Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ԻՑ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՍԱՐՔԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ԻՑ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՄԵ ...

02.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   03.10.1997  -ից մինչեւ   02.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

i

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

16 փետրվարի 1996թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 փետրվարի 1996թ. թիվ 58

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄՅՈՒՍ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունից արտադրական նշանակությամբ սարքավորումների, մեքենաների ու տեխնիկայի մյուս տեսակների արտահանման կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ երկակի նշանակությամբ սարքավորումների, մեքենաների ու տեխնիկայի մյուս տեսակների արտահանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 27-ի «Միջուկային, քիմիական և զանգվածային ոչնչացման այլ զենքերի ստեղծման դեպքում կիրառվող հումքերի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների և ծառայությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 487 որոշման համաձայն:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետությունից արտահանվող այն արտադրական նշանակությամբ տեխնիկայի անվանացանկը, որի վրա տարածվում է սույն որոշման գործողությունը, համաձայն հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը`

ա) յուրաքանչյուր ամիս Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն ներկայացնել ամփոփագրեր ինչպես սույն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետում նշված ձեռնարկությունների, այնպես էլ 51 տոկոսից ցածր պետական բաժնեմաս ունեցող ձեռնարկությունների և ոչ պետական ձեռնարկությունների ու անհատ ձեռներեցների կողմից Հայաստանի Հանրապետությունից արտահանված արտադրական նշանակությամբ սարքավորումների, մեքենաների ու տեխնիկայի մյուս տեսակների մասին` ըստ արտահանման նպատակների.

i

բ) ռազմական տեխնիկայի, ինչպես նաև սույն որոշմամբ հաստատված անվանացանկի 15, 17, 18, 23, 25, 26 և 27-րդ կետերում նշված տեխնիկայի արտահանման դեպքում արտահանող ձեռնարկություններից պահանջել տեղեկանք Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից:

5. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությանը` սույն որոշման 4-րդ կետում նշված ամփոփագրերի հիման վրա 10-օրյա ժամկետում համապատասխան տեղեկություններ տրամադրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունից արտադրական նշանակության սարքավորումների, մեքենաների և տեխնիկայի մյուս տեսակների արտահանման կարգավորման մասին» թիվ 608 և 1994 թվականի հոկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետությունից արտահանվող արտադրական նշանակության սարքավորումների, մեքենաների և տեխնիկայի մյուս տեսակների ցանկը հաստատելու մասին, որոնց վրա տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 608 որոշման գործողությունը» թիվ 512 որոշումները:

7. Սույն որոշման գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետությունում թողարկված, Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող պատրաստի արտադրանք հանդիսացող արտադրական նշանակությամբ սարքավորումների, մեքենաների և տեխնիկայի մյուս տեսակների վրա, բացառությամբ տեխնիկայի այն տեսակների, որոնց արտահանման համար պահանջվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գրավոր եզրակացությունը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի փետրվարի 16-ից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1996թ.

փետրվարի 16-ի թիվ 58 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄՅՈՒՍ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ

 

1. Սույն կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության պետական, պետական մասնակցությամբ (51 և ավելի տոկոս պետական բաժնեմաս ունեցող) և դրանց դուստր ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (այսուհետև` ձեռնարկություններ) վրա:

2. Հայաստանի Հանրապետությունից արտադրական նշանակությամբ սարքավորումների, մեքենաների և տեխնիկայի մյուս տեսակների (այսուհետև` արտադրական նշանակությամբ տեխնիկա) արտահանումն իրականացվում է ձեռնարկության կառավարման ղեկավար մարմնի (Հայաստանի Հանրապետության նախարարություն, գերատեսչություն, խորհուրդ, վարչություն) կողմից տրված համապատասխան եզրակացության, համաձայն թիվ 1 հավելվածի, առկայության դեպքում:

3. Հայաստանի Հանրապետությունից արտադրական նշանակությամբ տեխնիկայի արտահանման մասին եզրակացությունները տրվում են`

ա) պետական ձեռնարկություններին` իրենց վերադաս կառավարման պետական մարմնի կողմից, ձեռնարկության դիմումի հիման վրա, 10-օրյա ժամկետում.

բ) պետական մասնակցությամբ (51 և ավելի տոկոս պետական բաժնեմաս ունեցող) ձեռնարկություններին` իրենց կառավարման ղեկավար մարմնի (խորհուրդ, վարչություն) կողմից` ձեռնարկության տնօրենի դիմումի և ձեռնարկության գույքի պետական բաժնեմասը տնօրինող կառավարման պետական մարմնի գրավոր համաձայնության հիման վրա: Արտահանման թույլտվության մասին որոշումը կայացվում է ձայների առնվազն 2/3-ով:

4. Աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման, օտարման (վաճառքի), նորոգման, վարձակալության (լիզինգ) տրման, համատեղ, դուստր կամ այլ կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկությունների, դրանց բաժանմունքների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծման նպատակով, ինչպես նաև ժամանակավորապես ներմուծված արտադրական նշանակությամբ տեխնիկայի արտահանման դեպքում արտահանող ձեռնարկությունը եզրակացություն տվող համապատասխան մարմնին պարտավոր է ներկայացնել`

ա) դիմում` Հայաստանի Հանրապետությունից արտադրական նշանակությամբ տեխնիկայի արտահանման մասին եզրակացություն ստանալու համար.

բ) համապատասխան պայմանագիրը, ըստ որի արտադրական նշանակությամբ տեխնիկան նախատեսվում է արտահանել.

գ) պայմանագրով նախատեսված կամ արտահանման ենթակա արտադրական նշանակությամբ տեխնիկայի ցանկը` նշելով դրանցից յուրաքանչյուրի քանակը, հաշվեկշռային արժեքը, թողարկման կամ ձեռքբերման տարեթիվը, մաշվածությունը.

դ) տեղեկանք արտահանման արդյունքում արտահանող ձեռնարկությունում մնացող նույնատիպ տեխնիկայի քանակի, դրանց արժեքի, թողարկման կամ ձեռքբերման ժամկետների, մաշվածության մասին.

ե) արտահանող ձեռնարկության տնօրենի կողմից հաստատված պարտավորագիրը, համաձայն թիվ 2 հավելվածի, արտահանված տեխնիկան հանրապետություն վերադարձնելու մասին (եթե պայմանագրի արտադրական նշանակությամբ տեխնիկան հանրապետությունից արտահանվում է ժամանակավորապես), որտեղ նշվում են վերադարձման ժամկետները.

զ) տեղեկանք արտադրական նշանակությամբ տեխնիկայով աշխատանքներ իրականացնող արտահանող ձեռնարկության գործունեության վերաբերյալ (եթե լրացել է դրա գործունեության ժամկետը կամ այն իրականացրել է իր կանոնադրական գործառույթները).

է) միջպետական և միջկառավարական համաձայնագրերով նախատեսված դեպքերում արտահանող ձեռնարկությունը ներկայացնում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարականը Հայաստանի Հանրապետությունից արտադրական նշանակությամբ տեխնիկայի արտահանման վերաբերյալ և ինվեստիցիաների պաշտպանության մասին միջպետական համաձայնագիրը (վերջինիս առկայության դեպքում):

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված փաստաթղթերի հիման վրա եզրակացություն տվող համապատասխան կառավարման մարմինը կայացնում է որոշում: Դրական որոշման դեպքում այն ձևակերպվում է Հայաստանի Հանրապետությունից արտադրական նշանակությամբ տեխնիկայի արտահանման վերաբերյալ եզրակացության մեջ, որը վավերացվում է տվյալ կառավարման մարմնի ղեկավարի ստորագրությամբ: Դրական եզրակացությունը տրվում է 6 օրինակից, որոնցից մեկը պահվում է եզրակացությունը տվող համապատասխան կառավարման մարմնի մոտ, երկուսը տրվում է արտահանող ձեռնարկությանը, մեկը` ներկայացվում Հայաստանի Հանրապետության մաքսային վարչություն, չորրորդը` արտահանող ձեռնարկությունն սպասարկող բանկ, հինգերորդը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն և վեցերորդը` Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության համապատասխան մարմնին:

6. Արտահանող ձեռնարկությունները պատասխանատվություն են կրում ներկայացված փաստաթղթերի և տեղեկությունների հավաստիության համար:

7. Հայաստանի Հանրապետությունից արտադրական նշանակությամբ տեխնիկայի արտահանման վերաբերյալ արտահանող ձեռնարկություններին տրված եզրակացությունները ենթակա չեն փոխանցման այլ ձեռնարկությունների:

8. Եզրակացություն տալու գրավոր մերժման և տրված եզրակացության գործողության կասեցման հիմք կարող են հանդիսանալ`

ա) Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությունը` կապված միջազգային համաձայնագրերի ապահովման, Հայաստանի Հանրապետությունից արտահանվող արտադրական նշանակությամբ տեխնիկայի եզրակացության, պաշտպանական և տնտեսական խնդիրների լուծման գործում դրանց կարևորության հետ.

բ) ներկայացված փաստաթղթերում սխալ տեղեկությունների առկայությունը.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքեր:

9. Եզրակացության տրման անհիմն մերժումը, ինչպես նաև դրա գործողության կասեցումը կամ անվավեր ճանաչումը դիմողի կողմից կարող է գանգատարկվել դատական կարգով, իսկ մեղավոր անձինք կրում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարության 1996թ.

փետրվարի 16-ի թիվ 58 որոշման

 

Ա Ն Վ Ա Ն Ա ՑԱՆԿ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՏԵԽՆԻԿԱՅԻ, ՈՐԻ ՎՐԱ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ՍՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Արտասահմանյան արտադրության (բացառությամբ նախկին ԽՍՀՄ-ում արտադրված) արտադրական նշանակությամբ բոլոր տեսակի սարքավորումները, մեքենաները և տեխնիկայի մյուս տեսակները:

2. Նախկին ԽՍՀՄ-ում, Հայկական ԽՍՀ-ում և Հայաստանի Հանրապետությունում արտադրված ու Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների հիմնական միջոցներ հանդիսացող արտադրական նշանակությամբ հետևյալ սարքավորումները, մեքենաները և տեխնիկայի մյուս տեսակները`

 

--------------------------------------------------------------------------

թիվ/թիվ                      Անվանումը           Ապրանքի ծածկագիրն ըստ

  ը/կ                                            ԱՏԳ ապրանքային

                                                 անվանացանկի

--------------------------------------------------------------------------

   1                            2                        3

--------------------------------------------------------------------------

 

   1.     Մետաղամշակման արտադրական նշանակությամբ        8458, 8459,

          հաստոցներ (բացի կենցաղում օգտագործվող         8460, 8461,

          սեղանի հաստոցներից)                           8465, 8466

               խառատի

               ատամնահան

               ֆրեզային

               հղկման

               պտուտակահան

               թվային ծրագրավորման ղեկավարմամբ

               առանցքային

               խոր շաղափման

 

   2.    1 տոննայից ավելի հզորությամբ մամլիչներ        8462

 

   3.    Փաթաթման սարքավորումներ                         -

 

   4.    Ապակեթելիկների և  ապակեգործվածքների

         արտադրման սարքավորումներ                        -

 

   5.    Մալուխի (կաբելի) արտադրության

         սարքավորումներ                                8463, 8479 40

 

   6.    Վակուումային և  պլազմային փոշեծածկման

         սարքավորումներ                                8456, 8515

 

   7.    Վակուումային էլեկտրավառարաններ                8514

 

   8.    Էլեկտրաչափիչ սարքավորումներ                   9027, 9028,

                                                       9029, 9030

 

   9.    Էլեկտրաշարժիչներ` փոփոխական հոսանքի           8501  10  930

         էլեկտրաշարժիչներ, որոնց պտտման առանձին

         բարձրությունը կազմում է 50-355 մմ

 

  10.    1 կվտ-ից բարձր հզորությամբ հաստատուն և        8501  33,

         փոփոխական հոսանքների բոլոր տեսակների          8501  3,

         գեներատորներ                                  8501  40,

                                                       8501  5

 

  11.    Լրակազմային տրանսֆորմատորային ենթակայաններ    8504

 

  12.    Տեքստիլ թելիկների մշակման մեքենաներ,

         մանվածքային մեքենաներ                         8445

 

  13.    Մանածագործական հաստոցներ                      8446

 

  14.    Գործելու մեքենաներ                            8447

 

  15.    Կապի ապարատուրա                               8525, 8526,

                                                       8527, 8517

 

հատուկ նշանակությամբ ռադիոկայաններ

և դրանց անտենաներ

հեռագրային սարքավորումներ

խտացնող սարքավորումներ

կոմուտացիոն սարքավորումներ

բարձր հաճախականությամբ միացուցիչներ

հեռախոսակայաններ

բաշխիչ տուփեր

լայնաշերտ կապի սարքավորումներ

 

  16.    ԷՀՄ և  դրանց սարքավորումներ

              պատճենահանման տեխնիկա                    8472  10  000

 

17.  Հոսանքի քիմիական աղբյուրներ (մանրանրբիկ

մարտկոցներից մինչև տանկի կուտակիչներ)

        այդ թվում` 140 S տիպի մարտկոց                  8507

 

18.  Բարձր անցունակությամբ ավտոմեքենաներ

(բոլոր տիպերի) այդ թվում` Ուրալ (բացի

Ուրալ-375), ՄԱԶ, ԿԱՄԱԶ, ՈւԱԶ-469, ՈւԱԶ-452,

        ՈւԱԶ-3151, ԳԱԶ-66, ԿրԱԶ                        8704

 

19.  Դիզելային շարժիչներով թամբային քարշիչներ

        և  դրանց կցասայլեր                             8716

 

20.  Կողային (բորտային) բեռնատար ավտոմեքենաներ

        (բոլոր տիպերի)                                 8704, 8705

 

  21.   Հատուկ նշանակությամբ մեքենաներ                 8705

 

  22.   Ավտովառելիքալցավորող սարքավորումներ             -

 

23.  Տրակտորներ, էքսկավատորներ և ուղեհարթիչներ

        (բոլոր տիպերի)                                 8701, 8429

 

  24.   Ներքին այրման դիզելային շարժիչներ              8408

 

25.  Ներքին այրման շարժիչներով կռունկներ`

        այդ թվում` 5 տոննայից ավելի բարձրացնող         -

 

26.  Ռազմական նշանակություն ունեցող օպտիկական

էլեկտրոնային չափիչ սարքավորումներ (սպեկտրոմետր,

ֆոտոմետր, կալլիմատոր, ինտերֆերոմետր, դիֆրակցիոն

ցանցեր, անալիզատոր, ջերմային ճառագայթման դետեկտոր)

 

27.  Բարձր, առանձնապես բարձր ճշտության և պրեցիզիոն

(երրորդ, չորրորդ և հինգերորդ դասի ճշտության)

հաստոցներ

 

/փոփ. 10.09.97 թիվ 374 որոշում/

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Հայաստանի Հանրապետությունից

արտադրական նշանակությամբ

սարքավորումների, մեքենաների և

տեխնիկայի մյուս տեսակների արտահանման

կարգի

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ

ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ

ՄԱՍԻՆ

 

Գրանցման համարը -----------------------

Տրման ժամկետը  -----------------------

Գործողության ժամկետը ------------------

 

Տրվում է ----------------------------------------------------------------

(արտահանող ձեռնարկության անվանումը)

 

Հասցեն ------------------------------------------------------------------

 

Հեռախոսը ---------------------

 

Ֆաքսը    ---------------------

 

Հաշվարկային հաշվի համարը -----------------------

 

Գրանցված է --------------------------------------------------------------

(պետական գրանցող մարմինը և հասցեն)

 

----------------------------------------------------------------- կարծիքը`

(եզրակացություն տվող կառավարման մարմնի անվանումը)

 

--------------------------------------------

           (դրական, բացասական)

 

-------------------------------------------------------------------------

(բացասական եզրակացության դեպքում նշվում է մերժման հիմքը, նիստի օրը և

 

-------------------------------------------------------------------------

                   նիստի արձանագրության համարը)

 

Թույլատրել արտահանել ----------------------------------------------------

(նշվում է արտահանվող տեխնիկայի արժեքը, քանակը,

 

-------------------------------------------------------------------------

               արտահանման երկիրը և արտահանման ձևը)

 

Արտահանվող տեխնիկայի անվանացանկը` ----------------------- էջից (կցվում է):

 

Հատուկ պահանջներ --------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------

 

-------------------------------     -------------------------------------

(եզրակացություն տվող կառավարման        (անունը, հայրանունը, ազգանունը)

 

-------------------------------     --------------------------------------

     մարմնի ղեկավարի պաշտոնը)                 (ստորագրությունը)

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Հայաստանի Հանրապետությունից

արտադրական նշանակությամբ

սարքավորումների, մեքենաների և

տեխնիկայի մյուս տեսակների

արտահանման կարգի

 

Պ Ա Ր Տ Ա Վ Ո Ր Ա Գ Ի Ր

 

   Քաղ. Երևան                         «   »             199   թ.

                                      -------------------------------

 

-------------------------------------------------------------(այսուհետև`

(արտահանող ձեռնարկության անվանումը)

 

արտահանող ձեռնարկություն), ի դեմս ---------------------------------------

(արտահանող ձեռնարկության ղեկավարի

 

-------------------------------- արտահանող ձեռնարկության կանոնադրության և անունը, հայրանունը, ազգանունը)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1996թ. փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետությունից արտադրական նշանակությամբ սարքավորումների, մեքենաների և տեխնիկայի մյուս տեսակների արտահանումը կարգավորելու մասին» թիվ 58 որոշման համաձայն, պարտավորվում է`

 

I. ՊԱՐՏԱՎՈՐԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Արտահանող ձեռնարկությունը, Հայաստանի Հանրապետությունից արտադրական նշանակությամբ տեխնիկայի արտահանման պայմանագրի դրույթների համաձայն, որպես իր պարտավորությունների կատարման երաշխիք, պարտավորվում է իրեն սեփականության կամ լրիվ տնտեսվարման իրավունքով պատկանող գույքը --------------------------

 

--------------------------------------------------------------------------

(գույքի անվանումը, հաշվեկշռային արժեքը, գտնվելու վայրը, հասցեն)

 

--------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------

 

հանձնել ------------------------------------------------------------------

(եզրակացություն տվող կառավարման մարմնի անվանումը)

 

2. Գնահատված գույքի վերաբերյալ կազմվում է արձանագրություն (արժեքի նշումով), որը սույն պարտավորագրի անբաժանելի մասն է:

 

II. ԱՐՏԱՀԱՆՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Արտահանող ձեռնարկությունը պարտավորվում է`

 

ա) --------------------------------------------------------------------

(եզրակացություն տվող կառավարման մարմնի անվանումը)

 

ներկայացնել համապատասխան փաստաթղթեր այն մասին, որ սույն պարտավորագրում նշված գույքը սեփականության կամ լրիվ տնտեսավարման իրավունքով պատկանում է իրեն.

բ) իրազեկ պահել -------------------------------------------------------

(եզրակացություն տվող կառավարման մարմնի անվանումը)

 

սույն պարտավորագրում նշված գույքի նկատմամբ երրորդ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց իրավունքների մասին.

գ) սույն պարտավորագրի գործողության ընթացքում ապահովել նշված գույքի պահպանումն այն տեսքով և վիճակով, որոնցով այն գնահատվել է.

դ) սույն պարտավորագրի գործողության ընթացքում նշված գույքի նկատմամբ չկատարել այնպիսի իրավական գործողություններ, որոնք կարող են տվյալ գույքի նկատմամբ սեփականության լրիվ տնտեսավարման իրավունքի փոփոխման հիմք հանդիսանալ:

4. Հայաստանի Հանրապետությունից արտադրական նշանակությամբ տեխնիկայի արտահանման պայմանագիրը ժամանակին և ամբողջությամբ չկատարելու դեպքում

 

--------------------------------------------------------------------------

           (եզրակացություն տվող կառավարման մարմնի անվանումը)

 

տնօրինությանը հանձնել պարտավորագրում նշված գույքը, ինչպես նաև նոտարական ծառայությունների համար կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարներ:

 

III. ԱՐՏԱՀԱՆՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏՎՈՂ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

5. Արտահանող ձեռնարկությունն իրավասու է, Հայաստանի Հանրապետությունից արտադրական նշանակությամբ տեխնիկայի արտահանման պայմանագրով իր վրա դրված պարտավորությունների ժամանակին և ամբողջությամբ կատարման դեպքում, իր հայեցողությամբ տնօրինելու սույն պարտավորագրում նշված գույքը:

 

6. -------------------------------------------------------------------- (եզրակացություն տվող կառավարման մարմնի անվանումը)

 

Հայաստանի Հանրապետության անունից, Հայաստանի Հանրապետությունից արտադրական նշանակությամբ տեխնիկայի արտահանման պայմանագիրն արտահանող ձեռնարկության կողմից ժամանակին չկատարվելու դեպքում, ձեռք է բերում պարտավորագրում նշված գույքի նկատմամբ սեփականության իրավունք, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է զիջել պետական կամ կառավարման այլ մարմնի:

 

IY. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

7. Պարտավորագրում նշված գույքի արժեքը (վերագնահատված արժեքով) չպետք է ցածր լինի Հայաստանի Հանրապետությունից արտադրական նշանակությամբ տեխնիկայի արտահանման պայմանագրով արտահանող ձեռնարկությանը հատկացված գումարից:

8. Եթե արտահանող ձեռնարկության պարտավորագրում նշված գույքի արժեքը ցածր է Հայաստանի Հանրապետությունից արտադրական նշանակությամբ տեխնիկայի արտահանման պայմանագրով նախատեսված գույքի արժեքից, ապա արտահանող ձեռնարկությունը պարտավորվում է պակասը լրացնել իրեն պատկանող սեփական այլ գույքով, որը նույնպես պարտավորագրի առարկա է դառնում, որպես արտահանող ձեռնարկության պարտավորությունների կատարման երաշխիք: Այդ գույքի վրա տարածվում են սույն պարտավորագրով նախատեսված բոլոր նորմերը:

9. Պարտավորագրով նախատեսված գույքի նկատմամբ պարտավորությունը կարող է դադարեցվել`

ա) ֆորս-մաժորի դեպքում.

բ) արտահանված տեխնիկայի այնպիսի մաշվածության պատճառով, երբ տնտեսապես նպատակահարմար չէ դրա ներդրումը հանրապետությունում.

գ) արտահանված տեխնիկայի վաճառքի դեպքում, երբ փաստաթղթերով հաստատվի դրա տնտեսական նպատակահարմարությունը:

Նշված դեպքերում կազմվում է առանձին արձանագրություն, որը համարվում է սույն պարտավորագրի անբաժանելի մասը:

 

Y. ՊԱՐՏԱՎՈՐԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

10. Սույն պարտավորագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև Հայաստանի Հանրապետությունից արտադրական նշանակությամբ տեխնիկայի արտահանման պայմանագրով նախատեսված պարտավորությունների լրիվ կատարումը:

 

YI. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

11. Սույն պարտավորագրի կատարման ընթացքում ծագած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

YII. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ

 

----------------------------------    ------------------------------------

(արտահանող ձեռնարկության անվանումը    (եզրակացություն տվող կառավարման

և հասցեն)

 

-----------------------------------

                                        մարմնի անվանումը և հասցեն)

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.02.1996
N 58
Որոշում