ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
29 մայիսի 2008 թվականի N 21
i
12. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի ՆԻՍՏԻ N 34 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի նիստի N 34 արձանագրության 18-րդ կետով հավանության արժանացած` գիտության ոլորտի բարեփոխումների միջոցառումների ցանկի և դրանց կատարման ժամանակացույցի`
1) 3-րդ կետի`
ա. առաջին սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման գերակայությունների ձևավորման սկզբունքների և չափանիշների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը»,
բ. չորրորդ սյունակում «հուլիսի» բառը փոխարինել «սեպտեմբերի» բառով.
2) 5-րդ կետում «մարտ-ապրիլ» բառերը փոխարինել «ապրիլ-մայիս» բառերով.
3) 6-րդ կետում «մարտ-ապրիլ» բառերը փոխարինել «մայիս-հունիս» բառերով.
4) 7-րդ կետում «սեպտեմբերի» բառը փոխարինել «դեկտեմբերի» բառով.
5) 9-րդ կետի`
ա. առաջին սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետությունում գիտության զարգացման պետական ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը»,
բ. չորրորդ սյունակում «սեպտեմբերի» բառը փոխարինել «դեկտեմբերի» բառով.
6) 10-րդ կետում «ապրիլի» բառը փոխարինել «հունիսի» բառով.
7) 12-րդ կետում «ապրիլի» բառը փոխարինել «մայիս-հունիս» բառերով.
8) 13-րդ կետում «1-ին եռամսյակ» բառերը փոխարինել «4-րդ եռամսյակ» բառերով.
9) 14-րդ կետի առաջին սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Միջազգային ճանաչում ունեցող գիտնականների համար հատուկ դրամաշնորհային համակարգի վերաբերյալ առաջարկություններ ՀՀ կառավարություն ներկայացնելը»:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ