Սեղմել Esc փակելու համար:
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻ ...

 

25.12.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2025 թվականի դեկտեմբերի 17-ին

 

i

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 10-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«33) չափորոշիչ` բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում, ինչպես նաև այլ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումն ու իրականացումը նկարագրող և կանոնակարգող փաստաթուղթ, որը հաստատում է լիազոր մարմինը.»:

 

i

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կողմից վարվող բազան` «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով սահմանված նպատակների համար:»:

 

i

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասում`

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) լիազոր մարմնին, ինչպես նաև բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպություններին` վարակիչ, ինչպես նաև քիմիական, ճառագայթային, կենսաբանական գործոններով պայմանավորված հիվանդացության դեպքերում և լիազոր մարմնի սահմանած առանձին ոչ վարակիչ հիվանդությունների կամ զանգվածային թունավորումների կամ դրանց սպառնալիքի դեպքերում.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1) Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամին` «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով նախատեսված Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և բժշկական կազմակերպությունների, ինչպես նաև դեղատների միջև` հօգուտ ապահովագրված անձի կնքված պայմանագրերով նախատեսված ապահովագրական փաթեթի ծառայությունների ընթացքի և որակի ստուգումներ, ինչպես նաև մշտադիտարկումներ, դիտարկումներ իրականացնելիս.».

3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնին` ֆունկցիոնալության առաջնակի կամ կրկնակի գնահատում կամ վերագնահատում իրականացնելու նպատակով.»:

 

i

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Յուրաքանչյուր ոք, սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան, իրավունք ունի ստանալու բժշկական օգնություն և սպասարկում` առողջության պահպանման և բարելավման ծրագրերին, ինչպես նաև «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի կարգավորումներին համապատասխան:»:

 

i

Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Յուրաքանչյուր երեխա առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում, «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի կարգավորումներին համապատասխան, իրավունք ունի ստանալու բժշկական օգնություն և սպասարկում:»:

 

i

Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություն ունեցող յուրաքանչյուր ոք առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում, «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի կարգավորումներին համապատասխան, իրավունք ունի ստանալու բժշկական օգնություն և սպասարկում:»:

 

i

Հոդված 8. Օրենքի 22-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Արտակարգ իրավիճակներում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում են «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի կարգավորումներին համապատասխան, ինչպես նաև առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակում` պետական բյուջեի միջոցների հաշվին` Կառավարության սահմանած կարգով:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Այն դեպքերում, երբ առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի միջոցները բավարար չեն արտակարգ իրավիճակներում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնելու համար, հիմնադրամը Լիազոր մարմնի միջոցով դիմում է Կառավարությանը` լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնելու համար:».

3) 2-րդ մասի «պետության կողմից երաշխավորված» բառերը փոխարինել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի կարգավորումներին համապատասխան» բառերով.

4) 3-րդ մասի 1-ին կետի «պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով» բառերը փոխարինել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի կարգավորումներին համապատասխան» բառերով.

5) 4-րդ մասի «պետության կողմից երաշխավորված» բառերը փոխարինել «առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում» բառերով:

 

i

Հոդված 9. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11) հիվանդանոցային պայմաններում պացիենտին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելուց առաջ, իսկ անգիտակից կամ կյանքին սպառնացող վիճակում գտնվող պացիենտներին գիտակցության գալուց կամ կյանքին սպառնացող վտանգի վերացումից հետո իրազեկել պացիենտի իրավունքների (ներառյալ` առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքի) և պարտականությունների մասին: Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում բժշկական օգնություն և սպասարկում ստացողներին, նվազագույն ծառայությունների ծավալ կամ բժշկական օգնության և սպասարկման լրացուցիչ ծառայություններ ստացողներին կամ նրանց օրինական ներկայացուցիչներին նրանց համար մատչելի ձևաչափով տրամադրվում է իրազեկման թերթիկ, իսկ վճարովի բժշկական օգնություն և սպասարկում ստացողների հետ կնքվում են ծառայությունների վճարովի մատուցման մասին պայմանագրեր.»:

 

i

Հոդված 10. Օրենքի 44-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 44. Պետության բյուջետային նպատակային ֆինանսավորումը

 

1. Պետությունը բյուջետային նպատակային ֆինանսավորման միջոցով, որի ծավալները որոշվում են բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերին համապատասխան, ապահովում է առողջապահության բնագավառի պահպանումը և զարգացումը:

2. Պետությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և առողջության պահպանման և բարելավման ծրագրերին համապատասխան, իրականացնում է առողջության համընդհանուր ապահովագրության` իր պարտավորությունների շրջանակում նախատեսված ապահովագրավճարների վճարումը: Առողջության համընդհանուր ապահովագրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով, առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտը կարգավորող այլ օրենքներով և իրավական ակտերով:

3. Պետությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և առողջության պահպանման և բարելավման ծրագրերին համապատասխան, ապահովում է կազմակերպման առանձնահատկություններով պայմանավորված բժշկական օգնության և սպասարկման առանձին տեսակների բնականոն գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացումը:

4. Կառավարությունը սահմանում է առանձին բժշկական արտադրատեսակներ կենտրոնացված կարգով ձեռք բերելու ու բաշխելու կարգը:

5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում մատուցվող նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական ծառայությունների համար օգտագործվող ներպատվաստվող (իմպլանտացվող) բժշկական արտադրատեսակներ ձեռք բերելն իրականացվում է արտադրողի կողմից ներկայացվող համապատասխանության հավաստագրի, ավտարիզացիոն նամակի (երաշխիքային-լիազոր նամակի) և ծագման սերտիֆիկատի առկայության դեպքում:»:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հոդված 12. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2025 թ. դեկտեմբերի 24
Երևան
ՀՕ-469-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 24 դեկտեմբերի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ 17.12.2025
N ՀՕ-469-Ն օրենք