ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ 
 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
 
31 հունվարի 2013 թվականի N 4
 
i
19. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 1055-Ն ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ
 
Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի զեկուցումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1055-Ն որոշման (09.08.2012 թ.-24.01.2013 թ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման մասին տեղեկանքը` համաձայն հավելվածի:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2013 թ. հունվարի 31-ի նիստի
N 4 արձանագրային որոշման
 
ՏԵՂԵԿԱՆՔ
 
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1055-Ն որոշման (09.08.2012-24.01.2013 ժամանակահատվածում) կատարման ենթակա թվով 101 կետերից 2013 թվականի հունվարի 24-ի դրությամբ կատարվել է 97 կետեր կամ 96.0%,
Ծրագրով նախատեսված 4 կետերի կամ 4.0% քննարկումների արդյունքում դրանց ընդունումը համարվել է աննպատակահարմար, որոնք ըստ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացված են N 1 աղյուսակում:
ՀՀ կառավարության 2012 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ցանկի կատարված 97 կետից 2-ը, կամ 2%-ը ուշացումով են կատարվել, այդ թվում 4-10 օր ուշացումով-2 կետ, որոնք ըստ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացված են N 2 աղյուսակում:
 
Աղյուսակ N 1
 
09.08.2012-24.01.2013 թ. ժամանակահատվածում ՀՀ կառավարության
գործունեության միջոցառումների ծրագրի չկատարված հանձնարարականների
կետերի ցանկը
 
.________________________________________________.
|ՀՀ նախարարություններ և       |Ընդամենը|Ծրագրի   |
|գերատեսչություններ           |        |չկատարված|
|                             |        |կետերի   |
|                             |        |համարները|
|_____________________________|________|_________|
|ՀՀ էներգետիկայի և  բնական    |   1    |   11    |
|պաշարների նախարարություն     |        |         |
|_____________________________|________|_________|
|ՀՀ տրանսպորտի և  կապի        |   2    |   46    |
|նախարարություն               |        |   47    |
|_____________________________|________|_________|
|ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի |   1    |   92    |
|գլխավոր վարչություն          |        |         |
.________________________________________________.
 
Աղյուսակ N 2
 
09.08.2012-24.01.2013 թ. ժամանակահատվածում ՀՀ կառավարության
գործունեության միջոցառումների ծրագրի ուշացումով կատարված
հանձնարարականների կետերի ցանկը
 
.__________________________________________________.
|ՀՀ նախարարություններ և       |Ընդամենը|Ծրագրի     |
|գերատեսչություններ           |        |ուշացումով |
|                             |        |կատարված   |
|                             |        |կետերի     |
|                             |        |համարները  |
|_____________________________|________|___________|
|ՀՀ էներգետիկայի և  բնական    |    1   |     13    |
|պաշարների նախարարություն     |        |           |
|_____________________________|________|___________|
|ՀՀ կրթության և  գիտության    |    1   |     61    |
|նախարարություն               |        |           |
.__________________________________________________.