Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԿՐԹԱԿԱՆ Ծ ...

 

 

110.1253.220108

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «22»        01            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11008027

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

26 դեկտեմբերի 2007 թվականի N 1253-Ն

 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ» ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ «ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ» ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 3-րդ և 4-րդ հոդվածները և լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություններ տալու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. (1-ին կետն ուժը կորցրել է 16.09.09 թիվ 798-Ն հրաման)

i

2. Հաստատել «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» կանոնադրությունը` համաձայն հավելված 2-ի:

3. Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահում եմ ինձ:

 

Հավելված 1

 

i

Հաստատված է

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

2007թ. դեկտեմբերի 26-ի

N 1253-Ն հրամանով

 

ԿԱԶՄ

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի

(1-ին հավելվածն ուժը կորցրել է 16.09.09 թիվ 798-Ն հրաման)

 

Հավելված 2

 

Հաստատված է

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

2007թ. դեկտեմբերի 26-ի

N 1253-Ն հրամանով

 

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

1. Ընդհանուր դրույթներ

 

i

1.1. Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) ձևավորվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության (այսուհետ` Նախարարություն) աշխատակիցներից:

(1.1-րդ կետը փոփ. 16.09.09 թիվ 798-Ն հրաման)

i

1.2. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է ՀՀ կրթության և գիտության նախարարը: Հանձնաժողովը կազմված է նախագահից, տեղակալից, քարտուղարից և անդամներից:

(1.2-րդ կետը փոփ. 16.09.09 թիվ 798-Ն հրաման)

 

2. Հանձնաժողովի խնդիրներն ու գործառույթները

 

2.1 Հանձնաժողովի հիմնական խնդիրը` Հայաստանի Հանրապետությունում կրթության բնագավառում լիցենզավորման ենթակա կրթական գործունեության տեսակների լիցենզավորման վերաբերյալ եզրակացություն ներկայացնելն է:

i

2.2 Հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) քննարկում է լիցենզավորման ենթակա կրթական ծրագրերի իրականացման համար լիցենզիա ստանալու հայտի վերաբերյալ Նախարարության աշխատակազմի Լիցենզավորման գործակալության եզրակացությունը, քննարկման արդյունքում կայացնում է համապատասխան որոշում, որի հիմքով պատրաստված եզրակացությունը, այն կայացնելու օրը, հանձնում է ՀՀ կրթության և գիտության նախարարին (փաթեթը ներառում է նաև Լիցենզավորման գործակալության եզրակացությունը),

բ) քննարկում է լիցենզավորված անձի լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու /լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու/ վերաբերյալ նախարարության աշխատակազմի Լիցենզավորման գործակալության եզրակացությունը, քննարկման արդյունքում համապատասխան եզրակացություն է ներկայացնում ՀՀ ԿԳ նախարարին,

գ) առաջարկություններ է ներկայացնում լիցենզավորող մարմին լիցենզավորման բնագավառի օրենսդրության կատարելագործման վերաբերյալ:

(2.2-րդ կետը փոփ. 16.09.09 թիվ 798-Ն, 19.10.11 թիվ 1165-Ն հրամաններ)

 

3. Հանձնաժողովի գործունեության կազմակերպումը

 

3.1 (3.1-րդ կետն ուժը կորցրել է 16.09.09 թիվ 798-Ն հրաման)

i

3.2 Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե ներկա են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի նիստին հանձնաժողովի անդամի մասնակցության անհնարինության դեպքում կարող է մասնակցել նրան փոխարինելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

(3.2-րդ կետը փոփ. 16.09.09 թիվ 798-Ն հրաման)

i

3.3 Հարցերը հանձնաժողովի քննարկմանը ներկայացվում են նախարարության աշխատակազմի Լիցենզավորման գործակալության կողմից պատրաստված եզրակացությունների հիման վրա` նախապես հաշվի առնելով աշխատակազմի օրենսդրության և իրավաբանական գործակալության կարծիքը:

Նախարարության աշխատակազմի Լիցենզավորման գործակալության և աշխատակազմի օրենսդրության և իրավաբանական վարչության դիտողությունները հանձնաժողովում ներկայացվում են այդ ստորաբաժանումների հանձնաժողովի անդամ հանդիսացող աշխատակիցների կողմից:

(3.3-րդ կետը փոփ. 16.09.09 թիվ 798-Ն, 19.10.11 թիվ 1165-Ն հրամաններ)

3.4 Դիտողությունների վերաբերյալ վերջնական որոշումը կայացվում է հանձնաժողովի կողմից:

3.5 Հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրը քննարկման հարցի կապակցությամբ կարող է ներկայացնել իր տեսակետը:

3.6 Լիցենզիա տալու, լիցենզիա տալը մերժելու, լիցենզավորված անձի լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու /լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու/ վերաբերյալ որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` փակ գաղտնի քվեարկությամբ:

Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված` հօգուտ հայտատուի կամ լիցենզավորված անձի (այսուհետև` հրավիրված անձ):

i

3.7 Հարցերի քննարկման մասին հրավիրված անձը պատշաճ ձևով տեղեկացվում է քննարկումից ոչ ուշ, քան 7 օր առաջ` տեղեկացնելով նրան քննարկման վայրի (հասցեն), ամսաթվի ու ժամի մասին: Հանձնաժողովն իր հերթական նիստի, տեղի, ժամանակի և քննարկվող հարցերի մասին տեղեկատվություն է հրապարակում մամուլում կամ նախարարության կայքէջում` նիստի օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ:

(3.7-րդ կետը փոփ. 19.10.11 թիվ 1165-Ն հրաման)

3.8 Հանձնաժողովի նիստի նախագահողը հարցերը քննարկելիս հայտարարում է, թե ինչ հարց է քննարկվելու, ովքեր են հրավիրվել քննարկմանը, հարցերի քննարկմանը մասնակցող անձանց բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, հրապարակում է քննարկվող փաստաթղթերի բովանդակությունը:

3.9 Հարցերի քննարկմանը հրավիրված անձանց չմասնակցելը հիմք չի հանդիսանում հարցերը չքննարկելու կամ այն մերժելու համար, եթե հրավիրված անձը չի խնդրել քննարկումն անցկացնել այլ ժամկետներում: Հրավիրված անձի սույն խնդրանքը կարող է բավարարվել, եթե նա քննարկմանը չի կարող մասնակցել հարգելի պատճառով և, եթե քննարկումը հետաձգելիս չեն խախտվի օրենքով նախատեսված քննարկման ժամկետները:

3.10 Հրավիրված անձն իրավունք ունի քննարկմանը մասնակից դարձնել մասնագետի, փորձագետի, աուդիտորի, իրավաբանի կամ թարգմանչի: Հրավիրված անձը կամ նրա շահերի պաշտպաններն իրավունք ունեն ելույթներ ունենալ, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին, միջնորդություններ ներկայացնել:

3.11 Հարցերի քննարկումները կատարվում են դռնբաց: Դռնփակ են քննարկվում այն հարցերը, որոնք վերաբերում են պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվություններին:

Հրավիրված անձի պահանջով քննարկումը կարող է կատարվել դռնփակ, եթե հարցերի քննարկման ժամանակ բացահայտվելու են առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ:

Դռնբաց քննարկվող հարցերի քննարկմանը կարող են մասնակցել լրագրողներ, մասնագետներ, պաշտոնատար այլ անձինք:

3.12 Հանձնաժողովի որոշումը կայացվում է հարցի քննության ավարտից հետո առանձին սենյակում` դռնփակ: Հանձնաժողովի կողմից որոշման կայացման ժամանակ այդ սենյակում կարող են գտնվել միայն հանձնաժողովի անդամները:

3.13 Հանձնաժողովի եզրակացությունները հրապարակվում են, պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում են հրավիրված անձին:

3.14 Հանձնաժողովի եզրակացությունները /դրանք կայացնելու օրը/ հանձնվում են ՀՀ կրթության և գիտության նախարարին:

3.15 Հանձնաժողովում հարցերի քննարկման ժամանակ կազմվում է արձանագրություն, որում նշվում են`

1) հանձնաժողովի նիստի ամսաթիվը և տեղը,

2) հանձնաժողովի տեսակը և կազմը,

3) քննարկվող հարցի բովանդակությունը,

4) տեղեկություններ քննարկմանը մասնակցող անձանց մասին,

5) հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները,

6) հարցի քննարկման ընթացքում ուսումնասիրված փաստաթղթերը և այլ ապացույցները,

7) հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը,

8) տեղեկություններ ընդունված եզրակացության հրապարակման մասին:

Հանձնաժողովների նիստերի արձանագրությունը ստորագրում են նիստի նախագահողը և քարտուղարը:

3.16 Հանձնաժողովի նախագահը`

1) հրավիրում է նիստեր և նախագահում դրանք,

2) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և վերահսկողություն իրականացնում հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման համար,

3) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները,

4) իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ,

5) Հանձնաժողովի նիստերին նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է նախագահի տեղակալը:

3.17 Հանձնաժողովի քարտուղարը`

i

1) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը,

2) ստորագրում է հանձնաժողովի արձանագրությունները և դրանց գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերն ու գրագրությունները,

3) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրություններից քաղվածքները և կազմակերպում դրանց տարածումը,

4) կազմում է միջոցառումների ծրագիր, նախապատրաստում է առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքային պլանների կազմման և կատարման վերաբերյալ,

5) մշակում և հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում վերջինիս բնագավառին վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկատվությունները, նախապատրաստում է առաջարկություններ դրանց վերաբերյալ,

6) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և կազմակերպում դրանց տարածումը,

7) վերլուծում է հանձնաժողովի գործունեության բնագավառին վերաբերող հարցերը և արդյունքների մասին զեկուցում հանձնաժողովի նախագահին.

8) Նիստից առնվազն 7 օր առաջ նիստի անցկացման վայրի և ժամկետի մասին գրավոր կամ բանավոր տեղեկացնում է հանձնաժողովի անդամներին.

9) Նիստի ժամանակ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ հանձնաժողովի կողմից որոշում կայացնելու դեպքում պատրաստում է եզրակացություն, որը ստորագրվում է հանձնաժողովի նիստին ներկա բոլոր անդամների կողմից: Նիստի ավարտից հետո եզրակացությունը հանձնվում է հրավիրված անձին կամ ուղարկվում պատշաճ ձևով:

(3.17-րդ կետը փոփ. 16.09.09 թիվ 798-Ն, 19.10.11 թիվ 1165-Ն հրամաններ)

3.18 Հանձնաժողովի անդամները`

1) մասնակցում են հանձնաժողովի նիստերին, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակման և դրանց իրականացման հետ կապված աշխատանքներին,

2) հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին:

i

3.19 Նիստի նյութերը (կամ միայն օրակարգը) նիստի օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ տրամադրվում է հանձնաժողովի անդամներին:

(3.19-րդ կետը լրաց. 19.10.11 թիվ 1165-Ն հրաման)

 

4. Հանձնաժողովի գործողության դադարումը

 

4.1 Հանձնաժողովի գործողությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.2 Հանձնաժողովի գործողության դադարումից հետո հանձնաժողովի գործողությանն առնչվող փաստաթղթերը և այլ նյութերը ենթակա են պահպանման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
26.12.2007
N 1253-Ն
Հրաման