118.0001.220101
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 
 ՀՐԱՄԱՆ
 
8 հունվարի 2001 թվականի թիվ 1
 
i
ԱՌԱՆՑ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԱՂԲՅՈՒՐԻՑ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՁԵՎՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 17-րդ հոդվածներով, 18-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 31-ի «»Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» թիվ 531 որոշման 2-րդ կետով վերապահված իրավասությունների շրջանակներում հրամայում եմ`
 
1. Հաստատել` Առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով իրականացվող գնումների անվանացանկը` կցվում է` Հավելված թիվ 1:
i
2. Համաձայնել, որ` պետության կարիքների համար, սույն հրամանով հաստատված անվանացանկում ընդգրկված գնումները, պատվիրատուներն իրականացնեն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի և նույն օրենքի 44-րդ հոդվածի համաձայն` մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով, առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության:
 
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի 2001 թվականի հունվարի
8-ի թիվ 1 հրամանով
 
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1
 
i
ԱՆՎԱՆԱՑԱՆԿ ԱՌԱՆՑ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԱՂԲՅՈՒՐԻՑ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՁԵՎՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ
 
.________________________________________________________________.
|թիվ|    Գնման անվանումը                                         |
|___|____________________________________________________________|
| 1 |      2                                                     |
|___|____________________________________________________________|
| 1.|     Բնական  գազ                                            |
|___|____________________________________________________________|
| 2.|     Էլեկտրաէներգիա                                         |
|___|____________________________________________________________|
| 3.|     Հեռախոսային կապ                                        |
|___|____________________________________________________________|
| 4.|     Ջրմուղ - կոյուղու ծառայություններ                      |
|___|____________________________________________________________|
| 5.|     Կենտրոնացված ջեռուցում                                 |
|___|____________________________________________________________|
| 6.|Քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների հեղինակային հսկողություն|
|___|____________________________________________________________|
| 7.|Հանրային հեռուստաընկերության և  հանրային ռադիոընկերության   |
|   |հաղորդումների պատրաստում և  հեռարձակում                     |
|___|____________________________________________________________|
| 8.|Փոստային ծառայություններ                                    |
i
|___|____________________________________________________________|
| 9.|Զանգվածային լրատվության միջոցների` դրանց հրատարակիչներից    |
i
|   |անմիջական ձեռքբերում                                        |
|___|____________________________________________________________|
|10.|Հանրակրթական դպրոցներում ուսուցում.                         |
|___|____________________________________________________________|
|11.|Երաժշտական դպրոցներում ուսուցում.                           |
|___|____________________________________________________________|
|12.|րեկոյան և  հեռակա դպրոցներում ուսուցում.                    |
|___|____________________________________________________________|
|13.|Հատուկ ընդհանուր կրթության ուսուցում.                       |
|___|____________________________________________________________|
|14.|Արտադպրոցական ուսուցում.                                    |
|___|____________________________________________________________|
|15.|Արհեստագործական ուսուցում.                                  |
|___|____________________________________________________________|
|16.|Միջին մասնագիտական ուսուցում.                               |
|___|____________________________________________________________|
|17.|Բարձրագույն և  հետբուհական ուսուցում, բացառությամբ 2006     |
i
|   |թվականից սկսվող նոր ընդունելությունների.                    |
|___|____________________________________________________________|
|18.|Լրացուցիչ կրթության ուսուցում, բացառությամբ 2006 թվականից   |
i
|   |սկսվող նոր ընդունելությունների.                             |
|___|____________________________________________________________|
|19.|Տուն-ինտերնատների ծառայություն                              |
|___|____________________________________________________________|
|20.|Պետական բյուջեով պետական ոչ առևտրային  կազմակերպության համար|
i
|   |ուղղակիորեն նախատեսված միջոցների սահմաններում պետական ոչ    |
|   |առևտրային  կազմակերպության կողմից պետությանը մատուցվող      |
|   |ծառայությունների, աշխատանքների ու ապրանքների գնում          |
|___|____________________________________________________________|
|21.|Անշարժ գույքի վարձակալություն                               |
i
|___|____________________________________________________________|
|22.|Քրեակատարողական ծառայության կարիքների համար «Աջակցություն   |
i
|   |դատապարտյալին» հիմնադրամի արտադրած ապրանքների» կատարած      |
|   |աշխատանքների և  մատուցած ծառայությունների ձեռքբերում        |
|___|____________________________________________________________|
|23.|Դատական փոձաքննությունների կատարման ծառայությունների        |
i
|   |ձեռքբերում                                                  |
|___|____________________________________________________________|
|24.|Հիվանդանոցային բուժօգնություն                               |
|___|____________________________________________________________|
|25.|Ամբուլատոր պոլիկլինիկական բուժօգնություն                    |
|___|____________________________________________________________|
|26.|Հիգիենիկ հակահամաճարակային ծառայություն                     |
|___|____________________________________________________________|
|27.|Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ                   |
|___|____________________________________________________________|
|28.|Առողջապահական հարակից ծառայություններ                       |
|___|____________________________________________________________|
|29.|Պաշտոնական պատվիրակությունների ընդունման, արտասահմանյան     |
i
|   |այցելությունների կազմակերպման նպատակով ապրանքների,          |
|   |աշխատանքների և  ծառայությունների (բացառությամբ` ավիատոմսերի |
|   |սպասարկման ծառայությունների) ձեռքբերում                     |
|___|____________________________________________________________|
|30.|Հայաստանի Հանրապետության և  օտարերկրյա պետությունների       |
i
|   |տարածքներում տեղի ունեցած բնական աղետների և  արտակարգ       |
|   |իրավիճակների հետևանքների  վերացման նպատակով ապրանքների      |
|   |և  ծառայությունների ձեռքբերում                              |
|___|____________________________________________________________|
|31.|Անվճարունակության (սնանկության) գործերի կառավարիչների       |
i
|   |ծառայությունների ձեռքբերում                                 |
.________________________________________________________________.
(անվանացանկը լրաց. 23.07.01 թիվ 260, 22.02.02 թիվ 173, 08.04.02 թիվ 272, 26.04.02 թիվ 321, 27.11.02 թիվ 793-Ն, 26.02.03 թիվ 155-Ն, 19.03.03 230-Ն թիվ, 10.07.03 թիվ 587-Ն, 28.08.03 թիվ 688-Ն, 13.01.04 թիվ 12-Ն, 11.02.04 թիվ 99-Ն, 24.02.04 թիվ 137-Ն, 28.04.04 թիվ 387-Ն, 02.10.04 թիվ 938-Ն հրամաններ)
 
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                    «22»         01           2001 Թ.
                     ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11801026