01.09.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2023 թվականի դեկտեմբերի 8-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19.7-րդ հոդվածում`
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 19.7. |
Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներքաղաքային երթուղու շահագործման, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց կողմից թեթև մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների, ինչպես նաև մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը». |
2) 1-ին մասում`
ա. հանել «միջմարզային, ներմարզային,» բառերը,
բ. «ուղևորափոխադրումների» բառից առաջ լրացնել «ներքաղաքային երթուղով» բառերով,
գ. «տրամադրելու համար`» բառերից հետո լրացնել «ամսական» բառով.
3) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց կողմից թեթև մարդատար ավտոմոբիլներով Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների, ինչպես նաև մարդատար-տաքսի ավտոմոբիլներով Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումների իրականացման համար արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի`
կանխիկ դրամով վճարումների դեպքում |
անկանխիկ դրամով վճարումների դեպքում |
2 տոկոսի չափով` 2024 թվականի սեպտեմբերի 1-ից |
1.5 տոկոսի չափով` 2024 թվականի սեպտեմբերի 1-ից |
3.5 տոկոսի չափով` 2025 թվականի հունվարի 1-ից |
2.5 տոկոսի չափով` 2025 թվականի հունվարի 1-ից |
5 տոկոսի չափով` 2026 թվականի հունվարի 1-ից |
4 տոկոսի չափով` 2026 թվականի հունվարի 1-ից». |
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Ուղևորափոխադրումները էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով ստացված պատվերով իրականացվելու դեպքում յուրաքանչյուր ուղևորափոխադրման համար սույն հոդվածի 2-րդ մասում նշված չափով պետական տուրքը գանձում և պետական բյուջե է վճարում էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը:».
5) 3-րդ մասի`
ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) սույն հոդվածի 2-րդ մասում օգտագործվող հասկացությունները կիրառվում են «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստով ու նշանակությամբ:»,
բ. 4-րդ և 5-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
6) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ներքաղաքային երթուղու շահագործման արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի հաշվարկման նպատակով կիրառվում են երթուղու հետ կապված հետևյալ գործակիցները.
1) Երևան քաղաքում` 1.0.
2) այլ քաղաքներում` 0.5:».
7) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
8) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Սույն հոդվածով սահմանված` ներքաղաքային երթուղու շահագործման կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված արտոնագրերը տրամադրում է հարկային մարմինը` բացառապես էլեկտրոնային եղանակով: Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում ուղևորափոխադրում իրականացնող ֆիզիկական անձինք հարկային մարմնում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:».
9) 7-րդ մասից հանել «միջմարզային, ներմարզային և» և «կամ թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումների» բառերը.
10) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին մասով.
«7.1. Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը էլեկտրոնային հարթակով էլեկտրոնային ծառայության միջոցով ձևակերպված պատվերով իրականացված ուղևորափոխադրումների համար հաշվարկված, գանձված և պետական բյուջե վճարման ենթակա պետական տուրքի վերաբերյալ հայտարարությունը, իսկ կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և ֆիզիկական անձինք մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման արտոնագիր ստանալու նպատակով այդ գործունեությունն իրականացնելու վերաբերյալ հայտարարությունը բացառապես էլեկտրոնային եղանակով մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ ներկայացնում են հարկային մարմին: Սույն մասում նշված հայտարարությունների ձևերը և լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը:».
11) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Որևէ ամսվա համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արտոնագիր ստացած կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տվյալ գործունեության մասով ավտոբուսների, միկրոավտոբուսների քանակի ավելացման դեպքում մինչև ավելացման օրվան նախորդող օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացվում նոր Հայտարարություն` տվյալ ամսվա համար նախկինում ներկայացված ավտոբուսների, միկրոավտոբուսների քանակի և ավելացվող ավտոբուսների, միկրոավտոբուսների քանակի մեծությունների հանրագումարով: Ավտոբուսների, միկրոավտոբուսների քանակի ավելացման դեպքում ավելացված ավտոբուսների, միկրոավտոբուսների նստատեղերի կամ ավտոբուսների, միկրոավտոբուսների քանակի մասով հաշվարկվում է պետական տուրք` սույն հոդվածով սահմանված ընդհանուր կարգով: Յուրաքանչյուր ամսվա համար արտոնագրի մասով վճարված պետական տուրքը վերադարձման ենթակա չէ:».
12) 9-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքում նոր Հայտարարությունում ավտոբուսների, միկրոավտոբուսների քանակի ավելացման օրը ներառյալ կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը տրամադրվում է նոր արտոնագիր` նախկին արտոնագրում նշված ավտոբուսների, միկրոավտոբուսների քանակի և ավելացվող ավտոբուսների, միկրոավտոբուսների քանակի հանրագումարով` ավտոբուսների, միկրոավտոբուսների ավելացման ամսաթիվն ընդգրկող օրվանից մինչև այդ ամսվա ավարտը ներառող ժամանակահատվածի համար:».
13) 11-րդ մասից հանել «միջմարզային, ներմարզային,» բառերը.
14) 12-րդ մասի «իմաստով, թեթև մարդատար մեքենայով,» բառերը փոխարինել «իմաստով`» բառով.
15) 14-րդ մասի «Սույն հոդվածով» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 1-ին մասով» բառերով, իսկ «ավտոմեքենայի քանակի կամ գործակցի» բառերը` «ավտոբուսների, միկրոավտոբուսների քանակի» բառերով.
16) 15-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պետական տուրքը պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ:»:
i
Հոդված 2. Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20-րդ կետով.
«20) էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության մատուցման իրավունք ձեռք բերելու համար |
տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով»: |
i
Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Ուղևորափոխադրումները էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով ձևակերպված պատվերով իրականացվելու դեպքում յուրաքանչյուր ուղևորափոխադրման համար պետական տուրքի հաշվարկման և գանձման լիազորությունները պատվիրակվում են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին, որոնք սույն օրենքի 19.7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափով գանձված պետական տուրքի գումարները պետական բյուջե են վճարում յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ:»:
i
Հոդված 4. Օրենքի 34-րդ հոդվածի նախավերջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ուղևորափոխադրումները էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով ձևակերպված պատվերով իրականացվելու դեպքում յուրաքանչյուր ուղևորափոխադրման համար սույն օրենքի 19.7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պետական տուրքի գանձման և պետական բյուջե վճարման պատասխանատվությունը կրում են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը:»:
i
Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածի երրորդ պարբերությունը`
1) «վճարողից» բառից հետո լրացնել «(սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված դեպքում` սույն օրենքի 19.7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պետական տուրքի գանձման և պետական բյուջե վճարման համար պատասխանատու կազմակերպությունից կամ անհատ ձեռնարկատիրոջից)» բառերով.
2) «վճարողները» բառից հետո լրացնել «(սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված դեպքում` սույն օրենքի 19.7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պետական տուրքի գանձման և պետական բյուջե վճարման համար պատասխանատու կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը)» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2023 թ. դեկտեմբերի 22 Երևան ՀՕ-393-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 25 դեկտեմբերի 2023 թվական: