040.0946.080803
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«8» օգոստոսի 2003 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
31 հուլիսի 2003 թվականի N 946-Ա
 
«ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2, 10, 12, 18 և 26-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Փոքր» օբյեկտները` համաձայն հավելվածի, առանձնացնել համապատասխան իրավաբանական անձանց գույքի կազմից և անհատույց օտարել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության:
2. «Փոքր» օբյեկտներն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել դրանց աշխատավորական կոլեկտիվներին (այսուհետ` գնորդ):
3. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Շիրակի մարզպետին և Լոռու մարզպետին` մեկշաբաթյա ժամկետում ապահովել «փոքր» օբյեկտների գույքի առանձնացումը համապատասխան իրավաբանական անձանց գույքի կազմից` անհրաժեշտության դեպքում նվազեցնելով կանոնադրական կապիտալը:
4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է վճարումները կատարել երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու իր միջոցների հաշվին իրականացնել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-ԻՆ
 
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
հուլիսի 31-ի N 946-Ա որոշման
 
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ԴՐԱՆՑ ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎՆԵՐԻՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ
 
._________________________________________________________________________.
|NN|Ծածկա- |   Օբյեկտի    |Գտնվելու վայրը|Շինու-  |Տարած-|Գնահատ- |Վաճառքի|
|ը/|գիրը   |  անվանումը   |              |թյան    |քը    |ված     |գինը   |
|կ |       |              |              |բնութա- |(քառ. |արժեքը  |(դրամ) |
|  |       |              |              |գիրը    |մետր) |(դրամ)  |       |
|__|_______|______________|______________|________|______|________|_______|
|1.|73699  |«Հայոսկերչառ» |քաղ. Երևան,   |գույք   |  -   |791000  |791000 |
|  |       |ՓԲԸ-ի «Աղավնի»|Րաֆֆու 103    |        |      |        |       |
|  |       |N 24 խանութ   |              |        |      |        |       |
|__|_______|______________|______________|________|______|________|_______|
|2.|21139  |«Սարի թաղ» ԴՁ |քաղ. Երևան,   |առանձ-  |89.10 |1703000 |1703000|
|  |       |(դեղատուն)    |Սարի թաղ,     |նացված  |      |        |       |
|  |       |              |3-րդ փող., 29 |շենք    |      |        |       |
|__|_______|______________|______________|________|______|________|_______|
|3.|73889  |«Վաղարշապատ-  |քաղ.          |շենքի   |334.80|6048000 |6048000|
|  |       |առսպաս» ՓԲԸ-ի |Վաղարշապատ,   |բացվածք |      |        |       |
|  |       |N 34 խանութ-  |Կալինինի և    |        |      |        |       |
|  |       |պահեստ        |Օրջոնիկիձեի   |        |      |        |       |
|  |       |              |փող. խաչմերուկ|        |      |        |       |
|  |       |              |28/42ա        |        |      |        |       |
|__|_______|______________|______________|________|______|________|_______|
|4.|77250  |«Շիրառսպաս»   |քաղ. Գյումրի, |շենքի   |203.36|4417000 |4417000|
|  |       |ՓԲԸ-ի N 25    |Գայի 14       |բացվածք |      |        |       |
|  |       |ճաշարան       |              |        |      |        |       |
|  |       |«Վետերան»     |              |        |      |        |       |
|__|_______|______________|______________|________|______|________|_______|
|5.|74307  |«Շիրառսպաս»   |քաղ. Գյումրի, |շենքի   |96.51 |3151000 |3151000|
i
|  |       |ՓԲԸ-ի N 91    |Մուսայելյան   |բացվածք |      |        |       |
|  |       |խանութ        |76/35         |        |      |        |       |
|__|_______|______________|______________|________|______|________|_______|
|6.|74730.3|«Երառսպասար-  |քաղ. Երևան,   |շենք,   |960.9 |14439000|3610000|
i
|  |       |կում» ՓԲԸ-ի   |Արարատյան 90  |տաղավար,|      |        |       |
|  |       |մասսայական    |              |ծածկոց, |      |        |       |
|  |       |սննդի N 1 ԴՁ-ի|              |ջրավազան|      |        |       |
|  |       |N 3 կոմբինատ  |              |        |      |        |       |
._________________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 30.10.03 թիվ 1400-Ն, 24.03.05 թիվ 357-Ա որոշումներ)