Սեղմել Esc փակելու համար:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 դեկտեմբերի 2022 թվականի N 1863-Լ

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

(նախաբանը փոփ. 13.04.2023 թիվ 504-Լ որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                                 Ն. Փաշինյան

 

2022 թ. դեկտեմբերի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի դեկտեմբերի 1-ի

N 1863-Լ որոշման

 

ԿԱՐԳ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին մեկանգամյա նպատակային պետական աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Պետական աջակցությունը տրամադրում (նշանակում, վճարում) է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (այսուհետ` նախարարություն)` սույն կարգի 8-րդ կետով սահմանված դիմումի և սույն կարգի 9-րդ կետով սահմանված կարգով ստացված տեղեկատվության հիման վրա և սույն կարգով սահմանված պայմանների բավարարման դեպքում:

3. Պետական աջակցությունը տրամադրվում է 2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի (այսուհետ` բազային ժամանակահատված) համար` սույն կարգով սահմանված ցուցիչների հիման վրա:

i

4. Պետական աջակցությունը տրամադրվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` շահառու), որոնք միաժամանակ բավարարում են հետևյալ պայմանները`

1) բազային ամբողջ ժամանակահատվածում, Հարկային օրենսգրքով սահմանված կարգով, համարվել են ավելացված արժեքի հարկ վճարող և իրականացվող ամբողջ գործունեությունից ստացվող եկամուտների (իրացման շրջանառության) 80 և ավելի տոկոսը կազմել են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի 1-ին կետով հաստատված` տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի J58.2, J62.01, J62.02, J62.03, J63.11, J63.12 խմբերում ներառված գործունեությունից եկամուտները (իրացման շրջանառությունը).

2) բազային ժամանակահատվածում ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների արժեքը (այսուհետ` արտահանման ծավալը) կազմել է իրականացվող ամբողջ գործունեությունից ստացվող եկամուտների (իրացման շրջանառության) առնվազն 70 տոկոսը.

3) բազային ժամանակահատվածը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացրած եկամտային հարկի հաշվարկներում եկամուտ ստացած աշխատակիցների մասով ամեն ամսվա համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների ընդհանուր գումարը (այսուհետ` ԱՎՈՒՄ), դրամային արտահայտությամբ կազմել է ոչ պակաս, քան մայիս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի հաշվետվության մեջ արտացոլված ԱՎՈՒՄ-ի 80 տոկոսը.

4) դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չունեն 100 հազ. դրամը գերազանցող` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ, բացառությամբ եկամտային հարկի գծով պարտավորությունների, որոնք պետք է ամբողջությամբ կատարված լինեն:

(4-րդ կետը փոփ. 27.04.2023 թիվ 630-Լ որոշում)

i

5. Սույն կարգի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված պայմանները բավարարված համարվելու համար հիմք են ընդունվում մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ ներկայացված բազային ժամանակահատվածը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար հարկ վճարողների կողմից ներկայացված ավելացված արժեքի հարկի հաշվարկներում արտացոլված տվյալները:

(5-րդ կետը փոփ. 27.04.2023 թիվ 630-Լ որոշում)

i

6. Սույն կարգի 4-րդ կետով սահմանված պայմանները բավարարելու դեպքում շահառուին պետական աջակցությունը տրամադրվում է N 1 աղյուսակում ներկայացված չափանիշներով.

 

Աղյուսակ N 1

 

._____________________________________________________________________.

|Արտահանման ծավալը`   |Բազային               |Բազային                 |

|բազային              |ժամանակահատվածում     |ժամանակահատվածում       |

|ժամանակահատվածում    |ԱՎՈՒՄ-ի նկատմամբ      |ԱՎՈՒՄ-ի նկատմամբ        |

|ընդհանուր իրացման    |հաշվարկված            |հաշվարված               |

|շրջանառության մեջ    |եկամտային հարկի գծով  |եկամտային հարկի գծով    |

|%-ը                  |վճարված ընդհանուր     |վճարված ընդհանուր       |

|                     |գումարի %-ը           |գումարի %-ը             |

|                     |(եթե ԱՎՈՒՄ-ը կրճատվել |(եթե ԱՎՈՒՄ-ը կրճատվել է |

|                     |է 0-10 %-ով)          |11-20 %-ով)             |

|_____________________|______________________|________________________|

|70%-80%              |75%                   |55%                     |

|_____________________|______________________|________________________|

|81%-90%              |85%                   |65%                     |

|_____________________|______________________|________________________|

|91%-100%             |95%                   |75%                     |

._____________________________________________________________________.

(6-րդ կետը փոփ. 27.04.2023 թիվ 630-Լ որոշում)

 

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 399-Լ որոշմանը (այսուհետ` որոշում) համապատասխան շահառու հանդիսացած` սույն կարգի պայմանները բավարարող տնտեսավարող սուբյեկտներին պետական աջակցությունը հաշվարկվում և տրամադրվում է պետական աջակցության գումարի` եկամտային հարկի N 1 աղյուսակով սահմանված գումարի և որոշմամբ ստացած պետական աջակցության տարբերության գումարը:

8. Պետական աջակցությունն ստանալու նպատակով շահառուն մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը էլեկտրոնային վավերացմամբ, էլեկտրոնային եղանակով նախարարության [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին է ներկայացնում դիմում` համաձայն սույն կարգի N 1 ձևի: Դիմումի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում 2023 թվականի փետրվարի 1-ը:

i

9. Նախարարությունը սույն կարգի N 1 ձևով սահմանված դիմումն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Պետական եկամուտների կոմիտեից ստանում է սույն կարգի 4-րդ կետով սահմանված տեղեկատվությունը` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետ փոխհամաձայնեցված եղանակով:

(9-րդ կետը փոփ. 27.04.2023 թիվ 630-Լ որոշում)

i

10. Սույն կարգով սահմանված պետական աջակցության գումարները շահառուին փոխանցելու նպատակով նախարարությունը սույն կարգի 9-րդ կետով սահմանված տեղեկատվությունն ստանալուց հետո, սույն կարգով սահմանված պայմանները բավարարված լինելու դեպքում, շահառուին պետական աջակցության գումարները փոխանցում է միանվագ, յուրաքանչյուր շահառուի մասով առավելագույնը` 400 մլն (չորս հարյուր միլիոն) դրամի չափով: Նախարարությունը գանձապետարան է ներկայացնում վճարման հանձնարարական, որում նշվում են հետևյալ տվյալները`

1) շահառուի անվանումը.

2) շահառուի ՀՎՀՀ-ն.

3) հաշվի համարը.

4) պետական աջակցության գումարի չափը:

(10-րդ կետը փոփ. 27.04.2023 թիվ 630-Լ որոշում)

11. Վճարման հանձնարարականը ներկայացվելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պետական աջակցության գումարը փոխանցվում է շահառուի բանկային հաշվին:

 

Ձև N 1

 

ԴԻՄՈՒՄ

 

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ

 

._____________________________________________________________________.

|Կազմակերպության անվանումը|                                           |

|կամ անհատ ձեռնարկատիրոջ  |                                           |

|անունը, ազգանունը        |                                           |

|_________________________|___________________________________________|

|Կազմակերպության կամ անհատ|     |    |    |    |   |   |   |    |     |

|ձեռնարկատիրոջ ՀՎՀՀ-ն     |     |    |    |    |   |   |   |    |     |

|_________________________|___________________________________________|

|Կազմակերպության կամ անհատ|                                           |

|ձեռնարկատիրոջ հասցեն     |                                           |

._____________________________________________________________________.

 

.______________________________________________________________________.

|Հեռախոսահամարը +(374)                                |                |

|_____________________________________________________|________________|

|Էլեկտրոնային փոստի հասցեն                            |                |

|_____________________________________________________|________________|

|Դիմումի ներկայացման ամսաթիվը                         |                |

.______________________________________________________________________.

 

.______________________________________________________________________.

|Բանկի տվյալները          |Բանկային հաշվի համարը, որին փոխանցվելու է   |

|                         |աջակցության գումարը                         |

.______________________________________________________________________.

 

    Իրավասու անձ     _______________________________________________

                      ստորագրությունը, անունը, ազգանունը, պաշտոնը

 

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.12.2022
N 1863-Լ
Որոշում