27.12.2025 -
040.1920.170112
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 դեկտեմբերի 2011 թվականի N 1920-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ, ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 8-րդ կետերը, 14.3-րդ հոդվածի 33-րդ մասը և 17-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 18.08.16 թիվ 855-Ն, 28.04.2022 թիվ 597-Ն որոշումներ)
2. ՈՒժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» N 609-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների պարզեցված գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» N 208-Ն որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 408 որոշումը:
(2-րդ կետը փոփ. 28.04.2022 թիվ 597-Ն որոշում)
2.1. (2.1-ին կետն ուժը կորցրել է 18.08.16 թիվ 855-Ն որոշում)
(2.1-ին կետը լրաց. 02.04.15 թիվ 412-Ն որոշում)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(վերնագիրը փոփ. 18.08.16 թիվ 855-Ն որոշում)
(վերնագիրն ու նախաբանը փոփ. 28.04.2022 թիվ 597-Ն, 25.12.2025 թիվ 1972-Ն որոշումներ)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2011 թվականի դեկտեմբերի 29-ի
N 1920-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ՈՒ ՓՈՓՈԽՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով (այսուհետ` Կարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության համայնքների գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման ընթացակարգերին ներկայացվող հիմնական պահանջների հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև դրանց կազմին ու բովանդակությանը ներկայացող պահանջները: Հայաստանի Հանրապետության մարզպետների և համայնքների ղեկավարների իրավասություններին առնչվող հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքաշինության մասին» օրենքով (այսուհետ` Օրենք), «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով և այլ օրենքներով:
2. Համայնքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեությունը կանոնակարգվում է համայնքի գլխավոր հատակագծով, քաղաքաշինական գոտևորման նախագծով, ինչպես նաև համակցված տարածական պլանավորման փաստաթղթով (այսուհետ` քաղաքաշինական ծրագրային կամ տարածական պլանավորման փաստաթղթեր): «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով սահմանված «բազմաբնակավայր» համայնքների համար քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը մշակվում են Համակցված փաստաթղթերի մշակման սկզբունքով` կարգով գլխավոր հատակագծերի համար սահմանված ընթացակարգով` սույն Կարգի 77-րդ և 78-րդ կետերում նշված կազմով և բովանդակությամբ:
3. Համայնքի գլխավոր հատակագիծը (գոտևորման նախագծերի ներառմամբ)`
1) մշակվում է համայնքի վարչական սահմաններում ընդգրկված բոլոր հողատարածքների ներառմամբ.
2) բնակավայրերի (գյուղական) դեպքում մշակվում է պարզեցված տեսքով (այսուհետ` Պարզեցված գլխավոր հատակագիծ)` սահմանելով տարածական զարգացման անվտանգության, շրջակա միջավայրի պահպանության, քաղաքաշինական նպատակներով հողօգտագործման կանոնակարգման ու արդյունավետ կառավարման ապահովմանն ուղղված, Օրենքով և Կարգով նախատեսված պարտադիր պահանջները.
3) մշակվում է համայնքային բյուջեի, ինչպես նաև Օրենքով չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին.
4) համայնքի ղեկավարի ներկայացմամբ` հաստատվում է համայնքի ավագանու որոշմամբ` «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի և Կարգի պահանջներին համապատասխան:
5) հանդիսանալով ռազմավարական բնույթի քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթուղթ, սահմանում է`
ա) համայնքի տարածական զարգացման հիմնական ուղղությունները,
բ) քաղաքաշինական գործունեության օբյեկտ հանդիսացող հողերի օգտագործման ռեժիմները, պարտադիր պահանջներն ու ՀՀ օրենսդրության ու նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված սահմանափակումները,
գ) հողատարածքների կառուցապատման առաջնահերթ (մինչև 5 տարի), միջնաժամկետ (5-10 տարի) և հեռանկարային (10-15 տարի) փուլերը,
դ) համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողամասերի նպատակային նշանակությունը և (կամ) դրանց փոփոխությունները` Օրենքի և Կարգի պահանջների կատարման ապահովմամբ,
ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջներն ու սահմանափակումներ.
4. Համակցված փաստաթուղթը.
1) Օրենքի 14.4-րդ հոդվածի 1-ին մասում նշված համայնքների խմբերի համար (այսուհետ` Միկրոռեգիոնալ միավորներ) միկրոռեգիոնալ և տեղական մակարդակները համադրող քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ է, որում համատեղվում են տարածքային հատակագծման նախագծի, գլխավոր հատակագծի և գոտևորման նախագծի վերաբերյալ` Օրենքի 14.4-րդ հոդվածով և Կարգով սահմանված նորմերը.
2) մշակվում է Միկրոռեգիոնալ միավորի սահմաններում ընդգրկված բոլոր հողատարածքների ներառմամբ` կանոնակարգելով ինչպես տեղական, այնպես էլ` Միկրոռեգիոնալ միավորների համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածական զարգացման խնդիրները.
3) հաստատվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի որոշմամբ, Միկրոռեգիոնալ միավորի սահմաններում ընդգրկված համայնքների ավագանիների` համայնքների գլխավոր հատակագծերի (գոտևորման նախագծերի ներառմամբ) նախագծերը հաստատելու մասին համապատասխան որոշումների առկայության դեպքում:
5. Գլխավոր հատակագծի նախագծման առաջադրանքը, Օրենքի 14.3-րդ հոդվածի 5-րդ ու 6-րդ մասերի և Կարգի պահանջներին համապատասխան, համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատվում է համայնքի ավագանու որոշմամբ:
6. Միկրոռեգիոնալ միավորի Համակցված փաստաթղթի նախագծման առաջադրանքը հաստատվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի որոշմամբ` Միկրոռեգիոնալ միավորի սահմաններում ընդգրկված համայնքների մասով ավագանիների որոշումների առկայության դեպքում:
7. Համայնքի գլխավոր հատակագիծը, ինչպես նաև Համակցված փաստաթուղթը (այդ թվում` դրա կազմում մշակվող հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները) հաստատելու մասին համապատասխան որոշումներում առանձին դրույթներով ամրագրվում են հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխությունները (հողամասերի կատեգորիաների տրանսֆորմացիան) և Կարգի 3-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված փուլերը:
(7-րդ կետը փոփ. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
8. Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի նախագծերը մինչև համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե (այսուհետ` Լիազոր մարմին)` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի նոյեմբերի 1-ի N 978-Լ որոշմամբ ստեղծված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) եզրակացությունը, իսկ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի նախագծման առաջադրանքների նախագծերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` Միջգերատեսչական հանձնաժողով) Ձև N 5.5 եզրակացությունն ստանալու համար: Գլխավոր հատակագծերը և գոտևորման նախագծերը Լիազոր մարմին են ներկայացվում համայնքի ղեկավարի (այսուհետ նաև` Իրավասու մարմին) կողմից, իսկ Համակցված փաստաթղթերը` համապատասխան մարզպետի:
(8-րդ կետը փոփ. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
9. Լիազոր մարմինն ուսումնասիրում է փաստաթղթերը և իր կողմից քաղաքաշինական խնդիրներին առնչվող մասով առարկություններ չունենալու, իսկ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի դեպքում նաև դրանց վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենք, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշում) փորձաքննական դրական եզրակացությունների (շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության պետական փորձաքննական եզրակացություն, քաղաքաշինական փորձաքննական եզրակացություն) առկայության դեպքում, Օրենքի 14.3-րդ հոդվածի 6-րդ մասի և Կարգի պահանջներին համապատասխան` դրանք ներկայացնում է Հանձնաժողովի կազմում ընդգրկված պետական կառավարման մարմիններին, համապատասխան մարզպետին և հասարակական կազմակերպություններին (այսուհետ` շահագրգիռ մարմինների)` կարծիքի:
(9-րդ կետը փոփ. 30.05.2024 թիվ 800-Ն որոշում)
10. Հաստատված գլխավոր հատակագիծ կամ Համակցված փաստաթուղթ ունեցող համայնքներում անշարժ գույքի միավոր հանդիսացող հողամասերի (այսուհետ` Առանձին հողամաս) նպատակային և գործառնական, իսկ Կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքերում` հողերի գործառնական նշանակությունների փոփոխության վերաբերյալ առաջարկությունն Իրավասու մարմնի կողմից ներկայացվում է Լիազոր մարմին, ընդ որում, Համակցված փաստաթղթի դեպքում համապատասխան համայնքի ղեկավարն այն ներկայացնում է մարզպետին (բացառությամբ Կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերի), ով այն ստանալու օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում իր դրական եզրակացության հետ միասին ներկայացնում է Լիազոր մարմին կամ պատճառաբանված որոշմամբ մերժում է դրական եզրակացություն տալը: Քաղաքային բնակավայրերում քաղաքաշինական գործունեության իրականացում նախատեսող դեպքերում հողամասերի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունների դիմումին կից փաստաթղթերի ցանկում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի) նախագիծը: Գյուղատնտեսական նշանակության հողերից կառուցապատման նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության փոփոխության դեպքում դիմումին կից ներկայացվում է հայտ` հարկայնություն սահմանելու վերաբերյալ:
(10-րդ կետը փոփ. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
11. Լիազոր մարմինը Կարգի 10-րդ կետում նշված առաջարկություններն ուսումնասիրում է և ներկայացված առաջարկությունների փաստաթղթային կազմը լիարժեք չլինելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է առաջարկությունները ներկայացրած մարզպետին կամ Իրավասու մարմնին` համապատասխան փաստաթղթերի բացակայության մասին, իսկ լրակազմ փաթեթի դեպքում ներկայացնում է Միջգերատեսչական հանձնաժողովի շահագրգիռ մարմիններին` կարծիքի: Եթե Լիազոր մարմնի կողմից տվյալ Առանձին հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության փաթեթի ուսումնասիրման արդյունքում ի հայտ են գալիս սույն կարգի 17.2-րդ կետով սահմանված խախտումներ, որոնք ենթակա չեն լրամշակման, Լիազոր մարմինը` առանց ուղարկելու այլ շահագրգիռ մարմիններ` տեղեկատվություն կամ կարծիք ստանալու, մերժում է տվյալ փոփոխության փաթեթը, պատասխան գրությամբ նշելով մերժման հիմքերը` հղում կատարելով համապատասխան իրավական ակտերի համապատասխան դրույթներին: Քաղաքաշինական գոտևորման չափորոշիչներին առնչվող փոփոխությունները համաձայնեցվում են միայն Լիազոր մարմնի հետ:
(11-րդ կետը փոփ. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
12. Միջգերատեսչական հանձնաժողովը Կարգի 10-րդ կետում նշված առաջարկություններն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային կապի միջոցների կիրառմամբ կամ գրավոր փաստաթղթերի փոխանցմամբ, իսկ 2026 թվականի հուլիսի 1-ից հետո բացառապես թվային հարթակի միջոցով, իրենց կարծիքները` N 1 աղյուսակով սահմանված դրույթներին համապատասխան, ներկայացնում է Լիազոր մարմին:
Բացասական կարծիքները կամ կարծիք հայտնելու համար լրացուցիչ ժամկետի` առավելագույնը 5 օր, հայցման պահանջները պետք է լինեն հիմնավորված: Լրացուցիչ ժամկետի անհրաժեշտության մասին հայտը պետք է ներկայացվի տվյալ գործընթացի համար Կարգի 14-րդ կետի համաձայն` Առանձին հողամասերի մասով սահմանված ժամկետի վերջին օրվանից ոչ ուշ: Սույն կետով սահմանված` 7 աշխատանքային օրվա ժամկետում Առանձին հողամասերի նպատակային և գործառնական, իսկ Կարգի 24-րդ կետի 5-րդ ենթակետում նշված դեպքերում` գործառնական նշանակության փոփոխությունների դեպքում շահագրգիռ մարմինների (Միջգերատեսչական հանձնաժողովի) կողմից առարկություն չներկայացվելու դեպքում Լիազոր մարմինը պարտավոր է տվյալ մարմնի կարծիքը համարել դրական և սահմանված ժամկետում տրամադրել դրական եզրակացություն: Սահմանված ժամկետից ուշացումով տրված կարծիքները հաշվի չեն առնվում: Սահմանված ժամկետում շահագրգիռ մարմնի կողմից չպատասխանելու արդյունքում պատասխանը դրական համարվելուն հաջորդող խնդիրների ծագման համար պատասխանատվությունը կրում է պատասխանը ժամկետում չտրամադրած շահագրգիռ մարմինը:
(12-րդ կետը փոփ. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
13. Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, նախագծման առաջադրանքները և սույն կարգի 10-րդ կետով սահմանված հողատեսքերը ներառող Առանձին հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները Կարգով նախատեսված համապատասխան մարմինների կողմից կարող են հաստատվել միայն համապատասխանաբար Հանձնաժողովի և Միջգերատեսչական հանձնաժողովի (Հանձնաժողովը և Միջգերատեսչական հանձնաժողովը միասին հիշատակման դեպքում այսուհետ` Հանձնաժողովներ) դրական (այդ թվում` Կարգի համաձայն` դրական համարված) եզրակացությունների առկայության դեպքում: Հանձնաժողովների եզրակացությունները ստորագրվում են Հանձնաժողովների նախագահի և քարտուղարի կողմից` համաձայն սույն կարգի N 1 հավելվածում ներկայացված Ձև N 5.5, Ձև N 5.5.1 և Ձև N 5.5.2-ի և ՀՀ վարչապետի 2024 թվականի նոյեմբերի 1-ի N 978-Լ որոշման N 2 հավելվածի Ձևի:
(13-րդ կետը փոփ. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
13.1. Կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետում նշված դեպքերում Առանձին հողամասի գործառնական նշանակության փոփոխությունները Կարգով նախատեսված Իրավասու մարմնի կողմից կարող է հաստատվել միայն Լիազոր մարմնի, իսկ Կարգի 24-րդ կետի 5-րդ ենթակետում նշված դեպքում` Միջգերատեսչական հանձնաժողովի կամ շահագրգիռ մարմինների համաձայնության առկայության դեպքում:
(13.1-ին կետը լրաց. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
14. Հանձնաժողովների դրական եզրակացությունը տրվում է, եթե համաձայնեցման ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ Հանձնաժողովների բոլոր անդամների կարծիքները դրական են (այդ թվում` Կարգի համաձայն` դրական համարված):
Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, նախագծման առաջադրանքների վերաբերյալ կարծիքները Լիազոր մարմին են ներկայացվում դրանք ստանալուց հետո` 15, իսկ Առանձին հողամասերի նպատակային և գործառնական, իսկ Կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերում` գործառնական նշանակության փոփոխությունների վերաբերյալ կարծիքները` 7 աշխատանքային օրվա ընթացքում: Կարծիքները ներկայացվում են էլեկտրոնային կապի միջոցների կիրառմամբ կամ գրավոր փաստաթղթերի փոխանցմամբ: Սույն կետում նշված ժամկետում շահագրգիռ մարմինների` Հանձնաժողովի (Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի դեպքում) և Միջգերատեսչական հանձնաժողովի (Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի նախագծման առաջադրանքների և Առանձին հողամասերի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունների դեպքում) անդամների, իսկ Կարգի 24-րդ կետի 5-րդ ենթակետում նշված դեպքում` Միջգերատեսչական հանձնաժողովի կամ շահագրգիռ մարմինների կողմից առարկություն չներկայացվելու դեպքում` Լիազոր մարմինը պարտավոր է տվյալ մարմնի կարծիքը համարել դրական և սահմանված ժամկետում տրամադրել դրական եզրակացություն կամ համաձայնեցում: Սահմանված ժամկետից ուշացումով տրված կարծիքները հաշվի չեն առնվում: Սահմանված ժամկետում շահագրգիռ մարմնի կողմից չպատասխանելու արդյունքում պատասխանը դրական համարվելուն հաջորդող խնդիրների ծագման համար պատասխանատվությունը կրում է պատասխանը ժամկետում չտրամադրած շահագրգիռ մարմինը:
(14-րդ կետը փոփ. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
15. Այն դեպքում, երբ Հանձնաժողովների անդամներից ստացվել են` յուրաքանչյուրից իրեն առնչվող մասով, համապատասխան իրավական ակտերի համապատասխան դրույթներին հղումներ պարունակող բացասական կարծիքներ (դիտողություններ և առաջարկություններ), կամ քաղաքաշինական խնդիրներին առնչվող մասով Լիազոր մարմինն ունի դիտողություններ և առաջարկություններ, ապա Լիազոր մարմինը նախագիծը 3 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է լրամշակման` կցելով ներկայացված դիտողությունների և առաջարկությունների ամփոփ տեղեկանքը: Լիազոր մարմինն Իրավասու մարմնի կողմից ներկայացված լրամշակված փաթեթը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է միայն Հանձնաժողովների բացասական կարծիք ներկայացրած անդամին (մարմին)` կարծիքի: Հանձնաժողովների անդամների/(մարմինների) կողմից կարծիքը (կարծիքները)` Լիազոր մարմին են ներկայացվում այն ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում:
(15-րդ կետը փոփ. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
16. Լրամշակված փաստաթղթերի վերաբերյալ կրկին բացասական կարծիք ստանալու դեպքում, Լիազոր մարմինը` բացասական կարծիքը Կարգի 15-րդ կետի պահանջներին համապատասխան հիմնավորված լինելու դեպքում, 3 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է Իրավասու մարմնին` կցելով մերժման հիմքերը: Լրամշակված փաստաթղթերի վերաբերյալ Հանձնաժողովների անդամների կողմից 5 աշխատանքային օրվա ընթացքում կարծիք չներկայացնելու դեպքում այն համարվում է դրական:
(16-րդ կետը փոփ. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
17. Լիազոր մարմինը կարող է Միջգերատեսչական հանձնաժողովի անդամների կարծիքը ստանալ նաև հարցման միջոցով` էլեկտրոնային կապի միջոցների կիրառմամբ: Հանձնաժողովների անդամ շահագրգիռ մարմնի կարծիքը համարվում է ստացված, եթե այն ներկայացվել է շահագրգիռ մարմնի կողմից ստորագրված փաստաթղթում:
(17-րդ կետը փոփ. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
17.1. Այն դեպքերում, երբ հիմնավորված նոր առաջացած կարիքների հիման վրա անհրաժեշտություն է առաջանում քաղաքաշինական գոտևորման չափորոշիչների վերանայման, Ձև N 5.2-ով սահմանված դիմումում նշված և 56-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերի փաթեթում միաժամանակ ներկայացվում են նոր հայցվող չափորոշիչների (համաձայն սույն կարգի N 2 հավելվածի «Գործառնական գոտիներում կառուցապատման չափորոշիչները և դրանց ներկայացման օրինակելի ձևը» աղյուսակի) վերաբերյալ հիմնավորումները և համապատասխան տարածական պլանավորման փաստաթղթերում դրանց փոփոխության վերաբերյալ առաջարկը:
(17.1-ին կետը լրաց. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
17.2. Առանձին հողամասի փոփոխության վերաբերյալ դիմումը կարող է պատճառաբանված որոշմամբ մերժվել, եթե`
1) հողամասի նախատեսվող նպատակային և (կամ) գործառնական նշանակության, իսկ Կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքերում` միայն գործառնական նշանակությունների փոփոխության վերաբերյալ առկա են քաղաքաշինական, բնապահպանական նորմերի խախտումներ կամ քաղաքաշինական, բնապահպանական, պատմամշակութային և այլ սահմանափակումներ (այսուհետ` հատակագծային սահմանափակումներ),
2) գոտևորման չափորոշիչների, նպատակային նշանակության փոփոխությունների հերթականության փոփոխության վերաբերյալ առկա են քաղաքաշինական նորմերի խախտումներ կամ հատակագծային սահմանափակումներ,
3) տարածքում առկա են պետական գրանցում չստացած կամ չհաշվառված ինքնակամ շինություններ,
4) գույքի նկատմամբ առկա են սահմանափակումներ:
(17.2-րդ կետը լրաց. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
17.3. Կարգի 17.2-րդ կետով նախատեսված մերժումը պետք է պարունակի հղումներ համապատասխան իրավական ակտերի համապատասխան դրույթներին: Մերժումը պետք է ներկայացվի թվային urban-landuse.e-gov.am համակարգի միջոցով` մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում:
(17.3-րդ կետը լրաց. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
17.4. Քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումի հիման վրա հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունների մասին դրական պատասխանը տրվում է համայնքի կողմից առաջիկա ավագանու նիստով հաստատվելուց հետո առավելագույնը 5 աշխատանքային օրվա ընթացքում:
(17.4-րդ կետը լրաց. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
17.5. Եթե ներկայացված փաթեթի նկատմամբ առկա չեն սույն կարգի 17.2-րդ կետով սահմանված մերժման հիմքերը, սակայն շահագրգիռ մարմնի (Միջգերատեսչական հանձնաժողովի անդամի) կողմից այնուհանդերձ առկա են դրական եզրակացության տրամադրման համար ոչ էական բնույթի լրամշակման ենթակա առաջարկություններ, ապա փաթեթի վերաբերյալ տվյալ առաջարկությունները ներկայացրած շահագրգիռ մարմնի (Միջգերատեսչական հանձնաժողովի անդամի) դիրքորոշումը համարվում է դրական` համապատասխան սյունակում ներկայացնելով նաև փաթեթում ոչ էական լրամշակման պայմանը:
(17.5-րդ կետը լրաց. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
17.6. Առանձին հողամասի նպատակային և գործառնական, իսկ Կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերում` միայն գործառնական նշանակությունների փոփոխությունը չի երաշխավորում դրա կառուցապատման նպատակով ճարտարապետահատակագծային առաջադրանքի (նախագծման թույլտվության) ստացումը, եթե հնարավոր չէ պահպանել գործող նորմատիվ իրավական կամ քաղաքաշինական փաստաթղթերի պահանջները: Բացառություն են կազմում հավելվածի 10-րդ կետով սահմանված դեպքերը, եթե փաթեթին կից ներկայացված Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի) նախագծում չեն կատարվում չափորոշիչների փոփոխություններ:
(17.6-րդ կետը լրաց. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
18. Հանձնաժողովի նիստում (կամ հարցման արդյունքում) հարցի վերաբերյալ միասնական կարծիք չձևավորելու դեպքում, Լիազոր մարմինն ամփոփում է կարծիքները և ներկայացնում Վարչապետի աշխատակազմ` մշտապես գործող տարածքային զարգացման և շրջակա միջավայրի կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) առաջիկա նիստում զեկուցելու համար: Կոմիտեի որոշումը հիմք է հարցի վերաբերյալ Հանձնաժողովի վերջնական որոշումն ընդունելու համար:
19. Օրենքի պահանջներին համապատասխան գլխավոր հատակագծի, Համակցված փաստաթղթի կազմում կամ որպես ինքնուրույն փաստաթուղթ մշակվող գոտևորման նախագծերը (նույնն է, ինչ գոտիավորման նախագիծը) մշակվում են որոշմամբ սահմանված Կարգով: Ընդ որում`
1) գլխավոր հատակագծի կազմում մշակվող գոտևորման նախագիծը հաստատվում ու փոփոխվում է Օրենքի և Կարգով գլխավոր հատակագծի հաստատման և (կամ) փոփոխման համար նախատեսված պահանջների ապահովմամբ.
2) Համակցված փաստաթղթի կազմում մշակվող գոտևորման նախագիծը հաստատվում ու փոփոխվում է Համակցված փաստաթղթի հաստատման և (կամ) փոփոխման համար Օրենքով և Կարգով սահմանված պահանջների ապահովմամբ.
3) որպես ինքնուրույն փաստաթուղթ մշակվող գոտևորման նախագիծը, եթե այն հանգեցնում է գլխավոր հատակագծի և (կամ) Համակցված փաստաթղթի փոփոխություններին, հաստատվում ու փոփոխվում է Կարգի պահանջների ապահովմամբ, համապատասխանաբար գլխավոր հատակագծում և (կամ) Համակցված փաստաթղթում համապատասխան փոփոխությունների հաստատումից հետո:
20. Օրենսդրությամբ նախատեսված կարգով հաստատված գլխավոր հատակագծով սահմանված պայմանները պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր սուբյեկտների համար, տարածվում են անշարժ գույք հանդիսացող բոլոր օբյեկտների վրա` անկախ սեփականության ձևից, սեփականատերերի կամ օգտագործողների փոփոխման դեպքում պահպանում են իրենց ուժը և հիմք են քաղաքաշինական գործունեության իրականացման, վերահսկողության ու վիճելի հարցերի լուծման համար:
21. Գլխավոր հատակագծի իրագործումը, համաձայն դրանով սահմանված միջոցառումների ծրագրի, ապահովում է համայնքի ղեկավարը` Կարգի պահանջներին համաձայն:
22. Համայնքի ղեկավարն իրականացնում է գլխավոր հատակագծին համապատասխան իրականացված միջոցառումները և գլխավոր հատակագծով չնախատեսված Առանձին հողամասերի կամ քաղաքաշինական գոտևորման (կառուցապատման) չափորոշիչների մասով կատարված փոփոխությունները` տեղադրված համայնքի ընթացիկ քարտեզի վրա` քարտեզին կցելով սույն Կարգի նշված տեխնիկատնտեսական ցուցանիշների և Ձև N 6-ի լրացված աղյուսակները:
(22-րդ կետը փոփ. 30.05.2024 թիվ 800-Ն, 25.12.2025 թիվ 1972-Ն որոշումներ)
23. Կարգի 21-րդ և 22-րդ կետերով գլխավոր հատակագծի համար սահմանված դրույթները տարածվում են նաև Համակցված փաստաթղթերի վրա, ընդ որում 22-րդ կետում նշված ընթացիկ քարտեզը և աղյուսակները Միկրոռեգիոնալ միավորի մեջ ընդգրկված համայնքների ղեկավարները մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 20-ը ներկայացնում են համապատասխան մարզպետին, որը Կարգի Ձև N 3-ի և Ձև N 6-ի համապատասխան ամփոփում է ստացված նյութերը և մինչև դեկտեմբերի 25-ը ներկայացնում Լիազոր մարմին:
24. Կարգով նախատեսված ընթացակարգով հաստատվելուց հետո գլխավոր հատակագծի և (կամ) Համակցված փաստաթղթի փոփոխությունները`
1) կատարվում են Օրենքով և Կարգով գլխավոր հատակագծի և (կամ) Համակցված փաստաթղթի մշակման ու հաստատման համար նախատեսված ընթացակարգով, եթե`
ա. գլխավոր հատակագծի, Համակցված փաստաթղթի (Կարգի իմաստով` տարածական պլանավորման փաստաթուղթ) հաստատումից հետո` դրանում չնախատեսված Առանձին հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխությունների հանրագումարը գերազանցում է բնակավայրի սահմաններում ընդգրկված հողերի 10 տոկոսը: Բնակավայրի սահմաններից դուրս գտնվող ընդերքօգտագործման նպատակով կատարվող փոփոխությունների դեպքում սույն կետի սահմանափակումը չի կիրառվում, եթե վերջինիս վերաբերյալ առկա է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության դրական եզրակացությունը,
բ. տարածական պլանավորման փաստաթուղթը հաստատվելուց հետո` առաջին չորս տարվա ավարտին դեռևս չեն իրականացվել Կարգի 74-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությամբ նշված առաջնահերթ միջոցառումների առնվազն 50 տոկոսը:
2) սույն կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններում նշված դեպքերում Իրավասու մարմինը գլխավոր հատակագծով (Համակցված փաստաթղթով) չնախատեսված փոփոխությունների անհրաժեշտության դեպքում պետք է նախաձեռնի համայնքի տարածական պլանավորման փաստաթղթի լրամշակման կամ նոր փաստաթղթի մշակման աշխատանքներ: Համակցված փաստաթղթի դեպքում նշված աշխատանքները կարող են իրականացվել փաստաթղթում ընդգրկված առանձին համայնքի (բնակավայրի) մասով:
3) հողամասերի գործառնական նշանակության, գլխավոր հատակագծի իրականացման հերթականության (ըստ առաջնահերթ (մինչև 5 տարի), միջնաժամկետ (5-10 տարի), երկարաժամկետ (10-15 տարի) տեղափոխության փոփոխությունները, եթե դրանք չեն հանգեցնում հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը, կատարվում են համայնքների ղեկավարների կողմից և ներկայացվում համայնքի ավագանու հաստատմանը, բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետում նշված դեպքերի, երբ հողամասի գործառնական նշանակությունը կարող է փոխվել միայն Լիազոր մարմնի համաձայնությամբ: Քաղաքաշինական գոտևորման (կառուցապատման) չափորոշիչների փոփոխությունների դեպքում հողամասի սեփականատերը կամ օգտագործման իրավունք ունեցող անձը համայնքի ղեկավարին ներկայացնում է դիմում` համաձայն Ձև N 5.2-ի ձևաչափի: Քաղաքաշինական գործունեության իրականացում չնախատեսող դեպքերում, հողամասերի գործառնական նշանակության փոփոխության նպատակով հողամասի սեփականատերը կամ օգտագործման իրավունք ունեցող անձը համայնքի ղեկավարին ներկայացնում է դիմում` համաձայն սույն Կարգի Ձև N 4-ի, իսկ գլխավոր հատակագծի իրականացման հերթականության փոփոխության դեպքում` Ձև N 5.3-ի համաձայն: Համայնքի ղեկավարը 3 աշխատանքային օրվա ընթացքում Կարգի պահանջների համաձայն ընթացք է տալիս դիմումին (փոփոխում է հողամասի գործառնական նշանակությունը կամ քաղաքաշինական գոտևորման (կառուցապատման) չափորոշիչները, հերթականությունը կամ համապատասխան հիմնավորմամբ մերժում է, կամ սույն կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքերում` ներկայացնում է Լիազոր մարմնի համաձայնեցմանը): Քաղաքաշինական գործունեության իրականացում նախատեսող դեպքերում հողամասերի գործառնական նշանակության փոփոխությունները կատարվում են հողամասի սեփականատիրոջը կամ օգտագործողին Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգով նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի) տրամադրման շրջանակներում:
4) սույն կետի 3-րդ ենթակետում նշված հողերի գործառնական նշանակության և հերթականության փոփոխությունները համաձայնեցվում են Լիազոր մարմնի հետ, եթե`
ա. դրանք առնչվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերին,
բ. դրանք առնչվում են Կարգի 10-րդ կետում նշված շահագրգիռ մարմինների կանոնադրական խնդիրներին,
գ. հողամասերը գտնվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների (գոտիների) տարածքներում,
դ. հողամասերը նախատեսված են բարձր և բարձրագույն ռիսկայնության` IV և V կատեգորիաների շինարարական օբյեկտների կառուցման համար,
ե. հողամասերը նախատեսված են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի (այդ թվում` պետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային) միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ օբյեկտների կառուցման համար:
5) սույն կետի 4-րդ ենթակետի ա-ե պարբերություններում նշված դեպքերում Լիազոր մարմնի նախաձեռնությամբ հարցը կարող է ներկայացվել Հանձնաժողովի քննարկմանը կամ համաձայնեցվել համապատասխան շահագրգիռ մարմինների հետ:
6) սույն կետի 1-ին ենթակետում չնշված դեպքերում Առանձին հողամասի նպատակային նշանակության և քաղաքաշինական գոտևորման (կառուցապատման) չափորոշիչների փոփոխությունը կատարվում է Կարգի 56-րդ, 57-րդ և 58-րդ կետերի պահանջներին համապատասխան, ընդ որում, հողամասի յուրաքանչյուր մեկ կադաստրային միավորի համար կազմվում է առանձին գործ.
7) Առանձին հողամասի նպատակային նշանակության և քաղաքաշինական գոտևորման (կառուցապատման) չափորոշիչների փոփոխությունը չի իրականացվում հիմնադրութային փաստաթղթի մշակմամբ և չի համարվում շրջակա միջավայրի վրա ազդեցության և քաղաքաշինական համալիր փորձաքննությունների ենթակա գործունեություն.
8) անկախ Առանձին հողամասի գործառնական կամ նպատակային նշանակության փոփոխման հանգամանքից` գլխավոր հատակագծով կամ Համակցված փաստաթղթով չնախատեսված` «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով սահմանված օբյեկտներին վերաբերող` Լիազոր մարմնի համաձայնեցմանը ներկայացված գործերը, քաղաքաշինական նորմերին համապատասխանության դեպքում, Լիազոր մարմինը ներկայացնում է հակահրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառի պետական լիազորված մարմին (նպատակային և գործառնական, իսկ Կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետում նշված դեպքերում` միայն գործառնական նշանակության փոփոխության դեպքում` կցելով շահագրգիռ մարմինների կարծիքները), որը հինգ աշխատանքային օրվա ընթացքում իր դրական կամ բացասական (սույն Կարգի 15-րդ կետի պահանջներին համապատասխան` հղում կատարելով իրավական ակտի կոնկրետ դրույթին) եզրակացությունը տրամադրում է առաջարկությունը Լիազոր մարմին ներկայացրած համապատասխան մարմնին` դրա մասին տեղեկացնելով Լիազոր մարմնին.
9) Հաստատված միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի «ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ» աղյուսակում կառուցապատման չափորոշիչների փոփոխություն կատարելու` նոր հապավումներին (դասիչներին) համապատասխան` փաստաթղթում չկիրառված չափորոշիչներ սահմանելու դեպքում փաթեթը ներկայացվում է Լիազոր մարմնի համաձայնեցմանը սույն կարգի 10-րդ կետով և Ձև N 5.2-ով սահմանված դիմումում նշված և 56-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով (եթե միաժամանակ չի կատարվում հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխություն) սահմանված պահանջներին համապատասխան և հաստատվում է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում.
10) Հաստատված միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի «ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ» աղյուսակում առկա հապավումների (դասիչներին) համապատասխան չափորոշիչների` նույն փաստաթղթում արդեն իսկ կիրառված այլ հապավումների (դասիչներին) փոփոխությունները իրականացվում են սույն կետի 4-րդ ենթակետով սահմանված պահանջներին համապատասխան (բացառությամբ սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքերի).
11) Այն դեպքերում, երբ նույն հողամասի սահմաններում իրականացվող քաղաքաշինական օբյեկտի/համալիրի ծավալատարածական հորինվածքը ներառում է N 2 հավելվածի «ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ» աղյուսակի մեկից ավելի հապավումներին (դասիչներին) համապատասխան չափորոշիչներ, մասնավորապես` ԲՆԿԳ 3-ից ԲՆԿԳ 4-ի սահմաններում ներկայացված հարկայնություն, ապա սույն կարգի 17.1-ին կետով պահանջվող հիմնավորումներին կից ներկայացվում է տարածքի կառուցապատման սխեմա` ըստ սույն կարգի N 2 հավելվածի 6-րդ գլխի 10-րդ կետով սահմանված դրույթների` նշելով նախատեսվող շենքերի համար առավելագույն թույլատրելի բարձրության կառուցապատման գոտին:
(24-րդ կետը փոփ. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
25. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով հողամասի սեփականատերը կամ օգտագործողը համայնքի ղեկավարին ներկայացնում է դիմում` համաձայն սույն Կարգի Ձև N 5-ի: Համայնքի ղեկավարը դիմումն ստանալու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում`
1) ընդունում է որոշում հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխման մասին, եթե տվյալ հողամասի համար այդպիսի նպատակային նշանակություն սահմանված է տարածական պլանավորման փաստաթղթով.
2) սույն կարգի 10-րդ կետով սահմանված դեպքերում Կարգի 56-րդ կետով սահմանված կարգով ներկայացնում է Լիազոր մարմին, եթե տվյալ հողամասի համար գլխավոր հատակագծով սահմանված է այլ նպատակային և գործառնական նշանակություն:
3) Կարգի 59-րդ կետով սահմանված կարգով ներկայացնում է համապատասխան մարզպետին, եթե տվյալ հողամասի համար Համակցված փաստաթղթով սահմանված է այլ նպատակային և գործառնական նշանակություն: Մարզպետն իր դրական եզրակացության հետ միասին ներկայացնում է Լիազոր մարմին, կամ պատճառաբանված որոշմամբ մերժում է դրական եզրակացության տալը:
(25-րդ կետը փոփ. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
2. ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ԵՎ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՈՒ ԴՐԱՆՑ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ՈՒ ՓՈՓՈԽՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
26. Գլխավոր հատակագծի նախագծման առաջադրանքը կազմում է համայնքի ղեկավարն, իսկ Համակցված փաստաթղթի առաջադրանքը` համապատասխան մարզպետը:
27. Համակցված փաստաթղթի առաջադրանքը` տարածքային հատակագծման նախագծի մասով կազմում է համապատասխան մարզպետը և Միկրոռեգիոնալ միավորի մեջ ընդգրկված համայնքների ղեկավարների կողմից կազմված և ավագանիների հավանությանն արժանացած գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծերի մշակման առաջադրանքների հետ միասին ամփոփում մեկ ընդհանուր փաստաթղթում:
28. Իրավասու մարմինն առաջադրանքի նախագիծը կազմելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 660 որոշմամբ սահմանված կարգով համայնքի (Միկրոռեգիոնալ միավորի մեջ ընդգրկված համայնքների) բնակչությանն իրազեկում է առաջադրանքի հասարակական քննարկման օրվա և ժամի, ինչպես նաև մինչև քննարկումն առաջադրանքի բովանդակությանը ծանոթանալու հնարավորության մասին: Իրազեկումն իրականացվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով նախատեսված հասարակական լսումների շրջանակներում:
29. Քննարկումը կարող է նշանակվել դրա մասին իրազեկման օրվանից ոչ շուտ, քան 10 աշխատանքային օր անց` 5-օրյա ժամկետում:
30. Համայնքի (համայնքների) բնակիչները կարող են մինչև քննարկման օրը Իրավասու մարմին ներկայացնել առաջադրանքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ:
31. Իրավասու մարմինը հասարակական քննարկման արդյունքում արված առաջարկություններն ամփոփում է և անհրաժեշտության դեպքում լրամշակում առաջադրանքի նախագիծը քննարկման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո Կարգի պահանջներին համապատասխան լրացրած նախագծման առաջադրանքի նախագիծը ներկայացնում է Լիազոր մարմին` համաձայնեցման:
32. Լիազոր մարմինն, առաջադրանքի նախագծին համաձայնություն տալու դեպքում, նախագիծը ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է շահագրգիռ մարմիններին` առաջադրանքի վերաբերյալ առաջարկություններ և համայնքին առնչվող ելակետային նյութեր, տվյալներ և իրականացվող ու նախատեսվող ոլորտային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:
33. Այն դեպքում, երբ առաջադրանքի նախագիծը կազմված է թերություններով և այն աշխատանքային կարգով հնարավոր չէ լրամշակել, Լիազոր մարմինն, առաջադրանքը ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում այն համապատասխան հիմնավորումներով վերադարձնում է Իրավասու մարմնին` լրամշակման:
34. Շահագրգիռ մարմիններն առաջադրանքի նախագծի վերաբերյալ առաջարկությունները և Կարգի 37-րդ կետում նշված նյութերը առաջադրանքի նախագիծը ստանալու օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում են Լիազոր մարմնին: Լիազոր մարմինն ամփոփում է շահագրգիռ մարմիններից ստացված առաջարկությունները և 5 աշխատանքային օրվա ընթացքում Իրավասու մարմնին է տրամադրում շահագրգիռ մարմինների առաջարկությունների ու դիտողությունների հիման վրա լրամշակված առաջադրանքի նախագիծը` կցելով ստացված ելակետային նյութերը: Եթե սույն կետում նշված ժամկետում առաջադրանքի նախագծի վերաբերյալ շահագրգիռ մարմնի կողմից առաջարկություն չի ներկայացվում, Լիազոր մարմինն ամփոփում է առաջադրանքի նախագիծը ստացված կարծիքների հիման վրա:
35. Իրավասու մարմինը, ստանալով համաձայնեցված առաջադրանքի նախագիծը, բնակչությանն իրազեկելու նպատակով փակցնում է այն հայտարարությունների պատին և հրապարակում իր պաշտոնական կայքում (Համակցված փաստաթղթի դեպքում նաև Միկրոռեգիոնալ միավորի մեջ ընդգրկված համայնքների կայքերում), որից հետո 15 օրվա ընթացքում բնակչությունից գրավոր առարկություններ չստանալու դեպքում առաջադրանքի նախագիծը ներկայացնում է ավագանու հաստատմանը (Համակցված փաստաթղթի դեպքում` մարզպետի հաստատմանը): Հիմնավորված առաջարկություններ ստանալու դեպքում Իրավասու մարմինը ներառում է դրանք առաջադրանքում, 5-օրյա ժամկետում համաձայնեցնում փոփոխությունները Լիազոր մարմնի հետ, որից հետո ներկայացնում հաստատման:
36. Քաղաքաշինության ոլորտի հիմնադրութային փաստաթղթերի նախնական գնահատման հայտի փորձաքննությունը և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի նախագծման առաջադրանքի համաձայնեցման գործընթացները կարող են համատեղվել` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների ապահովման դեպքում:
37. Առաջադրանքը հաստատելուց հետո Իրավասու մարմինը «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով ընտրված` քաղաքաշինական փաստաթղթերի մշակման լիցենզիա /արտոնագիր/ ունեցող նախագծային աշխատանքներ իրականացնող` կապալառուի հետ (այսուհետ` Կատարող) կնքում է պայմանագիր, նրան է փոխանցում իր տրամադրության տակ գտնվող ելակետային նյութերը: Բացակայող ելակետային նյութերի հավաքագրման պարտավորությունը պայմանագրով կարող է դրվել Կատարողի վրա:
38. Ելնելով տարածական պլանավորման փաստաթղթի առանձնահատկություններից, ծավալից և (կամ) բարդությունից` Լիազոր մարմնի կամ Իրավասու մարմնի նախաձեռնությամբ փաստաթղթի մշակման աշխատանքների նախագծային կապալի պայմանագրով սահմանված փուլերը կարող են քննարկվել Հանձնաժողովի նիստում` վերջինիս առաջարկությունների և դիտողությունների հիման վրա հետագա աշխատանքները շարունակելու նպատակով:
39. Իրավասու մարմինը, նախագծային կազմակերպությունից ստանալով ավարտված նախագիծն, ուսումնասիրում է այն և հիմնական նախագծային լուծումների հետ համաձայն լինելու դեպքում 7 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության լիցենզիա ունեցող անձին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանած կարգով քաղաքաշինական փորձաքննություն իրականացնելու:
40. Նախագծային փաստաթղթերը փորձաքննության կարող են ներկայացվել Կատարողի կողմից, եթե այդպիսի պայման նախատեսված է նախագծային աշխատանքների կապալի պայմանագրով: Փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի (կամ պայմանագրով նախատեսված դեպքերում` Կատարողի) և փորձաքննություն իրականացնողի միջև կնքվող պայմանագրի համաձայն:
41. Տարածական պլանավորման փաստաթղթերը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի պահանջներին համապատասխան ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական էկոլոգիական գնահատման և փորձաքննության:
(41-րդ կետը փոփ. 30.05.2024 թիվ 800-Ն որոշում)
42. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 660 որոշմամբ նախատեսված իրավասու մարմնի կողմից հասարակության իրազեկումն իրականացվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հասարակական լսումների շրջանակներում:
43. Իրավասու մարմինը գլխավոր հատակագծի (Համակցված փաստաթղթի) նախագիծը, նախագծի վերաբերյալ քաղաքաշինական և շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունների դրական եզրակացությունները, ինչպես նաև հասարակական լսումների արձանագրությունը մեկ օրինակ թղթային և 15 օրինակ էլեկտրոնային կրիչների վրա ներկայացնում է Լիազոր մարմին` նախագծի վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը ստանալու նպատակով:
44. Լիազոր մարմինն ուսումնասիրում է գլխավոր հատակագծի նախագիծը և կից փաստաթղթերն ու հավանություն տալու դեպքում` նախագիծն ստանալու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում շահագրգիռ մարմինների համաձայնեցմանը կամ դիտողություններ և առարկություններ ունենալու դեպքում` վերադարձնում է լրամշակման` կցելով համապատասխան հիմնավորումներով իր դիտողությունները: Լիազոր մարմնի դիտողությունները ներկայացվում են նաև Կատարողին և նախագծի վերաբերյալ փորձաքննության դրական եզրակացություն տրամադրած անձին:
45. Կարգի 56-րդ կետի պահանջներին համապատասխան ներկայացված Առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխման փաթեթը լրակազմ լինելու դեպքում Լիազոր մարմինը այն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է շահագրգիռ մարմինների համաձայնեցմանը կամ առարկություններ ունենալու դեպքում վերադարձնում է Իրավասու մարմնին` նշելով բացակայող փաստաթուղթը:
(45-րդ կետը փոփ. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
46. Իրավասու մարմինը տարածական պլանավորման փաստաթղթի (սույն կարգի 10-րդ կետով սահմանված Առանձին հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխման) վերաբերյալ առարկություններն ստանալուց հետո ուղղում է թերությունները և լրամշակված փաթեթը ներկայացնում Լիազոր մարմին:
(46-րդ կետը փոփ. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
47. Հանձնաժողովների անդամ(ներ)ը տարածական պլանավորման փաստաթղթի նախագծի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները 15 աշխատանքային օրվա, իսկ Առանձին հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխման վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները`
1) 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում են Լիազոր մարմին, եթե Կարգի 56-րդ կետի 4-րդ ենթակետում նշված տեղեկանքը (կամ դրոշմակնքված ուրվագիծը) ներկայացվում է փաթեթի կազմում և փաթեթը լրացուցիչ չի ուղարկվում մատակարար կազմակերպությունների համաձայնեցմանը.
2) 7 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում են Լիազոր մարմին, եթե Կարգի 56-րդ կետի 4-րդ ենթակետում նշված տեղեկանքը չի ներկայացվում փաթեթի կազմում և իրավասու մարմնի կողմից փաթեթն ուղարկվում է մատակարար կազմակերպություններին` համաձայնեցման.
3) այն դեպքում, երբ համայնքը Կարգի 56-րդ կետի համաձայն ներկայացված լրակազմ փաթեթում ներկայացնում է մատակարար կազմակերպությունների հետ համաձայնեցումը հավաստող փաստաթուղթը (դրոշմակնքված ուրվագիծ կամ տեղեկանք), ապա Միջգերատեսչական հանձնաժողովի պատասխանատու անդամը` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը լրացուցիչ չի ուղարկում մատակարար կազմակերպություններին` կրկնակի համաձայնեցման.
4) այն դեպքում, երբ քաղաքացին կամ իրավաբանական անձը ներկայացնում է տարածքում պատմամշակութային-հնագիտական արժեքների բացակայության մասին տեղեկանք, Լիազոր մարմինը փաթեթը լրացուցիչ չի ուղարկում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն կարծիքի, այլ ամփոփաթերթում կցվում է նշված տեղեկանքը:
(47-րդ կետը փոփ. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
47.1. Կարգի 47-րդ կետում նշված ժամկետներում Հանձնաժողովների անդամ(ներ)ի կողմից կարծիք չներկայացվելու դեպքում համարվում է, որ շահագրգիռ մարմինը քննարկվող փաստաթղթերի վերաբերյալ առարկություններ չունի, ուստիև կարծիքը համարվում է դրական:
(47.1-ին կետը լրաց. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
48. Տարածական պլանավորման փաստաթղթի կամ Առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխման վերաբերյալ շահագրգիռ մարմինների առաջարկություններն ու դիտողությունները պետք է ներկայացվեն յուրաքանչյուրն իրեն առնչվող մասով, լինեն սպառիչ և հիմնավորվեն` հղումներ կատարելով համապատասխան իրավական ակտերի կոնկրետ դրույթներին:
(48-րդ կետը փոփ. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
49. Լիազոր մարմինը 10 աշխատանքային օրվա (Առանձին հողամասի դեպքում` 5 աշխատանքային օրվա) ընթացքում ամփոփում է շահագրգիռ մարմիններից ստացված առաջարկություններն ու դիտողություններն, ընդ որում`
1) բոլոր շահագրգիռ մարմիններից դրական կարծիքներ ստանալու դեպքում, եթե Լիազոր մարմինը քաղաքաշինական խնդիրներին առնչվող մասով դիտողություններ և առարկություններ չունի, ապա կազմում է Հանձնաժողովի դրական եզրակացությունը և 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում Իրավասու մարմին և Հանձնաժողովի անդամներին.
2) շահագրգիռ մարմիններից հիմնավորված դիտողություններ և առաջարկություններ ստանալու և (կամ) քաղաքաշինական խնդիրներին առնչվող մասով դիտողություններ և առարկություններ ունենալու դեպքում, տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը կամ Առանձին հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխման փաթեթը վերադարձվում է Իրավասու մարմնին` լրամշակման.
3) Սույն կետի 2-րդ ենթակետում նշված տարածական պլանավորման փաստաթղթի լրամշակված նախագիծը կամ Առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխության լրամշակված փաթեթը Լիազոր մարմինը` ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում (Առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխության դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում) ուսումնասիրում և համապատասխան մարմին (մարմիններ) ներկայացնում է իր դիտողությունները, իսկ համաձայնեցման կամ լրամշակումն անբավարար գտնելու դեպքում փաթեթը վերադարձնում է Իրավասու մարմնին:
Եթե համապատասխան մարմինը (մարմինները) 10 աշխատանքային օրվա (Առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխության դեպքում 5 աշխատանքային օրվա) ընթացքում Լիազոր մարմնի դիտողություններով տարածական պլանավորման փաստաթղթի լրամշակված նախագծի կամ Առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխության լրամշակված փաթեթի վերաբերյալ կարծիք չի ներկայացնում, ապա համարվում է, որ լրամշակված փաստաթղթերի վերաբերյալ առարկություններ չկան.
4) շահագրգիռ մարմինների կողմից ներկայացվող կարծիքները (դիտողությունները և առաջարկությունները) պետք է կազմվեն իրենց լիազորությունների շրջանակում, իրենց առնչվող մասով` սույն Կարգի N 1 աղյուսակի դրույթներին համապատասխան:
Աղյուսակ N 1
._____________________________________________________________________.
|ՀՀ|Շահագրգիռ մարմինների |Ներկայացվող կարծիքների (դիտողությունների/|
| |անվանումը |առաջարկությունների) շրջանակը |
|__|________________________|_________________________________________|
|1 | 2 | 3 |
|__|________________________|_________________________________________|
|1 |Հայաստանի Հանրապետության|Քաղաքաշինական նորմերի դրույթների խախտում:|
| |քաղաքաշինության կոմիտե |Հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի |
| | |դրույթների հետ անհամապատասխանություն: |
| | |Քաղաքաշինական օրենսդրությանը |
| | |հակասություն: Քաղաքաշինական ժառանգությանն|
| | |անհամապատասխանություն: |
| | |Վրիպակներ, խմբագրական բնույթի |
| | |լրամշակումներ: |
|__|________________________|_________________________________________|
|2 |Հայաստանի Հանրապետության|Հանրային առողջապահության բնագավառին |
| |առողջապահության |վերաբերող խնդիրներին առնչվող |
| |նախարարություն |անճշտություններ, առաջարկներ: |
| | |Վրիպակներ, խմբագրական բնույթի |
| | |լրամշակումներ: |
|__|________________________|_________________________________________|
|3 |Հայաստանի Հանրապետության|Համապատասխան տվյալ քաղաքաշինական |
| |շրջակա միջավայրի |գործունեությունից հնարավոր ազդեցության |
| |նախարարություն |ենթակա տարածքների շրջակա միջավայրի |
| | |բաղադրիչների վրա ազդեցությանն առնչվող |
| | |անճշտություններ, առաջարկներ: |
| | |Ազդեցության մեղմմանն ու կանխարգելմանը |
| | |միտված միջոցառումներին առնչվող |
| | |անճշտություններ, առաջարկներ: |
| | |Վրիպակներ, խմբագրական բնույթի |
| | |լրամշակումներ: |
|__|________________________|_________________________________________|
|4 |Հայաստանի Հանրապետության|Համապատասխան տվյալ քաղաքաշինական |
| |էկոնոմիկայի |գործունեության առնչությունը երկրի |
| |նախարարություն |տնտեսական զարգացման, զբոսաշրջային ու |
| | |ներդրումային գրավչությանն առնչվող |
| | |անճշտություններ, առաջարկներ: |
| | |Գյուղատնտեսական շրջանառությունից |
| | |բարձրարժեք հողերի անհիմն բացառման |
| | |դրույթներին առնչվող, ինչպես նաև ՀՀ |
| | |կառավարության կողմից սահմանված |
| | |գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ |
| | |գյուղատնտեսական նշանակության հողերի |
| | |փոխադրման թույլատրելի դեպքերի վերաբերյալ |
| | |առաջարկներ: |
| | |Վրիպակներ, խմբագրական բնույթի |
| | |լրամշակումներ: |
|__|________________________|_________________________________________|
|5 |Հայաստանի Հանրապետության|Պատմության և մշակույթի անշարժ |
| |կրթության, գիտության, |հուշարձանների պետական ցուցակում ներառված |
| |մշակույթի և սպորտի |և նորահայտ հուշարձանների տեղադիրքերը, |
| |նախարարություն |պահպանական գոտիները, պահպանման |
| | |միջոցառումներին առնչվող դիտողություններ, |
| | |առաջարկներ: |
| | |Վրիպակներ, խմբագրական բնույթի |
| | |լրամշակումներ: |
|__|________________________|_________________________________________|
|6 |Հայաստանի Հանրապետության|«Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ |
| |տարածքային կառավարման և |օրենքով սահմանված դրույթներին ու |
| |ենթակառուցվածքների |սահմանումներին առնչվող անճշտություններ: |
| |նախարարություն |Հաղորդակցուղիներին (ճանապարհային ցանց, |
| | |երկաթուղագծեր, ինժեներական |
| | |ենթակառուցվածքներ (բարձր լարման |
| | |էլեկտրահաղորդման գծերի, միջին և ցածր |
| | |ճնշման բաշխիչ գազատարների ու գազի |
| | |էներգատեղակայանքների, մայրուղային |
| | |ջրատարերի), օդանավակայաններ) առնչվող |
| | |դրույթներին առնչվող անճշտություններ, |
| | |առաջարկներ: Աղբավայրերին առնչվող |
| | |անճշտություններ, առաջարկներ: |
| | |Գրականության ցանկում հղում կատարած |
| | |նորմերի նորացմանն առնչվող առաջարկներ: |
| | |Վրիպակներ, խմբագրական բնույթի |
| | |լրամշակումներ: |
|__|________________________|_________________________________________|
|7 |Հայաստանի Հանրապետության|Համապատասխան տվյալ քաղաքաշինական |
| |բարձր տեխնոլոգիական |գործունեության կամ մատչելիության գոտու |
| |արդյունաբերության |տարածքում ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի |
| |նախարարություն |զարգացման քաղաքականության վերաբերյալ ՀՀ |
| | |ԲՏԱ նախարարության դիրքորոշումը: |
| | |Վրիպակներ, խմբագրական բնույթի |
| | |լրամշակումներ: |
|__|________________________|_________________________________________|
|8 |Հայաստանի Հանրապետության|Համապատասխան տվյալ քաղաքաշինական |
| |ներքին գործերի |գործունեության կամ մատչելիության գոտու |
| |նախարարություն |տարածքում վտանգավոր բնական երևույթների, |
| | |ինժեներաերկրաբանական իրավիճակին առնչվող |
| | |անճշտություններ, առաջարկներ: Քաղաքացիական|
| | |պաշտպանության միջոցառումների վերաբերյալ |
| | |(ծրագրային փաստաթղթերի դեպքում) |
| | |Վրիպակներ, խմբագրական բնույթի |
| | |լրամշակումներ: |
|__|________________________|_________________________________________|
|9 |Հայաստանի Հանրապետության|Տվյալ հողամասերի կադաստրային քարտեզում |
| |կադաստրի կոմիտե |առկա անհամապատասխանությունների |
| | |վերաբերյալ տեղեկատվության տրամադրում: |
| | |Պետական գրանցում չստացած կամ չհաշվառված |
| | |ինքնակամ շինությունների առկայությամբ |
| | |17.2-րդ կետի գ) ենթակետով սահմանված |
| | |մերժման հիմքերին առնչվող դիտողություններ,|
| | |առաջարկներ: Գույքի նկատմամբ |
| | |սահմանափակումների առկայությամբ |
| | |պայմանավորված դիտողություններ: |
| | |Վրիպակներ, խմբագրական բնույթի |
| | |լրամշակումներ: |
|__|________________________|_________________________________________|
|10|Հայաստանի Հանրապետության|Հակահրդեհային նորմերի դրույթների |
| |քաղաքաշինության, |պահանջներին անհամապատասխանություն, |
| |տեխնիկական և հրդեհային |մասնավորապես` գոյություն ունեցող և |
| |անվտանգության տեսչական |նախատեսվող շենքերի և շինությունների |
| |մարմին |հակահրդեհային միջտարածությունների մասով: |
| | |Տեղազննության անհամապատասխանությունների |
| | |(տարածքում փաստացի առկա շենքերի, |
| | |շինությունների վերաբերյալ ոչ լիարժեք |
| | |տեղեկատվության մասին) հետ կապված |
| | |լրամշակումներ: |
| | |Վրիպակներ, խմբագրական բնույթի |
| | |լրամշակումներ: |
|__|________________________|_________________________________________|
|11|Համապատասխան մարզպետ |Մարզի զարգացման ծրագրերին |
| | |անհամապատասխանություն: Մարզային |
| | |ներդրումային ծրագրերի շրջանակում |
| | |համադրություններ: |
| | |Վրիպակներ, խմբագրական բնույթի |
| | |լրամշակումներ: |
|__|________________________|_________________________________________|
|12|Երևանի քաղաքապետարան |Վրիպակներ, խմբագրական բնույթի |
| |(համաձայնությամբ) |լրամշակումներ: |
|__|________________________|_________________________________________|
|13|Համապատասխան |Վրիպակներ, խմբագրական բնույթի |
| |համայնքի ղեկավար |լրամշակումներ: |
| |(համաձայնությամբ) | |
|__|________________________|_________________________________________|
|14|«Հայաստանի շինարարների |Վրիպակներ, խմբագրական բնույթի |
| |միություն» հասարակական |լրամշակումներ: |
| |կազմակերպություն | |
| |(համաձայնությամբ) | |
|__|________________________|_________________________________________|
|15|«Հայաստանի |Քաղաքաշինական միջավայրի խաթարմանն |
| |ճարտարապետների պալատ» |առնչվող դիտողություններ, առաջարկներ: |
| |ինքնակարգավորվող |Ճարտարապետական կերպարային |
| |կազմակերպություն |անհամապատասխանություններին առնչվող |
| |(համաձայնությամբ) |առարկություններ: |
| | |Վրիպակներ, խմբագրական բնույթի |
| | |լրամշակումներ: |
._____________________________________________________________________.
(49-րդ կետը փոփ. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
(1-ին հավելվածը խմբ. 18.08.16 թիվ 855-Ն, 14.12.17 թիվ 1645-Ն, 28.04.2022 թիվ 597-Ն որոշումներ)
-----------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում