ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
25 հուլիսի 2022 թվականի N 27-Ն
i
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 21-րդ կետերով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
i
1. Հաստատել նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների, մանկավարժական աշխատողների և դաստիարակի օգնականի վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 13.08.2025 թիվ 64-Ն հրաման)
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(վերնագիրը փոփ. 13.08.2025 թիվ 64-Ն հրաման)
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ Ա. ԽԶՄԱԼՅԱՆ
Հավելված
i
ՀՀ Կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարի
2022 թվականի հուլիսի 25-ի
N 27-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական ուսումնական հաստատության (այսուհետ` ուսումնական հաստատություն)` անկախ կազմակերպական-իրավական ձևից և ենթակայությունից, տնօրենների, մանկավարժական աշխատողների և դաստիարակի օգնականի վերապատրաստող կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություն) ընտրության և վերապատրաստման հետ կապված իրավահարաբերությունները:
2. Ուսումնական հաստատության տնօրենների, մանկավարժական աշխատողների և դաստիարակի օգնականի վերապատրաստումը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` նախարարություն) սահմանած վերապատրաստման չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների կատարելագործման գործընթաց է, որն իրականացվում է դասընթացի միջոցով:
i
3. Վերապատրաստման դասընթացն իրականացվում է նախարարության կողմից սահմանված ժամկետում` առկա կամ համակցված (առնվազն 60% առկա) մեթոդով:
(3-րդ կետը փոփ. 18.01.2024 թիվ 05-Ն, 13.08.2025 թիվ 64-Ն հրամաններ)
4. Համայնքային և պետական ուսումնական հաստատության տնօրենների, մանկավարժական աշխատողների և դաստիարակի օգնականի վերապատրաստումներն իրականացվում են պետական միջոցների հաշվին:
5. Ոչ պետական ուսումնական հաստատության տնօրենների, մանկավարժական աշխատողների և դաստիարակի օգնականի վերապատրաստմանը` հիմնադրի կամ օրենքով չարգելված ֆինանսական միջոցների հաշվին:
i
6. Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի և դաստիարակի օգնականի վերապատրաստման գործընթացի նախապատրաստման պատասխանատուն հաստատության տնօրենն է (այսուհետ` տնօրեն), իսկ վերապատրաստման գործընթացի անմիջական պատասխանատուն Կազմակերպությունն է:
(6-րդ կետը փոփ. 13.08.2025 թիվ 64-Ն հրաման)
2. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
7. Ուսումնական հաստատության տնօրենի վերապատրաստումը պարտադիր է և անցկացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ` Նախարարի) կողմից հաստատված ժամանակացույցով նախատեսված ժամկետին համապատասխան` «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ) կողմից:
8. Նախարարի հրամանով հաստատվում և 5 աշխատանքային օրվա ընթացքում նախարարության պաշտոնական կայքում հրապարակվում են տվյալ ուսումնական տարվա վերապատրաստումների ժամանակացույցը:
i
9. Տնօրենների վերապատրաստման մոդուլները մշակվում են հիմնադրամի կողմից` վերապատրաստման դասընթացի չափորոշչի և ծրագրի հիման վրա ու ներկայացվում են նախարարություն` հաստատման:
(9-րդ կետը փոփ. 18.01.2024 թիվ 05-Ն հրաման)
i
10) Դասընթացները սկսվում են ոչ շուտ, քան ժամանակացույցի հրապարակումից 15 աշխատանքային օր հետո:
(10-րդ կետը փոփ. 18.01.2024 թիվ 05-Ն հրաման)
11. Վերապատրաստման դասընթացի առնվազն 80%-ին մասնակցած և վերապատրաստման դասընթացի չափորոշչին ու ծրագրին համապատասխան ամփոփիչ աշխատանք (որը պարտադիր ներառում է հետազոտական բաղադրիչ) հանձնած տնօրենին դասընթացի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տրվում է վկայական` 5 տարի ժամկետով:
12. Սույն կարգի 11-րդ կետով սահմանված պայմանները չբավարարելու դեպքում` տնօրենը մեկ տարվա ընթացքում պարտավոր է մասնակցել վերապատրաստման դասընթացների` սեփական միջոցների հաշվին:
i
13. Հիմնադրամը յուրաքանչյուր վերապատրաստումից հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում, հիմնադրին է ներկայացնում վերապատրաստմանը տնօրենի մասնակցության և ուսումնառության արդյունքների վերաբերյալ տեղեկանք:
(13-րդ կետը փոփ. 18.01.2024 թիվ 05-Ն հրաման)
14. Հիմնադրամը յուրաքանչյուր վերապատրաստումից հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում, նախարարություն է ներկայացնում վերապատրաստման դասընթացի վերաբերյալ հաշվետվություն` համաձայն ձև 1-ի:
(14-րդ կետը փոփ. 18.01.2024 թիվ 05-Ն հրաման)
3. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ
i
15. Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողին և դաստիարակի օգնականին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և վերապատրաստման ամբողջ ծրագրի կամ նրա առանձին բաժինների հիման վրա կազմված դասընթացների (այսուհետ` դասընթաց) ընտրությունն իրականացնում և դրանց գործունեությունը 3 տարի ժամկետով երաշխավորում է նախարարությունը:
(15-րդ կետը փոփ. 13.08.2025 թիվ 64-Ն հրաման)
16. Կազմակերպությունը և դասընթացը երաշխավորվում են սույն կարգի համաձայն` գնահատման արդյունքների հիման վրա, նախարարի հրամանով, որը տեղադրվում է նախարարության պաշտոնական կայքէջում, կրթության կառավարման տեղեկատվական համակարգում և հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներով:
17. Կազմակերպությունը և դասընթացը կարող են ճանաչվել երաշխավորված` սույն կարգի 19-20-րդ կետերով ամրագրված` կազմակերպությանը և դասընթացին ներկայացվող չափանիշներին համապատասխանելու դեպքում: Կազմակերպությունը կարող է երաշխավորվել վերապատրաստման ամբողջական ծրագրի կամ դրա որևէ բաժնի մասով:
18. Նախարարությունը, հիմք ընդունելով կազմակերպության մեկամյա գործունեության վերաբերյալ հաշվետվության քննարկման արդյունքները, մինչև սույն կարգի 15-րդ կետով սահմանված ժամկետի լրանալը, կարող է կազմակերպությանը հանել կազմակերպությունների ցանկից (այսուհետ` ցանկ)` սույն կարգի 44-46-րդ կետերի համաձայն:
19. Ցանկում կարող են ընդգրկվել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական և համայնքային կազմակերպություններ, ինչպես նաև իրենց կանոնադրությամբ ամրագրված կրթության ոլորտում վերապատրաստումների իրավունք և փորձ ունեցող հիմնադրամներ, ընկերություններ, հասարակական, միջազգային կազմակերպություններ:
i
20. Ցանկում ընդգրկվելու համար հայտ ներկայացրած կազմակերպությունը պետք է ունենա`
1) վերապատրաստման գործընթացն անխափան կազմակերպելու համար սեփականության կամ անհատույց օգտագործման կամ վարձակալության իրավունքով օգտագործվող տարածք` առնվազն 1 ուսումնական խմբի (մինչև 30 անձ) հետ տեսական և գործնական պարապմունքների անցկացման համար,
2) վերապատրաստումն առկա կամ համակցված մեթոդով անցկացնելու պարագայում` համապատասխան տեխնիկական միջոցներ և սարքավորումներ, ծրագրեր,
3) վերապատրաստման չափորոշչի և ծրագրի բովանդակությանը համապատասխան ձեռնարկ (մոդուլ), ուսումնանյութական բազա, կահավորանք, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (այսուհետ` ՏՀՏ) միջոցներ, սարքավորումներ,
4) բարձրագույն մասնագիտական համապատասխան կրթություն (ըստ ծրագրի բաժինների) ունեցող վերապատրաստող մասնագետներ («նախադպրոցական կրթության բնագավառի օրենսդրություն» բաժնի մասնագետի համապատասխան մասնագիտական կրթությունը պարտադիր պայման չէ),
5) նախադպրոցական կրթության բնագավառում ղեկավար կամ մանկավարժական աշխատողների պատրաստման կամ վերապատրաստման ոլորտում վերջին 5 տարում առնվազն 2 տարվա փորձ ունեցող առնվազն 80% վերապատրաստող մասնագետներ:
(20-րդ կետը փոփ. 18.01.2024 թիվ 05-Ն հրաման)
21. Կազմակերպությունը պետք է`
i
1) Վերապատրաստումները սկսելուց 5 աշխատանքային օր առաջ նախարարությանը ներկայացնի վերապատրաստումների ժամանակացույցը և վերապատրաստվողների տվյալները,
2) վերապատրաստվողներին ապահովի ուսումնական նյութերով, պարապմունքների ժամանակացույցով,
3) ապահովի վերապատրաստումների գործընթացի հետ կապված կազմակերպչական աշխատանքներ` պլանավորում, իրականացում և դասընթացի արդյունքների ամփոփում, գնահատում,
4) կատարած աշխատանքների վերաբերյալ կազմի և վերապատրաստումների ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն ներկայացնի ամփոփ բովանդակային և ֆինանսական հաշվետվություններ:
(21-րդ կետը փոփ. 18.01.2024 թիվ 05-Ն հրաման)
22. Կազմակերպությունը չի կարող ընդգրկվել Ցանկում, եթե`
1) դատական կարգով ճանաչված է սնանկ, գտնվում է կամ լուծարման, կամ վերակազմակերպման գործընթացում, կամ արգելանքի տակ ունի պայմանագրի կատարման համար հայտով ներկայացված գույք,
2) հայտ ներկայացնելու օրվան նախորդող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ունի ժամկետանց պարտքեր` Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով:
23. Կազմակերպության համապատասխանությունը ներկայացվող չափանիշներին գնահատվում է նախարարության կողմից` սույն կարգի 34-37-րդ կետերի պահանջների համաձայն:
24. Ցանկում կարող են ընդգրկվել դասընթացներ, որոնք`
i
1) ներկայացվում են սույն կարգի 19-րդ կետում նշված Կազմակերպությունների կողմից.
2) համապատասխանում են վերապատրաստման ծրագրի կամ դրա բաժնի բովանդակությանը.
3) դասընթացավարը համապատասխանում է սույն կարգի 20-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի պահանջներին:
(24-րդ կետը փոփ. 18.01.2024 թիվ 05-Ն հրաման)
25. Ցանկի ձևավորման կամ համալրման նպատակով նախարարությունը տարեկան առնվազն մեկ անգամ հայտարարում է մրցույթ:
26. Ըստ անհրաժեշտության` ցանկը պարբերաբար կարող է թարմացվել:
27. Մրցույթի վերաբերյալ հայտարարությունը հրապարակվում է նախարարության պաշտոնական կայքէջում և հանրապետական կամ տեղական զանգվածային լրատվության միջոցներով: Հայտարարության տեքստում նշվում են մրցույթին մասնակցելու պայմանները, սահմանված չափանիշները, սույն կարգով պահանջվող փաստաթղթերի փաթեթը, հայտերի ընդունման ժամկետները:
i
28. Վերապատրաստում իրականացնել ցանկացող կազմակերպությունը ներկայացնում է Նախարարի կողմից սահմանված ձևի հայտ` համաձայն Ձև 2-ի, որը ներառում է`
1) դիմում,
2) կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի (պետական գրանցման վկայական, կանոնադրություն և այլն) պատճենները,
3) անհրաժեշտ տարածքների, այդ թվում` ուսումնական լսարանների առկայությունը կամ վարձակալումը (տարածքը վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ նախնական համաձայնությունը) կամ անհատույց տրամադրումը հավաստող փաստաթղթերի պատճենները (սեփականության վկայական կամ վարձակալության կամ անհատույց տրամադրման պայմանագիր),
4) վերապատրաստող մասնագետների թվի և կազմի վերաբերյալ տեղեկանք, որը պետք է ներառի ինքնակենսագրական տվյալներ, այդ թվում` տեղեկություններ սույն կարգի 20-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջների վերաբերյալ,
5) կազմակերպության` նախադպրոցական կրթության ոլորտի ղեկավար կամ մանկավարժական աշխատողների վերապատրաստման բնագավառում վերջին 2 տարվա ընթացքում կատարած աշխատանքների մասին տեղեկանք (առկայության դեպքում),
6) տվյալներ` ուսումնական գույքով, տեխնիկական միջոցներով և այլ սարքավորումներով, ուսումնական գրականությամբ, նյութերով և այլ անհրաժեշտ միջոցներով կազմակերպության ապահովվածության վերաբերյալ, այդ թվում` ներկայացնելով անհրաժեշտ հագեցվածության վերաբերյալ տվյալներ` համակցված վերապատրաստման ձևաչափի դեպքում,
7) հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ հարկային մարմինների կողմից կազմակերպությանը տրված տեղեկանքների պատճեններ,
8) վերապատրաստման ծրագիրը կամ դրա որևէ բաժինը, որը ցանկանում է իրականացնել կազմակերպությունը:
(28-րդ կետը փոփ. 18.01.2024 թիվ 05-Ն հրաման)
i
29. Սույն կարգի 30-րդ կետում նշված հայտի հետ միասին կազմակերպությունը ներկայացնում է Նախարարի կողմից հաստատված վերապատրաստման չափորոշչին և ծրագրին համապատասխան մշակված` 90-ժամյա վերապատրաստման թեմատիկ պլան և մոդուլ մանկավարժական աշխատողների համար և 40 ժամյա վերապատրաստման թեմատիկ պլան և մոդուլ` դաստիարակի օգնականի համար: Եթե կազմակերպությունը դիմում է երաշխավորվելու ոչ թե վերապատրաստման ամբողջ ծրագրի, այլ դրա մեկ կամ մի քանի բաժնի համար, ապա թեմատիկ պլանում արտացոլվում է միայն տվյալ բաժինը կամ բաժինները` համապատասխան ժամաքանակով:
(29-րդ կետը փոփ. 18.01.2024 թիվ 05-Ն, 13.08.2025 թիվ 64-Ն հրամաններ)
30. Դասընթացը երաշխավորելու համար սույն կարգի 19-րդ կետում նշված կազմակերպությունները ներկայացնում են Նախարարի կողմից սահմանված ձևի հայտ` համաձայն սույն հավելվածի Ձև 4-ի, որը ներառում է`
1) Նախարարի կողմից հաստատված` վերապատրաստման չափորոշչին կամ դրա մի մասին դասընթացի համապատասխանության հիմնավորում,
2) Դասընթացը մշակած կազմակերպության տվյալները (անվանումը, գրանցման երկիրը, հասցեն, կայքի հասցեն),
3) Դասընթացի բովանդակությունը ներկայացնող մոդուլը կամ դասընթացի բովանդակությունը ներկայացնող կայքի հղումը համացանցում,
4) Դասընթացը վարող մասնագետների վերաբերյալ տվյալներ:
31. Վերապատրաստում իրականացնող կազմակերպություն ճանաչելու կամ Դասընթացը երաշխավորելու նպատակով մինչև մրցույթի հայտարարությունը Նախարարի հրամանով ստեղծվում է հայտերի գնահատման հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով):
i
32. Հանձնաժողովը հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո 20-օրյա ժամկետում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և, հիմնադրամի ներկայացրած մասնագիտական կարծիքի հիման վրա, գնահատում հետևյալ ընթացակարգի համաձայն`
1) հայտ ներկայացրած յուրաքանչյուր կազմակերպության և դասընթացի գնահատման համար կազմվում է միասնական ձևի գնահատման անվանական թերթիկ` համաձայն սույն հավելվածի Ձև 3-ի և Ձև 5-ի, որոնք տրամադրվում են Հանձնաժողովին` սույն կարգով սահմանված չափանիշներին համապատասխան տվյալ կազմակերպության և դասընթացի անհատական գնահատում իրականացնելու համար,
2) Հանձնաժողովը գնահատման անվանական թերթիկների տվյալների (ցուցանիշների) հիման վրա կազմում է հանրագումարային գնահատման թերթիկ, որտեղ նշվում են բոլոր կազմակերպությունների` համաձայն սույն հավելվածի Ձև 3-ի, և դասընթացների` համաձայն սույն հավելվածի Ձև 7-ի, հանրագումարային արդյունքները (ստացված միավորների միջին թվաբանական ցուցանիշը),
3) հիմք ընդունելով հանրագումարային արդյունքները` Հանձնաժողովը, ձայների պարզ մեծամասնությամբ, ընդունում է որոշում` հայտ ներկայացրած կազմակերպությունը և/կամ դասընթացը`
ա. ցանկում 3 տարի ժամկետով ընդգրկելու կամ
բ. հայտը մերժելու մասին` սույն կարգով սահմանված կազմակերպությանը և դասընթացին ներկայացվող չափանիշներին չհամապատասխանելու դեպքում:
(32-րդ կետը փոփ. 18.01.2024 թիվ 05-Ն, 13.08.2025 թիվ 64-Ն հրամաններ)
33. Ներկայացված հայտում թերությունների առկայության դեպքում` նախարարության կողմից կազմակերպությանը գրավոր տեղեկացվում է երկու աշխատանքային օրվա ընթացքում լրամշակել հայտը և կրկին ներկայացնել նախարարություն:
i
34. Կազմակերպությունների հայտերի գնահատումն իրականացվում է հարյուրմիավորային սանդղակով` հետևյալ չափանիշներին համապատասխան.
1) նախադպրոցական կրթության ոլորտում մանկավարժական աշխատողների, դաստիարակի օգնականի պատրաստման և վերապատրաստման փորձը` մինչև 10 միավոր,
2) Կազմակերպության վերապատրաստող մասնագետների որակավորումը, փորձառությունը մինչև 25 միավոր,
3) Կազմակերպության ֆինանսական միջոցները, շենքային պայմաններն ու գույքային ապահովվածությունը` մինչև 20 միավոր:
4) Կազմակերպության ներկայացրած մոդուլի համապատասխանությունը սույն կարգի 29-րդ կետի պահանջին` մինչև 45 միավոր:
(34-րդ կետը փոփ. 18.01.2024 թիվ 05-Ն, 13.08.2025 թիվ 64-Ն հրամաններ)
i
35. Ցանկում ընդգրկվում են 70 և ավելի միավոր հավաքած Կազմակերպությունները:
(35-րդ կետը փոփ. 18.01.2024 թիվ 05-Ն հրաման)
i
36. Առանձին բաժնով դասընթացի հայտի գնահատումն իրականացվում է հիսուն միավորային համակարգով` հետևյալ չափանիշներին համապատասխան.
1) դասընթացը մշակած կազմակերպության` նախադպրոցական մանկավարժական աշխատողների պատրաստման և վերապատրաստման ոլորտում փորձը` մինչև 15 միավոր,
2) Դասընթացի ծրագրի և թեմատիկ պլանավորման համապատասխանությունը սույն կարգի 30-րդ կետի պահանջին` մինչև 35 միավոր:
(36-րդ կետը փոփ. 18.01.2024 թիվ 05-Ն հրաման)
37. Ցանկում ընդգրկվում են 40 և ավելի միավոր վաստակած դասընթացները:
i
38. Կազմակերպությունն իր գործունեությունը պետք է իրականացնի Նախարարի սահմանած` ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողին և դաստիարակի օգնականին վերապատրաստման չափորոշչին, ծրագրին և կազմակերպության կողմից մշակված վերապատրաստման թեմատիկ պլանին համապատասխան:
(38-րդ կետը փոփ. 13.08.2025 թիվ 64-Ն հրաման)
i
39. Սույն կարգի համաձայն` Ցանկում ընդգրկված Կազմակերպությունը վերապատրաստման ծրագրի բովանդակությանը համապատասխան` պարտավոր է ապահովել իր կողմից ձևավորված խմբերում ներգրավված հաստատությունների մանկավարժական աշխատողների և դաստիարակի օգնականների վերապատրաստումը:
(39-րդ կետը փոփ. 13.08.2025 թիվ 64-Ն հրաման)
40. Վերապատրաստում կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, որոնց կողմից ներկայացված մոդուլները կամ դասընթացները հաստատվել են Նախարարի կողմից:
i
41. Յուրաքանչյուր տարի, վերապատրաստումներից հետո, վերապատրաստված մանկավարժական աշխատողները և դաստիարակի օգնականները գնահատում են իրենց վերապատրաստած կազմակերպության դասընթացը` հետևյալ չափանիշներով.
1) վերապատրաստման նյութերի բովանդակությունն ու որակը` առավելագույնը 5 միավոր,
2) վերապատրաստող անձնակազմի պատրաստվածությունը` առավելագույնը 5 միավոր,
3) վերապատրաստման դասընթացի կազմակերպման որակը` առավելագույնը 5 միավոր,
4) վերապատրաստման դասընթացի օգտակարությունը իրենց հետագա գործունեության համար` առավելագույնը 5 միավոր,
5) ուսումնանյութական բազայի հագեցվածությունը և ՏՀՏ միջոցները` առավելագույնը 5 միավոր:
(41-րդ կետը փոփ. 13.08.2025 թիվ 64-Ն հրաման)
i
42. Գնահատման արդյունքներով 15-ից պակաս միավոր ստացած Կազմակերպությունների` Ցանկում հետագա ներառման հարցը քննարկվում է Հանձնաժողովի կողմից:
(42-րդ կետը փոփ. 18.01.2024 թիվ 05-Ն հրաման)
43. Յուրաքանչյուր տարի Ցանկը կարող է համալրվել կամ փոփոխվել` սույն կարգի համաձայն:
i
44. Վերապատրաստման դասընթացը գնահատվում է յուրաքանչյուր տարի` հիմնադրամի կողմից իրականացված վերապատրաստման ընթացքի մշտադիտարկման հաշվետվության, կազմակերպության կողմից նախարարությանը ներկայացված հաշվետվության և վերապատրաստված մանկավարժական աշխատողների և դաստիարակի օգնականների` իրենց վերապատրաստած կազմակերպությունների դասընթացի գնահատման արդյունքների հիման վրա: Ելնելով հաշվետվության և գնահատման արդյունքներից` Հանձնաժողովը որոշում է կայացնում կազմակերպությանը կամ դասընթացը ցանկում թողնելու կամ հանելու մասին:
(44-րդ կետը փոփ. 18.01.2024 թիվ 05-Ն, 13.08.2025 թիվ 64-Ն հրամաններ)
45. (45-րդ կետն ուժը կորցրել է 18.01.2024 թիվ 05-Ն հրաման)
i
46. Կազմակերպությունը կամ դասընթացը ցանկից հանելու մասին նախարարության կողմից ընդունվում է որոշում, եթե`
1) տվյալ կազմակերպության ներկայացրած հաշվետվությունից պարզվել է, որ այն չի ապահովել սույն կարգի 39-րդ և 40-րդ կետերի պահանջների կատարումը,
2) վերապատրաստվածների գնահատման արդյունքներով 15 միավորից պակաս է ստացել.
3) հիմնադրամի ներկայացրած հաշվետվությունից պարզվել է, որ այն չի ապահովել սույն կարգի 39-րդ և 40-րդ կետերի պահանջների կատարումը:
(46-րդ կետը փոփ. 18.01.2024 թիվ 05-Ն հրաման)
47. Կազմակերպության հաշվետվությունը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը.
1) վերապատրաստման դասընթացների ժամանակացույցը` ըստ խմբերի,
2) վերապատրաստման դասընթացի մասնակիցների անվանացանկը` ըստ խմբերի (նաև էլեկտրոնային կրիչով),
3) դասընթացի մասնակիցների հաճախումների գրանցման մատյանի համապատասխան էջերի պատճենները կամ լուսանկարները,
4) վերապատրաստվողների կողմից կազմակերպության և իրականացրած դասընթացի գնահատման անանուն ամփոփաթերթ:
4. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
i
48. Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողները (այդ թվում` նախակրթարանների) և դաստիարակի օգնականները հինգ տարին մեկ (ներառյալ նախադպրոցական այլ ուսումնական հաստատություններում աշխատած տարիները) անցնում են պարտադիր վերապատրաստում, որն անցկացվում է մանկավարժական խորհրդի` ուսումնական տարվա առաջին նիստում քննարկված և տվյալ տարվա համար տնօրենի կողմից հաստատված մանկավարժական աշխատողների և դաստիարակի օգնականների անվանացանկին համապատասխան:
(48-րդ կետը փոփ. 18.01.2024 թիվ 05-Ն, 13.08.2025 թիվ 64-Ն հրամաններ)
i
49. Համատեղությամբ աշխատող մանկավարժական աշխատողը վերապատրաստման ներկայացվում է հիմնական աշխատավայրից, եթե հիմնական աշխատավայրում ևս աշխատում է որպես մանկավարժական աշխատող և դաստիարակի օգնական:
(49-րդ կետը փոփ. 13.08.2025 թիվ 64-Ն հրաման)
i
50. Տնօրենը` ամեն տարի մինչև սեպտեմբերի 5-ը, լիազոր մարմնի ղեկավարին, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին է ներկայացնում տվյալ տարվա վերապատրաստման ենթակա մանկավարժական աշխատողների և դաստիարակի օգնականների ցանկը:
(50-րդ կետը փոփ. 18.01.2024 թիվ 05-Ն, 13.08.2025 թիվ 64-Ն հրամաններ)
i
50.1. Ոչ պետական հաստատության տնօրենը ամեն տարի` մինչև սեպտեմբերի 15-ը, նախարարությանն է ներկայացնում տվյալ տարվա վերապատրաստման ենթակա մանկավարժական աշխատողների ցանկը:
(50.1-ին կետը լրաց. 13.08.2025 թիվ 64-Ն հրաման)
i
51. Տեղական ինքնակառավարման մարմնի (Երևանի քաղաքապետարանի) համապատասխան ստորաբաժանումը ամեն տարի կազմում է իր ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների` վերապատրաստման ենթակա մանկավարժական աշխատողների և դաստիարակի օգնականների անվանացանկը և մինչև սեպտեմբերի 15-ը տրամադրում է նախարարությանը:
(51-րդ կետը փոփ. 18.01.2024 թիվ 05-Ն, 13.08.2025 թիվ 64-Ն հրամաններ)
52. Վերապատրաստման դասընթացները սկսվում են կազմակերպությունների ցանկի հրապարակումից առնվազն մեկ ամիս հետո:
i
53. Մանկավարժական աշխատողը և դաստիարակի օգնականը հրապարակված ցանկից ընտրում է կազմակերպություն, որի մասին վերապատրաստումների սկսվելուց առնվազն 5 աշխատանքային օր առաջ գրավոր տեղեկացնում է հաստատության տնօրենին` պայմանագիր (Ձև` N 8) կնքելու համար:
(53-րդ կետը փոփ. 18.01.2024 թիվ 05-Ն, 13.08.2025 թիվ 64-Ն հրամաններ)
i
53.1. Վերապատրաստման ընթացքում մանկավարժական աշխատողին և դաստիարակի օգնականն ազատվում է պաշտոնեական պարտականությունների կատարումից` վարձատրության պահպանմամբ, եթե վերապատրաստման իրականացման ձևաչափը պահանջում է վերջինիս ֆիզիկական կամ հեռավար ներկայություն պաշտոնական պարտականությունների կատարման ընթացքում:
(53.1-ին կետը լրաց. 18.01.2024 թիվ 05-Ն, 13.08.2025 թիվ 64-Ն հրամաններ)
i
54. Վերապատրաստման դասընթացի առնվազն 80% մասնակցած և առնվազն 9 միավոր հավաքած մանկավարժական աշխատողին և դաստիարակի օգնականին դասընթացի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տրվում է վկայական` 5 տարի ժամկետով:
(54-րդ կետը փոփ. 13.08.2025 թիվ 64-Ն հրաման)
55. Սույն կարգի 54-րդ կետով սահմանված պայմանները չբավարարելու դեպքում` մանկավարժական աշխատողը և դաստիարակի օգնականը մեկ տարվա ընթացքում պարտավոր է մասնակցել վերապատրաստման դասընթացների` սեփական միջոցների հաշվին:
(55-րդ կետը փոփ. 13.08.2025 թիվ 64-Ն հրաման)
56. Վերապատրաստման արդյունքում ստացած վկայականի պատճենը կցվում է մանկավարժական աշխատողի և դաստիարակի օգնականի անձնական գործին:
(56-րդ կետը փոփ. 13.08.2025 թիվ 64-Ն հրաման)
57. Կազմակերպությունը յուրաքանչյուր վերապատրաստման ավարտից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն է ներկայացնում վերապատրաստման դասընթացի վերաբերյալ հաշվետվություն, համաձայն` Ձև 1-ի:
(հավելվածը կետը փոփ. 13.08.2025 թիվ 64-Ն հրաման)
Ձև 1
i
Կազմակերպության կողմից իրականացված վերապատրաստման
դասընթացի վերաբերյալ հաշվետվություն
1. Կազմակերպության անվանումը.
2. Կազմակերպության իրականացրած վերապատրաստման դասընթացը (դասընթացները).
3. Կազմակերպության իրականացրած վերապատրաստման դասընթացի (դասընթացների) իրականացման ժամկետները (սկիզբ և ավարտ).
4. Կազմակերպության իրականացրած վերապատրաստման դասընթացի (դասընթացների) մասնակիցների ցանկը` ըստ խմբերի, որտեղ նշվում է`
1) մանկավարժական աշխատողի և դաստիարակի օգնականի անունը, ազգանունը, հայրանունը,
2) ուսումնական հաստատությունը,
3) պաշտոնը,
4) մանկավարժական աշխատողի և դաստիարակի օգնականի` դասընթացից բացակայած ժամերի թիվը,
5) մանկավարժական աշխատողի և դաստիարակի օգնականի հավաքած միավորները` ըստ բաղադրիչների,
6) մանկավարժական աշխատողի և դաստիարակի օգնականի հավաքած միավորների ընդհանուր թիվը,
7) մանկավարժական աշխատողի և դաստիարակի օգնականի մասնակցության բնութագիրը.
5. Հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարանում (https://lib.armedu.am/) տեղադրված մասնակիցների ամփոփիչ աշխատանքների (որը պարտադիր ներառում է հետազոտական բաղադրիչ) հղումները` ըստ խմբերի:
(1-ին ձևը փոփ. 13.08.2025 թիվ 64-Ն հրաման)
Ձև N 2
i
Հայտ
վերապատրաստում իրականացնել ցանկացող
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
______________________________
______________________________
______________________________
Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողին և դաստիարակի օգնականին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկվելու
ԴԻՄՈՒՄ _________________________________________________________________________
(Կազմակերպության անվանումը)
ցանկանում է մասնակցել Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողին և դաստիարակի օգնականին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկվելու համար հայտարարված մրցույթին:
Կազմակերպությունը դիմում է վերապատրաստումները __________________մարզի (մարզերի) մանկավարժական աշխատողների և դաստիարակի օգնականների վերապատրաստումը կազմակերպելու իրավունք ստանալու համար:
Կազմակերպությունը պատասխանատու է հայտում նշված տեղեկատվության համար և պատրաստակամ է կատարելու այն պարտավորությունները, որոնք` մրցույթում հաղթելու դեպքում, կսահմանվեն հետագայում կնքվելիք պայմանագրով:
Տնօրեն` ____________________
Կ.Տ. «_____» _______________20__թ.
I. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համայնքը (քաղաքը)
__________________________________________________________________
Կազմակերպությունը
__________________________________________________________________
Գտնվելու վայրը
__________________________________________________________________
1. Կազմակերպության տարածքի ֆիզիկական վիճակը, գործունեության իրավունքը, պայմանները
1) Կազմակերպության սեփականության կամ անհատույց օգտագործման կամ վարձակալության իրավունքով օգտագործվող տարածքը (տարածքը վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ նախնական համաձայնությունը) (պետական գրանցման վկայականի, կանոնադրության, պայմանագրի, հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ հարկային մարմինների կողմից կազմակերպությանը տրված տեղեկանքների պատճենները) առնվազն մեկ ուսումնական խմբի (մինչև 30 անձ) հետ տեսական և գործնական պարապմունքներ իրականացնելու համար:
__________________________________________________________________
__________________________________________________________________
__________________________________________________________________
2) Վերապատրաստումների համար նախատեսված լսարանների, սենյակների քանակը և դրանց ֆիզիկական վիճակի նկարագրությունը
__________________________________________________________________
__________________________________________________________________
__________________________________________________________________
3) Նկարագրել սենյակների կահավորվածությունը (սեղաններ, աթոռներ, գրատախտակ և այլն, տեսակը, մաշվածության աստիճանը)
__________________________________________________________________
__________________________________________________________________
__________________________________________________________________
4) Թվարկել վերապատրաստումների իրականացման համար նախատեսված
սենյակներում առկա սարքավորումները (համակարգիչներ, պրոյեկտոր,
տեսատեխնիկա, տպիչ, բազմացնող սարք և այլն), տեսակը և քանակը
._______________________________________________.
|Սարքավորման անվանումը |մակնիշը |քանակը |վիճակը|
|_______________________|________|_______|______|
|_______________________|________|_______|______|
|_______________________|________|_______|______|
._______________________________________________.
5) Հեռավար կամ համակցված եղանակով վերապատրաստման դեպքում անհրաժեշտ հագեցվածությունը, կազմակերպման մանրամասները
__________________________________________________________________
__________________________________________________________________
__________________________________________________________________
6) Հոսող ջրի առկայությունը
__________________________________________________________________
__________________________________________________________________
__________________________________________________________________
7) Սանհանգույցների առկայությունը և վիճակը
__________________________________________________________________
__________________________________________________________________
__________________________________________________________________
8) Ծավալուն վերապատրաստում իրականացնելու դեպքում կազմակերպական բնույթի լրացուցիչ տվյալներ` անհրաժեշտ ծավալներ ապահովելու հնարավորության վերաբերյալ
__________________________________________________________________
__________________________________________________________________
__________________________________________________________________
9) Ներկայացնել տեղեկություն` կազմակերպության ղեկավար անձնակազմի վերաբերյալ (կրթություն, աշխատանքային փորձ).
__________________________________________________________________
__________________________________________________________________
__________________________________________________________________
2. Վերապատրաստման մասնակիցների սպասարկման ծառայությունների մատուցումը, ժամանակացույցը
1) Նախատեսվող ճաշի և սուրճի ընդմիջումներ
__________________________________________________________________
__________________________________________________________________
__________________________________________________________________
2) Սննդի կազմակերպման համար համապատասխան տարածքի (ճաշասենյակ) առկայությունը, վիճակը, մակերեսը
__________________________________________________________________
__________________________________________________________________
__________________________________________________________________
3) Ճաշասենյակում առկա սեղանների և աթոռների քանակը
__________________________________________________________________
__________________________________________________________________
__________________________________________________________________
4) Անհրաժեշտության դեպքում վերապատրաստվողների` փոխադրամիջոցով տեղափոխման կազմակերպումը (նշել փոխադրումների ձևերը, երթուղիները, մոտավոր արժեքը, անհրաժեշտ փաստաթղթերը)
__________________________________________________________________
__________________________________________________________________
__________________________________________________________________
3. Վերապատրաստման ծրագրի բովանդակությունը, համապատասխան հագեցվածությունը և օրվա ժամանակացույցը
Վերապատրաստման ծրագրի բովանդակությանը համապատասխան ձեռնարկով, մոդուլով, թեստային առաջադրանքներով, հարցաշարերով, ամփոփաթերթերով, ուսումնանյութական բազայով, կահավորանքով, ՏՀՏ միջոցներով, սարքավորումներով, ուսումնադիտողական պարագաներով, ուսումնական գրականությամբ ապահովվածությունը
__________________________________________________________________
__________________________________________________________________
__________________________________________________________________
4. Կազմակերպության մարդկային ռեսուրսների հնարավորությունները (տեղեկանք CV)
Տրամադրել տվյալներ աշխատակազմի մասին
._____________________________________________________________________.
|Անունը, |Կրթությունը, |Մասնա- |Վերջին 5 |Որպես վերա-|Այլ |
|ազգանուն,|որ ուսումնական|գիտական |տարում |պատրաստող |տեղեկու-|
|ծննդյան |հաստատությունն|ստաժը |վերապատրաս- |վերապատրաս-|թյուններ|
|թիվը |է ավարտել | |տումների` |տումների | |
| |(որակավորումը)| |որպես |ինչ | |
| | | |վերապատրաստող,|ծրագրերի է | |
| | | |մասնակցության |մասնակցել | |
| | | |փորձը | | |
| | | |նախադպրոցական | | |
| | | |կրթության | | |
| | | |ոլորտ | | |
| | | |ղեկավար |(ծրագրի | |
| | | |և մանկավար- |անվանումը) | |
| | | |ժական | | |
| | | |աշխատողների | | |
| | | |պատրաստման կամ| | |
| | | |վերապատրաստման| | |
| | | |ոլորտում | | |
|_________|______________|________|______________|___________|________|
|_________|______________|________|______________|___________|________|
._____________________________________________________________________.
(աղյուսակը մասնագիտական ստաժ սյունակից հետո լրացնել է նոր սյունակ «Ծրագրի այն բաժինը, որը վարելու է «2-րդ ձևը փոփ. 18.01.2024 թիվ 05-Ն հրաման)
5. Կազմակերպության փորձառությունը վերապատրաստումների իրականացման ուղղությամբ
Ներկայացնել տեղեկանք` վերապատրաստման բնագավառում Կազմակերպության վերջին երկու տարիների ընթացքում կատարած աշխատանքների մասին (առկայության դեպքում)
__________________________________________________________________
__________________________________________________________________
__________________________________________________________________
.________________________________________________________.
|Հայտում նշված տեղեկատվությունը հաստատում եմ` |
| |
|Կազմակերպության տնօրեն` |
|______________________________ |
| ______________________ |
| ամիս, ամսաթիվ, տարեթիվ |
.________________________________________________________.
(2-րդ ձևը փոփ. 18.01.2024 թիվ 05-Ն, 13.08.2025 թիվ 64-Ն հրամաններ)
Ձև N 3
i
Կազմակերպության հանրագումարային գնահատման անվանական թերթիկ
._________________________________________________________________________.
|Կազմակերպու-|Մանկավար- |Ներկայացված |Վերապատրաս- |Կազմակերպու-|Միավո- |
|թյան |ժական |ծրագրի և |տող մասնա- |թյան ֆինան- |րային |
|անվանումը |աշխատողների |թեմատիկ |գետների |սական և |անհատա- |
| |պատրաստման |պլանավորման |որակավորման,|գույքային |կան գնա-|
| |և վերա- |համապատաս- |փորձառության|ապահովվածու-|հատականը|
| |պատրաստման |խանությունը |և պաշտոն- |թյան |անցողիկ |
| |ոլորտի փորձի|սույն կարգի |ների |պայմանների |շեմը` 70|
| |համապատաս- |29-րդ կետի |նկարագրերի |համապատաս- |միավոր |
| |խանությունը |պահանջներին,|համապատաս- |խանությունը | |
| |սույն կարգի |առավելա- |խանությունը |սույն կարգի | |
| |21-րդ կետի |գույնը` 45 |սույն կարգի |21-րդ կետի | |
| |4-րդ ենթա- |միավոր |21-րդ կետի |1-ին, 2-րդ, | |
| |կետի | |4-րդ |3-րդ և | |
| |պահանջներին,| |ենթակետի |ենթակետերի | |
| |առավելա- | |պահանջներին,|պահանջներին,| |
| |գույնը` 10 | |առավելա- |առավելա- | |
| |միավոր | |գույնը` 20 |գույնը` 20 | |
| | | |միավոր |միավոր | |
|____________|____________|____________|____________|____________|________|
|____________|____________|____________|____________|____________|________|
._________________________________________________________________________.
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ`
(3-րդ ձևը փոփ. 18.01.2024 թիվ 05-Ն, 13.08.2025 թիվ 64-Ն հրամաններ)
Ձև N 4
Հայտ
կազմակերպության դասընթացի երաշխավորման
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
______________________________
______________________________
______________________________
Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողին և դաստիարակի օգնականին վերապատրաստող երաշխավորված դասընթացների ցանկում ընդգրկելու համար
ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ ԵՄ __________________________________________________________________
(Դասընթացի անվանումը)
__________________________________________________________________
(Դասընթացը վարող մասնագետի անունը, ազգանունը, որակավորումը)
__________________________________________________________________
(Դասընթացի բովանդակությունը ներկայացնող մոդուլը կամ Դասընթացի
բովանդակությունը ներկայացնող կայքի հղումը համացանցում)
__________________________________________________________________
__________________________________________________________________
(Դասընթացը մշակած կազմակերպության անվանումը, գրանցման երկիրը,
հասցեն, կայքի հասցեն, հեռախոսահամարը)
Նախարարի կողմից հաստատված` Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողին և դաստիարակի օգնականին վերապատրաստման չափորոշչին կամ դրա մի մասին Դասընթացի համապատասխանության հիմնավորում:
._____________________________________________________________.
| |
._____________________________________________________________.
դասընթացը Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողին և դաստիարակի օգնականին վերապատրաստող երաշխավորված դասընթացների ցանկում ընդգրկվելու համար հայտարարված մրցույթին:
Տնօրեն` ____________________________
Կ.Տ. «_____» ______________20__ թ.
(4-րդ ձևը փոփ. 13.08.2025 թիվ 64-Ն հրաման)
Ձև N 5
Կազմակերպությունների գնահատման անվանական թերթիկ
._______________________________________________________________.
|Հ/Հ|Կազմակերպության |Գնահատման հանրագումարային |Հանձնաժողովի|
| |անվանումը |արդյունքը (միջին թվաբանական |որոշումը |
| | |ցուցանիշը) | |
|___|_________________|____________________________|____________|
|___|_________________|____________________________|____________|
|___|_________________|____________________________|____________|
|___|_________________|____________________________|____________|
._______________________________________________________________.
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ`
Ձև 6
i
Դասընթացի միասնական ձևի գնահատման անվանական թերթիկ
._____________________________________________________________________.
|Դասընթացի |Դասընթացը մշակած |Դասընթացի ծրագրի և |Միավորային |
|անվանումը |կազմակերպության |թեմատիկ պլանավորման |անհատական |
| |փորձը մանկավարժական|համապատասխանությունը |գնահատականը |
| |աշխատողների և |սույն կարգի 29-րդ |անցողիկ շեմը`|
| |դաստիարակի | | |
| |օգնականների | | |
| |պատրաստման և |կետի պահանջին` |50 միավոր |
| |վերապատրաստման |մինչև 35 միավոր | |
| |ոլորտում` մինչև | | |
| |15 միավոր | | |
|_____________|___________________|_____________________|_____________|
|_____________|___________________|_____________________|_____________|
|_____________|___________________|_____________________|_____________|
|_____________|___________________|_____________________|_____________|
|_____________|___________________|_____________________|_____________|
._____________________________________________________________________.
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ`
(6-րդ ձևը փոփ. 18.01.2024 թիվ 05-Ն, 13.08.2025 թիվ 64-Ն հրամաններ)
Ձև 7
Դասընթացների հանրագումարային գնահատման թերթիկ
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Դասընթացի անվանումը|Գնահատման հանրագումարային |Հանձնաժողովի |
| | |արդյունքը (միջին թվաբանական|որոշումը |
| | |ցուցանիշը) | |
|___|___________________|___________________________|_________________|
|___|___________________|___________________________|_________________|
|___|___________________|___________________________|_________________|
._____________________________________________________________________.
-------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում