14.08.2026 -
(Հրամանն ուժը կորցրել է 14.08.2026 թվականից` 28.07.26 թիվ 76-Ն հրաման)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
3 հուլիսի 2023 թվականի N 87-Ն
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 3-ՐԴ, 6-ՐԴ, 8-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`
Հրամայում եմ
1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Երաժշտություն» առարկայի 3-րդ, 6-րդ, 8-րդ և 11-րդ դասարանների առարկայական ծրագրերը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի հուլիսի 3-ի N 87-Ն հրամանի
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 3-ՐԴ, 6-ՐԴ, 8-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ 3-րդ դասարան
| Թեմա 1 |
Ինչի մասին է պատմում երաժշտությունը. արտահայտչական և նկարագրական ինտոնացիաներ |
|
Նպատակներ
1) Ձևավորել պատկերացումներ ինտոնացիայի (հնչերանգի) մասին:
2) Ձևավորել պատկերացումներ և գիտելիքներ արտահայտչական և նկարագրական ինտոնացիաների մասին:
3) Ձևավորել արտահայտչական և նկարագրական ինտոնացիաները ճանաչելու և ներկայացնելու կարողություններ:
4) Զարգացնել երաժշտությունից ստացած տպավորությունները տարբեր ձևերով ներկայացնելու կարողություն:
5) Արժևորել երաժշտության և կյանքի կապը: |
Ուղղորդող հարցեր
1) Ինչի՞ մասին է պատմում երաժշտությունը:
2) Ի՞նչ միջոցներով է արտահայտում և նկարագրում երաժշտությունը: |
|
Վերջնարդյունքներ
1) Տարբերի և ցույց տա արտահայտչական և նկարագրական ինտոնացիաները:
2) Հաղորդակցվի և ինքնարտահայտվի արտահայտչական և նկարագրական ինտոնացիաների միջոցով:
3) Ստեղծի երաժշտական նյութին համապատասխան ռիթմական նվագակցություն «բնական» և ռիթմական նվագարաններով:
4) Տրված քառատողով հորինի ռիթմական պատկեր և մեղեդի:
5) Երգի (մենակ կամ խմբով) ժողովրդական և կոմպոզիտորական երգեր ճիշտ կեցվածքով և շնչառությամբ, մաքուր ինտոնացիայով, հստակ ռիթմով, արտահայտիչ:
6) Նկարագրի ստեղծագործությունից ստացած իր տպավորությունները գրագետ կապակցված խոսքով:
7) Համեմատի և բացատրի հակադիր բնույթի ստեղծագործությունները:
8) Արժևորի կյանքի ու երաժշտության կապը: |
|
Թեմայի բովանդակություն
1) Բազմաբնույթ երգեր և ունկնդրվող ստեղծագործություններ` արտահայտչական և նկարագրական ինտոնացիաներով, ստեղծագործություններ, որոնք նկարագրում են բնության պատկերներ, երևույթներ, և ստեղծագործություններ, որոնք արտահայտում են մարդկային զգացողություններ, տրամադրություն և այլն: |
Առաջարկվող գործունեության ձևեր
1) Ունկնդրել բազմաբնույթ երաժշտական ստեղծագործություններ, մեկնաբանել դրանց բնույթն ու իմաստը:
2) Երգել բազմաբնույթ ստեղծագործություններ և մեկնաբանել դրանց բնույթը:
3) Կատարումներն ուղեկցել երաժշտառիթմական և պարային շարժումներով, հիմնավորել դրանք:
4) Ստեղծել փոքրիկ ինպրովիզացիաներ արտահայտչական և նկարագրական ինտոնացիաներով: |
Խաչվող հասկացություններ Անհատներ և հարաբերություններ Հաղորդակցվելով երաժշտական ստեղծագործություններին` սովորողը հասկանում է, թե ո՛վ է ինքը, ինչ է իր համար երաժըշտությունը, ինչպիսի երաժշտական նախասիրություններ ունի, ինչպես կարող է ինքնարտահայտվել երաժշտության միջոցով: Արժևորում է երաժշտության և կյանքի կապը, հասկանում է, որ երաժշտությունը կարող է նկարագրել բնության պատկերներ և երևույթներ, արտահայտել մարդկային հույզեր ու զգացմունքներ: |
|
Միջառարկայական (միջբնագավառային) կապեր Մայրենի - ներկայացնել հեքիաթի կամ պատմվածքի նկարագրական կամ արտահայտչական մասերը:
Կերպարվեստ - ներկայացնել կերպարվեստի նկարագրող և կամ արտահայտող ժանրերը (բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ): |
|
Կապը հանրակրթական տարրական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող արդյունքների հետ
Տ1, Տ7, Տ8, Տ22, Տ24, Տ26, Տ27, Տ28, Տ30 |
| Թեմա 2 |
Ինչն է միավորում խոսքն ու երաժշտությունը. խոսակցական և երաժշտական ինտոնացիաներ |
|
Նպատակներ
1) Ձևավորել պատկերացումներ երաժշտական խոսքի վերաբերյալ:
2) Ձևավորել գիտելիքներ երաժշտական խոսքի տարրերի մասին:
3) Ձևավորել երաժշտական և գրական խոսքի տարրերը համեմատելու կարողություն:
4) Զարգացնել երգեցողության կարողություններ:
5) Խթանել հետաքրքրություն կենդանի կատարումների, համերգասրահների ու թանգարանների գործունեության վերաբերյալ: |
Ուղղորդող հարցեր
1) Ի՞նչ է նշանակում «երաժշտական խոսք»:
2) Կարո՞ղ է խոսքը երաժշտական լինել: |
|
Վերջնարդյունքներ
1) Հաղորդակցվի և ինքնարտահայտվի խոսակցական և երաժշտական ինտոնացիաների միջոցով և ճանաչի դրանք:
2) Համեմատի գրական և երաժշտական խոսքը:
3) Ստեղծի խաղային և հեքիաթային կերպարներ արտահայտիչ երգեցողության միջոցով, շնչառությունը համապատասխանեցնելով երաժշտական ֆրազներին:
4) Ստեղծի երաժշտական նյութին համապատասխան ռիթմական նվագակցություն «բնական» և ռիթմական նվագարաններով:
5) Ձեռքի նշաններով կատարի երկձայն երգեր:
6) Նկարագրի ստեղծագործությունից ստացած իր տպավորությունները գրագետ կապակցված խոսքով, օգտագործելով երաժշտական մասնագիտական եզրույթներ:
7) Դրսևորի հետաքրքրություն կենդանի կատարումների նկատմամբ և հաճախակի այցելի համերգասրահներ: |
|
Թեմայի բովանդակություն
1) Տարբեր բնույթի երգեր, երաժշտական ստեղծագործություններ: 2) Երաժշտական և գրական խոսք: |
Առաջարկվող գործունեության ձևեր
1) Ունկնդրել և կատարել տարբեր բնույթի երգեր և երաժշտական ստեղծագործություններ:
2) Որոշել երաժշտական խոսքի տարրերը. մոտիվ, ֆրազ, նախադասություն, պարբերություն:
3) Որոշել երաժշտական ֆրազները լսողությամբ և նոտաներով, երգերի կատարման ընթացքում շնչառությունը համապատասխանեցնել ֆրազներին:
4) Համեմատել երաժշտական և գրական խոսքը, դրանց տարրերը, նշել ընդհանրությունները և առանձնահատկությունները: |
Խաչվող հասկացություններ Օրինաչափություններ Օրինաչափությունը տեսնելու և ճանաչելու առաջին քայլերից մեկը դասակարգումն է, որն իրականացվում է նմանությունների ու տարբերությունների բացահայտման շնորհիվ: Օրինակ` սովորողները հասկանում են, որ խոսակցական և երաժշտական լեզուների զարգացման օրինաչափությունները նման են իրար: Նրանք համեմատում են գրական և երաժշտական խոսքերը, ցույց են տալիս ընդհանրությունները` ռիթմը, շեշտը, մոտիվը, ֆրազը, նախադասությունը, պարբերությունը, առոգանությունը և արտահայտչամիջոցների առանձնահատկությունները: |
|
Միջառարկայական (միջբնագավառային) կապեր
Մայրենի - բացատրել գրական խոսքի և երաժշտական խոսքի ընդհանրությունները և առանձնահատկությունները: |
|
Կապը ՀՊՉ-ի վերջնարդյունքների հետ
Տ1, Տ7, Տ8, Տ22, Տ23, Տ24, Տ27, Տ28, Տ30 |
|
Թեմա 3 |
Մանկական օպերաներ
Ենթաթեմա 1. Սիմֆոնիկ նվագախումբ և նվագարաններ |
|
Նպատակներ
1) Ծանոթացնել մանկական օպերաներին, ուսուցանել հատվածներ:
2) Զարգացնել դրանք կատարելու և ներկայացնելու կարողություններ:
3) Ձևավորել պատկերացումներ և գիտելիքներ սիմֆոնիկ նվագարանների և նվագախմբի մասին:
4) Ձևավորել պատկերացումներ և գիտելիքներ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի ու աշխարհի հանրահայտ օպերային թատրոնների(առցանց) մասին:
5) Ձևավորել կարողություններ թատրոններում պատշաճ վարքագիծ և պահվածք դրսևորելու համար:
6) Նպաստել կենդանի կատարումների նկատմամբ հետաքրքրությունների դրսևորմանը:
7) Արժևորել օպերային արվեստը: |
Ուղղորդող հարցեր
Ի՞նչ է նշանակում մանկական օպերան:
Ի՞նչ տրամադրություն է հաղորդում մանկական օպերան:
Ի՞նչ է թատրոնը:
Թատրոնի ի՞նչ տեսակներ գիտես:
Ինչպե՞ս պիտի քեզ պահես թատրոնում: |
|
Վերջնարդյունքներ
1) Բեմականացնի և ստեղծի հեքիաթային կերպարներ մանկական օպերաներից արտահայտիչ երգեցողության և դերասանական հնարների միջոցով:
2) Ստեղծի երաժշտական նյութին համապատասխան ռիթմական նվագակցություն «բնական» և ռիթմական նվագարաններով:
3) Երգի (մենակ կամ խմբով) հատվածներ մանկական օպերաներից ճիշտ կեցվածքով և շնչառությամբ, մաքուր ինտոնացիայով, հստակ ռիթմով, արտահայտիչ, հետևելով խմբավարի շարժումներին:
4) Նկարագրի ստեղծագործությունից ստացած իր տպավորությունները գրագետ կապակցված խոսքով,
5) Բացատրի ստեղծագործության բովանդակությունը, ցուցաբերի հուզական արձագանք, մեկնաբանի սեփական զգացողությունները:
6) Տարբերի հնչողությամբ սիմֆոնիկ նվագախմբի նվագարանների խումբը:
7) Համեմատի հակադիր բնույթի ստեղծագործությունները:
8) Դրսևորի հետաքրքրություն կենդանի կատարումների նկատմամբ և հաճախակի այցելի համերգասրահներ:
9) Արժևորի օպերային արվեստը և դրսևորի պատշաճ վերաբերմունք: |
6-րդ դասարան
|
Թեմա 1 |
Համալիր (սինթետիկ) արվեստներ
Օպերետ, Մյուզիքլ |
|
Նպատակներ
1) Ձևավորել և զարգացնել համալիր (սինթետիկ) արվեստների մասին գիտելիքներ:
2) Զարգացնել դրանք ճանաչելու, վերլուծելու, մեկնաբանելու հմտություններ:
3) Ձևավորել և զարգացնել մյուզիքլ և օպերետ ժանրերը ուսումնասիրելու հմտություն:
4) Ձևավորել և զարգացնել համալիր (սինթետիկ) արվեստների նկատմամբ հատուկ վերաբերմունք` հետաքրքրասիրություն և սեր:
5) Ձևավորել և զարգացնել համերգասրահներ ու թատրոններ այցելելու պահանջ և մշակույթ: |
Ուղղորդող հարցեր
Լսե՞լ ես մյուզիքլի կամ օպերերտի մասին:
Ե՞րբ են ստեղծվել և զարգացել:
Ի՞նչ տարածում ունեն մեր ժամանակներում:
Ծանո՞թ ես Երևանի թատրոնների ազդագրերին, կա՞ն այս ժանրերը դրանց մեջ: |
|
Վերջնարդյունքներ
1) Դրսևորի երաժշտական գիտելիքներ և հմտություններ` երաժշտական կերպարը ճիշտ և արտահայտիչ ներկայացնելու համար:
2) Երգի (մենակ կամ խմբով) արիաներ և խմբերգեր մյուզիքլից և օպերետներից, մաքուր ինտոնացիայով (նաև երկձայն), հստակ ռիթմով, նրբերանգներով,
3) Մեկնաբանի ունկնդրվող ստեղծագործության երաժշտական կերպարը` որպես մարդկային զգացմունքների, մտքերի, երևակայության, բնության երևույթների, իրադարձությունների նկարագրություն:
4) Վերլուծի և մեկնաբանի արիայի, խմբերգի հիմնական գաղափարը: Ցուցաբերի հուզական արձագանք և ապրումակցում:
5) Ինքնուրույն կամ խմբով ստեղծի փոքրիկ տեսանյութ մյուզիքլի կամ օպերետի կոմպոզիտորի կամ ստեղծման պատմության մասին:
6) Արժևորի ազգային և համաշխարհային արվեստը և ներկայացնի տարբեր միջավայրերում:
7) Հաճախակի այցելի համերգասրահներ, թատրոններ: |
|
Թեմայի բովանդակությունը |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
|
1) Մյուզիքլ և օպերետ ժանրերը` որպես սինթետիկ արվեստի ամենամատչելի ձևեր:
2) Դրանց բնույթն ու կառուցվածքը:
3) Դրանց կերպարները և զարգացումը:
4) Դրանց ընդհանրությունները և առանձնահատկությունները:
5) Դրանց դերն ու նշանակությունը տարբեր դարաշրջաններում: |
1) Ունկնդրել կամ դիտել նշված ժանրերի ստեղծագործությունների տեսագրությունը:
2) Ուսումնասիրել լիբրետտոները:
3) Վերլուծել և մեկնաբանել երաժշտության համապատասխանությունը գրական տեսքստին:
4) Կատարել հատվածներ տվյալ ստեղծագործություններից արտահայտիչ, երաժշտական և դերասանական հմտություններով:
5) Բեմադրել տվյալ ստեղծագործությունների հատվածներ:
6) Փորձել ստեղծել փոքրիկ մյուզիքլ սեփական սցենարով:
7) Այցելել համերգասրահներ և թատրոններ: |
Ժամանակ և տարածություն
Սովորողները երաժշտական մեծ կտավի ստեղծագործություններն ուսումնասիրելիս բացահայտում են հերոսների ապրած ժամանակաշրջանը, նրանց կենցաղը, մարդկության պատմության շրջադարձային կետերը, ինչպես նաև անհատների և քաղաքակրթությունների հարաբերությունները, դրանց փոխկապակցվածությունը տվյալ անձի, ազգի և մարդկության տեսանկյունից:
Անհատական և մշակութային արժեհամակարգ
Պետք է երաժշտությունը ուսումնասիրել մեկ ամբողջության մեջ այն ամենի հետ, ինչը նրան ծնում և շրջապատում է. կյանքի, բնության, սովորությունների, բանաստեղծությունների, հեքիաթի, հավատքի, հուշարձանների, ամրոցների, գեղանկարների և շատ-շատ ուրիշ բաների հետ: Երաժշտությանը հաղորդակցվելով` սովորողն իր տպավորությունները, զգացողությունները պատկերում է բանավոր ելույթով, կերպարվեստի գործով կամ էլեկրոնային ուսումնական նյութ ստեղծելով, արժևորելով ստեղծարարությունը և ներդաշնակությունը: |
|
Միջառարկայական (միջբնագավառային) կապեր
Գրականություն - Վերլուծել ուսումնասիրվող երաժշտական ստեղծագործության գրական հիմքը` լիբրետտոն, ստեղծման ժամանակաշրջանը, ոճը, արտահայտչականությունը և այլն:
Կերպարվեստ - Վերլուծել մյուզիքլի, օպերետի բեմի ձևավորման, դեկորների ընտրության, հագուստների ձևավորման համապատասխանությունը ստեղծագործության բովանդակությանը:
Պարարվեստ - Ուսումնասիրվող երաժշտական ստեղծագործությանը համապատասխան ստեղծել և կատարել պարայի շարժումներ:
Հայրենագիտություն- բեմադրել տվյալ սեղծագործության բովանդակությանը համապատասխան ծիսական տոնակատարություններ:
Տեխնոլոգիա – պատրաստել բեմական հագուստներ և պարագաներ: |
|
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ:
Հ2, Հ26 , Հ28, Հ30, Հ31, Հ32, Հ34, Հ42, Հ43, Հ44, Հ45 |
|
Թեմա 2 |
Օպերա, բալետ (դասական, ազգային, ժամանակակից.) |
|
Նպատակներ
1) Զարգացնել ազգային և համաշխարհային օպերային և բալետային արվեստների վերաբերյալ գիտելիքներ:
2) Զարգացնել դրանցից հատվածներ կատարելու, վերլուծելու, մեկնաբանելու, բեմադրելու հմտություններ:
3) Զարգացնել հմտություններ դրանց ունկնդրումից կամ դիտումից ստացած տպավորությունները մեկնաբանելու համար:
4) Ձևավորել այդ ժանրերի նկատմամբ հատուկ վերաբերմունք` հետաքրքրասիրության դրսևորում, համերգասրահներ, թատրոններ այցելելու պահանջ և մշակույթ: |
Ուղղորդող հարցեր
Ի՞նչ արվեստների միասնությունից են ստեղծվում այդ ժանրերը,
Ինչու՞ են դժվարարամատչելի հասարակության լայն խավերի համար
Այցելե՞լ ես որևէ երաժշտական թատրոն: |
|
Վերջնարդյունքներ
1) Երգի (մենակ կամ խմբով) հատվածներ օպերաներից` խմբերգեր, արիաներ մաքուր ինտոնացիայով (նաև երկձայն), հստակ ռիթմով, նրբերանգներով, զարգացնելով մեղեդային գիծը, հետևելով նվագակցությանը և խմբավարի շարժումներին:
2) Ստեղծի հետազոտական նյութ որևէ օպերայի, բալետի, դրանց հեղինակների կամ ազգային, համաշխարհային հանրահայտ կատարողների մասին` կիրառելով նոր տեխնոլոգիաներ:
3) Վերլուծի և մեկնաբանի օպերայի կամ բալետի հիմնական գաղափարը: Ցուցաբերի հուզական արձագանք, որոշի, թե որ արտահայտչամիջոցների կիրառման շնորհիվ է հեղինակը ներկայացրել իր մտահղացումը:
4) Մեկնաբանի ունկնդրվող ստեղծագործության երաժշտական կերպարը` որպես մարդկային զացմունքների, մտքերի, երևակայության, բնության երևույթների, իրադարձությունների նկարագրություն:
5) Ներկայացնի նոր տեխնոլոգիաների դերը օպերային ներկայացումներն ավելի տպավորիչ դարձնելու գործընթացում, արժևորի դրանց միջոցով ստեղծված երաժշտական կերպարի ներգործության ուժը մարդու զգացմունքների և գիտակցության վրա:
6) Մեկնաբանի մարդկության զարգացման փուլերի ազդեցությունը նոր ժանրերի (օրինակ` ռոք-օպերա, օպերա-բալետ) առաջացման վրա:
7) Ազգային երաժշտության իմացությունն օգտագործի իր երկրի պատմությունը, մշակույթը, ազգային արժեքները ներկայացնելու և մեկնաբանելու համար: |
|
Թեմայի բովանդակությունը
1) Մանկական, դասական, ազգային և ժամանակակից օպերային և բալետային երաժըշտություն:
2) Դրանց բնույթն ու կառուցվածքը:
3) Երաժշտական կերպարների զարգացումը:
4) Նախերգանք- ֆինալ:
5) Այդ ժանրերի զարգացումը XX-XXI դարերում: |
1) Առաջարկվող գործունեության ձևեր
2) Ուսումնասիրել ազգային և համաշխարհային օպերային և բալետային երաժշության նմուշները:
3) Ունկնդրել կամ դիտել ստեղծագործության տեսագրությունը:
4) Ուսումնասիրել լիբրետտոն:
5) Վերլուծել և մեկնաբանել երաժշտության համապատասխանությունը գրական տեսքստին:
6) Կատարել հատվածներ տվյալ ստեղծագործություններից:
7) Բեմադրել մանկական կամ ազգային որևէ օպերայի հատվածներ:
8) Ներկայացնել հետազոտական կամ նախագծային աշխատանքներ «Օպերային և բալետային արվեստը աշխարհում և Հայաստանում» կամ «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոն» թեմայով:
9) Այցելել օպերային թատրոն: |
Խաչվող հասկացություններ
Ժամանակ և տարածություն
Սովորողները երաժշտական մեծ կտավի ստեղծագործություններն ուսումնասիրելիս բացահայտում են հերոսների ապրած ժամանակաշրջանը, նրանց կենցաղը, մարդկության պատմության շրջադարձային փուլերը, ինչպես նաև անհատների և քաղաքակրթության հարաբերությունները, դրանց փոխկապակցվածությունը տվյալ անձի, ազգի և մարդկության տեսանկյունից:
Անհատական և մշակութային արժեհամակարգ
Սովորողը, ուսումնասիրելով օպերային և բալետային արվեստը, ներկայացնում է հետազոտական կամ նախագծային աշխատանքներ իր տպավորությունների, զգացողությունների մասին, կատարում է ինքնուրույն եզրահանգումներ: Կազմակերպում է քննարկումներ, բանավեճեր: Այս գաղափարի ուսումնասիրության ընթացքում սովորողները փորձում են պատասխանել այն հարցին, թե ի՛նչ է ստեղծարարությունը, որն է դրա դերը, նպատակը կամ ինչ հիմնախնդիրների լուծումներ է առաջարկում ամեն մարդու կյանքում:
Սովորողն արժևորում է մշակույթի բարձրակարգ ստեղծագործությունները, հասկանում է դրանց գեղագիտական և բարոյական արժեքը, սովորում է դրանցով զարդարել և հարստացնել իր կյանքը: |
|
Միջառարկայական (միջբնագավառային) կապեր
Գրականություն - Վերլուծել ուսումնասիրվող երաժշտական ստեղծագործության գրական հիմքը` լիբրետտոն, ստեղծման ժամանակաշրջանը, ոճը, արտահայտչականությունը: Ներկայացնել արվեստների սկզբնաղբյուրների, նպատակների ընդհանրությունը և արտահայտչամիջոցների առանձնահատկությունները:
Կերպարվեստ - Վերլուծել օպերայի, բալետի բեմի ձևավորման, դեկորների ընտրության, հագուստների ձևավորման համապատասխանությունը ստեղծագործության բովանդակությանը:
Պարարվեստ - Ուսումնասիրվող երաժշտական ստեղծագործությանը համապատասխան պարերի շարժումներ ստեղծել և կատարել:
Հայրենագիտություն - Տվյալ սեղծագործության բովանդակությանը համապատասխան բեմադրել ծիսական տոնակատարություններ:
Տեխնոլոգիա - Բեմական հագուստներ և պարագաներ պատրաստել: |
|
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ:
Հ2, Հ26 , Հ28, Հ30, Հ31, Հ32, Հ34, Հ42, Հ43, Հ44, Հ45 |
|
Թեմա 3 |
Համաշխարհային և ազգային հանրահայտ կատարողներ` դիրիժորներ, երգիչներ, երաժիշտներ |
|
Նպատակներ
1) Ձևավորել և զարգացնել ազգային և համաշխարհային հանրահայտ երաժիշտ կատարողների մասին գիտելիքներ:
2) Զարգացնել նրանց ստեղծագործական գործունեությունը ուսումնասիրելու հմտություններ:
3) Արժևորել նրանց տաղանդը, անցած ուղին և համաշխարհային արվեստի զարգացման գործընթացում ունեցած ավանդը: |
Ուղղորդող հարցեր
Ի՞նչ գիտեք համաշխարհային և ազգային հանրահայտ կատարողների` դիրիժորների, երգիչների, պարողների, երաժիշտների մասին:
Ունե՞ք արդյոք նախընտրած որևէ կատարող:
Ինչո՞ւ եք նրան նախընտրում: |
|
Վերջնարդյունքներ
1) Դրսևորի հատուկ վերաբերմունք համաշխարհային և ազգային հանրահայտ կատարողների նկատմամբ և արժևորի բոլոր ժանրերի և երգչային ձայների, դիրիժորների, երաժիշտների, պարողների բարձրորակ կատարումները:
2) Ինքնուրույն կամ խմբով ստեղծի փոքրիկ տեսանյութ տարբեր ժանրերի հանրահայտ կատարողների և նրանց կատարումներից ստացած տպավորությունների մասին, եզրահանգումներ անի:
3) Ազգային երաժշտության կատարողական արվեստի հանրահայտ անունների իմացությունն օգտագործի իր երկրի պատմությունը, մշակույթը, ազգային արժեքները ներկայացնելու և մեկնաբանելու համար: |
|
Թեմայի բովանդակություն |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
|
1) Համաշխարհային և ազգային հանրահայտ կատարողներ` դիրիժորներ, երգիչներ, երաժիշտներ, պարողներ:
2) Նրանց կյանքը և ստեղծագործական գործունեությունը:
3) Նրանց տեղը համաշխարհային արվեստում: |
1) Ուսումնասիրել հանրահայտ կատարողների ստեղծագործական գործունեությունը:
2) Ունկնդրել և դիտել նրանց կատարումները:
3) Վերլուծել և գնահատել նրանց ավանդը համաշխարհային արվեստի զարգացման գործում:
4) Ստեղծել հետազոտական աշխատանք կամ նախագիծ նրանց ստեղծագործական գործունեության մասին: |
Ժամանակ և տարածություն
Սովորողները, ծանոթանալով համաշխարհային և ազգային հանրահայտ կատարողների ստեղծագործական գործունեությանը, բացահայտում են նրանց ապրած ժամանակաշրջանը, կենցաղը, արժևորում հասարակական գործունեությունը: |
|
Միջառարկայակն կապեր
Գրականություն - Ներկայացնել գրականության ասպարեզում հայտնի ասմունքողների, գրականագետների արվեստը:
Թատրոն- Ներկայացնել թատերական գործիչների, դերասանների արվեստը:
Պարարվեստ- Ներկայացել հանրահայտ պարողների, պարուսույցների, բեմադրիչների արվեստը:
Մշակույթ- Ներկայացնել հանրահայտ մշակութային գործիչներին, արվեստագետներին և արժևորի նրանց ավանդը: |
|
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ:
Հ2, Հ26 , Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ34, Հ42, Հ43, Հ44, Հ45 |
|
Թեմա 4 |
Նվագարանային ժանրեր` սոնատ, կոնցերտ, սիմֆոնիկ պատկերներ, սիմֆոնիա (8 ժամ): |
|
Նպատակներ
1) Ձևավորել և զարգացնել նվագարանային ժանրերի` սոնատի, կոնցերտի, սիմֆոնիկ պատկերների, սիմֆոնիայի մասին պատկերացումներ:
2) Ձևավորել նշված ժանրերի բնույթի, բովանդակության, կառուցվածքի և ձևի մասին գիտելիքներ:
3) Ձևավորել դրանց ունկնդրումից ստացած տպավորությունները վերլուծելու և մեկնաբանելու հմտություններ:
4) Ձևավորել կենդանի կատարումների և համերգասրահներ, թատրոններ այցելելու նկատմամբ հետաքրքրություն և պահանջ:
5) Արժևորել ազգային և համաշխարհային համբավ ունեցող երաժիշտ կատարողների արվեստը: |
Ուղղորդող հարցեր
Ի՞նչ ժանրեր կան, որոնք կատարում են միայն նվագարանները և նվագախմբերը:
Ո՞ր ժանրն է քեզ առավել հետաքրքրում:
Ո՞ր հայ կոմպոզիտորն է ստեղծել առաջին սոնատը, կոնցերտը, սիմֆոնիան,
Ներկա եղե՞լ ես որևէ ժանրի համերգային կատարմանը: |
|
Վերջնարդյունքներ
1) Ինքնուրույն կամ խմբով ստեղծի փոքրիկ տեսանյութ կամ սահիկաշար տվյալ ժանրերի ստեղծագործություններից ստացած տպավորությունների մասին կամ հանդես գա բանավոր ելույթով, եզրահանգումներ անի:
2) Մեկնաբանի ունկնդրվող ստեղծագործության երաժշտական կերպարը` որպես մարդկային զացմունքների, մտքերի, երևակայության, բնության երևույթների, իրադարձությունների նկարագրություն:
3) Վերլուծի և մեկնաբանի նվագարանային ժանրերի կառուցվածքը: Ներկայացնի նվագարանները և նվագախմբերը, ցուցաբերի հուզական արձագանք:
4) Վերլուծի երաժշտական նյութը, որոշի, թե որ արտահայտչամիջոցների կիրառման շնորհիվ է հեղինակը մարմնավորել իր մտահղացումը:
5) Արժևորի այդ ժանրերի միջոցով ստեղծված երաժշտական կերպարի ներգործության ուժը մարդու զգացմունքների և գիտակցության վրա:
6) Արժևորի այդ ժանրերի ազգային և համաշխարհային լավագույն նմուշները: |
|
Թեմայի բովանդակությունը |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
|
1) Նվագարանային ժանրեր` սոնատ, կոնցերտ, սիմֆոնիկ պատկերներ, սիմֆոնիա և այլն:
2) Դրանց կառուցվածքը, մասերը:
3) Դրանցում առկա երաժշտական կերպարների զարգացումը:
4) Դրանք կատարող նվագարանները և նվագախմբերը: |
1) Սոնատի, կոնցերտի, սիմֆոնիկ պատկերների, սիմֆոնիայի ունկնդրում ձայնագրության կամ տեսաերիզի միջոցով:
2) Քննարկում, մեկնաբանում:
3) Նշված ժանրերում առկա մեկ կամ մի քանի կերպարների վերլուծություն և մեկնաբանում:
4) Դրանք կատարող նվագարանների և նվագախմբերի ներկայացում:
5) Քննարկումներ երաժշտության և արվեստի մյուս ճյուղերի բազմաս ստեղծագործությունների մասին: |
Օրինաչափություններ
Օրինաչափությունը տեսնելու և ճանաչելու առաջին քայլերից մեկը դասակարգումն է, որն իրականացվում է նմանությունների ու տարբերությունների բացահայտման շնորհիվ:
Երաժշտական ժանրերը դասակարգվում են ընդհանուր հատկանիշների կամ նմանատիպ կառուցվածքների հիման վրա: Դասակարգումը թույլ է տալիս բազմատեսակ ստեղծագործությունները համակարգել սահմանափակ թվով խմբերում:
Կառուցվածք և գործառույթ
Կառուցվածքը էական դեր ունի որևէ ստեղծագործության գաղափարի ուսումնասիրման և բացահայտման հարցում, երբ պարզվում է, թե ինչու է հեղինակը կառուցել իր երկը հենց այդ կառուցվածքով, ինչ նպատակ է հետապնդել, մասերից յուրաքանչյուրն ինչ դեր ունի մտքերը, հույզերը, զգացումները արտահայտելու գործում: |
|
Միջառարկայական (միջբնագավառային) կապեր
Գրականություն - Բազմամաս գրական ստեղծագործությունները համեմատել երաժշտական մեծ կտավի ստեղծագործությունների հետ, գրագետ կապակցված խոսքով ներկայացնել ընդհանրությունները և առանձնահատկությունները:
Կերպարվեստ - ներկայացնել երաժշտական մեծ կտավի ստեղծագործությունների բնույթին համապատասխան բազմամաս կերպարվեստային ստեղծագործություն: |
|
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ:
Հ2, Հ26 , Հ28, Հ30, Հ31, Հ32, Հ34, Հ42, Հ43, Հ44, Հ45 |
8-րդ դասարան
|
Թեմա 1. Ժամանակակից երաժշտատեսակներն աշխարհում և Հայաստանում` ջազ, ռոք, , փոփ, բլյուզ, հիփ հոփ, ռեպ… |
|
Նպատակներ
1) Ձևավորել և զարգացնել ժամանակակից երաժշտատեսակների մասին պատկերացումներ և գիտելիքներ:
2) Ձևավորել և զարգացնել Հայաստանում առկա ժամանակակից երաժշտատեսակների հայտնի կատարողների արվեստի մասին գիտելիքներ:
3) Ձևավորել և զարգացնել սեփական երաժշտական ճաշակը ներկայացնելու և հիմնավորելու հմտություններ:
4) Ձևավորել և զարգացնել նախընտրած կոմպոզիտորի կամ կատարողի մասին հետազոտական կամ նախագծային աշխատանք կատարելու հմտություններ:
5) Արժևորել ժամանակակից երաժշտական արվեստը: |
Ուղղորդող հարցեր
Ի՞նչ է նշանակում ժամանակակից արվեստ:
Ժամանակակից ի՞նչ երաժշտատեսակներ գիտես:
Դրանցից ո՞րն ես նախընտրում և ինչու:
Հաճախո՞ւմ ես համերգասրահներ նշված ոճերի համերգներ ունկնդրելու համար: |
|
Վերջնարդյունքներ
1) Ճանաչի ժամանակակից երաժշտատեսակները և թվարկի այդ ոճերի հանրահայտ երաժիշտ կատարողների անունները:
2) Կատարի այդ ոճով ստեղծագործող հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
3) Իր անհատական երաժշտական տպավորությունները, հուզական արձագանքը ներկայացնի բանավոր ելույթների, էսսեների կամ շնորհանդեսների միջոցով: Ներկայացման ընթացքում օգտագործի նոր տեխնոլոգիաների հնարավորությունները:
4) Վերլուծի երաժշտական ստեղծագործությունը, արտահայտի սեփական տեսակետը հեղինակի գաղափարի վերաբերյալ, ակտիվորեն ներգրավվի քննարկումների, բանավեճերի մեջ, հարգի ուրիշների կարծիքը, հիմնավորի սեփական կարծիքը:
5) Ուսումնասիրի XX-XXI դարերի երաժշտական ուղղությունները և ներկայացնի որևէ կոմպոզիտորի, կատարողի կամ համույթի ստեղծագործական գործունեությունը հետազոտական կամ նախագծային աշխատանքով:
6) Արժևորի ժամանակակից երաժշտությունը` որպես կյանքի և շրջակա միջավայրի գեղարվեստական արտացոլման միջոց: |
|
Թեմայի բովանդակությունը
1) Ժամանակակից երաժշտական ուղղությունները. Ջազ. առաջացումը և զարգացումը աշխարհում և Հայաստանում.
2) Ռոք, փոփ, բլյուզ, հիփ հոփ և այլ ուղղությունները, դրանց տեսակները աշխարհում և Հայաստանում: |
Առաջարկվող գործունեության ձևեր
1) Ուսումնասիրել, ունկնդրել, կատարել, մեկնաբանել ժամանակակից երաժշտական ուղղությունները աշխարհում և Հայաստանում:
2) Կազմակերպել քննարկումներ, բանավեճեր, ստեղծել պաստառներ, շնորհանդեսներ, նախագծային աշխատանքներ և այլն: |
Խաչվող հասկացություններ
Անհատներ և հարաբերություններ
Սովորողը, ուսումնասիրելով XX-XXI դարերի երաժշտական ուղղությունները, ներկայացնում է հետազոտական կամ նախագծային աշխատանքներ իր տպավորությունների, զգացողությունների, երաժշտական ճաշակի մասին, անում է ինքնուրույն եզրահանգումներ: Կազմակերպում է քննարկումներ, բանավեճեր, ստեղծում է պաստառներ, շնորհանդեսներ և այլն: Այս թեմայի ուսումնասիրության ընթացքում սովորողները փորձում են պատասխանել այն հարցին, թե ի՛նչ է ստեղծարարությունը, որոնք են դրա դերն ու նպատակը, կամ ինչ հիմնախնդիրների լուծումներ է առաջարկում ամեն մարդու կյանքում:
Սովորողն արժևորում է բոլոր ժանրերի բարձրարժեք ստեղծագործությունները, հասկանում է դրանց գեղագիտական և բարոյական արժեքը, սովորում է դրանցով զարդարել և հարստացնել իր կյանքը: |
|
Միջառարկայական (միջբնագավառային) կապեր
● Հայ գրականություն – Ներկայացնել ժամանակակից գրական ուղղություները հայ գրականության մեջ և համեմատել երաժշտության հետ:
● Կերպարվեստ - Ներկայացնել ժամանակակից կերպարվեստի ուղղությունները և դրա ներկայացուցիչներին:
● Մշակույթ - Ներկայացնել արվեստի տարբեր ճյուղերի ժամանակակից ուղղությունները: |
|
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ
Հ2, Հ26, Հ28, Հ30, Հ31, Հ32, Հ34, Հ42, Հ43, Հ44, Հ45 |
|
Թեմա 2. Ժողովրդական և դասական ստեղծագործությունների ժամանակակից մշակումները, ժողովրդական նվագարանների կիրառումը ժամանակակից երաժշտական արվեստում |
|
1) Նպատակներ
2) Ձևավորել և զարգացնել ժողովրդական և դասական ստեղծագործությունների ժամանակակից մշակումների մասին պատկերացումներ և գիտելիքներ:
3) Զարգացնել տվյալ մշակումներում ազգային նվագարանները և դրանց նորովի հնչողությունը ճանաչելու, քննարկելու և գնահատելու հմտություններ:
4) Զարգացնել ժողովրդական երգերի ժամանակակից մշակումները ներկայացնելու, մեկնաբանելու և սեփական կարծիք հայտնելու հմտություններ:
5) Զարգացնել ժողովրդական և դասական ստեղծագործությունների ժամանակակից մշակումները գնահատելու և քննադատական վերաբերմունք դրսևորելու հմտություններ:
6) Արժևորել ժողովրդական և դասական ստեղծագործությունների բարձրորակ մշակումները: |
Ուղղորդող հարցեր
Ի՞նչ նպատակ ունեն ժողովրդական և դասական ստեղծագործությունների ժամանակակից մշակումները:
Ինչպե՞ս են հնչում ժողովրդական նվագարանները ժամանակակից նվագախմբերում:
Ձեր ընտանիքում բոլորի՞ն են դուր գալիս նման մշակումները:
Սիրո՞ւմ ես ժողովրդական և դասական ստեղծագործությունների ժամանակակից մշակումները: |
|
Վերջնարդյունքներ
1) Լսողությամբ ճանաչի տարբեր ժանրերի երաժշտական ստեղծագործությունների ժամանակակից մշակումները, դրանցում առկա ազգային նվագարանների նորովի հնչողությունը և մեկնաբանի դրանք:
2) Իր անհատական երաժշտական տպավորությունները, հուզական արձագանքը ներկայացնի բանավոր ելույթների, էսսեների կամ շնորհանդեսների միջոցով:
3) Ուսումնասիրի XX-XXI դարերի երաժշտական ուղղությունները և ներկայացնի որևէ կոմպոզիտորի կամ կատարողի ստեղծագործական գործունեությունը հետազոտական կամ նախագծային աշխատանք:
4) Արժևորի հայ ժամանակակից երաժշտությունը` որպես կյանքի և շրջակա միջավայրի գեղարվեստական արտացոլման միջոց: |
|
Թեմայի բովանդակությունը
1) Ժողովրդական և դասական ստեղծագործությունների ժամանակակից մշակումներ:
2) Հայ ազգային նվագարանները ժամանակակից երաժշտական մշակումներում:
3) Տեսաֆիլմեր, համերգների հատվածներ: |
Առաջարկվող գործունեության ձևերը
1) Ուսումնասիրել տարբեր ժանրերի երաժշտության ժամանակակից մշակումները:
2) Ունկնդրել ժողովրդական և դասական ստեղծագործությունների ժամանակակից մշակումները, կատարել դրանք և մեկնաբանել:
3) Համեմատել ստեղծագործությունների մշակումները բնագրի հետ, նշել առավելություններն ու թերությունները:
4) Փորձի ստեղծել որևէ ժողովրդական երգի ժամանակակից մշակում` օգտվելով համակարգչային ծրագրերից և կատարի այն: |
Խաչվող հասկացություններ
Անհատական և մշակութային արժեհամակարգ
Սովորողներն այս թեմայով կազմակերպում են քննարկումներ, բանավեճեր, շնորհանդեսներ, հայտնում են ինքուրույն կարծիքներ տվյալ մշակումների վերաբերյալ:
Ուսումնասիրում են այն ուղիները, միջոցները, որոնցով բացահայտում և արտահայտում ենք գաղափարներ, համոզմունքներ, արժեքներ, զգացումներ, մշակույթի դրսևորումներ, արժևորում ենք գեղագիտությունը և ստեղծարարությունը: |
|
Միջառարկայական (միջբնագավառային) կապեր
Կինո - Ուսումնասիրել միևնույն սցենարով նոր ֆիլմերի նկարահանումները, հին ֆիլմերի թվայնացումները և մեկնաբանել դրանց առավելությունները կամ թերությունները:
Թատրոն - Դիտել տարբեր գրական ստեղծագործությունների նորովի բեմադրությունները և քննարկել:
Գրականություն - Ուսումնասիրել տարբեր գրական ժանրերի նորովի մատուցումները:
Կերպարվեստ – Ներկայացնել տարբեր գրական ստեղծագործությունների նոր նկարազարդումներ, ձևավորումներ:
Օպերայի, բալետի ժամանակակից բեմադրություններ, նորովի մեկնաբանություններ: |
|
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ
Հ2, Հ26 , Հ28, Հ30, Հ31, Հ32, Հ34, Հ42, Հ43, Հ44, Հ45 |
|
Թեմա 4. Հեղինակային և քաղաքային երգեր |
|
Նպատակներ
1) Ձևավորել գիտելիքներ հեղինակային և քաղաքային երգի ժանրերի և այդ ժանրերում ստեղծագործող երաժիշտների, նրանց գործունեության մասին:
2) Ձևավորել հեղինակային երգը որպես սոցիալական երևույթ ընկալելու, սեփական տեսակետը հայտնելու, քննարկումներին և բանավեճերին ակտիվորեն մասնակցելու հմտություններ:
3) Արժևորել և ներկայացնել ժամանակակից հեղինակ կատարողների արվեստը: |
Ուղղորդող հարցեր
Ի՞նչ ես հասկանում` հեղինակային կամ քաղաքային երգ ասելով:
Ճանաչու՞մ ես այդ ժանրերի հայ կատարողներին:
Ո՞ր հեղինակի երգերն ու կատարումներն ես սիրում:
Ձեր ընտանիքում հաճա՞խ եք լսում նրանց կատարումները: |
|
Վերջնարդյունքներ
1) Ունկնդրի և կատարի հայկական և արտասահմանյան հեղինակային և քաղաքային ոճի երգերը, բացատրի դրանց առանձնահատկությունները:
2) Մեկնաբանի հանրամատչելի երաժշտության առանձնահատկությունները, թվարկի ժամանակակից տարբեր հեղինակների, երաժիշտ կատարողների իր նախընտրած ստեղծագործությունները:
3) Իր անհատական երաժշտական տպավորությունները, հուզական արձագանքը ներկայացնի բանավոր ելույթների, էսսեների կամ շնորհանդեսների միջոցով: Ներկայացման ընթացքում օգտագործի նոր տեխնոլոգիաների հնարավորությունները:
4) Վերլուծի երաժշտական ստեղծագործությունը, արտահայտի սեփական տեսակետը հեղինակի գաղափարի վերաբերյալ, ակտիվորեն ներգրավվի քննարկումներում, բանավեճերում, հարգի ուրիշների կարծիքը, հիմնավորի սեփական կարծիքը:
5) Կարևորի ժամանակակից հեղինակ կատարողների արվեստը: |
|
Թեմայի բովանդակությունը
1) Հեղինակային և քաղաքային ոճերի երգերի կատարողները և նրանց ստեղծագործական գործունեությունը:
2) Հեղինակային և քաղաքային ոճերի երգերի տարբեր կատարումներ: |
Առաջարկվող գործունեության ձևեր
1) Ուսումնասիրել հեղինակային և քաղաքային երգի երաժիշտների ստեղծագործական գործունեությունը:
2) Ներկայացնել հեղինակային երգը` որպես սոցիալական երևույթ:
3) Ունկնդրել, մեկնաբանել և կատարել նշված ոճերի երգերը:
4) Դիտել համերգների հատվածներ:
5) Պատրաստել շնորհանդեսներ, զեկույցներ և այլ հետազոտական աշխատանքներ:
6) Կազմակերպել հանդիպումներ հեղինակային երգի հայ կատարողների հետ: |
Խաչվող հասկացություններ
Անհատական և մշակութային արժեհամակարգ
Սովորողները ներգրավվում են այս թեմայով ակտիվ քննարկումներում և բանավեճերում, հայտնում են ինքնուրույն կարծիքներ, հարգում են ուրիշների կարծիքը, հիմնավորում սեփական կարծիքը: Ուսումնասիրում են այն ուղիները, միջոցները, որոնցով բացահայտում և արտահայտում են իրենց գաղափարները, համոզմունքները, նախասիրությունները, երաժշտական ճաշակը, արժեքները, արժևորում են ստեղծարարությունը և ներդաշնակությունը: |
|
Միջառարկայական (միջբնագավառային) կապեր
Գրականություն - Ուսումնասիրել հեղինակային և քաղաքային երգերի գրական տեքստերը, վերլուծել և մեկնաբանել դրանց բովանդակությունը:
Մշակույթ - Վերլուծել և մեկնաբանել ազգային և քաղաքային արվեստի ընդհանրություններն ու առանձնահատկությունները: |
|
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ
Հ2, Հ26 , Հ28, Հ30, Հ31, Հ32, Հ34, Հ42, Հ43, Հ44, Հ45 |
11-րդ դասարան
|
Թեմա 1. Հայկական օպերայի ծնունդն ու զարգացումը: |
|
Նպատակները
1) Ընդլայնել գիտելիքներ հայկական օպերայի պատմության, զարգացման փուլերի և այսօրվա դրության մասին:
2) Զարգացնել հայկական օպերաների հատվածներ ունկնդրելու (դիտելու), բնութագրելու, վերլուծելու և կատարելու հմտություններ:
3) Զարգացնել տարբեր ժամանակաշրջանների հայ օպերային արվեստին նվիրված նախագծի կամ դպրոցական միջոցառման համար երաժշտական նյութի պատրաստման հմտություններ:
4) Արժևորել հայկական օպերային արվեստը: |
Ուղղորդող հարցեր
Սիրու՞մ ես հայկական օպերան:
Գիտե՞ս հայկական օպերայի հիմնադիրներին:
Հայկական ո՞ր օպերան է քեզ հոգեհարազատ:
Այցելե՞լ ես Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոն: |
|
Վերջնարդյունքներ
1) Ստեղծի (մենակ կամ խմբով) իր նախընտրած ժամանակաշրջանի հայ օպերային արվեստին նվիրված նախագիծ կամ երաժշտական նյութ դպրոցական միջոցառման համար:
2) Հաղորդակցվի և ինքնարտահայտվի ազգային օպերային արվեստի նմուշներով:
3) Ձևավորի և զարգացնի երաժշտական ճաշակ, ընդլայնի ազգային մշակութային ժառանգության նվաճումների մասին գիտելիքները նոր տեխնոլոգիաների, մասնավորապես` ուսումնական վիրտուալ այցերի (համերգասրահներ, թատրոններ, թանգարաններ) միջոցով:
4) Դրսևորի հետաքրքրություն կենդանի կատարումների նկատմամբ և հաճախակի այցելի համերգասրահներ:
5) Արժևորի հայ ազգային օպերային արվեստը: |
|
Թեմայի բովանդակությունը
1) Հայկական օպերային արվեստ:
2) Հայկական օպերանների հատվածներ և օպերային ներկայացումներ: |
Առաջարկվող գործունեության ձևեր
1) Կատարել ուսումնասիրություններ, հետազոտություններ, դիտել համերգների հատվածներ:
2) Ունկնդրել, վերլուծել, մեկնաբանել և կատարել օպերաների հատվածներ:
3) Կազմակերպել քննարկումներ, բանավեճեր, շնորհանդեսներ, զեկուցումներ:
4) Այցելել օպերային թատրոն (նաև առցանց): |
Խաչվող հասկացություններ
Անհատներ և հարաբերություններ
Ուսումնասիրելով հայ օպերային արվեստը` սովորողը հասկանում է, թե ո՛վ է ինքը, ինչ արմատներ ունի, ինչ է իր համար ազգային օպերային երաժշտությունը, ինչպես կարող է իր զգացմունքները և հույզերն արտահայտել երաժշտության միջոցով, ինչ դեր ունի այն իր կյանքում: |
|
Միջառարկայական (միջբնագավառային) կապեր
Հայ գրականություն - Ուսումնասիրել այն գրական ստեղծագործությունները, որոնք դարձել են օպերային լիբրետտոներ:
Կերպարվեստ - Ուսումնասիրել օպերային ներկայացումների բեմական ձևավորումները` դեկորները, հագուստները և դրանց համապատասխանությունը երաժշտությանը:
Պատմություն - Ուսումնասիրել այն պատմական կարևոր իրադարձությունները, որոնք հիմք են դարձել պատմական օպերաների լիբրետտոների համար:
Թատրոն - Ուսումնասիրել և մեկնաբանել օպերային ներկայացումներում երգիչների դերասանական վարպետությունը, որը նպաստում է երաժշտական կերպարի ավելի խոր բացահայտմանը: |
|
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ
Մ1, Մ17, Մ24, Մ25, Մ26, Մ29, Մ34, Մ35, Մ39, Մ40, Մ41 |
|
Թեմա 2. Իմպրեսիոնիզմը եվրոպական երաժշտության մեջ և նրա ազդեցությունը հայ կոմպոզիտորների ստեղծագործության վրա
|
|
Նպատակներ
1) Ձևավորել արվեստի հիմնական ուղղություններից մեկի` իմպրեսիոնիզմի, հիմնադիրների և նրանց ստեղծագործական գործունեության մասին պատկերացումներ և գիտելիքներ:
2) Զարգացնել նրանց ստեղծագործական գործունեության մասին զեկուցումներ, շնորհանդեսներ կամ նախագծեր ստեղծելու և ներկայացնելու հմտություններ:
3) Զարգացնել իմպրեսիոնիստ նկարիչների և կոմպոզիտորների ստեղծագործությունները ընկալելու և համեմատելու հմտություններ:
4) Արժևորել իմպրեսիոնիզմի և նրա հայտնի ներկայացուցիչների արվեստը: |
Ուղղորդող հարցեր
Ի՞նչ է իմպրեսիոնիզմը:
Ե՞րբ է առաջացել արվեստի այդ ուղղությունը:
Լսե՞լ եք իմպրեսիոնիստ կոմպոզիտորների մասին, իսկ իմպրեսիոնիստ նկարիչների՞: |
|
Վերջնարդյունքներ
1) Ստեղծի (մենակ կամ խմբով) իմպրեսիոնիստ կոմպոզիտորների ստեղծագործական գործունեությանը նվիրված նախագիծ կամ երաժշտական նյութ դպրոցական միջոցառման համար:
2) Հաղորդակցվի և ինքնաարտահայտվի համաշխարհային երաժշտական արվեստի նմուշներով: Երաժշտական անհատական կամ խմբային ստեղծագործական գործունեության ընթացքում դրսևորի երաժշտական գիտելիքներ և հմտություններ` օգտագործելով ինքնարտահայտման զանազան երաժշտական միջոցներ, ներառյալ տեղեկատվական տեխնոլոգիաները և ռեսուրսները:
3) Նպաստի խմբի ստեղծագործական և հետազոտական առաջադրանքների ընդհանուր արդյունքի ձեռքբերմանը:
4) Նկարագրի ստեղծագործություններից ստացած իր տպավորությունները գրագետ կապակցված խոսքով, զեկույցներով, հետազոտություններով, շնորհանդեսով:
5) Վերլուծի ստեղծագործությունը, մեկնաբանի իր հույզերն ու ապրումները, հիմնավորի դրանք, ցուցաբերի վերլուծելու, համադրելու և համեմատելու հմտություններ:
6) Արժևորի իմպրեսիոնիստների արվեստը: |
|
Թեմայի բովանդակությունը
1) Արվեստի հիմնական ուղղությունները. իմպրեսիոնիզմ:
2) Իմպրեսիոնիստ կոմպոզիտորներ:
3) Նրանց ստեղծագործությունները: |
Առաջարկվող գործունեության ձևեր
1) Կատարել ուսումնասիրություններ, դիտել համերգներից հատվածներ:
2) Կազմակերպել քննարկումներ, բանավեճեր, շնորհանդեսներ:
3) Այցելել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն և պատկերասրահ: |
Խաչվող հասկացություններ
Անհատական և մշակութային արժեհամակարգ
Սովորողը, ուսումնասիրելով XX-XXI դարերի երաժշտական ուղղությունները, ներկայացնում է հետազոտական կամ նախագծային աշխատանքներ իր տպավորությունների, զգացողությունների, երաժշտական ճաշակի մասին, անում է ինքնուրույն եզրահանգումներ: Կազմակերպում է քննարկումներ, բանավեճեր, ստեղծում է պաստառներ, շնորհանդեսներ և այլն: Այս թեմայի ուսումնասիրության ընթացքում սովորողը փորձում է պատասխանել այն հարցին, թե ի՛նչ է ստեղծարարությունը, որն է դրա դերը կամ նպատակը կյանքում:
Սովորողը արժևորում է բոլոր ժանրերի բարձրակարգ ստեղծագործությունները, հասկանում է դրանց գեղագիտական և բարոյական արժեքը, սովորում է դրանցով զարդարել և հարստացնել իր կյանքը: |
|
Միջառարկայական (միջբնագավառային) կապեր
Կերպարվեստ - Ուսումնասիրել իմպրեսիոնիստ նկարիչների ստեղծագործությունները և համեմատել երաժշտության հետ:
Գրականություն - Ուսումնասիրել սիմվոլիստ գրողների ստեղծագործությունները: |
|
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ
Մ1, Մ24, Մ25, Մ26, Մ29, Մ34, Մ35, Մ39, Մ40, Մ41 |
|
Թեմա 3. XIX դարավերջի և XX դարասկզբի հայկական երաժշտական արվեստը Հայ կոմպոզիտորական դպրոցի ձևավորումը. Կոմիտաս |
|
Նպատակներ
1) Զարգացնել հմտություններ XIX դարավերջի և XX դարասկզբի հայկական խմբերգային արվեստի ուսումնասիրման համար:
2) Ներկայացնել հայ կոմպոզիտորական դպրոցի ձևավորման նախադրյալները և ընթացքը:
3) Բացահայտել և ներկայացնել տվյալ ժամանակաշրջանի պատմական անցքերի և հայ երաժշտարվեստի զարգացման պատճառահետևանքային կապերը:
4) Զարգացնել տվյալ ժամանակաշրջանի կոմպոզիտորների ստեղծագործական գործունեության մասին նախագծի կամ դպրոցական միջոցառման համար երաժշտական նյութ կամ սցենար ստեղծելու հմտություններ:
5) Կազմակերպել այցելություն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ,
6) Խթանել հետաքրքրություններ թանգարանների կրթական ծրագրերի վերաբերյալ և ապահովել դրանց, սովորողների ակտիվ մասնակցութունը: |
Ուղղորդող հարցեր
Ինչպե՞ս էին ազդում պատմական անցքերը հայ երաժշտարվեստի զարգանման վրա:
Ո՞վ ձևավորեց հայ կոմպոզիտորական դպրոցը:
Այդ ժամանակահատվածում ստեղծագործած ո՞ր կոմպոզիտորի գործերն ես ավելի շատ սիրում: |
|
Վերջնարդյունքներ
1) Ստեղծի (մենակ կամ խմբով) տվյալ ժամանակաշրջանի հայ կոմպոզիտորների ստեղծագործությանը նվիրված նախագիծ կամ երաժշտական նյութ դպրոցական միջոցառման համար:
2) Հաղորդակցվի և ինքնարտահայտվի հայ երաժշտական արվեստի գոհարներով: Երաժշտական անհատական կամ խմբային ստեղծագործական գործունեության ընթացքում ցուցաբերի երաժշտական գիտելիքներ և հմտություններ` կիրառելով ինքնարտահայտման զանազան երաժշտական միջոցներ, ներառյալ տեղեկատվական տեխնոլոգիաները և ռեսուրսները:
3) Նկարագրի ստեղծագործություններից ստացած իր տպավորությունները գրագետ կապակցված խոսքով և հիմնավորի:
4) Բացատրի ստեղծագործության գաղափարը, կառուցվածքը, ձևը` դրսևորելով ստեղծագործական և ինքնուրույն մտածողություն: Բացատրի երաժշտական արվեստի դերը ժողովուրդների հասարակական, մշակութային կյանքում և պատմական համատեքստում:
5) Ընկալի և հասկանա նրա` որպես միջմշակութային հաղորդակցության լեզվի, դերը:
6) Արժևորի հայ ազգային երաժշտությունը, նյութական և ոչ նյութական ժառանգությունը, դառնա նրա կրողը, պահպանողը և սերունդներին փոխանցողը: |
|
Թեմայի բովանդակությունը
1) XIX դարավերջի և XX դարասկզբի հայկական երաժշտական արվեստը և նրա հայտնի ներկայացուցիչները:
2) Խմբերգային արվեստ:
3) Հայ կոմպոզիտորական դպրոցի ձևավորումը: |
1) Առաջարկվող գործունեության ձևեր
2) Ուսումնասիրել, քննարկել, վերլուծել տվյալ ժամանակաշրջանի հայ երաժշտարվեստը, հայ կոմպոզիտորական դպրոցի ձևավորումը:
3) Ունկնդրել, կատարել, մեկնաբանել, եզրահանգումներ անել:
4) Հետազոտել, ներկայացնել, սեփական կարծիք հայտնել և հիմնավորել: |
Խաչվող հասկացություններ
Անհատներ և հարաբերություններ
Ուսումնասիրելով XIX դարավերջի և XX դարասկզբի հայկական երաժշտական արվեստը և հայ կոմպոզիտորական դպրոցի ձևավորումը` սովորողը հասկանում է, թե ո՛վ է ինքը, ինչ արմատներ ունի, ինչ է իր համար ազգային երաժշտությունը, ինչպես կարող է իր զգացմունքները և հույզերն արտահայտել երաժշտության միջոցով, ինչ դեր ունի այն իր կյանքում: Կարևորը` հասկանա, որ ուսումնասիրելով հայ ազգային երաժշտությունը` դառնում է նրա կրողը, պահպանողը և սերունդներին փոխանցողը:
Պատճառ և հետևանք
Բնության մեջ, մարդկանց, ազգերի հարաբերություններում, գեղարվեստական երկերում, երաժշտական ստեղծագործություններում մշտապես կարելի է հանդիպել պատճառահետևանքային կարպերի. օրինակ` մարդկության պատմության ողբերգական իրադարձությունը` Հայոց ցեղասպանությունը, ազդեցություն թողեց նաև հայ արվեստի վրա, այդ ընթացքում և դրանից հետո ստեղծված երաժշտական ստեղծագործությունները կրում էին դրա ազդեցությունը: |
|
Միջառարկայական (միջբնագավառային) կապեր
Կերպարվեստ-Ուսումնասիրել XIX դարավերջի և XX դարասկզբի հայ կերպարվեստի ստեղծագործությունները և համեմատել երաժշտության հետ:
Հայ լեզու և գրականություն - Հայերենով ստեղծել տարբեր ոճերի և ժանրերի գրավոր և բանավոր խոսք և ուսումնասիրել XIX դարավերջի և XX դարասկզբի հայ գրականությունը և հայտնի գրողների ստեղծագործությունները:
Հայոց պատմություն - Ուսումնասիրել XIX դարավերջի և XX դարասկզբի պատմական անցքերի ազդեցությունը հայ մշակույթի տարբեր տեսակների զարգացման վրա: |
|
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ
Մ1, Մ17, Մ24, Մ26,Մ29, Մ34, Մ35, Մ39, Մ40, Մ41 |
|
Թեմա 4. Հայ երաժշտարվեստի զարգացումը XX դարից մինչև մեր օրերը |
|
Նպատակներ
1) Ձևավորել և զարգացնել գիտելիքներ XX դարի հայ երաժշտարվեստի մասին:
2) Զարգացնել ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործական գործունեությանը նվիրված նախագծի կամ դպրոցական միջոցառման համար երաժշտական նյութ ստեղծելու հմտություններ:
3) Զարգացնել նրանց ստեղծագորոծությունները ունկնդրելու, բնութագրելու, վերլուծելու, մեկնաբանելու հմտություններ:
4) Արժևորել հայ ժամանակակից երաժշտարվեստը: |
Ուղղորդող հարցեր
Ի՞նչ գիտես հայ ժամանակակից երաժշտարվեստի մասին:
Ունե՞ս նախընտրած կոմպոզիտոր կամ ստեղծագործություն:
Այցելու՞մ ես համերգասրահներ` ունկնդրելու հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: |
|
Վերջնարդյունքներ
1) Ստեղծի (մենակ կամ խմբով) ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործական գործունեությանը նվիրված նախագիծ կամ երաժշտական նյութ դպրոցական միջոցառման համար:
2) Հաղորդակցվի և ինքնարտահայտվի հայ ժամանակակից երաժշտական արվեստով:
3) Մասնակցի դպրոցական երգչախմբի կամ այլ երաժշտական խմբերի աշխատանքներին, նպաստի խմբի ստեղծագործական և հետազոտական առաջադրանքների ընդհանուր արդյունքի ձեռքբերմանը:
4) Վերլուծի ստեղծագործությունը, մեկնաբանի իր հույզերն ու ապրումները, հիմնավորի դրանք, ցուցաբերի վերլուծելու, համադրելու և համեմատելու հմտություններ:
5) Ձևավորի երաժշտական ճաշակը, ընդլայնի ազգային մշակութային ժառանգության նվաճումների մասին գիտելիքները նոր տեխնոլոգիաների, մասնավորապես` համերգասրահներ, թատրոններ, թանգարաններ ուսումնական այցերի (նաև առցանց) միջոցով:
6) Դրսևորի հետաքրքրություն ժամանակակից երաժշտության, կենդանի կատարումների նկատմամբ և հաճախակի այցելի համերգասրահներ:
7) Բացատրի երաժշտական արվեստի դերը ժողովուրդների հասարակական, մշակութային կյանքում և պատմական համատեքստում: Հասկանա նրա` որպես միջմշակութային հաղորդակցության լեզվի դերը:
8) Արժևորի հայ ազգային երաժշտությունը, դառնա նրա կրողը, պահպանողը և սերունդներին փոխանցողը: |
|
Թեմայի բովանդակությունը
1) Հայ երաժշտարվեստի զարգացումները XX-XXI դարերում:
2) Հայ սիմֆոնիկ երաժշտության ձևավորումը և զարգացումը:
3) Հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: |
Առաջարկվող գործունեության ձևեր
● Ուսումնասիրել, կատարել հետազոտություններ և նախագծային աշխատանքներ:
● Ունկնդրել, վերլուծել, կատարել, մեկնաբանել:
● Մասնակցել քննարկումներին, բանավեճերին: |
Խաչվող հասկացություններ
Անհատներ և հարաբերություններ
Ուսումնասիրելով XX դարի հայկական երաժշտական արվեստը` սովորողը հասկանում է, թե ո՛վ է ինքը, ինչ արմատներ ունի, ինչ է իր համար ազգային երաժշտությունը, ինչպես կարող է իր զգացմունքները և հույզերն արտահայտել երաժշտության միջոցով, ինչ դեր ունի այն իր կյանքում: Կարևորը` հասկանա, որ ուսումնասիրելով հայ ազգային երաժշտությունը` դառնում է նրա կրողը, պահպանողը և սերունդներին փոխանցողը: |
|
Միջառարկայական (միջբնագավառային) կապեր
Կերպարվեստ – Ուսումնասիրել հայ կերպարվեստի զարգացումը XX-XXI դարերում:
Հայ գրականություն – Ուսումնասիրել հայ գրականության զարգացումը XX-XXI դարերում:
Հայոց պատմություն - Ուսումնասիրել XX-XXI դարերի հայ պատմական իրադարձությունների ազդեցությունը հայ արվեստի զարգացման վրա:
Մշակույթ - Ուսումնասիրել հայ արվեստի տարբեր տեսակների զարգացումը XX-XXI դարերում: |
|
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ
Մ1, Մ17, Մ18, Մ24, Մ26, Մ29, Մ34, Մ35, Մ39, Մ40, Մ41 |
|
Թեմա 5. Սփյուռքահայ երաժշտական արվեստ |
|
Նպատակներ
1) Ընդլայնել սփյուռքահայ երաժշտական արվեստի վերաբերյալ պատկերացումներ և գիտելիքներ:
2) Զարգացնել նրանց ստեղծագործությունները կատարելու, բնութագրելու, վերլուծելու, մեկնաբանելու հմտություններ:
3) Զարգացնել սփյուռքահայ կոմպոզիտորների և երաժիշտ կատարողների արվեստի մասին հետազոտություններ և նախագծեր ստեղծելու հմտություններ:
4) Կազմակերպել «Սփյուռքահայ արվեստը, որպես պատմական իրադարձությունների արդյունք» թեմայով քննարկումներ կամ բանավեճ:
5) Արժևորել սփյուռքահայ երաժշտարվեստը` որպես հայ ազգային արվեստի անքակտելի մաս: |
Ուղղորդող հարցեր
Ծանո՞թ ես սփյուռքահայ կոմպոզիտորներին և երաժիշտ կատարողներին:
Սիրո՞ւմ ես նրանց արվեստը:
Ո՞ւմ ես նախընտրում և ինչո՞ւ: |
|
Վերջնարդյունքներ
1) Ստեղծի (մենակ կամ խմբով) իր նախընտրած ժամանակաշրջանի սփյուռքահայ կոմպոզիտորների կամ կատարողների ստեղծագործական գործունեությանը նվիրված նախագիծ կամ երաժշտական նյութ դպրոցական միջոցառման համար:
2) Հաղորդակցվի և ինքնարտահայտվի սփյուռքահայ կոմպոզիտորների երաժշտական արվեստով:
3) Նկարագրի ստեղծագործություններից ստացած իր տպավորությունները գրագետ կապակցված խոսքով: Հասկանա և ընկալի երաժշտական եզրույթների իմաստը և գործնականում օգտագործի դրանք:
4) Բացատրի երաժշտական արվեստի դերը ժողովուրդների հասարակական, մշակութային կյանքում և պատմական համատեքստում: Հասկանա նրա` որպես միջմշակութային հաղորդակցության լեզվի դերը:
5) Արժևորի հայ ազգային երաժշտությունը, դառնա նրա կրողը, պահպանողը և սերունդներին փոխանցողը: |
|
Թեմայի բովանդակությունը
1) Սփյուռքահայ երաժշտական արվեստը XX-XXI դարերում:
2) Սփյուռքահայ հայտնի կոմպոզիտորներ և կատարողներ: |
Առաջարկվող գործունեության ձևեր
1) Ուսումնասիրել, կատարել հետազոտություններ, նախագծային աշխատանքներ:
2) Ունկնդրել, վերլուծել, կատարել, մեկնաբանել:
3) Մասնակցել քննարկումներին, բանավեճերին: |
Խաչվող հասկացություններ
Անհատներ և հարաբերություններ
Ուսումնասիրելով սփյուռքահայ երաժշտական արվեստը` սովորողը հասկանում է, թե ո՛վ է ինքը, ինչ արմատներ ունի, ինչպես է առաջացել սփյուռքահայ մշակույթը, ինչ է իր համար ազգային երաժշտությունը, ինչ դեր ունի այն իր կյանքում: Կարևորը` հասկանա, որ ուսումնասիրելով հայ ազգային երաժշտությունը` դառնում է նրա կրողը, պահպանողը և սերունդներին փոխանցողը:
Պատճառ և հետևանք
Բնության մեջ, մարդկանց, ազգերի հարաբերություններում, գեղարվեստական երկերում, երաժըշտական ստեղծագործություններում մշտապես կարելի է հանդիպել պատճառահետևանքային կարպերի. օրինակ` մարդկության պատմության ողբերգական իրադարձության` Հայոց ցեղասպանության հետևանքով առաջացավ և հետագայում զարգացավ հայկական սփյուռքը` իր կենցաղով ու արվեստով: |
|
Միջառարկայական (միջբնագավառային) կապեր
Կերպարվեստ – Ուսումնասիրել սփյուռքահայ նկարիչների և քանդակագործների ստեղծագործությունները:
Հայ գրականություն - Ուսումնասիրել սփյուռքահայ գրողների, գրականագետների ստեղծագործությունները:
Մշակույթ - Ուսումնասիրել սփյուռքահայ արվեստը և արվեստագետների` դերասանների, ռեժիսորների աշխատանքները: |
|
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ
Մ1, Մ17,Մ24, Մ25, Մ26, Մ27,Մ28, Մ29, Մ34, Մ35, Մ39, Մ40, Մ41 |
Օգտագործված գրականության ցանկ
1. «Կրթության մասին» ՀՀ օրենք:
2. «Հանրակրության մասին» ՀՀ օրենք:
3. ՀՀ կառավարության 2010 թ. ապրիլի 8-ի N 439-Ն որոշում:
4. «Հանրակրթության պետական չափորոշիչ», 2010 թ և :2021թ
5. ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 136-Ն որոշում:
6. Հանրակրթության պետական կրթակարգ, ՀՀ կառավարության նիստի հ.33 արձանագրային որոշում, 26.08.2004թ.:
7. Կոմիտաս. Հոդվածներ և ուսումնասիրություններ: Եր., 1941:
8. Կոմիտաս. Երկերի ժողովածու, բոլոր հատորները: Եր., «Հայաստան», 1969:
9. Կոմիտաս Վարդապետ. Ուսումնասիրութիւններ և յօդուածներ: Գիրք Ա: Եր., 2005:
10. Տիգրանյան Գ. Հայ երաժշտական թատրոնի 100 տարին: Եր., «Հայաստան», 1968:
11.Բրուտյան Ց. Գիտական աշխատությունների միջբուհական ժողովածու (Արվեստագիտություն): Եր., 1974:
12. Երկանյան Վ., Հայկական մշակույթ: Եր., 1982:
13. Աղասյան Ա., Հակոբյան Հ., Հասրաթյան Մ., Ղազարյան Վ. Հայ արվեստի պատմություն: Եր., «Զանգակ-97», 2009, 576 էջ:
14. Ակնարկ Հայ երաժշտության պատմության / ՀՍՍՀ ԳԱ: Եր., 1963:
15. Բորև Յու., Գեղագիտություն: Եր., «Հայաստան», 1982:
16. Գեղագիտական դաստիարակություն: Եր., «Լույս», 1975:
17. «Երաժշտություն» առարկայի չափորոշիչ և ծրագիր: Հաստատված է 2012 թ.:
18. Յուզբաշյան Յու. Երաժշտությունը 1-4-րդ դասարաններում: Ուսուցչի մեթոդական ձեռնարկ: Եր., «Զանգակ-97», 2008:
19. Յուզբաշյան Յու., Փահլևանյան Ա., Ավետիսյան Վ. Երաժշտությունը 5-7-րդ դասարաններում: Ուսուցչի ձեռնարկ: Եր., «Զանգակ-97», 2011:
20. Ղազարյան Կ., Թադևոսյան Գ., Երաժշտություն-2-7-րդ դդ.. Ուսուցչի ձեռնարկ: Եր., «Զանգակ», 2014:
21. Յուզբաշյան Յու., Ղազարյան Կ., Թադևոսյան Գ. Երաժշտություն-1. Ուսուցչի ձեռնարկ: Եր., «Զանգակ», 2016:
22. Լուկին Յու. Էսթետիկայի հիմունքներ, Եր., «Լույս», 1984::
23. Բրուտյան Մ. Հայ ժողովրդական երաժշտական ստեղծագործություն: Եր., ՙԼույս՚, 1983:
24. Խառատյան-Առաքելյան Հ., Հայ ժողովրդական տոները, Եր., 2005:
25. Հարոյան Ռ., Զատիկ, Եր., ՙՇաղիկ՚, 1996:
26. Նավոյան Մ. -Դրվագներ Հայ երաժշտության պատմության, «Զանգակ-97» հրատ. Երևան, 2009թ.:
27.Кабалевский Д. Воспитание ума и сердца: Кн. Для учителя.- М.: Просвещение, 1980.
28. Кабалевский Д. Основные принципы и методы программы по музыке для общеобразовательной школы. Москва, “Просвещение”, 2002.
29. “Искусство в школе”. Обшественно-педагогический и научно-методический журнал, Москва, 2010 г.
30. 3. Н. Н. Рябенко “Уроки музыки в 1-7 классах”, “Айрис пресс”, Москва, 2006.
31. Радинова О. Музыкальные шедевры. М., издательство ГНОМ и Д Москва, 2006.
32. Вёльфлин Г. Основные понятия истории искусств. Изд. В. Шевчук, 2013. 330 с.
33. COMPETENCES FOR DEMOCRATIC CULTURE (CDC), ձեռնարկ, ԵԽ, 2018:
34. ՅՈՒՆԵՍԿՕ, Կրթություն հանուն կայուն զարգացման ծրագիր:
Էլեկտրոնային հասցեներ
35. https://www.nationalartsstandards.org/,
36. https://www.incredibleart.org/,
37. https://www.australiancurriculum.edu.au/,
38. https://www.wabisabilearning.com/case-study,
39. https://www.thelearningweb.net/music-learning.htm,
40. https://www.slideshare.net/mrsnazlan/a-curriculum-framework-for-art-education,
41. http://www.koolibri.ee/download/?action=binary&id=3414
42. https://jfks.de/high-school/academics/departments/music/
43. http://oppekava.innove.ee/wp-content/uploads/sites/6/2016/09/Kunstiained.pdf
Պաշտոնական հրապարակման օրը` 6 հուլիսի 2023 թվական:
|