040.0293.230318
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 մարտի 2018 թվականի N 293-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 240-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 9-ի «Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի 2017-2022 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» N 240-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.
i
«4) սույն հավելվածի N 1 աղյուսակում Ախուրյանի ջրամբարի մեռյալ ծավալը հաշվարկված է 50%-ով` 7,5 մլն մ3, որպես անդրսահմանային ջրամբար:».
2) N 1 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
._____________________________________________________________________.
|Ջրային ռեսուրսները, մլն մ3 |Գետավազան |Ախուրյանի|
| |_________________|ՋԿՏ |
| |Ախուրյան|Մեծամոր | |
|_____________________________________________________________________|
|Օգտագործելի ջրային ռեսուրսներ |
|_____________________________________________________________________|
|Գետային հոսքը | 506,2| 1786,7| 2292,9|
|_________________________________________|________|________|_________|
|A+B կարգով հաստատված ստորերկրյա ջրերի | 102,9| 792,5| 895,4|
|շահագործական պաշարները | | | |
|_________________________________________|________|________|_________|
|Ընդամենը | 609.1| 2579.2| 3188,3|
|_____________________________________________________________________|
|Ռազմավարական ջրային պաշար |
|_____________________________________________________________________|
|Բնական լճերի ծավալի 1/3 մասը | 0,005| 0,003| 0,008|
|_________________________________________|________|________|_________|
|Ջրամբարների մեռյալ ծավալի 2/3 մասը | 5,382| 1,34| 6,726|
|_________________________________________|________|________|_________|
|C1 կարգով հաստատված ստորերկրյա ջրերի | 35,1| -| 35,1|
|շահագործական պաշարները | | | |
|_________________________________________|________|________|_________|
|Ընդամենը | 40.49| 1,343| 41,83|
|_____________________________________________________________________|
|Ազգային ջրային պաշար |
|_____________________________________________________________________|
|Գետերի էկոլոգիական թողքը | 194,5| 106,0| 300,5|
|_________________________________________|________|________|_________|
|Բնական լճերի ծավալի 2/3 մասը | 0,009| 0,006| 0,015|
|_________________________________________|________|________|_________|
|Ջրամբարների մեռյալ ծավալի 1/3 մասը | 2,693| 0,67| 3,363|
|_________________________________________|________|________|_________|
|Արփի լճի ջրամբարի մեռյալ ծավալը | 18,0 | - | 18,0|
|_________________________________________|________|________|_________|
|Ձնաբծեր և ֆիոնների դաշտերը | 1,05 | 0,02 | 1,07|
|_________________________________________|________|________|_________|
|C2 կարգով հաստատված պաշարները կամ | 56,1 | 143,52| 199,62|
|խորքային հոսքը | | | |
|_________________________________________|________|________|_________|
|Ընդամենը | 272.35| 250.22| 522,57|
._____________________________________________________________________.
3) 14-րդ և 15-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«14. Մեծամորի գետավազանում, որպես Արարատյան դաշտի մաս, նոր հորատանցքի հորատման ջրօգտագործման թույլտվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության ջրի ազգային խորհրդի դրական եզրակացության դեպքում, իսկ ձկնաբուծության նպատակով նոր հորատանցքերի հորատումն արգելվում է: Ընդ որում, հորատված հորատանցքերը հետագայում ենթակա են շահագործման` բացառապես հորատման ժամանակ տրված ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված նպատակով:
15. Մեծամորի գետավազանում, որպես Արարատյան դաշտի մաս, արգելվում է ստորերկրյա քաղցրահամ ջրերից ձկնաբուծության նպատակով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության ջրի ազգային խորհրդի դրական եզրակացության հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած ձկնաբուծության զարգացման ծրագրերի:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17-րդ կետով.
i
«17. Ախուրյանի գետավազանում բնական ջրահոսքի վրա արգելել նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը` բացառությամբ Ախուրյանի ջրամբարից ոռոգման սեզոնի և Ախուրյանի ջրամբարից ազատ հոսքի ջրառ իրականացնելու դեպքերի:».
i
5) N 3 աղյուսակի 3-րդ կետի 1-ին սյունակը «մինչև» բառից հետո լրացնել «նախկին» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-ԻՆ