Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

 

010.0171.121214

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2014 թվականի նոյեմբերի 20-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածում`

1) 15.5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«15.5. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կազմակերպելու համար`
- անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի մեկից չորս ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման համար` տարեկան

- անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի չորսից ավելի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման համար` տարեկան
      


բազային տուրքի
100-ապատիկի չափովբազային տուրքի
200-ապատիկի չափով».

 

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.6-րդ ենթակետով.

 

«15.6 Ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղևորափոխադրումների  կազմակերպման համար` Երևան  քաղաքում` ամսական

բազային տուրքի

12-ապատիկի չափով

կամ եռամսյակային

բազային տուրքի

34-ապատիկի չափով

կամ տարեկան

բազային տուրքի

120-ապատիկի չափով

այլ քաղաքներում` ամսական

բազային տուրքի

8-ապատիկի չափով

կամ եռամսյակային

բազային տուրքի

23-ապատիկի չափով

կամ տարեկան

բազային տուրքի

80-ապատիկի չափով

այլ վայրերում` ամսական

բազային տուրքի

5-ապատիկի չափով

կամ եռամսյակային

բազային տուրքի

13.5-ապատիկի չափով

կամ տարեկան

բազային տուրքի

45-ապատիկի չափով

սահմանամերձ գյուղերում` ամսական

բազային տուրքի

4-ապատիկի չափով

կամ եռամսյակային

բազային տուրքի

9-ապատիկի չափով

կամ տարեկան

բազային տուրքի

30-ապատիկի չափով

      Ընդ որում, պետական տուրքը գանձվում է ըստ հայտատու ֆիզիկական անձի հաշվառման վայրի: Սույն տուրքի մասով եռամսյակ նշանակում է իրար հաջորդող յուրաքանչյուր երեք ամիս:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.2-րդ հոդվածով.

 

i

«ՀՈԴՎԱԾ 6.2. ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԱՄՍԱԿԱՆ ԵՎ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

Սույն օրենքով տարեկան պետական տուրքի վերաբերյալ սահմանված դրույթները կիրառվում են նաև ամսական և եռամսյակային պետական տուրքերի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով կամ չի հակասում ամսական կամ եռամսյակային պետական տուրքերի վճարման հարաբերությունների էությանը:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությունով.

«Մարդատար-տաքսի մեկից չորս ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները, մարդատար-տաքսի ավտոմոբիլների քանակը օրենսդրությամբ սահմանված կարգով չորսից ավելացնելու դեպքում պարտավոր են վճարել պետական տուրք` բազային տուրքի 100-ապատիկի չափով: Պետական տուրքը պետք է վճարվի մինչև ավտոմոբիլների քանակը օրենսդրությամբ սահմանված կարգով չորսից ավելի դառնալը: Սույն պարբերությամբ սահմանված դեպքում, անկախ պետական տուրքի վճարման ամսաթվից, լիցենզիայի համար տարեկան հերթական պետական տուրքը վճարվում է սույն օրենքի 34 հոդվածով սահմանված ժամկետում: Անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները մարդատար-տաքսի ավտոմոբիլների քանակը օրենսդրությամբ սահմանված կարգով չորսից ավելի դառնալու դեպքում հերթական տարեկան պետական տուրքը վճարում են սույն օրենքի 19 հոդվածի 15.5-րդ ենթակետի երկրորդ պարբերությամբ սահմանված դրույքաչափով:

Անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները մարդատար-տաքսի ավտոմոբիլների քանակը օրենսդրությամբ սահմանված կարգով չորս և պակաս դառնալու դեպքում տարեկան հերթական պետական տուրքը վճարում են սույն օրենքի 34 հոդվածով սահմանված ժամկետում` սույն օրենքի 19 հոդվածի 15.5-րդ ենթակետի առաջին պարբերությամբ սահմանված դրույքաչափով:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 34-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն օրենքի 19 հոդվածի 15.6-րդ ենթակետով սահմանված ամսական կամ եռամսյակային հերթական պետական տուրքի վճարումը յուրաքանչյուր առաջիկա ամսվա կամ եռամսյակի համար կատարվում է համապատասխանաբար մինչև առաջիկա ամիսը կամ եռամսյակը սկսելը` լիազոր մարմնի կողմից համապատասխան լիցենզիայի վրա նշված լիցենզիաների տրման ամսաթվից ոչ ուշ:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 36.1-ին հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Պետական տուրքի պարտավորությունների (տուրք, տույժ), բացառությամբ սույն օրենքի 19 հոդվածի 15.6-րդ ենթակետով սահմանված պետական տուրքի պարտավորությունների, հաշվառման համար հարկային մարմնում բացվում են անձնական հաշվի քարտեր: Անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանում է վերադաս հարկային մարմինը: Սույն օրենքի 19 հոդվածի 15.6-րդ ենթակետով սահմանված պետական տուրքի պարտավորությունների հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը:»:

 

ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

12 դեկտեմբերի 2014 թվականի

ՀՕ-171-Ն

 

 

pin
ՀՀ 20.11.2014
N ՀՕ-171-Ն օրենք