Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ ԲՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ ԲՆԱՓԱՅՏԻ ՄԹԵՐՄԱ ...

 

 

106.0080.260713

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «26»        07            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10613286

                         

           ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

                                 ՀՐԱՄԱՆ

 

6 մայիսի 2013 թվականի N 80-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ ԲՆԱՓԱՅՏԻ ՄԹԵՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 36-րդ հոդվածի 4-րդ մասը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել պետական և համայնքային անտառներում բնափայտի մթերման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2013 թվականի սեպտեմբերի 2-ից:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

գյուղատնտեսության նախարարի

2013 թվականի մայիսի 6-ի

N 80-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ ԲՆԱՓԱՅՏԻ ՄԹԵՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային անտառներում բնափայտի մթերման կարգը:

2. Բնափայտը մթերվում է կլոր փայտանյութի տեսքով` ծառի բնի հորիզոնական կտրվածքի միջոցով:

 

II. ԿԼՈՐ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

3. Կլոր փայտանյութը դասակարգվում է շինափայտի և վառելափայտի` սույն կարգի 7-9-րդ կետերին համապատասխան:

4. Շինափայտը նախատեսվում է արդյունաբերական մշակման կամ ուղղակի կլոր ձևով (գերան) օգտագործման համար: Վառելափայտը կլոր փայտանյութի կլոր կամ կոտրտած տեսակն է, որն ինչպես և թափուկն իրենց չափերով և որակով պայմանավորված կարող են օգտագործվել միայն որպես վառելանյութ:

5. Կլոր փայտանյութի` ըստ ծառատեսակների, գները սահմանվում են դասակարգմամբ, համաձայն սույն կարգի N 1 աղյուսակի:

 

N 1 աղյուսակ

 

Կլոր փայտանյութի դասակարգումը` ըստ ծառատեսակների

 

._____________________________________________________________________.

|Ծառատեսակների  |                Շինափայտ                 |Վառելանյութ|

|անվանումը      |_________________________________________|___________|

|               |խոշոր          |միջին          |մանր     |վառելափայտ |

|               |վերին տրամագիծը|վերին տրամագիծը|տրամագիծը|           |

|               |25,0 սմ և      |12.1սմ-ից      |6սմ-ից   |           |

|               |ավելի          |մինչև  24.9 սմ |մինչև    |           |

|_______________|_______________|_______________|12.0 սմ  |           |

|               |1-ին|2-րդ|3-րդ |1-ին|2-րդ|3-րդ |         |           |

|               |կարգ|կարգ|կարգ |կարգ|կարգ|կարգ |         |           |

|_______________|____|____|_____|____|____|_____|_________|___________|

|Կաղնի, հացենի, |    |    |     |    |    |     |         |           |

|լորենի         | +  | +  |  +  | +  | +  |  +  |    +    |     +     |

|_______________|____|____|_____|____|____|_____|_________|           |

|Հաճարենի       | +  | +  |  +  | +  | +  |  +  |    +    |           |

|_______________|____|____|_____|____|____|_____|_________|           |

|Բոխի և  այլ    | +  | +  |  +  | +  | +  |  +  |    +    |           |

|_______________|____|____|_____|____|____|_____|_________|___________|

|Սոճի, թխկի,    |    |    |     |    |    |     |         |           |

|թեղի           | +  | +  |  +  | +  | +  |  +  |    +    |     +     |

._____________________________________________________________________.

 

6. N 1 աղյուսակում փայտանյութի (+)-ով նշված յուրաքանչյուր հատկանիշի համար գնացուցակում սահմանվում է առանձին գին: Կլոր փայտանյութի գնի սահմանման ժամանակ հաշվի է առնվում նաև փայտանյութի արմատի վրա (կանգուն ծառ) գտնվելու վայրը` վերին և ստորին պահեստներում:

 

III. ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ՈՐՊԵՍ ՇԻՆԱՓԱՅՏ ՄԹԵՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

7. Փայտանյութը որպես շինափայտ կարող է մթերվել սույն կարգի N 2 աղյուսակում նշված պահանջներին համապատասխանելու դեպքում: Գերանները մթերվում են աճող ծառերից, իսկ քամատապալ կամ ձյունակոտոր ծառերից մթերվում են միայն առողջ գերանները: Սույն կարգի N 2 աղյուսակում նշված խոշոր և միջին շինափայտի 3-րդ կարգի պահանջներին չհամապատասխանող գերանները գրանցվում են որպես վառելափայտ:

 

N 2 աղյուսակ

 

Շինափայտի մթերմանը ներկայացվող պահանջները

 

._____________________________________________________________________.

|Հատկանիշները             |Պահանջները` ըստ տրամագծերի և  կարգերի      |

|                         |___________________________________________|

|                         |խոշոր շինափայտ       |միջին շինափայտ       |

|                         |(վերին տրամագիծը     |(վերին տրամագիծը     |

|                         |25,0 սմ և  ավելի)    |մինչև  24,9 սմ)      |

|_________________________|_____________________|_____________________|

|                         | 1-ին | 2-րդ | 3-րդ  | 1-ին | 2-րդ | 3-րդ  |

|                         | կարգ | կարգ | կարգ  | կարգ | կարգ | կարգ  |

|_________________________|_____________________|_____________|_______|

|1. Վերին տրամագիծը առանց |       25,0          |    12,1     |6,0-ից |

|կեղևի,  ոչ պակաս քան (սմ)|                     |             |մինչև  |

|                         |                     |             |12,0   |

|_________________________|_____________________|_____________|_______|

|2. Երկարությունը (մ)     |2,2 -ից      |1,2 -ից|2,2-ից մինչև |1,2-ից |

|                         |մինչև  3,2   |մինչև  |3,2          |մինչև  |

|                         |             |2.2    |             |2,2    |

|_____________________________________________________________________|

|Գնորդի և  վաճառողի փոխադարձ համաձայնության դեպքում թույլ են տրվում   |

|կլոր փայտանյութի երկարության այլ չափեր:                              |

|_____________________________________________________________________|

|3. Երկարությունից        |             0-ից մինչև  +0,10 մ           |

|առավելագույն շեղումները  |                                           |

|_________________________|___________________________________________|

|4. Տեղային կորությունը ոչ|  -   |  -   |   10.0|   -  |  -   |   10.0|

|ավելի քան %              |      |      |       |      |      |       |

|_________________________|______|______|_______|______|______|_______|

|5. Գերանի հավասարաչափ    |   2,0|   4,0|   10,0|   2,0|   4,0|   10,0|

|կորության ճկվածության    |      |      |       |      |      |       |

|աստիճանը իր երկարության  |      |      |       |      |      |       |

|նկատմամբ ոչ ավելի քան %  |      |      |       |      |      |       |

|_________________________|______|______|_______|______|______|_______|

|6. Միջուկի փտախտի        |    20|    33|     50|    20|    33|     50|

|կտրվածքի                 |      |      |       |      |      |       |

|հարաբերակցությունը գերանի|      |      |       |      |      |       |

|տրամագծի նկատմամբ ոչ     |      |      |       |      |      |       |

|ավելի քան %              |      |      |       |      |      |       |

|_________________________|______|______|_______|______|______|_______|

|7. Ոստերի և  կողմնային   |   3,0|   7,0|   10,0|   3,0|   7,0|  10,0.|

|ընձյուղների տրամագիծը ոչ |      |      |       |      |      |       |

|ավելի քան (սմ)           |      |      |       |      |      |       |

|_________________________|___________________________________________|

|8. Երկակի կատար և        |                Չի ընդունվում              |

|կողմնային ընձյուղներ     |                                           |

|_________________________|___________________________________________|

|9. Ոստերի և  կողմնային   |                    5,0                    |

|ընձյուղների մնացորդների  |                                           |

|բարձրություն, ոչ ավելի   |                                           |

|քան (սմ)                 |                                           |

._____________________________________________________________________.

 

8. Խոշոր և միջին տրամագծի շինափայտի յուրաքանչյուր կարգի համար որոշիչ է հանդիսանում սույն կարգի N 2 աղյուսակում նշված խոշոր շինափայտ և միջին շինափայտ սյունակներում նշված ուղղահայաց ուղղությամբ բոլոր ինը հատկանիշներով տվյալների համադրումը, դրանցից ցանկացած շեղման դեպքում, երբ հատկանիշները բնորոշելիս առկա են վերոնշյալ աղյուսակի խոշոր և միջին շինափայտի 1-ին, 2-րդ կամ 3-րդ կարգի սյունակներով նախատեսված պահանջներ` որոշիչ է հանդիսանում առավել ցածր կարգի պահանջը և շինափայտը դասվում է տվյալ կարգի:

 

IV. ՎԱՌԵԼԱՓԱՅՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

i

9. Փայտանյութը վառելափայտ կարող է հանդիսանալ սույն կարգի N 3 աղյուսակում նշված պահանջներին համապատասխանելու դեպքում:

 

N 3 աղյուսակ

 

Վառելափայտին ներկայացվող պահանջները

 

._____________________________________________________________________.

|        Հատկանիշները             |               Պահանջը             |

|_________________________________|___________________________________|

|1. Երկարությունը (մ)             |       մինչև  1.0                  |

|_________________________________|___________________________________|

|2. Շեղումներ երկարությունից (մ)  |Առանձին գերանների համար +- 0,10,   |

|                                 |Դարսակույտի գերանների համար +- 0,05|

|_________________________________|___________________________________|

|3. Դարսակույտում տեղավորում`     |Գերանները դարսակույտի մեջ          |

|ծավալի չափման համար              |տեղավորվում են առանց խաչավորման    |

._____________________________________________________________________.

(9-րդ կետը փոփ. 22.04.16 թիվ 113-Ն հրաման)

 

V. ԹԱՓՈՒԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

i

10. Փայտանյութը կարող է թափուկ հանդիսանալ սույն կարգի N 4 աղյուսակում նշված պահանջներին համապատասխանելու դեպքում:

 

N 4 աղյուսակ

 

Թափուկին ներկայացվող պահանջները

 

._____________________________________________________________________.

|           Հատկանիշները          |                 Պահանջը           |

|_________________________________|___________________________________|

|1. Բնորոշում                     |Անտառային հողի վրա ընկած, մահացած  |

|                                 |ծառերի մասեր կամ բներ.             |

|_________________________________|___________________________________|

|2. (2-րդ կետն ուժը կորցրել է 22.04.16 թիվ 113-Ն հրաման               |

|_________________________________|___________________________________|

|3. (3-րդ կետն ուժը կորցրել է 22.04.16 թիվ 113-Ն հրաման               |

|_________________________________|___________________________________|

|4. Դարսակույտում տեղավորում      |Թափուկը դարսակույտի մեջ տեղավորում |

|ծավալի չափման համար              |են առանց խաչավորման                |

._____________________________________________________________________.

(10-րդ կետը փոփ. 22.04.16 թիվ 113-Ն հրաման)

 

VI. ԿԼՈՐ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

11. Կլոր փայտանյութի չափման միջոցները ներկայացված են սույն կարգի N 5 աղյուսակում:

 

N 5 աղյուսակ

 

Մթերված փայտանյութի չափման միջոցները

 

._____________________________________________________________________.

|Չափման միջոցի                        |Սանդղակի բաժանման|Չափման միջոցի|

|անվանումը և  նշանակումը              |նիշը, ոչ ավելի   |առավելագույն |

|                                     |                 |շեղումները   |

|                                     |                 |             |

|_____________________________________________________________________|

|1. Գերանների հատկանիշների չափման միջոցները (երկարությունից բացի)     |

|_____________________________________________________________________|

|1) չափերիզ                           |  1 մմ կամ 5 մմ  |  +- 2,0 մմ  |

|_____________________________________|                 |             |

|2)քանոն                              |                 |             |

|_____________________________________________________________________|

|2. Գերանների երկարության չափման միջոցները                            |

|_____________________________________________________________________|

|1) չափերիզ                           |       1 սմ      |  +- 5,0 մմ  |

|_____________________________________|                 |             |

|2) հեռաչափ                           |                 |             |

|_____________________________________________________________________|

|3. Գերանների դարսակույտների երկարության, լայնության և  բարձրության   |

|չափման միջոցները                                                     |

|_____________________________________________________________________|

|1) չափերիզ, չափիչ ձող                |       1 սմ      |  +- 10,0 մմ |

|_____________________________________|                 |             |

|2) հեռաչափ                           |                 |             |

._____________________________________________________________________.

 

VII. ԳԵՐԱՆԻ ՎԵՐԻՆ ՏՐԱՄԱԳԾԻ ՉԱՓՈՒՄԸ

 

12. Գերանի վերին տրամագիծ է հանդիսանում գերանի վերին կողմի տրամագիծը (տ) (N 1 գծապատկեր):

13. Գերանի վերին տրամագիծը չափվում է գերանի երկայնակի առանցքի ուղղությամբ (N 2 գծապատկեր), հորիզոնական երկայնքով 2 զուգահեռ ուղղագծերի հպվող գերանի կողային մակերեսին հակադարձ կողմերից առանց կեղևի:

14. Եթե վերին տրամագիծը 25.0 սմ-ից պակաս է, ապա կատարում են տրամագծի մեկ չափում հորիզոնական ուղղությամբ (N 2 գծապատկեր):

15. Եթե վերին տրամագիծը 25.0 սմ և ավելի է, ապա կատարում են տրամագծի երկու չափում` մեկը հորիզոնական ուղղությամբ, մյուսն` ուղղահայաց (N 3 գծապատկեր): Գերանի տրամագիծ է համարվում երկու չափերի միջին թվաբանականը: Տրամագծի չափման արդյունքը կլորացնում են մինչև 1 սմ չափով: Մինչև 0,5 սմ-ից պակաս բաժիններն անտեսվում են, իսկ 0,5 սմ և ավելիի դեպքում` կլորացվում են դեպի ավելացում (վերև) մինչև մոտակա ամբողջական սանտիմետրը:

16. Թույլատրվում է տրամագծերի առաջին և երկրորդ չափումների արդյունքների գումարում (օգտագործելով չափիչի վրա արձանագրված առաջին չափման արդյունքը որպես երկրորդ չափման սկզբնակետ): Տրամագծի գումարը բաժանում են երկուսի:

17. Փայտանյութի արատները և մեխանիկական վնասվածքները չպետք է ազդեն տրամագծի չափման արդյունքների վրա: Եթե գերանի կողմի վրա առկա է ճյուղերի, խիլերի, ջարդվածքատեղերի և այլ թերությունների պատճառով կառուցվածքի խախտում, ինչը կարող է հանգեցնել չափման անճշտությունների, ապա տրամագծի չափման ուղղությունը փոխվում է այնպես, որ թերությունները չազդեն չափման արդյունքների վրա:

 

VIII. ԳԵՐԱՆԻ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՒՄԸ

 

18. Գերանի երկարությունը (Ե) (N 4 գծապատկեր) չափվում է չափերիզով ծայրերի ամենակարճ հատվածում` կլորացնելով արդյունքը մինչև 1 սմ չափով:

 

19. Գերանների ծավալը հաշվարկվում է հիմք ընդունելով դրա երկարությունը: Երկարությունից ծայրահեղ շեղումները հաշվի չառնելու դեպքում, ծավալի հաշվարկը կատարվում է` հիմք ընդունելով հաշվարկված երկարությունը, ինչը ստանում են չափած երկարությունը կլորացնելով դեպի ներքև` մինչև մոտակա 0,2 մ գծանիշը:

 

IX. ԳԵՐԱՆԻ ԿՈՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՉԱՓՈՒՄԸ

 

20. Գերաններն ըստ կորության դասակարգվում են երկու խմբի` տեղային և հավասարաչափ:

21. Տեղային կորությունը գերանի առանցքի շեղումն է 1,0 մ-ից պակաս հատվածի վրա, որն առաջանում է ծառի գագաթի երկատման կամ կոտրատման հետևանքով: Սույն կարգի N 2 աղյուսակում նշված խոշոր և միջին տրամագծով 1-ին կամ 2-րդ կարգի գերանների մոտ տեղային կորությունն ընդունելի չէ, իսկ 3-րդ կարգի գերանների տեղային կորությունը համապատասխանում է հավասարաչափ կորության պահանջներին (N 5 գծապատկեր):

22. Հավասարաչափ կորությունը գերանի առանցքի շեղումն է 1,0 մ երկարությունից ավելի հատվածի վրա կամ գերանի ամբողջ երկայնքով:

23. Հավասարաչափ կորության չափման համար գերանը տեղադրվում է այնպես, որ կորությունը հայտնվի կողքային մասում: Եզրաչափը ձգվում է ծայրից ծայր: Ընտրվում է եզրաչափից գերանի առանցքի առավել ճկված կետը: Բնի ճկվածքը (ճ) չափվում է սանտիմետրերով և որոշվում տոկոսներով` գերանի երկարության համեմատ (N 6 գծապատկեր):

 

X. ԳԵՐԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՒԿԻ ՓՏԱԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ՓՉԱԿԻ ՉԱՓՈՒՄԸ

 

24. Միջուկի փտածությունն աճող ծառի միջուկային մասի սնկերի կողմից քայքայումն ու փափկեցումն է և միջուկային փտածության զարգացման հետևանքով աճող ծառի մեջ առաջացած փչակը` փչամեջ: Միջուկի փտածությունն որոշում են կտրվածքի հաստությամբ, որն ընկած է երկու զուգահեռ ուղղագծերի միջև:

25. 1-3-րդ կարգերի արդյունաբերական գերանների միջուկային փտածության և փչակի հաստության թույլատրելի չափերը ներկայացված են N 8 գծապատկեր:

 

XI. ՃՅՈՒՂԻԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԳԾԻ ՉԱՓՈՒՄԸ

 

26. Ճյուղիկը` ծառի բնի մեջ գտնվող (N 9 գծապատկեր) ճյուղի մասն է (հատված): Ճյուղիկի տրամագծի չափումը կատարում են գերանի երկայնակի առանցքի (տճ) ուղղությամբ: Ճյուղիկի չափի մեջ չեն ներառում ծերկապային կոշտուկը:

 

XII. ԵՐԿԱԿԻ ԿԱՏԱՐ ԵՎ ԿՈՂՄՆԱՅԻՆ ԸՆՁՅՈՒՂ

 

27. Երկակի կատարը (N 10 գծապատկեր) գերանի վրա երկու վերին ծայրերի առկայությունն է կամ երկու միջուկի առկայությունը վերին գագաթի վրա, որը չունի աճման տարեկան շերտերի (օղակների) ընդհանուր համակարգ:

28. Կողմնային ընձյուղը (N 11 գծապատկեր) ծառի երկրորդ գագաթն է, որն ունի ավելի դանդաղ աճ: Ի տարբերություն ճյուղերի կողմնային ընձյուղի` միջուկը սուր անկյան տակ է գերանի առանցքի հետ և ունի գերանի երկայնքով բավականին տարածականություն:

29. Լայնացումն (N 1 նկար) արմատային գերանի ստորին կողմի տրամագծի մեծացումն է:

1-3-րդ կարգերի գերանները չպետք է ունենան լայնացում, երկակի կատար և կողմնային ընձյուղ:

i

30. Շինափայտի մթերման ժամանակ սույն կարգի 27-29-րդ կետերով սահմանված արատներ ունեցող գերանի հատվածները հատվում են (էտվում են) որպես վառելափայտ օգտագործելու համար:

(30-րդ կետը փոփ. 22.04.16 թիվ 113-Ն հրաման)

31. Ճյուղերի մնացորդի (N 13 գծապատկեր) բարձրությունը (բ) որոշվում է ճյուղի մնացորդի առավել բարձր կետի և գերանի կողային մակերեսի միջև եղած հեռավորությամբ:

 

XIII. ԿԼՈՐ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ (ԳԵՐԱՆԻ) ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՏԱՅԻՆ ՉԱՓՈՒՄԸ

i

(վերնագիրը փոփ. 22.04.16 թիվ 113-Ն հրաման)

 

i

32. Շինափայտի (գերանի) քանակական ցուցանիշ է հանդիսանում նրա ծավալը (առանց կեղևի), որը չափվում է յուրաքանչյուր գերանի համար առանձին` համաձայն սույն կարգի գերանների ծավալների հատային հաշվարկման N 6-րդ աղյուսակի:

(32-րդ կետը փոփ. 22.04.16 թիվ 113-Ն հրաման)

33. Վառելափայտի և թափուկի քանակական ցուցանիշ է հանդիսանում սույն կարգի 38-45-րդ կետերի համաձայն չափված դարսակույտի ծավալը:

34. Մթերված փայտանյութի ծավալի հաշվեկշիռը կազմվում է` հիմք ընդունելով փայտանյութի «խտացված ծավալը»: Դարսակույտի խտացված ծավալի հաշվարկման համար նրա «պահեստային ծավալը» բազմապատկվում է համապատասխան գործակիցներով.

1) վառելափայտի դարսակույտի համար` 0,7 գործակից,

2) թափուկի դարսակույտի համար` 0,45 գործակից:

 

XV. --------------------------------------

i

(XV գլխի վերնագիրը և համարակալումը հանվել է 22.04.16 թիվ 113-Ն հրաման)

 

i

35. Սույն կարգի N 6-րդ աղյուսակում գերանի չափագրական տվյալների բացակայության դեպքում շինափայտի (գերանի) ծավալները չափվում են հատով, վերին տրամագծի աստիճանական նվազման մեթոդով, հետևյալ (1) բանաձևով.

 

Ծգ= 3,1416 x Եգ x [տ2 + (տ+ Վն x Եգ)2]

___________

          8x10000

 

որտեղ` Ծգ- գերանի ծավալն է` հաշվարկված նորմալ վազքի մեթոդով (մ)3,

տ - գերանի վերին տրամագիծն է (սմ),

Եգ- գերանի երկարությունն է (մ),

Վն- գերանի նորմալ վազքն է Վ=1,0 (սմ/մ):

(35-րդ կետը փոփ. 22.04.16 թիվ 113-Ն հրաման)

36. (36-րդ կետն ուժը կորցրել է 22.04.16 թիվ 113-Ն հրաման)

i

37. Հատային հաշվառման տվյալները տեղադրվում են սույն կարգի 61-րդ կետում նշված` շինափայտի հատային հաշվառման տեղեկագրում:

 

N 6 աղյուսակ

 

Գերանների ծավալների հատային հաշվարկման աղյուսակ (1,0 սմ/մ)

 

._____________________________________________________________________.

|Վերին    |          Գերանի ծավալը (մ3), երկարության դեպքում (մ)      |

|տրամագիծն|                                                           |

|առանց    |                                                           |

|կեղևի    |___________________________________________________________|

|(սմ)     | 0,5 | 1,0 | 1,5 | 2,0 | 2,2 | 2,4 | 2,6 | 2,8 | 3,0 | 3,2 |

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|     1   |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10 |  11 |

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|     4   |0,001|0,002|0,003|0,004|0,005|0,005|0,006|0,007|0,008|0,009|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|     5   |0,001|0,002|0,004|0,006|0,007|0,008|0,008|0,009|0,010|0,012|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|     6   |0,002|0,003|0,005|0,008|0,009|0,010|0,011|0,012|0,014|0,015|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|     7   |0,002|0,004|0,007|0,010|0,012|0,013|0,014|0,016|0,018|0,019|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|     8   |0,003|0,006|0,009|0,013|0,015|0,016|0,018|0,020|0,022|0,024|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|     9   |0,003|0,007|0,011|0,016|0,018|0,020|0,022|0,024|0,027|0,029|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    10   |0,004|0,009|0,014|0,019|0,021|0,024|0,026|0,029|0,032|0,034|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    11   |0,005|0,010|0,016|0,023|0,026|0,028|0,031|0,034|0,037|0,041|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    12   |0,006|0,012|0,019|0,027|0,030|0,033|0,036|0,040|0,043|0,047|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    13   |0,007|0,014|0,022|0,031|0,035|0,038|0,042|0,046|0,050|0,054|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    14   |0,008|0,017|0,026|0,036|0,040|0,044|0,048|0,053|0,057|0,062|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    15   |0,009|0,019|0,029|0,040|0,045|0,050|0,055|0,060|0,065|0,070|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    16   |0,010|0,021|0,033|0,046|0,051|0,056|0,061|0,067|0,073|0,078|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    17   |0,012|0,024|0,037|0,051|0,057|0,063|0,069|0,075|0,081|0,088|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    18   |0,013|0,027|0,041|0,057|0,063|0,070|0,076|0,083|0,090|0,097|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    19   |0,015|0,030|0,046|0,063|0,070|0,077|0,084|0,092|0,100|0,107|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    20   |0,016|0,033|0,051|0,069|0,077|0,085|0,093|0,101|0,109|0,118|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    21   |0,018|0,036|0,056|0,076|0,085|0,093|0,102|0,111|0,120|0,129|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    22   |0,019|0,040|0,061|0,083|0,092|0,102|0,111|0,121|0,131|0,141|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    23   |0,021|0,043|0,067|0,091|0,101|0,111|0,121|0,131|0,142|0,153|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    24   |0,023|0,047|0,072|0,098|0,109|0,120|0,131|0,142|0,154|0,165|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    25   |0,025|0,051|0,078|0,106|0,118|0,130|0,142|0,154|0,166|0,178|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    26   |0,027|0,055|0,084|0,115|0,127|0,140|0,153|0,166|0,179|0,192|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    27   |0,029|0,059|0,091|0,123|0,137|0,150|0,164|0,178|0,192|0,206|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    28   |0,031|0,064|0,097|0,132|0,147|0,161|0,176|0,191|0,206|0,221|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    29   |0,034|0,068|0,104|0,142|0,157|0,172|0,188|0,204|0,220|0,236|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    30   |0,036|0,073|0,111|0,151|0,167|0,184|0,200|0,217|0,234|0,252|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    31   |0,038|0,078|0,119|0,161|0,178|0,196|0,213|0,231|0,249|0,268|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    32   |0,041|0,083|0,126|0,171|0,190|0,208|0,227|0,246|0,265|0,284|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    33   |0,043|0,088|0,134|0,182|0,201|0,221|0,241|0,261|0,281|0,302|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    34   |0,046|0,094|0,142|0,193|0,213|0,234|0,255|0,276|0,297|0,319|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    35   |0,049|0,099|0,151|0,204|0,225|0,247|0,269|0,292|0,314|0,337|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    36   |0,052|0,105|0,159|0,215|0,238|0,261|0,284|0,308|0,332|0,356|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    37   |0,054|0,110|0,168|0,227|0,251|0,275|0,300|0,325|0,350|0,375|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    38   |0,057|0,116|0,177|0,239|0,264|0,290|0,316|0,342|0,368|0,395|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    39   |0,061|0,123|0,186|0,251|0,278|0,305|0,332|0,359|0,387|0,415|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    40   |0,064|0,129|0,196|0,264|0,292|0,320|0,349|0,377|0,406|0,436|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    41   |0,067|0,135|0,205|0,277|0,306|0,336|0,366|0,396|0,426|0,457|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    42   |0,070|0,142|0,215|0,291|0,321|0,352|0,383|0,415|0,446|0,478|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    43   |0,073|0,149|0,226|0,304|0,336|0,369|0,401|0,434|0,467|0,501|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    44   |0,077|0,156|0,236|0,318|0,352|0,385|0,419|0,454|0,488|0,523|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    45   |0,080|0,163|0,247|0,333|0,367|0,403|0,438|0,474|0,510|0,546|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    46   |0,084|0,170|0,258|0,347|0,384|0,420|0,457|0,495|0,532|0,570|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    47   |0,088|0,177|0,269|0,362|0,400|0,438|0,477|0,516|0,555|0,594|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    48   |0,091|0,185|0,280|0,377|0,417|0,457|0,497|0,537|0,578|0,619|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    49   |0,095|0,192|0,292|0,393|0,434|0,475|0,517|0,559|0,601|0,644|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    50   |0,099|0,200|0,303|0,409|0,451|0,494|0,538|0,581|0,625|0,670|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    51   |0,103|0,208|0,316|0,425|0,469|0,514|0,559|0,604|0,650|0,696|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    52   |0,107|0,216|0,328|0,441|0,487|0,534|0,580|0,628|0,675|0,723|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    53   |0,111|0,225|0,340|0,458|0,506|0,554|0,602|0,651|0,700|0,750|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    54   |0,116|0,233|0,353|0,475|0,525|0,575|0,625|0,675|0,726|0,778|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    55   |0,120|0,242|0,366|0,493|0,544|0,596|0,648|0,700|0,753|0,806|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    56   |0,124|0,251|0,379|0,511|0,564|0,617|0,671|0,725|0,780|0,834|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    57   |0,129|0,260|0,393|0,529|0,583|0,639|0,694|0,750|0,807|0,864|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    58   |0,133|0,269|0,407|0,547|0,604|0,661|0,718|0,776|0,835|0,893|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    59   |0,138|0,278|0,421|0,566|0,624|0,683|0,743|0,803|0,863|0,924|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    60   |0,143|0,287|0,435|0,585|0,645|0,706|0,768|0,829|0,892|0,954|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    61   |0,147|0,297|0,449|0,604|0,667|0,730|0,793|0,857|0,921|0,986|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    62   |0,152|0,307|0,464|0,624|0,688|0,753|0,819|0,884|0,951|1,017|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    63   |0,157|0,317|0,479|0,644|0,710|0,777|0,845|0,912|0,981|1,049|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    64   |0,162|0,327|0,494|0,664|0,732|0,802|0,871|0,941|1,011|1,082|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    65   |0,167|0,337|0,509|0,684|0,755|0,826|0,898|0,970|1,043|1,115|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    66   |0,172|0,347|0,525|0,705|0,778|0,851|0,925|0,999|1,074|1,149|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    67   |0,178|0,358|0,541|0,726|0,802|0,877|0,953|1,029|1,106|1,183|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    68   |0,183|0,369|0,557|0,748|0,825|0,903|0,981|1,060|1,139|1,218|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    69   |0,188|0,379|0,573|0,770|0,849|0,929|1,010|1,090|1,172|1,253|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    70   |0,194|0,390|0,590|0,792|0,874|0,956|1,038|1,122|1,205|1,289|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    71   |0,199|0,402|0,607|0,814|0,898|0,983|1,068|1,153|1,239|1,325|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    72   |0,205|0,413|0,624|0,837|0,924|1,010|1,098|1,185|1,273|1,362|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    73   |0,211|0,424|0,641|0,860|0,949|1,038|1,128|1,218|1,308|1,399|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    74   |0,217|0,436|0,658|0,884|0,975|1,066|1,158|1,251|1,344|1,437|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    75   |0,222|0,448|0,676|0,907|1,001|1,095|1,189|1,284|1,379|1,475|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    76   |0,228|0,460|0,694|0,931|1,027|1,124|1,221|1,318|1,416|1,514|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    77   |0,234|0,472|0,712|0,956|1,054|1,153|1,252|1,352|1,452|1,553|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    78   |0,240|0,484|0,731|0,980|1,081|1,183|1,284|1,387|1,490|1,593|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    79   |0,247|0,496|0,749|1,005|1,109|1,213|1,317|1,422|1,527|1,633|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    80   |0,253|0,509|0,768|1,031|1,137|1,243|1,350|1,458|1,566|1,674|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    81   |0,259|0,522|0,787|1,056|1,165|1,274|1,383|1,494|1,604|1,715|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    82   |0,266|0,535|0,807|1,082|1,193|1,305|1,417|1,530|1,643|1,757|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    83   |0,272|0,548|0,826|1,109|1,222|1,337|1,452|1,567|1,683|1,799|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    84   |0,279|0,561|0,846|1,135|1,252|1,369|1,486|1,604|1,723|1,842|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    85   |0,285|0,574|0,866|1,162|1,281|1,401|1,521|1,642|1,763|1,885|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    86   |0,292|0,588|0,887|1,189|1,311|1,434|1,557|1,680|1,804|1,929|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    87   |0,299|0,601|0,907|1,217|1,341|1,467|1,593|1,719|1,846|1,974|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    88   |0,306|0,615|0,928|1,244|1,372|1,500|1,629|1,758|1,888|2,018|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    89   |0,313|0,629|0,949|1,273|1,403|1,534|1,665|1,798|1,930|2,064|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    90   |0,320|0,643|0,970|1,301|1,434|1,568|1,703|1,838|1,973|2,109|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    91   |0,327|0,658|0,992|1,330|1,466|1,603|1,740|1,878|2,017|2,156|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    92   |0,334|0,672|1,014|1,359|1,498|1,638|1,778|1,919|2,060|2,203|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    93   |0,341|0,687|1,036|1,388|1,530|1,673|1,816|1,960|2,105|2,250|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    94   |0,349|0,701|1,058|1,418|1,563|1,709|1,855|2,002|2,149|2,298|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    95   |0,356|0,716|1,080|1,448|1,596|1,745|1,894|2,044|2,195|2,346|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    96   |0,364|0,731|1,103|1,478|1,629|1,781|1,934|2,087|2,240|2,395|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    97   |0,371|0,747|1,126|1,509|1,663|1,818|1,974|2,130|2,287|2,444|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    98   |0,379|0,762|1,149|1,540|1,697|1,855|2,014|2,173|2,333|2,494|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|    99   |0,387|0,778|1,172|1,571|1,732|1,893|2,055|2,217|2,380|2,544|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|   100   |0,395|0,793|1,196|1,603|1,766|1,931|2,096|2,262|2,428|2,595|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|   101   |0,403|0,809|1,220|1,634|1,801|1,969|2,137|2,306|2,476|2,646|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|   102   |0,411|0,825|1,244|1,667|1,837|2,008|2,179|2,352|2,525|2,698|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|   103   |0,419|0,841|1,268|1,699|1,873|2,047|2,222|2,397|2,574|2,750|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|   104   |0,427|0,858|1,293|1,732|1,909|2,086|2,265|2,443|2,623|2,803|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|   105   |0,435|0,874|1,318|1,765|1,945|2,126|2,308|2,490|2,673|2,857|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|   106   |0,443|0,891|1,343|1,799|1,982|2,166|2,351|2,537|2,723|2,910|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|   107   |0,452|0,908|1,368|1,832|2,019|2,207|2,395|2,585|2,774|2,965|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|   108   |0,460|0,925|1,393|1,866|2,057|2,248|2,440|2,632|2,826|3,020|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|   109   |0,469|0,942|1,419|1,901|2,095|2,289|2,485|2,681|2,878|3,075|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|   110   |0,477|0,959|1,445|1,936|2,133|2,331|2,530|2,730|2,930|3,131|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|   111   |0,486|0,976|1,471|1,971|2,172|2,373|2,576|2,779|2,983|3,187|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|   112   |0,495|0,994|1,498|2,006|2,210|2,416|2,622|2,828|3,036|3,244|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|   113   |0,504|1,012|1,524|2,042|2,250|2,459|2,668|2,878|3,090|3,301|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|   114   |0,513|1,030|1,551|2,078|2,289|2,502|2,715|2,929|3,144|3,359|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|   115   |0,522|1,048|1,578|2,114|2,329|2,545|2,762|2,980|3,198|3,418|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|   116   |0,531|1,066|1,606|2,150|2,370|2,589|2,810|3,031|3,254|3,476|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|   117   |0,540|1,084|1,634|2,187|2,410|2,634|2,858|3,083|3,309|3,536|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|   118   |0,549|1,103|1,661|2,225|2,451|2,679|2,907|3,136|3,365|3,596|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|   119   |0,558|1,122|1,689|2,262|2,493|2,724|2,956|3,188|3,422|3,656|

|_________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|   120   |0,568|1,140|1,718|2,300|2,534|2,769|3,005|3,241|3,479|3,717|

._____________________________________________________________________.

(37-րդ կետը փոփ. 22.04.16 թիվ 113-Ն հրաման)

 

XIV. ՎԱՌԵԼԱՓԱՅՏԻ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ԾԱՎԱԼԻ ՉԱՓՈՒՄԸ

 

38. Չափման համար գերանները դարսվում են դարսակույտում որքան հնարավոր է միմյանց զուգահեռ: Գերանները խաչաձև չեն դասավորում: Դարսակույտների չափումները կարող են կատարվել ավտոմեքենայում և գետնի վրա:

39. Դարսակույտների լայնությունը պետք է հավասար լինի գերանների երկարությանը:

i

40. Դարսակույտի երկարությունն որոշելու համար (N 2 պատկեր) չափվում է դարսակույտն ընդգրկող ձողերի կամ դարսակույտի եզրային մասերում դասավորված գերանների միջև եղած տարածությունը:

(40-րդ կետը փոփ. 22.04.16 թիվ 113-Ն հրաման)

41. Դարսակույտի բարձրությունը չափելու համար այն բաժանվում է հավասար չափերի` բաժինների մինչև 1.0 մ բարձրությամբ: Յուրաքանչյուր բաժնի (սեկցիայի) չափումն անցկացվում է ուղղաձիգ գծով: Բարձրությունը չափվում է դարսակույտի հիմքից մինչև հատման գծի կետը` դարսակույտի վերին գերանի վերին եզրը: Բաժնի բարձրության չափման արդյունքը կլորացվում է մինչև 0,01 մ չափով: Դարսակույտի բարձրությունն (Բ) համարվում է բոլոր բաժինների բարձրությունների միջինը, որի արդյունքը կլորացվում է մինչև 0,01 մ չափով:

42. Դարսակույտի դարսակային ծավալը հաշվարկվում է հետևյալ (2) բանաձևով`

 

Ծդ = Ե x Լ x Բ,

 

որտեղ` Ծդ - դարսակույտի դարսակային ծավալն է (մ3),

Ե - դարսակույտի երկարությունն է (մ),

Լ - դարսակույտի լայնությունն է (մ),

Բ - դարսակույտի բարձրությունն է (մ):

Դարսակույտի դարսակային ծավալի հաշվարկի արդյունքը կլորացվում է մինչև 0,01 մ3 չափով:

 

XV. ԹԱՓՈՒԿԻ ԴԱՐՍԱԿԱՅԻՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՉԱՓՈՒՄԸ

 

43. Չափման ենթակա գերաններից և ճյուղերից կազմվում է մեկ կույտ` հնարավորինս զուգահեռ: Խաչաձև դասավորումն արգելվում է:

44. Թափուկի հաշվառումն իրականացվում է «լի արկղի» ծավալով, որի մեջ թափուկը կարող է տեղավորվել, եթե բաղկացած լինի դարսակույտում դասավորված, հավասար երկարության գերաններից և ճյուղերից (N 2 նկար): Գերանները և ճյուղերը դասավորվում են դարսկույտում հնարավորինս խիտ:

 

45. Կույտի դարսակային ծավալը հաշվարկում են հետևյալ (3) բանաձևով`

 

Ծդ = Ե x Լ x Բ,

 

որտեղ` Ծդ - կույտի դարսակային ծավալն է (մ3),

Ե - կույտի երկարությունն է (մ),

Լ - կույտի լայնությունն է (մ),

Բ - կույտի բարձրությունն է (մ):

 

Դարսակային ծավալի հաշվարկի արդյունքը կլորացնում են մինչև 0,01 մ3 չափով:

 

i

XVI. ԿԼՈՐ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ԴՐՈՇՄՈՒՄԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

46. «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` «Հայանտառ» ՊՈԱԿ) համապատասխան «անտառտնտեսություն» մասնաճյուղերի և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համապատասխան «Ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` «Ազգային պարկ» ՊՈԱԿ-ներ) համապատասխան աշխատողները պետք է ունենան փայտանյութի հաշվառման մուրճ (այսուհետ` մուրճ) անձնական կոդով և անձնական կնիքներ` համաձայն գծապատկերի:

 

47. Մուրճերը և անձնական կնիքները գրանցվում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համապատասխան «անտառտնտեսություն» մասնաճյուղերում և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համապատասխան ազգային պարկերում` հատուկ գրանցամատյանում, նշելով`

1) հաշվառողի անունը, ազգանունը և պաշտոնը,

2) մուրճի և անձնական կնիքի կոդերը և տրման ժամկետը,

3) հաշվառողի ստորագրությունը:

Նշված տվյալները գրանցվում են նաև փայտանյութի հաշվառման տեղեկատվական համակարգում:

48. Եթե մուրճը կամ անձնական կնիքը մաշվածության պատճառով պիտանի չեն օգտագործման համար, ապա դրանք փոխարինվում են նորով` նույն կոդերով:

49. Եթե մուրճը կամ անձնական դրոշմակնիքը կորել են, դրանց փոխարեն հաշվառողին տրվում են նորերը` այլ կոդերով, այդ մասին գրանցամատյանում կատարելով գրանցում: Նոր տրամադրվող մուրճի և անձնական դրոշմակնիքի պատրաստման ծախսերը կատարվում է հաշվառողի կողմից: Կորած մուրճի կամ անձնական դրոշմակնիքի գրանցումը համարվում է չեղյալ, իսկ նորերը` գրանցվում են սույն կարգի 46-րդ կետի համաձայն:

50. Հաշվառողի կոդը բաղկացած է երկու նշանից`

1) 1-ինը` հայկական մեծատառ «Ա» անտառտնտեսության կամ Ազգային պարկի կոդը,

2) 2-րդը` արաբական թիվ, համապատասխան անտառպետության կամ տեղամասի կոդը «1»:

51. Կլոր փայտանյութի հաշվառման փաստաթղթերը հաստատվում են հաշվառողի անձնական կնիքով:

52. Շինափայտը հաշվառվում է անտառտնտեսության համապատասխան հաշվառողի կողմից մինչև հատատեղից դրա դուրսբերումը: Հաշվառումը կատարվում է` նշելով գերանի կարգը.

1) 1-ին կարգի գերանները կրում են հաշվառողի անձնական մուրճի 3 դրոշմ,

2) 2-րդ կարգի գերանները կրում են հաշվառողի անձնական մուրճի 2 դրոշմ,

3) 3-րդ կարգի գերանները կրում են հաշվառողի անձնական մուրճի 1 դրոշմ:

53. Դրոշմումը պետք է կատարվի գերանի կտրված հատվածի վերին մասում` ներկով (N 3 նկար):

 

54. Շինափայտի վրա ամրացվում է «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրված կլոր փայտանյութի թվային դրոշմը, համաձայն սույն կարգի N 4 նկարի:

 

55. Շինափայտի վրա ամրացվում է ազգային պարկերի կողմից տրված կլոր փայտանյութի թվային դրոշմը, համաձայն սույն կարգի N 5 նկարի:

 

56. Վառելափայտը հաշվառվում և դրոշմվում է գնորդին փոխանցելուց առաջ:

57. Դրոշմումը կատարվում է ներկով և հաշվառողի անձնական մուրճով` դարսակույտում 4-ից ոչ պակաս գերանների կողմնային մասում (N 6 նկար):

 

XII. ԿԼՈՐ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ՄԹԵՐՄԱՆ ՈՒ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

i

58. Շինափայտի և վառելափայտի մթերման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներառում է.

1) բնափայտի մթերման հայտը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի N 806-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված N 1 ձևի,

2) շինափայտի հատային հաշվառման տեղեկագիրը,

3) վերին պահեստից ստորին պահեստ տեղափոխման կլոր փայտանյութի բացթողման պիտակը,

4) վերին պահեստից կլոր փայտանյութի տեղափոխման հաշվառման գրանցամատյանը,

5) ստորին պահեստում կլոր փայտանյութի հաշվառման գրանցամատյանը:

6) (6-րդ ենթակետն ուժը կորցրել է 22.04.16 թիվ 113-Ն հրաման)

(58-րդ կետը փոփ. 22.04.16 թիվ 113-Ն հրաման)

i

58.1. Շինափայտի և վառելափայտի իրացման դեպքում անհրաժեշտ փաստաթղթավորումն իրականացվում է համաձայն «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հավելվածով սահմանված «Հայաստանի Հանրապետությունում առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների փաստաթղթավորման» կարգի (այսուհետ` հարկային փաստաթղթեր):

(58.1-ին կետը լրաց. 22.04.16 թիվ 113-Ն հրաման)

59. Եթե բնափայտի մթերումն իրականացվում է անտառային տնտեսություն վարող կազմակերպության կողմից, որի արդյունքում մթերված բնափայտը գտնվում է տնտեսության պահեստում, ապա մթերված փայտանյութի ձեռքբերման համար ներկայացվում է հայտ, համաձայն սույն կարգի հավելված 1-ի N 1 ձևի:

i

60. Հայտերն ընդունվում են ամբողջ տարվա ընթացքում: Ընդունված հայտի մերժման կամ բավարարման վերաբերյալ 15 օրվա ընթացքում գրավոր տեղեկացվում է հայտատուին: Հայտի բավարարման դեպքում հայտատուի հետ կնքվում է կլոր փայտանյութի առուվաճառքի պայմանագիր:

(60-րդ կետը փոփ. 22.04.16 թիվ 113-Ն հրաման)

61. Շինափայտի հատային հաշվառման արդյունքները գրանցվում են հատային հաշվառման տեղեկագրում, համաձայն սույն կարգի հավելված 1-ի N 2 ձևի, որը լրացնում և կնքում է հաշվառողը:

i

62. Գերանների ծավալների հաշվարկումը կատարվում է գերանների ծավալների նվազեցմամբ, համաձայն սույն կարգի N 6 աղյուսակի կամ սույն կարգի 35-րդ կետում նշված բանաձևով (1):

(62-րդ կետը փոփ. 22.04.16 թիվ 113-Ն հրաման)

63. Կլոր փայտանյութի խմբաքանակը վերին պահեստից ստորին պահեստ տեղափոխելու կամ օգտագործողին տրամադրելու ժամանակ տեղափոխողին կամ օգտագործողին տրամադրվում է պիտակ, որը լրացնում է հաշվառողը:

64. Պիտակը կազմվում է գրքի տեսքով, համաձայն սույն կարգի հավելված 1-ի N 3 և N 4 ձևերի, 3 օրինակից, որոնցից մեկը մնում է հաշվառողի մոտ, մեկը` հանձնվում հաշվապահություն, մեկը` տրվում գնորդին:

65. Շինափայտի տեղափոխման համար պիտակին կցվում է հատային հաշվառման տեղեկագիրը:

66. Հաշվառողը վերին պահեստից կլոր փայտանյութի տեղափոխման ժամանակ վերին պահեստում փայտանյութի հաշվառման տվյալների հիման վրա վարում է վերին պահեստից կլոր փայտանյութի ստորին պահեստ տեղափոխման հաշվառման գրանցամատյան` համաձայն սույն կարգի հավելված 1-ի N 5 ձևի:

67. Յուրաքանչյուր օր կատարվում է հաշվառման տվյալների համադրում:

68. Գրանցամատյանը կարվում, էջակալվում և կնքվում է տվյալ կազմակերպության կնիքով, ինչպես նաև վավերացվում է տնօրենի ստորագրությամբ:

69. Ստորին պահեստում կլոր փայտանյութի հաշվառման գրանցամատյանը լրացնում է ստորին պահեստի հաշվառողը:

70. Գրանցամատյանը բաղկացած է երկու մասից`

1) «Փայտանյութի ընդունում» համաձայն սույն կարգի հավելված 1-ի N 6 ձևի,

2) «Փայտանյութի բարձում» համաձայն սույն կարգի հավելված 1-ի N 7 ձևի:

 

XIII.ԹԱՓՈՒԿԻ ՄԹԵՐՈՒՄԸ

 

71. Թափուկի մթերումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության անտառամերձ բնակավայրերում բնակվող ընտանիքների կողմից ոչ արտադրական (ոչ արդյունագործական) նպատակներով օգտագործվող թափուկ վառելափայտի մթերման համար բնօգտագործման վճարի գծով արտոնություն սահմանելու մասին» N 1535-Ն որոշման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 29-ի N 226-Ա և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 29-ի N 253-Ա «Ոչ արտադրական նպատակներով անվճար թափուկ վառելափայտի մթերման և բացթողման կարգը հաստատելու մասին» համատեղ հրամանի և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 29-ի N 297-Ա, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 29-ի N 254-Ա և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2011 թվականի նոյեմբերի 30-ի N 144-Ա «Ոչ արտադրական նպատակներով անվճար թափուկ վառելափայտ ձեռք բերելու արտոնություն ստացող` անտառների անմիջական հարևանությամբ գտնվող բնակավայրերի ցանկը հաստատելու մասին» համատեղ հրամանի համաձայն:

 

XIX. ԿԼՈՐ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

i

72. Պետական և համայնքային անտառներում համապատասխան լիազորված մարմինների պահպանություն իրականացնող աշխատակիցները (այսուհետ` աշխատակից) օրենքով սահմանված կարգով պահպանության լիազորություններն իրականացնելիս փայտանյութ տեղափոխողներից պահանջում և զննում են սույն կարգով հաստատված հետևյալ փաստաթղթերի առկայությունն ու դրանց իսկությունը.

1) վերին պահեստից ստորին պահեստ տեղափոխման դեպքում.

ա. շինափայտի համար` հատային հաշվառման տեղեկագիրը և բացթողման պիտակը,

բ. վառելափայտի համար` բացթողման պիտակը:

2) Իրացման դեպքում` հարկային փաստաթղթերը, համաձայն սույն կարգի 58.1-րդ կետի:

(72-րդ կետը փոփ. 22.04.16 թիվ 113-Ն հրաման)

73. Սույն կարգի 72-րդ կետի դրույթներով թվարկված փաստաթղթերի զննության արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունները կապված փաստաթղթերում լրացված տվյալների և փայտանյութի փաստացի տեղափոխման հետ կամ փաստաթղթերից որևէ մեկի բացակայության դեպքում աշխատակցի կողմից անհապաղ կազմվում է անհամապատասխանությունների վերաբերյալ արձանագրություն և հանձնվում է վերադասին` անտառային տնտեսություն վարող կազմակերպության ղեկավարին (այսուհետ` ղեկավար): Ղեկավարը սույն կետում նշված արձանագրությունը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է գործի քննության համար լիազորված մարմնին:

 

XX. ԿԼՈՐ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ՄԹԵՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՍՏՈՒԳՈՒՄԸ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ

 

74. Կլոր փայտանյութի մթերման նկատմամբ վերահսկողությունը, հսկողությունը, ստուգումը և մոնիթորինգն իրականացվում է լիազորված պետական կառավարման մարմինների համապատասխան աշխատակիցների կողմից օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

 

XXI. ԿԼՈՐ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ՄԹԵՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

75. Սույն կարգի պահանջները խախտելու համար կլոր փայտանյութ մթերողներն, ինչպես նաև մթերման աշխատանքների կազմակերպման, հսկման, վերահսկման համար լիազորված պաշտոնատար անձինք ենթակա են պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:

 

Հավելված N 1

 

Ձև N 1

 

Շինափայտի և վառելափայտի պահեստից ձեռքբերման հայտ

 

«____» «__________» 20 թ. N_______

__________________________________________________________________

(Ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, անձնագրի

տվյալները, հեռախոսահամարը կամ իրավաբանական անձի անվանումը, գտնվելու

վայրը, հեռախոսահամարը և գրանցման համարը)

 

_____________________________________

(անձնական հարկային հաշիվը)

_____________________________________

(Բանկային վավերապայմանները)

 

._____________________________________________________________________.

|Վերին կամ ստորին  |Փայտա-|Վերին   |Ծառա-|Շինա- |Շինա- |Առաք- |Առաքման|

|պահեստից ձեռք     |նյութի|կամ     |տեսա-|փայտի |փայտի |ման   |ժամկետ-|

|բերվող փայտանյութի|տեսակը|ստորին  |կը   |տրամա-|կարգը |ծավալ-|ները   |

|__________________|      |պահես-  |     |գծերի |կամ   |ները, |       |

|Որակը|Քանակը,|Պայ-|      |տում    |     |խումբը|կար-  |մ3    |       |

|     |մ3     |ման-|      |փայտա-  |     |      |գերի  |      |       |

|     |       |ները|      |նյութի  |     |      |խումբը|      |       |

|     |       |    |      |վիճակը  |     |      |      |      |       |

|     |       |    |      |առաքման |     |      |      |      |       |

|     |       |    |      |ժամանակ |     |      |      |      |       |

|_____|_______|____|______|________|_____|______|______|______|_______|

|     |       |    |      |        |     |      |      |      |       |

._____________________________________________________________________.

 

Հայտատու ________________

(ստորագրություն)

 

Հայտի քննարկման ժամկետը «____» «_______________» 20 թ.

 

    _____________________________________________     __________________

     (անտառտնտեսության կամ ազգային պարկի տնօրեն)       (ստորագրություն)

 

Կ.Տ.

 

(հավելվածի գլուխների համարակալումները փոփ. 22.04.16 թիվ 113-Ն հրաման)

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Գյուղատնտեսության նախարարություն
06.05.2013
N 80-Ն
Հրաման