08.08.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2023 թվականի հուլիսի 13-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19.1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին մասով.
«7.1. զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր, փամփուշտներ ներկրելու, արտահանելու, տարանցիկ փոխադրելու համար (6 ամիս գործողության ժամկետով) |
բազային տուրքի հնգապատիկի չափով»: |
i
Հոդված 2. Օրենքի 19.1-ին հոդվածի 12-րդ մասում`
1) «քաղաքացիական» բառից հետո լրացնել «և ծառայողական» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» կետով.
«դ) ծառայողական զենք ձեռք բերելու համար |
բազային տուրքի վեցապատիկի չափով»: |
i
Հոդված 3. Օրենքի 19.1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին մասով.
«12.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու համար (6 ամիu գործողության ժամկետով)` |
բազային տուրքի չափով»: |
i
Հոդված 4. Օրենքի 19.1-ին հոդվածի 22-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22. Օտարերկրյա քաղաքացիներին` Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր և փամփուշտներ ձեռք բերելու համար (5 օր գործողության ժամկետով)`
ա) յուրաքանչյուր միավոր նետողական
կամ սառը զենքի համար
բ) յուրաքանչյուր միավոր գազային
զենքի համար
գ) յուրաքանչյուր միավոր ողորկ-երկարափող
հրազենի կամ 7.5 ջոուլից ավելի փողային
էներգիայով օդաճնշիչ զենքի համար
դ) յուրաքանչյուր միավոր երկար-ակոսափող
կամ համակցված հրազենի համար
ե) զենքի 100-ական փամփուշտից բաղկացած
խմբաքանակ ձեռք բերելու համար
զ) հրազենի հիմնական բաղկացուցիչ
մասեր ձեռք բերելու համար
|
բազային տուրքի
10-ապատիկի չափով
բազային տուրքի
10-ապատիկի չափով
բազային տուրքի
20-ապատիկի չափով
բազային տուրքի
25-ապատիկի չափով
բազային տուրքի
հնգապատիկի չափով
բազային տուրքի
հնգապատիկի չափով»:
|
i
Հոդված 5. Օրենքի 19.1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 25-րդ մասով.
«25. Զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների համար`
|
բազային տուրքի
եռապատիկի չափով»: |
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2023 թ. օգոստոսի 3 Երևան ՀՕ-269-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 7 օգոստոսի 2023 թվական: