108.0007.310308
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «31»        03            2008 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10808097
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
3 մարտի 2008 թվականի N 07-Ն
 
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5 հոդվածի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի, 94-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 27-ի թիվ 099-3103 հանձնարարականի պահանջները, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 71, 72 հոդվածներով.
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. ՈՒժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի նախարարության հետևյալ իրավական ակտերը.
.__________________________________________________________.
|N/N  |                   Ակտերի ցանկը                     |
|_____|____________________________________________________|
| 1.  |1998 թ. ապրիլի 3-ի «Մատակարարված էլեկտրաէներգիայի   |
i
|     |որակի ցուցանիշների որոշման կարգի մասին» թիվ 85-ԳՄ   |
|     |հրամանը                                             |
|_____|____________________________________________________|
| 2.  |1998 թ. ապրիլի 3-ի «Բաշխիչ էլեկտրական ցանցերում     |
i
|     |էլեկտրաէներգիայի կորուստների հաշվարկի հրահանգի      |
|     |հաստատման մասին» /1-2 մաս/,                         |
|     |թիվ 86-ԳՄ հրամանը                                   |
|_____|____________________________________________________|
| 3.  |1998 թ. մայիսի 1-ի «Էլեկտրական էներգիայի և          |
i
|     |հզորության հաշվառման հրահանգի մասին» /1-2 մաս/ թիվ  |
|     |106-ԳՄ հրամանը                                      |
|_____|____________________________________________________|
| 4.  |1998 թ. հունիսի 24-ի «էլեկտրակայանքների սարքվածքի   |
|     |կանոնների հաստատման մասին» /1-12 մաս/ թիվ 189-ԳՄ    |
|     |հրամանը                                             |
|_____|____________________________________________________|
| 5.  |1998 թ. հունիսի 24-ի «Էլեկտրակայաններում վառելիքի   |
i
|     |հաշվառքի կանոնների հաստատման մասին» /1- 3 մաս/ թիվ  |
|     |197-ԳՄ հրամանը                                      |
|_____|____________________________________________________|
| 6.  |1998 թ. հունիսի 24-ի «Էլեկտրակայանքներում           |
i
|     |օգտագործվող պաշտպանության միջոցների կիրառման և      |
|     |փորձարկման կանոնների, դրանց ներկայացվող տեխնիկական  |
|     |պահանջների հաստատման մասին» /1-4 մաս/ թիվ 198-ԳՄ    |
|     |հրամանը                                             |
|_____|____________________________________________________|
| 7.  |1998 թ. հունիսի 24-ի «Մայրուղային գազատարների       |
i
|     |տեխնիկական շահագործման կանոնների հաստատման մասին»   |
|     |/1 - 6 մաս/ թիվ 199-ԳՄ հրամանը                      |
|_____|____________________________________________________|
| 8.  |1998 թ. հոկտեմբերի 9-ի «Բնական գազի բաշխման         |
i
|     |ցանցերում կորուստների հաշվարկի հրահանգի հաստատման   |
|     |մասին» /1- 3 մաս/ թիվ 304- ԳՄ հրամանը               |
|_____|____________________________________________________|
| 9.  |1998 թ. դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության   |
i
|     |էներգետիկայի նախարարության 1998 թվականի մայիսի 1-ի  |
|     |«Էլեկտրական էներգիայի և  հզորության հաշվառման       |
|     |հրահանգի մասին» թիվ 106-ԳՄ հրամանում փոփոխություն   |
|     |կատարելու մասին» թիվ 336-ՄՄ հրամանը                 |
|_____|____________________________________________________|
| 10. |1999 թ. նոյեմբերի 24-ի «Էլեկտրական էներգիայի        |
i
|     |հաշվիչների տեղադրման /տեղափոխման/, փոխարինման,      |
|     |ստուգման, նորոգման, ստուգաչափման և  կնքման          |
|     |աշխատանքների կազմակերպման հրահանգի հաստատման մասին» |
|     |թիվ 180-ԴԶ հրամանը                                  |
|_____|____________________________________________________|
| 11. |1999 թ. դեկտեմբերի 30-ի «ՀՀ-ում էլեկտրաէներգիայի    |
i
|     |մատակարարման վթարային անջատումների հրահանգի         |
|     |հաստատման մասին» թիվ 226-ԴԶ հրամանը                 |
|_____|____________________________________________________|
| 12. |2000 թ. ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետությունում   |
i
|     |էլեկտրաէներգիայի սպառման սահմանափակումների          |
|     |կիրառման հրահանգի հաստատման մասին» թիվ 57-ԴԶ        |
|     |հրամանը                                             |
|_____|____________________________________________________|
| 13. |2001 թ. փետրվարի 13-ի «Հայկական էներգահամակարգի     |
i
|     |էլեկտրական կայանների և  ցանցերի աշխատանքում         |
|     |տեխնոլոգիական խախտումների քննության և  հաշվառման    |
|     |հրահանգի հաստատման մասին» թիվ 10-ԿԳ հրամանը         |
.__________________________________________________________.
 
2. Իրավաբանական բաժնի պետ Ռ. Փիլոյանին` սույն հրամանը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման: