05.04.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
28 սեպտեմբերի 2021 թվականի N 143-Ն
ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆԵՐԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.1-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 20-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Սահմանել «Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի վարման կարգը, ներառման ենթակա տեղեկությունների ցանկը և տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման ժամկետները»` համաձայն Հավելվածի 1-ի:
2. Սահմանել «Տեղեկությունների (հաշվետվությունների) տրամադրման ձևը»` համաձայն Հավելված 2-ի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի նոյեմբերի 1-ին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ Մ. ԳԱԼՍՏՅԱՆ
2021 թ. սեպտեմբերի 30
Երևան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2021 թվականի սեպտեմբերի 28-ի
թիվ 143-Ն որոշման
ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆԵՐԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 1. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
1. Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի վարման կարգով, ներառման ենթակա տեղեկությունների ցանկով և տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման ժամկետներով (այսուհետ` նաև Կարգ) սահմանվում են բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրում (այսուհետ` Ռեեստր) ներառվող տեղեկությունների շրջանակը, Ռեեստրի վարման կարգը, ինչպես նաև Ռեեստրին հաշվետվությունների ներկայացման կարգը և ժամկետները:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի` (այսուհետ` բանկ) Ռեեստրին պարտադիր անդամակցության փաստը հավաստվում է սույն կարգի 8-րդ կետով սահմանված հաշվետվությունների Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացմամբ:
3. Սույն Կարգում հասկացություններն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հասկացությունների իմաստով: Բանկային հաշիվ հասկացությունը ներառում է նաև ավանդային պայմանագրի սպասարկման նպատակով բացված հաշիվը:
4. Սույն կարգի իմաստով գործարք չի համարվում բանկում սպասարկվող հաշիվներում առկա միջոցների գծով բանկային հաշվին տոկոսագումարների մուտքագրումը կամ բանկում սպասարկվող հաշիվների գծով բանկային հաշվից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 322-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 1032-Ն համատեղ հրամանով հաստատված Հավելված 1-ի 62-րդ բաժնում եկամտագրման ենթակա միջնորդավճարների գանձումը:
ԳԼՈՒԽ 2. |
ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ |
5. Ռեեստրը ներառում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 35.1-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բանկային հաշիվների և պահատուփերի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.
1) բանկի անվանումը, կազմակերպաիրավական ձևը, լիցենզիայի համարը,
2) հաճախորդի և, առկայության դեպքում, լիազորված անձի վերաբերյալ տվյալները,
3) հաշվի համարը,
4) հաշվի կարգավիճակը (փաստացի բաց կամ փաստացի փակ),
5) հաշվի կարգավիճակի փոփոխման տարին, ամիսը, ամսաթիվը,
6) հաշվի բացման տարին, ամիսը, ամսաթիվը,
7) հաշվի փակման տարին, ամիսը, ամսաթիվը,
7) հաշվի տիրոջ տվյալների թարմացման տարին, ամիսը, ամսաթիվը,
8) բանկային պահատուփի համարը,
9) պահատուի տվյալների թարմացման տարին, ամիսը, ամսաթիվը,
10) բանկային պահատուփի տրամադրման տարին, ամիսը, ամսաթիվը,
11) բանկային պահատուփի օգտագործման դադարեցման տարին, ամիսը, ամսաթիվը:
(5-րդ կետը փոփ. 19.04.2022 թիվ 64-Ն, 11.03.2025 թիվ 30-Ն որոշումներ)
6. Ռեեստրում ներառվող տեղեկությունները տրամադրվում են «Բանկային գաղտնիքի մասին» օրենքով սահմանված կարգով և պայմաններով:
(6-րդ կետը փոփ. 11.03.2025 թիվ 30-Ն որոշում)
ԳԼՈՒԽ 3. |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ |
7. Սույն կարգի 5-րդ կետով սահմանված տեղեկությունների վերաբերյալ հաշվետվությունները բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ են ներկայացվում «Բանկային հաշիվների ռեեստրի հաշվետվությունների ներկայացման առցանց համակարգի» (այսուհետ` Առցանց համակարգ) «Առցանց լրացում», «Վերբեռնում» կամ «Վեբ-սերվիսով մուտքագրում» տարբերակներից որևէ մեկով, իսկ դրա անհնարինության դեպքում` «Սի-Բի-Էյ-Նեթ» համակարգով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մարտի 20-ի թիվ 81-Ն որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքի միջոցով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հաշվետվությունների ներկայացման ընթացքում էլեկտրոնային թվային ստորագրությունը կիրառելու կարգի» պահանջների պահպանմամբ: Հաշվետվության ներկայացման անհնարինությունը կարող է պայմանավորված լինել բացառապես Առցանց համակարգի հետ կապված ծրագրաապարատային խնդիրներով:
8. Բանկերը սույն կարգի 5-րդ կետով սահմանված տեղեկությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ հաշվետվությունները.
1) բանկային հաշվի բացման և փակման վերաբերյալ` համապատասխանաբար հաշվի բացման կամ փակման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ նվեր քարտերի տրամադրման նպատակով բացված, ինչպես նաև միանվագ դրամական վճարների և սոցիալական ապահովության հաշիվների դեպքում` հաճախորդի նույնականացման կամ բանկային հաշվի փակման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում,
2) բանկային պահատուփի տրամադրման և օգտագործման դադարեցման վերաբերյալ` համապատասխանաբար բանկային պահատուփի տրամադրման կամ օգտագործման դադարեցման օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում,
3) սույն կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերով ներկայացված հաշվետվություններում ներառված տվյալների փոփոխության վերաբերյալ` բանկին հայտնի դառնալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում,
4) «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-288-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող բանկային հաշիվների և տրամադրված բանկային պահատուփերի վերաբերյալ` մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը: Սույն կետի շրջանակներում, ի լրումն Հավելված 2-ով սահմանված այլ տվյալների, ներկայացվում են հաշվետվությունը ներկայացնելու օրվա դրությամբ վավեր անձը հաստատող փաստաթղթի տվյալները, ինչպես նաև այն լիազորված անձի տվյալները, որի լիազորագիրը վավեր է և գործում է, իսկ գործող բանկային հաշվի պարագայում` նաև հաշվետվությունը տրամադրելու օրվա դրությամբ բանկային հաշվի կարգավիճակը,
5) «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-288-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրվան նախորդող 5 տարիների ընթացքում փակված բանկային հաշիվների և օգտագործումը դադարեցված բանկային պահատուփերի վերաբերյալ` մինչև 2022 թվականի մարտի 31-ը: Սույն կետի շրջանակներում, ի լրումն Հավելված 2-ով սահմանված այլ տվյալների, ներկայացվում են բանկային հաշվի փակման կամ պահատուփի օգտագործման դադարեցման օրվա դրությամբ անձը հաստատող վավեր փաստաթղթի տվյալները, ինչպես նաև այն լիազորված անձի տվյալները, որի լիազորագիրը բանկային հաշվի փակման կամ պահատուփի օգտագործման դադարեցման օրվա դրությամբ եղել է վավեր և գործել է,
6) փաստացի բաց ֆիզիկական անձի բանկային հաշվի կարգավիճակի փոփոխման վերաբերյալ, եթե հաշվի կարգավիճակի ընթացիկ վերանայման պահին նախորդ վեց ամսվա ընթացքում բանկային հաշվով չի իրականացվել գործարք և հաշվի կարգավիճակի ընթացիկ վերանայման պահին հաշվին առկա է մեկ հազար Հայաստանի Հանրապետության դրամից պակաս մնացորդ,
7) փաստացի փակ ֆիզիկական անձի բանկային հաշվի կարգավիճակի փոփոխման վերաբերյալ, եթե հաշվի կարգավիճակի ընթացիկ վերանայման պահին նախորդող մեկ շաբաթվա ընթացքում բանկային հաշվով իրականացվել է գործարք,
8) բանկային հաշվի կարգավիճակի վերանայումն իրականացվում է շաբաթական կտրվածքով` յուրաքանչյուր շաբաթվա վերջին աշխատանքային օրը
9) սույն կետի 6-րդ և 7-րդ ենթակետերով նախատեսված հաշվետվությունները ներկայացվում են բանկային հաշվի կարգավիճակի փոփոխություն առաջացնող վերանայմանը հաջորդող մինչև երկրորդ աշխատանքային օրը:
(8-րդ կետը փոփ. 19.04.2022 թիվ 64-Ն, 23.08.2022 թիվ 140-Ն, 11.03.2025 թիվ 30-Ն որոշումներ)
9. Նոր բացված բանկային հաշիվը համարվում է փաստացի բաց հաշվի բացմանը հաջորդող վեց ամսվա ընթացքում:
10. (10-րդ կետն ուժը կորցրել է 19.04.2022 թիվ 64-Ն որոշում)
11. (11-րդ կետն ուժը կորցրել է 19.04.2022 թիվ 64-Ն որոշում)
12. Հաշվետվությունը «Վեբ-սերվիսով մուտքագրում» տարբերակով ներկայացնելու դեպքում հաշվետվության ստուգումն իրականացվում է երկու փուլով` առաջնային և վերջնական: Առաջնային ստուգման արդյունքները բանկին են ներկայացվում սխալի կամ առաջնային ստուգումը հաջողությամբ անցնելու վերաբերյալ պատասխան հաղորդագրությամբ: Առաջնային ստուգումը հաջողությամբ անցնելու դեպքում հաշվետվությունը անցնում է վերջնական ստուգման փուլ:
(12-րդ կետը փոփ. 11.03.2025 թիվ 30-Ն որոշում)
12.1. Վերջնական ստուգման ընթացքում հաշվետվության մեջ սխալի առկայության դեպքում հաշվետվությունը ստանում է «Մերժված» կարգավիճակ:
(12.1-ին կետը լրաց. 11.03.2025 թիվ 30-Ն որոշում)
12.2. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով ներկայացված հաշվետվությունը ներկայացված է համարվում, եթե https://registry.fmc.am հղմամբ հասանելի Առցանց համակարգում հաշվետվությունը վերջնական ստուգման արդյունքում ստանում է «Ավարտված» կարգավիճակ: Վերջնական ստուգման արդյունքում «Մերժված» կարգավիճակ ստացած հաշվետվության ճշգրտված տարբերակը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնելու դեպքում տվյալ հաշվետվության ներկայացումը չի համարվում ժամկետանց:
(12.2-րդ կետը լրաց. 11.03.2025 թիվ 30-Ն որոշում)
12.3. Հաշվետվության վերջնական ստուգման արդյունքը բանկին հասանելի է նաև հաշվետվության վերջնական կարգավիճակի վերաբերյալ հարցման վեբ-սերվիսին հարցում կատարելու միջոցով:
(12.3-րդ կետը լրաց. 11.03.2025 թիվ 30-Ն որոշում)
13. Այն դեպքում, երբ բանկը պարզում է, որ ներկայացված հաշվետվությունը ենթակա չէր ներկայացման, այդ մասին «Սի-Բի-Էյ-Նեթ» համակարգով տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:
14. Հաշվետվությունը լրացվում է հայերեն լեզվով, «յունիկոդ» տառատեսակով և մեծատառերով, առանց չակերտների: «Անուն»/ «Անվանում», «Ազգանուն», «Հայրանուն» դաշտերը լրացվում են անգլերեն, երբ անհրաժեշտ տվյալները բանկին հասանելի են միայն անգլերեն լեզվով: Եթե նշված տվյալները հասանելի են այլ օտար լեզվով, ապա այդ դաշտերը լրացվում են հայերեն կամ անգլերեն լեզվով: Եթե «Ում կողմից է տրամադրվել», «Փաստաթղթի վավերականության ժամկետը», «ՀՎՀՀ» դաշտերը պարունակում են օտարալեզու տվյալներ, դրանք ենթակա են լրացման լատինատառ:
(14-րդ կետը փոփ. 19.04.2022 թիվ 64-Ն, 11.03.2025 թիվ 30-Ն որոշումներ)
15. Ներկայացվող հաշվետվությունը պետք է բավարարի Հավելված 2-ով սահմանված հաշվետվության ձևին ներկայացվող պահանջներին, ինչպես նաև xml սխեմայի ձևավորման թվայնացված աղյուսակներին: Ցանկացած ներկայացված հաշվետվություն, որը չի բավարարում նշված պահանջներին, դիտվում է թերի կամ սխալ լրացված հաշվետվություն և հանգեցնում է օրենքով նախատեսված պատասխանատվության:
16. Յուրաքանչյուր բանկային հաշվի կամ պահատուփի վերաբերյալ ներկայացվում է առանձին հաշվետվություն:
ԳԼՈՒԽ 4. |
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
17. Սույն կարգի 5-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը, ինչպես նաև 8-րդ կետի 6-9-րդ ենթակետերը և 9-րդ կետը ուժի մեջ են մտնում 2022 թվականի մայիսի 1-ից:
(17-րդ կետը փոփ. 19.04.2022 թիվ 64-Ն որոշում)
18. Սույն Կարգի 17-րդ կետում նշված դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2022 թվականի մայիսի 1-ը ներկայացված հաշվետվությունների մասով հաշվի կարգավիճակի փոփոխման վերաբերյալ հաշվետվություն ներկայացվում է Կարգի 8-րդ կետի 9-րդ ենթակետով սահմանված ժամկետում, եթե առկա են Կարգի 8-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված պայմանները:
(1-ին հավելվածը փոփ. 11.03.2025 թիվ 30-Ն որոշում)
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2021 թվականի սեպտեմբերի 28-ի
թիվ 143-Ն որոշման
ՁԵՎ
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
Բանկերի կողմից բանկային հաշիվների ռեեստր ներկայացվող
հաշվետվությունը ներկայացվում է XML սխեմայի ձևաչափով` պահպանելով
ստորև սահմանված պահանջները:
._________________________________________________________________________.
|Կետ|Անվանում |Տիպ |Նիշերի|Լրացման կարգ |Հաշվետվության |
| | | |քանակ | |XML սխեմայում |
| | | | | |դաշտի անվանում |
|___|______________|______|______|___________________|____________________|
|1* |Հաշվետվության |բաժին | |Ընտրվում է բանկային|report_banks_acc/ |
| |առարկան | | |հաշվի, պահատուփի, |report_banks_box/ |
| | | | |փակված հաշվի կամ |report_banks_acc_box|
| | | | |օգտագործումը | |
| | | | |դադարեցված | |
| | | | |պահատուփի վերաբեր- | |
| | | | |յալ հաշվետվության | |
| | | | |ձևը: | |
| | | | |Բանկային հաշվի | |
| | | | |փակման, պահատուփի | |
| | | | |օգտագործման | |
| | | | |դադարեցման, ինչպես | |
| | | | |նաև տվյալների | |
| | | | |փոփոխության | |
| | | | |վերաբերյալ | |
| | | | |հաշվետվությունը | |
| | | | |կարող է ներկայացվել| |
| | | | |միայն | |
| | | | |համապատասխանաբար | |
| | | | |բանկային հաշվի | |
| | | | |բացման կամ | |
| | | | |պահատուփի | |
| | | | |տրամադրման | |
| | | | |վերաբերյալ | |
| | | | |հաշվետվություն | |
| | | | |ներկայացնելուց | |
| | | | |հետո: | |
|___|______________|______|______|___________________|____________________|
|2* |Հաշվետվության |բաժին | | |report_name |
| |անվանումը | | | | |
|___|______________|______|______|___________________|____________________|
|3* |Բանկի կոդը |թիվ |5 |Լրացվում է բանկի |bank_code |
| | | | |հնգանիշ կոդը: | |
|___|______________|______|______|___________________|____________________|
|4* |Ուղարկման |տեքստ |6 |Լրացվում է |sent_date |
| |ամսաթիվը | | |հաշվետվության | |
| | | | |ուղարկման օրը, | |
| | | | |ամիսը, տարին` | |
| | | | |ddmmyy տեսքով` | |
| | | | |dd-օր, mm-ամիս, | |
| | | | |yy-տարի: | |
|___|______________|______|______|___________________|____________________|
|5* |Հերթական |թիվ | |Լրացվում է |seq_number |
| |համարը | | |հաշվետվության | |
| | | | |հերթական համարը` | |
| | | | |տվյալ օրվա | |
| | | | |դրությամբ (օրինակ` | |
| | | | |տվյալ օրվա առաջին | |
| | | | |հաշվետվության | |
| | | | |հերթական համարը | |
| | | | |կլինի` 1): | |
|___|______________|______|______|___________________|____________________|
|6 |Ուղղման կամ |թիվ | |Լրացվում է տվյալ |change_number |
| |լրացման | | |հաշվետվության | |
| |հերթական | | |ուղղման կամ լրացման| |
| |համարը | | |նպատակով | |
| | | | |ներկայացվող | |
| | | | |հաշվետվության | |
| | | | |հերթական համարը: | |
| | | | |Ենթակա է պարտադիր | |
| | | | |լրացման, եթե | |
| | | | |հաշվետվությունն | |
| | | | |ուղարկվում է | |
| | | | |նախկինում ուղարկված| |
| | | | |հաշվետվությունում | |
| | | | |առկա սխալի կամ | |
| | | | |ճշտման նպատակով | |
| | | | |(օրինակ` տվյալ | |
| | | | |հաշվետվության | |
| | | | |առաջին ուղղման կամ | |
| | | | |լրացման հերթական | |
| | | | |համարը կլինի` 1): | |
|___|______________|______|______|___________________|____________________|
|7 |Ուղղման կամ |տեքստ |մինչև |Լրացվում են ուղղում|change_reason |
| |լրացման | |1000 |կամ լրացում | |
| |պատճառը | | |կատարելու համար | |
| | | | |հիմք հանդիսացած | |
| | | | |պատճառները և | |
| | | | |հանգամանքները: | |
| | | | |Ենթակա է պարտադիր | |
| | | | |լրացման, եթե 6-րդ | |
| | | | |կետում լրացվել է | |
| | | | |ուղղման կամ լրացման| |
| | | | |հերթական համարը: | |
|___|______________|______|______|___________________|____________________|
|8 |Փոփոխման |բաժին | |Լրացվում են |report_update |
| |ենթակա | | |փոփոխման ենթակա | |
| |հաշվետվություն| | |հաշվետվության | |
| | | | |վերաբերյալ | |
| | | | |տվյալները` | |
| | | | |տվյալների | |
| | | | |փոփոխության տեսակի | |
| | | | |հաշվետվություն | |
| | | | |ներկայացման | |
| | | | |դեպքում: | |
| | | | |Ենթակա է պարտադիր | |
| | | | |լրացման տվյալների | |
| | | | |փոփոխություն տեսակի| |
| | | | |հաշվետվության | |
| | | | |ներկայացման | |
| | | | |դեպքում: | |
|___|______________|______|______|___________________|____________________|
|9 |Բանկի կոդը |թիվ |5 |Լրացվում է բանկի |bank_code |
| | | | |հնգանիշ կոդը: | |
| | | | |Ենթակա է պարտադիր | |
| | | | |լրացման տվյալների | |
| | | | |փոփոխություն տեսակի| |
| | | | |հաշվետվության | |
| | | | |ներկայացման | |
| | | | |դեպքում: | |
|___|______________|______|______|___________________|____________________|
|10 |Ուղարկման |տեքստ |6 |Լրացվում է փոփոխվող|sent_date |
| |ամսաթիվը | | |հաշվետվության | |
| | | | |ուղարկման օրը, | |
| | | | |ամիսը, տարին` | |
| | | | |ddmmyy տեսքով` | |
| | | | |dd-օր, mm-ամիս, | |
| | | | |yy-տարի: Ենթակա է | |
| | | | |պարտադիր լրացման | |
| | | | |տվյալների | |
| | | | |փոփոխություն տեսակի| |
| | | | |հաշվետվություն | |
| | | | |ներկայացման | |
| | | | |դեպքում: | |
|___|______________|______|______|___________________|____________________|
|11 |Հերթական |թիվ | |Լրացվում է փոփոխվող|seq_number |
| |համարը | | |հաշվետվության | |
| | | | |հերթական համարը` | |
| | | | |տվյալ օրվա | |
| | | | |դրությամբ (օրինակ` | |
| | | | |տվյալ օրվա առաջին | |
| | | | |հաշվետվության | |
| | | | |հերթական համարը | |
| | | | |կլինի` 1): Ենթակա է| |
| | | | |պարտադիր լրացման | |
| | | | |տվյալների | |
| | | | |փոփոխություն տեսակի| |
| | | | |հաշվետվություն | |
| | | | |ներկայացման | |
| | | | |դեպքում: | |
|___|______________|______|______|___________________|____________________|
|12 |Ուղղման կամ |թիվ | |Լրացվում է փոփոխվող|change_number |
| |լրացման | | |հաշվետվության | |
| |հերթական | | |ուղղման կամ լրացման| |
| |համարը | | |հերթական համարը | |
| | | | |(օրինակ` տվյալ | |
| | | | |հաշվետվության | |
| | | | |առաջին թարմացման | |
| | | | |հերթական համարը | |
| | | | |կլինի` 1): Ենթակա է| |
| | | | |պարտադիր լրացման, | |
| | | | |եթե փոփոխվող | |
| | | | |հաշվետվության | |
| | | | |վերաբերյալ | |
| | | | |նախկինում ուղարկվել| |
| | | | |է ուղղում կամ | |
| | | | |լրացում: | |
|___|______________|______|______|___________________|____________________|
|13*|Հաշվետվության |բաժին | | |transaction_ |
| |նկարագրու- | | | |description |
| |թյունը | | | | |
|___|______________|______|______|___________________|____________________|
|14*|Հաշվետվության |թիվ |1 |Լրացվում է |report_type |
| |տեսակը | | |ներկայացվող | |
| | | | |հաշվետվության | |
| | | | |տեսակը` | |
| | | | |ընտրելով սույն | |
| | | | |հավելվածի Աղյուսակ | |
| | | | |1 ցանկից: | |
| | | | |Եթե «Հաշվետվության | |
| | | | |տեսակը» դաշտում | |
| | | | |ընտրվել է «Հաշվի | |
| | | | |կարգավիճակի | |
| | | | |փոփոխություն» | |
| | | | |տեսակը, ապա | |
| | | | |հաշվետվության մեջ | |
| | | | |ենթակա են պարտադիր | |
| | | | |լրացման 1-7, 13-17,| |
| | | | |«Հաճախորդի» | |
| | | | |վերաբերյալ 25-27 և | |
| | | | |30-32 դաշտերը, | |
| | | | |իսկ համատեղ | |
| | | | |հաշիվների դեպքում | |
| | | | |«Հաճախորդի» | |
| | | | |վերաբերյալ դաշտերը | |
| | | | |լրացման են ենթակա | |
| | | | |մեկ ֆիզիկական անձի | |
| | | | |մասով: | |
|___|______________|______|______|___________________|____________________|
|15*|Հաշվի համարը/ |թիվ/ |մինչև |Լրացվում է բանկում |account_number/safe_|
| |Պահատուփի |տեքստ |16 |բացված/փակված հաշվի|num |
| |համարը | | |համարը կամ | |
| | | | |տրամադրված/ | |
| | | | |օգտագործումը | |
| | | | |դադարեցված | |
| | | | |պահատուփի համարը: | |
|___|______________|______|______|___________________|____________________|
|16 |Հաշվի |թիվ |1 |Լրացվում է հաշվի |account_status |
| |կարգավիճակը | | |կարգավիճակը` | |
| | | | |ընտրելով Աղյուսակ 2| |
| | | | |ցանկից: Ենթակա է | |
| | | | |պարտադիր լրացման, | |
| | | | |եթե ներկայացվում է | |
| | | | |բանկային հաշվի | |
| | | | |բացման կամ հաշվի | |
| | | | |կարգավիճակի | |
| | | | |փոփոխման վերաբերյալ| |
| | | | |հաշվետվություն: | |
| | | | |Բանկային հաշվի | |
| | | | |բացման վերաբերյալ | |
| | | | |հաշվետվություն | |
| | | | |ներկայացնելիս | |
| | | | |«Հաշվի կարգավիճակը»| |
| | | | |դաշտում ընտրվում է | |
| | | | |«Փաստացի բաց» | |
| | | | |կարգավիճակը, | |
| | | | |բացառությամբ Կարգի | |
| | | | |8-րդ կետի 4-րդ | |
| | | | |ենթակետով սահմանված| |
| | | | |հաշվետվությունների,| |
| | | | |որի դեպքում հաշվի | |
| | | | |կարգավիճակը | |
| | | | |ընտրվում է Կարգի | |
| | | | |8-րդ կետի 8-րդ | |
| | | | |ենթակետով սահմանված| |
| | | | |կարգի պահպանմամբ: | |
|___|______________|______|______|___________________|____________________|
|17 |Հաշվետվության |ամսա- |10 |Լրացվում է հաշվի |action_date |
| |ամսաթիվը |թիվ | |բացման կամ | |
| | | | |պահատուփի | |
| | | | |տրամադրման, հաշվի | |
| | | | |փակման կամ | |
| | | | |պահատուփի | |
| | | | |օգտագործման | |
| | | | |դադարեցման, | |
| | | | |տվյալների | |
| | | | |փոփոխության կամ | |
| | | | |հաշվի կարգավիճակի | |
| | | | |փոփոխման տարին` | |
| | | | |4-նիշ, ամիսը` | |
| | | | |2-նիշ, օրը` 2-նիշ | |
| | | | |(yyyy-mm-dd)` | |
| | | | |կախված 14-րդ կետում| |
| | | | |ընտրված գործարքի | |
| | | | |տեսակից: Ենթակա է | |
| | | | |պարտադիր լրացման, | |
| | | | |եթե ներկայացվում է | |
| | | | |բանկային հաշվի | |
| | | | |բացման/ պահատուփի | |
| | | | |տրամադրման, | |
| | | | |բանկային հաշվի | |
| | | | |փակման/ պահատուփի | |
| | | | |օգտագործման | |
| | | | |դադարեցման | |
| | | | |վերաբերյալ, | |
| | | | |տվյալների | |
| | | | |փոփոխության, ինչպես| |
| | | | |նաև հաշվի | |
| | | | |կարգավիճակի | |
| | | | |փոփոխման վերաբերյալ| |
| | | | |հաշվետվություն: | |
|___|______________|______|______|___________________|____________________|
|18 |Փակված հաշվի |ամսա- |10 |Լրացվում է |start_date |
| |բացման կամ |թիվ | |«Հայաստանի | |
| |օգտագործումը | | |Հանրապետության | |
| |դադարեցված | | |Կենտրոնական բանկի | |
| |պահատուփի | | |մասին» օրենքում | |
| |տրամադրման | | |լրացում կատարելու | |
| |ամսաթիվը | | |մասին» օրենքի | |
| | | | |ուժի մեջ մտնելու | |
| | | | |օրվան նախորդող 5 | |
| | | | |տարիների ընթացքում | |
| | | | |փակված բանկային | |
| | | | |հաշիվների և | |
| | | | |օգտագործումը | |
| | | | |դադարեցված բանկային| |
| | | | |պահատուփերի բացման/| |
| | | | |տրամադրման տարին` | |
| | | | |4-նիշ, ամիսը` | |
| | | | |2-նիշ, օրը` 2-նիշ | |
| | | | |(yyyy-mm-dd): | |
| | | | |Ենթակա է պարտադիր | |
| | | | |լրացման, եթե | |
| | | | |ներկայացվում է | |
| | | | |փակված բանկային | |
| | | | |հաշվի, օգտագործումը| |
| | | | |դադարեցված | |
| | | | |պահատուփի | |
| | | | |վերաբերյալ | |
| | | | |հաշվետվություն: | |
|___|______________|______|______|___________________|____________________|
|19 |Փակված հաշվի |ամսա- |10 |Լրացվում է |end_date |
| |փակման կամ |թիվ | |«Հայաստանի | |
| |օգտագործումը | | |Հանրապետության | |
| |դադարեցված | | |Կենտրոնական բանկի | |
| |պահատուփի | | |մասին» օրենքում | |
| |օգտագործման | | |լրացում կատարելու | |
| |դադարեցման | | |մասին» օրենքի | |
| |ամսաթիվը | | |ուժի մեջ մտնելու | |
| | | | |օրվան նախորդող 5 | |
| | | | |տարիների ընթացքում | |
| | | | |փակված բանկային | |
| | | | |հաշիվների և | |
| | | | |օգտագործումը | |
| | | | |դադարեցված բանկային| |
| | | | |պահատուփերի փակման/| |
| | | | |օգտագործման | |
| | | | |դադարեցման տարին` | |
| | | | |4-նիշ, ամիսը` | |
| | | | |2-նիշ, օրը` 2-նիշ | |
| | | | |(yyyy-mm-dd): | |
| | | | |Ենթակա է պարտադիր | |
| | | | |լրացման, եթե | |
| | | | |ներկայացվում է | |
| | | | |փակված բանկային | |
| | | | |հաշվի, օգտագործումը| |
| | | | |դադարեցված | |
| | | | |պահատուփի | |
| | | | |վերաբերյալ | |
| | | | |հաշվետվություն: | |
|___|______________|______|______|___________________|____________________|
|20 |Հաշվետվությանը|տեքստ |մինչև |Լրացվում են |notes |
| |վերաբերող այլ | |3000 |հաշվետվությանն | |
| |տեղեկություն- | | |առընչվող` բանկի | |
| |ներ | | |կողմից կարևորվող | |
| | | | |այլ | |
| | | | |տեղեկություններ: | |
|___|______________|______|______|___________________|____________________|
|21*|Հաշվի տեր կամ |բաժին | |Լրացվում է |side_section |
| |պահատու | | |հաճախորդի և | |
| | | | |լիազորված անձի | |
| | | | |վերաբերյալ | |
| | | | |տեղեկատվությունը` | |
| | | | |ընտրելով սույն | |
| | | | |Հավելվածի Աղյուսակ | |
| | | | |7 ցանկից: | |
| | | | |«Հաճախորդ»-ի | |
| | | | |վերաբերյալ | |
| | | | |տեղեկությունը | |
| | | | |ենթակա է | |
| | | | |պարտադիր լրացման | |
| | | | |բոլոր գործարքների | |
| | | | |դեպքում: | |
| | | | |«Հաճախորդ»-ի | |
| | | | |վերաբերյալ | |
| | | | |տվյալները լրացվում | |
| | | | |են 23, 25-40 | |
| | | | |կետերով սահմանված | |
| | | | |կարգով: | |
| | | | |«Լիազորված անձ»-ի | |
| | | | |վերաբերյալ | |
| | | | |տեղեկատվությունը | |
| | | | |ենթակա է պարտադիր | |
| | | | |լրացման | |
| | | | |իրավաբանական անձ, | |
| | | | |պետական մարմին կամ | |
| | | | |տեղական | |
| | | | |ինքնակառավարման | |
| | | | |մարմին հաճախորդի | |
| | | | |դեպքում, ինչպես | |
| | | | |նաև ֆիզիկական անձ | |
| | | | |հաճախորդի դեպքում` | |
| | | | |լիազորված անձի | |
| | | | |առկայության | |
| | | | |պարագայում: | |
| | | | |«Լիազորված անձ»-ի | |
| | | | |վերաբերյալ | |
| | | | |տվյալները լրացվում | |
| | | | |են 23-40 կետերով | |
| | | | |սահմանված կարգով: | |
|___|______________|______|______|___________________|____________________|
|22*|Հաշվի տեր կամ |թիվ |1 |Լրացվում է հաշվի |side_type |
| |պահատու | | |տերը կամ պահատուն | |
| | | | |սույն հավելվածի | |
| | | | |Աղյուսակ 7 ցանկից: | |
|___|______________|______|______|___________________|____________________|
|23*|Հաշվի տիրոջ |թիվ |1 |Լրացվում է հաշվի |side_subtype |
| |կամ պահատուի | | |տիրոջ կամ պահատուի | |
| |տեսակը | | |տեսակը ընտրելով | |
| | | | |սույն | |
| | | | |հավելվածի Աղյուսակ | |
| | | | |8 ցանկից, իսկ | |
| | | | |լիազորված անձի | |
| | | | |դեպքում` սույն | |
| | | | |հավելվածի Աղյուսակ | |
| | | | |6 ցանկից: | |
| | | | |Նոտար հանդիսացող | |
| | | | |հաճախորդների հաշիվ-| |
| | | | |ների կամ պահատուփ- | |
| | | | |երի վերաբերյալ | |
| | | | |հաշվետվություն | |
| | | | |ներկայացնելիս սույն| |
| | | | |հավելվածի Աղյուսակ | |
| | | | |8 ցանկից անհրաժեշտ | |
| | | | |է ընտրել «Անհատ | |
| | | | |ձեռնարկատեր» | |
| | | | |տարբերակը: | |
|___|______________|______|______|___________________|____________________|
|24 |Լիազորող անձ |թիվ |1-ից |Լրացվում է այն |auth_clients |
| | | |մինչև |հաճախորդի ծրագրային| |
| | | |հաճա -|հղման համարը, ում | |
| | | |խորդ- |լիազորված անձն է | |
| | | |ների |հանդիսանում տվյալ | |
| | | |առավե-|անձը: | |
| | | |լա- | | |
| | | |գույն | | |
| | | |քանակը| | |
|___|______________|______|______|___________________|____________________|
|25*|Անուն |տեքստ |մինչև |Լրացվում է |first_name |
| |(անվանում) | |256 |ֆիզիկական անձի, | |
| | | | |անհատ ձեռնարկատիրոջ| |
| | | | |անունը կամ | |
| | | | |իրավաբանական անձի | |
| | | | |կամ պետական մարմնի | |
| | | | |կամ տեղական | |
| | | | |ինքնակառավարման | |
| | | | |մարմնի անվանումը: | |
| | | | |Ֆիզիկական անձի, | |
| | | | |անհատ ձեռնարկատիրոջ| |
| | | | |անունը կամ | |
| | | | |իրավաբանական անձի | |
| | | | |անվանումը լրացվում | |
| | | | |է այնպես, ինչպես | |
| | | | |նշված է անձը | |
| | | | |հաստատող | |
| | | | |փաստաթղթում/պետական| |
| | | | |գրանցման | |
| | | | |վկայականում: | |
|___|______________|______|______|___________________|____________________|
|26*|Ազգանունը |տեքստ |մինչև |Լրացվում է |last_name |
| | | |256 |ֆիզիկական անձի կամ | |
| | | | |անհատ ձեռնարկատիրոջ| |
| | | | |ազգանունը` 25-րդ | |
| | | | |կետում նշված | |
| | | | |կարգով: | |
|___|______________|______|______|___________________|____________________|
|27 |Հայրանունը |տեքստ |մինչև |Լրացվում է |family_name |
| | | |256 |ֆիզիկական անձի կամ | |
| | | | |անհատ ձեռնարկատիրոջ| |
| | | | |հայրանունը` 25-րդ | |
| | | | |կետում նշված | |
| | | | |կարգով: | |
|___|______________|______|______|___________________|____________________|
|28 |Ծննդյան |ամսա- |10 |Լրացվում է |birth_date |
| |ամսաթիվը |թիվ | |ֆիզիկական անձի կամ | |
| | | | |անհատ ձեռնարկատիրոջ| |
| | | | |ծննդյան տարին` | |
| | | | |4-նիշ, ամիսը` | |
| | | | |2-նիշ, օրը` 2-նիշ | |
| | | | |(yyyy-mm-dd): | |
| | | | |Ենթակա է պարտադիր | |
| | | | |լրացման այն | |
| | | | |դեպքում, եթե | |
| | | | |հաշվի տիրոջ կամ | |
| | | | |պահատուի | |
| | | | |օտարերկրյա | |
| | | | |քաղաքացի կամ | |
| | | | |քաղաքացություն | |
| | | | |չունեցող անձ է: | |
|___|______________|______|______|___________________|____________________|
|29*|Քաղաքացիու- |տեքստ |2 |Լրացվում է |citizenship |
| |թյունը կամ | | |ֆիզիկական անձի կամ | |
| |քաղաքացիությու| | |անհատ ձեռնարկատիրոջ| |
| |չունենալու | | |քաղաքացիությունը` | |
| |հանգամանքը | | |ընտրելով սույն | |
| | | | |հավելվածի Աղյուսակ | |
| | | | |3 ցանկից: | |
|___|______________|______|______|___________________|____________________|
|30 |Հանրային |տեքստ |մինչև |Լրացվում է |psn |
| |ծառայություն- | |10 |ֆիզիկական անձի կամ | |
| |ների | | |անհատ ձեռնարկատիրոջ| |
| |համարանիշը | | |հանրային | |
| | | | |ծառայությունների | |
| | | | |համարանիշը, կամ | |
| | | | |հանրային | |
| | | | |ծառայությունների | |
| | | | |համարանիշ | |
| | | | |չունենալու | |
| | | | |վերաբերյալ | |
| | | | |տեղեկանքի համարը: | |
| | | | |Ենթակա է պարտադիր | |
| | | | |լրացման, եթե | |
| | | | |հաշվի տերը կամ | |
| | | | |պահատուն կողմը ՀՀ | |
| | | | |քաղաքացի է, | |
| | | | |բացառությամբ մինչև | |
| | | | |2013 թվականի օգոստո| |
| | | | |սի 3-ը Հայաստանի | |
| | | | |Հանրապետության քաղա| |
| | | | |քացիների համար բաց-| |
| | | | |ված հաշիվների: Եթե | |
| | | | |մինչև 2013 թվականի| |
| | | | |օգոստոսի 3-ը Հայաս-| |
| | | | |տանի Հանրապետության| |
| | | | |քաղաքացիների համար | |
| | | | |բացված հաշիվների | |
| | | | |դեպքում հասանելի չէ| |
| | | | |հանրային ծառայությա| |
| | | | |համարանիշը կամ, | |
| | | | |անկախ հաշվի բացման | |
| | | | |ամսաթվից, առկա է | |
| | | | |միայն հանրային | |
| | | | |ծառայության համարա-| |
| | | | |նիշ չունենալու մասի| |
| | | | |տեղեկանքի համարը, | |
| | | | |պարտադիր լրացման են| |
| | | | |ենթակա 25-26-րդ, | |
| | | | |28-րդ, 31-35-րդ | |
| | | | |կետերը, անհատ ձեռ- | |
| | | | |նարկատիրոջ դեպքում`| |
| | | | |նաև 38-39-րդ կե- | |
| | | | |տերը: 31-րդ կետում | |
| | | | |«Զինվորական գրքույկ| |
| | | | |անձը հաստատող փաս- | |
| | | | |տաթուղթը ընտրելու | |
| | | | |դեպքում լրացվում է | |
| | | | |նաև 27-րդ կետը: | |
|___|______________|______|______|___________________|____________________|
|31 |Անձը հաստատող |տեքստ |3 |Լրացվում է |doc_type |
| |փաստաթղթի | | |ֆիզիկական անձի կամ | |
| |տեսակը | | |անհատ | |
| | | | |ձեռնարկատիրոջ անձը | |
| | | | |(ինքնությունը) | |
| | | | |հաստատող փաստաթուղ-| |
| | | | |թը` ընտրելով սույն | |
| | | | |հավելվածի Աղյուսակ | |
| | | | |5 ցանկից: Ենթակա է | |
| | | | |պարտադիր լրացման այ| |
| | | | |դեպքում, եթե հաշվի | |
| | | | |տերը կամ պահատուն | |
| | | | |օտարերկրյա | |
| | | | |քաղաքացի է: | |
|___|______________|______|______|___________________|____________________|
|32 |Փաստաթղթի |տեքստ |մինչև |Լրացվում է «Անձը |doc_number |
| |սերիան և | |16 |հաստատող փաստաթղթի | |
| |համարը | | |տեսակը» դաշտում | |
| | | | |նշված փաստաթղթի | |
| | | | |սերիան, համարը, | |
| | | | |ինչպես նշված է | |
| | | | |փաստաթղթում: Ենթակա| |
| | | | |է պարտադիր լրացման | |
| | | | |այն դեպքում, | |
| | | | |եթե հաշվի տերը կամ | |
| | | | |պահատուն | |
| | | | |օտարերկրյա | |
| | | | |քաղաքացի կամ | |
| | | | |քաղաքացություն | |
| | | | |չունեցող անձ է: | |
|___|______________|______|______|___________________|____________________|
|33 |Փաստաթղթի |ամսա- |10 |Լրացվում է «Անձը |issue_date |
| |տրամադրման |թիվ | |հաստատող փաստաթղթի | |
| |ամսաթիվը | | |տեսակը» դաշտում | |
| | | | |նշված փաստաթղթի | |
| | | | |տրամադրման տարին` | |
| | | | |4-նիշ, ամիսը` | |
| | | | |2-նիշ, օրը` 2-նիշ | |
| | | | |(yyyy-mm-dd): | |
| | | | |Ենթակա է պարտադիր | |
| | | | |լրացման այն | |
| | | | |դեպքում, եթե | |
| | | | |հաշվի տերը կամ | |
| | | | |պահատուն | |
| | | | |օտարերկրյա | |
| | | | |քաղաքացի կամ | |
| | | | |քաղաքացություն | |
| | | | |չունեցող անձ է: | |
|___|______________|______|______|___________________|____________________|
|34 |Ում կողմից է |տեքստ |մինչև |Լրացվում է այն |issued_by |
| |տրամադրվել | |256 |պետական մարմնի | |
| | | | |անվանումը կամ | |
| | | | |ծածկագիրը, որի | |
| | | | |կողմից տրամադրվել է| |
| | | | |«Անձը հաստատող | |
| | | | |փաստաթղթի տեսակը» | |
| | | | |դաշտում նշված | |
| | | | |փաստաթուղթը: Ենթակա| |
| | | | |է լրացման | |
| | | | |այն դեպքում, եթե | |
| | | | |հաշվի տերը կամ | |
| | | | |պահատուն | |
| | | | |օտարերկրյա | |
| | | | |քաղաքացի կամ | |
| | | | |քաղաքացություն | |
| | | | |չունեցող անձ է, և | |
| | | | |եթե սույն դաշտում | |
| | | | |նշված տեղեկությունն| |
| | | | |առկա է: | |
|___|______________|______|______|___________________|____________________|
|35 |Փաստաթղթի |ամսա- |10 |Լրացվում է այն |validity_date |
| |վավերականու- |թիվ | |տարին` 4-նիշ, | |
| |թյան ժամկետը | | |ամիսը` 2-նիշ, օրը` | |
| | | | |2-նիշ (yyyy-mm-dd),| |
| | | | |երբ լրանում է «Անձը| |
| | | | |հաստատող փաստաթղթի | |
| | | | |տեսակը» դաշտում | |
| | | | |նշված փաստաթղթի | |
| | | | |վավերականության | |
| | | | |ժամկետը: Ենթակա է | |
| | | | |լրացման | |
| | | | |այն դեպքում, եթե | |
| | | | |հաշվի տերը կամ | |
| | | | |պահատուն | |
| | | | |օտարերկրյա | |
| | | | |քաղաքացի կամ | |
| | | | |քաղաքացություն | |
| | | | |չունեցող անձ է, և | |
| | | | |եթե սույն դաշտում | |
| | | | |նշված տեղեկությունն| |
| | | | |առկա է: | |
|___|______________|______|______|___________________|____________________|
(2-րդ հավելվածը փոփ. 19.04.2022 թիվ 64-Ն, 11.03.2025 թիվ 30-Ն որոշումներ)
-------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում