(ուժը կորցրել է 10.09.15 թիվ 1060-Ն որոշում)
i
040.0824.250707
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
12 հուլիսի 2007 թվականի N 824-Ն
 
i
ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՆԱՍՆԱԿԵՐԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ԱՆԱՍՆԱԿԵՐԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ, ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՅԻՆ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՈՒ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
Համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասի և «Անասնակերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Սահմանել վտանգավոր սննդամթերքի, վտանգավոր անասնակերի, սննդամթերքի և անասնակերի հետ շփվող վտանգավոր նյութերի, վտանգավոր սննդային և կերային հավելումների օգտահանման ու ոչնչացման կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 17.09.09 թիվ 1062-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(վերնագիրը և նախաբանը փոփ. 17.09.09 թիվ 1062-Ն որոշում)
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2007 թվականի հուլիսի 12-ի
N 824-Ն որոշման
 
ԿԱՐԳ
i
ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՆԱՍՆԱԿԵՐԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ԱՆԱՍՆԱԿԵՐԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ, ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՅԻՆ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՈՒ ՈՉՆՉԱՑՄԱՆ
 
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
 
i
1. Սույն կարգով կարգավորվում են վտանգավոր սննդամթերքի, վտանգավոր անասնակերի, սննդամթերքի և անասնակերի հետ շփվող վտանգավոր նյութերի, վտանգավոր սննդային և կերային հավելումների (այսուհետ` վտանգավոր արտադրանք) օգտահանմանն ու ոչնչացմանը ներկայացվող պահանջները:
(1-ին կետը փոփ. 17.09.09 թիվ 1062-Ն որոշում)
i
2. Սույն կարգը ենթակա է կիրառման սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների արտադրության ու շրջանառության փուլերում գործառույթներ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտ), օրենքով սահմանված կարգով հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների (այսուհետ` լաբորատորիա), ինչպես նաև օգտահանում կամ ոչնչացում իրականացնող` տնտեսավարող սուբյեկտների կողմից:
(2-րդ կետը փոփ. 17.09.09 թիվ 1062-Ն որոշում)
 
II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 
3. Սույն կարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները`
օգտահանում` վտանգավոր արտադրանքի վերամշակում` այլ նպատակով (որպես հումք, անասնակեր կամ այլն) օգտագործելու համար.
ոչնչացում` վտանգավոր արտադրանքի` ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական եղանակով վերացում:
 
III. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
i
4. «Սննդամթերքի անվտանգության մասին» և «Անասնակերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջների խախտումներով Հայաստանի Հանրապետություն ներմուծված, արտադրված, իրացվող կամ օգտագործվող սննդամթերքի, անասնակերի, սննդամթերքի և անասնակերի հետ շփվող նյութերի կամ սննդային և կերային հավելումների (այսուհետ` արտադրանք) վտանգավոր կամ կեղծված լինելը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի «Սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների փորձաքննության նմուշառման կարգը հաստատելու մասին» N 598-Ն որոշմամբ սահմանված կարգով կատարված փորձաքննության արդյունքների հիման վրա:
(4-րդ կետը փոփ. 17.09.09 թիվ 1062-Ն որոշում)
i
5. Փորձաքննության բացասական արդյունքների հիման վրա արտադրանքը վտանգավոր է ճանաչում սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական կառավարումն իրականացնող լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (այսուհետ` լիազոր մարմին) և տալիս եզրակացություն:
Փորձարկման մասին արձանագրության հիման վրա տրված եզրակացության մեջ նշվում են նաև վտանգավոր արտադրանքի վտանգի աղբյուրի վերացման կամ օգտահանման կամ ոչնչացման եղանակներն ու պայմանները:
Վտանգավոր ճանաչված արտադրանքի վտանգի աղբյուրի վերացման անվտանգ եղանակներն ու պայմանները սահմանում է լիազոր մարմինը:
(5-րդ կետը փոփ. 06.06.13 թիվ 575-Ն որոշում)
i
6. Մինչև փորձարկման մասին արձանագրությունը և արտադրանքը վտանգավոր ճանաչելու մասին ծառայության եզրակացությունն ստանալը վտանգավոր արտադրանքը տնօրինող տնտեսավարող սուբյեկտը վտանգավոր արտադրանքի խմբաքանակը առանձին հաշվառում և պահում է առանձնացված պահեստարանում, սառնարանում կամ մեկուսախցում` ապահովելով դրա հասանելիությունը և հետագա փչացումը բացառող պայմաններ:
(6-րդ կետը փոփ. 06.06.13 թիվ 575-Ն որոշում)
7. Վտանգավոր արտադրանքի` շուկայից հետկանչման, առանձին հաշվառման և պահման համար պատասխանատվություն է կրում դա տնօրինող` տնտեսավարող սուբյեկտը:
i
8. Ոչնչացման դեպքում տնտեսավարող սուբյեկտը դա դուրս է գրում` կազմելով վտանգավոր արտադրանքի դուրսգրման մասին ակտ` համաձայն N 1 ձևի, որին կցվում է փորձաքննության արդյունքների հիման վրա լաբորատորիայի կողմից տրված փորձարկման մասին արձանագրության պատճենը և ծառայության եզրակացությունը:
(8-րդ կետը փոփ. 06.06.13 թիվ 575-Ն որոշում)
9. Եթե վտանգավոր արտադրանքն ունի համապատասխանության սերտիֆիկատ, կամ որի համապատասխանությունը հավաստված է համապատասխանության հայտարարագրով, ապա արտադրանքի վտանգավոր լինելու մասին տեղեկացվում է այն սերտիֆիկացման մարմնին, որը տվել է համապատասխանության սերտիֆիկատը կամ վավերացրել հայտարարագիրը:
i
10. Վտանգավոր արտադրանքի ոչնչացման գործընթացը տնտեսավարող սուբյեկտի ստուգման կամ ուսումնասիրության կամ դիտարկման շրջանակներում իրականացվում է տնօրինող տնտեսավարող սուբյեկտի կողմից`
1) ծառայության կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի մասնակցությամբ, որի կազմում, հաշվի առնելով ոչնչացվող արտադրանքի տեսակը, ներգրավվում են համապատասխան նախարարություններից մասնագետներ, եթե Հայաստանի Հանրապետությունում արտադրված և (կամ) իրացվող կամ ներմուծվող վտանգավոր արտադրանքի խմբաքանակը գերազանցում է 50 կիլոգրամը կամ 50 հատը կամ 50 լիտրը կամ դրա ընդհանուր արժեքի 100000 դրամը.
2) ստուգումը կամ ուսումնասիրությունը կամ դիտարկումը կատարող պաշտոնատար անձանց մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրված և (կամ) իրացվող կամ ներմուծվող վտանգավոր արտադրանքի խմբաքանակի` սույն կետի 1-ին ենթակետում չնշված այլ դեպքերում.
3) գենետիկորեն ձևափոխված սննդամթերքի դեպքում, անկախ գենետիկորեն ձևափոխված սննդամթերքի քանակությունից, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմի պարունակությունը հաստատող լաբորատոր փորձաքննության արդյունքներն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում ծառայությունը գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, և տվյալ խմբաքանակի` գենետիկորեն ձևափոխված սննդամթերքը ոչնչացվում է` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության առաջարկությունները:
(10-րդ կետը փոփ. 29.12.11 թիվ 1922-Ն, 06.06.13 թիվ 575-Ն որոշումներ)
11. Վտանգավոր արտադրանքի ոչնչացման գործընթացին կարող են ներկա գտնվել զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
 
IV. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՕԳՏԱՀԱՆՈՒՄԸ
 
i
12. Փորձարկման մասին արձանագրությունը և արտադրանքը վտանգավոր ճանաչելու մասին ծառայության եզրակացությունն ստանալու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է իրականացնել տվյալ վտանգավոր արտադրանքի խմբաքանակի օգտահանումը:
(12-րդ կետը փոփ. 17.09.09 թիվ 1062-Ն, 06.06.13 թիվ 575-Ն որոշումներ)
13. Նշված ժամկետում օգտահանումը չկատարվելու դեպքում տվյալ վտանգավոր արտադրանքը սահմանված կարգով ենթակա է ոչնչացման:
i
14. Վտանգավոր արտադրանքի խմբաքանակի օգտահանման մասին կազմվում է վտանգավոր արտադրանքի օգտահանման մասին ակտ` համաձայն N 2 ձևի, որի մեկ օրինակն օգտահանման օրվան հաջորդող օրը հանձնվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն:
(14-րդ կետը փոփ. 29.12.11 թիվ 1922-Ն որոշում)
15. Օգտահանումից հետո ստացված նոր արտադրանքի օգտագործումը սեփական արտադրությունում` որպես հումք, և (կամ) իրացումը թույլատրվում է իրականացնել միայն օրենքով սահմանված կարգով դրանց անվտանգությանը ներկայացվող պահանջների ապահովումից հետո:
16. Եթե օգտահանումից հետո ստացված նոր արտադրանքը նախատեսվում է օգտագործել որպես անասնակեր, ապա տնտեսավարող սուբյեկտը դա օգտագործում կամ իրացնում է միայն անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքների հիման վրա ընդունված համապատասխան որոշման առկայության դեպքում:
17. Վտանգավոր արտադրանքը տնօրինողը դրա տվյալ խմբաքանակի օգտահանումն իրականացնելու տնտեսական աննպատակահարմարության կամ տեխնիկական բարդության դեպքում կարող է ընդունել որոշում այն ոչնչացնելու մասին:
 
V. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
 
i
18. Վտանգավոր արտադրանքը ոչնչացվում է փորձարկման մասին արձանագրության հիման վրա ծառայության կողմից տրված եզրակացության պահանջներին համապատասխան` փորձարկման մասին արձանագրությունը և ծառայության եզրակացությունը տնօրինող տնտեսավարող սուբյեկտին հանձնելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում:
(18-րդ կետը փոփ. 06.06.13 թիվ 575-Ն որոշում)
19. (19-րդ կետն ուժը կորցրել է 06.06.13 թիվ 575-Ն որոշում)
i
20. (20-րդ կետն ուժը կորցրել է 06.06.13 թիվ 575-Ն որոշում)
i
(20-րդ կետը փոփ. 17.09.09 թիվ 1062-Ն որոշում)
21. Եթե վտանգավոր արտադրանքը վարակված է, պարունակում է հիվանդությունների տարածման կամ մարդկանց կամ կենդանիների թունավորման, կամ շրջակա միջավայրի աղտոտման վտանգ, ապա ոչնչացումից առաջ կամ ոչնչացման գործընթացում այն վարակազերծվում է:
i
22. Վտանգավոր արտադրանքի ոչնչացումը ձևակերպվում է վտանգավոր արտադրանքի ոչնչացման մասին ակտով` համաձայն N 3 ձևի, որի մեկ օրինակը ոչնչացման օրվան հաջորդող օրը հանձնվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն:
(22-րդ կետը փոփ. 29.12.11 թիվ 1922-Ն որոշում)
23. Եթե վտանգավոր արտադրանքի ոչնչացման մասին որոշումը բողոքարկվել է, ապա ոչնչացման գործընթացը կասեցվում է միայն այն դեպքում, եթե ոչնչացման ենթակա արտադրանքը սանիտարահամաճարակային տեսակետից վտանգավոր չէ, և առկա են հետագա փչացումը կանխող ու պահումն ապահովող համապատասխան պայմաններ:
24. Պետական վերահսկողության նպատակով պահման ժամկետը լրացած` փորձարկվող նմուշները և (կամ) փորձարկվող այն նմուշները, որոնք իրենց ուղղակի նշանակությամբ օգտագործման համար պիտանի չեն, ոչնչացվում են:
i
25. Պետական վերահսկողության նպատակով նմուշառված փորձարկվող նմուշները պահման ժամկետի լրացման կամ դրանց ուղղակի նշանակությամբ օգտագործման համար ոչ պիտանի լինելու դեպքերում ոչնչացվում են լաբորատորիայի կողմից` ծառայության կողմից ստեղծված հանձնաժողովի մասնակցությամբ, որի վերաբերյալ կազմվում է փորձարկվող նմուշների ոչնչացման մասին ակտ` համաձայն N 4 ձևի:
(25-րդ կետը փոփ. 06.06.13 թիվ 575-Ն որոշում)
 
Ձև N 1
 
i
_________________________________________________________________________
            (տնտեսավարող սուբյեկտի անվանումը և գտնվելու վայրը)
 
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`
տնտեսավարող սուբյեկտի ղեկավար
 
_________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
 
ԱԿՏ N ________ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ
 
_____ __________ 200 թ.
 
_________________________________________________________________________
(արտադրանքի անվանումը, տնտեսավարող սուբյեկտի անունը, ազգանունը կամ
անվանումը)
_________________________________________________________________________
         (խմբաքանակի նույնականացման նշանը ` սննդամթերքի դեպքում)
_________________________________________________________________________
                 (արտադրանքի քանակը, փաթեթավորման տեսակը)
 
վտանգավոր լինելը հայտնաբերվել է, և (կամ) դրա մասին ստացվել է տեղեկատվություն (ընդգծել) __________________ կողմից, այնուհետև արտադրանքն առանձին հաշվառվել է ______________________________________________________
(առանձնացված պահման պայմանները և տեղը) _________________________________________________________________________:
 
Փորձարկման մասին արձանագրության (ամսաթիվը և համարը) և արտադրանքի վտանգավորության մասին ծառայության եզրակացության հիման վրա արտադրանքի տվյալ խմբաքանակը դուրս է գրվում
 
     Գլխավոր հաշվապահ              _________________  ___________________
                                   (ստորագրությունը)  (անունը, ազգանունը)
 
Հաշվառման համար պատասխանատու
_________________  ____________________________
(ստորագրությունը)  (պաշտոնը, անունը, ազգանունը)
 
Պահման համար պատասխանատու
_________________  ____________________________
(ստորագրությունը)  (պաշտոնը, անունը, ազգանունը)
 
(1-ին ձևը փոփ. 17.09.09 թիվ 1062-Ն, 06.06.13 թիվ 575-Ն որոշումներ)
 
Ձև N 2
 
i
_________________________________________________________________________
            (տնտեսավարող սուբյեկտի անվանումը և գտնվելու վայրը)
 
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`
տնտեսավարող սուբյեկտի ղեկավար
 
_________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
 
ԱԿՏ N ________ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
 
_____ __________ 200 թ.
 
_________________________________________________________________________
           (արտադրանքի անվանումը, արտադրողը և (կամ) ներմուծողը)
_________________________________________________________________________
             (խմբաքանակի նույնականացման նշանը` սննդամթերքի դեպքում)
_________________________________________________________________________
                 (արտադրանքի քանակը, փաթեթավորման տեսակը)
 
վտանգավոր լինելը հայտնաբերվել է, և (կամ) դրա մասին ստացվել է տեղեկատվություն (ընդգծել) __________________ կողմից, այնուհետև արտադրանքն առանձին հաշվառվել է _____________________________________________________:
(առանձնացված պահման պայմանները և տեղը)
 
Փորձարկման մասին արձանագրության _______________________________ և
(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, հերթական
համարը)
 
արտադրանքի վտանգավորության մասին ծառայության եզրակացության հիման վրա վտանգավոր արտադրանքը ________________________________ օգտահանվել է`
(արտադրանքի քանակը)
____________________________________________________________________
                    (օգտահանման վայրը, ժամանակը և եղանակը)
 
Օգտահանման արդյունքում ստացվել է ____________________________________
(ստացված նոր արտադրանքի անվանումը, ________________________________________________________________________:
քանակը, փաթեթավորումը, նշանակությունը, պիտանիության ժամկետը)
 
Ստացված նոր արտադրանքը նախատեսվում է օգտագործել սեփական արտադրությունում` որպես հումք, և (կամ) իրացնել (ընդգծել):
 
Տնտեսավարող սուբյեկտի
օգտահանման գործընթացի
     համար պատասխանատու     _________________   ___________________________
                            (ստորագրությունը)  (պաշտոնը, անունը, ազգանունը)
 
Օգտահանումն իրականացնող`
տնտեսավարող սուբյեկտի
     ներկայացուցիչ          _________________   ___________________________
                            (ստորագրությունը)  (պաշտոնը, անունը, ազգանունը)
 
Արտադրանքը տնօրինող`
տնտեսավարող սուբյեկտի
     գլխավոր հաշվապահ       _________________   ___________________________
                            (ստորագրությունը)       (անունը, ազգանունը)
 
Ծառայության ներկայացուցիչ ________________  ________________
     (ներկայացուցիչներ)         (ստորագրությունը)  (պաշտոնը, անունը,
                                                        ազգանունը)
 
(2-րդ ձևը փոփ. 17.09.09 թիվ 1062-Ն, 06.06.13 թիվ 575-Ն որոշումներ)
 
Ձև N 3
 
i
_________________________________________________________________________
            (տնտեսավարող սուբյեկտի անվանումը և գտնվելու վայրը)
 
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`
տնտեսավարող սուբյեկտի ղեկավար
 
_________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
 
ԱԿՏ N ________ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
 
_____ __________ 200 թ.
 
_________________________________________________________________________
           (արտադրանքի անվանումը, արտադրողը և (կամ) ներմուծողը)
_________________________________________________________________________
            (խմբաքանակի նույնականացման նշանը` սննդամթերքի դեպքում)
_________________________________________________________________________
                 (արտադրանքի քանակը, փաթեթավորման տեսակը)
 
վտանգավոր լինելը հայտնաբերվել է, և (կամ) դրա մասին ստացվել է տեղեկատվություն (ընդգծել) __________________ կողմից, այնուհետև արտադրանքն առանձին հաշվառվել է _____________________________________________________
(առանձնացված պահման պայմանները և տեղը) _________________________________________________________________________:
(դուրսգրման մասին ակտի համարը և թվականը)
 
Փորձարկման մասին արձանագրության __________________________________ և
(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, հերթական
համարը)
 
արտադրանքի վտանգավորության մասին ծառայության եզրակացության հիման վրա վտանգավոր արտադրանքը __________________________ ոչնչացվել է`
 ____________             (արտադրանքի քանակը)
 
_______________________________________________________________________
                     (ոչնչացման վայրը, ժամանակը և եղանակը)
 
Տնտեսավարող սուբյեկտի`
ոչնչացման հանձնաժողովի
     անդամներ               _________________   ___________________________
                            (ստորագրությունը)  (պաշտոնը, անունը, ազգանունը)
 
_________________  ___________________________
(ստորագրությունը) (պաշտոնը, անունը, ազգանունը)
 
Ոչնչացումն իրականացնող`
տնտեսավարող սուբյեկտի
     ներկայացուցիչ          _________________   ___________________________
                            (ստորագրությունը)  (պաշտոնը, անունը, ազգանունը)
 
Արտադրանքը տնօրինող`
տնտեսավարող սուբյեկտի
     գլխավոր հաշվապահ       _________________   ___________________________
                            (ստորագրությունը)        (անունը, ազգանունը)
 
Համապատասխան նախարարություններից
ոչնչացմանը մասնակցող
     ներկայացուցիչներ                _________________  ________________
                                     (ստորագրությունը)  (պաշտոնը, անունը,
                                                           ազգանունը)
 
(3-րդ ձևը փոփ. 17.09.09 թիվ 1062-Ն, 29.12.11 թիվ 1922-Ն, 06.06.13 թիվ 575-Ն որոշումներ)
 
Ձև N 4
 
_________________________________________________________________________
                (լաբորատորիայի անվանումը և գտնվելու վայրը)
 
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`
լաբորատորիայի ղեկավար
 
_________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
 
ԱԿՏ N ________ ՓՈՐՁԱՐԿՎՈՂ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
 
_____ __________ 200 թ.
 
_________________________________________________________________________
(արտադրանքի անվանումը, նմուշների քանակը, նմուշների ծածկագրերը)
_________________________________________________________________________
(տեսչության կողմից տվյալ նմուշներն ուղեկցող նամակի համարը և թվականը)
_________________________________________________________________________
(նմուշների ստացման թվականը, նմուշների գրանցամատյանի գրանցման հերթական
_________________________________________________________________________
                                  համարը)
_________________________________________________________________________
(պիտանիության ժամկետը, դուրսգրման մասին ակտի համարը, թվականը)
 
Փորձարկման լաբորատորիայի ղեկավարի 200 թ. _________ _____ -ի N ______ որոշմամբ սահմանված ոչնչացման եղանակով փորձարկված կամ փորձարկվող նմուշների պահման ժամկետը լրացած նմուշները (ընդգծել) ոչնչացվել են
_________________________________________________________________________
(ոչնչացման եղանակը, վայրը, թվականը, փորձարկման լաբորատորիայի` ոչնչացումն
_________________________________________________________________________
իրականացնող հանձնաժողովի անդամների պաշտոնները, անունները, ազգանունները) ______ կողմից:
 
 Հանձնաժողովի անդամներ      _________________   ___________________________
                            (ստորագրությունը)  (պաշտոնը, անունը, ազգանունը)
 
_________________  ___________________________
(ստորագրությունը) (պաշտոնը, անունը, ազգանունը)
 
_________________  ___________________________
(ստորագրությունը) (պաշտոնը, անունը, ազգանունը)