ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ 
 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
 
30 հունվարի 2014 թվականի N 4
 
i
26. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 800-Ն ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ
 
Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանի զեկուցումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 800-Ն որոշման
(18.07.2013 թ. - 31.12.2013 թ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման մասին տեղեկանքը` համաձայն հավելվածի:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2014 թ. հունվարի 30-ի նիստի
N 4 արձանագրային որոշման
 
ՏԵՂԵԿԱՆՔ
 
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 800-Ն որոշման (18.07.2013 - 31.12.2013 թ. ժամանակահատվածում) կատարման ենթակա թվով 95 կետերից 2014 թվականի հունվարի 29-ի դրությամբ կատարվել է 94 կամ 98.9% (աղյուսակը Ձև Վ-7.15):
2014 թ. հունվարի 29-ի դրությամբ չի կատարվել ծրագրով նախատեսված 1 կետ, կամ 1.1%, որը ըստ գերատեսչության ներկայացված է N 1 աղյուսակում:
ՀՀ կառավարության 2013 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ցանկի 94 կետից 1-ը, կամ 1.1%-ը ուշացումով է կատարվել, որը ըստ նախարարության ներկայացված է N 2 աղյուսակում:
 
Աղյուսակ N 1
 
18.07.2013-31.12.2013 թ. ժամանակահատվածում ՀՀ կառավարության
գործունեության միջոցառումների ծրագրի չկատարված հանձնարարականների
կետերի ցանկը
 
.__________________________________________________.
|ՀՀ նախարարություններ և  |Ընդամենը|Ծրագրի չկատարված|
|գերատեսչություններ      |        |կետերի համարները|
|__________________________________________________|
|                      N 1 հավելված                |
|__________________________________________________|
|ՀՀ Կենտրոնական բանկ     |    1   |       128      |
.__________________________________________________.
 
Աղյուսակ N 2
 
18.07.2013-31.12.2013 թ. ժամանակահատվածում ՀՀ կառավարության
գործունեության միջոցառումների ծրագրի ուշացումով կատարված
հանձնարարականների կետերի ցանկը
 
.___________________________________________________.
|ՀՀ նախարարություններ և   |Ընդամենը|Ծրագրի չկատարված|
|գերատեսչություններ       |        |կետերի համարները|
|___________________________________________________|
|                      N 1 հավելված                 |
|___________________________________________________|
|ՀՀ էներգետիկայի և  բնական|   1    |        22      |
|պաշարների նախարարություն |        |                |
.___________________________________________________.