| ԻՐՏԵԿ | 
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:  | 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 
ՀՐԱՄԱՆ
 
19 հունվարի 2021 թվականի N 9-Լ
 
   i 
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ` ՍՆՆԴՈՎ, ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԵՎ ԳԻՇԵՐԱԿԱՑԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԵՆՅԱԿՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
   i 
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով և հիմքում ունենալով ՀՀ փոխվարչապետի 2020 թվականի օգոստոսի 6-ի N 477-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 13-րդ կետը.
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հաստատել` քրեակատարողական ծառայության հանրային ծառայողներին հատուկ ուսուցման դասընթացների իրականացման ընթացքում (դասախոսությունների և գործնական պարապմունքների իրականացման օրերին` դասացուցակին համապատասխան) սննդով, տրանսպորտով և գիշերակացի համար նախատեսված սենյակներով ապահովվելու կարգն ու պայմանները` համաձայն սույն հրամանի հավելվածի և աղյուսակի:
 
Ռ. Բադասյան
 
Հավելված
Արդարադատության նախարարի
2021 թվականի հունվարի 19-ի
N 9-Լ հրամանի
 
ԿԱՐԳ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ` ՍՆՆԴՈՎ, ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԵՎ ԳԻՇԵՐԱԿԱՑԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԵՆՅԱԿՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ
 
1. «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` Ուսումնական հաստատություն) քրեակատարողական ծառայության հանրային ծառայողներին (այսուհետ` ծառայող) հատուկ ուսուցման դասընթացների իրականացման ընթացքում (դասախոսությունների և գործնական պարապմունքների իրականացման օրերին` դասացուցակին համապատասխան) ապահովում է սննդով, տրանսպորտով և գիշերակացի համար նախատեսված սենյակներով` սույն հավելվածով նախատեսված կարգով ու պայմաններին համապատասխան:
2. ՀՀ ԱՆ «Գորիս», «Արթիկ», «Սևան», «Վանաձոր» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների ծառայողները, հատուկ ուսուցման դասընթացների իրականացման ընթացքում` իրենց ցանկության դեպքում, հնարավորություն ունեն անվճար գիշերելու Ուսումնական հաստատության ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի համայնքի 1-ին փողոց 4-րդ նրբանցք, N 56 շենք հասցեում գտնվող գիշերակացի սենյակներում (կացարաններում): Ուսումնական հաստատությունը գիշերակացով մնացող ծառայողներին տրամադրում է մեկ հատ չոր օճառ (առնվազն` 100 գրամ) և մեկ հատ զուգարանի թուղթ (առնվազն` 20 մետր երկարության):
3. Ուսումնական հաստատությունը` հատուկ ուսուցման դասընթացների իրականացման ընթացքում, ապահովում է ծառայողների ուղևորափոխադրումը` Երևան քաղաքից դեպի Արագածոտնի մարզի Կարբի համայնքի 1-ին փողոց 4-րդ նրբանցք, N 56 շենք հասցե և հակառակը` դեպի Երևան քաղաք` ծառայողների ցանկության դեպքում:
4. Ուսումնական հաստատությունը` հատուկ ուսուցման դասընթացների իրականացման ընթացքում, ծառայողներին ապահովվում է սննդով` սույն հավելվածի աղյուսակով սահմանված ճաշացանկին համապատասխան:
 
Աղյուսակ
Արդարադատության նախարարի
2021 թվականի հունվարի 19-ի
N 9-Լ հրամանի հավելվածի
 
._________________________________________________________________________.
|ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ       |
|ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ (ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ      |
|ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՕՐԵՐԻՆ` ԴԱՍԱՑՈՒՑԱԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ) ՏՐԱՄԱԴՐՎՈՂ |
|ՍՆՆԴԻ ՃԱՇԱՑԱՆԿ                                                           |
|_________________________________________________________________________|
|                         ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ                           |
|_________________________________________________________________________|
|_________________________________________________________________________|
|1-ին աշխատանքային օր                                                     |
|1. Վարսակի շիլա` 200 գր., սև  և  (կամ) կանաչ թեյ կամ լուծվող սուրճ` 200  |
|մլ, կարագ (սերուցքային 82% յուղայնությամբ)` 30 գր., ջեմ (մրգային` առնվազն|
|2 տարբեր տեսակի)` 80 գր., բարձր որակի սպիտակ ցորենի ալյուրից պատրաստված  |
|հաց` 100 գր.:                                                            |
|2. Սև  և  (կամ) կանաչ թեյ կամ լուծվող սուրճ` 200 մլ, թխվածք` 100 գր.     |
|(բիսկվիթային խմորից պատրաստված և  (կամ) գաթա), մրգեր` 150 գր. (առնվազն   |
|մրգի երեք տեսակ), գազավորված ըմպելիք (տարբեր համերի)` 500 մլ:            |
|3. Սպաս` 400 գր., հնդկաձավարով փլավ` 250 գր., կոտլետ (տավարի մսով)`      |
|150 գր., աղցան «Կորեական»` 150 գր., գազավորված ըմպելիք (տարբեր համերի)`  |
|500 մլ, բարձր որակի սպիտակ ցորենի ալյուրից պատրաստված հաց` 200 գր.:      |
|4. Սև  և  (կամ) կանաչ թեյ կամ լուծվող սուրճ` 200 մլ, թխվածք` 100 գր.     |
|(բիսկվիթային խմորից պատրաստված և  (կամ) գաթա), մրգեր` 150 գր. (առնվազն   |
|մրգի երեք տեսակ), գազավորված ըմպելիք (տարբեր համերի)` 500 մլ:            |
|5. Վերմիշելով փլավ` 200 գր., նրբերշիկ հավի` 2 հատ, լուծվող սուրճ կամ սև  |
|և  (կամ) կանաչ թեյ` 200 մլ, թխվածք (բիսկվիթային խմորից պատրաստված և  կամ |
|գաթա)` 100 գր., բարձր որակի սպիտակ ցորենի ալյուրից պատրաստված հաց`       |
|100 գր.:                                                                 |
|2-րդ աշխատանքային օր                                                     |
|1. Ձվածեղ` երկու ձվից պատրաստված, սև  և  (կամ) կանաչ թեյ կամ լուծվող     |
|սուրճ` 200 մլ, կարագ (սերուցքային 82% յուղայնությամբ)` 30 գր., ջեմ       |
|(մրգային` առնվազն 2 տարբեր տեսակի)` 80 գր., բարձր որակի սպիտակ ցորենի    |
|ալյուրից պատրաստված հաց` 100 գր.:                                        |
|2. Սև  և  (կամ) կանաչ թեյ կամ լուծվող սուրճ` 200 մլ, թխվածք` 100 գր.     |
|(բիսկվիթային խմորից պատրաստված և  (կամ) գաթա), մրգեր` 150 գր. (առնվազն   |
|մրգի երեք տեսակ), գազավորված ըմպելիք (տարբեր համերի)` 500 մլ:            |
|3. Բորշ (տավարի մսով) ընդհանուր 500 գր.` 350 գր. ապուր, 150 գր. փափուկ   |
|միս, կարտոֆիլի խյուս` 400 գր., կաղամբով աղցան` 150 գր., գազավորված       |
|ըմպելիք (տարբեր համերի)` 500 մլ, բարձր որակի սպիտակ ցորենի ալյուրից      |
|պատրաստված հաց` 200 գր.:                                                 |
|4. Սև  և  (կամ) կանաչ թեյ կամ լուծվող սուրճ` 200 մլ, թխվածք` 100 գր.     |
|(բիսկվիթային խմորից պատրաստված և  (կամ) գաթա), մրգեր` 150 գր. (առնվազն   |
|մրգի երեք տեսակ), գազավորված ըմպելիք (տարբեր համերի)` 500 մլ:            |
|5. Բրնձով փլավ` 200 գր., տապակած հավի կրծքամիս 150 գր., լուծվող սուրճ    |
|կամ սև  և  (կամ) կանաչ թեյ` 200 մլ, թխվածք (բիսկվիթային խմորից պատրաստված|
|և  (կամ) գաթա)` 100 գր., բարձր որակի սպիտակ ցորենի ալյուրից պատրաստված   |
|հաց` 100 գր.:                                                            |
|3-րդ աշխատանքային օր                                                     |
|1. Սպիտակաձավարի շիլա` 200 գր., սև  և  (կամ) կանաչ թեյ կամ լուծվող սուրճ`|
|200 մլ, կարագ (սերուցքային 82% յուղայնությամբ)` 30 գր., ջեմ (մրգային`    |
|առնվազն 2 տարբեր տեսակի)` 80 գր., բարձր որակի սպիտակ ցորենի ալյուրից     |
|պատրաստված հաց` 100 գր.:                                                 |
|2. Սև  և  (կամ) կանաչ թեյ կամ լուծվող սուրճ` 200 մլ, թխվածք` 100 գր.     |
|(բիսկվիթային խմորից պատրաստված և  (կամ) գաթա), մրգեր` 150 գր. (առնվազն   |
|մրգի երեք տեսակ), գազավորված ըմպելիք (տարբեր համերի)` 500 մլ:            |
|3. Հավով ապուր ընդհանուր 500 գր.` 350 գր. ապուր, 150 գր. հավի փափուկ միս,|
|սպագետտի` 250 գր., տավարի մսով սոուս` 150 գր., աղցան «Վինեգրետ»` 150 գր.,|
|գազավորված ըմպելիք (տարբեր համերի)` 500 մլ բարձր որակի սպիտակ ցորենի     |
|ալյուրից պատրաստված հաց` 200 գր.:                                        |
|4. Սև  և  (կամ) կանաչ թեյ կամ լուծվող սուրճ` 200 մլ, թխվածք` 100 գր.     |
|(բիսկվիթային խմորից պատրաստված և  (կամ) գաթա), մրգեր` 150 գր. (առնվազն   |
|մրգի երեք տեսակ), գազավորված ըմպելիք (տարբեր համերի)` 500 մլ:            |
|5. Կարտոֆիլե խյուս` 200 գր., կոտլետ (տավարի մսով)` 150 գր., լուծվող      |
|սուրճ կամ սև  և  (կամ) կանաչ թեյ` 200 մլ, թխվածք (բիսկվիթային խմորից     |
|պատրաստված և  (կամ) գաթա)` 100 գր., բարձր որակի սպիտակ ցորենի ալյուրից   |
|պատրաստված հաց` 100 գր.:                                                 |
|4-րդ աշխատանքային օր                                                     |
|1. Մեկ հատ խաշած ձու և  մեկ հատ խաշած հավի նրբերշիկ, սև  և  (կամ)        |
|կանաչ թեյ կամ լուծվող սուրճ` 200 մլ, կարագ (սերուցքային 82%              |
|յուղայնությամբ)` 30 գր., ջեմ (մրգային` առնվազն 2 տարբեր տեսակի)` 80 գր., |
|բարձր որակի սպիտակ ցորենի ալյուրից պատրաստված հաց` 100 գր.:              |
|2. Սև  և  (կամ) կանաչ թեյ կամ լուծվող սուրճ` 200 մլ, թխվածք` 100 գր.     |
|(բիսկվիթային խմորից պատրաստված և  (կամ) գաթա), մրգեր` 150 գր. (առնվազն   |
|մրգի երեք տեսակ), գազավորված ըմպելիք (տարբեր համերի)` 500 մլ:            |
|3. Սնկով ապուր ընդհանուր 500 գր.` 350 գր. ապուր, 150 գր. սունկ,          |
|ուզբեկական փլավ հավի մսով ընդհանուր 400 գր.` 250 գր. փլավ, 150 գր. միս,  |
|կաղամբով աղցան` 150 գր., գազավորված ըմպելիք (տարբեր համերի)` 500 մլ,     |
|բարձր որակի սպիտակ ցորենի ալյուրից պատրաստված հաց` 200 գր.:              |
|4. Սև  և  (կամ) կանաչ թեյ կամ լուծվող սուրճ` 200 մլ, թխվածք` 100 գր.     |
|(բիսկվիթային խմորից պատրաստված և  (կամ) գաթա), մրգեր` 150 գր.(առնվազն    |
|մրգի երեք տեսակ), գազավորված ըմպելիք (տարբեր համերի)` 500 մլ:            |
|5. Հնդկաձավարով փլավ` 200 գր., լանգետ (տավարի մսով) 150 գր., լուծվող     |
|սուրճ կամ սև  և  (կամ) կանաչ թեյ` 200 մլ, թխվածք (բիսկվիթային խմորից     |
|պատրաստված և  (կամ) գաթա)` 100 գր., բարձր որակի սպիտակ ցորենի ալյուրից   |
|պատրաստված հաց` 100 գր.:                                                 |
|5-րդ աշխատանքային օր                                                     |
|1. Կաթնով` 200 գր., սև  և  (կամ) կանաչ թեյ կամ լուծվող սուրճ` 200 մլ,    |
|կարագ (սերուցքային 82% յուղայնությամբ)` 30 գր., ջեմ (մրգային` առնվազն 2  |
|տարբեր տեսակի)` 80 գր., բարձր որակի սպիտակ ցորենի ալյուրից պատրաստված    |
|հաց` 100 գր.:                                                            |
|2. Սև  և  (կամ) կանաչ թեյ կամ լուծվող սուրճ` 200 մլ, թխվածք` 100 գր.     |
|(բիսկվիթային խմորից պատրաստված և  (կամ) գաթա), մրգեր` 150 գր. (առնվազն   |
|մրգի երեք տեսակ), գազավորված ըմպելիք (տարբեր համերի)` 500 մլ:            |
|3. Ոսպով ապուր` 400 գր., կարտոֆիլի տապակա` 350 գր., նրբերշիկ հավի` 2 հատ,|
|բազուկով աղցան` 150 գր., գազավորված ըմպելիք (տարբեր համերի)` 500 մլ,     |
|բարձր որակի սպիտակ ցորենի ալյուրից պատրաստված հաց` 200 գր.:              |
|4. Սև  և  (կամ) կանաչ թեյ կամ լուծվող սուրճ` 200 մլ, թխվածք` 100 գր.     |
|(բիսկվիթային խմորից պատրաստված և  (կամ) գաթա), մրգեր` 150 գր. (առնվազն   |
|մրգի երեք տեսակ), գազավորված ըմպելիք (տարբեր համերի)` 500 մլ:            |
|5. Վերմիշելով փլավ` 200 գր., տապակած հավի կրծքամիս 150 գր., լուծվող սուրճ|
|կամ սև  և  (կամ) կանաչ թեյ` 200 մլ, թխվածք (բիսկվիթային խմորից պատրաստված|
|և  (կամ) գաթա)` 100 գր., բարձր որակի սպիտակ ցորենի ալյուրից պատրաստված   |
|հաց` 100 գր.:                                                            |
|   Վերոնշյալ ճաշացանկի ճաշատեսակները (ներառյալ բոլոր տաք ուտեստները և    |
|թխվածքները) պետք է պատրաստված լինեն կարագով (սերուցքային` 82%            |
|յուղայնությամբ), իսկ բաղադրատոմսերը և  դրանց պատրաստման հետ կապված այլ   |
|հարցերը պետք է համաձայնեցվեն (մինչև  դրանց պատրաստումը):                 |
|Ծառայողներին տրամադրվող սննդի ճաշացանկի յուրաքանչյուր օրվա ժամանակացույցը|
|կազմվում է` հաշվի առնելով տվյալ օրվա դասացուցակի ժամաբաշխվածությունը:    |
|Եթե ծառայողների հատուկ ուսուցման դասացուցակը վեց և  ավելի օրերից է       |
|կազմված, ապա դասացուցակի 6-րդ աշխատանքային օրից սկսած սույն ճաշացանկը    |
|կրկնվում է` 1-ին աշխատանքային օրից հաշված:                               |
._________________________________________________________________________.
 
Սույն որոշումը հրապարակվել է Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում (moj.am) 21 հունվարի 2021 թվական: