Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ Ա ...

 

 

041.0721.290906

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 սեպտեմբերի 2006 թվականի N 721-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ, ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 698-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի «բ» ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոսկվայի կառավարության միջև 1998 թվականի նոյեմբերի 26-ին ստորագրված «Առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար-մշակութային բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոսկվայի կառավարության միջև համագործակցությունը զարգացնելու նպատակով`

Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոսկվայի կառավարության միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար-մշակութային բնագավառներում համագործակցության աշխատանքային հանձնաժողովի հայկական մասի հետևյալ անհատական կազմը`

 

    Մ. Նահապետյան      - Մոսկվայում Երևանի  քաղաքապետարանի

                         ներկայացուցչության ղեկավար (աշխատանքային

                         հանձնաժողովի հայկական մասի ղեկավար)   

 

    Հ. Դարբինյան        - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ  

 

    Ռ. Ալավերդյան      - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ  

 

    Ա. Ավետիսյան       - ՀՀ կրթության և  գիտության նախարարի տեղակալ

 

    Վ. Տերտերյան       - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

 

    Կ. Խոդիկյան        - ՀՀ մշակույթի և  երիտասարդության հարցերի նախարարի

                         տեղակալ

 

    Ա. Մարկոսյան       - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի

                         կառավարման վարչության պետի տեղակալ

 

    Տ. Գրիգորյան       - ՀՀ վարչապետի ավագ օգնական                

 

    Գ. Խոսրոև          - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության պետ                           

 

Դ. Համբարձումյան  - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության

աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման

վարչության պետ

 

    Դ. Գևորգյան        - Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության պետ

 

    Գ. Բեգլարյան       - Երևանի  Կենտրոն թաղային համայնքի ղեկավար          

                         (համաձայնությամբ)

 

    Տ. Մարգարյան       - Երևանի  Ավան թաղային համայնքի ղեկավար          

                         (համաձայնությամբ)

 

    Վ. Մովսիսյան       - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի

                         գործադիր տնօրեն              

 

    Ս. Ղազարյան        - Հայաստանի արդյունաբերողների և  գործարարների

                         (գործատուների) միության նախագահ

                         (համաձայնությամբ)

                                      

    Ա. Ստեփանյան       - Մոսկվայում Երևանի  քաղաքապետարանի

                         ներկայացուցչության ղեկավարի տեղակալ (աշխատանքային

                         հանձնաժողովի հայկական մասի քարտուղար)   

 

2. Մինչև մեկ տարի ժամկետով լիազորել աշխատանքային հանձնաժողովի հայկական մասի ղեկավարին ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության շահերը Մոսկվայի կառավարությունում, աջակցել Հայաստանի և Մոսկվայի միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար-մշակութային կապերի զարգացմանը, Մոսկվայում գործունեություն իրականացնող հայկական ընկերությունների արտաքին տնտեսական գործունեությանը, շահագրգիռ կազմակերպությունների հետ վարել բանակցություններ պարտավորությունների կատարման շուրջ, Մոսկվայի կառավարությունից և կազմակերպություններից ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն, կնքել պայմանագրեր ու կատարել իր լիազորություններից բխող այլ գործողություններ:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի հոկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոսկվայի կառավարության միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար-մշակութային բնագավառներում համագործակցության աշխատանքային հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 698-Ա որոշումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.09.2006
N 721-Ա
Որոշում