ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ 
 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
 
25 հունվարի 2007 թվականի N 3
 
i
2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի «ԿԱՆԱՆՑ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆՐԱՆՑ ԴԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ 2004-2010 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 645-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
 
1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010 թվականների ազգային ծրագրով նախատեսված 2006 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախարարությունների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) կողմից իրականացված աշխատանքների մասին տեղեկատվությունը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010 թվականների ազգային ծրագրով նախատեսված 2007 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախարարությունների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) կողմից իրականացվելիք միջոցառումների ցանկին և ժամանակացույցին` համաձայն NN 3 և 4 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանի քաղաքապետին)` ապահովել սույն որոշման 2-րդ կետով նախատեսված միջոցառումների ժամանակացույցի կատարումը:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-ԻՆ
 
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2007 թվականի հունվարի 25-ի
N 3 նիստի արձանագրային
որոշման
 
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
 
Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման և
հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010 թվականների
ազգային ծրագրով նախատեսված 2006 թվականի ընթացքում ՀՀ
նախարարությունների կողմից իրականացված միջոցառումների
 
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2007 թվականի հունվարի 25-ի
N 3 նիստի արձանագրային
որոշման
 
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
 
Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման և
հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010 թվականների
ազգային ծրագրով նախատեսված 2006 թվականի ընթացքում ՀՀ
մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) կողմից իրականացված
աշխատանքների մասին
 
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2007 թվականի հունվարի 25-ի
N 3 նիստի արձանագրային
որոշման
 
ՑԱՆԿ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
 
Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման և
հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010 թվականների
ազգային ծրագրով նախատեսված 2007 թվականի ընթացքում ՀՀ
նախարարությունների կողմից իրականացվելիք միջոցառումների
 
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2007 թվականի հունվարի 25-ի
N 3 նիստի արձանագրային
որոշման
 
ՑԱՆԿ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
 
Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման և
հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010 թվականների
ազգային ծրագրով նախատեսված 2007 թվականի ընթացքում ՀՀ
մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) կողմից իրականացվելիք
միջոցառումների
 
______________________________________________
ԻՐՏԵԿ - հավելվածների աղյուսակները չեն բերվում