Սեղմել Esc փակելու համար:
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ ...

 

01.09.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ


14 փետրվարի 2025 թվականի N 22-Ն
 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0723.03.4 «ԿԱՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0723.03.02.4 «ԴԵՐՁԱԿ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 01-Ի N 851-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով, հիմք ընդունելով «Կրթության մասին» օրենքի 9-րդ հոդվածը և 14-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2016 թվականի հուլիսի 25-ի թիվ 761-Ա/2 հրամանով հաստատված ընթացակարգի պահանջները`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0723.03.4 «Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0723.03.02.4 «Դերձակ» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2014 թվականի սեպտեմբերի 01-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 5-14.19.01 «Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 5-14.19.01.04-3 «Դերձակ» որակավորման պետական կրթական չափորոշիչը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009թ. դեկտեմբերի 7-ի N 1007-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 851-Ն հրամանը:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2025-2026 ուսումնական տարվանից:

 

 Նախարար`

 

 2/14/2025

Ժ. Անդրեասյան

 

Հավելված
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի
և սպորտի նախարարի
14 փետրվարի 2025թ.
N 22-Ն հրամանի

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ  0723.03.4 «ԿԱՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0723.03.02.4 «ԴԵՐՁԱԿ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշիչը սահմանում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0723.03.4 «Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի թիվ 332-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակի 4-րդ մակարդակի 0723.03.02.4 «Դերձակ» որակավորմանը ներկայացվող պահանջները, հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնը, ուսանողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները:

2. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0723.03.4 «Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0723.03.02.4 «Դերձակ» որակավորման հիմնական կրթական ծրագիրը կարող է իրականացվել ուսուցման հետևյալ ձևերով`

1) առկա,

2) դրսեկության (էքստերնատ):

3. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0723.03.4 «Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0723.03.02.4 «Դերձակ» որակավորման հիմնական կրթական ծրագրի յուրացման համար սահմանվում են ուսումնառության հետևյալ նորմատիվային ժամկետները.

1)  կրթության առկա ձևով`

ա. միջնակարգ կրթության հիմքով` 1 տարի,

բ. հիմնական կրթության հիմքով` 3 տարի,

2) դրսեկության (էքստեռնատ) ձևով կրթության հիմքը և ուսուցման տևողությունը որոշում է ուսումնական հաստատությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի  սեպտեմբերի 6-ի N 1028-Ն որոշման:

4. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0723.03.4 «Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0723.03.02.4 «Դերձակ» որակավորման հիմնական կրթական ծրագիրը միջնակարգ կրթության հիմքով յուրացնող ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն ծավալը 1368 ժամ է, առավելագույն ծավալը` 2214 ժամ: Հիմնական կրթական ծրագիրը հիմնական կրթության հիմքով` միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կրթական ծրագրի հետ համատեղելու դեպքում ուսումնառության տևողությունն ավելանում է 104 շաբաթով:

 

 ԳԼՈՒԽ 2
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0723.03.4 «ԿԱՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0723.03.02.4 «ԴԵՐՁԱԿ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՎԱՐՏԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

5. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0723.03.4 «Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0723.03.02.4 «Դերձակ» որակավորման մասնագետի մասնագիտական գործունեության բնութագիրը տրվում է ըստ զբաղմունքների տեսակների և մասնագիտական պարտականությունների:

6. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0723.03.4 «Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0723.03.02.4 «Դերձակ» որակավորմամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները.

1) թեթև հագուստի և վերնահագուստի ձևող` մասսայական արտադրության կարի ձեռնարկություններում,

2) թեթև հագուստի և վերնահագուստի կարող և մշակող անհատական պատվերների սրահներում, նորաձևության տներում,

3) թեթև հագուստի և վերնահագուստի ձևափոխող և վերանորոգող` անհատական պատվերների սրահներում:

7. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0723.03.4 «Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0723.03.02.4 «Դերձակ» որակավորմամբ մասնագետի մասնագիտական գործունեության պարտականություններն են.

1) ընդունել պատվեր, հաճախորդի հետ փոխադարձ համաձայնության գալ կատարման ժամկետի և գնի վերաբերյալ, համատեղ ընտրել լրակազմող նյութերը և համալրիչ պարագաները, աստառացուն և հարդարող նյութերը,

2) հաճախորդի հետ կնքել սպասարկման պայմանագիր` հագուստի կարման, ձևափոխման կամ նորոգման նպատակով,

3) հաճախորդին տալ մասնագիտական խորհուրդներ` արտադրանքը խնամելու և պահպանելու վերաբերյալ,

4) մասսայական արտադրության ձեռնարկություններում կարել և վերջնամշակել թեթև հագուստ և վերնահագուստ, ըստ տրված ձևվածքի լրակազմի, պահպանելով տեխնոլոգիական հաջորդականությունը և կանոնները,

5) անհատական պատվերների սրահներում և նորաձևության տներում կարել թեթև հագուստ և վերնահագուստ, ըստ մշակված մոդելների, լրակազմի` կիրառելով անհրաժեշտ տեխնոլոգիական հաջորդականությունը և կանոնները:

 

ԳԼՈՒԽ 3
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0723.03.4 «ԿԱՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0723.03.02.4 «ԴԵՐՁԱԿ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

8. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0723.03.4 «Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0723.03.02.4 «Դերձակ» որակավորման հիմնական կրթական ծրագրի նկատմամբ ընդհանուր պահանջները սահմանվում են շրջանավարտին ներկայացվող ընդհանուր պահանջների համաձայն:

9. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0723.03.4 «Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0723.03.02.4 «Դերձակ» որակավորման հիմնական կրթական ծրագիրն ավարտած շրջանավարտը պետք է.

1) ժամանակակից անհատի և քաղաքացու ձևավորման պահանջներին համապատասխան ունենա ազգային և համաշխարհային մշակույթի ու պատմության վերաբերյալ գիտելիքներ,

2) ունենա մասնագիտական ոլորտի վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ, կարողանա դրանք կիրառել մասնագիտական գործունեության ընթացքում,

3) մասնագիտական գործիքները, սարքավորումները, հարմարանքները և նյութերը արդյունավետ և նպատակային օգտագործելու նպատակով կիրառի մասնագիտական տեսական ու գործնական գիտելիքները,

4) ունենա մասնագիտական գործողությունները գործող նորմաների սահմաններում իրականացնելու հմտություններ,

5) ճիշտ ընկալի և կիրառի մասնագիտական եզրութաբանությունը,

6) ունենա մասնագիտական գործունեության ժամանակ համապատասխան գործողությունների սոցիալական հետևանքները հաշվի առնելու հմտություն,

7) ունենա մասնագիտական ինքնազարգացման և կատարելագործման նպատակով անհրաժեշտ տեղեկությունները ընտրելու և մասնագիտական աղբյուրներից ձեռք բերելու հմտություն,

8) ցուցաբերի աշխատանքային խնդիրների լուծման ընթացքում պատասխանատվություն ստանձնելու, հիմնավորված լուծումներ գտնելու կարողություն,

9) ունենա ինչպես ընդհանուր, այնպես էլ որոշակի փոփոխվող գործոններով իրավիճակներում աշխատելու հմտություն:

 

ԳԼՈՒԽ 4
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0723.03.4 «ԿԱՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0723.03.02.4 «ԴԵՐՁԱԿ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0723.03.4 «Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0723.03.02.4 «Դերձակ» որակավորման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի նկատմամբ պահանջները սահմանվում է ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների, առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական կարողությունների բնագավառում շրջանավարտին ներկայացվող պահանջների համաձայն:

11. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0723.03.4 «Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0723.03.02.4 «Դերձակ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների բնագավառում պետք է`

1)  ցուցաբերի ՀՀ Սահմանադրության, զբաղվածության տվյալ բնագավառը կարգավորող հիմնական նորմատիվ իրավական ակտերի, մարդու և հասարակության, քաղաքացիների միջև հարաբերությունները կարգավորող օրենքների և նորմատիվ փաստաթղթերի հիմնական դրույթների իմացություն,

2) տիրապետի հայոց լեզվին,

3) հաղորդակցվի առնվազն մեկ օտար լեզվով,

4) ցուցաբերի առողջ կենսակերպ վարելու, հիգիենայի և ֆիզիկական կուլտուրայի կանոններին տիրապետելու կարողություն,

5) ցուցաբերի ազգային և համաշխարհային պատմության և մշակույթի որոշակի իմացություն,

6) ունենա անձի և հասարակության զարգացման օրինաչափությունների, հասարակության սոցիալական կառուցվածքի, շարժումների, քաղաքականության սուբյեկտների, քաղաքական հարաբերությունների և գործընթացների վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ,

7) տիրապետի էկոլոգիական հիմնական հասկացությունների բովանդակությանը, բնապահպանական գլոբալ և տարածաշրջանային հիմնախնդիրների դրույթներին,

8) ցուցաբերի մասնագիտական գործունեության բնագավառի տնտեսական երևույթների և հարաբերությունների առանձնահատկությունների վերաբերյալ իմացություններ,

9) պատկերացում ունենա արտակարգ իրավիճակների մասին, տիրապետի արտակարգ իրավիճակներում գործելու հիմնական սկզբունքներին և մոտեցումներին, տեղյակ լինի փրկարարական աշխատանքների կազմակերպման կառուցվածքին և ձևերին, օգտագործի անհատական պաշտպանության միջոցներ:

12. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0723.03.4 «Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0723.03.02.4 «Դերձակ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի աղյուսակ 1-ում բերված մոդուլներով ներկայացված առանցքային հմտություններին:

13. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0723.03.4 «Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0723.03.02.4 «Դերձակ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի աղյուսակ 2-ում բերված մոդուլներով ներկայացված ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողություններին:

 

ԳԼՈՒԽ 5
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0723.03.4 «ԿԱՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0723.03.02.4 «ԴԵՐՁԱԿ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

14. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0723.03.4 «Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0723.03.02.4 «Դերձակ» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության կադրային ապահովության և կադրային համապատասխանության նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) ուսումնական պարապմունքներ վարող դասախոսը պետք է ունենա դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում, կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ` եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն չի իրականացվում: Հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է,

2) ուսումնական պրակտիկան վարող արտադրական ուսուցման վարպետը պետք է ունենա տվյալ մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքի փորձ և մասնագիտական կրթություն,

3) արտադրական և նախաավարտական պրակտիկաները վարում է մասնագիտական դասընթացի դասախոսը կամ արտադրական ուսուցման վարպետը:

15. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0723.03.4 «Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0723.03.02.4 «Դերձակ» որակավորման հիմնական կրթական ծրագրի իրականացման ուսումնամեթոդական ապահովման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) հաստատությունը պետք է ունենա մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաների և մոդուլների ծրագրային բովանդակությանը համապատասխանող ուսումնական, մեթոդական և տեղեկատվական նյութեր (գրադարանային ֆոնդ, տվյալների համակարգչային բազա և այլն), գնահատման և ատեստավորման նպատակով օգտագործվող նյութեր, ուսումնական գործընթացի արդյունավետ իրականացմանը նպաստող այլ նյութեր, ուղեցույցներ:

16. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0723.03.4 «Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0723.03.02.4 «Դերձակ» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության նյութատեխնիկական ապահովության նկատմամբ պահանջները սահմանվում են ըստ ուսումնական կաբինետների, լաբորատորիաների, արհեստանոցների, սպորտային համալիրի: Դրանց հագեցվածությունը որոշվում է ուսումնական ծրագրերի պահանջներին համապատասխան: Կրթական ծրագիր իրականացնող հաստատությունը, ելնելով անհրաժեշտությունից, կարող է ձևավորել լրացուցիչ կաբինետներ, լաբորատորիաներ.

1)  ուսումնական կաբինետների երաշխավորվող ցանկը`

 ա. հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքների,

 բ. օտար լեզվի,

 գ. հագուստի նյութերի, կարի արտադրության տեխնոլոգիայի,

 դ. հագուստի նախագծման,

 ե. արտադրության սարքավորումների, 

 զ. ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկաների: 

2) ՈՒսումնական լաբորատորիաների երաշխավորվող ցանկը`

 ա. համակարգչային տեխնիկայի:

3) ՈՒսումնական արհեստանոցներ`

     ա. կարի արհեստանոց:

4) Սպորտային համալիր`

 ա. մարզադահլիճ,

 բ. մարզահրապարակ:

17. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0723.03.4 «Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0723.03.02.4 «Դերձակ» որակավորման հիմնական կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1)  առկա ուսուցման ձևի համար ուսումնական տարվա սկիզբը սեպտեմբերի 1-ն է, իսկ դրսեկության (էքստեռնատ) ձևով ուսուցման դեպքում սահմանվում է ուսումնական պլաններով,

2)  ուսումնական յուրաքանչյուր տարվա տևողությունը սահմանվում է ուսումնական պլանով,

3)  ուսանողի շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը չպետք է գերանզանցի 54 ժամը` ներառյալ լսարանային և արտալսա¬րա¬նա¬յին ուսումնական աշխատանքի բոլոր տեսակները,

4)  ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն և պար¬տա¬¬դիր պարապմունքների շաբաթական ծավալը չպետք է գերազանցի 36 ժամը` առանց նախասիրական առարկաների, խորհրդատվությունների և լրացուցիչ արտալսա¬րա¬¬նային պա¬¬րապմունքների բեռնվածության,

5)  ուսումնական խմբի համար խորհրդատվության տարեկան ծավալը կազմում է մինչև 100 ժամը,

6)  նախասիրական առարկաների ցանկը, դրանց ծավալը (առանձին դասացու¬ցա¬¬կով) և ուսուց¬ման ժամ¬-կետները յուրաքանչյուր ուսումնական տարում որոշվում է հաշվի առնելով ուսանողների ընտրությունը:

18. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0723.03.4 «Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0723.03.02.4 «Դերձակ» որակավորման հիմնական կրթական ծրագրի պրակտիկաների կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1)  մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը ներառում է ուսումնական (տեսական ուսուցմամբ, առանց տեսական ուսուցման), արտադրական և նախաավարտական պրակտիկաներ.

2) պրակտիկայի յուրաքանչյուր տեսակի տևողությունը սույն չափորոշչով սահմանված պրակտիկայի ընդհանուր տևողությանը համապատասխան սահմանվում է մասնագիտության ուսումնական պլանով,

3) պրակտիկաների ուսումնական ծրագրերը կազմում և հաստատում են ուսումնական հաստատությունները.

4) ուսումնական պրակտիկաներն անց են կացվում պրակտիկայի ծրագրի կատարումն ապահովելու համար բավարար կահավորում և տեխնիկական հագեցում ունեցող ուսումնական արհեստանոցներում, ուսումնափորձնական տեղամասերում, հաստատության այլ ուսումնաօժանդակ օբյեկտներում, ինչպես նաև կազմակերպություններում, հաստատություններում.

5) արտադրական և նախաավարտական պրակտիկաները, որպես կանոն, անց են կացվում պրակտիկաների ուսումնական ծրագրերի բովանդակությանը համապատասխան պայմաններ ունեցող կազմակերպություններում:

19. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0723.03.4 «Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0723.03.02.4 «Դերձակ» որակավորման ուսանողների ատեստավորումների նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1)  ուսումնառության ընթացքում ուսանողները պարբերաբար ատեստավորվում են, որի նպատակը ըստ սույն չափորոշչով սահմանված կարողությունների տարրերի նրանց ձեռքբերումները հավաստող վկայություններ ստանալն է,

2)  ուսումնական կիսամյակի սկզբում ուսանողը տեղեկացվում է կիսամյակի ընթացքում միջանկյալ ատեստավորման բնույթի, ժամկետների, անցկացման ձևի և ներառվող նյութի ծավալի մասին,

3)  պետական ամփոփիչ ատեստավորումը երաշխավորվում է անց կացնել առանձին առարկաներից կամ մոդուլներից քննության, համալիր (միջառարկայական կամ միջմոդուլային) քննության կամ ավարտական (դիպլոմային) աշխատանք կատարելու և պաշտպանելու ձևով,

4)  պետական ամփոփիչ ատեստավորման ընտրված ձևը և ներառվող նյութի ծավալը պետք է հնարավորություն տա ստուգել շրջանավարտի ձեռք բերած կարողությունների և հմտությունների համապատասխանությունը սույն չափորոշչով 0723.03.4 «Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0723.03.02.4 «Դերձակ» որակավորման մասնագետի համար սահմանված պահանջներին:

 

ԳԼՈՒԽ 6
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0723.03.4 «ԿԱՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0723.03.02.4 «ԴԵՐՁԱԿ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ, ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ

 

20. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0723.03.4 «Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0723.03.02.4 «Դերձակ» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու համար հաստատությունը կազմում և հաստատում է առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական մոդուլների, ընտրովի դասընթացի ուսումնական ծրագրերը, կրթության կառավարման պետական լիազորված մարմնի երաշխավորած ձևին համապատասխան ուսումնական պլանը` հաշվի առնելով 3-րդ աղյուսակում բերված օրինակելի ուսումնական պլանը:

21. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0723.03.4 «Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0723.03.02.4 «Դերձակ» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնող հաստատությունը սույն չափորոշչի հիման վրա մոդուլային ուսումնական ծրագրերը և ուսումնական պլանը կազմելու ժամանակ`

1)  կարող է փոփոխել դասընթացների և մոդուլների ժամաքանակը` պահպանելով մասնագետի (շրջանավարտի) կարողություններին և հմտություններին ներկայացվող պահանջները,

2) պետք է մոդուլների արդյունքներին և դրանց կատարման չափանիշներին համապատասխան ուսումնական ծրագրերը մշակելիս հաշվի առնի գործատուների, մասնագիտական ոլոր¬տը կա¬¬ռավարող պե¬տա¬կան լիա¬զորված մարմինների, այլ շահագր¬գիռ սուբյեկտների (սոցիա¬լական գործ¬ընկերների) առաջարկությունները,

3) պետք է առարկայի կամ մոդուլի ընդհանուր ժամաքանակի սահմաններում որոշի տեսական, գործնական և լաբորատոր պարապմունքների ժամաքանակները,

4) պետք է միջանկյալ ատեստավորման ընդհանուր շաբաթների սահմաններում որոշի ըստ կիսամյակների միջանկյալ ատեստավորմանը հատկացվող ժամանակը,

5) պետք է որակավորման նկարագրին համապատասխան դրա ամբողջացման անհրաժեշտությունը և առանձնահատկությունը հաշվի առնելով կազմի և հաստատի ընտրովի դասընթացների ուսումնական ծրագրերը,

6) օգտվելով կրթության կառավարման պետական լիազորված մարմնի կողմից երաշխավորված ձևում տրված պարզաբանումներից պետք է կազմի ուսումնական պլանի կիրառման պարզաբանումները,

7) պետք է պրակտիկայի համար նախատեսված շաբաթների սահմաններում որոշի ուսումնական և արտադրական պրակտիկաների տևողությունները, անցկացման ժամկետները, նախաավարտական պրակտիկայի տևողությունը,

8) պետք է սույն չափորոշչով երաշխավորված ամփո¬փիչ ատեստավորման ձևերին համապատասխան ընտրի ամփոփիչ ատեստավորման ձևը:

 

Աղյուսակ 1

 

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0723.03.4 «Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0723.03.02.4 «Դերձակ» որակավորման հիմնական կրթական ծրագրի առանցքային հմտությունների մոդուլներ

 

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

1.

Մոդուլի դասիչը

ԱՀ-Հ-4-24-001

2.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է զարգացնել ուսանողի անձնական շփման ունակությունները, ակտիվացնել միջանձնային հաղորդակցության հնարավորությունները, ձևավորել աշխատանքային և մասնագիտական գործունեության ընթացքում նպատակային հաղորդակցման, գործնական կապերի ու հարաբերությունների ստեղծման կարողությունը:

3.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

4.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:

5.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահման­ված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

6.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել հաղորդակցության դերն ու նշանակությունը անձնական և մասնագիտական նպատակների իրականացման համար

7.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում հաղորդակցման անհրաժեշտությունը անձի ինքնադրսևորման և գործարար հաջողությունների համար,

2) ներկայացնում է շփման և անձնական հաղորդակցման ձևերը, բաղադրիչները,

3) ներկայացնում է գործնական հաղորդակցման եղանակները, բաղադրիչները,

4) շփման հնարավորությունը ուղղորդում է նպատակային հաղորդակցմանը,

5) անձնական հատկանիշները օգտագործում է գործնական հաղորդակցության մեջ:

8.

ՈՒսումնառության արդյունք 2

Կիրառել ուղղակի հաղորդակցման ձևերը

9.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ուղղակի հաղորդակցման ձևերը,

2) բանավոր հաղորդակցման ժամանակ վարում է զրույց, արձագանքում է հարցադրումներին,

3) հանդես է գալիս հաղորդումներով և զեկույցներով` ներկայացնում է հստակ և նպատակային խոսք,

4) ուղղակի հաղորդակցման ընթացքում հայտնում է տեսակետ, դրսևորում է հետաքրքրություններ, հաճոյախոսում է,

5) մասնակցում է քննարկումների և բանավեճերի, պահպանում է համագործակցության շարունակականությունը:

10.

ՈՒսումնառության արդյունք 3

Կիրառել անուղղակի հաղորդակցման ձևերը

11.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում անուղղակի հաղորդակցման ձևերը,

2) կազմում և ձևակերպում է գրավոր խոսք` պահպանելով նպատակայնությունն ու էթիկան,

3) օգտագործում է տեղեկատվական տեխնոլոգիաները և այլ տեխնիկական միջոցները` նպատակային տեղեկատվությունը փոխանցելու համար,

4) կազմում է գրություններ` ըստ հասցեատիրոջ և նպատակի,

5) վարում է տեղեկատվության հավաքագրման և փոխանցման փաստաթղթեր,

6) բանավոր հաղորդակցման նյութը փոխարկում է գրավորի,

7) գրավոր հաղորդակցման նյութը փոխարկում է բանավոր հակիրճ նյութի:

12.

ՈՒսումնառության արդյունք 4

Ձևավորել և զարգացնել միջանձնային հաղորդակցում

13.

Կատարման չափանիշներ

1) նախաձեռնում է անձնական և աշխատանքային շփում` ըստ իրավիճակի և զրուցակցի կամ հասցեատիրոջ,

2) ստանում, մշակում և դասակարգում է անհրաժեշտ (նպատակային) տեղեկատվությունը,

3) առկա տեղեկատվությունն օգտագործում է միջանձնային հաղորդակցում ձևավորելու համար,

4) օգտագործում է հաղորդակցման հնարքները և տեխնոլոգիաները` հետաքրքրություն առաջացնելու և շահադրդելու համար,

5) ներգրավվում է երկխոսություններում, քննարկումներում, հայտնում է կարծիք, հիմնավորում է տեսակետներ,

6) պահպանում և եզրափակում է երկխոսությունը,

7) կարողանում է հաղորդակցվել` հաշվի առնելով իրավիճակը և ունկնդրի հետաքրքրությունները:

14.

ՈՒսումնառության արդյունք 5

Խթանել համագործակցության ձևավորումը, ստեղծել նախապայմաններ շարունակական գործընկերության համար

15.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է համագործակցությանը խթանող միջոցառումները (գովազդ, հայտարարություններ, ցուցահանդեսներ և այլն),

2) հավանական գործընկերոջ վերաբերյալ հավաքագրում է անհրաժեշտ տեղեկատվությունը,

3) հավաքագրված տեղեկատվությունն օգտագործում է գործարար հաղորդակցում ձևավորելու համար,

4) օգտագործում է հաղորդակցման հնարքները և տեխնոլոգիաները` հետաքրքրություն առաջացնելու և շահադրդելու համար,

5) հաղորդակցման ընթացքում ձեռք է բերում վստահություն,

6) ապահովում է հետադարձ կապի միջոցառումներ:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ»

16.

Մոդուլի դասիչը

ԱՀ-ԱԱՕ-4-24-001

17.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել աշխատանքային գործունեության ընթացքում և կենցաղում անվտանգության կանոնները պահպանելու, սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան կենցաղը և աշխատանքը կազմակերպելու, հավանական վտանգները և վթարները կանխարգելելու, արտադրական վթարների դեպքում` անվտանգության միջոցառումներ իրականացնելու և առաջին օգնություն ցուցաբերելու կարողություններ:

18.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

19.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:

20.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատես­ված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

21.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել աշխատանքային գործունեության ընթացքում և կենցաղում անվտանգության կանոնները

22.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում անվտանգության կանոնների սահմանման, իրավական կարգավորման և պահպանման անհրաժեշտությունը,

2) ըստ հիմնական բնագավառների ճիշտ է ներկայացնում անվտանգության կանոնների պահանջները,

3) ճիշտ է ներկայացնում տեխնոլոգիական սարքավորումների շահագործման անվտանգության կանոնները,

4) ճիշտ է ներկայացնում հրդեհային անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները,

5) ճիշտ է ներկայացնում էլեկտրաանվտանգության կանոնները,

6) ներկայացնում է անվտանգության կանոնների խախտման հետևանքները, պատասխանատվությունները:

23.

ՈՒսումնառության արդյունք 2

Կազմակերպել կենցաղը և աշխատանքը սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան

24.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է մարդու առողջության և աշխատանքի ընթացքում աշխատունակության վրա ազդող գործոնները (սանիտարահիգենիկ, հոգեբանաֆիզիոլոգիական, էսթետիկական, սոցիալական-հոգեբանական),

2) ներկայացնում է աշխատավայրի սանիտարիայի և հիգիենայի ընդհանուր նորմերը (միկրոկլիման, ճառայգայթումը, լուսավորվածությունը, տատանումները և այլն)

3) ներկայացնում է աշխատանքի համար անհրաժեշտ նյութերը և դրանց անվնաս օգտագործումը,

4) ներկայացնում է սանիտարիայի և հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ միջոցառումները,

25.

ՈՒսումնառության արդյունք 3

Կանխել հավանական վտանգները և վթարները, իրականացնել անվտանգության միջոցառումներ

26.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է կենցաղային և արտադրական վթարների առաջացման պատճառները և հետևանքները,

2) ներկայացնում է արտադրական վթարների կանխման աշխատանքները,

3) ներկայացնում է առանձին խմբերի (հաշմանդամություն ունեցող անձինք, հղիներ, անչափահասներ և այլն) աշխատանքային առանձնահատուկ պայմանները և վտանգների կանխման սահմանված միջոցառումները,

4) ներկայացնում է կենցաղային և արտադրական վթարների ու դժբախտ պատահարների փաստաթղթային ձևակերպումների կարգը:

27.

ՈՒսումնառության արդյունք 4

Ցուցաբերել առաջին օգնություն

28.

Կատարման չափանիշներ

1) տիրապետում է տարբեր իրավիճակներում առաջին օգնության հիմնական կանոններին,

2) առաջին օգնության գործողությունների քայլերը ճիշտ է ներկայացնում,

3) կատարում է արհեստական շնչառության և սրտի աշխատանքի վերականգնման գործողություն,

4) կատարում է արյան հոսքի դադարեցման և բաց վնասվածքների վիրակապման գործողություն,

5) կատարում է այրվածքների նախնական մշակման և էլեկտրահարվածին առաջին օգնություն ցուցաբերելու գործողություններ,

6) կատարում է վիրակապման և անշարժացման գործողություն` տարբեր կոտրվածքների դեպքում,

7) ներկայացնում է տարբեր թունավորման դեպքերում առաջին օգնության կազմակերպման գործողությունները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՈՒԹՅՈՒՆ»

29.

Մոդուլի դասիչը

ԱՀ-ՀՕ-4-24-001

30.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է զարգացնել ուսանողի համակարգչային տեխնիկայից օգտվելու և դրա ծրագրային հնարավորությունները կիրառելու առաջնային կարողությունները, աշխատանքային գործունեության ընթացքում և անձնական կարիքների շրջանակներում կիրառել համակարգչային օպերացիոն համակարգերի, գրասենյակային փաթեթների (Մայքրոսոֆթ Օֆիս (Microsoft Office)) ծրագրերը, կատարելագործել համացանցից օգտվելու կարողությունները և տեղեկատվական բազաների հետ նպատակային աշխատելու հմտությունները:

31.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

32.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:

33.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատես­ված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

34.

ՈՒսումնառության արդյունք 1

Կիրառել համակարգչային համալիրում ներառվող բաղադրիչները և օպերացիոն համակարգը

35.

Կատարման չափանիշներ

1) համակարգչային համալիրում ներառվող հիմնական և լրացուցիչ բաղադրիչները բնութագրում է,

2) ճիշտ է պահպանում համակարգիչը և բաղադրիչները միացնելու, օգտագործելու և անջատելու տեխնիկական պայմանները,

3) օգտվում է համակարգչային օժանդակ տեխնիկական սարքերից,

4) ներկայացնում է օպերացիոն համակարգի պատուհանային կառուցվածքը,

5) ներկայացնում է կիրառվող հիմնական ծրագրերը,

6) բացում է առաջադրված թղթապանակը և ֆայլը,

7) օգտվում է պատուհանային մենյուի հիմնական հրամաններից,

8) ստեղծում է նոր թղթապանակ ու ֆայլ, պահպանում, բացում, փակում և տեղադրում է առաջադրված վայրում,

9) կատարում է փաստաթղթի տպագրում:

36.

ՈՒսումնառության արդյունք 2

Խմբագրել և ֆորմատավորել տեքստեր

37.

Կատարման չափանիշներ

1) հայերեն և օտար լեզվով տեքստ մուտքագրելու համար ծրագրերը պատրաստում է,

2) մուտքագրում է տեքստ, մեծատառ նշաններ, սիմվոլներ, թվանշաններ,

3) տեքստային ցուցիչը տեղաշարժելով կատարում է ուղղումներ, ջնջումներ, լրացումներ, փոփոխություններ,

4) մուտքագրված տեքստի պարզագույն ֆորմատավորման գործողությունները ճիշտ է կատարում,

5) կարողանում է տեքստին կից ներմուծել նկարներ, գրաֆիկներ, աղյուսակներ, անիմացիաներ:

38.

ՈՒսումնառության արդյունք 3

Պատրաստել և խմբագրել աղյուսակներ

39.

Կատարման չափանիշներ

1) աղյուսակներ կազմելու համակարգչային ծրագրերը և դրանց կիրառումը ներկայացնում է,

2) առաջադրված չափերով կազմում է աղյուսակ և մուտքագրում տվյալներ,

3) աղյուսակում կատարում է ուղղումներ, լրացումներ, փոփոխություններ,

4) աղյուսակի տվյալների մեջ ստեղծում է պարզ ֆունկցիոնալ կախվածություն:

40.

ՈՒսումնառության արդյունք 4

Կատարել գրաֆիկական խմբագրում և նկարազարդում

41.

Կատարման չափանիշներ

1) գծագրում է գրաֆիկական օբյեկտներ` օգտագործելով նաև Աութըշեյփս (Autoshapes) պատուհանի պատրաստի ձևերը,

2) գծագրում է կանոնավոր պատկերներ,

3) ֆորմատավորում է գրաֆիկական օբյեկտները` տեղափոխելով, պատճենելով, պտտելով և չափերը փոխելով,

4) խմբավորում է գրաֆիկական օբյեկտները,

5) գծագրում է տեքստային բլոկներ,

6) կատարում է գրաֆիկական օբյեկտների գունաերանգավորում:

42.

ՈՒսումնառության արդյունք 5

Համակարգչային ծրագրերով կազմակերպել ցուցադրություն

43.

Կատարման չափանիշներ

1) ցուցադրական ծրագրերը և դրանց պատուհանի կառուցվածքը ճիշտ է ներկայացնում,

2) մուտքագրում է տեքստ, թվային արժեքներ և պարզ գործողություններ,

3) ներբեռնում է նկարներ, տեսանյութեր, անիմացիաներ, տվյալներ` աղյուսակի, գրաֆիկի տեսքով,

4) կարողանում է առաջադրված թեմայով պատրաստել ավարտուն փաստաթուղթ ցուցադրության համար,

5) ցուցադրում է պատրաստված տեղեկատվական նյութը:

44.

ՈՒսումնառության արդյունք 6

Աշխատել համացանցում

45.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է «համացանց» հասկացությունը,

2) օգտագործում է ինտերնետային հիմնական ծրագրերը,

3) ներկայացնում է Հիսթրի (History), Ֆևըրիթս (Favorites), Սթոփ (Stop), Ռիֆրեշ (Refresh) հրամաների, Բեք (Back) և Ֆորվըրդ (Forward) կոճակների նշանակությունը,

4) փնտրում է առաջադրված տվյալները համացանցի տեղեկատվական բազաներում (որոնողական և բաց ցանցերից),

5) կարողանում է համացանցից ներբեռնել, պահպանել և օգտագործել տեղեկությունները,

6) գրանցվում է էլեկտրոնային փոստում, ինտերնետային ծրագրերում և այլ կայքերում,

օգտագործում է էլեկտրոնային փոստի հնարավորությունները, ուղարկում և ստանում ինֆորմացիա:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅՈՒՆ»

46.

Մոդուլի դասիչը

ԱՀ-Ձ-4-24-001

47.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել բիզնես գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գործնական հմտություններ: Դրանք ներառում են ինքնուրույն բիզնես կազմակերպելու և վարելու համար անհրաժեշտ գործողությունների իրականացման հմտություններ, որոնցում հաշվի է առնված ինչպես գործարար ոլորտին հատուկ սկզբունքները, այնպես էլ բիզնես գործունեությունը կարգավորող իրավական դաշտի առանձնահատկությունները:

48.

Մոդուլի տևողությունը

72 ժամ

49.

Մուտքային պահանջները

Այս մոդուլի 1 և 2 ուսումնառության արդյունքներն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն: Մյուս ուսումնառության արդյունքների ուսումնասիրությունը նպատակահարմար է իրականացնել որոշակի մասնագիտական մոդուլներ յուրացնելուց հետո, որպեսզի դրանց գործնական ձեռքբերումները օգտագործվեն համապատասխան ծրագրեր մշակելու համար:

50.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

51.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել հիմնավորված բիզնես-գաղափարի ձևավորման գործընթացը

52.

Կատարման չափանիշներ

1) բիզնես-գործունեության էությունը ճիշտ է մեկնաբանում,

2) բիզնես-գործունեության տեսլականը, նպատակը և ռազմավարությունը ճիշտ է սահմանում,

3) բիզնես-գործունեության համար նախընտրելի անձնային հատկանիշների կարևորությունը հիմնավորում է,

4) բիզնես-գործունեության համար սեփական հնարավորությունների գնահատումը ճիշտ է,

5) բիզնես-գաղափարի էությունը ճիշտ է մեկնաբանում,

6) բիզնես-գաղափարի ձևավորման գործընթացի բաղադրիչների իմաստը ճիշտ է մեկնաբանում,

7) ըստ իրավիճակների հիմնավորում է ձևավորված բիզնես-գաղափարները,

8) բիզնես-գաղափարի տարբերակի գնահատումը ճիշտ է:

53.

ՈՒսումնառության արդյունք 2

Ներկայացնել կազմակերպության ստեղծման և գրանցման կարգը, կառավարման գործընթացը

54.

Կատարման չափանիշներ

1) կազմակերպության կազմակերպական-իրավական ձևերի բնութագիրը ճիշտ է,

2) կազմակերպության աշխատանքը կարգավորող իրավական ակտերի պահանջների ընկալումը ճիշտ է,

3) կազմակերպության ստեղծման քայլերի հաջորդականությունը ճիշտ է մեկնաբանում,

4) կազմակերպության ստեղծման համար պահանջվող փաստաթղթերի ձևավորումը ճիշտ է,

5) կազմակերպության կառավարման անհրաժեշտությունը և խնդիրները ճիշտ է մեկնաբանում,

6) կառավարման ֆունկցիաների բնութագրերը ճիշտ է,

7) կառավարման ոճերի բնութագրերը ճիշտ է,

8) կառավարման ֆունկցիոնալ բաժինների ձևավորման մոտեցումները ճիշտ է,

9) աշխատատեղերի ձևավորման և պարտականությունների բաշխման մոտեցումները հիմնավոր է,

10) աշխատողների ընտրության կարգը հիմնավոր է,

11) կազմակերպության կառավարմանն առընչվող փաստաթղթերի ձևավորումը ամբողջական և հիմնավոր է,

12) կնքվելիք պայմանագրերի կազմը և բովանդակությունը իրավաբանորեն ճիշտ է,

13) կառավարման արդյունավետության գնահատման մոտեցումները հիմնավոր է:

55.

ՈՒսումնառության արդյունք 3

Կատարել շուկայի հետազոտման և գնահատման գործողություններ

56.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է մեկնաբանում «շուկա» հասկացությունը,

2) շուկայի հետազոտման անհրաժեշտությունը հիմնավորում է,

3) շուկայի հետազոտման հիմնական ուղղությունները բացահայտում է,

4) շուկայի հետազոտման գործընթացի փուլերը ճիշտ է բնութագրում,

5) ըստ փուլերի շուկայի հետազոտման մեթոդների ընտրությունը հիմնավոր է,

6) շուկայական պահանջարկի ծավալի բացահայտման մոտեցումները ճիշտ է,

7) շուկայի վրա ազդող գործոնների և գնորդի վարքագծի գնահատումը ճիշտ է,

8) շուկայական մրցակցության գնահատումը հիմնավոր է,

9) շուկայի հատվածավորումը իրատեսական է,

10) մարքեթինգի գաղափարների /4ՓԻ (4P) և 7ՓԻ (7P)/ նշանակությունը ճիշտ է բացահայտում,

11) մարքեթինգային ռազմավարության մշակման մոտեցումները հիմնավորված է:

57.

ՈՒսումնառության արդյունք 4

Բնութագրել կազմակերպության ռեսուրսները և գնահատել օգտագործման արդյունավետությունը

58.

Կատարման չափանիշներ

1) կազմակերպության ռեսուրսների կազմը և կառուցվածքը ճիշտ է բացահայտում,

2) կազմակերպության ռեսուրսների խմբերի միջև օպտիմալ հարաբերակցության ապահովման անհրաժեշտությունը հիմնավորում է,

3) նյութական ռեսուրսների խմբերի տնտեսագիտական բնութագրերը ճիշտ է,

4) աշխատանքային ռեսուրսների բնութագիրը և դրանց առնչվող ցուցանիշների մեկնաբանությունը ճիշտ է,

5) աշխատանքի տեխնիկական նորմավորման էությունը ճիշտ է բացատրում, նորմաների մեծության ձևավորման մեխանիզմը ճիշտ է ներկայացնում,

6) ֆինանսական ռեսուրսների հետ կապված հասկացությունների բացատրությունը ճիշտ է,

7) ֆինանսական ռեսուրսների համալրման աղբյուրների առանձնահատկությունները ճիշտ է մեկնաբանում,

8) ռեսուրսների պահանջվելիք մեծության հաշվարկման մոտեցումները հիմնավոր է,

9) հիմնական կապիտալի առանձին խմբերի օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է,

10) շրջանառու կապիտալի օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է,

11) աշխատանքային ռեսուրսների օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է,

12) ռեսուրսների օգտագործման վերաբերյալ պարզ վերլուծական գործողությունները և ըստ արդյունքների եզրահանգումները հիմնավոր է:

59.

ՈՒսումնառության արդյունք 5

Կատարել ծախսերի հաշվարկ, ձևավորել ապրանքի /ծառայության/ գինը

60.

Կատարման չափանիշներ

1) «ծախս» հասկացության բովանդակությունը ճիշտ է մեկնաբանում,

2) տարբերակում է ծախսերի խմբերը,

3) ծախսերը հիմնավորող փաստաթղթերի տեսակները և վավերապայմանները ճիշտ է ներկայացնում,

4) ծախսերի տարբեր խմբերի հաշվապահական ձևակերպումները ճիշտ է,

5) ապրանքների տարբեր տեսակների և ծառայությունների տարբեր խմբերի համար պահանջվող ծախսերի կազմը հիմնավոր է ներկայացնում,

6) ապրանքի կամ ծառայության ինքնարժեքի մեջ ներառվող ծախսերի հոդվածները ճիշտ է ներկայացնում,

7) ինքնարժեքի տարբեր հոդվածների մեծության հաշվարկման մեթոդաբանությունը ճիշտ է կիրառում,

8) հաշվում է ապրանքի կամ ծառայության միավորի ինքնարժեքը,

9) ինքնարժեքի իջեցման հնարավորությունները ճիշտ է գնահատում,

10) ինքնարժեք-շուկայական գին մարժայի տարբերության հիմնավորումը ճիշտ է,

11) անհատական գնից շուկայական գնի անցման տրամաբանությունը բացատրում է:

61.

ՈՒսումնառության արդյունք 6

Մշակել բիզնես պլան և գործողությունների ծրագիր

62.

Կատարման չափանիշներ

1) բիզնես գործունեության համար բիզնես պլանի անհրաժեշտությունը հիմնավորում է,

2) բիզնես պլանի բաժինների բովանդակության մեկնաբանությունները ճիշտ է,

3) բիզնես պլանի մշակման համար անհրաժեշտ ելակետային տվյալների կազմը և ձեռք բերման աղբյուրները ճիշտ է ներկայացնում,

4) ճիշտ է կատարում ՍՎՕԹ (SWOT) վերլուծություն,

5) ՍՎՕԹ (SWOT) վերլուծության արդյունքները կիրառում է բիզնես պլանը մշակելու գործընթացում,

6) բիզնես պլանով նախատեսվող միջոցառումները հիմնավորված է,

7) բիզնես պլանի կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը, ժամանակացույցը հիմնավոր է,

8) բիզնես պլանի կատարումն ապահովող ռեսուրսների մեծությունները ճիշտ է սահմանվել,

9) բիզնես պլանով նախատեսված միջոցառումների իրականացման ռիսկերը և դրանց հաղթահարման քայլերը հիմնավոր են:

63.

ՈՒսումնառության արդյունք 6

Հաշվել հարկեր, տուրքեր, կազմել ֆինանսական հաշվետվություններ

64.

Կատարման չափանիշներ

1) հարկային օրենսդրության հիմնական դրույթները ճիշտ է մեկնաբանում,

2) հարկային օրենսդրության հիմնական հասկացությունները ճիշտ է բացատրում,

3) հարկերի և տուրքերի մեծությունը հաշվելու համար կիրառվող ելակետային ցուցանիշների հաշվարկը ճիշտ է կատարում,

4) հարկերի և տուրքերի մեծությունը ճիշտ է հաշվարկում,

5) հարկերի վճարման ժամկետների գնահատումը համապատասխանում է օրենսդրության պահանջներին,

6) ֆինանսական հաշվետվությունների կազմը ճիշտ է ներկայացնում,

7) անհրաժեշտ ֆինանսական հաշվետվությունները ճիշտ է լրացնում,

8) ստուգումների իրականացման իրավական ակտերի պահանջները ճիշտ է բացատրում,

9) ստուգումների հետ կապված տնտեսվարողի իրավունքներն ու պարտականությունները ճիշտ է ներկայացնում:

 

Աղյուսակ 2

 

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0723.03.4 «Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0723.03.02.4 «Դերձակ» որակավորման հիմնական կրթական ծրագրի ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողությունների մոդուլներ

 

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ»

1.

Մոդուլի դասիչը

ԿԱՏԴ-4-24-001

2.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել հագուստի նյութերի, հագուստի ձևման և պատրաստման վերաբերյալ անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ, ինչպես նաև գծագրերի ձևավորման կարողություններ:

3.

Մոդուլի տևողությունը

54 ժամ

4.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԱՀ-ԱԱՕ-4-24-001 «Անվտանգություն և առաջին օգնություն» մոդուլը:

5.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

6.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել դերձակի զբաղմունքի նկարագիրը, անհատական և մեքենայական արտադրամասում աշխատանքի կազմակերպման առանձնահատկությունները

7.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում դերձակի զբաղմունքի նկարագիրը,

2) կահավորում է աշխատատեղն այնպես, որ օգտագործվող պարագաները չխանգարեն աշխատանքային գործընթացին,

3) տարբերակում է կարի արտադրամասի նորագույն սարքավորումները` ըստ տեսակների:

8.

ՈՒսումնառության արդյունք 2

Ներկայացնել կարի արտադրությունում կիրառվող գործվածքների, լրացուցիչ նյութերի և ֆուրնիտուրայի հատկությունները, դրանց կիրառման բնագավառները

9.

Կատարման չափանիշներ

1) տարբերակում է քիմիական, արհեստական, բնական մանրաթելերից պատրաստված գործվածքները,

2) ճիշտ է ներկայացնում գործվածքների համեմատական բնութագրերը,

3) ներկայացնում է լրացուցիչ նյութերի, ֆուրնիտուրայի օգտագործման բնագավառներն ու սկզբունքները,

4) մոդելին համապատասխան ընտրում է գործվածքը` հաշվի առնելով նորաձևության պահանջը,

5) մոդելին համապատասխան ընտրում է օժանդակ նյութերը և ֆուրնիտուրան:

 10.

ՈՒսումնառության արդյունք 3

Ներկայացնել մարդու մարմնի չափային հատկանիշները, կատարել մարդու մարմնի չափում

 11.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է օգտվում մարմնակազմության չափումների տիպային աղյուսակից,

2) ըստ նմուշի կատարում է մարդու մարմնի չափումները,

3) ճիշտ է կատարում համապատասխան հաշվարկները:

 12.

ՈՒսումնառության արդյունք 4

Կիրառել գծագրական գործիքների օգտագործման սկզբունքները, գծագրի կատարման կանոնները

 13.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է հագուստի ստեղծման և զարգացման պատմությունը,

2) ներկայացնում է գծագրական գործիքները, դրանց կիրառման առանձնահատկությունները,

3) ներկայացնում է մասնագրերի կառուցման և լրացման սկզբունքները,

4) բաժանում է հատվածը, անկյունը, շրջանագիծը հավասար մասերի,

5) կառուցում է կորաքանոնային կորեր և դրանք կիրառում է հագուստի ձևաթղթերի կառուցման գործընթացում,

6) կարողանում է ճիշտ օգտագործել թղթի չափերը, ընտրել մաշտաբը:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՁԵՌՔԻ ԵՎ ՄԵՔԵՆԱՅԻ ԿԱՐԱՏԵՍԱԿՆԵՐ»

 14.

Մոդուլի դասիչը

ԿԱՏԴ-4-24-002

 15.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել հագուստի արտադրությունում կիրառվող ձեռքի և մեքենայի կարատեսակներ կատարելու կարողություններ:

 16.

Մոդուլի տևողությունը

54 ժամ

 17.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԿԱՏԴ-4-24-001 «Մասնագիտության հիմունքներ» մոդուլը:

18.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

 19.

ՈՒսումնառության արդյունք 1

Կատարել ձեռքի կարատեսակներ

20.

Կատարման չափանիշներ

1) մասնիկներին համապատասխան ընտրում է կարատեսակը և գործվածքը,

2) պահպանում է կարաբաժինները,

3) կատարում է ժամանակավոր և հիմնական նշանակության ձեռքի կարատեսակները,

4) պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները:

 21.

ՈՒսումնառության արդյունք 2

Կատարել մեքենայի կարատեսակներ

 22.

Կատարման չափանիշներ

1) կարատեսակին համապատասխան ճիշտ է ընտրում կարի մեքենան,

2) ճիշտ է լիցքավորում կարի մեքենան,

3) ընտրում է կարերը և ասեղները` ըստ նշանակության և տեղամասերի,

4) կատարում է մեքենայական կարատեսակները,

5) պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԱՆՐ ՄԱՍՆԻԿՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ»

23.

Մոդուլի դասիչը

ԿԱՏԴ-4-24-003

24.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել զանգվածային և անհատական արտադրության մեջ կիրառվող մանր մասնիկների մշակման կարողություններ:

25.

Մոդուլի տևողությունը

54 ժամ

26.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԿԱՏԴ-4-24-002 «Ձեռքի և մեքենայի կարատեսակներ» մոդուլը:

 27.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

28.

ՈՒսումնառության արդյունք 1

Հաշվարկել մանր մասնիկների նյութածախսը

29.

Կատարման չափանիշներ

1) ձևում է մանր մասնիկները` ըստ տրված ձևանմուշի,

2) տեղադրում է մանր մասնիկները գործվածքի վրա,

3) հաշվում է մանր մասնիկների համար անհրաժեշտ նյութի ծախսը,

4) խնայողաբար է օգտագործում ձևվածքի թափոնները:

30.

ՈՒսումնառության արդյունք 2

Տեղադրել շղթան

 31.

Կատարման չափանիշներ

1) տեղադրում է տարբեր տեսակի շղթաները` հագուստի տարբեր տեղամասերում,

2) շղթան տեղադրելու համար անհրաժեշտ մասնիկների պատրաստման հերթականությունը կատարում է տեխնոլոգիական պահանջներին համապատասխան,

3) ճիշտ է ենթարկում ջերմախոնավային մշակման:

32.

ՈՒսումնառության արդյունք 3

Մշակել մանր մասնիկները

33.

Կատարման չափանիշներ

1) մշակում է բազկակալներ, ուսադիրներ, կափարիչներ, գոտիներ,

2) ճիշտ է մշակում գոտու կամրջակները` շրջակտորները և փոթածալերը, ըստ տրված տիպային նմուշի,

3) ճիշտ է ենթարկում վերջնական ջերմախոնավային մշակման,

4) պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները:

34.

ՈՒսումնառության արդյունք 4

Ձևել և մշակել օձիքը

35.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ձևում օձիքը` ըստ տրված ձևանմուշի,

2) ճիշտ է մշակում սոսնձային միջադրվածքով օձիքը,

3) ճիշտ է մշակում սոսնձային միջնադիրը,

4) միացնում է օձիքը վզափորվածքին,

5) ճիշտ է կատարում օձիքի մշակման տեխնոլոգիական հաջորդականությունը,

6) կատարում է ջերմախոնավային մշակում` պահպանելով տեխնոլոգիական պահանջները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԳՐՊԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ»

36.

Մոդուլի դասիչը

ԿԱՏԴ-4-24-004

37.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել մասսայական և անհատական արտադրությունում կիրառվող գրպանների մշակման հմտություններ:

38.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

39.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԿԱՏԴ-4-24-003 «Մանր մասնիկների մշակում» մոդուլը:

40.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

 41.

ՈՒսումնառության արդյունք 1

Ընտրել գրպանի չափերը, կատարել գործվածքի ծախսի հաշվարկ և ձևել գրպանի մասնիկները

42.

Կատարման չափանիշներ

1) ընտրում է գործվածքի հենքի թելի ուղղությունը,

2) տեղադրում է գրպանի ձևաթուղթը գործվածքի վրա` պահպանելով հենքի թելի ուղղությունը,

3) կատարում է գործվածքի ծախսի հաշվարկը,

4) գրպանի մասնիկները ձևում է ըստ տրված տիպային նմուշի,

5) գործվածքն օգտագործում է խնայողաբար,

6) ճիշտ է հաշվարկում միջձևաթղթային թափվածքի մեծությունը:

43.

ՈՒսումնառության արդյունք 2

Մշակել գրպանների տարբեր տիպեր` հենքային դետալների կտրվածքներին և չրթվածքներին համապատասխան

44.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է մշակում տարբեր տեսակի գրպաններ,

2) պահպանում է կարման տեխնոլոգիական պարամետրերը,

3) պահպանում է 1սմ կարաշարքում կարակութերի թիվը,

4) պահպանում է կարաշարքի հեռավորությունը եզրից,

5) պահպանում է ասեղի և թելի համապատասխանությունը գործվածքի հաստությանը:

45.

ՈՒսումնառության արդյունք 3

Վերջնամշակել գրպանը

46.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ընտրում կարատեսակները,

2) ճիշտ հերթականությամբ է հավաքում գրպանի մասնիկները,

3) պահպանում է կարման տեխնոլոգիական պահանջները,

4) ճիշտ է կատարում մասնիկների ջերմախոնավային մշակումը,

5) պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները:

ՄՈԴՈՒԼԻԱՆՎԱՆՈՒՄԸ«ՏԱԲԱՏԻ ԿԱՐՈՒՄ ԵՎ ՎԵՐՋՆԱՄՇԱԿՈՒՄ»

47.

Մոդուլի դասիչը

ԿԱՏԴ-4-24-005

48.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել անհատական պատվերի հիման վրա տաբատ նախագծելու, ձևաթղթերը պատրաստելու, ձևելու, կարելու կարողություններ` պահպանելով մեքենայական արտադրամասում տաբատ կարելու բոլոր գործընթացների հաջորդականությունը:

49.

Մոդուլի տևողությունը

54 ժամ

50.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԿԱՏԴ-4-24-004 «Գրպանների մշակում» մոդուլը:

 51.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

52.

ՈՒսումնառության արդյունք 1

Ընտրել տաբատի գործվածքը, կատարել էսքիզ, վերցնել չափսերը, կատարել համապատասխան հաշվարկներ

53.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ընտրում տաբատ կարելու համար անհրաժեշտ գործվածքը` համաձայնեցնելով պատվիրատուի հետ,

2) կատարում է էսքիզն` ըստ մոդելի,

3) վերցնում է պատվիրատուի չափսերը,

4) ճիշտ է կատարում համապատասխան հաշվարկները:

54.

ՈՒսումնառության արդյունք 2

Ձևել գործվածքն ըստ մոդելի` հաշվի առնելով չափահասակային տվյալները

55.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է կատարում տաբատի հիմքի գծագիրը,

2) գծում է հիմքի գծագիրը,

3) պատրաստում է տաբատի ձևաթղթերը` ըստ պատվիրատուի էսքիզի,

4) նախապատրաստում է գործվածքը ձևման,

5) ձևաթղթերը ճիշտ է տեղադրում գործվածքի վրա:

56.

ՈՒսումնառության արդյունք 3

Ձևել և մշակել մասնիկները

57.

Կատարման չափանիշներ

1) մասնիկները ձևում է խնամքով` կավճագծմանը համապատասխան,

2) ճիշտ է լրակազմավորում մասնիկները,

3) մշակում է բոլոր մասնիկները` ըստ մոդելի,

4) տաբատի պատրաստման հերթականությունն իրականացնում է տեխնոլոգիական պահանջներին համապատասխան,

5) ճիշտ է կատարում տաբատի հավաքումը:

58.

ՈՒսումնառության արդյունք 4

Նախապատրաստել չափափորձի և կատարել չափափորձ

59.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է կատարում բոլոր ձեռքի կարերը,

2) չափափորձի ընթացքում արտադրանքը հստակ նստեցնում է պատվիրատուի մարմնի վրա:

60.

ՈՒսումնառության արդյունք 5

Արտադրանքը բերել վերջնական տեսքի

 61.

Կատարման չափանիշներ

1) վերացնում է չափափորձի ընթացքում նկատված թերությունները,

2) ճիշտ է ընտրում մեքենայական կարատեսակները,

3) տաբատի պատրաստման գործընթացում պահպանում է տեխնոլոգիական պահանջները,

4) կատարում է վերջնական հարդարման աշխատանքներ,

5) ճիշտ է ենթարկում վերջնական ջերմախոնավային մշակման:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՎԵՐՆԱՇԱՊԻԿԻ ԿԱՐՈՒՄ ԵՎ ՎԵՐՋՆԱՄՇԱԿՈՒՄ»

62.

Մոդուլի դասիչը

ԿԱՏԴ-4-24-006

63.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել անհատական պատվերի հիման վրա վերնաշապիկ նախագծելու, ձևաթղթերը պատրաստելու, ձևելու, կարելու կարողություններ` պահպանելով մեքենայական արտադրամասում վերնաշապիկ կարելու բոլոր գործընթացների հաջորդականությունը:

64.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

65.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԿԱՏԴ-4-24-004 «Գրպանների մշակում» մոդուլը:

66.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

67.

ՈՒսումնառության արդյունք 1

Վերցնել պատվիրատուի չափսերը, ստուգել գործվածքի որակը, կատարել համապատասխան հաշվարկներ և վերնաշապիկի էսքիզը

68.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ձևակերպում պատվերը,

2) ճիշտ է վերցնում չափսերը,

3) կատարում է էքիզը:

69.

ՈՒսումնառության արդյունք 2

Ձևել գործվածքը` ըստ մոդելի

70.

Կատարման չափանիշներ

1) կատարում է վերնաշապիկի հիմքի գծագիրը,

2) գծում է հիմքի գծագիրը` ըստ պատվիրատուի հետ համաձայնեցրած էսքիզի,

3) պատրաստում է վերնաշապիկի ձևաթղթերը,

4) ձևաթղթերը ճիշտ է տեղադրում գործվածքի վրա` պահպանելով հենքի թելի ուղղությունը,

5) ճիշտ է ձևում մասնիկները:

 71.

ՈՒսումնառության արդյունք 3

Միացնել մշակված մասնիկները

 72.

Կատարման չափանիշներ

1) ձևված մասնիկները միացնում է ըստ մոդելի,

2) չափափորձի ընթացքում վերացնում է թերությունները:

73.

ՈՒսումնառության արդյունք 4

Արտադրանքը բերել վերջնական տեսքի

74.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է կատարում մեքենայական կարերը` պահպանելով տեխնոլոգիական պահանջները,

2) ճիշտ է ձևավորում կոճկման տեղամասը և փեշը,

3) տեղադրում է վերնաշապիկի թևը և օձիքը,

4) վերնաշապիկը մաքրում է թելերից և վերջնական հարդարում է,

5) վերնաշապիկի պատրաստման հերթականությունն իրականացնում է տեխնոլոգիական պահանջներին համապատասխան,

6) վերնաշապիկը ենթարկում է վերջնական ջերմախոնավային մշակման,

7) պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԿԻՍԱՇՐՋԱԶԳԵՍՏԻ ԿԱՐՈՒՄ ԵՎ ՎԵՐՋՆԱՄՇԱԿՈՒՄ»

75.

Մոդուլի դասիչը

ԿԱՏԴ-3-24-007

76.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել անհատական պատվերի հիման վրա կիսաշրջազգեստ նախագծելու, ձևաթղթերը պատրաստելու, ձևելու, կարելու կարողություններ` պահպանելով մեքենայական արտադրամասում կիսաշրջազգեստ կարելու բոլոր գործընթացների հաջորդականությունը:

 77.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

78.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԿԱՏԴ-4-24-004 «Գրպանների մշակում» մոդուլը:

79.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

80.

ՈՒսումնառության արդյունք 1

Ձևակերպել պատվերը, ստուգել գործվածքի որակը, վերցնել չափսերը և կատարել համապատասխան հաշվարկներ

81.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ձևակերպում պատվերը,

2) ճիշտ է վերցնում չափսերը,

3) կատարում է գործվածքի ծախսի հաշվարկ:

82.

ՈՒսումնառության արդյունք 2

Ձևել գործվածքը և մշակել մասնիկները

83.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է կատարում կիսաշրջազգեստի հիմքի գծագիրը,

2) գծում է հիմքի գծագիրը` ըստ պատվիրատուի հետ համաձայնեցրած էսքիզի,

3) պատրաստում է կիսաշրջազգեստի ձևաթղթերը,

4) ձևաթղթերը ճիշտ է տեղադրում գործվածքի վրա` ըստ մոդելի,

5) ճիշտ է ձևում մասնիկները:

84.

ՈՒսումնառության արդյունք 3

Նախապատրաստել աստառը

85.

Կատարման չափանիշներ

1) ընտրում է աստառի գործվածքը` մոդելին համապատասխան,

2) պատրաստում է աստառի ձևաթղթերը,

3) ձևում է աստառը` ըստ մոդելի,

4) նախապատրաստում է աստառը չափափորձի:

86.

ՈՒսումնառության արդյունք 4

Վերջնամշակել կիսաշրջազգեստը

87.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է հավաքում ձևած մասնիկները,

2) չափափորձման ժամանակ վերացնում է թերությունները,

3) ճիշտ է տեղադրում շղթան,

4) ճիշտ է տեղադրում աստառը և գոտին,

5) մշակում է կիսաշրջազգեստի փեշը,

6) կիսաշրջազգեստը մաքրում է թելերից և վերջնական հարդարում է,

7) ենթարկում է վերջնական ջերմախոնավային մշակման,

8) կիսաշրջազգեստի պատրաստման հերթականությունն իրականացնում է տեխնոլոգիական պահանջներին համապատասխան,

9) պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՇՐՋԱԶԳԵՍՏԻ ԿԱՐՈՒՄ ԵՎ ՎԵՐՋՆԱՄՇԱԿՈՒՄ»

88.

Մոդուլի դասիչը

ԿԱՏԴ-4-24-008

89.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել անհատական պատվերի հիման վրա շրջազգեստ նախագծելու, ձևաթղթերը պատրաստելու, ձևելու, կարելու կարողություններ` պահպանելով մեքենայական արտադրամասում շրջազգեստ կարելու բոլոր գործընթացների հաջորդականությունը:

90.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

91.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԿԱՏԴ-4-24-006 «վերնաշապիկի կարում և վերջնամշակում» մոդուլը:

92.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

93.

ՈՒսումնառության արդյունք 1

Ստուգել գործվածքի որակը, կատարել էսքիզ, վերցնել չափսերը, կատարել համապատասխան հաշվարկներ

94.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ձևակերպում պատվերը,

2) ճիշտ է կատարում էսքիզը,

3) ճիշտ է տեղադրում չափսերը:

95.

ՈՒսումնառության արդյունք 2

Ձևել գործվածքը` հաշվի առնելով չափահասակային տվյալները

96.

Կատարման չափանիշներ

6) ճիշտ է կատարում շրջազգեստի հիմքի գծագիրը,

7) գծում է հիմքի գծագիրը` ըստ պատվիրատուի հետ համաձայնեցրած էսքիզի,

8) պատրաստում է շրջազգեստի ձևաթղթերը,

9) ձևաթղթերը ճիշտ է տեղադրում գործվածքի վրա` պահպանելով հենքի թելի ուղղությունը,

1) ճիշտ է ձևում մասնիկները:

97.

ՈՒսումնառության արդյունք 3

Նախապատրաստել աստառը

98.

Կատարման չափանիշներ

5) ընտրում է աստառի գործվածքը` մոդելին համապատասխան,

6) պատրաստում է աստառի ձևաթղթերը,

7) ձևում է աստառը` ըստ մոդելի,

1) նախապատրաստում է աստառը չափափորձի:

99.

ՈՒսումնառության արդյունք 4

Մշակել մանր մասնիկները և միացնել արտադրանքին

100.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է մշակում մանր մասնիկները,

2) ճիշտ է հավաքում մշակված մասնիկները` պահպանելով հավաքման հաջորդականության տեխնոլոգիական պահանջները,

3) արտադրանքը նախապատրաստում է չափափորձի,

4) պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները;

101.

ՈՒսումնառության արդյունք 5

Վերջնամշակել արտադրանքը

102.

Կատարման չափանիշներ

1) չափափորձման ժամանակ վերացնում է թերությունները,

2) ճիշտ է կատարում միացման մեքենայական կարերը` պահպանելով տեխնոլոգիական պահանջները,

3) ճիշտ է տեղադրում օձիքը և թևը,

4) մշակում է շրջազգեստի փեշը և կոճկման տեղամասը,

5) ենթարկում է վերջնական ջերմախոնավային մշակման,

6) շրջազգեստի պատրաստման հերթականությունն իրականացնում է տեխնոլոգիական պահանջներին համապատասխան,

7) պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԲԱՃԿՈՆԻ ԿԱՐՈՒՄ ԵՎ ՎԵՐՋՆԱՄՇԱԿՈՒՄ»

103.

Մոդուլի դասիչը

ԿԱՏԴ-4-24-009

104.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել անհատական պատվերի հիման վրա բաճկոնի նախագծելու, ձևաթղթերը պատրաստելու, ձևելու, կարելու կարողություններ` պահպանելով մեքենայական արտադրամասում բաճկոն կարելու բոլոր գործընթացների հաջորդականությունը:

105.

Մոդուլի տևողությունը

144 ժամ

106.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԿԱՏԴ-4-24-004 «Գրպանների մշակում» մոդուլը:

107.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

108.

ՈՒսումնառության արդյունք 1

Ստուգել հիմնական գործվածքի, աստառացուի և միջադրվածքային գործվածքի որակը և համապատասխանությունը

109.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ձևակերպում պատվերը,

2) ճիշտ է վերցնում չափսերը,

3) կատարում է էքիզը:

110.

ՈՒսումնառության արդյունք 2

Ձևել գործվածքը` հաշվի առնելով չափսահասակային տվյալները

111.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է կատարում բաճկոնի հիմքի գծագիրը,

2) գծում է երեսացուի գծագիրը` ըստ պատվիրատուի հետ համաձայնեցրած էսքիզի,

3) պատրաստում է երեսացուի ձևաթղթերը,

4) պատրաստում է աստառացուի ձևաթղթերը,

5) երեսացուի և աստառացուի ձևաթղթերը տեղադրում է համապատասխան գործվածքների վրա` պահպանելով հենքի թելի ուղղությունը,

6) ճիշտ է ձևում մասնիկները:

112.

ՈՒսումնառության արդյունք 3

Տեղադրել միջադրվածքը

113.

Կատարման չափանիշներ

1) ընտրում է սոսնձային միջադրվածքը` ըստ երեսացուի,

2) ընտրում է միջադրվածքի սարքավորումն ու աշխատակարգը,

3) տեղադրում է սոսնձային միջադրվածքը առաջամասին և լանջատակին (կրկնորդում),

4) տեղադրում է սոսնձային միջադրվածքը մանր մասնիկներին:

114.

ՈՒսումնառության արդյունք 4

Մշակել բաճկոնի մանր մասնիկները

115.

Կատարման չափանիշներ

1) մշակում է առաջամասի սեղմոնները և ձևավորում դրանք,

2) մշակում է գրպանի տեսակը` ըստ մոդելի,

3) մշակում է օձիքը,

4) մշակում է թիկունքի միջին գիծը` շլիցայի առկայության պարագայում,

5) միացնում է թևի կիսամասերը,

6) պատրաստման հերթականությունն իրականացնում է ըստ տեխնոլոգիական պահանջների:

116.

ՈՒսումնառության արդյունք 5

Միացնել մշակված մասնիկները

117.

Կատարման չափանիշներ

1) միացնում է առաջամասը թիկունքի ուսի և կողմնային եզրերով,

2) կատարում է առաջին չափափորձը,

3) ընտրում է մեքենասարքերը,

4) միացնում է օձիքը,

5) միացնում է լանջատակը,

6) ձևավորում է կոճկման տեղամասը և փեշը,

7) միացնում է թևը` թևատեղի փորվածքին,

8) կատարում է մեքենայական կարերը,

9) պատրաստման հերթականությունն իրականացնում է ըստ տեխնոլոգիական պահանջների:

118.

ՈՒսումնառության արդյունք 6

Մշակել և միացնել աստառը, կատարել հարդարման աշխատանքներ

119.

Կատարման չափանիշներ

1) միացնում է աստառի առանձին մասնիկները,

2) տեղադրում է ուսային ներդիրները (բարձիկ),

3) միացնում է աստառը արտադրանքին,

4) ըստ նշվածքների մշակում է լանջի օղակները,

5) կատարում է ջերմախոնավային մշակում,

6) կարում է կոճակները` ըստ օղակների,

7) ենթարկում է վերջնական ջերմախոնավային մշակման,

8) պատրաստման հերթականությունն իրականացնում է տեխնոլոգիական պահանջներին համապատասխան,

9) պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՄԱՆԿԱԿԱՆ ՇՐՋԱԶԳԵՍՏԻ ԿԱՐՈՒՄ ԵՎ ՎԵՐՋՆԱՄՇԱԿՈՒՄ»

120.

Մոդուլի դասիչը

ԿԱՏԴ-4-24-010

121.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել անհատական պատվերի հիման վրա մանկական շրջազգեստ նախագծելու, ձևաթղթերը ստանալու, ձևելու, կարելու կարողություններ` պահպանելով մեքենայական արտադրամասում մանկական շրջազգեստ կարելու բոլոր գործընթացների հաջորդականությունը:

122.

Մոդուլի տևողությունը

24 ժամ

123.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԿԱՏԴ-4-24-004 «Գրպանների մշակում» մոդուլը:

124.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

125.

ՈՒսումնառության արդյունք 1

Ստուգել գործվածքի որակը, կատարել էսքիզ, վերցնել չափսերը, կատարել համապատասխան հաշվարկներ

126.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ձևակերպում պատվերը,

2) ճիշտ է կատարում էսքիզը,

3) ճիշտ է տեղադրում չափսերը:

127.

ՈՒսումնառության արդյունք 2

Ձևել գործվածքը` հաշվի առնելով չափահասակային տվյալները

128.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է կատարում մանկական շրջազգեստի հիմքի գծագիրը,

2) գծում է հիմքի գծագիրը` ըստ պատվիրատուի հետ համաձայնեցրած էսքիզի,

3) պատրաստում է շրջազգեստի ձևաթղթերը,

4) ձևաթղթերը ճիշտ է տեղադրում գործվածքի վրա` ըստ մոդելի,

5) ճիշտ է ձևում մասնիկները:

129.

ՈՒսումնառության արդյունք 3

Մշակել մանր մասնիկները և միացնել արտադրանքին

130.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է մշակում մանր մասնիկները,

2) ճիշտ է հավաքում մշակված մասնիկները` պահպանելով հավաքման հաջորդականության տեխնոլոգիական պահանջները,

3) արտադրանքը նախապատրաստում է չափափորձի,

4) պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները;

131.

ՈՒսումնառության արդյունք 4

Վերջնամշակել արտադրանքը

132.

Կատարման չափանիշներ

1) չափափորձման ժամանակ վերացնում է թերությունները,

2) ճիշտ է կատարում միացման մեքենայական կարերը` պահպանելով տեխնոլոգիական պահանջները,

3) ճիշտ է տեղադրում օձիքը և թևը,

4) մշակում է մանկական շրջազգեստի փեշը և կոճկման տեղամասը,

5) ենթարկում է վերջնական ջերմախոնավային մշակման,

6) պատրաստման հերթականությունն իրականացնում է տեխնոլոգիական պահանջներին համապատասխան,

7) պահպանում է աշխատանքի անվտանգության կանոնները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱԳՈՒՍՏԻ ՆՈՐՈԳՄԱՆ, ՎԵՐԱՁԵՎՄԱՆ ԵՎ ԱՐԱՏՆԵՐԻ ՇՏԿՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

133.

Մոդուլի դասիչը

ԿԱՏԴ-4-24-011

134.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել հագուստի նորոգման, վերաձևման և արատների շտկման կարողություններ:

135.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

136.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԿԱՏԴ-4-24-005 «Տաբատի կարում և վերջնամշակում», ԿԱՏԴ-4-24-007 «Կիսաշրջազգեստի կարում և վերջնամշակում», ԿԱՏԴ-4-24-008 «Շրջազգեստի կարում և վերջնամշակում», ԿԱՏԴ-4-24-009 «Բաճկոնի կարում և վերջնամշակում», ԿԱՏԴ-4-24-010 «Մանկական շրջազգեստի կարում և վերջնամշակում» մոդուլները:

137.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

138.

ՈՒսումնառության արդյունք 1

Նորոգել հագուստը

139.

Կատարման չափանիշներ

1) ընդունում է պատվերը,

2) գնահատում է նորոգման բարդության աստիճանը,

3) նորոգում է պատվերւը,

4) վերջնամշակում է պատվերը:

140.

ՈՒսումնառության արդյունք 2

Վերաձևել հագուստը

141.

Կատարման չափանիշներ

1) ընդունում է պատվերը,

2) գնահատում է վերաձևման բարդության աստիճանը,

3) վերաձևում է պատվերւը,

4) վերջնամշակում է պատվերը:

142.

ՈՒսումնառության արդյունք 3

Վերացնել արատները

143.

Կատարման չափանիշներ

1) ընդունում է պատվերը,

2) ընտրում է արատների վերացման ձևը և մշակման հաջորդականությունը,

3) ընտրում է արատները վերացնելու համար անհրաժեշտ սարքավորումները և գործիքները,

4) վերջնամշակում է պատվերը` պահպանելով աշխատանքի անվտանգության կանոնները:

 

Աղյուսակ 3

 

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0723.03.4 «Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 0723.03.02.4 «Դերձակ» որակավորման օրինակելի ուսումնական պլան

 

N Առարկայախմբեր, առարկաներ և մոդուլներ Շաբաթների թիվը Ուսանողի առավելագույն բեռնվածությունը, ժամ Պարտադիր լսարանային պարապմունքներ, ժամ ՈՒսուցման երաշխավորվող տարին

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ, ՍՈՑԻԱԼ- ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ

ԲՆԱԳԻՏԱԿԱՆ

       
1. Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ   108 72 1
2. Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ   27 18 1
3. Իրավունքի հիմունքներ   54 36 1
4. Պատմություն   54 36 1
5. Օտար լեզու   90 60 1
6. Ֆիզկուլտուրա   93 62 1
7. Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ   54 36 1
8. Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր   42 28 1
ԸՆԴԱՄԵՆԸ   522 348  

ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

       
1. Հաղորդակցություն   54 36 1
2. Անվտանգություն և առաջին օգնություն   54 36 1
3. Համակարգչային օպերատորություն   54 36 1
4. Ձեռներեցություն   108 72 1
ԸՆԴԱՄԵՆԸ   270 180  

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

       
1. Մասնագիտության հիմունքներ   81 54 1
2. Ձեռքի և մեքենայի կարատեսակներ   81 54 1
3. Մանր մասնիկների մշակում   81 54 1
4. Գրպանների մշակում   54 36 1
ԸՆԴԱՄԵՆԸ   297 198  

ՀԱՏՈՒԿ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

       
1. Տաբատի կարում և վերջնամշակում   81 54 1
2. Վերնաշապիկի կարում և վերջնամշակում   54 36 1
3. Կիսաշրջազգեստի կարում և վերջնամշակում   54 36 1
4. Շրջազգեստի կարում և վերջնամշակում   54 36 1
5. Բաճկոնի կարում և վերջնամշակում   216 144 1
6. Մանկական շրջազգեստի կարում և վերջնամշակում   36 24 1
7. Հագուստի նորոգման, վերաձևման և արատների շտկման հմտություններ   54 36 1
ԸՆԴԱՄԵՆԸ   549 366  
ԸՆՏՐՈՎԻ   27 18 1
ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆԺԱՄԵՐ   9 6 1
ԸՆԴԱՄԵՆԸ 31 1674 1116  
ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ   100    
ՊՐԱԿՏԻԿԱ 7      

ՄԻՋԱՆԿՅԱԼ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ

2      

ՊԵՏԱԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ

1      
ԸՆԴԱՄԵՆԸ 41      

 

Պաշտոնական հրապարակման օրը` 17 մարտի 2025 թվական:

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
14.02.2025
N 22-Ն
Հրաման