ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ» բառերը փոխարինել «վարչապետը» բառով.
2) 3-րդ մասի «Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ» բառերը փոխարինել «Կառավարությունը» բառով:
i
Հոդված 2. Օրենքում «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» և «ոստիկանության գործառույթներ իրականացնող պետական կառավարման մարմին» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Ոստիկանություն» բառով, «Հայաստանի Հանրապետության Նախագահ», «Հայաստանի Հանրապետության վարչապետ» և «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը` համապատասխան հոլովաձևերով «Հանրապետության նախագահ», «վարչապետ» և «Կառավարություն» բառերով:
i
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ոստիկանության բարձրագույն կոչումները բարձրագույն զինվորական կոչումներ են, որոնք վարչապետի առաջարկությամբ շնորհում է Հանրապետության նախագահը:»:
i
Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին հոդվածով.
«Հոդված 5.1. Ոստիկանության բարձրագույն կոչումներ շնորհելը
1. Վարչապետը ոստիկանության բարձրագույն կոչումներ շնորհելու առաջարկությամբ դիմում է սեփական նախաձեռնությամբ կամ Ոստիկանության պետի միջնորդության հիման վրա:
2. Վարչապետի առաջարկությունը ներկայացվում է գրավոր և ներառում է կոչման շնորհմանը ներկայացված անձի անունը, ազգանունը, հայրանունը, տեղեկություններ աշխատանքային գործունեության մասին և կոչումը:
3. Վարչապետի առաջարկությանը կցվում է ոստիկանության բարձրագույն կոչում շնորհելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը, իսկ Ոստիկանության պետի միջնորդության դեպքում` նաև միջնորդությունը, որը ներառում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվությունը:
4. Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է առաջարկությանը կցված հրամանագրի նախագիծը կամ այն առարկություններով վերադարձնում է վարչապետին:
5. Եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:
6. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է հրամանագիրը:
7. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին, ապա վարչապետը հնգօրյա ժամկետում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացնում է նոր առաջարկություն:
8. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված պահանջները, ապա համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի` տվյալ անձին ոստիկանության բարձրագույն կոչումը շնորհված է համարվում իրավունքի ուժով` սույն հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված եռօրյա ժամկետի ավարտին հաջորդող օրվանից, որի մասին վարչապետը գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունն ստորագրվում է վարչապետի կողմից և հրապարակվում Կառավարության պաշտոնական կայքէջում:»:
i
Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 13. Ոստիկանության ծառայողին պաշտոնի նշանակելը
1. Ոստիկանության անմիջական ղեկավարումն իրականացնում է Ոստիկանության պետը:
2. Ոստիկանության պետին վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է Հանրապետության նախագահը:
3. Ոստիկանության պետի տեղակալներին Ոստիկանության պետի միջնորդության հիման վրա վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է Հանրապետության նախագահը:
4. Ոստիկանության զորքերի հրամանատարին Ոստիկանության պետի միջնորդության հիման վրա վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է Հանրապետության նախագահը: Ոստիկանության զորքերի հրամանատարն ի պաշտոնե Ոստիկանության պետի տեղակալն է:
5. Ոստիկանության գլխավոր, ավագ և միջին պաշտոնների խմբերի ծառայողներին պաշտոնի նշանակում (ծառայության է ընդունում) և պաշտոնից ազատում է Ոստիկանության պետը:
6. Ոստիկանության միջին պաշտոնների խմբում ծառայողներին այլ պաշտոնի փոխադրումը կարող է իրականացնել Ոստիկանության պետի լիազորած` վարչության պետի պաշտոնից ոչ ցածր պաշտոն զբաղեցնող ծառայողը:
7. Ոստիկանության կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին նշանակում և պաշտոնից ազատում է Ոստիկանության պետի լիազորած` վարչության պետի պաշտոնից ոչ ցածր պաշտոն զբաղեցնող ծառայողը:
8. Ոստիկանությունում գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոնների կարող են նշանակվել տվյալ պաշտոնին համապատասխանող կոչումից ավելի բարձր, դրան համապատասխանող կամ այդ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ, իսկ բացառիկ դեպքերում` երկու աստիճան ցածր կոչում ունեցող ծառայողները: Սույն մասի պահանջները չեն տարածվում սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով պաշտոնի նշանակելու դեպքերի վրա:
9. Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններում նշանակումը կատարվում է սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգով:
10. Ոստիկանության այն ծառայություններում, որոնցում ծառայողների անձը ծածկագրված է, և նրանք իրենց լիազորություններն իրականացնում են գաղտնագործունեության լիակատար պահպանմամբ, պաշտոնի նշանակելու (ատեստավորման, վերապատրաստման, այլ պաշտոնի փոխադրելու) կարգը և պայմանները սահմանում է Ոստիկանության պետը:»:
i
Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին հոդվածով.
«Հոդված 13.1. Ոստիկանության պետի, պետի տեղակալի ու Ոստիկանության զորքերի հրամանատարի նշանակումը և ազատումը
1. Ոստիկանության պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը ներկայացվում է գրավոր և ներառում է պաշտոնի նշանակմանը ներկայացված անձի անունը, ազգանունը, հայրանունը, տեղեկություններ աշխատանքային գործունեության մասին և կոչումը:
2. Ոստիկանության պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությանը կցվում է պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու մասին Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը:
3. Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է առաջարկությանը կցված հրամանագրի նախագիծը կամ այն առարկություններով վերադարձնում է վարչապետին:
4. Եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:
5. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է համապատասխան հրամանագիրը:
6. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին, ապա վարչապետը հնգօրյա ժամկետում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ներկայացնում է նոր առաջարկություն:
7. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված պահանջները, ապա համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի` տվյալ անձը պաշտոնի նշանակված կամ պաշտոնից ազատված է համարվում իրավունքի ուժով` սույն հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված եռօրյա ժամկետի ավարտին հաջորդող օրվանից, որի մասին վարչապետը գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունն ստորագրվում է վարչապետի կողմից և հրապարակվում Կառավարության պաշտոնական կայքէջում:
8. Ոստիկանության պետի տեղակալներ և Ոստիկանության զորքերի հրամանատար նշանակելու կամ ազատելու մասին վարչապետի առաջարկությանը կցվում են`
1) Ոստիկանության պետի տեղակալներ կամ Ոստիկանության զորքերի հրամանատար նշանակելու կամ ազատելու մասին վարչապետին ուղղված Ոստիկանության պետի գրավոր միջնորդությունը, որը ներառում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվությունը.
2) Ոստիկանության պետի տեղակալներ կամ Ոստիկանության զորքերի հրամանատար նշանակելու կամ ազատելու մասին Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը:»:
i
Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում, 14-րդ հոդվածի 10-րդ մասում և 14.1-ին հոդվածի 4-րդ մասում «դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության» բառերը փոխարինել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության» բառերով:
i
Հոդված 8. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, Փրկարար ծառայության, Ազգային անվտանգության ծառայության, Քրեակատարողական ծառայության և Հայաստանի Հանրապետության դատախազության մարմիններում հետագա ծառայությունը շարունակելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից տեղափոխված ծառայողին թույլատրվում է ուսումնառությունը շարունակել ոստիկանության ուսումնական հաստատության հեռակա ուսուցման ֆակուլտետում:»:
i
Հոդված 9. Օրենքի 47-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից» բառերը փոխարինել «Հանրապետության նախագահի կողմից` վարչապետի առաջարկությամբ սույն օրենքի 13.1-ին հոդվածով սահմանված կարգով» բառերով.
2) 3-րդ մասից հանել «` Հայաստանի Հանրապետության նախագահի համաձայնությամբ» բառերը:
i
Հոդված 10. Օրենքի 60.2-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2018 թ. մարտի 30 Երևան ՀՕ-273-Ն
|