Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄ ...

 

27.04.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2021 թվականի ապրիլի 1-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» 2016 թվականի մայիսի 25-ի ՀՕ-54-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենսգիրք) 8-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի առաջին և երրորդ պարբերությունների ««Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել ««Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերով, իսկ երկրորդ պարբերության «պետական գրանցում ստանալուց և Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մուտքագրվելուց հետո`» բառերը` «ընդունումից հետո`» բառերով.

2) 9-րդ մասի «ըստ ընտրական տարածքների, մարզկենտրոնների և ընտրական տարածքի`» բառերը փոխարինել «ըստ մարզերի, մարզկենտրոնների,» բառերով.

3) 10-րդ մասից հանել «և ընտրական տարածքների» բառերը:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 9-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «ըստ ընտրական տարածքների» բառերը փոխարինել «ըստ մարզերի» բառերով.

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Լիազոր մարմինը տարին երկու անգամ` հունիսին և նոյեմբերին (առաջին մեկ շաբաթվա ընթացքում), Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը` ըստ համայնքների, էլեկտրոնային եղանակով ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով` հանձնաժողովի համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրելու համար: Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի մշտական և անբաժանելի մասն է: Ազգային ժողովի հերթական ընտրությունների դեպքում լիազոր մարմինն ընտրողների ռեգիստրը` ըստ տեղամասերի, քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 41 օր և 7 օր առաջ, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում` 21 օր և 7 օր առաջ էլեկտրոնային եղանակով ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով` հանձնաժողովի համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրելու համար:»:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 10-րդ հոդվածի 9-րդ մասում «Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 50 օր, 10 օր և 6 օր առաջ» բառերը փոխարինել «Ազգային ժողովի հերթական ընտրությունների դեպքում` քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 50 օր, 10 օր և 6 օր առաջ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում` քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 30 օր, 10 օր և 6 օր առաջ» բառերով:

 

i

Հոդված 4. Օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «ընտրական տարածքի համարը,» բառերը:

 

i

Հոդված 5. Օրենսգրքի 12-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «40 օր առաջ» բառերից հետո լրացնել «, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում` քվեարկության օրվանից 20 օր առաջ» բառերով.

2) 2-րդ մասի առաջին պարբերության առաջին նախադասությունը «Լիազոր մարմինը» բառերից հետո լրացնել «ընտրական տեղամասերը կազմավորելուց հետո` երկօրյա ժամկետում, ինչպես նաև» բառերով և նույն նախադասությունից հանել «ընտրական տարածքների և» բառերը, իսկ նույն մասի «5» թիվը փոխարինել «7» թվով.

3) 2-րդ մասի առաջին պարբերության երկրորդ նախադասությունը «լիազոր մարմինը» բառերից հետո լրացնել «ընտրական տեղամասերը կազմավորելուց հետո` երկօրյա ժամկետում, ինչպես նաև» բառերով, իսկ նույն մասի «5» թիվը փոխարինել «7» թվով.

4) 2-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասությունում «ըստ ընտրական տարածքների» բառերը փոխարինել «ըստ մարզերի» բառերով:

 

i

Հոդված 6. Օրենսգրքի 13-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների ժամանակ լիազոր մարմինն ընտրողների նախնական ցուցակը` ըստ ընտրական տեղամասերի, քվեարկության օրվանից 40 օր առաջ, արտահերթ ընտրությունների դեպքում` 20 օր առաջ, իսկ ընտրողների վերջնական ցուցակը` ըստ ընտրական տեղամասերի, քվեարկության օրվանից (ներառյալ` արտահերթ ընտրությունների դեպքում) 7 օր առաջ տեղադրում է համացանցում` www.police.am հասցեով: Համացանցում ըստ ընտրական տեղամասերի տեղադրված ընտրողների ցուցակները պետք է ունենան ներբեռնելու հնարավորություն:».

2) 3-րդ մասը «40 օր առաջ» բառերից հետո լրացնել «, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում` 20 օր առաջ» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակվում են հանձնաժողովի համացանցային կայքում սույն օրենսգրքի 73-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում, որոնք պահպանվում են մինչև քվեարկության արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտը, իսկ ընտրական հանձնաժողովի որոշումը դատական կարգով վիճարկելու դեպքում` մինչև դատական ակտի ուժի մեջ մտնելը:

Քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները պահպանության են հանձնվում Հայաստանի Հանրապետության պետական արխիվ` սահմանված կարգով պահպանելու համար:»:

 

i

Հոդված 7. Օրենսգրքի 36-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի առաջին նախադասության «ընտրական տարածքի» բառերը փոխարինել «մարզի և Երևան քաղաքի» բառերով.

2) 2-րդ մասի երրորդ նախադասության «Ընտրական տարածքում» բառերը փոխարինել «Մարզում և Երևան քաղաքում» բառերով:

 

i

Հոդված 8. Օրենսգրքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը «տեղադրված լինի գրիչ» բառերից հետո լրացնել «(բացառությամբ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում)» բառերով, իսկ «չօգտագործված քվեաթերթիկների արկղ» բառերից հետո` «` յուրաքանչյուր կուսակցության համար առանձին քվեաթերթիկներով քվեարկության անցկացման ժամանակ» բառերով:

 

i

Հոդված 9. Օրենսգրքի 59-րդ հոդվածում`

1) 1-ին մասի երկրորդ նախադասության «քվեաթերթիկի լրացման» բառերը փոխարինել «քվեարկելու» բառով.

2) 7-րդ մասից հանել «, իսկ ընտրություններին մասնակցող կուսակցության տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում այդ թեկնածուի անունը քվեաթերթիկներից հանվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով» բառերը:

 

i

Հոդված 10. Օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասից հանել երկրորդ նախադասությունը:

 

i

Հոդված 11. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասից հանել երկրորդ նախադասությունը:

 

i

Հոդված 12. Օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասում`

1) երկրորդ պարբերությունից հանել «(այս փուլում տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի մասով քվեաթերթիկի վավերականության գնահատում չի իրականացվում)» բառերը.

2) հինգերորդ և վեցերորդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 13. Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասից հանել «ավելորդ» բառը, իսկ նույն մասը «գրառում» բառից հետո լրացնել «կամ նշում» բառերով:

 

i

Հոդված 14. Օրենսգրքի 71-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 11-րդ կետից հանել երկրորդ նախադասությունը.

2) 8-րդ մասից հանել «(առանց տարածքային ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների տվյալների)» բառերը:

 

i

Հոդված 15. Օրենսգրքի 75-րդ հոդվածում`

1) 1-ին մասի երկրորդ պարբերությունից հանել երկրորդ նախադասությունը.

2) 4-րդ մասի 11-րդ կետից հանել «, Ազգային ժողովի ընտրությունների դեպքում` նաև ըստ ընտրական տարածքների» բառերը.

3) 4-րդ մասի 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 16. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասից հանել «համապետական և տարածքային» բառերը:

 

i

Հոդված 17. Օրենսգրքի 78-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 18. Օրենսգրքի 83-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 83. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը».

 

2) 1-ին մասից հանել «համապետական», «, և մեկական տարածքային ընտրական ցուցակ` յուրաքանչյուր ընտրական տարածքի համար» բառերը.

3) 2-րդ, 4-7-րդ մասերից հանել «համապետական» բառը.

4) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

5) 8-րդ մասի «համապետական և տարածքային ընտրական ցուցակները» բառերը փոխարինել «ընտրական ցուցակը» բառերով.

6) 9-11-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

7) 12-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Կուսակցությունների դաշինքից որևէ կուսակցության դուրս գալու դեպքում կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հանվում են այդ կուսակցության ներկայացրած պատգամավորի թեկնածուները:»:

 

i

Հոդված 19. Օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերում «համապետական և տարածքային ընտրական ցուցակները» բառերը փոխարինել «ընտրական ցուցակը» բառերով, իսկ 5-րդ կետից հանել «համապետական» բառը:

 

i

Հոդված 20. Օրենսգրքի 85-րդ հոդվածում`

1) 1-ին մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

2) 3-րդ մասից հանել «համապետական և տարածքային» բառերը.

3) 4-րդ մասի «ցուցակների» բառը փոխարինել «ցուցակի» բառով:

 

i

Հոդված 21. Օրենսգրքի 86-րդ հոդվածում`

1) վերնագրի «ցուցակներում» բառը փոխարինել «ցուցակում» բառով.

2) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 2-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

4) 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) ընտրական ցուցակը չի համապատասխանում սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված պահանջներին: Սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված պահանջներին չհամապատասխանելու հիմքով ընտրական ցուցակի գրանցումը չի մերժվում, եթե անհամապատասխանությունը պայմանավորված է այնպիսի հանգամանքով, որը ծագել է առաջադրումից հետո.».

5) 4-րդ մասի «ցուցակներում» բառը փոխարինել «ցուցակում» բառով, իսկ «համապետական և տարածքային ընտրական ցուցակներից» բառերը փոխարինել «ընտրական ցուցակից» բառերով.

6) 5-րդ մասի «ցուցակներում» բառը փոխարինել «ցուցակում» բառով:

 

i

Հոդված 22. Օրենսգրքի 87-րդ հոդվածում`

1) «ցուցակներ» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ցուցակ» բառով.

2) 2-րդ մասի «83-րդ հոդվածի 4-րդ և 10-րդ մասերով» բառերը փոխարինել «83-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերով.

3) 3-րդ մասի «համապետական և տարածքային ընտրական ցուցակներից» բառերը փոխարինել «ընտրական ցուցակից» բառերով:

 

i

Հոդված 23. Օրենսգրքի 88-րդ հոդվածում`

1) վերնագրի և ամբողջ տեքստի «ցուցակներում» բառը փոխարինել «ցուցակում» բառով.

2) 1-ին մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 4-րդ մասի «համապետական և տարածքային ընտրական ցուցակներից» բառերը փոխարինել «ընտրական ցուցակից» բառերով:

 

i

Հոդված 24. Օրենսգրքի 89-րդ հոդվածում վերնագրի և ամբողջ տեքստի «ցուցակներում» բառը փոխարինել «ցուցակում» բառով:

 

i

Հոդված 25. Օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասում «և համապետական, և տարածքային ընտրական ցուցակներից» բառերը փոխարինել «ընտրական ցուցակից» բառերով, իսկ «ցուցակներ» բառը համապատասխան հոլովաձևերով` «ցուցակ» բառով:

 

i

Հոդված 26. Օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերությունում «կամ ընտրական ցուցակներում» բառերը փոխարինել «կամ ընտրական ցուցակում» բառերով:

 

i

Հոդված 27. Օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկում նշվում են ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը, կուսակցությանը տրված համարը, ինչպես նաև ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները:»:

 

i

Հոդված 28. Օրենսգրքի 95-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 29. Օրենսգրքի 96-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 30. Օրենսգրքի 97-րդ հոդվածի 3-րդ մասից հանել նախավերջին նախադասությունը:

 

i

Հոդված 31. Օրենսգրքի 98-րդ հոդվածի 6-րդ մասի «96-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով» բառերը փոխարինել «96-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով:

 

i

Հոդված 32. Օրենսգրքի 100-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 100. Մանդատների տրամադրումը պատգամավորներին

 

1. Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուներին մանդատների տրամադրումն իրականացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ` գրանցելով ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին: Ընտրական ցուցակի մի մասից մանդատ ստացած թեկնածուն հանվում է ընտրական ցուցակի մյուս մասից:

2. Առաջին հերթին մանդատները սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով տրամադրվում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:

Երկրորդ հերթին մանդատները տրամադրվում են կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի թեկնածուներին` ըստ հերթականության: Եթե դրա արդյունքում կուսակցության բոլոր մանդատները բաժին են հասնում նույն սեռի ներկայացուցիչներին, ապա վերջին թեկնածուն իր մանդատը զիջում է ընտրական ցուցակի առաջին մասի` չներկայացված սեռի նվազագույն համարով թեկնածուին, եթե կա: Եթե կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված թեկնածուների թիվը փոքր է հասանելիք մանդատների թվից, ապա համապատասխան մանդատները մնում են թափուր:

3. Ընտրական ցուցակի առաջին մասից մանդատից հրաժարված կամ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուին, իսկ եթե դրա արդյունքում տվյալ խմբակցության որևէ սեռի ներկայացուցիչների թիվը նվազում է և արդյունքում ցածր է լինելու 25 տոկոսից, ապա տրվում է այդ կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին, եթե կա:

4. Եթե ընտրական ցուցակի առաջին մասում այլ թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր:

5. Ընտրական ցուցակի երկրորդ մասից մանդատից հրաժարված կամ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ մասի նույն ազգային փոքրամասնության ցուցակում նվազագույն համար ունեցող թեկնածուին, իսկ այդպիսին չլինելու դեպքում մանդատը մնում է թափուր:

6. Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված անձանց կողմից ներկայացված ինքնաբացարկի կամ մանդատից հրաժարվելու դիմումները վավերացվում են նոտարական կարգով, կամ համապատասխան դիմումը անձը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում:

7. Ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու դեպքում քաղաքացու անունը, ազգանունը հանվում են ընտրական ցուցակի առաջին և երկրորդ մասերից` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:»:

 

Հոդված 33. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից` մեկամսյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ազգային ժողովի ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող իր որոշումները համապատասխանեցնում է սույն օրենքի դրույթներին:

 

Ազգային ժողովի
Նախագահ

Ա. Միրզոյան


2021 թ. ապրիլի 26
Երևան
ՀՕ-171-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 26 ապրիլի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ Ազգային Ժողով
01.04.2021
N ՀՕ-171-Ն
Սահմանադրական օրենք