100.0139.160302
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «16»         03           2002 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10002054
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
 
6 մարտի 2002 թվականի N 139
 
«ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՊԱՌՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ» N 2-III-11 (N001-96) ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հաստատել «Կենցաղային պայմաններում ժողովրդական սպառման ապրանքների կիրառման ժամանակ ֆիզիկական գործոնների թույլատրելի մակարդակների» N 2-III-11 (N 001-96) միջպետական սանիտարական նորմերը և կանոնները (կցվում է):
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)
(նախաբանը փոփ. 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)
 
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարության
2002 թվականի մարտի 6-ի
N 139 հրամանով
 
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԼԱՅՆ ՍՊԱՌՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐ N2-III-11 (N 001-96)
 
1. ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏ
 
Սույն սանիտարական կանոնները և նորմերը սահմանում են ֆիզիկական գործոնների թույլատրելի մակարդակները, ապահովելով մարդու առողջության համար լայն սպառման ապրանքների (ԼՍԱ) անվտանգ ու անվնաս կիրառումը կենցաղային պայմաններում:
 
2. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
 
Աղմուկ - օդային միջավայրում առաձգական տատանումները և ալիքներն են, մարդու լսողության ու հաճախականության դիապազոնում:
Մշտական աղմուկ - աղմուկ, որի ձայնի մակարդակը փոփոխվում է ժամանակի ընթացքում ոչ ավելի, քան 5 դԲԱ, «դանդաղ» ժամանակային բնութագրի չափումների ժամանակ:
Ոչ մշտական աղմուկ - աղմուկ, որի ձայնի մակարդակը փոփոխվում է ժամանակի ընթացքում ավելի, քան 5դԲԱ, «դանդաղ» ժամանակային բնութագրի չափումների ժամանակ:
Տատանվող աղմուկ - ոչ մշտական աղմուկ, որի ձայնի մակարդակը անընդհատ փոփոխվում է ժամանակի ընթացքում:
Ընդհատվող աղմուկ - ոչ մշտական աղմուկ, որի ձայնի մակարդակն աստիճանաբար փոփոխվում է (5դԲԱ և ավելին), ընդ որում ժամանակահատվածների տևողությունը, որոնց ընթացքում մակարդակը մնում է մշտական, կազմում է 1 վայրկյան և ավելին:
Ազդակային աղմուկ -ոչ մշտական աղմուկ, կազմված մեկ կամ մի քանի ձայնային ազդանշաններից, յուրաքանչյուրը մեկ վրկ. պակաս տևողությամբ, ընդ որում ձայնային մակարդակները չափված դԲԱՈՒ և դԲԱ համապատասխան «ազդակ» և «դանդաղ» ժամանակային բնութագրերով` տարբերվում են ոչ պակաս, քան 7 դԲԱ:
Երանգային աղմուկ - աղմուկ, որի սպեկտրում առկա են արտահայտված ընդհատվող բաղադրիչներ: Աղմուկի երանգային բնույթը սահմանվում է չափմամբ` 1/3 օկտավային շերտագծերի հաճախականություններում ձայնային ճնշման մակարդակը մեկ շերտագծում, հարևանների հանդեպ գերազանցումով ոչ պակաս, քան 10դԲ:
Համարժեքային (ըստ էներգիայի) ձայնի մակարդակ ԼԱէկվ, տվյալ ոչ մշտական աղմուկի դԲԱ լայնաշերտային աղմուկի անփոփոխ ձայնային մակարդակ, որն ունի նույն միջին քառակուսի ճնշում, ինչպես տվյալ ոչ մշտական աղմուկը որոշակի ժամանակահատվածում:
Ձայնի առավելագույն մակարդակ ԼԱ մակս, դԲա-ձայնի մակարդակ, համապատասխանող տեսողական հաշվարկումով չափված ուղղակի ցուցադրող սարքի (աղմկաչափի) առավելագույն ցուցումին, կամ ձայնի մակարդակի արժեքը, որը գերազանցում է չափման ժամանակի 1 տոկոսը` գնահատող ավտոմատիկ սարքով գրանցման դեպքում:
Ինֆրաձայն - օդային միջավայրում առաձգական տատանումներ և ալիքներ, մարդու լսողության դիապազոնից ցածր հաճախականությամբ:
ՈՒլտրաձայն - օդային միջավայրի առաձգական տատանումներ և ալիքներ, մարդու լսողության դիապազոնից բարձր հաճախականությամբ:
Թրթռում - առաձգական տատանումներ և ալիքներ պինդ մարմիններում:
Ընդհանուր թրթռում - կանգնած կամ նստած մարդու մարմնի վրա հենման մակերեսների միջոցով հաղորդվող թրթռում:
Տեղային թրթռում -թրթռացող մակերեսների հետ շփվող, նստած մարդու ոտքերին կամ նախաբազուկներին ազդող, ձեռքերի միջոցով փոխանցվող թրթռում:
Էլեկտրաստատիկ դաշտ- նյութերի, հումքի, իրերի մակերեսին և ծավալում ազատ էլեկտրական լիցքերի առաջացման, պահպանման և թուլացման հետ կապված վրա երևույթների ամբողջություն:
Էլեկտրամագնիսական դաշտ - ինչպես փոփոխական էլեկտրական, այնպես էլ անբաժան, դրա հետ կապված մագնիսական դաշտի ամբողջություն:
Լազերային ճառագայթում - ստիպողական (խթանված) ճառագայթման վրա հիմնված օպտիկական դիապազոնի էլեկտրամագնիսական ճառագայթում:
ՈՒլտրամանուշակագույն (ՈՒՄ) ճառագայթում - 200նմ-ից մինչև 400նմ ալիքի երկարությամբ էլեկտրամագնիսական ճառագայթում:
Ճառագայթման տեսանելի դիապազոն- 760նմ-ից մինչև 100x103 նմ ալիքի երկարությամբ էլեկտրամագնիսական ճառագայթում:
Ինֆրակարմիր ճառագայթում (ԻԿ) - 760մն-ից մինչև 100x103 նմ ալիքի երկարությամբ էլեկտրամագնիսական ճառագայթում:
Ռենտգենյան (իոնացնող) ճառագայթում - էլեկտրամագնիսական ճառագայթում, որի փոխազդեցությունը միջավայրի հետ բերում է տարբեր նշանների լիցքերի առաջացման:
 
3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
3.1. Սույն սանիտարական կանոնների և նորմերի պահանջները պարտադիր են ԼՍԱ նորմատիվային փաստաթղթերի (ՆՓ) (ստանդարտներ, տեխնիկական պայմաններ, տեխնոլոգիական հրահանգներ և այլն) մշակման, արտադրության ու շահագործման ժամանակ:
(3.1-ին կետը փոփ. 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)
3.2. ԼՍԱ-ի օգտագործման ժամանակ մարդու առողջության վրա անբարենպաստ ազդեցություն ունեցող ֆիզիկական գործոնների շարքին են պատկանում` աղմուկ, թրթռում, ուլտրաձայն, ինֆրաձայն, էլեկտրամագնիսական դաշտեր, ստատիկ էլեկտրականություն, ինֆրակարմիր (ջերմային) և տեսանելի, ուլտրամանուշակագույն, լազերային ու ռենտգենյան ճառագայթումները:
3.3. Ֆիզիկական գործոնների հնարավոր աղբյուրներ հանդիսացող ԼՍԱ-ի խմբերի ցանկը և դրանց հիմնական կանոնակարգման պարամետրերը բերված են հավելվածում:
 
4. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ ՆՈՐՄԱՎՈՐՈՂ ՊԱՐԱՄԵՏՐԵՐ
 
Կենցաղային պայմաններում օգտագործվող ԼՍԱ ունեն իրենց գործառական նշանակությունը, տեղը և շահագործման ժամանակը, որոնք ֆիզիկական գործոնների թույլատրելի մակարդակների որոշիչն են:
4.1. Ձայնի թույլատրելի մակարդակներ
4.1.1. Ձայնի թույլատրելի մակարդակները, ձայնային ճնշման մակարդակը, համարժեք և առավելագույն ձայնի մակարդակները բերված են աղյուսակ 1-ում:
4.1.2. Կենցաղային ռադիոէլեկտրոնային սարքերը, օրինակ` հեռուստացույցները, ռադիոընդունիչները, ձայնավերարտադրող սարքերը պետք է ապահովեն մարդու առողջության համար անվտանգ ձայնային մակարդակների կարգավորման հնարավորությունը ոչ ավելի`
օրվա ցերեկային ժամերի համար (600-ից 2200) ԼԱ էկվ = 75 դԲԱ, ԼԱմաքս=85դԲԱ,
օրվա գիշերային ժամերի համար (2200-ից 600) ԼԱէկվ = 65դԲԱ, ԼԱմաքս= 75դԲԱ:
Մարդու առողջության համար ձայնի մակարդակների անվտանգության մասին չափանիշները պետք է հաշվի առնվեն տեխնիկական պայմաններում և այլ նորմատիվ ակտերի մշակման փուլում:
Աղյուսակ 1
._________________________________________________________________________.
|Լայն սպառման ապրանքների խմբերի |Ձայնային ճնշման մակարդակներ դԲԱ օկտավային|
|                               |շերտագծերում միջին երկրաչափական          |
|                               |հաճախականություններով, Հց                |
|                               |_________________________________________|
|                               |31.5| 63 |125|250|500|1000|2000|4000|8000|
|_________________________________________________________________________|
|1.Կենցաղային էլեկտրական սարքեր                                           |
|_________________________________________________________________________|
|ա/ Իրեր, որոնք նախատեսված են   |72  |55  |44 |35 |29 |25  |22  |20  |18  |
|շուրջօրյա շահագործման համար    |    |    |   |   |   |    |    |    |    |
|բնակարանների բնակելի           |    |    |   |   |   |    |    |    |    |
|սենյակներում, օրինակ`          |    |    |   |   |   |    |    |    |    |
|հովհարիչներ, օդափոխիչներ,      |    |    |   |   |   |    |    |    |    |
|լավարկիչներ                    |    |    |   |   |   |    |    |    |    |
|_______________________________|____|____|___|___|___|____|____|____|____|
|բ/ իրեր, որոնք նախատեսված են   |83  |67  |57 |49 |44 |40  |37  |35  |33  |
|շուրջօրյա շահագործման համար    |    |    |   |   |   |    |    |    |    |
|բնակարանների օժանդակ  ոչ       |    |    |   |   |   |    |    |    |    |
|բնակելի տարածքներում, օրինակ`  |    |    |   |   |   |    |    |    |    |
|սառնարաններ, սառցախցիկներ      |    |    |   |   |   |    |    |    |    |
|_______________________________|____|____|___|___|___|____|____|____|____|
|գ/ երկարատև  օգտագործման իրեր  |100 |87  |79 |72 |68 |65  |63  |61  |59  |
|(1-ից մինչև  6 ժամ օրական),    |    |    |   |   |   |    |    |    |    |
|նախատեսված տնտեսական և         |    |    |   |   |   |    |    |    |    |
|խոհանոցային աշխատանքների       |    |    |   |   |   |    |    |    |    |
|մեխանիզացման համար, օրինակ`    |    |    |   |   |   |    |    |    |    |
|լվացքի և  կարի մեքենաներ,      |    |    |   |   |   |    |    |    |    |
|խոհանոցի օդամաքրիչներ,         |    |    |   |   |   |    |    |    |    |
|_______________________________|____|____|___|___|___|____|____|____|____|
|դ/ կարճատև  օգտագործման        |107 |95  |87 |82 |78 |75  |73  | 71 |69  |
|իրեր օրական 1 ժամից պակաս,     |    |    |   |   |   |    |    |    |    |
|օրինակ` փոշեկուլներ,           |    |    |   |   |   |    |    |    |    |
|խոհանոցային կոմբայններ,        |    |    |   |   |   |    |    |    |    |
|սրճաղացներ, հարիչներ և  այլն   |    |    |   |   |   |    |    |    |    |
|_______________________________|____|____|___|___|___|____|____|____|____|
|ե/ իրեր արտադրակենցաղային      |107 |95  |87 |82 |78 |75  |73  | 71 |69  |
|նշանակության, օրինակ           |    |    |   |   |   |    |    |    |    |
|էլեկտրաշաղավներ,               |    |    |   |   |   |    |    |    |    |
|էլեկտրառանդաներ **             |    |    |   |   |   |    |    |    |    |
|_________________________________________________________________________|
|2. Երեխաների խաղալիքներ (բացառությամբ լարված երաժշտական խաղալիքների,     |
|փողային և  հարվածային գործիքների) ***                                    |
|_________________________________________________________________________|
|ա/ մինչև  3 տարեկան            |93  |79  |70 |63 |58 |55  |52  | 50 |49  |
|_______________________________|____|____|___|___|___|____|____|____|____|
|բ/ 3-ից մինչև  6 տարեկան       |96  |83  |74 |68 |63 |60  |57  | 55 |54  |
|_______________________________|____|____|___|___|___|____|____|____|____|
|գ/ 6 տարեկանից բարձր           |100 |87  |79 |72 |68 |65  |63  | 61 |59  |
|_______________________________|____|____|___|___|___|____|____|____|____|
|դ/ բացօթյա խաղալու համար       |103 |91  |83 |77 |73 |70  |68  | 66 |64  |
|նախատեսված խաղալիքներ          |    |    |   |   |   |    |    |    |    |
|_______________________________|____|____|___|___|___|____|____|____|____|
|3. Սանիտարահիգիենիկ            |100 |87  |79 |72 |68 |65  |63  | 61 |59  |
|էլեկտրասարքեր, օրինակ.         |    |    |   |   |   |    |    |    |    |
|էլեկտրաֆեներ, էլեկտրաածելիներ  |    |    |   |   |   |    |    |    |    |
|և  այլն                        |    |    |   |   |   |    |    |    |    |
|_______________________________|____|____|___|___|___|____|____|____|____|
|4. Կենցաղային օրգտեխնիկա,      |96  |83  |74 |68 |63 |60  |57  | 55 |54  |
|օրինակ. բազմացնող տեխնիկա      |    |    |   |   |   |    |    |    |    |
|_______________________________|____|____|___|___|___|____|____|____|____|
|5. ՊԷՎՄ (համակարգչային բլոկեր) |86  |71  |   |61 |49 |45  |42  | 40 |38  |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
|Լայն սպառման ապրանքների խմբերի | Ձայնի մակարդակներ  | Ձայնի առավելագույն |
|                               | և  համարժեք ձայնի  | մակարդակներ, դԲԱ   |
|                               | մակարդակներ դԲԱ    |                    |
|_________________________________________________________________________|
|1.Կենցաղային էլեկտրական սարքեր                                           |
|_________________________________________________________________________|
|ա/ Իրեր, որոնք նախատեսված են   |30                  |40                  |
|շուրջօրյա շահագործման համար    |                    |                    |
|բնակարանների բնակելի           |                    |                    |
|սենյակներում, օրինակ`          |                    |                    |
|հովհարիչներ, օդափոխիչներ,      |                    |                    |
|լավարկիչներ                    |                    |                    |
|_______________________________|____________________|____________________|
|բ/ իրեր, որոնք նախատեսված են   |45                  |55                  |
|շուրջօրյա շահագործման համար    |                    |                    |
|բնակարանների օժանդակ  ոչ       |                    |                    |
|բնակելի տարածքներում, օրինակ`  |                    |                    |
|սառնարաններ, սառցախցիկներ      |                    |                    |
|_______________________________|____________________|____________________|
|գ/ երկարատև  օգտագործման իրեր  |70                  |75                  |
|(1-ից մինչև  6 ժամ օրական),    |                    |                    |
|նախատեսված տնտեսական և         |                    |                    |
|խոհանոցային աշխատանքների       |                    |                    |
|մեխանիզացման համար, օրինակ`    |                    |                    |
|լվացքի և  կարի մեքենաներ,      |                    |                    |
|խոհանոցի օդամաքրիչներ,         |                    |                    |
|_______________________________|____________________|____________________|
|դ/ կարճատև  օգտագործման        |80                  |85                  |
|իրեր օրական 1 ժամից պակաս,     |                    |                    |
|օրինակ` փոշեկուլներ,           |                    |                    |
|խոհանոցային կոմբայններ,        |                    |                    |
|սրճաղացներ, հարիչներ և  այլն   |                    |                    |
|_______________________________|____________________|____________________|
|ե/ իրեր արտադրակենցաղային      |80                  |90                  |
|նշանակության, օրինակ           |                    |                    |
|էլեկտրաշաղավներ,               |                    |                    |
|էլեկտրառանդաներ **             |                    |                    |
|_________________________________________________________________________|
|2. Երեխաների խաղալիքներ (բացառությամբ լարված երաժշտական խաղալիքների,     |
|փողային և  հարվածային գործիքների) ***                                    |
|_________________________________________________________________________|
|ա/ մինչև  3 տարեկան            |60                  |70                  |
|_______________________________|____________________|____________________|
|բ/ 3-ից մինչև  6 տարեկան       |65                  |75                  |
|_______________________________|____________________|____________________|
|գ/ 6 տարեկանից բարձր           |70                  |80                  |
|_______________________________|____________________|____________________|
|դ/ բացօթյա խաղալու համար       |75                  |85                  |
|նախատեսված խաղալիքներ          |                    |                    |
|_______________________________|____________________|____________________|
|3. Սանիտարահիգիենիկ            |70                  |75                  |
|էլեկտրասարքեր, օրինակ.         |                    |                    |
|էլեկտրաֆեներ, էլեկտրաածելիներ  |                    |                    |
|և  այլն                        |                    |                    |
|_______________________________|____________________|____________________|
|4. Կենցաղային օրգտեխնիկա,      |65                  |75                  |
|օրինակ. բազմացնող տեխնիկա      |                    |                    |
|_______________________________|____________________|____________________|
|5. ՊԷՎՄ (համակարգչային բլոկեր) |50                  |-                   |
|_________________________________________________________________________|
|*  Ձայնային հզորության ճշտված մակարդակն աղմուկի աղբյուրի տեխնիկական      |
|բնութագիրն է և  տվյալ սանիտարական կանոններով և  նորմերով չի նորմավորվում |
|_________________________________________________________________________|
|** 75 դԲԱ աղմուկի մակարդակը գերազանցող տվյալ խմբի ԺՍԱ օգտագործմամբ       |
|աշխատանքային գործունեությունը բնակելի շենքերի բնակարաններում արգելվում է:|
|Արտադրա-կենցաղային նշանակության իրերի հետ աշխատանքը բնակելի շենքերում    |
|օրվա գիշերային ժամերին (ժամը 22.00-ից ժամը 6.00) արգելվում է:            |
|_________________________________________________________________________|
|*** Որպես խաղային պահ խաղալիքից արձակվող ազդակային աղմուկի               |
|առավելագույն մակարդակը պետք է լինի ոչ ավելի, քան 90 դԲԱ, աղմկաչափի       |
|«իմպուլս» ժամանակային բնութագրի չափման ժամանակ:                          |
._________________________________________________________________________.
 
Ծանոթություն.
Երանգային աղմուկի համար թույլատրելի մակարդակներն ընդունվում են 5 դԲ (դԲԱ) ցածր, 1-ին աղյուսակի տվյալներից
 
4.2. Թրթռման թույլատրելի մակարդակներ.
4.2.1. Ընդհանուր թրթռում.
4.2.1.1. Բնակելի շենքերում ԼՍԱ-ի (լվացքի մեքենաներ, փոշեկուլներ) օգտագործման ընթացքում առաջացած թրթռման թույլատրելի մակարդակները չպետք է գերազանցեն աղյուսակ 2-ում բերված նշանակությունները (ցերեկային ժամերին ժամը 600-ից մինչև 2200-ը):
 
Աղյուսակ 2
ԹՐԹՌՈՒՄՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ
._________________________________________________________.
|Օկտավային շերտագծերի    | Թույլատրելի  արժեքներ, դԲ      |
|միջին երկրաչափական      |                                |
|հաճախականություններ, Հց |________________________________|
|                        |Թրթռաարագություն |Թրթռաարագացում|
|________________________|_________________|______________|
|          2             |      79         |     25       |
|________________________|_________________|______________|
|          4             |      73         |     25       |
|________________________|_________________|______________|
|          8             |      67         |     25       |
|________________________|_________________|______________|
|          16            |      67         |     31       |
|________________________|_________________|______________|
|          31.5          |      67         |     37       |
|________________________|_________________|______________|
|          63            |      72         |     43       |
|________________________|_________________|______________|
|Ճշգրտված մակարդակ, դԲ   |      72         |     30       |
._________________________________________________________.
 
4.2.1.2. Բնակելի շենքերում ԼՍԱ-ի (սառնարաններ, սառցախցիկներ) շուրջօրյա, շահագործումից առաջացած թրթռման թույլատրելի մակարդակները` չպետք է գերազանցեն աղյուսակ 3-ում բերված նշանակությունները:
 
Աղյուսակ 3
ԹՐԹՌՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ
._________________________________________________________.
|Օկտավային շերտագծերի    | Թույլատրելի  արժեքներ, դԲ      |
|միջին երկրաչափական      |                                |
|հաճախականություններ, Հց |________________________________|
|                        |Թրթռաարագություն |Թրթռաարագացում|
|________________________|_________________|______________|
|          2             |      69         |     15       |
|________________________|_________________|______________|
|          4             |      63         |     15       |
|________________________|_________________|______________|
|          8             |      57         |     15       |
|________________________|_________________|______________|
|          16            |      57         |     21       |
|________________________|_________________|______________|
|          31.5          |      57         |     27       |
|________________________|_________________|______________|
|          63            |      52         |     33       |
|________________________|_________________|______________|
|Ճշգրտված մակարդակ, դԲ   |      62         |     20       |
._________________________________________________________.
 
4.2.1.3. Բնակելի շենքերից դուրս շահագործվող ԼՍԱ-ից (կերակտրիչներ, վերամշակման հաստոցներ և այլն) առաջացած թրթռման թույլատրելի մակարդակները չպետք է գերազանցեն աղյուսակ 4-ում բերված նշանակությունները:
 
Աղյուսակ 4
ԹՐԹՌՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ
._________________________________________________________.
|Օկտավային շերտագծերի    | Թույլատրելի  արժեքներ, դԲ      |
|միջին երկրաչափական      |                                |
|հաճախականություններ, Հց |________________________________|
|                        |Թրթռաարագություն |Թրթռաարագացում|
|________________________|_________________|______________|
|          2             |      100        |     45       |
|________________________|_________________|______________|
|          4             |      91         |     42       |
|________________________|_________________|______________|
|          8             |      85         |     42       |
|________________________|_________________|______________|
|          16            |      84         |     48       |
|________________________|_________________|______________|
|          31.5          |      84         |     54       |
|________________________|_________________|______________|
|          63            |      84         |     60       |
|________________________|_________________|______________|
|Ճշգրտված մակարդակ, դԲ   |      84         |     42       |
._________________________________________________________.
 
4.2.2. Տեղային թրթռում.
ԼՍԱ-ի շահագործումից առաջացած տեղային թրթռման թույլատրելի մակարդակները չպետք է գերազանցեն աղյուսակ 5-ում բերված նշանակությունները:
 
Աղյուսակ 5
ՏԵՂԱՅԻՆ ԹՐԹՌՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ
._________________________________________________________.
|Օկտավային շերտագծերի    | Թույլատրելի  արժեքներ, դԲ      |
|միջին երկրաչափական      |                                |
|հաճախականություններ, Հց |________________________________|
|                        |Թրթռաարագություն |Թրթռաարագացում|
|________________________|_________________|______________|
|          8             |      105        |     63       |
|________________________|_________________|______________|
|          16            |      99         |     63       |
|________________________|_________________|______________|
|          31.5          |      99         |     69       |
|________________________|_________________|______________|
|          63            |      99         |     75       |
|________________________|_________________|______________|
|          125           |      99         |     81       |
|________________________|_________________|______________|
|          250           |      99         |     87       |
|________________________|_________________|______________|
|          500           |      99         |     93       |
|________________________|_________________|______________|
|          1000          |      99         |     99       |
|________________________|_________________|______________|
|Ճշգրտված մակարդակ, դԲ   |      102        |     66       |
._________________________________________________________.
 
4.3. ՈՒլտրաձայնի թույլատրելի մակարդակներ.
ԼՍԱ-ի շահագործումից առաջացած ուլտրաձայնի թույլատրելի մակարդակները չպետք է գերազանցեն աղյուսակ 6-ում բերված նշանակությունները:
 
Աղյուսակ 6
ՈՒԼՏՐԱՁԱՅՆԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ
.____________________________________________________________________.
|Օկտավային 1/3 շերտագծերի միջին       |12.5|16.0|20.0|25.0|31.5-100.0|
|երկրաչափական հաճախականություններ, կՀց|    |    |    |    |          |
|_____________________________________|____|____|____|____|__________|
|Ձայնային ճնշման մակարդակ, դԲ         |70  |80  |90  |95  |100       |
.____________________________________________________________________.
 
4.4. Ինֆրաձայնի թույլատրելի մակարդակներ.
4.4.1. ԼՍԱ-ի շահագործումից առաջացած ինֆրաձայնի թույլատրելի մակարդակները չպետք է գերազանցեն աղյուսակ 7-ում բերված նշանակությունները:
 
Աղյուսակ 7
ԻՆՖՐԱՁԱՅՆԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ
._________________________________________________________.
|Օկտավային շերտագծերի միջին           |2   |4   |8   |16  |
|երկրաչափական հաճախականություններ, կՀց|    |    |    |    |
|_____________________________________|____|____|____|____|
|Ձայնային ճնշման մակարդակ, դԲ         |75  |70  |65  |60  |
._________________________________________________________.
 
4.4.2. Ձայնային ճնշման ընդհանուր մակարդակը չպետք է գերազանցի 75դԲ ԼԻն:
4.5. Էլեկտրամագնիսական դաշտերի թույլատրելի մակարդակներ.
4.5.1. ԼՍԱ-ից ճառագայթվող էլեկտրամագնիսական դաշտերի լարվածության (հզորության հոսքի խտության) թույլատրելի մակարդակները չպետք է գերազանցեն աղյուսակ 8-ում բերված նշանակությունները:
 
Աղյուսակ 8
ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ
._______________________________________________________________________.
|Հաճախականության |0.3-300 |0.3-3ՄՀց |3-30ՄՀց |30-300ՄՀց |0.3-30 ՀՀց     |
|դիապազոններ կՀց |______________________________________|_______________|
|                |Էլեկտրական դաշտի լարվածություն        |էներգիայի հոսքի|
|                |                                      |խտություն      |
|________________|______________________________________|_______________|
|Թույլատրելի     |25 Վ/մ  |15Վ/մ    |10Վ/մ   |3Վ/մ      |10 մկՎտ/սմ2    |
|մակարդակներ     |        |         |        |          |               |
._______________________________________________________________________.
 
4.5.2. Բջջային ռադիոկապի համակարգերից առաջացած էլեկտրամագնիսական դաշտերի հզորության հոսքի խտության թույլատրելի մակարդակները չպետք է գերազանցեն աղյուսակ 9-ում բերված նշանակությունները:
 
Աղյուսակ 9
ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ
.______________________________________________________________________.
|Հաճախականությունների| 400 - 1200 ՄՀց                                  |
|դիապազոն            |                                                 |
|____________________|_________________________________________________|
|Ճառագայթման կարգ    |Բազային կայանների ալեհավաքներից|Ռադիոհեռախոսների |
|                    |բնակելի թաղամասերին հարակից    |բաժանորդների     |
|                    |տարածքներում բնակվող           |ճառագայթում      |
|                    |բնակչության ճառագայթում        |                 |
|____________________|_______________________________|_________________|
|Թույլատրելի         |10 մկՎտ/սմ2                    |100 մկՎտ/սմ2     |
|մակարդակներ         |                               |                 |
.______________________________________________________________________.
 
4.6. Արդյունաբերական հաճախականության հոսանքի էլեկտրական դաշտի լարվածության թույլատրելի մակարդակներ.
4.6.1. ԼՍԱ առաջացած արդյունաբերական հաճախականության հոսանքի էլեկտրական դաշտի լարվածության թույլատրելի մակարդակները (50Հգ) չպետք է գերազանցեն 0,5կՎ/մ:
4.7. Էլեկտրաստատիկ դաշտի լարվածության թույլատրելի մակարդակներ.
4.7.1. Էլեկտրական դաշտի լարվածության թույլատրելի մակարդակը ԼՍԱ-ի մակերեսների վրա (կենցաղային էլեկտրական սարքեր, ռադիոէլեկտրոնային սարքավորումներ, հեռուստացույցներ, խաղալիքներ, հագուստ, հարդարման շինանյութեր) չպետք է գերազանցի 15կՎտ/մ:
4.8. Ինֆրակարմիր (ջերմային) և տեսանելի դիապազոնով ճառագայթման թույլատրելի մակարդակներ.
4.8.1. ԼՍԱ-ի ինֆրակարմիր ճառագայթման հոսքի ինտեգրալ ուժգնության թույլատրելի մակարդակը չպետք է գերազանցի 100Վտ/մ2:
4.8.2. Հեռուստացույցների, տեսամոնիտորների, օսցիլոգրաֆների, չափիչ և այլ սարքերի, տեսողական հսկմամբ տեղեկատվություն պատկերող միջոցների էկրաններից ճառագայթման ուժգնությունը չպետք է գերազանցի 0,1Վտ/մ2 (400-760նմ) տեսանելի դիապազոնում, 0.05Վտ/մ2 (760-1050նմ) ԻԿ մոտակա դիապազոնում, 4Վտ/մ2 (1050նմ բարձր) հեռավոր ԻԿ դիապազոնում:
4.9. ՈՒլտրամանուշակագույն ճառագայթման թույլատրելի մակարդակներ.
4.9.1. Ճառագայթային ազդեցությամբ օժտված կենցաղային նշանակության իրերի ուլտրամանուշակագույն թույլատրելի ճառագայթման ուժգնությունը չպետք է գերազանցի 1,9Վտ/մ2 280-315նմ դիապազոնում և 10Վտ/մ2 315-400նմ դիապազոնում: 200-280նմ դիապազոնի ճառագայթումը չի թույլատրվում:
4.9.2. Ճառագայթման ուժգնությունը հեռուստացույցների, տեսամոնիտորների, օսցիլոգրաֆների, չափիչ և այլ սարքավորումների, տեսողական հսկման ինֆորմացիայի արտացոլման միջոցների էկրաններից չպետք է գերազանցի. 0,0001Վտ/մ2` 280-315նմ դիապազոնում և 0,1Վտ/մ2` 315-400նմ2 դիապազոնում: 200-800նմ դիապազոնում ճառագայթումը չի թույլատրվում:
4.9.3. Լյումինիսցենտ լամպերի ուլտրամանուշակագույն ճառագայթման թույլատրելի ուժգնությունը չպետք է գերազանցի 0.03Վտ/մ2 280-400նմ դիապազոնում: 200-280նմ դիապազոնի ճառագայթումը չի թույլատրվում:
4.9.4. Գեներացնող սարքերի ուլտրամանուշակագույն ճառագայթման թույլատրելի ուժգնությունը չպետք է գերազանցի 0,05Վտ/մ2 280-315նմ դիապազոնում և 1Վտ/մ2 315-400նմ դիապազոնում: 200-280նմ դիապազոնի ճառագայթումը չի թույլատրվում:
4.10. Լազերային ճառագայթման թույլատրելի մակարդակներ.
Լազերային ճառագայթման նորմավորող պարամետրերն են.
H- էներգետիկ էքսպոզիցիան, E- ճառագայթահարումը, W-էներգիան և
P- լազերային ճառագայթման հզորությունը:
Լազերային ճառագայթման սահմանային թույլատրելի մակարդակները (ՍԹՄ) սահմանվում են 3 ալիքի երկարության 3 դիապազոնում`
առաջին - 180 ից մինչև 380 նմ,
երկրորդ - բարձր 380 մինչև 1400 նմ,
երրորդ - բարձր 1400 մինչև 1.10-5 նմ:
4.11. Ռենտգենյան ճառագայթման թույլատրելի մակարդակներ.
Ռենտգենյան ճառագայթման էքսպոզիցիոն դոզայի հզորությունը տարածության ցանկացած կետում, իրի (հեռուստացույց, տեսամոնիտոր և այլն) արտաքին մակերեսից 10սմ հեռավորության վրա չպետք է գերազանցի 0.03մկՌ/Վ:
 
Հավելված
 
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԼՍԱ-Ի ԽՄԲԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՑԱՆԿ
._________________________________________________________________________.
|Ապրանքների խմբերի|      Ֆիզիկական գործոնների ռեգլամենտող պարամետրեր      |
|անվանումը        |_______________________________________________________|
|                 |Ա |Թրթը-|Ու|Ի|Էլեկ- |Ար-  |Ստա- |ԻԿ  |ՈւՄ  |Լազե-|Ռենտ-|
|                 |ղ |ռում |լ |ն|տրա-  |դյու-|տիկ  |ջեր-|ճառա-|րային|գենա-|
|                 |մ |_____|տ |ֆ|մագնի-|նաբե-|էլեկ-|մա- |գայ- |ճառա-|յին  |
|                 |ու|ը |տ |ր |ր|սական |րական|տրա- |յին |թում |գայ- |ճառա-|
|                 |կ |ն |ե |ա |ա|դաշտ  |հաճա-|կանու|և   |     |թում |գայ- |
|                 |  |դ |ղ |ձ |ձ|      |խակա-|թյուն|ճառա|     |     |թում |
|                 |  |հ |ա |ա |ա|      |նու- |     |գայթ|     |     |     |
|                 |  |ա |յ |յ |յ|      |թյան |     |ման |     |     |     |
|                 |  |ն |ի |ն |ն|      |էլեկ-|     |տեսա|     |     |     |
|                 |  |ու|ն |  | |      |տրա- |     |նելի|     |     |     |
|                 |  |ր |  |  | |      |կան  |     |դիա-|     |     |     |
|                 |  |  |  |  | |      |դաշ- |     |պա- |     |     |     |
|                 |  |  |  |  | |      |տեր  |     |զոն |     |     |     |
|_________________|__|__|__|__|_|______|_____|_____|____|_____|_____|_____|
|        1        | 2| 3|4 | 5|6|  7   |  8  |  9  | 10 |  11 |  12 | 13  |
|_________________________________________________________________________|
|1. Կենցաղային էլեկտրական սարքեր                                          |
|_________________________________________________________________________|
|սառնարաններ      |+ |+ |  |  |+|      |+    |     |    |     |     |     |
|_________________|__|__|__|__|_|______|_____|_____|____|_____|_____|_____|
|սառցախցիկներ     |+ |+ |  |  |+|      |+    |     |    |     |     |     |
|_________________|__|__|__|__|_|______|_____|_____|____|_____|_____|_____|
|սննդի պատրաստման |+ |- |  |  | |+     |+    |     |+   |     |     |     |
|համար էլեկտրական |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|սարքեր           |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|_________________|__|__|__|__|_|______|_____|_____|____|_____|_____|_____|
|էլեկտրական սարքեր|+ |+ |  |  | |+     |+    |     |+   |     |     |     |
|հատուկ սննդի     |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|պատրաստման համար |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|_________________|__|__|__|__|_|______|_____|_____|____|_____|_____|_____|
|էլեկտրական սարքեր|+ |- |  |  | |+     |+    |     |+   |     |     |     |
|հեղուկների       |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|տաքացման համար   |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|_________________|__|__|__|__|_|______|_____|_____|____|_____|_____|_____|
|էլեկտրական սարքեր|+ |+ |  |  | |      |+    |     |+   |     |     |     |
|ջեռուցման համար  |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|_________________|__|__|__|__|_|______|_____|_____|____|_____|_____|_____|
|էլեկտրական սարքեր|  |  |  |  | |      |+    |+    |+   |     |     |     |
|մեղմ ջերմության  |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|և  ճառագայթիչներ |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|_________________|__|__|__|__|_|______|_____|_____|____|_____|_____|_____|
|սանիտարահիգիենիկ |+ |+ |  |  | |      |+    |+    |+   |     |     |     |
|էլեկտրատաքացնող  |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|գործիքներ և      |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|սարքեր           |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|_________________|__|__|__|__|_|______|_____|_____|____|_____|_____|_____|
|էլեկտրատեխնիկական|+ |  |  |  | |      |+    |     |    |     |     |     |
|կենցաղային սարքեր|  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|և  արմատուրա     |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|_________________|__|__|__|__|_|______|_____|_____|____|_____|_____|_____|
|կենցաղային սարքեր|+ |+ |+ |  | |      |+    |+    |    |     |     |     |
|էլեկտրաշարժիչով  |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|_________________|__|__|__|__|_|______|_____|_____|____|_____|_____|_____|
|էլեկտրասարքեր    |+ |+ |  |  | |      |+    |+    |+   |     |     |     |
|արդուկման համար  |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|_________________|__|__|__|__|_|______|_____|_____|____|_____|_____|_____|
|կենցաղային       |+ |+ |  |  | |      |+    |+    |    |     |     |     |
|մեքենաներ        |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|_________________|__|__|__|__|_|______|_____|_____|____|_____|_____|_____|
|լվացքի մեքենաներ |+ |+ |  |  | |      |+    |+    |    |     |     |     |
|_________________|__|__|__|__|_|______|_____|_____|____|_____|_____|_____|
|մեքենաներ և      |  |+ |+ |  | |+     |+    |     |    |     |     |     |
|սարքեր           |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|_________________|__|__|__|__|_|______|_____|_____|____|_____|_____|_____|
|խոհանոցային      |+ |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|աշխատանքներ      |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|մեխանիզացման     |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|համար            |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|_________________|__|__|__|__|_|______|_____|_____|____|_____|_____|_____|
|սանիտարահիգիենիկ |+ |  |+ |  | |      |+    |+    |    |     |     |     |
|բնույթի          |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|էլեկտրասարքեր    |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|_________________|__|__|__|__|_|______|_____|_____|____|_____|_____|_____|
|միկրոկլիմայի     |+ |+ |+ |  | |      |+    |+    |    |     |     |     |
|էլեկտրասարքեր    |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|_________________|__|__|__|__|_|______|_____|_____|____|_____|_____|_____|
|կարի մեքենաներ   |+ |+ |+ |  | |      |+    |+    |    |     |     |     |
|_________________|__|__|__|__|_|______|_____|_____|____|_____|_____|_____|
|գործող մեքենաներ |+ |+ |+ |  | |      |+    |+    |+   |     |     |     |
|և  սարքավորումներ|  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|_________________|__|__|__|__|_|______|_____|_____|____|_____|_____|_____|
|2. Ավտոմատացման  |+ |+ |+ |  | |      |+    |     |    |     |     |     |
|և  մեխանիզացման  |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|համար նախատեսված |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|փոքր հզորության  |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|էլեկտրաշարժիչներ |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|_________________________________________________________________________|
|3. Էլեկտրական                                                            |
|գործիք                                                                   |
|_________________________________________________________________________|
|էլեկտրականացված  |+ |+ |+ |  | |      |+    |+    |    |     |     |     |
|գործիք (ձեռքի և  |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|շարժական         |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|էլեկտրական       |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|մեքենաներ)       |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|_________________|__|__|__|__|_|______|_____|_____|____|_____|_____|_____|
|կենցաղային       |+ |+ |+ |  | |      |+    |+    |    |     |     |     |
|փայտամշակման     |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|հաստոցներ        |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|_________________________________________________________________________|
|4. Կենցաղային  ռադիոէլեկտրոնային սարքեր                                  |
|_________________________________________________________________________|
|ռադիոէլեկտրոնային|+ |  |  |  | |+     |+    |+    |    |     |     |     |
|կենցաղային սարքեր|  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|_________________|__|__|__|__|_|______|_____|_____|____|_____|_____|_____|
|էլեկտրաերաժշտական|+ |  |  |  | |      |+    |+    |    |     |     |     |
|գործիքներ        |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|_________________|__|__|__|__|_|______|_____|_____|____|_____|_____|_____|
|հարվածաաղմկային  |+ |  |  |  | |      |+    |+    |    |     |     |     |
|և  օժանդակ       |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|էլեկտրոնային     |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|սարքավորումներ   |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|_________________________________________________________________________|
|5. Կապի և  տեղեկատվության միջոցներ                                       |
|_________________________________________________________________________|
|ռադիոհեռախոսների,|+ |+ |+ |  | |+     |+    |+    |+   |     |+    |     |
|ռադիոհեռագրական  |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|կապի,            |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|ռադիոհաղորդման,  |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|հեռուստատեսության|  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|հաղորդիչ սարքեր  |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|_________________|__|__|__|__|_|______|_____|_____|____|_____|_____|_____|
|լարային կապի     |+ |+ |+ |  | |+     |+    |+    |+   |     |+    |     |
|ընդհանուր        |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|օգտագործման      |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|սարքեր           |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|_________________|__|__|__|__|_|______|_____|_____|____|_____|_____|_____|
|կապի գծերի       |+ |+ |+ |  | |+     |+    |+    |+   |     |+    |     |
|փոխանցման        |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|ընդհանուր        |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|օգտագործման      |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|համակարգերի      |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|սարքեր           |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|_________________________________________________________________________|
|6. Էլեկտրական արժեքների չափման և  հսկման սարքեր                          |
|_________________________________________________________________________|
|էլեկտրաչափման    |  |  |  |  | |      |+    |     |    |     |     |     |
|վահանակային      |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|համանման սարքեր  |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|_________________|__|__|__|__|_|______|_____|_____|____|_____|_____|_____|
|ռադիոչափման      |  |  |  |  | |+     |+    |+    |+   |+    |     |+    |
|սարքեր           |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|_________________________________________________________________________|
|7. Լուսատեխնիկական իրեր                                                  |
|_________________________________________________________________________|
|լուսատեխնիկական  |+ |  |  |  | |      |+    |     |+   |+    |+    |     |
|սարքավորումներ   |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|_________________________________________________________________________|
|8. Կինո-ֆոտոտեխնիկա և  պարագաներ                                         |
|_________________________________________________________________________|
|ստատիկ           |+ |  |  |  | |      |+    |     |+   |+    |+    |     |
|պրոյեկցիայի      |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|սարքեր           |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|_________________|__|__|__|__|_|______|_____|_____|____|_____|_____|_____|
|կինոպրոյեկցիոն   |+ |+ |+ |  | |      |+    |+    |    |     |     |     |
|սարքեր           |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|_________________|__|__|__|__|_|______|_____|_____|____|_____|_____|_____|
|էլեկտրոնային     |+ |+ |+ |  | |+     |+    |+    |+   |     |+    |     |
|տեխնիկայի տարբեր |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|իրեր             |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|_________________________________________________________________________|
|9. Հաշվողական տեխնիկա և  կառավարման աշխատանքի մեխանիզացման միջոցներ      |
|_________________________________________________________________________|
|էլեկտրոնային     |+ |  |  |  | |+     |+    |+    |+   |+    |     |     |
|թվային հաշվողական|  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|մեքենաներ        |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|_________________|__|__|__|__|_|______|_____|_____|____|_____|_____|_____|
|տեքստային        |+ |+ |+ |  | |      |+    |+    |    |     |     |     |
|փաստաթղթերի      |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|կազմման միջոցներ |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|_________________________________________________________________________|
|10. Մասնագիտացված ավտոմատացման նշանակության միջոցներ                     |
|_________________________________________________________________________|
|հրդեհային        |+ |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|ծանուցիչներ      |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|_________________|__|__|__|__|_|______|_____|_____|____|_____|_____|_____|
|պահակային և      |+ |  |  |  | |+     |     |     |    |     |     |     |
|պահակահրդեհային  |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|ծանուցիչներ      |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|_________________|__|__|__|__|_|______|_____|_____|____|_____|_____|_____|
|ընդունահսկողական |+ |  |  |  | |+     |+    |+    |+   |+    |     |+    |
|և  ազդարարիչ     |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|պահակային ու     |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|պահակահրդեհային  |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|կառավարման սարքեր|  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|_________________|__|__|__|__|_|______|_____|_____|____|_____|_____|_____|
|հրդեհների  և     |+ |  |  |  | |+     |+    |+    |+   |+    |     |+    |
|ներխուժման       |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|տեղեկացման       |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|հաղորդիչ         |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|համակարգեր       |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|_________________|__|__|__|__|_|______|_____|_____|____|_____|_____|_____|
|11. Իրեր         |  |  |  |  | |      |     |+    |    |     |     |     |
|/ապրանքներ/,     |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|գործվածքներ      |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|պատրաստված       |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|սինթետիկ և       |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|պոլիմերային      |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
|նյութերից        |  |  |  |  | |      |     |     |    |     |     |     |
._________________________________________________________________________.