18.07.2025 -
040.0796.300713
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հուլիսի 2013 թվականի N 796-Ն
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ (ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 940-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.1-րդ հոդվածի 3-րդ մասով, 14-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) այլընտրանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների), ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող լիազոր մարմինների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում կատարվող աշխատանքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 03.08.2023 թիվ 1307-Ն որոշում)
1.1. Հանձնարարել սույն որոշման N 1 հավելվածում նշված ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող լիազոր մարմինների ղեկավարներին և առաջարկել Երևանի քաղաքապետին մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 15-ը և սեպտեմբերի 15-ը Այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովին ներկայացնել տեղեկություններ այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու նոր վայրերի, նոր և (կամ) ազատված աշխատատեղերի ու դրանց քանակի, ինչպես նաև աշխատանքի տեսակների և բնույթի մասին:
(1.1-ին կետը լրաց. 12.06.14 թիվ 605-Ն որոշում)
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի «Այլընտրանքային ծառայություն անցնելու վայրերի ցանկը և այլընտրանքային ծառայողի համազգեստի ձևն ու կրելու կարգը հաստատելու մասին» N 940-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) վերնագրում «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ» բառերը հանել, իսկ «ԾԱՌԱՅՈՂԻ» բառից առաջ լրացնել «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ» բառով.
2) 1-ին կետում`
ա. ուժը կորցրած ճանաչել «ա» ենթակետը,
բ. «բ» ենթակետը «ծառայողների» բառից առաջ լրացնել «զինվորական» բառով.
3) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի «բ» ենթակետը.
4) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` այլընտրանքային զինվորական ծառայողների` հանդերձանքով, դրամական միջոցներով և սննդով ապահովումն իրականացնել պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի համար սահմանված կարգով:».
5) ուժը կորցրած ճանաչել N 1 հավելվածը.
6) N 2 հավելվածում`
ա. ուժը կորցրած ճանաչել 2-րդ և 3-րդ կետերը,
բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Այլընտրանքային զինվորական ծառայողների բաճկոնների թիկունքի կենտրոնում, համազգեստի օձիքից 10 սմ ներքև, տեղադրվում է կտորից կարված «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» 6 x 18 սմ չափսերի մակագրություն (ձև N 5), իսկ բաճկոնների աջ թևքին` ուսից 9 սմ ներքև` շրջանաձև թևքանշաններ: Ամառային բերետների և ականջակալներով գլխարկների վրա գլխարկանշաններ չեն տեղադրվում:»,
գ. ուժը կորցրած ճանաչել 5-րդ և 7-րդ կետերը,
դ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Այլընտրանքային զինվորական ծառայողների համազգեստի անցումն ամառայինի կամ ձմեռայինի սահմանվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված ժամկետներում և կարգով:»,
ե. 8-րդ կետում «աշխատանքային» բառը փոխարինել «զինվորական» բառով,
զ. ուժը կորցրած ճանաչել N N 3 և 4 ձևերը,
է. N 5 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ձև N 5
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Ամրացվում է ամառային և ձմեռային համազգեստի թիկունքի կենտրոնական մասում` համազգեստի օձիքից 10 սմ ներքև` 6 x 18 սմ չափսի:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(վերնագիրն ու նախաբանը փոփ. 03.08.2023 թիվ 1307-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2013 թվականի հուլիսի 25-ի
N 796-Ն որոշման
ՑԱՆԿ
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ (ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ), ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |Ծառայության անցկացման վայրի |Ծառայության իրականացումը|
|ը/կ|(կազմակերպության) անվանումը |կազմակերպող և վերահսկող|
| | |լիազոր մարմինը |
|___|____________________________________________|________________________|
|1. |«Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն ՊՈԱԿ |ՀՀ աշխատանքի և |
| |քաղ. Երևան |սոցիալական հարցերի |
| | |նախարարություն |
|___|____________________________________________|________________________|
|2. |«Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» ՊՈԱԿ |ՀՀ աշխատանքի և |
| |քաղ. Երևան |սոցիալական |
| | |հարցերի նախարարություն |
|___|____________________________________________|________________________|
|3. |Հայկական Կարմիր Խաչի ընկերության |ՀՀ աշխատանքի և |
| |Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն քաղ. |սոցիալական հարցերի |
| |Գյումրի |նախարարություն |
|___|____________________________________________|________________________|
|4. |«Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված |ՀՀ աշխատանքի և |
| |խնամքի կենտրոն» ՊՈԱԿ |սոցիալական հարցերի |
| |քաղ. Վարդենիս |նախարարություն |
|___|____________________________________________|________________________|
|5. |«Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ |ՀՀ աշխատանքի և |
| |գյուղ Նոր Խարբերդ |սոցիալական |
| | |հարցերի նախարարություն |
|___|____________________________________________|________________________|
|6. |«Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի |ՀՀ աշխատանքի և |
| |կենտրոն» ՊՈԱԿ |սոցիալական հարցերի |
| |քաղ. Երևան |նախարարություն |
|___|____________________________________________|________________________|
|7. |ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի |ՀՀ աշխատանքի և |
| |նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաների |սոցիալական հարցերի |
| |աջակցության կենտրոն» ՊՈԱԿ |նախարարություն |
| |քաղ. Երևան | |
|___|____________________________________________|________________________|
|8. |ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի |ՀՀ աշխատանքի և |
| |նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան |սոցիալական հարցերի |
| |մանկատուն» ՊՈԱԿ |նախարարություն |
| |քաղ. Երևան | |
|___|____________________________________________|________________________|
|9. |Հայաստանի Հանրապետության առողջապահության |ՀՀ առողջապահության |
| |նախարարության «Կախվածությունների բուժման |նախարարություն |
| |ազգային կենտրոն» ՓԲԸ | |
| |քաղ. Երևան | |
|___|____________________________________________|________________________|
|10.|«Հոգեկան առողջության պահպանման ազգային |ՀՀ առողջապահության |
| |կենտրոն» ՓԲԸ |նախարարություն |
| |քաղ. Երևան | |
|___|____________________________________________|________________________|
|11.|«Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ |ՀՀ առողջապահության |
| |քաղ. Երևան |նախարարություն |
|___|____________________________________________|________________________|
|12.|Առողջապահության նախարարության «Սևանի |ՀՀ առողջապահության |
| |հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ |նախարարություն |
| |քաղ. Սևան | |
|___|____________________________________________|________________________|
|13.|«Լոռու մարզային հոգենյարդաբանական |ՀՀ առողջապահության |
| |դիսպանսեր» պետական ՓԲԸ |նախարարություն |
| |քաղ. Վանաձոր | |
|___|____________________________________________|________________________|
|14.|«Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» |ՀՀ առողջապահության |
| |ՓԲԸ քաղ. Գյումրի |նախարարություն |
|___|____________________________________________|________________________|
|15.|«Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ |ՀՀ առողջապահության |
| |քաղ. Գյումրի |նախարարություն |
|___|____________________________________________|________________________|
|16.|«Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական |ՀՀ առողջապահության |
| |դիսպանսեր» ՓԲԸ քաղ. Կապան |նախարարություն |
|___|____________________________________________|________________________|
|17.|Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման |ՀՀ ներքին գործերի |
| |կենտրոն ՄՈԱԿ գյուղ Գետարգել |նախարարություն |
|___|____________________________________________|________________________|
|18.|«Աշտարակի աղբահանության և սանիտարական |ՀՀ Արագածոտնի մարզպետի |
| |մաքրում» համայնքային հիմնարկ ՀՄ քաղ. Աշտարակ|աշխատակազմ |
|___|____________________________________________|________________________|
|19.|Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի |ՀՀ Արագածոտնի մարզպետի |
| |«Ապարան համայնքի կոմունալ ծառայություն» |աշխատակազմ |
| |ՀՈԱԿ քաղ. Ապարան | |
|___|____________________________________________|________________________|
|20.|Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի |ՀՀ Արագածոտնի մարզպետի |
| |Թալին համայնքի «Աղբահանության և |աշխատակազմ |
| |սանիտարական մաքրման ծառայություն» | |
| |համայնքային հիմնարկ ՀՄ քաղ. Թալին | |
|___|____________________________________________|________________________|
|21.|«Արտաշատ-կոմունալ սպասարկում» ՀՈԱԿ |ՀՀ Արարատի մարզպետի |
| |քաղ. Արտաշատ |աշխատակազմ |
|___|____________________________________________|________________________|
|22.|«Արարատ համայնքի կոմունալ ծառայություն» |ՀՀ Արարատի մարզպետի |
| |բյուջետային հիմնարկ ՀՄ քաղ. Արարատ |աշխատակազմ |
|___|____________________________________________|________________________|
|23.|«Վեդի համայնքի կոմունալ սպասարկում և |ՀՀ Արարատի մարզպետի |
| |բարեկարգում» ՀՈԱԿ քաղ. Վեդի |աշխատակազմ |
|___|____________________________________________|________________________|
|24.|«Մասիս համայնքի կոմունալ տնտեսություն, |ՀՀ Արարատի մարզպետի |
| |բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ քաղ. Մասիս|աշխատակազմ |
|___|____________________________________________|________________________|
|25.|«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի |ՀՀ Արմավիրի մարզպետի |
| |Արմավիր համայնքի բարեկարգում» |աշխատակազմ |
| |տնօրինություն ՀՄ քաղ. Արմավիր | |
|___|____________________________________________|________________________|
|26.|Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի |ՀՀ Արմավիրի մարզպետի |
| |Փարաքար համայնքի «Բարեկարգում տնօրինություն»|աշխատակազմ |
| |բյուջետային հիմնարկ գյուղ Փարաքար | |
|___|____________________________________________|________________________|
|27.|Վաղարշապատի համայնքապետարանի |ՀՀ Արմավիրի մարզպետի |
| |«Բնակարանային կոմունալ վարչություն» |աշխատակազմ |
| |բյուջետային ՀՄ քաղ. Էջմիածին | |
|___|____________________________________________|________________________|
|28.|Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի |ՀՀ Արմավիրի մարզպետի |
| |Մեծամոր համայնքի «Մեծամորի բարեկարգում» |աշխատակազմ |
| |ՀՈԱԿ քաղ. Մեծամոր | |
|___|____________________________________________|________________________|
|29.|«Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և |ՀՀ Գեղարքունիքի |
| |բարեկարգում» համայնքային հիմնարկ ՀՄ |մարզպետի աշխատակազմ |
| |քաղ. Գավառ | |
|___|____________________________________________|________________________|
|30.|Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի |ՀՀ Գեղարքունիքի |
| |մարզի «Մարտունի համայնքի թիվ 1 կոմունալ |մարզպետի աշխատակազմ |
| |սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ | |
| |քաղ. Մարտունի | |
|___|____________________________________________|________________________|
|31.|«ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի |ՀՀ Գեղարքունիքի |
| |կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ |մարզպետի աշխատակազմ |
| |քաղ. Սևան | |
|___|____________________________________________|________________________|
|32.|«ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի |ՀՀ Գեղարքունիքի |
| |կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ |մարզպետի աշխատակազմ |
| |քաղ. Ճամբարակ | |
|___|____________________________________________|________________________|
|33.|Վարդենիսի կոմունալ տնտեսություն և |ՀՀ Գեղարքունիքի |
| |բարեկարգում ՀՈԱԿ քաղ. Վարդենիս |մարզպետի աշխատակազմ |
|___|____________________________________________|________________________|
|34.|Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի |ՀՀ Գեղարքունիքի |
| |մարզի «Մարտունի համայնքի թիվ 2 կոմունալ |մարզպետի աշխատակազմ |
| |սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ | |
| |գյուղ Վարդենիկ | |
|___|____________________________________________|________________________|
|35.|«Ստեփանավան համայնքի կոմունալ սպասարկում |ՀՀ Լոռու մարզպետի |
| |և բարեկարգում» ՀՈԱԿ |աշխատակազմ |
| |քաղ. Ստեփանավան | |
|___|____________________________________________|________________________|
|36.|«Ալավերդու համայնքային կոմունալ |ՀՀ Լոռու մարզպետի |
| |տնտեսություն» ՀՈԱԿ քաղ. Ալավերդի |աշխատակազմ |
|___|____________________________________________|________________________|
|37.|«Սպիտակ համայնքի բնակարանների և |ՀՀ Լոռու մարզպետի |
| |ենթակառուցվածքների սպասարկման գրասենյակ» |աշխատակազմ |
| |ՀՈԱԿ քաղ. Սպիտակ | |
|___|____________________________________________|________________________|
|38.|«Նեցուկ ՀԶ» ՀՈԱԿ |ՀՀ Լոռու մարզպետի |
| |քաղ. Վանաձոր |աշխատակազմ |
|___|____________________________________________|________________________|
|39.|Ալավերդի համայնքի «Ալավերդու |ՀՀ Լոռու մարզպետի |
| |բարեկարգում» ՀՈԱԿ քաղ. Ախթալա |աշխատակազմ |
|___|____________________________________________|________________________|
|40.|«Թումանյան համայնքի կոմունալ |ՀՀ Լոռու մարզպետի |
| |տնտեսություն» ՀՈԱԿ քաղ. Թումանյան |աշխատակազմ |
|___|____________________________________________|________________________|
|41.|«Մաքուր Հրազդան» ՀՈԱԿ քաղ. Հրազդան |ՀՀ Կոտայքի մարզպետի |
| | |աշխատակազմ |
|___|____________________________________________|________________________|
|42.|«Աբովյանի համայնքային կոմունալ |ՀՀ Կոտայքի մարզպետի |
| |տնտեսություն» ՀՈԱԿ քաղ. Աբովյան |աշխատակազմ |
|___|____________________________________________|________________________|
|43.|«Նաիրիի բարեկարգում և բնակֆոնդ» ՀՈԱԿ |ՀՀ Կոտայքի մարզպետի |
| |քաղ. Եղվարդ |աշխատակազմ |
|___|____________________________________________|________________________|
|44.|«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի |ՀՀ Կոտայքի մարզպետի |
| |Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմ» |աշխատակազմ |
| |համայնքային կառավարչական հիմնարկ | |
| |քաղ. Չարենցավան | |
|___|____________________________________________|________________________|
|45.|Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի |ՀՀ Շիրակի մարզպետի |
| |Գյումրի համայնքի «Գյումրու կոմունալ |աշխատակազմ |
| |ծառայություն» ՀՄ քաղ. Գյումրի | |
|___|____________________________________________|________________________|
|46.|Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի |ՀՀ Շիրակի մարզպետի |
| |Արթիկ համայնքի «Արթիկի համայնքային |աշխատակազմ |
| |տնտեսության սպասարկում» ՀՈԱԿ քաղ. Արթիկ | |
|___|____________________________________________|________________________|
|47.|Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի |ՀՀ Շիրակի մարզպետի |
| |«Անի կոմունալ տնտեսություն» ՀՄ քաղ. Մարալիկ |աշխատակազմ |
|___|____________________________________________|________________________|
|48.|«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի |ՀՀ Շիրակի մարզպետի |
| |Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմ» |աշխատակազմ |
| |համայնքային կառավարչական հիմնարկ | |
| |գյուղ Ամասիա | |
|___|____________________________________________|________________________|
|49.|Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի |ՀՀ Շիրակի մարզպետի |
| |«Ախուրյան համայնքի կոմունալ սպասարկում |աշխատակազմ |
| |և բարեկարգում» ՀՈԱԿ գյուղ Ախուրյան | |
|___|____________________________________________|________________________|
|50.|«Աշոցք համայնքի կոմունալ սպասարկում» |ՀՀ Շիրակի մարզպետի |
| |ՀՈԱԿ գյուղ Աշոցք |աշխատակազմ |
|___|____________________________________________|________________________|
|51.|«Կապան համայնքի կոմունալ ծառայություն» |ՀՀ Սյունիքի մարզպետի |
| |ՀՈԱԿ քաղ. Կապան |աշխատակազմ |
|___|____________________________________________|________________________|
|52.|«Գորիս համայնքի կոմունալ ծառայություն» |ՀՀ Սյունիքի մարզպետի |
| |ՀՈԱԿ քաղ. Գորիս |աշխատակազմ |
|___|____________________________________________|________________________|
|53.|«Սիսիանի բնակարանային կոմունալ |ՀՀ Սյունիքի մարզպետի |
| |տնտեսություն» ՀՈԱԿ քաղ. Սիսիան |աշխատակազմ |
|___|____________________________________________|________________________|
|54.|«Քաջարանի համայնքի կոմունալ |ՀՀ Սյունիքի մարզպետի |
| |տնտեսություն» ՓԲԸ քաղ. Քաջարան |աշխատակազմ |
|___|____________________________________________|________________________|
|55.|«Մեղրիի կոմունալ տնտեսություն, |ՀՀ Սյունիքի մարզպետի |
| |բարեկարգում» ՀՈԱԿ քաղ. Մեղրի |աշխատակազմ |
|___|____________________________________________|________________________|
|56.|Տաթև համայնքի բարեկարգում և |ՀՀ Սյունիքի մարզպետի |
| |գյուղաշխատանքներ ՀՈԱԿ գյուղ Շինուհայր |աշխատակազմ |
|___|____________________________________________|________________________|
|57.|Տեղ համայնքի կոմունալ սպասարկում և |ՀՀ Սյունիքի մարզպետի |
| |բարեկարգում ՀՈԱԿ գյուղ Տեղ |աշխատակազմ |
|___|____________________________________________|________________________|
|58.|«Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» |ՀՀ Վայոց ձորի մարզպետի |
| |ՀՈԱԿ քաղ. Եղեգնաձոր |աշխատակազմ |
|___|____________________________________________|________________________|
|59.|ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի «Վայքի |ՀՀ Վայոց ձորի մարզպետի |
| |բարեկարգում» ՀՈԱԿ քաղ. Վայք |աշխատակազմ |
|___|____________________________________________|________________________|
|60.|«Ջերմուկի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ |ՀՀ Վայոց ձորի մարզպետի |
| |քաղ. Ջերմուկ |աշխատակազմ |
|___|____________________________________________|________________________|
|61.|«Արենի» ՀՈԱԿ գյուղ Արենի |ՀՀ Վայոց ձորի մարզպետի |
| | |աշխատակազմ |
|___|____________________________________________|________________________|
|62.|«Իջևանի քաղաքային կոմունալ |ՀՀ Տավուշի մարզպետի |
| |ծառայություն» ՀՄ քաղ. Իջևան |աշխատակազմ |
|___|____________________________________________|________________________|
|63.|«Դիլիջան համայնքի կոմունալ սպասարկում» |ՀՀ Տավուշի մարզպետի |
| |ՀՈԱԿ քաղ. Դիլիջան |աշխատակազմ |
|___|____________________________________________|________________________|
|64.|Բերդի կոմունալ ծառայություն ՀՈԱԿ |ՀՀ Տավուշի մարզպետի |
| |քաղ. Բերդ |աշխատակազմ |
|___|____________________________________________|________________________|
|65.|Նոյեմբերյան համայնքի «Համայնքային |ՀՀ Տավուշի մարզպետի |
| |տնտեսությունը սպասարկող» ՀՈԱԿ |աշխատակազմ |
| |քաղ. Նոյեմբերյան | |
|___|____________________________________________|________________________|
|66.|«Կանաչապատում և շրջակա միջավայրի |Երևանի քաղաքապետարան |
| |պահպանություն» ՀՈԱԿ քաղ. Երևան | |
|___|____________________________________________|________________________|
|67.|Կենդանիների խնամքի կենտրոն ՀՈԱԿ քաղ. Երևան |Երևանի քաղաքապետարան |
|___|____________________________________________|________________________|
|68.|«Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ |Երևանի քաղաքապետարան |
| |քաղ. Երևան | |
._________________________________________________________________________.
(1-ին հավելվածը փոփ. 12.06.14 թիվ 605-Ն, 19.05.16 թիվ 696-Ն, 04.08.16 թիվ 807-Ն, 26.01.17 թիվ 42-Ն, 18.06.2020 թիվ 994-Ն, 04.03.2021 թիվ 286-Ն, 08.07.2021 թիվ 1103-Ն, 24.09.2021 թիվ 1547-Ն, 21.07.2022 թիվ 1097-Ն, 05.01.2023 թիվ 2-Ն, 03.08.2023 թիվ 1307-Ն, 28.12.2023 թիվ 2341-Ն, 22.08.2024 թիվ 1315-Ն, 17.07.2025 թիվ 973-Ն որոշումներ)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2013 թվականի հուլիսի 25-ի
N 796-Ն որոշման
ՑԱՆԿ
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
Այլընտրանքային աշխատանքային ծառայողները Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն որոշման N 1 հավելվածով նախատեսված կազմակերպություններում կատարում են հետևյալ աշխատանքները`
1) խնամող սանիտար.
2) խոհանոցի բանվոր.
3) բաղնիքի և լվացքատան սանիտար.
4) բակի հավաքարար.
5) (5-րդ կետն ուժը կորցրել է 19.05.16 թիվ 696-Ն որոշում)
6) (6-րդ կետն ուժը կորցրել է 19.05.16 թիվ 696-Ն որոշում)
7) բանվոր:
(2-րդ հավելվածը փոփ. 12.06.14 թիվ 605-Ն, 19.05.16 թիվ 696-Ն որոշումներ)