպքում, ապրանքների առաքման պայմանագրի, տեխնիկական անձնագրի կրկնօրինակները:
(3-րդ կետը փոփ. 30.07.09 թիվ 869-Ն որոշում)
4. Փորձագետը դիմողի ներկայացրած փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո ստուգում է ապրանքի փաստացի քանակը, ճշտում է քաշն ու եզրակացություն տալիս ապրանքի ծագման երկրի վերաբերյալ` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 158-169-րդ հոդվածների պահանջներով:
5. Փորձաքննության հիման վրա փորձագետի կողմից կազմվում է ակտ (ձևը կցվում է)` 3 օրինակից, որտեղ նշվում է ապրանքի անվանումը, քանակը, արտադրողը, քաշը, ծագման երկիրը, ապրանքի առաքման ձևակերպման փաստաթղթի անվանումը (բեռնագիր, հաշիվ-ապրանքագիր կամ այլ փաստաթուղթ):
6. Փորձաքննության ակտն ստորագրվում է փորձագետի և դիմողի կամ նրա ներկայացուցչի կողմից:
i
7. Ապրանքի ծագման երկրի հավաստագրի ձևակերպումը կատարվում է փորձաքննության ակտի հիման վրա, իսկ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող մինչև 2,5 տոննա գյուղատնտեսական մթերքի ծագման երկրի հավաստագիրը տրամադրվում է առանց փորձաքննության ակտի:
(7-րդ կետը փոփ. 30.07.09 թիվ 869-Ն որոշում)
8. Ապրանքի ծագման երկրի հավաստագիրը ձևակերպվում և հաստատվում է 5 օրինակից, որից` 4 օրինակը տրվում է դիմողին, իսկ 1 օրինակը պահվում է Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատում` երեք տարի ժամկետով:
9. Ապրանքի ծագման երկրի հավաստագրերը ձևակերպվում են «A-4» (210 x 297 մմ) չափի հատուկ պաշտպանված բլանկի վրա, տպագրական եղանակով. ԱՊՀ անդամ պետություններ արտահանվող ապրանքների համար` ռուսերենով` «ՑՏ-1» ձևին համապատասխան, այլ երկրներ արտահանվող ապրանքների համար` անգլերենով` «A» ձևին համապատասխան (ձևերը կցվում են):
10. «ՑՏ-1» ձևի ապրանքի ծագման երկրի հավաստագրի գործողության ժամկետը սահմանվում է 12 ամիս` այն տալու օրվանից:
11. Ապրանքի ծագման երկրի հավաստագիրը կորցնելու կամ այն վնասվելու դեպքում Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատը դիմողի ներկայացրած դիմումի հիման վրա տրամադրում է դրա` սահմանված կարգով հաստատված կրկնօրինակը, որը գործողության մեջ է մտնում բնօրինակը տալու օրվանից:
i
12. Ապրանքի ծագման երկրի հավաստագիրը տրամադրվում է դիմումի ներկայացման օրվանից հինգօրյա ժամկետում, իսկ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող գյուղատնտեսական մթերքի ծագման երկրի հավաստագիրը տրամադրվում է 1-օրյա ժամկետում:
(12-րդ կետը փոփ. 30.07.09 թիվ 869-Ն որոշում)
13. Ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրումը Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի կողմից կարող է մերժվել, եթե դիմողը`
ա) չի ներկայացրել ապրանքի նկատմամբ իր լիազորությունները հաստատող փաստաթղթերը.
բ) չի ներկայացրել ապրանքի առաքման ձևակերպման փաստաթուղթը.
գ) չի կատարել ապրանքի ծագման երկրի որոշման նպատակով փորձաքննության անցկացման և հավաստագրերի տրամադրման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված վճարումները:
14. Ապրանքի ծագման երկրի հավաստագիր տալու մերժման մասին դիմումի ներկայացման օրվանից եռօրյա ժամկետում հայտնվում է դիմողին` նշելով մերժման պատճառը:
15. Դիմողը ապրանքի ծագման երկրի հավաստագիր տալու մերժումը կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
16. Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատը ապրանքի ծագման երկրի հավաստագրերի տրամադրման դիմումների և հավաստագրերի հաշվառման համար վարում է հաշվառման մատյան:
Ձև N 3 «Է»
ՀՀ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ «ԷՔՍՊԵՐՏԻԶԱ» ՍՊԸ
375033, Երևան Հեռ. 27-73-90
Գյուլբենկյան 24 Հաշվ. 27-64-30
--------------------------------------------------------------------------
___________________________________________________________________________
Փորձաքննության ակտ N _____
արտահանվող ապրանքի ծագման և ծածկագրի վերաբերյալ
1. Կազմման տարեթիվը ___________________ 2. Կազմման վայրը _________________ 3. Ակտը կազմված է փորձագետ(ներ) ________________________________ կողմից: 4. Փորձաքննությունն անցկացվել է ներկայացուցիչների մասնակցությամբ
.___________________________________________________________.
| Կազմակերպությունը | Պաշտոնը | Անունը, հայրանունը,|
| | | ազգանունը |
|____________________|_______________|______________________|
| | | |
| | | |
.___________________________________________________________.
5. Հիմք` կարգագիր N ______________ «___» ___________ 200 թ. 6. Փորձաքննության ներկայացված է ___________________________________________ ապրանքի քանակը ____________________________________________________________
(ապրանքատեղերի թիվը, տարայի տեսակը) որից`
._________________________________________________________________________.
|Ըստ ապրանքային|Չափման |Քանակը| |Փաթեթավորման և | Քաշը (կգ) |
|անվանման |միավորը| | |պիտակավորման նկարագիրը |______________|
| | | | | |բրուտտո |նետտո|
|______________|_______|______|____|_______________________|________|_____|
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
._________________________________________________________________________.
7. Փորձաքննության խնդիրը __________________________________________________ 8. Մատակարար ______________________________________________________________
(անվանումը (անունը, ազգանունը) և փոստային հասցեն) 9. Արտադրող _______________________________________________________________ 10. Պայմանագիր N __________________________________________________________ 11. Ստացող ________________________________________________________________
(անվանումը (անունը, ազգանունը) և փոստային հասցեն)
___________________________________________________________________________
12. Հաշիվ-ապրանքագրի համարը և տարեթիվը ___________________________________ 13. Տրանսպորտային միջոցը և երթուղին (որքանով այն հայտնի է) _______________
---------------------------------------------------------------------------
14. Տեղեկություններ հումքի, կիսապատրաստվածքի, նյութի վերաբերյալ
___________________________________________________________________________
(անվանումը, բաղադրությունը, ապրանքատեսակը, ստացման հիմնավորումը)
___________________________________________________________________________
15. Հանրապետությունում կատարված հիմնական տեխնոլոգիական պրոցեսները, որոնք ապրանքին տալիս են ծագման կարգավիճակ
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
16. Ստուգման արդյունքները _________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
17. Փորձագետի եզրակացությունը
Շարադրվածի հիման վրա հավաստում եմ, որ սույն ակտի 6-րդ կետում նշված ապրանքը(ները) ունեն Հայաստանի Հանրապետության իսկական ծագում
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
Ապրանքի փորձաքննության սկիզբը Ապրանքի փորձաքննության ավարտը
_______________________________ ___________________________________
Փորձագետ ______________________ Ներկայացուցիչներ __________________
___________________________________
___________________________________
Ակտը գրանցված է ԱՓԲ-ում ____ __________ 200 թ.
Կ.Տ.
Ակտն առանց կնիքի անվավեր է
Սույն ակտը _________ օրինակով ստացել է ___ ___________ 200 թ.
___________________
(ստորագրությունը)
._________________________________________________________________________.
|1. Առաքող/արտահանող (երկրի անվանումը| 4. N _________________________ |
|և փոստային հասցեն) | ՀԱՎԱՍՏԱԳԻՐ |
| | ապրանքի ծագման |
| | Ձև ՑՏ-1 |
|____________________________________|____________________________________|
|2. Ստացող/ներմուծող (երկրի անվանումը|Տրված է _________________________ |
|և փոստային հասցեն) | (երկրի անվանումը) |
| |Ներկայացնելու ____________________ |
| | (երկրի անվանումը) |
|____________________________________|____________________________________|
|3. Տրանսպորտային միջոցը և երթուղին |5. Ծառայողական նշումների համար ____ |
|(որքանով այն հայտնի է) | |
| | |
|_________________________________________________________________________|
|6 N|7. Փաթեթավորման տեսակը,|8. Ապրանքի |9. Քաշը (կգ) |10. Հաշիվ - |
| |ձևը և քանակը |նկարագիրը |բրուտտո/նետտո|ապրանքագրի համարը |
| | | | |և տարեթիվը |
|___|_______________________|___________|_____________|___________________|
| | | | | |
| | | | | |
|_________________________________________________________________________|
|11. Վավերագիր |12. Դիմողի հայտարարագիրը |
|Նշվածով վավերացվում է, որ դիմողի |Ներքոստորագրյալը հայտնում է, որ նշված |
|հայտարարագիրը համապատասխանում է |տեղեկությունները համապատասխանում են |
|իրականությանը |իրականությանը, բոլոր ապրանքներն |
| |ամբողջությամբ արտադրված են կամ |
| |ենթարկված բավարար վերամշակման |
| | ------------------------ -ում |
| | (երկրի անվանումը) |
| |և դրանք բոլորը համապատասխանում են |
| |նույնատիպ ապրանքների ծագման նկատմամբ |
| |սահմանված պահանջներին |
|_________________________________|_______________________________________|
| Կ.Տ. ----- --------- 200 թ. | Կ.Տ. ----- --------- 200 թ. |
| | |
| ----------------- | ----------------- |
| (ստորագրությունը) | (ստորագրությունը) |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
|1. Ապրանքն արտահանում է (արտադրողի | Վկայակոչում N |
|անվանումը, հասցեն, երկիրը) | |
| | Արտոնությունների գլխավոր համակարգ |
| | |
|____________________________________| Ծագման հավաստագիր |
|2. Ապրանքը ստանում է (ստացողի | Ձև A |
|անվանումը, հասցեն, երկիրը) | |
| |Կիրառվում է ____________________ |
| | (երկրի անվանումը) |
|____________________________________|____________________________________|
|3. Տրանսպորտային միջոցը և երթուղին |4. Պաշտոնապես կիրառելու համար |
|(որքանով այն հայտնի է) | |
| | |
|_________________________________________________________________________|
|5. |6. Տեղերի|7. Տեղերի թիվը |8. Ծագման|9. Քաշը և |10. Հաշիվ-ապրանքագրի|
|NN |թիվը և |և փաթեթավորման |չափանիշը |քանակի այլ|համարը և տարեթիվը |
|ը/կ|մակնշումը|տեսակը, | |միավորներ | |
| | |ապրանքների | | | |
| | |նկարագիրը | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
|_________________________________________________________________________|
|11. Վավերագիր |12. Արտահանողի հայտարարագիրը |
|Ստուգումների հիման վրա |Ներքոստորագրյալը հայտնում է, որ նշված |
|վավերացվում է, որ արտահանողի |տեղեկությունները համապատասխանում են |
|հայտարարագիրը համապատասխանում է |իրականությանը, բոլոր ապրանքները` |
|իրականությանը |արտադրված -------------------- -ում |
| | (երկրի անվանումը) |
| |ամբողջապես իրենց ծագման պահանջներով |
| |համապատասխանում են արտահանող երկրի և |
| |արտահանվող երկրին ու ապրանքին |
| |ներկայացված պահանջներին, արտահանվում են|
| | |
| | ------------------------------------ |
| | (ստացող երկրի անվանումը) |
|_________________________________|_______________________________________|
|Վավերացնող մարմնի կնիքը, |Իրավասու անձի գտնվելու վայրը, |
|ստորագրությունը, վայրը և |ստորագրությունը, տարեթիվը |
|տարեթիվը | |
._________________________________________________________________________.