Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 5...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 54-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                 Վարչական գործ թիվ ՎԴ/0361/05/20

    դատարանի որոշում                      2021 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/0361/05/20

Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի նոյեմբերի 26-ին

գրավոր ընթացակարգով քննելով Երվանդ, Անդրանիկ Ասատրյանների և Հերիքնազ Գալստյանի ներկայացուցիչ Արսեն Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.03.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Դավիթ Ասատրյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք Երվանդ, Անդրանիկ Ասատրյանների և Հերիքնազ Գալստյանի` սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Դավիթ Ասատրյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ Արագածոտնի մարզի Արտենի համայնքի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 1 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Երվանդ, Անդրանիկ Ասատրյանների և Հերիքնազ Գալստյանի անվամբ 23.04.2007 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Դարբինյան) (այսուհետ` Դատարան) 30.01.2020 թվականի որոշմամբ Դավիթ Ասատրյանի միջնորդությունը` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ, բավարարվել է` վերականգնվել է 2018 թվականի դեկտեմբեր ամսից հետո ընկած ժամանակահատվածում հայցադիմումը դատարան ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.03.2020 թվականի որոշմամբ Երվանդ, Անդրանիկ Ասատրյանների և Հերիքնազ Գալստյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 30.01.2020 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու, հայցադիմումը վարույթ ընդունելու և երրորդ անձ ներգրավելու մասին» որոշումը` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասով, թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Երվանդ, Անդրանիկ Ասատրյանները և Հերիքնազ Գալստյանը (ներկայացուցիչ Ա. Գրիգորյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Դավիթ Ասատրյանը այն պահից սկսած, երբ տեղեկացվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Արտենի համայնքի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 1 հասցեի անշարժ գույքի կադաստրային գործի նյութերից անհետացել կամ ի սկզբանե չի եղել թիվ 1371287 սեփականության վկայականում որպես պետական գրանցման հիմք նշված սեփականաշնորհման հանձնաժողովի 29.08.1997 թվականի թիվ 40 որոշումը, ինչպես նաև այն պահից, երբ տեղեկացել է, որ Երվանդ Ասատրյանի անվամբ գրանցված է 0,07 հա հողամաս, մինչդեռ, անշարժ գույքի կադաստրի Թալինի տարածքային բաժնի կողմից վերջինիս և նրա ընտանիքի անդամների անվամբ գրանցում է կատարվել 0,13 հա հողամասի նկատմամբ, այսինքն` 10.12.2018 թվականից սկսած երկու ամսվա ընթացքում զրկված չէր ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու և իր իրավունքների պաշտպանությունը դատական ընթացակարգով նախաձեռնելու հնարավորությունից:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ դատավարական ժամկետի բաց թողումը և այն հարգելի համարելը պայմանավորված է ոչ թե իրավունքների լուծման արտադատական կամ դատական կարգի ընտրությամբ, այլ բխում է իր իրավունքը խախտող ակտի (տվյալ դեպքում` Դավիթ Ասատրյանի կողմից վիճարկվող գործողությունների և մի շարք փաստաթղթերի) մասին վերջինիս տեղեկացված լինելու փաստից:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դավիթ Ասատրյանի կողմից ներկայացված փաստաթղթերով և գործողությունների շարադրմամբ ուղղակիորեն հավաստվում է, որ վերջինս վարչադատավարական օրենսդրությամբ սահմանված ժամկետների ընթացքում չի ձեռնարկել իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու համար` հայցի առարկան կազմող պահանջներով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել (վերացնել) Վերաքննիչ դատարանի 16.03.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերաքննիչ բողոքը բավարարել` վերացնել Դատարանի 30.01.2020 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու, հայցադիմումը վարույթ ընդունելու և երրորդ անձ ներգրավելու մասին» որոշումը` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասով:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման արդյունքում թույլ տրված դատական սխալի արդյունքում առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, ինչը հերքվում է ստորև ներկայացվող պատճառաբանություններով:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե հայցադիմումը ներկայացվել է դատավարական ժամկետը լրանալուց հետո, ապա կարող է ներկայացվել հայցվորի միջնորդությունն այն վերականգնելու մասին` դրանում նշելով բացթողնման պատճառները:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե լրացել են հայցադիմում ներկայացնելու համար նույն օրենսգրքով սահմանված ժամկետները, իսկ ժամկետները վերականգնելու մասին միջնորդությունը վարչական դատարանը մերժել է:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշմամբ արձանագրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային իրավունքում ձևավորված իրավական դիրքորոշման համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով ՄԻԵԴ-ի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57, Ashingdane v. The United Kingdom, judgment of 28 May 1985, Series A no. 93, p. 24, para. 57):

Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Ստաբբինգսը և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով ՄԻԵԴ-ի 22.10.1996 թվականի վճիռը, կետ 51,55, Stubbings and Others v. The United Kingdom, Judgment, 22.10.1996, par. 51,55):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի «Դատավարական ժամկետները բաց թողնելը և վերականգնելը» վերտառությամբ 54-րդ հոդվածն ունի հետևյալ բովանդակությունը.

«1. Դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը:

i

2. Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է սույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

3. Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվում է այն դատարան, որտեղ պետք է կատարվի դատավարական գործողությունը: Միջնորդության ներկայացման հետ միաժամանակ, եթե դա հնարավոր է, կատարվում են անհրաժեշտ դատավարական գործողությունները (դիմումի, բողոքի, փաստաթղթերի ներկայացում և այլն), որոնց կատարման ժամկետը բաց է թողնվել:

4. Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը քննվում է դատարանում այն ստացվելու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում` առանց դատավարության մասնակիցների ծանուցման, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

5. Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին դատարանը կայացնում է որոշում և հետագայում այդ մասին նշում է գործն ըստ էության լուծող դատական ակտում: Դատարանը բաց թողնված ժամկետը վերականգնելու հետ միաժամանակ կարող է սահմանել իրավունքի իրականացման համար նոր դատավարական ժամկետ, որը չի կարող գերազանցել օրենքով սահմանված ժամկետը: Որոշման պատճենը ուղարկվում է կողմերին ոչ ուշ, քան որոշման կայացման հաջորդ օրը:

6. Բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնումը մերժելու մասին դատարանը կայացնում է որոշում:

7. Որոշման պատճենն ուղարկվում է կողմերին ոչ ուշ, քան որոշման կայացման հաջորդ օրը»:

i

Համակարգային վերլուծության ենթարկելով վերոգրյալ իրավանորմն ու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի` դատավարական գործողությունները կատարվում են նույն օրենսգրքով, այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետներում, իսկ դրանց սահմանված չլինելու դեպքում` դատարանի սահմանած ժամկետներում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրորեն սահմանվել են ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու դատավարական ժամկետներ, որոնց ընթացքում հայցվորները կարող են իրացնել դատական պաշտպանության իրենց իրավունքը, իսկ այդ ժամկետների ավարտից հետո վերջիններս այլևս կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը: Միևնույն ժամանակ, սակայն, օրենսդրորեն ամրագրվել է դատավարական ժամկետները բաց թողնված լինելու դեպքում դատական պաշտպանություն ստանալու իրավական հնարավորություն` դրա տրամադրումը պայմանավորելով համապատասխան միջնորդության հիմքով դատավարական ժամկետը վերականգնելու մասին դատարանի կողմից որոշում կայացնելու գործոնով:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը պետք է մեկնաբանվեն և կիրառվեն ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված անձանց` վերոգրյալ հիմնարար իրավունքների լույսի ներքո:

Մասնավորապես, օրենսդիրը, սահմանելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները, միաժամանակ, հատուկ սահմանել է բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:

Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

i

Անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորմանը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ նշված իրավանորմի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:

Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատև հիվանդության պատճառով:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը, Ժաննա Միրզոյանն ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի ղեկավարի թիվ ՎԴ/0100/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31.07.2017 թվականի որոշումը):

Վերը նշված իրավական նորմերի, ինչպես նաև ՄԻԵԴ-ի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձն իր դատական պաշտպանության իրավունքից կարող է օգտվել օրենքով սահմանված ժամկետներում և որպեսզի վարչական դատարանն իրավասու լինի գործադրել օրենքով սահմանված իր լիազորությունները կոնկրետ իրավական վեճն ըստ էության լուծելու համար, անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն, առաջին` համապատասխան հայցի առկայություն, երկրորդ` հայցի ներկայացում վարչական դատարան` վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում երկրորդ պայմանն ապահովված կարող է համարվել միայն կոնկրետ վարչական գործում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման բավարարված միջնորդության առկայության դեպքում, իսկ մնացած դեպքերում անձը չի կարող օգտվել դատական պաշտպանության իրավունքից, իսկ վարչական դատարանն իրավասու չէ գործադրել օրենքով վարչական դատարանի համար նախատեսված լիազորությունները:

Վերահաստատելով և զարգացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքներն ամրագրված են ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերով:

i

Իր մի շարք որոշումներով (թիվ ՍԴՈ-652, թիվ ՍԴՈ-690, թիվ ՍԴՈ-719, թիվ ՍԴՈ-765, թիվ ՍԴՈ-844, թիվ ՍԴՈ-873, թիվ ՍԴՈ-890, թիվ ՍԴՈ-932, թիվ ՍԴՈ-942, թիվ ՍԴՈ-1037, թիվ ՍԴՈ-1052, թիվ ՍԴՈ-1115, թիվ ՍԴՈ-1127, թիվ ՍԴՈ-1190, թիվ ՍԴՈ-1192, թիվ ՍԴՈ-1196, թիվ ՍԴՈ-1197, թիվ ՍԴՈ-1220, թիվ ՍԴՈ-1222, թիվ ՍԴՈ-1257, թիվ ՍԴՈ-1289) Սահմանադրական դատարանը հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին` դրանք դիտարկելով որպես դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր: Մասնավորապես.

i

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ (ՍԴՈ-1127),

i

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում (ՍԴՈ-1257):

i

ՀՀ սահմանադրական դատարանն իր 07.02.2017 թվականի թիվ ՍԴՈ-1344 որոշմամբ վերահաստատել է վերոհիշյալ իրավական դիրքորոշումները` արձանագրելով, որ օրենսդրական կարգավորումները պետք է հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր նախատեսեն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որպես արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների արդյունավետ իրականացման համար կազմակերպական կառուցակարգ և ընթացակարգ օրենսդիրը նախատեսել է բաց թողնված դատավարական ժամկետները վերականգնելու իրավական հնարավորություն, այդ հարցի լուծումը թողնելով դատարանի հայեցողությանը:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Դավիթ Ասատրյանը 27.01.2020 թվականին փոստային ծառայության միջոցով ՀՀ վարչական դատարան է ներկայացրել վիճարկման հայցադիմում` պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ Արագածոտնի մարզի Արտենի համայնքի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 1 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Երվանդ, Անդրանիկ Ասատրյանների և Հերիքնազ Գալստյանի անվամբ 23.04.2007 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Դատարանի 30.01.2020 թվականի որոշմամբ Դավիթ Ասատրյանի միջնորդությունը` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ, բավարարվել է` վերականգնվել է 2018 թվականի դեկտեմբեր ամսից հետո ընկած ժամանակահատվածում հայցադիմումը դատարան ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը:

Վերաքննիչ դատարանի 16.03.2020 թվականի որոշմամբ Երվանդ, Անդրանիկ Ասատրյանների և Հերիքնազ Գալստյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 30.01.2020 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու, հայցադիմումը վարույթ ընդունելու և երրորդ անձ ներգրավելու մասին» որոշումը` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասով, թողնվել է անփոփոխ:

Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների պատճառաբանություններին` Վճռաբեկ դատարանը սույն գործի փաստական հանգամանքների հաշվառմամբ արձանագրում է հետևյալը.

Հայցվոր Դավիթ Ասատրյանը 10.12.2018 թվականին հաղորդում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի դատախազություն այն մասին, որ ՀՀ Արագածոտնի մարզի Արտենի համայնքի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 1 հասցեի անշարժ գույքի կադաստրային գործի նյութերից անհետացել կամ ի սկզբանե չի եղել թիվ 1371287 սեփականության վկայականում որպես պետական գրանցման հիմք նշված սեփականաշնորհման հանձնաժողովի 29.08.1997 թվականի թիվ 40 որոշումը: Բացի այդ, Երվանդ Ասատրյանի անվամբ գրանցված է 0,07 հա հողամաս, մինչդեռ, անշարժ գույքի կադաստրի Թալինի տարածքային բաժնի կողմից վերջինիս և նրա ընտանիքի անդամների անվամբ գրանցում է կատարվել 0,13 հա հողամասի նկատմամբ:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Է. Հարությունյանի «Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» 30.11.2019 թվականի որոշման համաձայն` հայցվոր Դավիթ Ասատրյանի հաղորդման հիման վրա հարուցվել է թիվ 54200319 քրեական գործը, որի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Արտենի համայնքի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 1 հասցեի անշարժ գույքը Երվանդ Ասատրյանի անվամբ 2007 թվականին գրանցելու գործընթացն իրականացնելիս Արտենի համայնքի ղեկավար Գեղամ Խլղաթյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, կատարել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարք` տրամադրել է Արագածոտնի մարզպետի 29.08.1997 թվականի թիվ 40 որոշումից կեղծ քաղվածք, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Թալինի ստորաբաժանման նախկին ղեկավար Հենզել Եղիազարյանի կողմից չի ստուգվել Արագածոտնի մարզպետի 29.08.1997 թվականի թիվ 40 որոշումից քաղվածքի համապատասխանությունը որոշմանը և քաղվածքը հիմք ընդունելով` վերոհիշյալ բնակարանի նկատմամբ գրանցել է Երվանդ Ասատրյանի սեփականության իրավունքը: Նույն որոշմամբ Գեղամ Խլղաթյանի և Հենզել Եղիազարյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճվել է և քրեական հետապնդում չի իրականացվել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով (գ.թ. 27-33):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արտենի համայնքի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 1 բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար հիմք հանդիսացած սեփականաշնորհման հանձնաժողովի 29.08.1997 թվականի թիվ 40 որոշումը կադաստրային գործի նյութերից բացակայելու, նշված որոշմամբ բնակարանի նկատմամբ Երվանդ Ասատրյանի սեփականության իրավունքի ծագման հանգամանքները պարզելու և իր խախտված իրավունքները վերականգնելու համար Դավիթ Ասատրյանը միջոցներ է ձեռնարկել, մասնավորապես` 10.12.2018 թվականին հաղորդում է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի դատախազություն և, հաղորդման հիման վրա հարուցված թիվ 54200319 քրեական գործով Երվանդ Ասատրյանի անվամբ սեփականության իրավունքի գրանցումը կեղծ փաստաթղթերի հիման վրա կատարված լինելու հանգամանքը` ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Է. Հարությունյանի 30.11.2019 թվականի որոշմամբ պարզվելուց և պահանջը և այն հիմնավորող ապացույցները դատարան ներկայացնելու համար ձեռք բերելուց հետո, 22.01.2020 թվականին դիմել է ՀՀ վարչական դատարան:

Վերը նշված իրավանորմերի և փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դավիթ Ասատրյանի կողմից Արագածոտնի մարզի Արտենի համայնքի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 1 բնակարան հասցեի անշարժ գույքի նկատմամբ Երվանդ Ասատրյանի, Անդրանիկ Ասատրյանի և Հերիքնազ Գալստյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման մասին 2018 թվականի դեկտեմբեր ամսին տեղեկանալուց հետո` մինչև դատարան դիմելը, վիճարկման հայց ներկայացնելու ժամկետի բացթողման պատճառը եղել է հարգելի, քանի որ վարչական ակտի` պետական գրանցման մասին իրազեկվելու պահից` 2018 թվականի դեկտեմբեր ամսից, վերջինս ակտիվ գործողություններ է իրականացրել իր խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ և ձեռք բերելով դատարան ներկայացնելու համար պահանջը հիմնավորող ապացույցներ` դիմել է դատարան, որպիսի իրավաչափ եզրահանգման են եկել ստորադաս դատարանները:

i

Նման պայմաններում հիմնավոր է ստորադաս դատարանների այն իրավական դիրքորոշումը, որ անհրաժեշտ է բավարարել միջնորդությունը և իրավական հնարավորություն տալ հայցվորին օգտվելու արդար դատաքննության իր իրավունքից, որը երաշխավորված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ, 63-րդ և Կոնվենցիայի 6-րդ հոդվածներով: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հակառակ պարագայում անձը կզրկվի իր խախտված իրավունքները վերականգնելու հնարավորությունից` հաշվի առնելով նաև այն իրողությունը, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով կարճվել է այն քրեական գործի վարույթը, որով պարզվել են սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ:

i

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման պայմաններում ժամկետային սահմանափակումը համատեղելի չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, ուստի բաց թողնված ժամկետը հարգելի պատճառների հիմքով վերականգնելու միջոցով Դավիթ Ասատրյանին դատական պաշտպանություն տրամադրելու ստորադաս դատարանների եզրահանգումները հիմնավորված և պատճառաբանված են, ուստի Դատարանը, կայացնելով վիճարկման հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին որոշում, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի որոշումը, կայացրել են ճիշտ դատական ակտեր:

i

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանին չի կարող վերագրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից նշված իրավանորմը մեկնաբանվել ու կիրառվել է սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին համահունչ, ուստի վճռաբեկ բողոքը բավարար չէ Վերաքննիչ դատարանի 16.03.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

i

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.03.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

26.11.2021 թ.

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից թիվ ՎԴ/0361/05/20 վարչական գործով 26.11.2021 թվականին

կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 26.11.2021 թվականին գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Դավիթ Ասատրյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք Երվանդ, Անդրանիկ Ասատրյանների և Հերիքնազ Գալստյանի` սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.03.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Երվանդ, Անդրանիկ Ասատրյանների և Հերիքնազ Գալստյանի վճռաբեկ բողոքը, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը մերժել, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.03.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

i

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Էդ. Սեդրակյանս, Ս. Անտոնյանս, Ա. Բարսեղյանս, Տ. Պետրոսյանս և Ն. Տավարացյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Դավիթ Ասատրյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ Արագածոտնի մարզի Արտենի համայնքի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 1 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Երվանդ, Անդրանիկ Ասատրյանների և Հերիքնազ Գալստյանի անվամբ 23.04.2007 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Դարբինյան) (այսուհետ` Դատարան) 30.01.2020 թվականի որոշմամբ Դավիթ Ասատրյանի միջնորդությունը` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ, բավարարվել է` վերականգնվել է 2018 թվականի դեկտեմբեր ամսից հետո ընկած ժամանակահատվածում հայցադիմումը դատարան ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.03.2020 թվականի որոշմամբ Երվանդ, Անդրանիկ Ասատրյանների և Հերիքնազ Գալստյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 30.01.2020 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու, հայցադիմումը վարույթ ընդունելու և երրորդ անձ ներգրավելու մասին» որոշումը` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասով, թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երվանդ, Անդրանիկ Ասատրյանները և Հերիքնազ Գալստյանը (ներկայացուցիչ Արսեն Գրիգորյանը):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Դավիթ Ասատրյանը այն պահից սկսած, երբ տեղեկացվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Արտենի համայնքի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 1 հասցեի անշարժ գույքի կադաստրային գործի նյութերից անհետացել կամ ի սկզբանե չի եղել թիվ 1371287 սեփականության վկայականում որպես պետական գրանցման հիմք նշված սեփականաշնորհման հանձնաժողովի 29.08.1997 թվականի թիվ 40 որոշումը, ինչպես նաև այն պահից, երբ տեղեկացել է, որ Երվանդ Ասատրյանի անվամբ գրանցված է 0,07 հա հողամաս, մինչդեռ, անշարժ գույքի կադաստրի Թալինի տարածքային բաժնի կողմից վերջինիս և նրա ընտանիքի անդամների անվամբ գրանցում է կատարվել 0,13 հա հողամասի նկատմամբ, այսինքն` 10.12.2018 թվականից սկսած երկու ամսվա ընթացքում զրկված չէր ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու և իր իրավունքների պաշտպանությունը դատական ընթացակարգով նախաձեռնելու հնարավորությունից:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ դատավարական ժամկետի բաց թողումը և այն հարգելի համարելը պայմանավորված է ոչ թե իրավունքների լուծման արտադատական կամ դատական կարգի ընտրությամբ, այլ բխում է իր իրավունքը խախտող ակտի (տվյալ դեպքում` Դավիթ Ասատրյանի կողմից վիճարկվող գործողությունների և մի շարք փաստաթղթերի) մասին վերջինիս տեղեկացված լինելու փաստից:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դավիթ Ասատրյանի կողմից ներկայացված փաստաթղթերով և գործողությունների շարադրմամբ ուղղակիորեն հավաստվում է, որ վերջինս վարչադատավարական օրենսդրությամբ սահմանված ժամկետների ընթացքում չի ձեռնարկել իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու համար` հայցի առարկան կազմող պահանջներով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել (վերացնել) Վերաքննիչ դատարանի 16.03.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերաքննիչ բողոքը բավարարել` վերացնել Դատարանի 30.01.2020 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու, հայցադիմումը վարույթ ընդունելու և երրորդ անձ ներգրավելու մասին» որոշումը` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասով:

 

4. Հատուկ կարծիքի հիմնավորումները.

i

Սույն գործը հարուցվել է Դավիթ Ասատրյանի կողմից 22.01.2020 թվականին դատարան ներկայացված հայցադիմումով, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ Արագածոտնի մարզի Արտենի համայնքի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 1 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Երվանդ, Անդրանիկ Ասատրյանների և Հերիքնազ Գալստյանի անվամբ 23.04.2007 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Միաժամանակ Դավիթ Ասատրյանը միջնորդել է հարգելի համարել հայցադիմում ներկայացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը և վերականգնել բաց թողնված ժամկետը` պատճառաբանելով, որ ՀՀ Արագածոտնի մարզի Արտենի համայնքի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 1 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Երվանդ, Անդրանիկ Ասատրյանների և Հերիքնազ Գալստյանի անվամբ կատարված պետական գրանցման հիմքում դրված փաստաթղթերի և դրանց կեղծ լինելու վերաբերյալ տեղեկացել է թիվ 54200319 քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Է. Հարությունյանի կողմից 30.11.2019 թվականին կայացրած որոշումը 11.12.2019 թվականին ստանալուց հետո (գ.թ. 13-17):

Դատարանը 30.01.2020 թվականի որոշմամբ բավարարել է Դավիթ Ասատրյանի միջնորդությունը և վերականգնել է 2018 թվականի դեկտեմբեր ամսից հետո ընկած ժամանակահատվածում հայցադիմումը դատարան ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը:

Դատարանը գտել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Արտենի համայնքի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 1 հասցեի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար հիմք հանդիսացած սեփականաշնորհման հանձնաժողովի 29.08.1997 թվականի թիվ 40 որոշումը կադաստրային գործի նյութերից բացակայելու, նշված որոշմամբ վերոհիշյալ բնակարանի նկատմամբ Երվանդ Ասատրյանի սեփականության իրավունքի ծագման հանգամանքները պարզելու և իր խախտված իրավունքները վերականգնելու համար հայցվոր Դավիթ Ասատրյանը միջոցներ է ձեռնարկել, մասնավորապես` 10.12.2018 թվականին հաղորդում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի դատախազություն և հաղորդման հիման վրա հարուցված թիվ 54200319 քրեական գործով Երվանդ Ասատրյանի անվամբ սեփականության իրավունքի գրանցումը կեղծ փաստաթղթերի հիման վրա կատարված լինելու հանգամանքը` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Է. Հարությունյանի 30.11.2019 թվականի որոշմամբ պարզվելուց և պահանջը և այն հիմնավորող ապացույցները դատարան ներկայացնելու համար ձեռք բերելուց հետո` 22.01.2020 թվականին դիմել է դատարան:

Այսպիսով Դատարանը եզրահանգել է, որ հայցվոր Դավիթ Ասատրյանի կողմից ՀՀ Արագածոտնի մարզի Արտենի համայնքի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 1 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Երվանդ, Անդրանիկ Ասատրյանների և Հերիքնազ Գալստյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման մասին 2018 թվականի դեկտեմբեր ամսին տեղեկանալուց հետո` մինչև դատարան դիմելը, վիճարկման հայց ներկայացնելու ժամկետի բացթողնման պատճառը եղել է հարգելի, քանի որ վարչական ակտի` պետական գրանցման մասին իրազեկվելու պահից` 2018 թվականի դեկտեմբեր ամսից, վերջինս ակտիվ գործողություններ է իրականացրել իր խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ և ձեռք բերելով դատարան ներկայացնելու համար պահանջը հիմնավորող ապացույցներ` դիմել է դատարան, հետևաբար անհրաժեշտ է բավարարել միջնորդությունը և իրավական հնարավորություն տալ հայցվորին` օգտվելու արդար դատաքննության իր իրավունքից, որը երաշխավորված է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և Կոնվենցիայի 6-րդ հոդվածներով:

Դատարանը փաստել է, որ վերը նշված դիրքորոշումները վերաբերում են բացառապես 2018 թվականի դեկտեմբեր ամսից հետո ընկած ժամանակահատվածին, այսինքն` այն ժամանակահատվածին, երբ հայցվորը, ըստ իր հայտնած տեղեկատվության, իմացել է վիճարկվող վարչական ակտի մասին, սակայն բաց է թողել վիճարկման հայցով դատարան դիմելու ժամկետը: Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ հայցվորի կողմից հայտնած` վերը նշված տեղեկությունների, այն է` վիճարկվող վարչական ակտի մասին մինչև 2018 թվականի դեկտեմբեր ամիսը տեղեկանալու վերաբերյալ այլ փաստերի ի հայտ գալու դեպքում, Դատարանը կարող է դատավարական ժամկետների (վիճարկման հայցը դատարան ներկայացնելու ժամկետների) հարցին անդրադառնալ գործի քննության ընթացքում (գ.թ. 1-4):

Վերաքննիչ դատարանը, մերժելով Երվանդ, Անդրանիկ Ասատրյանների և Հերիքնազ Գալստյանի վերաքննիչ բողոքը և անփոփոխ թողնելով Դատարանի 30.01.2020 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու, հայցադիմումը վարույթ ընդունելու և երրորդ անձ ներգրավելու մասին» որոշումը` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասով, ըստ էության հիմնավոր է համարել Դատարանի եզրահանգումները (գ.թ. 94-111):

Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը մերժել, Վերաքննիչ դատարանի 16.03.2020 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ: Ի հիմնավորումն նշված եզրահանգման` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Արտենի համայնքի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 1 բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար հիմք հանդիսացած սեփականաշնորհման հանձնաժողովի 29.08.1997 թվականի թիվ 40 որոշումը կադաստրային գործի նյութերից բացակայելու, նշված որոշմամբ բնակարանի նկատմամբ Երվանդ Ասատրյանի սեփականության իրավունքի ծագման հանգամանքները պարզելու և իր խախտված իրավունքները վերականգնելու համար Դավիթ Ասատրյանը միջոցներ է ձեռնարկել, մասնավորապես` 10.12.2018 թվականին հաղորդում է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի դատախազություն և հաղորդման հիման վրա հարուցված թիվ 54200319 քրեական գործով Երվանդ Ասատրյանի անվամբ սեփականության իրավունքի գրանցումը կեղծ փաստաթղթերի հիման վրա կատարված լինելու հանգամանքը` ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Է. Հարությունյանի 30.11.2019 թվականի որոշմամբ պարզվելուց և պահանջը և այն հիմնավորող ապացույցները դատարան ներկայացնելու համար ձեռք բերելուց հետո, 22.01.2020 թվականին դիմել է դատարան:

Վճռաբեկ դատարանը գտել է, որ Դավիթ Ասատրյանի կողմից Արագածոտնի մարզի Արտենի համայնքի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 1 բնակարան հասցեի անշարժ գույքի նկատմամբ Երվանդ Ասատրյանի, Անդրանիկ Ասատրյանի և Հերիքնազ Գալստյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման մասին 2018 թվականի դեկտեմբեր ամսին տեղեկանալուց հետո` մինչև դատարան դիմելը, վիճարկման հայց ներկայացնելու ժամկետի բացթողման պատճառը եղել է հարգելի, քանի որ վարչական ակտը` պետական գրանցման մասին իրազեկվելու պահից` 2018 թվականի դեկտեմբեր ամսից, վերջինս ակտիվ գործողություններ է իրականացրել իր խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ և ձեռք բերելով դատարան ներկայացնելու համար պահանջը հիմնավորող ապացույցներ` դիմել է դատարան, որպիսի իրավաչափ եզրահանգման են եկել ստորադաս դատարանները:

 

Վճռաբեկ դատարանի դատավորներ Էդ. Սեդրակյանս, Ս. Անտոնյանս, Ա. Բարսեղյանս, Տ. Պետրոսյան և Ն. Տավարացյանս, համաձայն չլինելով Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից վերը նշված որոշման հետ, շարադրում են մեր հատուկ կարծիքը դրա վերաբերյալ:

 

Գտնում ենք, որ սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքը հիմնավոր է, այն ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

i

սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այսինքն` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ` խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով (...):

Վկայակոչված իրավանորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարան դիմելու կամ արդարադատության մատչելիության իրավունքը մարդու` սահմանադրաիրավական և միջազգային իրավական նորմերով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների կարևորագույն բաղադրիչն է:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

i

Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ): Մինչդեռ Եվրոպական դատարանի տեսանկյունից` դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ):

Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև` համաչափության առումով (տե՛ս Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ):

Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):

Անդրադառնալով դատարանի մատչելիության ժամկետային սահմանափակումներին` Եվրոպական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ներպետական օրենսդրությամբ սահմանված այդպիսի սահմանափակումները հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից: Ըստ Եվրոպական դատարանի` նմանատիպ հայցերի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել հեռավոր անցյալում տեղի ունեցած իրադարձություններ այնպիսի ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Եվրոպական դատարանը գտել է, որ ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս Stubbings and others v. The United Kingdom (22083/93; 22095/93) գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, կետեր 51 և 55):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում է վարչական դատարանի մատչելիության ժամկետային սահմանափակումները` ըստ հայցատեսակների ամրագրելով այն իրավադադարեցնող դատավարական ժամկետները, որոնց ընթացքում համապատասխան սուբյեկտը կարող է դիմել վարչական դատարան:

i

Այսպես` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական գործողությունները կատարվում են նույն օրենսգրքով, այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետներում, իսկ դրանց սահմանված չլինելու դեպքում` դատարանի սահմանած ժամկետներում:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել` վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե լրացել են հայցադիմում ներկայացնելու համար նույն օրենսգրքով սահմանված ժամկետները, իսկ ժամկետները վերականգնելու մասին միջնորդությունը վարչական դատարանը մերժել է:

i

Վերոգրյալ իրավադրույթների համակարգային վերլուծությունը վկայում է, որ օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածով սահմանելով վարչական դատարանում գործի հարուցման հիմքը` համապատասխան հայցը, միաժամանակ, նույն օրենսգրքի 72-րդ հոդվածում նախատեսել է այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Ամրագրելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները` օրենսդիրը հատուկ նախատեսել է նաև բաց թողնված ժամկետները վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել է, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:

i

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը պետք է մեկնաբանվեն և կիրառվեն անձի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված վերոգրյալ հիմնարար իրավունքների լույսի ներքո:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի կիրառելիության և բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնման հարցին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ: Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ, երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատև հիվանդության պատճառով:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս, օրինակ, Ժաննա Միրզոյանն ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի ղեկավարի թիվ ՎԴ/0100/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31.07.2017 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` հայցվոր Դավիթ Ասատրյանը 10.12.2018 թվականին հաղորդում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի դատախազություն այն մասին, որ ՀՀ Արագածոտնի մարզի Արտենի համայնքի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 1 հասցեի անշարժ գույքի կադաստրային գործի նյութերից անհետացել կամ ի սկզբանե չի եղել թիվ 1371287 սեփականության վկայականում որպես պետական գրանցման հիմք նշված սեփականաշնորհման հանձնաժողովի 29.08.1997 թվականի թիվ 40 որոշումը: Բացի այդ, Երվանդ Ասատրյանի անվամբ գրանցված է 0,07 հա հողամաս, մինչդեռ, անշարժ գույքի կադաստրի Թալինի տարածքային բաժնի կողմից վերջինիս և նրա ընտանիքի անդամների անվամբ գրանցում է կատարվել 0,13 հա հողամասի նկատմամբ:

i

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Է. Հարությունյանի «Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» 30.11.2019 թվականի որոշման համաձայն` հայցվոր Դավիթ Ասատրյանի հաղորդման հիման վրա հարուցվել է թիվ 54200319 քրեական գործը, որի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Արտենի համայնքի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 1 հասցեի անշարժ գույքը Երվանդ Ասատրյանի անվամբ 2007 թվականին գրանցելու գործընթացն իրականացնելիս Արտենի համայնքի ղեկավար Գեղամ Խլղաթյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, կատարել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարք` տրամադրել է Արագածոտնի մարզպետի 29.08.1997 թվականի թիվ 40 որոշումից կեղծ քաղվածք, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Թալինի ստորաբաժանման նախկին ղեկավար Հենզել Եղիազարյանի կողմից չի ստուգվել Արագածոտնի մարզպետի 29.08.1997 թվականի թիվ 40 որոշումից քաղվածքի համապատասխանությունը որոշմանը և քաղվածքը հիմք ընդունելով` վերոհիշյալ բնակարանի նկատմամբ գրանցել է Երվանդ Ասատրյանի սեփականության իրավունքը: Նույն որոշմամբ Գեղամ Խլղաթյանի և Հենզել Եղիազարյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճվել է և քրեական հետապնդում չի իրականացվել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով (գ.թ. 27-33):

Գնահատելով սույն գործի փաստական հանգամանքները և ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը գտնում ենք, որ բոլոր դեպքերում, երբ դատարանը քննում է հայցադիմումը դատարան ներկայացնելու համար օրենքով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու միջնորդություն, ապա, նախ և առաջ, պարտավոր է պարզել, թե դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառ հանդիսացող` հայցվորի կողմից վկայակոչված հանգամանքը որքանով է անմիջական կապի մեջ գտնվում դատարան ներկայացված հայցի առարկայի հետ: Մասնավորապես` սույն գործով դատարան ներկայացված հայցի առարկան, այլ կերպ ասած` հայցվորի նյութաիրավական պահանջը ՀՀ Արագածոտնի մարզի Արտենի համայնքի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 1 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Երվանդ, Անդրանիկ Ասատրյանների և Հերիքնազ Գալստյանի անվամբ 23.04.2007 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելն է, ինչից հետևում է, որ նման պահանջով դատարան դիմելու ժամկետը բաց թողնելու պատճառ հանդիսացող` հայցվորի կողմից վկայակոչած հանգամանքները պետք է ուղղակի կապի մեջ լինեն հայցվորի պահանջի հետ: Տվյալ դեպքում հայցվոր Դավիթ Ասատրյանն իր կողմից օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառի հարգելի լինելը հիմնավորել է այն հանգամանքով, որ ՀՀ Արագածոտնի մարզի Արտենի համայնքի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 1 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Երվանդ, Անդրանիկ Ասատրյանների և Հերիքնազ Գալստյանի անվամբ կատարված պետական գրանցման հիմքում դրված փաստաթղթերի և դրանց կեղծ լինելու վերաբերյալ տեղեկացել է թիվ 54200319 քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Է. Հարությունյանի կողմից 30.11.2019 թվականին կայացրած որոշումը 11.12.2019 թվականին ստանալուց հետո: Միաժամանակ ստորադաս դատարաններն արձանագրել են, որ հայցվոր Դավիթ Ասատրյանի կողմից ՀՀ Արագածոտնի մարզի Արտենի համայնքի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 1 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Երվանդ, Անդրանիկ Ասատրյանների և Հերիքնազ Գալստյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման մասին 2018 թվականի դեկտեմբեր ամսին տեղեկանալուց հետո` մինչև դատարան դիմելը, վիճարկման հայց ներկայացնելու ժամկետի բացթողնման պատճառը եղել է հարգելի, քանի որ վարչական ակտի` պետական գրանցման մասին իրազեկվելու պահից` 2018 թվականի դեկտեմբեր ամսից, վերջինս ակտիվ գործողություններ է իրականացրել իր խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ և ձեռք բերելով դատարան ներկայացնելու համար պահանջը հիմնավորող ապացույցներ` դիմել է դատարան:

Մինչդեռ հայցադիմում ներկայացնելու օրենքով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի կարող է համարվել միայն այն դեպքում, երբ մինչ հայցադիմումը դատարան ներկայացնելը հայցվորի կողմից իրականացված գործողություններն անմիջականորեն ուղղված են իր իրավունքների դատական պաշտպանությանը, այլ ոչ թե իրավունքների պաշտպանությանն ընդհանրապես: Այսպես` սույն գործով հաշվի առնելով, որ Դավիթ Ասատրյանը դատարան է դիմել ՀՀ Արագածոտնի մարզի Արտենի համայնքի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 1 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Երվանդ, Անդրանիկ Ասատրյանների և Հերիքնազ Գալստյանի անվամբ 23.04.2007 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարան դիմելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու համար մինչ դատարան դիմելը հայցվորի կողմից իրականացված գործողությունները ևս պետք է ուղղված լինեին ՀՀ Արագածոտնի մարզի Արտենի համայնքի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 1 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Երվանդ, Անդրանիկ Ասատրյանների և Հերիքնազ Գալստյանի անվամբ 23.04.2007 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելուն, մինչդեռ հայցվորի գործողություններն ուղղված են եղել մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն: Ինչ վերաբերում է ստորադաս դատարանների եզրահանգումներին առ այն, որ հայցվորը միջոցներ է ձեռնարկել իր պահանջը հիմնավորող ապացույցներ ձեռք բերելու համար, ապա կարծում ենք, որ այդ պատճառաբանությունը ևս բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմք չի կարող հանդիսանալ հետևյալ հիմնավորմամբ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածը սահմանում է վարչական դատավարության կարգով դատարան ներկայացվող հայցադիմումին ներկայացվող պահանջները, որոնց թվում հայցադիմումով ներկայացվող պահանջը հիմնավորող ապացույցներ կցելու պարտադիր պահանջ չկա: Նշված հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի պահանջին համապատասխան հայցադիմումը բովանդակում է (...) գրավոր ապացույցների ցանկը, եթե այդպիսիք կցվում են հայցին: Նշված նորմի տառացի մեկնաբանությունից բխում է, որ հայցադիմումին կարող են կցվել կամ չկցվել պահանջը հիմնավորող ապացույցներ, իսկ եթե հայցադիմումը կարող է ներկայացվել նաև առանց պահանջը հիմնավորող ապացույցների, ապա դրանից հետևում է, որ այդպիսի ապացույցների ձեռքբերմանն ուղղված տևական գործողությունները չեն կարող դիտարկվել որպես դատարան դիմելու համար անհրաժեշտ գործողություններ: Ընդ որում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցը հիմնավորող ապացույցներ ձեռք բերելու համար կարող է անհրաժեշտ լինել որոշակի ժամանակահատված, օրենսդիրը դատարան հայց ներկայացնելու համար սահմանել է որոշակի ժամկետներ, մասնավորապես` վիճարկման հայցով` երկամսյա ժամկետ, ինչը ողջամտորեն ապահովում է հիմնավոր հայց ներկայացնելու հնարավորությունը: Հետևաբար անձը բոլոր դեպքերում պետք է դատական պաշտպանության դիմի օրենքով սահմանված ժամկետներում, իսկ դատարան հայց ներկայացնելուց հետո անձը որևէ կերպ չի զրկվում իր պահանջը հիմնավորող ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունից, ընդ որում` նման ապացույցներ անձը հնարավորություն ունի ձեռք բերել նաև իր գործի քննության ընթացքում` համապատասխան միջնորդությունների և հիմնավորումների ներկայացմամբ, ինչպես նաև վարչական դատավարությունում կգործի քննության և լուծման համար անհրաժեշտ տեղեկություններ ձեռք բերելու հնարավորությունն ապահովված է նաև գործի ի պաշտոնե քննություն կատարելու դատարանի պարտականությամբ:

Վերոհիշյալ եզրահանգումը բխում է նաև այն հանգամանքից, որ սեփականության իրավունքի գրանցման անվավերության համար պարտադիր պայման չէ քրեական օրենսգրքով արգելված արարք կատարած լինելու հանգամանքի պարզումը, ուստի, անկախ հայցվորի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի ընթացքից և ելքից, այնուամենայնիվ, վիճարկվող վարչական ակտը, այն է` սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջը կարող էր քննության առնվել:

Ամփոփելով վերոգրյալը` գտնում ենք, որ հայցվոր Դավիթ Ասատրյանը պարտավոր էր վիճարկվող վարչական ակտի մասին իմանալու պահից սկսած օրենքով սահմանված երկամսյա ժամկետում դիմելու դատարան` ՀՀ Արագածոտնի մարզի Արտենի համայնքի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 1 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Երվանդ, Անդրանիկ Ասատրյանների և Հերիքնազ Գալստյանի անվամբ 23.04.2007 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով, ինչի համար պարտադիր չէր սպասել իր կողմից դատախազություն ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի ավարտին: Մինչդեռ Դավիթ Ասատրյանի կամքն է եղել ի սկզբանե օգտվելու իր իրավունքների պաշտպանության արտադատական եղանակից, իսկ այդպիսի հանգամանքը բավարար չէ դատական պաշտպանության դիմելու` օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու համար, ինչ անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում ենք բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 16.03.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու, այն է` ՀՀ վարչական դատարանի 30.01.2020 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու, հայցադիմումը վարույթ ընդունելու և երրորդ անձ ներգրավելու մասին» որոշումը` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասով վերացնելու համար:

 

Դատավորներ Էդ. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 26 նոյեմբերի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.11.2021
N ՎԴ/0361/05/20
Որոշում