Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

i

Նկատի ունենալով, որ «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) մեքենայացված խաղերի շահագործումը շահումով խաղ որակելու կամ չորակելու հետ կապված հարաբերությունները տարաբնույթ ընկալման տեղիք են տալիս, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներով` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը պաշտոնապես պարզաբանում է.

Օրենքի 5-րդ հոդվածի համաձայն շահումով խաղի կամ խաղատան կազմակերպումը դա եկամուտ (շահույթ) ստանալու նպատակով նույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված շահումով խաղի (ցանկացած մեքենայացված կամ կենդանի խաղ, որը որևէ կերպ ստեղծում է շահման հնարավորություն) իրականացման համար սարքավորումների տեղադրումն ու շահագործումն է կամ շահումով խաղին խաղացողների մասնակցության այլ կերպ հնարավորության ստեղծումն է:

Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն շահումով խաղ է համարվում ցանկացած մեքենայացված կամ կենդանի այն խաղը, որը որևէ կերպ ստեղծում է շահման հնարավորություն:

Օրենքի վերը նշված դրույթների տառացի մեկնաբանության արդյունքում ստացվում է, որ ցանկացած փոքրարժեք խաղալիք կամ այլ առարկա շահելու հնարավորություն տվող խաղ ևս համարվում է շահումով խաղ և ենթակա է լիցենզավորման: Սակայն նման մեկնաբանությունը հակասում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով ամրագրված վարչարարության հիմնարար սկզբունքներին: Մասնավորապես, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի.

ա) 5-րդ հոդվածի համաձայն վարչարարություն իրականացնելիս վարչական մարմիններին արգելվում է միայն ձևական պահանջների պահպանման նպատակով անձանց ծանրաբեռնել պարտականություններով կամ մերժել նրանց որևէ իրավունք տրամադրելը, եթե նրանց վրա դրված պարտականությունները բովանդակային առումով կատարված են,

բ) 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հայեցողական լիազորություն իրականացնելիս (վարչական մարմնի կողմից մի քանի հնարավոր իրավաչափ լուծումներից որևէ մեկը ընտրելիս) վարչական մարմինը պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, վարչարարության իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ,

գ) 7-րդ հոդվածի համաձայն վարչական մարմիններին արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմք: Վարչական մարմինները պարտավոր են անհատական մոտեցում ցուցաբերել էապես տարբեր փաստական հանգամանքների նկատմամբ: Եթե վարչական մարմինը որևէ հայեցողական լիազորություն իրականացրել է որոշակի ձևով, ապա միանման դեպքերում հետագայում ևս պարտավոր է իր այդ հայեցողական լիազորությունն իրականացնել նույն ձևով: Վարչական մարմինն այդ սահմանափակումից կարող է հրաժարվել, եթե գերակա շահի առկայության պատճառով նա հետագայում մտադիր է մշտապես ընդունել մեկ այլ հայեցողական որոշում,

դ) 8-րդ հոդվածի համաձայն վարչարարությունը պետք է ուղղված լինի ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակին, և դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր:

Վերը նշվածի հիման վրա պաշտոնապես պարզաբանում ենք.

1. Իրականացվող գործունեությունը կորակվի որպես շահումով խաղ, եթե մեքենայացված խաղային ապարատներից շահելու արդյունքում դուրս են գալիս ՀՀ մետաղադրամներ, այսինքն` խաղացողի շահումը ՀՀ դրամի տեսքով է: Այդ գործունեության իրականացման համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան լիցենզիա: Ընդ որում, այս պարագայում անհրաժեշտ է հաշվի առնել նաև կատարվող խաղադրույքի և ակնկալվող շահումի չափը: Օրինակ, եթե պահանջվում է 100 դրամի չափով խաղադրույք և դրա դիմաց նախատեսվում է 10 կամ 50 դրամ (մինչև 100 դրամ) շահում, ապա ակնհայտ է, որ խաղացողը խաղում է ոչ թե շահման ակնկալիքով, այլ զվարճանալու կամ ժամանակ անցկացնելու համար: Այս դեպքում իրականացվող գործունեությունը չի համարվի շահումով խաղ:

2. Եթե խաղի արդյունքում դուրս է գալիս, օրինակ, ինչ-որ խաղալիք, որն այնքան փոքրարժեք է, որ շահողը չի կարող վաճառել, կամ վաճառելու դեպքում կստանա 500 դրամը չգերազանցող եկամուտ, ապա նման պարագայում այդ գործունեությունը չի կարող համարվել շահումով խաղ և այն ենթակա չի լինի լիցենզավորման: Նման գործունեությունը կդիտվի որպես զվարճանքի կամ ժամանցի կազմակերպում:

3. Եթե խաղային մեքենայացված ապարատների միջոցով հաղթանակ տանելու արդյունքում խաղացողները ստանում են մետաղյա ժետոններ և գործունեություն իրականացնողը (խաղի կազմակերպիչը) նախապես հայտարարել է, որ այդ ժետոնները իր կողմից չեն փոխարկվելու դրամական միջոցներով կամ իրացվելի իրով (գույքով), ապա տվյալ դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել ժետոնների սպառողականությունը, արժեքը և իրացվելիության աստիճանը, այսինքն այն, թե շահումը (ժետոնը) ունի արդյոք արժեք և ակնհայտ է, որ խաղացողը կարող է վաճառել և ստանալ եկամուտ, թե ոչ: Եթե ժետոններն ունեն սպառողականություն, կատարված խաղադրույքից բարձր արժեք և իրացվելիության որոշակի աստիճան, այսինքն ակնհայտ է, որ խաղացողը կարող է վաճառել շահած ժետոնները և ստանալ եկամուտ, ապա իրականացվող գործունեությունը կորակվի որպես շահումով խաղ, որի իրականացման համար անհրաժեշտ կլինի ունենալ համապատասխան լիցենզիա:

4. Եթե խաղի արդյունքում խաղացողը ստանում է, օրինակ, ավտոմեքենայի բանալի (ավտոմեքենա), ոսկի կամ այլ թանկարժեք մետաղ կամ դրանցից պատրաստված իր, կենցաղային կամ համակարգչային տեխնիկա կամ այլ արժեքավոր գույք, որոնք ակնհայտորեն ունեն բավականին մեծ արժեք, սպառողականություն և իրացվելիության բարձր աստիճան և դրանք վաճառելու արդյունքում շահողը կարող է ստանալ եկամուտ, ապա տվյալ դեպքում նշված գործունեությունը կհամարվի շահումով խաղ, ինչի համար անհրաժեշտ կլինի ունենալ համապատասխան լիցենզիա:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
Պաշտոնական պարզաբանում