04.02.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
7 մայիսի 2024 թվականի N 42-Ն
i
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ԵՎ 12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`
Հրամայում եմ
1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ դասարանի «Հայաստանի աշխարհագրություն» և 12-րդ դասարանի «Աշխարհագրություն» առարկաների ծրագրերը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 03.02.2025 թիվ 13-Ն հրաման)
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(վերնագիրը փոփ. 03.02.2025 թիվ 13-Ն հրաման)
Նախարար` Ժ. Անդրեասյան
5/7/2024
Հավելված
ՀՀ կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարի
2024 թվականի մայիսի 7-ի
N 42-Ն հրամանի
Հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ դասարանի «Հայաստանի
աշխարհագրություն» և 12-րդ դասարանի «Աշխարհագրություն»
առարկաների ծրագրեր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ
9-րդ դասարան
._____________________________________________________________________.
| Թեմա 1. |
|_____________________________________________________________________|
|ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ |
|_____________________________________________________________________|
| Նպատակ |
|_____________________________________________________________________|
|1. Ձեռք բերել գիտելիքներ Հայկական լեռնաշխարհի (ՀԼ) աշխարհագրական |
|դիրքի, բնական պայմանների ու ռեսուրսների, բնության բաղադրիչների |
|ներքին տարածքային տարբերությունների վերաբերյալ: |
|_____________________________________________________________________|
| Վերջնարդյունքներ |
|_____________________________________________________________________|
|2. Բնորոշել Հայկական լեռնաշխարհի ֆիզիկաաշխարհագրական հիմնական |
|օբյեկտների, երևույթների ու գործընթացների ձևավորման և տեղաբաշխման |
|առանձնահատկությունները: |
|3. Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա` |
|1. Բացատրել «Հայաստան» հասկացության 3 իմաստները: |
|2. Ներկայացնել Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքի առանձնահատ- |
|կությունները մեզո (միջին) մակարդակում: |
|1) Բացատրել Հայկական լեռնաշխարհի բնական պայմանների առանձնահատկու- |
|թյունները: |
|2) Նկարագրել Հայկական լեռնաշխարհի երկրաբանական կառուցվածքը: |
|3) Ներկայացնել Հայկական լեռնաշխարհի հիմնական օգտակար հանածոները: |
|4) Դասակարգել Հայկական լեռնաշխարհի մակերևույթի հիմնական ձևերը: |
|5) Քարտեզի վրա ցույց տալ լեռնագրական գլխավոր միավորները: |
|6) Բացատրել սեյսմիկության և հրաբխականության պատճառը: |
|7) Բացատրել Հայկական լեռնաշխարհի կլիմաստեղծ գործոնները: |
|8) Բնութագրել և քարտեզի վրա ցույց տալ Հայկական լեռնաշխարհի խոշոր |
|գետերը և լճերը: |
|9) Բացատրել հողերի, բուսականության և կենդանական աշխարհի ձևավորման |
|ու տարածման առանձնահատկությունները: |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
| Բովանդակություն |
|_____________________________________________________________________|
|1. Ներածություն |
|2. Հայաստանն աշխարհի քարտեզում: Սահմանները: Աշխարհագրական դիրքը |
|3. Հայկական լեռնաշխարհի երկրաբանական առանձնահատկությունները: |
|Մակերևույթի հիմնական ձևերը |
|4. Կլիման |
|5. Ներքին ջրերը |
|6. Հողերը, բուսականությունը, կենդանական աշխարհը |
|7. «Հայկական լեռնաշխարհ» թեմայի ամփոփում |
|_____________________________________________________________________|
|Գործնական աշխատանք |Խաչվող հասկացություններ |
|________________________________|____________________________________|
|1) Ուրվագծային քարտեզի վրա |1. Օրինաչափություններ |
|Հայկական լեռնաշխարհի խոշոր |1) Հայկական լեռնաշխարհում հյուսիսից |
|լեռնաշղթաների, գետերի և լճերի |հարավ և արևմուտքից արևելք |
|պատկերում, անվանումների |մթնոլորտային տեղումների քանակի |
|մակագրում: |նվազումը: |
|2) Հայկական լեռնաշխարհի երկու |2) Եզրային լեռնաշղթաների արտաքին` |
|տարբեր բնակավայրերի կլիմա- |հողմակողմ լանջերին մթնոլորտային |
|գրամների կառուցում Excel |տեղումների առատությունը: |
|ծրագրով: |3) Բարեխառն օդային զանգվածների |
| |արևմտյան հոսքը, արևադարձային |
| |օդային զանգվածների հոսքը: |
| |4) Ըստ բարձրության` ջերմաստիճանի |
| |նվազումը և տեղումների ավելացումը, |
| |կլիմայի վերընթաց փոփոխությունը: |
| | |
| |2. Պատճառ և հետևանք |
| |1) Հրաբխականություն և սեյսմի- |
| |կություն: |
| |2) Հողերի, բուսականության և |
| |կենդանական աշխարհի բազմազանություն: |
| |3) Ձմռան ամիսներին առաջացող |
| |ջերմաստիճանային շրջադասություն: |
| |4) Արտահայտված վերընթաց |
| |գոտիականություն: |
| |5) ՀՀ լճերը` ըստ ծագման: |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
| Միջառարկայական կապեր |
|_____________________________________________________________________|
|1) Հայոց լեզու - Վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն |
|տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին,|
|խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, |
|այդ թվում` հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման |
|տարատեսակ միջոցներ: |
|2) Հանրահաշիվ - Կատարել թվաբանական գործողություններ, մասշտաբի հիման |
|վրա մակերեսների հաշվարկներ: |
|3) Ինֆորմատիկա - Կատարել հաշվարկներ և գրաֆիկական աշխատանքներ` |
|օգտագործելով ՏՀՏ հմտությունները: |
|_____________________________________________________________________|
|Կապը ՀՊՉ հանրակրթական հիմնական ծրագրի ակնկալվող վերջնարդյունքների |
|հետ |
|_____________________________________________________________________|
|Հ1, Հ2, Հ4, Հ5, Հ7, Հ8, Հ9, Հ10, Հ11, Հ12, Հ17, Հ25, Հ26, Հ27, Հ28, |
|Հ29, Հ30, Հ31, Հ32 |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
| Թեմա 2 |
|_____________________________________________________________________|
|ՀՀ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ |
|_____________________________________________________________________|
| Նպատակ |
|_____________________________________________________________________|
|1. Զարգացնել ՀՀ աշխարհագրական դիրքի, վարչատարածքային կառուցվածքի ու |
|կառավարման համակարգի վերաբերյալ գիտելիքներ, հետազոտական և մտածական |
|հմտություններ: |
|_____________________________________________________________________|
| Վերջնարդյունքներ |
|_____________________________________________________________________|
|2. Ներկայացնել ՀՀ աշխարհագրական դիրքի տարբեր տեսակների, դրանց վրա |
|ազդող գործոնների առանձնահատկությունները, ՀՀ պետական սահմանների |
|ձևավորման և վարչատարածքային կառուցվածքի բնորոշ գծերը: |
|3. Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա` |
|1) Համադրել ՀՀ ֆիզիկաաշխարհագրական, տնտեսաաշխարհագրական և |
|քաղաքաաշխարհագրական դիրքերի բնորոշ գծերը: |
|2) Մեկնաբանել ՀՀ ներկայիս պետական սահմանների ձևավորման վրա պատմական |
|գործընթացների և քաղաքաաշխարհագրական գործոնների ազդեցությունը: |
|3) Վերլուծել տնտեսաաշխարհագրական դիրքի հնարավոր փոփոխության |
|ազդեցությունը` ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման վրա: |
|4) Բացատրել ՀՀ պետական կառավարման ձևն ու վարչատարածքային |
|կառուցվածքը, քարտեզի վրա ցույց տալ մարզերն ու մարզկենտրոնները: |
|5) Կիրառել ՀՀ վարչական քարտեզը` աշխարհագրական տեղեկույթի ստացման և |
|օգտագործման նպատակներով: |
|_____________________________________________________________________|
| Բովանդակություն |
|_____________________________________________________________________|
|1. Ընդհանուր ակնարկ: Հայաստանի Հանրապետության (ՀՀ) տարածքն ու պետական|
|սահմանները, դրանց ձևավորումը, աշխարհագրական դիրքը: |
|2. ՀՀ պետական կառավարման ձևը, վարչատարածքային կառուցվածքը և |
|տարածքային կառավարումը: Համայնքների խոշորացումը: |
|_____________________________________________________________________|
|Գործնական աշխատանք |Խաչվող հասկացություններ |
|________________________________|____________________________________|
|1) Ուրվագծային քարտեզի վրա նշել |1. Պատճառ և հետևանք. |
|ՀՀ մարզերը` կենտրոններով: |1) ՏԱԴ-ի և ՔԱԴ-ի փոփոխությունների |
| |ազդեցությունները: |
| |2) Վարչատարածքային կառուցվածքի |
| |ձևավորման սկզբունքները: |
| | |
| |2. Կառուցվածք և գործառույթ |
| |1) ՀՀ վարչատարածքային բաժանումն ու |
| |կառուցվածքը, պետական կառավարում և |
| |տեղական ինքնակառավարում: |
| | |
| |3. Մասշտաբ, համամասնություն և քանակ|
| |1) Համայնքների խոշորացումը, քանա- |
| |կական և որակական փոփոխությունների |
| |կապը: |
|_____________________________________________________________________|
| Միջառարկայական կապեր |
|_____________________________________________________________________|
|1) Հայոց լեզու - Վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն |
|տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին,|
|խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, |
|այդ թվում` հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման |
|տարատեսակ միջոցներ: |
|2) Հայոց պատմություն - Կարողանալ բնութագրել միջազգային |
|իրադարձությունների ազդեցությունը ՀՀ սահմանների և տարածքի ձևավորման |
|վրա: Գաղափար ունենալ Հայաստանի առաջին հանրապետության կայացման |
|գործընթացի վերաբերյալ: |
|3) Հասարակագիտություն - Իմանալ ՀՀ պետական իշխանության գործառույթների |
|մասին: |
|_____________________________________________________________________|
|Կապը ՀՊՉ հանրակրթական հիմնական ծրագրի ակնկալվող վերջնարդյունքների |
|հետ |
|_____________________________________________________________________|
|Հ1, Հ2, Հ4, Հ5, Հ8, Հ9, Հ10, Հ11, Հ12, Հ15, Հ16, Հ17, Հ18, Հ25, Հ26, |
|Հ27, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32 |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
| Թեմա 3 |
|_____________________________________________________________________|
|ՀՀ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ |
|_____________________________________________________________________|
| Նպատակ |
|_____________________________________________________________________|
|1. Ապահովել ՀՀ բնության օբյեկտների և երևույթների տարածական |
|օրինաչափությունների և առանձնահատկությունների վերաբերյալ գիտելիքների |
|և վերլուծական հմտությունների ձևավորում: |
|_____________________________________________________________________|
| Վերջնարդյունքներ |
|_____________________________________________________________________|
|2. Վերլուծել ՀՀ ֆիզիկաաշխարհագրական հիմնական օբյեկտների, երևույթների |
|ու գործընթացների ձևավորման և տեղաբաշխման առանձնահատկությունները: |
|3. Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա` |
|1) Բնորոշել ՀՀ ռելիեֆն ու դրա փոփոխությունները, ներկայացնել |
|մակերևույթի ձևավորման հիմնական երկրաբանական գործընթացները: |
|2) Իմանալ ՀՀ օգտակար հանածոների խոշոր հանքավայրերն ու ցույց տալ |
|քարտեզի վրա: |
|3) Բնորոշել ՀՀ մակերևույթի ծալքաբեկորավոր լեռների, հրաբխային |
|լեռնավահանների և միջլեռնային գոգավորությունների տարածման |
|առանձնահատկությունները: |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|4) Քարտեզի վրա ցույց տալ ՀՀ ռելիեֆի հիմնական միավորները |
|(ծալքաբեկորավոր խոշոր լեռնային համակարգեր, լեռնագագաթներ, հրաբխային |
|լեռնավահաններ, սարավանդներ, միջլեռնային խոշոր գոգավորություններ): |
|5) Բնութագրել ՀՀ կլիմայական առանձնահատկություններն ու դրանց |
|ազդեցությունը տնտեսության վրա: |
|6) Բացատրել օդային զանգվածների հիմնական հոսքերի և մակերևույթի |
|լեռնային բնույթի ազդեցությունը կլիմայի վրա: Բացատրել լեռնահովտային |
|քամիների և օդի ջերմաստիճանային շրջադասության առաջացման մեխանիզմը: |
|7) Վերլուծել ՀՀ ջրային ռեսուրսների տեղաբաշխման առանձնահատկություններն|
|ու դրանց տնտեսական նշանակությունը: |
|8) Ներկայացնել ՀՀ գետերի գլխավոր հատկանիշները, քարտեզի վրա ցույց տալ |
|խոշոր գետերը: |
|9) Համեմատել Արաքսի և Կուրի ավազանների ջրագրական ցանցերի |
|առանձնահատկությունները: |
|10) Ըստ ծագման դասակարգել և քարտեզի վրա ցույց տալ ՀՀ նշանավոր |
|լճերը: |
|11) Ներկայացնել ջրային ռեսուրսների պահպանության անհրաժեշտությունն |
|ու Սևանա լճի հիմնախնդրի ջրագրական, տնտեսական, էկոլոգիական |
|ասպեկտները, առաջարկել լուծումներ: |
|12) Բացատրել ՀՀ հողատիպերի, բուսական և կենդանական աշխարհի վերընթաց |
|գոտիական տարածման օրինաչափություններն և առանձնահատկությունները, |
|դրանց ազդեցությունը մարդու գործունեության վրա: |
|13) Բնութագրել ՀՀ վերընթաց լանդշաֆտային գոտիներն ու բնության |
|բաղադրիչների վերընթաց գոտիականության առանձնահատկությունները: |
|14) Ներկայացնել ՀՀ բնօգտագործման և բնապահպանական գլխավոր հիմնախնդիր-|
|ները (օդային ավազանի, հողային, ջրային ռեսուրսների պահպանություն, |
|ռացիոնալ օգտագործում): |
|15) Մշակել միջոցառումներ ՀՀ բնության հանդեպ գրագետ վերաբերմունքի և |
|վարքագծի շարունակական դրսևորման ուղղությամբ: |
|16) Ներկայացնել ՀՀ առավել բնորոշ բնական աղետներն ու պաշտպանության |
|միջոցառումները: |
|17) Ներկայացնել և քարտեզի վրա ցույց տալ ՀՀ հատուկ պահպանվող |
|տարածքները, հիմնավորել դրանց առանձնացման և ընդարձակման անհրաժեշտու- |
|թյունը: |
|18) Արժևորել ՀՀ և բնական օբյեկտները, բնության տարրերն ու երևույթ- |
|ները` կայուն բնօգտագործման, միջավայրաստեղծ և ռեկրեացիոն |
|տեսանկյունից: |
|19) Բացատրել ՀՀ Կարմիր գրքերի նշանակությունը: |
|20) Կիրառել ՀՀ ընդհանուր և թեմատիկ ֆիզիկաաշխարհագրական քարտեզները` |
|համապատասխան աշխարհագրական տեղեկույթի ստացման և օգտագործման |
|նպատակներով: |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
| Բովանդակություն |
|_____________________________________________________________________|
|1. ՀՀ երկրաբանական կառուցվածքը: Օգտակար հանածոները |
|2. ՀՀ մակերևույթը |
|3. ՀՀ մակերևույթը (շարունակություն) |
|4. ՀՀ կլիմայի ընդհանուր բնութագիրը. Տարվա կլիմայական եղանակները, |
|կլիմայի վերընթաց գոտիականությունը |
|5. ՀՀ ջրագրությունը: Գետերը: |
|6. ՀՀ ջրագրությունը: Լճերը, Սևանա լիճ: Ստորգետնյա ջրերը: Ջրային |
|ռեսուրսների պահպանությունը: |
|7. ՀՀ հողային ծածկույթը: Բուսականությունը: Կենդանական աշխարհը: |
|8. ՀՀ լանդշաֆտները: Վերընթաց գոտիականություն: |
|9. Գործնական աշխատանք: |
|10. Բնօգտագործման ու բնապահպանության հիմնախնդիրները ՀՀ-ում: |
|11. Հատուկ պահպանվող տարածքները: ՀՀ «Կարմիր գիրքը»: |
|12. Բնական աղետներ. տեսակները, տարածվածությունը, պաշտպանությունը |
|դրանցից: |
|13. Էքսկուրսիա բնության գրկում: |
|14. «ՀՀ բնությունը» թեմայի ամփոփում: |
|_____________________________________________________________________|
|Գործնական աշխատանք, թեմատիկ |Խաչվող հասկացություններ |
|ուսումնասիրություն | |
|________________________________|____________________________________|
|. Գործնական աշխատանք |1. Օրինաչափություններ |
|1) Ուրվագծային քարտեզի վրա ՀԼ և |1) Օդի ջերմաստիճանի, մթնոլորտային |
|ՀՀ հիմնական լեռնագրական |տեղումների, բնական լանդշաֆտների |
|միավորների անցկացում: |փոփոխությունները վերընթաց |
| |ուղղությամբ: |
|2. Թեմատիկ ուսումնասիրություն |2) Խոնավությամբ ապահովվածության |
|1) Բնակավայրի հարակից տարածքի |փոփոխությունը` կախված լեռնալանջի |
|մակերևույթի, կլիմայի, ջրագրական|դիրքադրությունից: |
|օբյեկտների, բնական լանդշաֆտների | |
|ուսումնասիրություն |2. Պատճառ և հետևանք |
| |1) Հրաբխային շրջաններում փոքր |
| |հոսքն ու գետային նոսր ցանցը, իսկ |
| |ծալքաբեկորավոր լեռների շրջանում` |
| |մեծ հոսքն ու գետային խիտ ցանցը: |
|________________________________|____________________________________|
|2) Սովորողի շրջակա տարածքի |2) Արարատյան դաշտում և միջլեռնային |
|բնորոշ բուսատեսակներն ու |գոգավորությունների հատակային |
|կենդանատեսակները թեմայով: |մասերում արտեզյան ավազանների |
| |առաջացումը: |
| |Լեռնահովտային քամիների |
| |առաջացումը: |
| |3) Ջերմաստիճանային շրջադասության |
| |առաջացումը: |
| | |
| |3. Կայունություն և փոփոխություն |
| |1) Բնական ռեսուրսների և բնական |
| |լանդշաֆտների կայուն օգտագործում ու |
| |վերականգնում, բնական գեոհամակարգերի |
| |փոփոխություն: |
|_____________________________________________________________________|
| Միջառարկայական կապեր |
|_____________________________________________________________________|
|1) Հայոց լեզու - Վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն |
|տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին,|
|խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, |
|այդ թվում` հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման |
|տարատեսակ միջոցներ: |
|2) Ֆիզիկա - Լուծել խնդիրներ օդի ջերմաստիճանի և ճնշման վերընթաց |
|փոփոխության վերաբերյալ: |
|3) Կենսաբանություն - Գաղափար ունենալ ՀՀ տարածված կենսաբազմազանության,|
|ինչպես նաև Կարմիր գրքերում գրանցված բույսերի, կենդանիների, սնկերի |
|տեսակների մասին: |
|_____________________________________________________________________|
|Կապը ՀՊՉ հանրակրթական հիմնական ծրագրի ակնկալվող վերջնարդյունքների հետ|
|_____________________________________________________________________|
|Հ1, Հ2, Հ4, Հ5, Հ7, Հ8, Հ9, Հ10, Հ11, Հ12, Հ15, Հ16, Հ17, Հ18, Հ25, |
|Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32 |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
| Թեմա 4. |
|_____________________________________________________________________|
|ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ |
|_____________________________________________________________________|
| Նպատակ |
|_____________________________________________________________________|
|1. Ձևավորել գիտելիքներ ՀՀ բնակչության վերարտադրության, կազմի, |
|տեղաբաշխման և տարաբնակեցման օրինաչափությունների և |
|առանձնահատկությունների վերաբերյալ: |
|_____________________________________________________________________|
| Վերջնարդյունքներ |
|_____________________________________________________________________|
|2. Ներկայացնել և վերլուծել ՀՀ բնակչության թվի և դրա շարժի, կազմի, |
|տեղաբաշխման և տարաբնակեցման առանձնահատկությունները: |
|3. Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա` |
|1) Բացատրել Հայաստանում բնակչության թվի շարժը XIX դարից մինչև մեր |
|օրերը: |
|2) Վերլուծել ՀՀ բնակչության բնական և մեխանիկական շարժերի ցուցանիշ- |
|ների դինամիկան, ժողովրդագրական քաղաքականության առանձնահատկություն- |
|ները: |
|3) Գնահատել միգրացիայի սոցիալ-տնտեսական հետևանքները ՀՀ-ում: |
|4) Ներկայացնել ՀՀ բնակչության ազգային, կրոնական և սեռատարիքային |
|կազմի առանձնահատկությունները: |
|5) Վերլուծել ՀՀ աշխատանքային ռեսուրսների որակական և քանակական |
|ցուցանիշները: |
|6) Բնորոշել ՀՀ բնակչության սոցիալական հիմնական խմբերը: |
|7) Ներկայացնել ՀՀ բնակչության տեղաբաշխման և տարաբնակեցման առանձ- |
|նահատկությունները: |
|8) Քարտեզի վրա ցույց տալ ՀՀ քաղաքները` ըստ մարզերի: |
|9) Ներկայացնել մայրաքաղաք Երևանի հիմնախնդիրները, առաջարկել դրանց |
|լուծման հնարավոր ուղիներ: |
|10) Դասակարգել ՀՀ քաղաքներն ըստ աշխատանքի աշխարհագրական բաժանմանը |
|իրենց մասնակցության աստիճանի: |
|11) Բնութագրել ՀՀ խոշոր քաղաքներից Գյումրին, Վանաձորը, Վաղարշապատը, |
|Հրազդանը և Կապանը: |
|12) Բացատրել գյուղական տարաբնակեցման առանձնահատկություններն ու փոքր |
|գյուղերի հիմնախնդիրները ՀՀ-ում: |
|13) Կիրառել ՀՀ բնակչության և տարաբնակեցման քարտեզները` աշխարհագրական|
|տեղեկույթի ստացման և օգտագործման նպատակներով: |
|_____________________________________________________________________|
| Բովանդակություն |
|_____________________________________________________________________|
|1. ՀՀ բնակչության թվաքանակի շարժընթացը: |
|2. ՀՀ բնակչության թվի բնական և մեխանիկական շարժերը: |
|3. ՀՀ բնակչության կազմը: Աշխատանքային ռեսուրսները: |
|4. ՀՀ բնակչության տեղաբաշխումը: Տարաբնակեցումը: |
|5. Մայրաքաղաք Երևանը: |
|6. ՀՀ խոշոր քաղաքները: |
|7. Գործնական աշխատանք: |
|8. «ՀՀ բնակչությունը» թեմայի ամփոփում: |
|_____________________________________________________________________|
|Գործնական աշխատանք, թեմատիկ |Խաչվող հասկացություններ |
|ուսումնասիրություն | |
|________________________________|____________________________________|
|1. Խնդիրների լուծում և |1. Օրինաչափություններ |
|գծապատկերների կազմում |1) Բնակչության տեղաբաշխման և խտու- |
|1) Վերարտադրություն (հաշվել ՀՀ |թյան տարբերությունները` ըստ բացարձակ|
|բնակչության թիվը 2 տարի անց, եթե|բարձրության: |
|բնական աճի ցուցանիշն անփոփոխ է, |2) Վերարտադրության ռեժիմն ու |
|տարեկան ներգաղթել է 3000 մարդ, |ժողովրդագրական քաղաքականության |
|իսկ արտագաղթել 2500 մարդ): |համապատասխան տեսակը: |
|2) Միգրացիա (ուսումնասիրել ՀՀ | |
|բնակչության հիմնական միգրացիայի |2. Պատճառ և հետևանք |
|հոսքերն ու ուղղությունները): |1) Բնակչության թվի շարժը: |
|3) Խտություն (հաշվել բնակչության|2) Բնակչության ներգաղթն ու արտա- |
|տեղաբաշխման ցուցանիշներ, գտնել |գաղթը: |
|օրինաչափություններ): |3. Կառուցվածք և գործառույթ |
|4) Կազմել ՀՀ սեռատարիքային |1) Բնակավայրերի ցանցը, գլխավոր |
|բուրգը` օգտվելով armstat.am |տարաբնակեցման գոտին: |
|կայքից: | |
|2. Թեմատիկ ուսումնասիրություն | |
|1) ՀՀ միգրացիայի արդի ցուցանիշ- | |
|ներն ու պատճառները: | |
|2) ՀՀ սեռատարիքային բուրգը: | |
|3) ՀՀ բնակավայրերի ցանցը: | |
|_____________________________________________________________________|
| Միջառարկայական կապեր |
|_____________________________________________________________________|
|1) Հայոց լեզու - Վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն |
|տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին,|
|խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, |
|այդ թվում` հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման |
|տարատեսակ միջոցներ: |
|2) Հանրահաշիվ - Կատարել թվաբանական գործողություններ, հաշվել տոկոս: |
|3) Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն - Կատարել |
|հաշվարկներ և գրաֆիկական աշխատանքներ` օգտագործելով ՏՀՏ |
|հմտությունները: |
|_____________________________________________________________________|
|Կապը ՀՊՉ հանրակրթական հիմնական ծրագրի ակնկալվող վերջնարդյունքների հետ|
|_____________________________________________________________________|
|Հ1, Հ2, Հ4, Հ7, Հ8, Հ10, Հ12, Հ15, Հ16, Հ17, Հ18, Հ23, Հ25, Հ26, Հ27,|
|Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ39 |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
| Թեմա 5 |
|_____________________________________________________________________|
|ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ |
|_____________________________________________________________________|
| Նպատակ |
|_____________________________________________________________________|
|1. Ձևավորել գիտելիքներ ՀՀ տնտեսության ճյուղային կառուցվածքի, |
|զարգացման գործոնների և տարածական բաշխվածության վերաբերյալ: |
|_____________________________________________________________________|
| Վերջնարդյունքներ |
|_____________________________________________________________________|
|2. Բացատրել և վերլուծել ՀՀ տնտեսության ճյուղային և տարածքային |
|կառուցվածքի ու մասնագիտացման առանձնահատկությունները: |
|3. Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա` |
|1. Ներկայացնել Հայաստանի տնտեսության զարգացման գործընթացը XIX դարի |
|կեսերից մինչև մեր օրերը: |
|2. Վերլուծել ՀՀ տնտեսության զարգացման բնական (բնառեսուրսային) |
|նախադրյալներն ու առանձնահատկությունները: |
|3. Բացատրել տնտեսության և դրա առանձին ճյուղերի տեղաբաշխման վրա ազդող|
|գործոնները: |
|4. Բնորոշել ՀՀ արդյունաբերությունը, բացատրել ճյուղային կառուցվածքն ու|
|տեղաբաշխման առանձնահատկությունները: |
|5. Հիմնավորել արդյունաբերության ճյուղային կառուցվածքի ձևավորման ու |
|զարգացման առանձնահատկությունները: |
|6. Նկարագրել ՀՀ վառելիքաէներգետիկ համալիրը: |
|7. Բացատրել հանքագործական արդյունաբերության զարգացման գործոնները, |
|գնահատել հանքագործական արդյունաբերության նշանակությունը ՀՀ տնտեսական |
|համակարգում: |
|8. Բնորոշել մշակող արդյունաբերությունը, մեկնաբանել մշակող |
|արդյունաբերության ճյուղերի զարգացման ներուժը: |
|9. Բնութագրել ՀՀ հողային ֆոնդի կառուցվածքն ու բարելավման |
|միջոցառումները: |
|10. Ներկայացնել ՀՀ գյուղատնտեսության զարգացման նախադրյալները, |
|ճյուղային կառուցվածքը, տեղաբաշխումն ու մասնագիտացումը: |
|11. Բնութագրել բուսաբուծության և անասնապահության ճյուղերն ու դրանց |
|տեղաբաշխման առանձնահատկությունները: |
|12. Թվարկել արտահանման ներուժ ունեցող գյուղատնտեսական ճյուղերը, |
|գնահատել դրանց զարգացման հեռանկարները: |
|13. Բնորոշել սննդի արդյունաբերության մասնագիտացման ճյուղերը, դրանց |
|տեղաբաշխման առանձնահատկությունները: |
|14. Բնութագրել ՀՀ տրանսպորտային ցանցի առանձնահատկությունները, |
|տրանսպորտի հիմնական տեսակներն ու տրանսպորտային հանգույցները: |
|15. Ներկայացնել ՀՀ տնտեսության ոչ արտադրական ոլորտի կառուցվածքը, արդի|
|դերն ու հեռանկարային նշանակությունը: |
|16. Հիմնավորել գիտելիքահենք տնտեսության առանձնահատուկ կարևորությունն |
|ու զարգացման նախադրյալները: |
|17. Բնորոշել Հայաստանի Հանրապետության տեղն ու դերը համաշխարհային |
|տնտեսության համակարգում: |
|18. Վերլուծել ՀՀ արտաքին տնտեսական կապերի աշխարհագրությունն ու |
|միջազգային տնտեսական ինտեգրման ու մասնագիտացման առանձնահատկություն- |
|ները: |
|19. Բացատրել ՀՀ տնտեսական զարգացման և մասնագիտացման ներքին |
|տարբերությունները` ըստ վարչական մարզերի: |
|20. Կիրառել ՀՀ արդյունաբերության, գյուղատնտեսության և տրանսպորտի |
|քարտեզները` համապատասխան աշխարհագրական տեղեկույթի ստացման և |
|օգտագործման նպատակներով: |
|_____________________________________________________________________|
| Բովանդակություն |
|_____________________________________________________________________|
|1. ՀՀ տնտեսության ընդհանուր բնութագիրը |
|2. ՀՀ արդյունաբերությունը. Ընդհանուր բնութագիրը, ճյուղային |
|կառուցվածքը |
|3. Վառելիքաէներգետիկ համալիրը |
|4. Մետալուրգիական արդյունաբերություն |
|5. Մշակող արդյունաբերություն |
|6. Մշակող արդյունաբերություն (շարունակություն) |
|7. Արդյունաբերության նորագույն ճյուղեր |
|8. Գործնական աշխատանք |
|9. ՀՀ գյուղատնտեսությունը. Ընդհանուր բնութագիրը |
|10. Հողային ֆոնդը: Գյուղատնտեսական հողաբարելավումը |
|11. Բուսաբուծություն |
|12. Անասնապահություն |
|13. Գյուղատնտեսական մթերքների վերամշակում: Ագրոարդյունաբերական |
|համալիր |
|14. Գործնական աշխատանք |
|15. ՀՀ տրանսպորտը. Ընդհանուր բնութագիրը |
|16. Տրանսպորտի գլխավոր տեսակները |
|17. ՀՀ ոչ արտադրական ոլորտը. Ընդհանուր բնութագիրը: Կրթության և |
|գիտության ճյուղերը |
|18. Մշակույթը, առողջապահությունը, առևտուրը և այլ ճյուղեր |
|19. Զբոսաշրջությունը |
|20. ՀՀ-ն` միջազգային տնտեսական հարաբերությունների համակարգում: |
|Արտաքին տնտեսական կապերն ու ինտեգրումը |
|21. «ՀՀ տնտեսությունը» թեմայի ամփոփում |
|ՀՀ վարչական մարզերը. Համալիր աշխարհագրական բնութագիրը (10 ժամ). |
|1) Արագածոտնի մարզ |
|2) Արարատի մարզ |
|3) Արմավիրի մարզ |
|4) Գեղարքունիքի մարզ |
|5) Լոռու մարզ |
|6) Կոտայքի մարզ |
|7) Շիրակի մարզ |
|8) Սյունիքի մարզ |
|9) Վայոց ձորի մարզ |
|10) Տավուշի մարզ |
|_____________________________________________________________________|
|Գործնական աշխատանք, թեմատիկ |Խաչվող հասկացություններ |
|ուսումնասիրություն | |
|________________________________|____________________________________|
|1. Գործնական աշխատանք |1. Օրինաչափություններ |
|1) Հաշվել վերականգնվող |1) ՀՀ տնտեսության զարգացման |
|էներգետիկայի բաժինը ՀՀ էներգետիկ|օրինաչափությունները: |
|համակարգում: |2. Պատճառ և հետևանք |
|2) Կազմել գյուղատնտեսության և |1) Տնտեսության տարածքային կազմակերպ-|
|արդյունաբերության արտադրական |ման և մասնագիտացման առանձնահատկու- |
|կապերի գծապատկերը: |թյունները: |
| |2) Տնտեսական զարգացման հեռանկարային |
|2. Թեմատիկ ուսումնասիրություն |ուղղությունների կանխատեսում: |
|1) Գործող հանքերի ազդեցությունը |3. Համակարգեր և մոդելներ |
|շրջակա միջավայրի վրա: |1) ՀՀ տնտեսությունը` որպես փոխկա- |
|2) Պոչամբարների ազդեցությունը |պակցված ճյուղերի (ոլորտների) |
|շրջակա միջավայրի վրա: |միասնություն: |
|3. Ուսումնական նախագիծ | |
|1) ՀՀ վարչական մարզեր | |
|_____________________________________________________________________|
| Միջառարկայական կապեր |
|_____________________________________________________________________|
|1) Հայոց լեզու - Վերլուծել և ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն |
|տեքստեր և հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին,|
|խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, |
|այդ թվում` հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման |
|տարատեսակ միջոցներ: |
|2) Հայոց պատմություն - Իմանալ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական |
|Հանրապետության (ՀԽՍՀ) հասարակության զարգացման տնտեսական մոդելների |
|մասին: |
|3) Հասարակագիտություն - Կարողանալ ներկայացնել արտադրական կապերը որպես|
|հանրային բարիքի ստեղծման համակարգ: |
|4) Ֆիզիկա - Գաղափար ունենալ էլեկտրականությունից և դրա չափման |
|մեծություններից: |
|5) Քիմիա - Իմանալ շրջակա միջավայրի վրա քիմիական նյութերի ազդեցության |
|մասին: |
|6) Կենսաբանություն - Գաղափար ունենալ բնության մեջ և մարդու կյանքում |
|կենսաբազմազանության նշանակության մասին: |
|7) Հանրահաշիվ - Կարողանալ կատարել թվաբանական գործողություններ, հաշվել|
|տոկոս: |
|8) Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն - Կարողանալ |
|կատարել հաշվարկներ և գրաֆիկական աշխատանքներ` օգտագործելով ՏՀՏ |
|հմտությունները: |
|_____________________________________________________________________|
|Կապը ՀՊՉ հանրակրթական հիմնական ծրագրի ակնկալվող վերջնարդյունքների |
|հետ |
|_____________________________________________________________________|
|Հ1, Հ2, Հ4, Հ7, Հ8, Հ9, Հ10, Հ11, Հ12, Հ15, Հ16, Հ17, Հ18, Հ25, Հ26, |
|Հ27, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ45 |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
| Պահուստային դասաժամեր (5 ժամ) |
|_____________________________________________________________________|
|Ուսուցիչը ժամաքանակը տնօրինում է առարկայական չափորոշչային |
|պահանջների իրականացման շրջանակում: Դասաժամերը հատկացվում են |
|սովորողների գործնական, թեմատիկ և կիսամյակային, դաշտային աշխատանքների|
|և հետազոտությունների կատարման համար: |
._____________________________________________________________________.
(հավելվածը խմբագրվել է 03.02.2025 թիվ 13-Ն հրաման)
Պաշտոնական հրապարակման օրը` 14 մայիսի 2024 թվական: