| ԻՐՏԵԿ | 
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:     | 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 
ՀՐԱՄԱՆ
 
Թիվ 20-Լ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿՆԻՔՆԵՐԻ ՁԵՎԸ, ՊԵՏԱԿԱՆ, ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԿՆԻՔՆԵՐԻ ԵՎ ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ, ԴՐԱՆՑ ՊԱՏՎԻՐՄԱՆ, ՀԱՏԿԱՑՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
  i 
ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի 1445-Ն որոշման համաձայն`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում և ենթակա կառուցվածքային ստորաբաժանումներում օգտագործվող պետական կնիքների ձևը, պետական, ոչ պետական կնիքների և դրոշմակնիքների նկարագրերը սահմանելու, դրանց պատվիրման, հատկացման, պահպանման, ոչնչացման կարգը` համաձայն հավելված 1-ի,
2) ՀՀ ոստիկանությունում օգտագործվող ՀՀ պետական կնիքների ձևը` համաձայն հավելված 2-ի,
3) ՀՀ ոստիկանությունում օգտագործվող պետական, ոչ պետական կնիքների և դրոշմակնիքների հաշվառման մատյանի ձևը` համաձայն հավելված 3-ի:
   i 
2. ՀՀ ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին` հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 2-րդ հավելվածով հաստատված օրինակելի ձևին համապատասխանող ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների պետական կնիքները թողնել անփոփոխ, իսկ օրինակելի ձևին չհամապատասխանող պետական կնիքները համապատասխանեցնելու, ինչպես նաև հետագա օգտագործման համար անհրաժեշտ պետական, ոչ պետական կնիքների և դրոշմակնիքների պատվիրման գործընթացը կազմակերպել սույն հրամանով սահմանված կարգով:
(2-րդ կետը փոփ. 01.02.2020 թիվ 6-Լ հրաման)
3. ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետին` սույն հրամանով հաստատված կարգի համաձայն` ՀՀ ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչությունից ներկայացված հայտերի հիման վրա կազմակերպել պետական, ոչ պետական կնիքների և դրոշմակնիքների պատվիրման և պատրաստման աշխատանքները, ինչպես նաև ապահովել պետական, ոչ պետական կնիքների և դրոշմակնիքների հաշվառման մատյանների պատրաստումը:
(3-րդ կետը փոփ. 01.02.2020 թիվ 6-Լ հրաման)
4. ՀՀ ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության պետ-գլխավոր ֆինանսիստին` ապահովել պետական, ոչ պետական կնիքների և դրոշմակնիքների պատրաստման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացումը:
5. Մինչ նոր մատյանների տրամադրումն օգտագործել կնիքների և դրոշմների (շտամպ) հաշվառման մատյանները:
   i 
6. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության պետին:
(6-րդ կետը փոփ. 01.02.2020 թիվ 6-Լ հրաման)
7. Հրամանը ծանոթացնել ՀՀ ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին, քաղաքացիական ծառայողներին և քաղաքացիական աշխատանք կատարողներին:
 
    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ            Վ. ՕՍԻՊՅԱՆ
 
2019թ. օգոստոսի 3
Երևան
 
Հավելված 1
ՀՀ ոստիկանության պետի
2019 թվականի օգոստոսի 3-Ի
թիվ 20-Լ հրամանի
 
ԿԱՐԳ
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿՆԻՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ, ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԿՆԻՔՆԵՐԻ ԵՎ ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ՊԱՏՎԻՐՄԱՆ, ՀԱՏԿԱՑՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՈՉՆՉԱՑՄԱՆ
 
ԳԼՈՒԽ I 
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
1. Սույն կարգով սահմանվում է ՀՀ ոստիկանությունում և ենթակա կառուցվածքային ստորաբաժանումներում օգտագործվող պետական կնիքների ձևը, պետական, ոչ պետական կնիքների և դրոշմակնիքների նկարագրերը, պատվիրելու, հատկացնելու և ՀՀ ոստիկանության ծառայողների (աշխատողների) կողմից պահպանելու, ոչնչացնելու կարգը:
2. ՀՀ ոստիկանությունում պետական կնիքները նախատեսված են համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների և ծառայողների ստորագրությունները, իրավական ակտերը, ինչպես նաև այլ փաստաթղթերն ու դրանց պատճենները վավերացնելու համար:
3. Ոչ պետական կնիքները և դրոշմակնիքները նախատեսված են ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող գույքը և փաստաթղթերը կնքելու համար:
   i 
4. ՀՀ ոստիկանության յուրաքանչյուր կառուցվածքային ստորաբաժանում պետք է ունենա միայն մեկ պետական կնիք: Ստորաբաժանման ղեկավարի կողմից ՀՀ ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության պետին (այսուհետ` ԳԳՌԱ վարչություն) ներկայացված զեկուցագրի (նշելով նպատակը` բավարար հիմնավորմամբ) հիման վրա, ոստիկանության պետի թույլտվությամբ կարող է հատկացվել լրացուցիչ պետական կնիք` «2» թվի նշումով:
(4-րդ կետը փոփ. 01.02.2020 թիվ 6-Լ հրաման)
5. Պետական կնիքների տնօրինման, պահպանման և օգտագործման համար պատասխանատվություն են կրում ստորաբաժանումների պետերը, ոչ պետական կնիքների և դրոշմակնիքների համար` պատասխանատու աշխատակիցները, իսկ նրանց բացակայության դեպքում` օրենքով սահմանված կարգով նրանց փոխարինողները:
6. Բոլոր տեսակի փաստաթղթերը թույլատրվում է կնքել ցանկացած գույնով` բացառությամբ սևի` պատճենի չնմանվելու նկատառումներից ելնելով:
 
ԳԼՈՒԽ II 
ՊԵՏԱԿԱՆ, ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԿՆԻՔՆԵՐԻ ԵՎ ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ
 
7. Պետական կնիքները լինում են կլոր, շրջանի կենտրոնում արտացոլվում է ՀՀ զինանշանի պատկերը, իսկ շրջանագծի երկայնքով` ՀՀ ոստիկանության անվանումը` անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով, ընդհանուրը` ոչ ավել, քան 3 լեզվով (ձևը` համաձայն հավելված 2-ի):
8. Ոչ պետական կնիքները և դրոշմակնիքները լինում են ՀՀ ոստիկանության, ինչպես նաև ըստ նպատակային նշանակության անվանումներով, հայերեն տառերով, անհրաժեշտության դեպքում զուգակցելով առավելագույնը 2 օտար լեզուներով:
Գույք (պահարաններ, աշխատասենյակների դռներ (առկայության դեպքում նաև առանց ճաղավանդակների պատուհաններ), ռեժիմային զետեղարաններ, հատուկ պահեստարաններ, գաղտնապահարաններ, մետաղյա պահարաններ և այլն) կնքելու համար պատրաստվում են մետաղյա փոքր դրոշմակնիքներ (հերթական համարակալմամբ)` նախապես համաձայնեցնելով Աշխատակազմի հետ:
 
ԳԼՈՒԽ III 
ՊԵՏԱԿԱՆ, ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԿՆԻՔՆԵՐԻ ԵՎ ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ
 
9. Պետական, ոչ պետական կնիքները և դրոշմակնիքները (այսուհետ` կնիք) օգտագործման համար ոչ պիտանի դառնալու, կորստյան կամ նոր կնիք պատվիրելու դեպքերում պատասխանատու ծառայողը զեկուցագիր է ներկայացնում իր անմիջական ղեկավարին, վերջինս կնիք պատվիրելու նպատակով դրա նմուշը, ինչպես նաև օգտագործման համար ոչ պիտանի ճանաչված հին կնիքի դրոշմվածքը պատճառաբանված գրությամբ ուղարկում է Աշխատակազմ:
   i 
10. ԳԳՌԱ վարչությունն, ուսումնասիրելով դրանց` իրավական ակտերի պահանջներին համապատասխանությունը, պատրաստման նպատակով կնիքի նմուշը գրությամբ 1 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է ՀՀ ոստիկանության տնտեսական վարչություն (այսուհետ` Տնտեսական վարչություն):
(10-րդ կետը փոփ. 01.02.2020 թիվ 6-Լ հրաման)
11. Տնտեսական վարչությունը, ԳԳՌԱ վարչության կողմից ներկայացված կնիքի նմուշի հիման վրա հնարավորինս սեղմ ժամկետում կազմակերպում է դրա պատվիրման գործընթացը: Պատրաստի կնիքը գրությամբ ուղարկում է ԳԳՌԱ վարչություն:
(11-րդ կետը փոփ. 01.02.2020 թիվ 6-Լ հրաման)
12. ԳԳՌԱ վարչությունն ստացված կնիքը հաշվառում է կնիքների և դրոշմակնիքների հաշվառման մատյանում (այսուհետ` մատյան) և ստորագրությամբ փոխանցում նախաձեռնող կառուցվածքային ստորաբաժանման իրավասու ծառայողին: Ստացված կնիքը կառուցվածքային ստորաբաժանումում նույնպես հաշվառվում է մատյանում (հավելված 3) և ստորագրությամբ հանձնվում պատասխանատուին:
(12-րդ կետը փոփ. 01.02.2020 թիվ 6-Լ հրաման)
13. Մետաղյա կնիքները հատկացվում են հատուկ կարևորության, հույժ գաղտնի և գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող ծառայողներին (աշխատողներին): Գործավարական աշխատանքներ իրականացնող և հատուկ կարևորության տեղեկությունների հետ առնչվող ծառայողներին տրվում են երկուական անձնական, տարբեր համարներով մետաղյա կնիքներ` կնքելու պահարանները և այն աշխատասենյակների դռները (առկայության դեպքում նաև առանց ճաղավանդակների պատուհանները), որտեղ գտնվում են այդ պահարանները:
   i 
14. Տառասխալներով և սխալ անվանումներով պատրաստված կնիքը ենթակա չէ օգտագործման: Նման դեպքերում ԳԳՌԱ վարչությունը ձեռնարկում է միջոցներ այն նորով փոխարինելու և հանգամանքները պարզելու համար:
(14-րդ կետը փոփ. 01.02.2020 թիվ 6-Լ հրաման)
 
ԳԼՈՒԽ IV 
ԿՆԻՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
 
15 Ծառայողները (աշխատողները) անձնական պատասխանատվություն են կրում կնիքների օգտագործման ու պահպանման համար:
   i 
16. Արձակուրդ, գործուղման մեկնելիս կամ այլ պատճառներով ժամանակավոր բացակայության դեպքում` կնիքները (բացառությամբ մետաղյա կնիքների) ստորագրությամբ հանձնվում են ստորաբաժանման քարտուղարություն կամ գործավարական աշխատանքներ իրականացնող ծառայողին: ՀՀ ոստիկանությունում այլ պաշտոնի նշանակվելիս կամ ծառայությունից ազատվելիս, կնիքները, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 24.02.2020թ. թիվ 10-Ա հրամանի պահանջներին համապատասխան, հանձնվում են փոխարինող ծառայողին (աշխատողին): Մատյանը վարող ծառայողը միջոցներ է ձեռնարկում ծառայողի (աշխատողի) ազատման կամ տեղափոխման դեպքում նրա պատասխանատվության տակ գտնվող կնիքը հանձնելու ուղղությամբ:
Պատասխանատու ծառայողի կողմից մատյանում կնիքները չհանձնելու դեպքում, փոխարինող կամ մատյանը վարող ծառայողը զեկուցում է ըստ վերադասության` համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով:
(16-րդ կետը փոփ. 14.09.2020 թիվ 35-Լ հրաման)
17. Կնիքները և մատյանները պահվում են ոստիկանության պետի 18.02.2005թ. թիվ 1-Նգ հրամանով հաստատված հրահանգի 5-րդ գլխի պահանջների համաձայն:
18. Շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով կնիքն օգտագործելու, այլ անձանց փոխանցելու կամ կորցնելու դեպքերում պատասխանատու ծառայողը ենթակա է կարգապահական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:
 
ԳԼՈՒԽ V 
ԿՆԻՔՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
 
   i 
19. Կառուցվածքային ստորաբաժանումում նոր կնիքը ստացվելուց և ստորագրությամբ պատասխանատուին հանձնելուց հետո օգտագործման համար ոչ պիտանի դարձած, ստորաբաժանման անվան փոփոխման, անհրաժեշտության դեպքում նաև կորած և հայտնաբերված կնիքները ոչնչացվում են կառուցվածքային ստորաբաժանումում գործող փորձաքննական հանձնաժողովի կողմից` կազմելով արձանագրություն երկու օրինակից` արձանագրության մեկ օրինակը առաքելով ԳԳՌԱ վարչություն` ի տնօրինություն:
ԳԳՌԱ վարչությունում արձանագրությունը կազմվում է մեկ օրինակից` կցելով այն համապատասխան անվանացուցակային գործին:
(19-րդ կետը փոփ. 01.02.2020 թիվ 6-Լ հրաման)
 
Հավելված 2
ՀՀ ոստիկանության պետի
2019 թվականի օգոստոսի 3-Ի
թիվ 20-Լ հրամանի
 
ՁԵՎ
ՀՀ ոստիկանությունում օգտագործվող ՀՀ պետական կնիքների
 
.__________________________________________________________________.
|Հ/Հ|Կնիքի անվանումը |             Դրոշմվածքի պատկերը              |
|___|________________|_____________________________________________|
|1  |«Պետական կնիք»  |ԻՐՏԵԿ - պատկերը չի բերվում                   |
.__________________________________________________________________.
 
Հավելված 3
ՀՀ ոստիկանության պետի
2019 թվականի օգոստոսի 3-Ի
թիվ 20-Լ հրամանի
 
ՁԵՎ
 
ՄԱՏՅԱՆԻ
Պետական, ոչ պետական կնիքների և դրոշմակնիքների հաշվառման
 
Սկսված է «_____» ________________ 20
Ավարտված է «_____ «______________ 20
Թերթերի քանակը _____________________
Հիմք: Հրաման _______կետ ____________
Պահպանման ժամկետը __________________
 
._____________________________________________________________________.
|N |Կնիքների  |Կնիքի և         |Անձի      |Ստորագ- |Անձի    |Տեղեկու- |
|  |և  դրոշմա-|դրոշմակնիքի     |պաշտոնը,  |րություն|պաշտոնը,|թյուն    |
|  |կնիքների  |դրոշմվածքը      |կոչումը,  |կնիքի,  |կոչումը,|ոչնչացման|
|  |անվանումը |                |ազգանունը,|դրոշմա- |ազգա-   |մասին և  |
|  |          |                |ում       |կնիքի   |նունը և |ծանոթու- |
|  |          |                |հանձնվել  |ստացման |ստորագ- |թյուն    |
|  |          |                |է կնիքը   |համար   |րություն|         |
|  |          |                |կամ       |(ամիս,  |կնիքը,  |         |
|  |          |                |դրոշմա-   |ամսաթիվ,|դրոշմա- |         |
|  |          |                |կնիքը     |տարեթիվ)|կնիքը   |         |
|  |          |                |          |        |հետ     |         |
|  |          |                |          |        |ստանալու|         |
|  |          |                |          |        |համար   |         |
|  |          |                |          |        |(ամիս,  |         |
|  |          |                |          |        |ամսաթիվ,|         |
|  |          |                |          |        |տարեթիվ)|         |
|__|__________|________________|__________|________|________|_________|
| 1|     2    |        3       |     4    |    5   |    6   |         |
|__|__________|________________|__________|________|________|_________|
|__|__________|________________|__________|________|________|_________|
|__|__________|________________|__________|________|________|_________|
|__|__________|________________|__________|________|________|_________|
|__|__________|________________|__________|________|________|_________|
|__|__________|________________|__________|________|________|_________|
|__|__________|________________|__________|________|________|_________|
|__|__________|________________|__________|________|________|_________|
|__|__________|________________|__________|________|________|_________|
._____________________________________________________________________.