25.12.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2025 թվականի դեկտեմբերի 17-ին
i
«ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-275-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 26-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Դոնորը, առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած բոնուսների կիրառման կարգին համապատասխան, իրավունք ունի ստանալու ապահովագրավճարի բոնուսներ, եթե դոնորը, օրենքին համապատասխան, հանդիսանում է ապահովագրված անձ: Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում սահմանված բոնուսների կիրառման համար հիմք հանդիսացող արյան դոնորության իրականացման կարգը սահմանում է լիազոր մարմինը:»:
i
Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) արյան պետական պաշարների ստեղծում, պահպանում և նորացում` բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և բժշկական կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի հիման վրա.»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հոդված 4. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. դեկտեմբերի 24 Երևան ՀՕ-463-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 24 դեկտեմբերի 2025 թվական: