14.09.2019 - 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
15 օգոստոսի 2019 թվականի N 1053-Ն
 
  i 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019/2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ), ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ ԵՎ ԻՆՏԵՐՆԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2019/2020 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ`
1) կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված ինտերնատուրա ընդունելության 60 տեղ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
 
| Հայաստանի Հանրապետությանվարչապետ
 | Ն. Փաշինյան | 
| 2019 թ. օգոստոսի 22
 Երևան
 |  | 
 
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2019 թվականի օգոստոսի 15-ի
N 1053-Ն որոշման
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019/2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ), ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ ԸՍՏ ԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
 
| Մասնագիտությունը | Քանակը | 
| Պաթանատոմիա և կլինիկական մորֆոլոգիա | 1 | 
| Մանկական անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա | 2 | 
| Նեոնատոլոգիա | 1 | 
| Մանկական սրտաբանություն (կարդիոլոգիա) | 1 | 
| Ուռուցքաբանություն | 1 | 
| Հոգեբուժություն | 1 | 
| Արյունաբանություն (հեմատոլոգիա) | 1 | 
| Մանկական արյունաբանություն և ուռուցքաբանություն | 2 | 
| ԸՆԴԱՄԵՆԸ | 10 | 
 
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2019 թվականի օգոստոսի 15-ի
N 1053-Ն որոշման
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019/2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ), ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
 
ՀՀ առողջապահության նախարարություն
 
| Մասնագիտությունը | Քանակը | 
| Լաբորատոր ախտորոշում | 3 | 
| Ընդհանուր վիրաբուժություն | 4 | 
| Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա | 4 | 
| Ակնաբանություն | 2 | 
| Մանկաբարձություն և գինեկոլոգիա | 2 | 
| Քիթ-կոկորդ-ականջաբանություն (օտորինոլարինգոլոգիա) | 2 | 
| Նյարդաբանություն | 4 | 
| Ընտանեկան բժշկություն | 6 | 
| Պալարախտաբանություն (ֆտիզիատրիա) | 1 | 
| Հոգեբուժություն | 2 | 
| Մանկաբուժություն | 4 | 
| Նեոնատոլոգիա | 2 | 
| Ներքին բժշկություն | 4 | 
| Ինֆեկցիոն հիվանդություններ | 1 | 
| Վնասվածքաբանություն և օրթոպեդիա | 2 | 
| Ճառագայթային ախտորոշում | 2 | 
| Սրտաբանություն (կարդիոլոգիա) | 2 | 
| Ներզատաբանություն (էնդոկրինոլոգիա) | 1 | 
| Շտապբուժօգնություն | 4 | 
| Մանկական անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա | 2 | 
| Ուրոլոգիա | 1 | 
| Մաշկաբանություն և վեներոլոգիա | 1 | 
| Մեղրիի հատկացվող տեղեր | 2 | 
| ԸՆԴԱՄԵՆԸ | 58 | 
 
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2019 թվականի օգոստոսի 15-ի
N 1053-Ն որոշման
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019/2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ), ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ↩
 
Արցախի Հանրապետություն
 
| Մասնագիտությունը | Քանակը | 
| Ակնաբանություն | 1 | 
| Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա | 2 | 
| Լաբորատոր ախտորոշում | 1 | 
| Մանկաբուժություն | 1 | 
| Մանկական ալերգոլոգիա և իմունոլոգիա | 1 | 
| Մանկական երիկամաբանություն (նեֆրոլոգիա) | 1 | 
| Մանկական սրտաբանություն (կարդիոլոգիա) | 1 | 
| Մանրէաբանություն | 1 | 
| Նեոնատոլոգիա | 1 | 
| Ներզատաբանություն (էնդոկրինոլոգիա) | 1 | 
| Նյարդաբանություն | 1 | 
| Պաթանատոմիա և կլինիկական մորֆոլոգիա | 1 | 
| Ուռուցքաբանություն | 2 | 
| Քիթ-կոկորդ-ականջաբանություն (օտորինոլարինգոլոգիա) | 2 | 
| Ընդամենը | 17 | 
 
(3-րդ հավելվածը փոփ. 05.09.19 թիվ 1182-Ն որոշում)
 
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2019 թվականի օգոստոսի 15-ի
N 1053-Ն որոշման
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019/2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ), ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
 
ՀՀ պաշտպանության նախարարություն
 
| Մասնագիտությունը | Քանակը | 
| Ընդհանուր վիրաբուժություն | 2 | 
| Վնասվածքաբանություն և օրթոպեդիա | 1 | 
| Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա | 3 | 
| Ինֆեկցիոն հիվանդություններ | 1 | 
| Ճառագայթային ախտորոշում | 2 | 
| Նյարդաբանություն | 1 | 
| ԸՆԴԱՄԵՆԸ | 10 |