ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
26 մարտի 2009 թվականի N 13
i
16. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2008-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ 2009-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի N 21 արձանագրային որոշման 3-րդ կետի`
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության 2008-2012 թվականների ռազմավարության կատարումն ապահովող 2009-2012 թվականների գործողությունների ծրագրին և միջոցառումների ցանկին` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2009 թվականի մարտի 26-ի
նիստի N 13 արձանագրային
որոշման
ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2008-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ 2009-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Գերակայություն 1. Երիտասարդների` իրենց ձգտումներին, ընդունակություններին ու կարողություններին համապատասխան որակյալ կրթություն ստանալու հնարավորության ապահովում
Միջոցառումներ`
Տես` հավելված 2:
Ցուցանիշներ
1.1
ա) 2012 թվականին ամբողջովին ներդրված կլինի եռամյա ավագ դպրոցի ծրագիրը, ձևավորված կլինի առանձին գործող ավագ դպրոցների ցանկը: Հանրապետությունում ստեղծված կլինի առանձին գործող 150 դպրոց:
1.2.
ա) 2009 թվականին ստեղծված կլինի մասնագիտական կրթության բնագավառի բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին ընդգրկող մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդը:
բ) 2009-2012 թվականներին ապահովված կլինի մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի (ՄԿՈՒԶԱԽ) բնականոն գործունեությունը:
1.3.
ա) 2009 թվականին ամբողջովին ներդրված կլինի դպրոցի ավարտական և բուհի ընդունելության միասնական քննությունների համակարգը բոլոր քննական առարկաներից:
բ) 2009 թվականին ստեղծված կլինի «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը, ինչպես նաև մշակված կլինի որակի գնահատման ու ապահովման համակարգի հայեցակարգը:
գ) 2010 թվականին մասնագիտական կրթության համակարգը համապատասխանեցված կլինի կրթության կազմակերպման և կրթության որակի միջազգային ստանդարտներին (ԵԲԿՏ):
դ) 2012 թվականին Հայաստանը կանդամակցի կրթության որակի ապահովման եվրոպական ցանցին:
ե) 2010-2012 թվականներին ամբողջովին ներդրված կլինի գնահատման նոր համակարգը, սովորողների համար ապահովված կլինեն հավասար պայմաններ, միասնական չափանիշներ ու օբյեկտիվ գնահատում:
զ) 2012 թվականին ներդրված կլինի որակավորումների ազգային համակարգը:
է) 2009-2011 թվականներին ըստ կրթական աստիճանների ներդրված կլինեն մասնագիտական կրթության կրեդիտային համակարգով պետական կրթական չափորոշիչները:
ը) 2012 թվականին ներդրված կլինի բարձրագույն մասնագիտական կրթության եռաստիճան համակարգը` համապատասխանեցված աշխատաշուկայի պահանջներին:
թ) 2010 թվականին կրեդիտային համակարգը ներդրված կլինի ամբողջությամբ և եռաստիճան կրթական համակարգում ուսման կազմակերպումը կիրականացվի կրեդիտային համակարգով:
ժ) 2012 թվականին ստեղծված կլինեն բարենպաստ պայմաններ (այդ թվում` օրենսդրական փոփոխությունների միջոցով)` ապահովելու համար ուսանողների շարժունությունը:
ի) 2009 թվականի սկզբին կսկսվի «Հայաստանի Հանրապետությունում ոչ ֆորմալ կրթության հայեցակարգի» վրա հիմնված այս ոլորտի զարգացման գործողությունների ծրագրի մշակումը, որը կավարտվի 2009 թվականի երրորդ եռամսյակում:
լ) 2009 թվականին կմշակվեն և կիրականացվեն միջոցառումներ և ծրագրեր «Հայաստանի Հանրապետությունում ոչ ֆորմալ կրթության հայեցակարգի» հանրայնացման և դրա վերաբերյալ հասարակության տեղեկացվածության բարձրացման ուղղությամբ:
1.4.
ա) 2009 թվականին «Կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն պետական և ոչ պետական բուհերում ապահովված կլինի ուսանողների մասնակցությունը բուհերի կառավարման հարցերին:
բ) 2009-2012 թվականներին ապահովված կլինի ուսանողների մասնակցությունը կրթական բարեփոխումներին` Բոլոնիայի գործընթացի շրջանակներում ստեղծված հանձնաժողովներում, գործողությունների ծրագրերում, մոնիտորինգային հանձնախմբերում ընդգրկելու ձևով:
գ) 2009-2012 թվականներին պետության կողմից աջակցություն կցուցաբերվի Հայաստանի Հանրապետության ուսանողության շրջանում ձևավորված ուսումնական գործընթացի, կրթության որակի և միջազգային ուսանողական համագործակցության զարգացման խնդիրներով զբաղվող ուսանողական և երիտասարդական խմբերին ու կառույցներին:
դ) 2009-2012 թվականներին բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ խնդիրների քննարկման և ուսանողների տեղեկացվածության բարձրացման նպատակով պարբերաբար կկազմակերպվեն միջոցառումներ:
1.5.
ա) 2010 թվականին գործարկված կլինի ուսանողական նպաստների և կրթաթոշակների, ինչպես նաև ուսման վարկավորման ճկուն համակարգը:
բ) 2012 թվականին գործարկված կլինեն մասնագիտական կրթության ոլորտի բարեփոխումները խթանող ֆինանսավորման ծրագրեր:
1.6.
ա) 2009-2012 թվականների ընթացքում արտասահմանյան առաջատար բուհերում ու գիտակրթական կենտրոններում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացի և սփյուռքահայ ուսանողների ուսման վճարի մասնակի կամ լրիվ փոխհատուցում կամ այլ աջակցություն:
Գերակայություն 2. Զբաղվածություն և աշխատատեղերի ստեղծում
Միջոցառումներ`
Տես` հավելված 2:
Ցուցանիշներ
2.1.
ա) 2009-2010 թվականներին մարզային և համայնքային երիտասարդական կենտրոնները, «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, Հայաստանի Հանրապետության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային (մարզային) կենտրոնները և մասնագիտական ուսումնական հաստատությունները ստեղծված կլինեն համագործակցության գործուն համակարգեր:
բ) 2009 թվականին Հայաստանի Հանրապետության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային (մարզային) կենտրոնները, «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և մարզային երիտասարդական կենտրոնները կազմած կլինեն մարզի գործատուների, առկա թափուր աշխատատեղերի, աշխատանք փնտրող երիտասարդների, բուհերի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների տվյալների բազաներ:
գ) 2009-2012 թվականներին երիտասարդական կենտրոններ դիմած և Հայաստանի Հանրապետության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային (մարզային) կենտրոններում որպես գործազուրկ գրանցված երիտասարդների առնվազն 5%-ը տեղավորված կլինի աշխատանքի:
2.2.
ա) 2009 թվականի դրությամբ ձեռներեցությանը և ձեռնարկատիրական գործունեությանը վերաբերող ուսուցողական, խորհրդատվական դասընթացներ կկազմակերպվեն երիտասարդական բոլոր կենտրոններում:
բ) 2009-2012 թվականներին ձեռներեցության վերաբերյալ դասընթացներին մասնակցած կլինի տարեկան առնվազն 1000 երիտասարդ:
2.3
ա) 2010 թվականից գյուղական շրջանների երիտասարդների համար բոլոր մարզերում գյուղատնտեսության վարման մեթոդների, գյուղմթերքների մշակման, շուկայավարման և գործարար կառավարման թեմաներով կկազմակերպվեն դասընթացներ:
բ) 2010 թվականից գյուղական զբոսաշրջության հնարավորությունների մասին տեղեկատվություն կտրամադրվի բոլոր մարզերում:
2.4.
ա) 2009 թվականից աշխատանքի տեղավորման խնդիրներ ունեցող երիտասարդները կշարունակեն մասնակցել «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կողմից իրականացվող մասնագիտական ուսուցման դասընթացներին:
բ) 2009-2012 թվականներին «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կողմից իրականացվող «Փոքր և միջին ձեռնարկատիրության խրախուսում», «Այլ վայր աշխատանքի գործուղում», «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին», «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրերում ընդգրկված գործազուրկ երիտասարդների թիվը կավելանա տարեկան 10%-ի չափով:
2.5.
ա) 2009 թվականից դեռահասներին և երիտասարդներին աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան մասնագիտական կողմնորոշման խորհրդատվություն տրամադրելու միջոցով հնարավոր կլինի մեղմել գործազրկությունը երիտասարդների շրջանում:
բ) 2009 թվականի վերջին իրենց հմտությունները աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով հատուկ դասընթացների միջոցով ուսուցում անցած երիտասարդների թիվը կգերազանցի 500-ը, 2010 թվականի վերջին` 1000-ը, 2011 և 2012 թվականներին` 1500-ը:
Գերակայություն 3. Երիտասարդների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում
Միջոցառումներ`
Տես` հավելված 2:
Ցուցանիշներ
ա) 2009 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մշակված և հաստատված կլինի «Երիտասարդներին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը:
բ) 2009 թվականի ընթացքում «Երիտասարդներին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի տեղեկատվական համակարգի մեթոդական և ծրագրային ապահովման մշակում: Բնակչության շրջանում տեղեկատվության տարածման ուղղությամբ միջոցառումների կազմակերպում:
գ) 2010 թվականին կմեկնարկի «Երիտասարդներին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի առաջին փուլը:
դ) 2010 թվականի ընթացքում կկատարվի «Երիտասարդներին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի մոնիթորինգ, և դրա արդյունքների հիման վրա կկատարելագործվեն ու կզարգացվեն ծրագրի իրականացման 1-ին փուլում կիրառված և փորձարկված մեխանիզմները:
ե) 2011-2012 թվականների ընթացքում երիտասարդների համար բնակարանային շինարարության ծրագրեր իրականացնող մասնավոր ներդրումների ներգրավման ուղղությամբ միջոցառումների իրականացում:
զ) 2012 թվականից պետական և մասնավոր սեկտորի ֆինանսավորմամբ «Երիտասարդներին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շարունակականության ապահովում:
Գերակայություն 4. Երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանում, հոգևոր-մշակութային, հայրենասիրական դաստիարակություն
Միջոցառումներ`
Տես` հավելված 2:
Ցուցանիշներ
4.1.
ա) 2009-2012 թվականների ընթացքում ավագ դպրոցի ուսումնական պլանում ամրագրված «Առողջ ապրելակերպ» դասընթացի դասավանդման նպատակով վերապատրաստված կլինեն համապատասխան մանկավարժներ:
բ) 2009-2011 թվականներին տարեկան առնվազն 1000 երիտասարդ կմասնակցի առողջ ապրելակերպը խթանող միջոցառումների (հավաքներ, մրցույթներ և այլն):
4.2.
ա) 2009-2012 թվականներին Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները` հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ, պարբերաբար կիրականացնեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և վարակիչ հիվանդությունների կանխարգելման, առողջ ապրելակերպի քարոզման, սեռական և վերարտադրողական առողջության վերաբերյալ տեղեկատվության տարածման ծրագրեր և միջոցառումներ:
4.3.
ա) 2010 թվականին հանրապետության կրթական համակարգում և բանակում իրականացված կլինեն ազգային հոգևոր, մշակութային արժեքների ճանաչողությանն ու ռազմահայրենասիրական դաստիարակության բարձրացմանն ուղղված կրթադաստիարակչական, ուսուցողական համալիր ծրագրեր:
բ) 2009-2010 թվականներին Հայաստանի Հանրապետության մարզերի երիտասարդ ստեղծագործողները կշարունակվեն ընդգրկվել հանրապետական մրցույթներում և փառատոներում, կմասնակցեն միջմարզային մշակութային համագործակցության ծրագրերին, կիրականացվեն երիտասարդ ստեղծագործողների հայտնաբերման և խրախուսման ծրագրեր:
գ) Տարեկան առնվազն 1000 երիտասարդ կայցելի Հայաստանի և Արցախի պատմական և հոգևոր մշակութային վայրեր:
դ) Տարեկան առնվազն 5 երիտասարդական մշակութային միջոցառում-այցելություն կկազմակերպվի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում:
ե) Տարեկան առնվազն 300 երիտասարդ յուրաքանչյուր մարզում կմասնակցի մարզային և համայնքային երիտասարդական կենտրոնների միջոցով կազմակերպվող մարզամշակութային միջոցառումների:
4.4.
ա) Տարեկան առնվազն 1000 սփյուռքահայ երիտասարդական տարբեր միջոցառումների մասնակցելու նպատակով այցելած կլինի Հայաստան:
բ) Սփյուռքահայ երիտասարդների մասնակցությամբ համահայկական բնույթի տարեկան առնվազն 5 միջոցառում կազմակերպված կլինի և կլուսաբանվի ԶԼՄ-ների միջոցով:
4.5.
ա) Պետական կառավարման մարմինների ու հասարակական կազմակերպությունների համատեղ իրականացրած ծրագրերի թիվը կաճի, ինչը կնպաստի սույն ռազմավարության իրականացմանը:
բ) Առնվազն 6 ամիսը մեկ Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր երիտասարդության հարցերի խորհրդի շրջանակներում կկազմակերպվեն հանդիպումներ, որոնց ընթացքում կներկայացվի երիտասարդության ոլորտում ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկատվություն:
գ) Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կանոնավոր աշխատանքային հանդիպումներ կկազմակերպի երիտասարդական ոլորտում գործող պետական, հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ:
դ) Կկազմակերպվեն հատուկ դասընթացներ պետական և ոչ պետական կառույցների (մարզպետարաններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակական միավորումներ և այլն) երիտասարդական աշխատողների համար: Տարեկան առնվազն 200 երիտասարդ յուրաքանչյուր մարզում մասնակցած կլինի տարբեր դասընթացների, սեմինարների:
ե) Պարբերաբար կիրականացվեն երիտասարդական հարցերի բնագավառի հետազոտություններ:
զ) Պետական երիտասարդական քաղաքականության մշակման կամ փոփոխման ընթացքում հաշվի կառնվեն երիտասարդական հարցերի բնագավառի հետազոտությունների արդյունքները:
4.6.
ա) 2009-2012 թվականների ընթացքում հիմնադրված կլինեն համայնքային երիտասարդական կենտրոններ, որոնք կտրամադրվեն երիտասարդության մասին տեղեկատվություն և կիրականացնեն ոչ ֆորմալ կրթություն, մշակութային, մարզական, ազատ ժամանցի միջոցառումներ:
բ) Յուրաքանչյուր տարվա վերջին «ՈՒսուցում ուսուցանողների համար» ոչ ֆորմալ կրթությամբ դասընթացներին մասնակցելուց հետո 50 երիտասարդ կազմակերպած կլինի դասընթացներ (կրթական, իրավական, բնապահպանական, առողջ ապրելակերպի և այլ թեմաներով) այլ երիտասարդ շահառուների համար:
գ) 2009 թվականին առնվազն 15000, 2010-2012 թվականներին` տարեկան առնվազն 20000 երիտասարդ կօգտվի երիտասարդական կենտրոնների տրամադրած ծառայություններից:
դ) Պարբերաբար երիտասարդական տեղեկատվական ծրագրեր կհեռարձակվեն հեռուստատեսությամբ և ռադիոյով, ինչպես նաև տեղեկատվություն կտրամադրվի մամուլով և ինտերնետով:
4.7.
ա) 2009 թվականին լրամշակված կլինի «Երիտասարդության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով կսահմանվի երիտասարդների մասնակցության իրավունքը երիտասարդական պետական քաղաքականության մշակմանը, իրականացմանը և գնահատմանը և ներկայացված կլինի ՀՀ Ազգային ժողով:
բ) Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը տարեկան առնվազն մեկ անգամ կիրականացնի երիտասարդական քաղաքականության դիտազննում` երիտասարդների ու երիտասարդական հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:
4.8.
ա) 2008-2012 թվականների ռազմավարությամբ նախատեսված 2009-2012 թվականների գործողություններն ընդգրկված կլինեն կրթական, սոցիալական, առողջապահական և այլ ոլորտների զարգացման պետական ծրագրերում:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2009 թվականի մարտի 26-ի
նիստի N 13 արձանագրային
որոշման
2008-2012 ԹԹ. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ
._____________________________________________________________________.
|ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ 1. Երիտասարդների` իրենց ձգտումներին, |
|ընդունակություններին ու կարողություններին համապատասխան որակյալ |
|կրթություն ստանալու հնարավորության ապահովում |
|_____________________________________________________________________|
| | Միջոցառումները |Իրականացնողները|Իրականաց-|Ֆինանսավորման|
| | | |ման |աղբյուրը |
| | | |ժամկետը | |
|__|__________________________|_______________|_________|_____________|
| |1. Առանձին գործող ավագ |ՀՀ կրթության |2009-2011|ՀՀ պետական |
| |դպրոցների ցանցի ստեղծում |և գիտության |թվականներ|բյուջե |
| | |նախարարություն | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |2. «Մասնագիտական |ՀՀ աշխատանքի և |2009-2012|ՀՀ պետական |
| |կողմնորոշման ուսումնական |սոցիալական |թվականներ|բյուջե |
| |ծրագիր» իրականացում |հարցերի | | |
| |Երևանի և մարզերի ավագ |նախարարություն,| | |
| |դպրոցների և հանրակրթական |ՀՀ կրթության | | |
| |դպրոցների 14-16 տարեկան |և գիտության | | |
| |աշակերտների համար |նախարարություն | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |3. Հայաստանի |ՀՀ կրթության |2009-2012|ՀՀ պետական |
| |Հանրապետության մարզերում |և գիտության |թվականներ|բյուջե |
| |ըստ զարգացման |նախարարություն,| | |
| |առաջնայնությունների |ՀՀ աշխատանքի և | | |
| |նախնական և միջին |սոցիալական | | |
| |մասնագիտական ուսումնական |հարցերի | | |
| |հաստատություններում, |նախարարություն | | |
| |ընդունելության անվճար | | | |
| |տեղերի սահմաններում նոր | | | |
| |մասնագիտությունների | | | |
| |ներդրում | | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |4. Մասնագիտական կրթության |ՀՀ կրթության |2009 |ՀՀ պետական |
| |և ուսուցման զարգացման |և գիտության |թվական |բյուջե |
| |ազգային խորհրդի ստեղծում |նախարարություն | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |5. Մասնագիտական կրթության |ՀՀ կրթության |2009 |ՀՀ պետական |
| |որակի ապահովման համակարգի |և գիտության |թվական |բյուջե |
| |ներդրում |նախարարություն | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |6. Գնահատման նոր համակարգի|ՀՀ կրթության |2009 |ՀՀ պետական |
| |ներդրում |և գիտության |թվական |բյուջե |
| | |նախարարություն | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |7. Եվրոպական |ՀՀ կրթության |2012 |ՀՀ պետական |
| |որակավորումների շրջանակին |և գիտության |թվական |բյուջե |
| |համադրելի որակավորումների |նախարարություն | | |
| |ազգային համակարգի ներդրում| | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |8. Բարձրագույն կրթության |ՀՀ կրթության |2009-2010|ՀՀ պետական |
| |եռաստիճան համակարգի |և գիտության |թվականներ|բյուջե |
| |ներդրում |նախարարություն | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |9. Կրեդիտների փոխանցման |ՀՀ կրթության |2010 |ՀՀ պետական |
| |համակարգի ներդրում |և գիտության |թվական |բյուջե |
| | |նախարարություն | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |10. ՈՒսանողական նպաստների,|ՀՀ կրթության |2010-2012|ՀՀ պետական |
| |կրթաթոշակների, ինչպես նաև |և գիտության |թվականներ|բյուջե |
| |ուսման վարկավորման |նախարարություն | | |
| |համակարգի ներդրում | | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |11. Բարձրագույն կրթության |ՀՀ կրթության |2009-2012|Ֆինանսավորում|
| |ոլորտի բարեփոխումներում և |և գիտության |թվականներ|չի պահանջվում|
| |գնահատման, վերահսկման |նախարարություն,| | |
| |գործընթացում բուհական և |ՀՀ սպորտի և | | |
| |միջբուհական |երիտասարդության| | |
| |համագործակցության |հարցերի | | |
| |շրջանակում ուսանողների և |նախարարություն | | |
| |ուսանողական | | | |
| |կազմակերպությունների | | | |
| |գործունեության ընդլայնում | | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |13. Միջոցառումների |ՀՀ սպորտի և |2009-2012|ՀՀ պետական |
| |նախագծում և իրականացում |երիտասարդության|թվականներ|բյուջե |
| |«Հայաստանի |հարցերի | | |
| |Հանրապետությունում ոչ |նախարարություն,| | |
| |ֆորմալ կրթության |ՀՀ կրթության | | |
| |հայեցակարգի» հանրայնացման |և գիտության | | |
| |և դրա վերաբերյալ |նախարարություն | | |
| |շահագրգիռ կառույցների | | | |
| |տեղեկացման ուղղությամբ | | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |14. «Հայաստանի |ՀՀ կրթության |2009 |ՀՀ պետական |
| |Հանրապետությունում ոչ |և գիտության |թվական |բյուջե |
| |ֆորմալ կրթության |նախարարություն,| | |
| |հայեցակարգի» վրա հիմնված |ՀՀ սպորտի և | | |
| |այս ոլորտի զարգացման |երիտասարդության| | |
| |գործողությունների ծրագրի |հարցերի | | |
| |մշակում |նախարարություն | | |
| | | | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |15. Բարձրագույն կրթության |ՀՀ կրթության |2011-2012|ՀՀ պետական |
| |ոլորտում «Սոցիալական |և գիտության |թվականներ|բյուջե |
| |աշխատանք» մասնագիտության |նախարարություն,| | |
| |շրջանակում «Երիտասարդների |ՀՀ սպորտի և | | |
| |հետ տարվող սոցիալական |երիտասարդության| | |
| |աշխատանք» մասնագիտացման |հարցերի | | |
| |ներդրում |նախարարություն,| | |
| | |ՀՀ աշխատանքի | | |
| | |և սոցիալական | | |
| | |հարցերի | | |
| | |նախարարություն | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |16. Աջակցություն կրթական |ՀՀ սպորտի և |2009-2012|ՀՀ պետական |
| |բարեփոխումների, Բոլոնիայի |երիտասարդության|թվականներ|բյուջե, այլ |
| |գործընթացի և եվրոպական |նախարարություն,| |աղբյուրներ |
| |ուսանողական կառույցների |ՀՀ կրթության | | |
| |գործունեությանը նվիրված` |և գիտության | | |
| |ուսուցողական դասընթացների,|նախարարություն,| | |
| |գիտաժողովների և |պետական բուհեր | | |
| |սեմինարների կազմակերպմանը | | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |17. Աջակցություն |ՀՀ կրթության |2009 |Ֆինանսավորում|
| |ուսանողական խորհուրդներին |և գիտության |թվական |չի պահանջվում|
| |և հասարակական |նախարարություն,| | |
| |կազմակերպություններին` |պետական բուհեր,| | |
| |համախմբվելու մեկ |ՀՀ սպորտի և | | |
| |ուսանողական միության |երիտասարդության| | |
| |(ասոցիացիայի) մեջ |նախարարություն | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |18. Կրթական |ՀՀ սպորտի և |2009-2011|ՀՀ պետական |
| |բարեփոխումներին, |երիտասարդության|թվականներ|բյուջե, այլ |
| |միջազգային ուսանողական |նախարարություն,| |աղբյուրներ |
| |համագործակցությանն ուղղված|ՀՀ կրթության | | |
| |ծրագրերին և |և գիտության | | |
| |փոխայցելություններին |նախարարություն | | |
| |հայաստանյան | | | |
| |ներկայացուցիչների | | | |
| |մասնակցությանն | | | |
| |աջակցություն | | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |19. Բարձրագույն կրթության |ՀՀ սպորտի և |2009-2012|ՀՀ պետական |
| |ոլորտում բարեփոխումների |երիտասարդության|թվականներ|բյուջե |
| |վերաբերյալ ուսանողության |նախարարություն,|(պարբերա-| |
| |իրազեկմանը, խնդիրների |ՀՀ կրթության |բար) | |
| |վերհանման և դրանց |և գիտության | | |
| |լուծմանն ուղղված |նախարարություն | | |
| |առաջարկությունների | | | |
| |մշակման, ուսանողների | | | |
| |շարժունության ապահովման | | | |
| |նպատակով օտարերկրյա | | | |
| |բուհերի վերաբերյալ | | | |
| |տեղեկատվության համակարգում| | | |
| |և տարածում | | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |20. Արտասահմանյան առաջատար|ՀՀ կրթության |2009-2012|Այլ |
| |բուհերում ու գիտակրթական |և գիտության |թվականներ|աղբյուրներ |
| |կենտրոններում սովորող |նախարարություն,| | |
| |Հայաստանի Հանրապետության |«Լույս» | | |
| |քաղաքացի և սփյուռքահայ |հիմնադրամ | | |
| |տարեկան առնվազն 50 ուսանող| | | |
| |կստանա ուսման վճարի | | | |
| |մասնակի կամ լրիվ | | | |
| |փոխհատուցման կամ այլ | | | |
| |աջակցություն | | | |
|_____________________________________________________________________|
|ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ 2. Զբաղվածություն և աշխատատեղերի ստեղծում |
|_____________________________________________________________________|
| | Միջոցառումները |Իրականացնողները|Իրականաց-|Ֆինանսավորման|
| | | |ման |աղբյուրը |
| | | |ժամկետը | |
|__|__________________________|_______________|_________|_____________|
| |1. Երիտասարդական |ՀՀ սպորտի և |2009-2012|ՀՀ պետական |
| |կենտրոններում աշխատանք |երիտասարդության|թվականներ|բյուջե |
| |փնտրող երիտասարդների |հարցերի | | |
| |տեղեկատվական բազայի |նախարարություն,| | |
| |ստեղծում, կարիերայի օրերի |ՀՀ աշխատանքի | | |
| |կազմակերպում, |և սոցիալական | | |
| |խորհրդատվական |հարցերի | | |
| |ծառայությունների մատուցում|նախարարություն | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |2. Երիտասարդների |ՀՀ սպորտի և |2009-2012|ՀՀ պետական |
| |մասնագիտական կողմնորոշման,|երիտասարդության|թվականներ|բյուջե |
| |աշխատանքի խորհրդատվության,|հարցերի | | |
| |երիտասարդության շրջանում |նախարարություն,| | |
| |փոքր և միջին |ՀՀ աշխատանքի | | |
| |ձեռներեցության, գյուղական |և սոցիալական | | |
| |տուրիզմի զարգացման, |հարցերի | | |
| |ինքնազբաղվածության |նախարարություն,| | |
| |ապահովման նպատակով հատուկ |ՀՀ էկոնոմիկայի | | |
| |դասընթացների, ծրագրերի |նախարարություն | | |
| |իրականացում | | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |3. Հաշմանդամ և խոցելի |ՀՀ սպորտի և |2009-2012|ՀՀ պետական |
| |խմբերի երիտասարդների |երիտասարդության|թվականներ|բյուջե |
| |սոցիալ-հոգեբանական, |հարցերի | | |
| |վերականգնողական, |նախարարություն,| | |
| |զբաղվածության ապահովման |ՀՀ աշխատանքի | | |
| |ծրագրերի իրականացում |և սոցիալական | | |
| | |հարցերի | | |
| | |նախարարություն | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |4. Սոցիալապես անապահով |ՀՀ սպորտի և |2009-2012|ՀՀ պետական |
| |երիտասարդների, |երիտասարդության|թվականներ|բյուջե |
| |երիտասարդական հասարակական |հարցերի | | |
| |կազմակերպությունների |նախարարություն,| | |
| |ներկայացուցիչների, |ՀՀ աշխատանքի | | |
| |ուսանողների, բանակից |և սոցիալական | | |
| |զորացրվածների համար |հարցերի | | |
| |համակարգչային և օտար |նախարարություն | | |
| |լեզուների դասընթացների | | | |
| |կազմակերպում, անվճար | | | |
| |իրավաբանական | | | |
| |խորհրդատվության տրամադրում| | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |5. Երիտասարդների |ՀՀ աշխատանքի |2009-2012|ՀՀ պետական |
| |զբաղվածության ապահովման |և սոցիալական |թվականներ|բյուջե |
| |պետական ծրագրերի մասին |հարցերի | | |
| |տեղեկատվության տրամադրում |նախարարություն,| | |
| | |ՀՀ սպորտի և | | |
| | |երիտասարդության| | |
| | |հարցերի | | |
| | |նախարարություն | | |
|_____________________________________________________________________|
|ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ 3. Երիտասարդների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում |
|_____________________________________________________________________|
| | Միջոցառումները |Իրականացնողները|Իրականաց-|Ֆինանսավորման|
| | | |ման |աղբյուրը |
| | | |ժամկետը | |
|__|__________________________|_______________|_________|_____________|
| |1. «Երիտասարդներին` |ՀՀ սպորտի և |2009 |Ֆինանսավորում|
| |մատչելի բնակարան» պետական |երիտասարդության|թվական |չի պահանջվում|
| |նպատակային ծրագրի մշակում |հարցերի | | |
| |և ներկայացում Հայաստանի |նախարարություն,| | |
| |Հանրապետության |ՀՀ | | |
| |կառավարության հաստատմանը: |քաղաքաշինության| | |
| | |նախարարություն | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |2. «Երիտասարդներին` |ՀՀ սպորտի և |2010 |Ֆինանսավորում|
| |մատչելի բնակարան» ծրագրի |երիտասարդության|թվական |չի պահանջվում|
| |մոնիթորինգի իրականացման և |հարցերի | | |
| |տեղեկատվական-վերլուծական |նախարարություն | | |
| |նյութերի նախապատրաստման | | | |
| |նպատակով տեղեկատվական | | | |
| |համակարգի մեթոդական և | | | |
| |ծրագրային մշակում: | | | |
| |Բնակչության շրջանում | | | |
| |տեղեկատվության տարածման | | | |
| |ուղղությամբ միջոցառումների| | | |
| |մշակում | | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |3. «Երիտասարդներին` |ՀՀ սպորտի և |2010-2012|ՀՀ պետական |
| |մատչելի բնակարան» պետական |երիտասարդության|թվականներ|բյուջե |
| |նպատակային ծրագրի 1-ին |հարցերի | | |
| |փուլի իրականացում: |նախարարություն,| | |
| | |ՀՀ ֆինանսների | | |
| | |նախարարություն,| | |
| | |ՀՀ էկոնոմիկայի | | |
| | |նախարարություն,| | |
| | |ՀՀ աշխատանքի | | |
| | |և սոցիալական | | |
| | |հարցերի | | |
| | |նախարարություն,| | |
| | |ՀՀ տարածքային | | |
| | |կառավարման | | |
| | |նախարարություն,| | |
| | |ՀՀ | | |
| | |քաղաքաշինության| | |
| | |նախարարություն | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |4. «Երիտասարդներին` |ՀՀ սպորտի և |2010-2012|ՀՀ պետական |
| |մատչելի բնակարան» պետական |երիտասարդության|թվականներ|բյուջե |
| |նպատակային ծրագրի |հարցերի | | |
| |մոնիթորինգի իրականացում և |նախարարություն,| | |
| |դրա արդյունքների հիման վրա|ՀՀ ֆինանսների | | |
| |ծրագրում անհրաժեշտ |նախարարություն,| | |
| |փոփոխությունների և |ՀՀ էկոնոմիկայի | | |
| |լրացումների կատարում: |նախարարություն,| | |
| | |ՀՀ աշխատանքի | | |
| | |և սոցիալական | | |
| | |հարցերի | | |
| | |նախարարություն,| | |
| | |ՀՀ տարածքային | | |
| | |կառավարման | | |
| | |նախարարություն,| | |
| | |ՀՀ | | |
| | |քաղաքաշինության| | |
| | |նախարարություն | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |5. «Երիտասարդներին` |ՀՀ սպորտի և |2011-2012|Ֆինանսավորում|
| |մատչելի բնակարան» ծրագրի |երիտասարդության|թվականներ|չի պահանջվում|
| |իրականացման նպատակով |հարցերի | | |
| |մասնավոր ներդրումների |նախարարություն,| | |
| |ներգրավման ուղղությամբ |ՀՀ արտաքին | | |
| |միջոցառումների |գործերի | | |
| |իրականացում: |նախարարություն,| | |
| | |ՀՀ սփյուռքի | | |
| | |նախարարություն,| | |
| | |ՀՀ ֆինանսների | | |
| | |նախարարություն,| | |
| | |ՀՀ էկոնոմիկայի | | |
| | |նախարարություն,| | |
| | |ՀՀ աշխատանքի | | |
| | |և սոցիալական | | |
| | |հարցերի | | |
| | |նախարարություն,| | |
| | |ՀՀ տարածքային | | |
| | |կառավարման | | |
| | |նախարարություն,| | |
| | |ՀՀ | | |
| | |քաղաքաշինության| | |
| | |նախարարություն | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |6. Պետական և մասնավոր |ՀՀ սպորտի և |2012 |ՀՀ պետական |
| |սեկտորի ֆինանսավորմամբ |երիտասարդության|թվական |բյուջե, այլ |
| |«Երիտասարդներին` մատչելի |հարցերի | |աղբյուրներ |
| |բնակարան» պետական |նախարարություն | | |
| |նպատակային ծրագրի | | | |
| |շարունակականության | | | |
| |ապահովում: | | | |
|_____________________________________________________________________|
|ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ 4. Երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանում, |
|հոգևոր-մշակութային, հայրենասիրական դաստիարակություն |
|_____________________________________________________________________|
| | Միջոցառումները |Իրականացնողները|Իրականաց-|Ֆինանսավորման|
| | | |ման |աղբյուրը |
| | | |ժամկետը | |
|__|__________________________|_______________|_________|_____________|
| |1. Երիտասարդության |ՀՀ սպորտի և |2009-2012|ՀՀ պետական |
| |շրջանում առողջ ապրելակերպի|երիտասարդության|թվականներ|բյուջե |
| |գաղափարի լայն տարածմանը |հարցերի | | |
| |նպատակաուղղված զանգվածային|նախարարություն | | |
| |մարզական միջոցառումների, | | | |
| |համերգների, | | | |
| |քարոզարշավների, կլոր | | | |
| |սեղանների, թոք-շոուների, | | | |
| |մրցույթների կազմակերպում | | | |
| |և իրականացում | | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |2. Երիտասարդական |ՀՀ սպորտի և |2009-2012|ՀՀ պետական |
| |կենտրոններում բազմաբնույթ |երիտասարդության|թվականներ|բյուջե |
| |ծառայությունների |հարցերի | | |
| |տրամադրում (իրավաբանական |նախարարություն,| | |
| |և առողջապահական |ՀՀ աշխատանքի | | |
| |խորհրդատվություն, |և սոցիալական | | |
| |համակարգչային և |հարցերի | | |
| |գրադարանային |նախարարություն,| | |
| |ծառայություններ, |ՀՀ | | |
| |բազմաբնույթ դասընթացներ) |առողջապահության| | |
| | |նախարարություն,| | |
| | |ՀՀ մշակույթի | | |
| | |նախարարություն | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |3. Երիտասարդների համար |ՀՀ սպորտի և |2009-2012|ՀՀ պետական |
| |ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի, |երիտասարդության|թվականներ|բյուջե |
| |սեռավարակների, |հարցերի | | |
| |թմրամոլության մասին |նախարարություն,| | |
| |իրազեկության ապահովմանը և |ՀՀ | | |
| |կանխարգելմանն ուղղված |առողջապահության| | |
| |զանգվածային մարզական |նախարարություն,| | |
| |միջոցառումների, |ՀՀ կրթության | | |
| |համերգների, |և գիտության | | |
| |քարոզարշավների, կլոր |նախարարություն | | |
| |սեղանների, թոք-շոուների | | | |
| |կազմակերպում և | | | |
| |իրականացում, | | | |
| |կրթական-տեղեկատվական | | | |
| |ծրագրերի մշակում և | | | |
| |իրականացում, նյութերի | | | |
| |հրատարակում | | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |4. ՈՒսումնական |ՀՀ սպորտի և |2009-2012|ՀՀ պետական |
| |հաստատություններ հաճախող |երիտասարդության|թվականներ|բյուջե |
| |երիտասարդների համար |հարցերի | | |
| |ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, |նախարարություն,| | |
| |սեռավարակների, |ՀՀ | | |
| |թմրամոլության մասին |առողջապահության| | |
| |իրազեկության բարձրացման և |նախարարություն,| | |
| |կանխարգելմանն ուղղված |ՀՀ կրթության | | |
| |կրթական-տեղեկատվական |և գիտության | | |
| |միջոցառումների մշակում և |նախարարություն | | |
| |իրականացում | | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |5. Հայաստանի |ՀՀ սպորտի և |2009 |Ֆինանսավորում|
| |Հանրապետության մարզերում |երիտասարդության|թվականի |չի պահանջվում|
| |երիտասարդական հարցերով |հարցերի |վերջի | |
| |խորհուրդների ստեղծում |նախարարություն,|դրությամբ| |
| | |ՀՀ տարածքային | | |
| | |կառավարման | | |
| | |նախարարություն,| | |
| | |ՀՀ | | |
| | |մարզպետարաններ,| | |
| | |երիտասարդական | | |
| | |հասարակական | | |
| | |կազմակերպու- | | |
| | |թյուններ | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |6. Երիտասարդական |ՀՀ սպորտի և |2009-2012|ՀՀ պետական |
| |քաղաքականության դիտարկման |երիտասարդության|թվականներ|բյուջե |
| |(մոնիթորինգ) անցկացում |հարցերի | | |
| | |նախարարություն,| | |
| | |երիտասարդական | | |
| | |հասարակական | | |
| | |կազմակերպու- | | |
| | |թյուններ | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |7. «Պետական երիտասարդական |ՀՀ սպորտի և |2009-2012|ՀՀ պետական |
| |քաղաքականությունը ՀՀ |երիտասարդության|թվականներ|բյուջե |
| |մարզերում» այցելություն - |հարցերի | | |
| |խորհրդակցությունների |նախարարություն,| | |
| |կազմակերպում ՀՀ մարզեր |ՀՀ տարածքային | | |
| | |կառավարման | | |
| | |նախարարություն,| | |
| | |ՀՀ | | |
| | |մարզպետարաններ,| | |
| | |երիտասարդական | | |
| | |հասարակական | | |
| | |կազմակերպու- | | |
| | |թյուններ | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |8. Համայնքային |ՀՀ սպորտի և |2009-2012|ՀՀ պետական |
| |երիտասարդական կենտրոնների |երիտասարդության|թվականներ|բյուջե |
| |հիմնում ՀՀ մարզերում |հարցերի | | |
| | |նախարարություն | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |9. Մարզային և համայնքային|ՀՀ սպորտի և |2009-2012|ՀՀ պետական |
| |երիտասարդական կենտրոնների |երիտասարդության|թվական- |բյուջե |
| |գործունեության ապահովում |հարցերի |ների | |
| | |նախարարություն |ընթացքում| |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |10. Ոչ ֆորմալ կրթության |ՀՀ սպորտի և |2009-2012|ՀՀ պետական |
| |մեթոդների կիրառմամբ |երիտասարդության|թվականներ|բյուջե |
| |դասընթացների, |հարցերի | | |
| |միջոցառումների (անհատական |նախարարություն | | |
| |կարողությունների և | | | |
| |հմտությունների զարգացման, | | | |
| |մարդու իրավունքների` այդ | | | |
| |թվում մարդկանց շահագործման| | | |
| |(թրաֆիկինգի) վերաբերյալ | | | |
| |իրազեկվածության, | | | |
| |իրավագիտակցության | | | |
| |բարձրացմանն ուղղված, | | | |
| |բնապահպանական, առողջ | | | |
| |ապրելակերպի և այլ | | | |
| |թեմաներով) շարունակական | | | |
| |անցկացում | | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |11. Մարդու իրավունքների, |ՀՀ սպորտի և |2009-2012|ՀՀ պետական |
| |մարդկանց շահագործման |երիտասարդության|թվականներ|բյուջե |
| |(թրաֆիկինգի) վերաբերյալ |հարցերի | | |
| |իրազեկվածության և |նախարարություն | | |
| |երիտասարդության | | | |
| |իրավագիտակցության | | | |
| |բարձրացմանն ուղղված | | | |
| |միջոցառումների անցկացում | | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |12. Հայաստանի |ՀՀ սպորտի և |2009-2012|ՀՀ պետական |
| |Հանրապետությունում գործող |երիտասարդության|թվականներ|բյուջե |
| |երիտասարդական հասարակական |հարցերի | | |
| |կազմակերպությունների |նախարարություն | | |
| |գործունեության և | | | |
| |հասարակական կյանքին | | | |
| |երիտասարդության | | | |
| |մասնակցության խթանմանն | | | |
| |ուղղված ծրագրեր | | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |13. Երիտասարդների |ՀՀ սպորտի և |2009-2012|ՀՀ պետական |
| |խնդիրներին առնչվող |երիտասարդության|թվականներ|բյուջե |
| |երիտասարդական տեղեկատվական|հարցերի | | |
| |ծրագրերի կազմակերպում և |նախարարություն | | |
| |հեռարձակում | | | |
| |հեռուստատեսությամբ, | | | |
| |երիտասարդական թերթի | | | |
| |հրատարակում, | | | |
| |տեղեկատվության տրամադրում | | | |
| |մամուլով և ինտերնետով | | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |14. Երիտասարդության հետ |ՀՀ սպորտի և |2009-2012|ՀՀ պետական |
| |տարվող աշխատանքների գծով |երիտասարդության|թվականներ|բյուջե |
| |մասնագետների պատրաստմանը |հարցերի | | |
| |և վերապատրաստմանը |նախարարություն | | |
| |նպատակաուղղված «Երիտասարդ | | | |
| |առաջնորդների դպրոց» | | | |
| |դասընթացների կազմակերպում | | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |15. Երիտասարդական |ՀՀ սպորտի և |2009-2012|ՀՀ պետական |
| |այցելությունների, |երիտասարդության|թվականներ|բյուջե |
| |շինջոկատների կազմակերպում |հարցերի | | |
| |Արցախ, սահմանամերձ |նախարարություն | | |
| |շրջաններ, Ջավախք | | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |16. Երիտասարդ գիտնականների|ՀՀ սպորտի և |2009-2012|ՀՀ պետական |
| |համաժողովների, գիտական |երիտասարդության|թվականներ|բյուջե |
| |նստաշրջանների |հարցերի | | |
| |կազմակերպում, միջազգային |նախարարություն,| | |
| |խորհրդակցություններին, |ՀՀ կրթության | | |
| |կոնֆերանսներին և |և գիտության | | |
| |դասընթացներին ուսանողների |նախարարություն | | |
| |և երիտասարդ գիտնականների | | | |
| |մասնակցությանն | | | |
| |աջակցություն, գիտական | | | |
| |հոդվածների, աշխատանքների, | | | |
| |կոնֆերանսների նյութերի | | | |
| |տպագրություն | | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |17. Հոգևոր-դաստիարակչական |ՀՀ սպորտի և |2009-2012|ՀՀ պետական |
| |ծրագրերի իրականացում, այդ |երիտասարդության|թվականներ|բյուջե |
| |թվում` «Պետական |հարցերի | | |
| |խորհրդանիշների |նախարարություն,| | |
| |հանրահռչակման և |ՀՀ մշակույթի | | |
| |քաղաքացիական |նախարարություն | | |
| |դաստիարակության ազգային | | | |
| |ծրագրի» մշակում և | | | |
| |իրականացում | | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |18. Հանրապետության |ՀՀ սպորտի և |2009-2012|ՀՀ պետական |
| |երիտասարդության շրջանում, |երիտասարդության|թվականներ|բյուջե |
| |ուսումնական |հարցերի | | |
| |հաստատություններում և |նախարարություն,| | |
| |բանակում ազգային արժեքների|ՀՀ | | |
| |ճանաչողության և |պաշտպանության | | |
| |ռազմահայրենասիրական |նախարարություն,| | |
| |դաստիարակությանն ուղղված |ՀՀ կրթության | | |
| |կրթադաստիարակչական, |և գիտության | | |
| |ֆիզկուլտուրային, |նախարարություն,| | |
| |առողջարարական, |ՀՀ | | |
| |ուսուցողական ծրագրերի |առողջապահության| | |
| |իրականացում |նախարարություն | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |19. Համահայկական, |ՀՀ սպորտի և |2009-2012|ՀՀ պետական |
| |հանրապետական երիտասարդական|երիտասարդության|թվականներ|բյուջե |
| |փառատոների, համաժողովների,|հարցերի | | |
| |գիտաժողովների կազմակերպում|նախարարություն,| | |
| | |ՀՀ արտաքին | | |
| | |գործերի | | |
| | |նախարարություն,| | |
| | |ՀՀ սփյուռքի | | |
| | |նախարարություն,| | |
| | |ՀՀ մշակույթի | | |
| | |նախարարություն,| | |
| | |ՀՀ տարածքային | | |
| | |կառավարման | | |
| | |նախարարություն,| | |
| | |ՀՀ | | |
| | |մարզպետարաններ | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |20. Երիտասարդական |ՀՀ մշակույթի |2009-2010|ՀՀ պետական |
| |թատերական փառատոն |նախարարություն |թվականներ|բյուջե |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |21. «Դեբյուտ» երիտասարդ |ՀՀ մշակույթի |2009-2010|ՀՀ պետական |
| |կատարողներին և |նախարարություն |թվականներ|բյուջե |
| |ստեղծագործողներին | | | |
| |աջակցության ծրագիր | | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |22. «Երազ իմ երկիր» |ՀՀ մշակույթի |2009-2010|ՀՀ պետական |
| |ռազմահայրենասիրական երգի |նախարարություն |թվականներ|բյուջե |
| |փառատոն | | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |23. Միջազգային |ՀՀ սպորտի և |2009-2012|ՀՀ պետական |
| |երիտասարդական |երիտասարդության|թվականներ|բյուջե |
| |համագործակցության |հարցերի | | |
| |զարգացմանն ուղղված |նախարարություն,| | |
| |ծրագրերի և միջոցառումների|ՀՀ արտաքին | | |
| |իրականացում, այլ երկրների |գործերի | | |
| |երիտասարդության ոլորտում |նախարարություն,| | |
| |փորձի փոխանակում, |ՀՀ սփյուռքի | | |
| |միջազգային հանդիպումներին,|նախարարություն | | |
| |փառատոներին, | | | |
| |խորհրդաժողովներին, | | | |
| |մարզական միջոցառումներին | | | |
| |հայաստանյան | | | |
| |պատվիրակությունների | | | |
| |մասնակցությանն | | | |
| |աջակցություն, | | | |
| |երիտասարդության ոլորտում | | | |
| |միջպետական, միջազգային | | | |
| |համաձայնագրերի նախագծերի | | | |
| |նախապատրաստում | | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |24. Երիտասարդ տաղանդների |ՀՀ սպորտի և |2009-2012|ՀՀ պետական |
| |բացահայտմանն ուղղված |երիտասարդության|թվականներ|բյուջե |
| |ցուցահանդեսների և |հարցերի | | |
| |մրցույթ-փառատոների |նախարարություն,| | |
| |կազմակերպում, տաղանդավոր |ՀՀ մշակույթի | | |
| |երիտասարդների խրախուսում |նախարարություն | | |
| | | | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |25. Դեպի հայկական |ՀՀ սպորտի և |2009-2012|ՀՀ պետական |
| |եկեղեցիներ և |երիտասարդության|թվականներ|բյուջե |
| |պատմամշակութային կոթողներ |հարցերի | | |
| |ուխտագնացություն-արշավների|նախարարություն,| | |
| |կազմակերպում, |ՀՀ մշակույթի | | |
| |գիտաճանաչողական, |նախարարություն | | |
| |վերականգնողական և | | | |
| |բարեկարգման աշխատանքների | | | |
| |իրականացում, երիտասարդական| | | |
| |մարզամշակութային | | | |
| |միջոցառումների անցկացում | | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |26. Երիտասարդական պետական |ՀՀ սպորտի և |2009-2012|ՀՀ պետական |
| |քաղաքականությանն ուղղված |երիտասարդության|թվականներ|բյուջե |
| |ծրագրերի և միջոցառումների|հարցերի | | |
| |իրականացում, |նախարարություն | | |
| |«Երիտասարդական | | | |
| |միջոցառումների | | | |
| |կազմակերպման կենտրոն» | | | |
| |ՊՈԱԿ-ի գործունեության | | | |
| |ապահովում | | | |
| |__________________________|_______________|_________|_____________|
| |27. Համահայկական և |ՀՀ սպորտի և |2009-2012|ՀՀ պետական |
| |միջազգային նշանակության |երիտասարդության|թվականներ|բյուջե |
| |երիտասարդական |հարցերի | | |
| |միջոցառումների |նախարարություն,| | |
| |կազմակերպում, աջակցում |ՀՀ արտաքին | | |
| |«Համահայկական միջազգային |գործերի | | |
| |կենտրոն» հիմնադրամի |նախարարություն,| | |
| |գործունեության ապահովմանը |ՀՀ սփյուռքի | | |
| | |նախարարություն | | |
._____________________________________________________________________.
-------------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - Քաղվածքի N 2 հավելվածի աղյուսակի «Գերակայություն 1» բաժնում
12-րդ կետը բաց է թողնված