(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)
i
040.1330.211108
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հոկտեմբերի 2008 թվականի N 1330-Ն
i
ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման նկատմամբ հանրային հսկողության մեխանիզմներ ներդնելու, Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքներ ձեռք բերող կամ ծառայություններ ստացող ֆիզիկական անձանց կողմից հարկային վարչարարությանն օժանդակությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
i
1) հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանություն անցկացնող հանձնաժողովի կազմը` համաձայն N 2 հավելվածի.
i
3) (1-ին կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրել է 01.01.10թ` 08.10.09 թիվ 1280-Ն որոշում)
(1-ին կետը փոփ. 09.04.09 թիվ 404-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
i
3. Սույն որոշումը գործում է մինչև սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգին համապատասխան` 2016 թվականի հունվար ամսվա վիճակահանության արդյունքում շահող կտրոններ տիրապետողներին 2016 թվականի փետրվար ամսվա ընթացքում պարգևավճարների տրամադրումը:
(3-րդ կետը լրաց. 20.01.16 թիվ 249-Ն որոշում, որի գործողությունը տարածվում է 2016 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-ԻՆ
Հավելված N 1
i
ՀՀ կառավարության
2008 թվականի հոկտեմբերի 30-ի
N 1330-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
i
1. Սույն կարգով կանոնակարգվում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում կիրառվող, հարկային մարմնում գրանցված հսկիչ-դրամարկղային մեքենաների տրամադրած կտրոնների հատուկ համարների վիճակահանության անցկացման և վիճակահանության արդյունքում շահող կտրոնների տիրապետող ֆիզիկական անձանց պարգևավճարների տրամադրման կարգը:
(1-ին կետը փոփ. 09.04.09 թիվ 404-Ն, 18.11.10 թիվ 1539-Ն, 31.03.11 թիվ 343-Ն որոշումներ)
2. Սույն կարգում կիրառվող հիմնական հասկացություններն են`
i
1) վիճակահանություն` Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքներ և ծառայություններ ձեռք բերող (ստացող) ֆիզիկական անձանց տրամադրած հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների հատուկ համարների շահող թվերի բացահայտման հրապարակային միջոցառում, որի արդյունքում հայտնի են դառնում հատուկ համարների շահող թվերը (հատուկ համարներում առաջին կամ վերջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ).
2) վիճակահանություն անցկացնող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1330-Ն որոշմամբ հաստատված կազմով վիճակահանություն անցկացնող հանձնաժողով, որի անդամները գործում են հասարակական հիմունքներով.
3) հատուկ համարներ` «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների տրամադրման համար կիրառվող ժապավեններին ներկայացվող պահանջներին համապատասխան` ժապավենի դարձերեսի վրա տպագրված ութ թվերի կամայական համակցություն.
4) շահող կտրոններ` վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերին` առաջինից սկսած` հաջորդական հերթականությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների տրամադրած կտրոնների հատուկ համարների թվերի առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ կամ վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերին` վերջինից սկսած` հաջորդական հերթականությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների տրամադրած կտրոնների հատուկ համարների թվերի վերջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ` սույն կարգով սահմանված քանակով համընկած թվեր պարունակող կտրոններ.
5) շահող կտրոնների տիրապետողներ` վիճակահանության արդյունքում շահող կտրոնների բնօրինակները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետ` հարկային մարմին) հարկային (տարածքային) տեսչություն ներկայացրած ֆիզիկական անձինք (Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, օտարերկրյա պետությունների քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք).
6) պարգևավճարների հիմնադրամ` յուրաքանչյուր վիճակահանության համար նախատեսված գումար կամ այլ գույք կամ իրավունք, որից կամ որի հաշվին սույն կարգին համապատասխան տրամադրվելու են վիճակահանության արդյունքներով շահող կտրոններ տիրապետողների պարգևավճարները.
7) պարգևավճար` վիճակահանության արդյունքներով` սույն կարգին համապատասխան պարգևավճարների հիմնադրամից շահող կտրոններին բաժին ընկնող ավտոմեքենա կամ այլ գույք կամ իրավունք.
8) (8-րդ ենթակետն ուժը կորցրել է 18.11.10 թիվ 1539-Ն որոշում)
8) այլ գույք կամ իրավունք` որոշակի քանակով վիճակահանությունների արդյունքներով հսկիչ-դրամարկղային մեքենաների որոշակի խմբաքանակների կտրոնների դարձերեսներին ֆիրմային անվանումներ, ապրանքային և սպասարկման նշաններ տեղադրելու իրավունքի դիմաց պարգևավճարների հիմնադրամի համալրման նպատակով որպես պարգևավճար տրամադրվող գույք (այդ թվում` համակարգչային կամ կենցաղային տեխնիկա կամ համանման գույք) կամ իրավունք (այդ թվում` ինտերնետ հասանելիություն կամ համանման իրավունք):
(նոր 8-րդ ենթակետը լրաց. 03.11.11 թիվ 1563-Ն որոշում)
(2-րդ կետը փոփ. 09.04.09 թիվ 404-Ն, 13.05.10 թիվ 537-Ն, 18.11.10 թիվ 1539-Ն, 31.03.11 թիվ 343-Ն, 03.11.11 թիվ 1563-Ն որոշումներ)
II. ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
i
3. Վիճակահանությունը կազմակերպվում և անցկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1330-Ն որոշմամբ հաստատված կազմով վիճակահանություն անցկացնող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից` հանրային հեռուստատեսությամբ: Վիճակահանությունն անցկացվում է, եթե ներկա է հանձնաժողովի անդամ պետական պաշտոնատար անձանց 1/2-ը:
(3-րդ կետը փոփ. 25.03.10 թիվ 311-Ն որոշում)
i
4. Վիճակահանությունն անցկացվում է յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` տվյալ ամսվա երկրորդ շաբաթ օրը, որի արդյունքները վերաբերում են միայն վիճակահանության անցկացմանը նախորդող ամսվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաների տրամադրած` բացառապես հատուկ համարներ պարունակող կտրոններին:
2016 թվականի փետրվար և հաջորդող ամիսներին վիճակահանություններ չեն անցկացվի:
(4-րդ կետը փոփ. 27.01.11 թիվ 56-Ն, 20.01.16 թիվ 249-Ն /գործողությունը տարածվում է 2016 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշումներ)
5. (5-րդ կետն ուժը կորցրել է 31.03.11 թիվ 343-Ն որոշում)
i
6. (6-րդ կետն ուժը կորցրել է 09.04.09 թիվ 404-Ն որոշում)
i
7. Վիճակահանությունն անցկացվում է դրա համար նախատեսված համապատասխան թափանցիկ սարքի կիրառման միջոցով, որի մեջ պետք է լինեն 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 թվերով համարակալում ունեցող անթափանց գնդեր` յուրաքանչյուրից ութական հատ: Սարքի միջոցով գնդերի խառնման արդյունքում սարքից հերթով պատահականորեն դուրս են գալիս թվով ութ գունդ, որոնք առանձնացվում և ցուցադրվում են` բարձրաձայն հայտարարելով գնդերի վրա արտացոլված թվերը: Սարքից դուրս եկած ութ գնդերը դասավորվում են առավել տեսանելի վայրում` ըստ դրանց դուրս գալու հաջորդական հերթականության:
(7-րդ կետը փոփ. 29.01.09 թիվ 96-Ն, 20.02.14 թիվ 201-Ն / կիրառվում է 2013 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ/
որոշումներ)
8. Վիճակահանությունն ավարտվում է հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների հատուկ համարների շահող թվերը (առաջին նիշից սկսած` դրանց հաջորդական հերթականությամբ) հայտնի դառնալով, որի մասին հատուկ տեղեկատվությունը հանձնաժողովը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում և տեղադրում հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:
i
9. Վիճակահանության անցկացումից հետո հարկային մարմինն ապահովում է շահող կտրոնների մասին տեղեկությունների ընթացիկ տեղադրումն իր պաշտոնական ինտերնետային կայքում:
(9-րդ կետը փոփ. 18.11.10 թիվ 1539-Ն որոշում)
i
III. ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԲԱԶԱՅԻՆ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
i
10. Վիճակահանության պարգևավճարների հիմնադրամը մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ձևավորում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` յուրաքանչյուր տարվա ընթացքում վիճակահանության անցկացման համար պահանջվող միջոցների` հանձնաժողովի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազոր մարմին ներկայացված հայտին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 891-Ն որոշմամբ հաստատված` հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգին համապատասխան ձևավորված պարգևավճարների հիմնադրամի պարգևավճարները համարվում են սույն որոշմամբ նախատեսված պարգևավճարների հիմնադրամի պարգևավճարներ:
(10-րդ կետը փոփ. 09.04.09 թիվ 404-Ն, 18.11.10 թիվ 1539-Ն, 20.01.16 թիվ 249-Ն /գործողությունը տարածվում է 2016 թվականի հունվարի
1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշումներ)
i
10.1. 2016 թվականի հունվարի 1-ից հետո պարգևավճարների հիմնադրամը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին պարգևավճարներով չի համալրվի:
(10.1-ին կետը լրաց. 20.01.16 թիվ 249-Ն /գործողությունը տարածվում է 2016 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/
որոշում)
i
11. Յուրաքանչյուր վիճակահանության համար նախատեսված պարգևավճարների հիմնադրամից վիճակահանության արդյունքում շահող կտրոնների համար տրամադրվում է`
1) հատուկ համարի առաջին նիշից սկսած` մեկ ավտոմեքենա
հաջորդական հերթականությամբ բոլոր ութ թվերը համընկնելու դեպքում`
2) հատուկ համարի առաջին կամ վերջին մեկ ավտոմեքենա
նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ բոլոր յոթ թվերը համընկնելու դեպքում`
3) հատուկ համարի առաջին կամ վերջին սույն կարգի 12-րդ կետի
նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ բոլոր պահանջները բավարարելու
վեց թվերը համընկնելու դեպքում` դեպքում` ավտոմեքենա կամ
մեկ հատ այլ գույք կամ մեկ
հատ իրավունք
4) հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սույն կարգի 12-րդ կետի
սկսած` հաջորդական հերթականությամբ բոլոր հինգ պահանջները բավարարելու
թվերը համընկնելու դեպքում` դեպքում` ավտոմեքենա կամ
մեկ հատ այլ գույք կամ մեկ
հատ իրավունք
5) հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սույն կարգի 12-րդ կետի
սկսած` հաջորդական հերթականությամբ պահանջները բավարարելու
բոլոր չորս թվերը համընկնելու դեպքում` դեպքում` մեկ հատ այլ գույք
կամ մեկ հատ իրավունք:
(11-րդ կետը փոփ. 13.05.10 թիվ 537-Ն, 18.11.10 թիվ 1539-Ն, 31.03.11 թիվ 343-Ն, 03.11.11 թիվ 1563-Ն որոշումներ)
i
11.1. Վիճակահանության պարգևավճարների հիմնադրամից 2015 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում տրամադրված շահող կտրոններ տիրապետողներին պարգևավճարների տրամադրումից հետո հաջորդող ամիսներին պարգևավճարներ չեն տրամադրվի:
(11.1-ին կետը լրաց. 20.01.16 թիվ 249-Ն /գործողությունը տարածվում է 2016 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/
որոշում)
i
12. Յուրաքանչյուր վիճակահանության համար որպես պարգևավճար տրամադրվում է 5 ավտոմեքենա, բացառությամբ վիճակահանության արդյունքներով սույն կարգի 11-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված շահող կտրոնների թիվը հինգից ավելի լինելու դեպքի, երբ յուրաքանչյուր շահող կտրոնի տիրապետողին պարտադիր տրամադրվում է մեկ ավտոմեքենա: Վիճակահանության արդյունքներով սույն կարգի 11-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված շահող կտրոններ ներկայացրած ֆիզիկական անձանց որպես պարգևավճար ավտոմեքենաների տրամադրումից հետո մնացած ավտոմեքենաները`
1) որպես պարգևավճար տրամադրվում են շահող կտրոնի վրա արտացոլված գործարքի առավելագույն արժեք ունեցող` սույն կարգի 11-րդ կետի 3-րդ ենթակետում նշված շահած կտրոններ ներկայացրած ֆիզիկական անձանց.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված կարգով ավտոմեքենաների քանակը չսպառվելու դեպքում մնացած ավտոմեքենաները որպես պարգևավաճար տրամադրվում են շահող կտրոնի վրա արտացոլված գործարքի առավելագույն արժեք ունեցող` սույն կարգի 11-րդ կետի 4-րդ ենթակետում նշված շահած կտրոններ ներկայացրած ֆիզիկական անձանց.
3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերին համապատասխան գործարքի նույն արժեք ունեցող և մեքենաների քանակը գերազանցող շահող կտրոններ տիրապետող անձանց որպես պարգևավճար ավտոմեքենաները տրամադրվում են հաջորդ վիճակահանության ընթացքում հանձնաժողովի սահմանած կարգով սույն ենթակետում նշված կտրոնների միջև իրականացված լրացուցիչ վիճակահանության արդյունքներով:
Սույն կարգի 11-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերին համապատասխան` շահող կտրոններ տիրապետող այն ֆիզիկական անձին, որին սույն կետին համապատասխան որպես պարգևավճար չի տրամադրվել ավտոմեքենա, որպես պարգևավճար տրամադրվում է այլ գույք կամ իրավունք` ըստ հանձնաժողովի կողմից սահմանված այլ գույքի և իրավունքների հաջորդական հերթականության: Այլ գույքի կամ իրավունքների մնացած մասը որպես պարգևավճար տրամադրվում է սույն կարգի 11-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան գործարքի առավելագույն արժեք ունեցող շահող կտրոններ տիրապետողներին` ըստ հանձնաժողովի կողմից սահմանված այլ գույքի և իրավունքների հաջորդական հերթականության: Գործարքի` նույն արժեքն ունեցող և այլ գույքի կամ իրավունքի տվյալ տեսակի նախատեսված քանակը գերազանցող շահող կտրոններ տիրապետող անձանց որպես պարգևավճար այլ գույք կամ իրավունք տրամադրվում է հաջորդ վիճակահանության ընթացքում հանձնաժողովի սահմանած կարգով նշված կտրոնների միջև իրականացված լրացուցիչ վիճակահանության արդյունքներով: Սույն կարգի 12-րդ կետում նշված դեպքում որպես պարգևավճար այլ գույքի կամ իրավունքի տրամադրման համար լրացուցիչ վիճակահանության արդյունքները հանձնաժողովը տրամադրում է հարկային մարմնին:
Որևէ ամսվա համար նախատեսված պարգևավճարների հիմնադրամի պարգևավճարների քանակական մեծությունը չսպառվելու դեպքում այն փոխանցվում է հաջորդ ամսվա պարգևավճարների հիմնադրամ` այդ քանակությամբ ավելացնելով հաջորդ ամսվա վիճակահանության պարգևավճարների հիմնադրամի քանակական մեծությունը:
(12-րդ կետը փոփ. 09.04.09 թիվ 404-Ն, 08.10.09 թիվ 1280-Ն, 18.11.10 թիվ 1539-Ն, 31.03.11 թիվ 343-Ն, 03.11.11 թիվ 1563-Ն, 01.08.13 թիվ 847-Ն /կիրառվում է 2013 թվականի օգոստոսի 1-ից հետո
ծագող հարաբերությունների նկատմամբ/, 22.01.15 թիվ 29-Ն /գործողությունը
տարածվում է 2015 թվականի փետրվարի 1-ից հետո ծագող հարաբերությունների
վրա/, 20.01.16 թիվ 249-Ն /գործողությունը տարածվում է 2016 թվականի
հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշումներ)
i
12.1. Սույն կարգի 11-րդ և 12-րդ կետերում նշված դեպքերում որպես պարգևավճար ավտոմեքենաների տրամադրումը յուրաքանչյուր վիճակահանությանը հաջորդող ամսվա ընթացքում ապահովում է հարկային մարմնին` յուրաքանչյուր վիճակահանությանը հաջորդող վիճակահանության ընթացքում հրապարակելու համար հանձնաժողովին ներկայացնելով շահած կտրոններ ներկայացրած ֆիզիկական անձանց մասին տեղեկություններ: Սույն կարգի 12-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում որպես պարգևավճար ավտոմեքենաների տրամադրման համար լրացուցիչ վիճակահանության արդյունքները հանձնաժողովը տրամադրում է հարկային մարմին:
(12.1-րդ կետը լրաց. 01.01.10թ` 08.10.09 թիվ 1280-Ն, փոփ. 25.03.10 թիվ 311-Ն, 18.11.10 թիվ 1539-Ն, 31.03.11 թիվ 343-Ն որոշումներ)
i
12.2. Սույն կարգի 11-րդ և 12-րդ կետերում նշված դեպքերում որպես պարգևավճար այլ գույքի կամ իրավունքի տրամադրումը յուրաքանչյուր վիճակահանությանը հաջորդող ամսվա ընթացքում հարկային մարմնի կողմից տրամադրված ցանկերում ներառված` շահող կտրոն տիրապետող ֆիզիկական անձանց ապահովում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացված մրցույթի արդյունքներով հարկային մարմնի երաշխավորած և պայմանագիր կնքած կազմակերպությունները (այսուհետ` երաշխավորված կազմակերպություն): Հարկային մարմին կողմից յուրաքանչյուր վիճակահանության արդյունքներով այլ գույք կամ իրավունք շահած` շահող կտրոն տիրապետող ֆիզիկական անձանց ցանկերը հաջորդ վիճակահանության օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է երաշխավորված կազմակերպությանը:
(12.2-րդ կետը լրաց. 03.11.11 թիվ 1563-Ն որոշում)
12.3. Սույն կարգին համապատասխան վիճակահանությունների արդյունքներով որպես պարգևավճար այլ գույքը կամ իրավունքները տրամադրվում են հարկային մարմնի և երաշխավորված կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի առկայության դեպքում` հարկային մարմնի կողմից հայտարարված ժամանակահատվածում:
(12.3-րդ կետը լրաց. 03.11.11 թիվ 1563-Ն որոշում)
i
13. Հարկային մարմնի կողմից սույն կարգով նախատեսված որպես պարգևավճար տրամադրվող ավտոմեքենաները ձեռք են բերվում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
(13-րդ կետը փոփ. 09.04.09 թիվ 404-Ն, 25.03.10 թիվ 311-Ն, 18.11.10 թիվ 1539-Ն, 31.03.11 թիվ 343-Ն որոշումներ)
i
13.1. Պարգևավճարների հիմնադրամը կարող է համալրվել հարկային մարմնի կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների` որոշակի խմբաքանակների կտրոնների դարձերեսներին ֆիրմային անվանումներ, ապրանքային և սպասարկման նշաններ տեղադրելու իրավունքի ձեռքբերման համար անցկացվող մրցույթի արդյունքներով երաշխավորված կազմակերպության կողմից սույն կարգի 11-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերին համապատասխան` շահող կտրոն տիրապետողներին տրամադրվող այլ գույքի կամ իրավունքի հաշվին:
(13.1-րդ կետը փոփ. 09.04.09 թիվ 404-Ն, 03.11.11 թիվ 1563-Ն որոշումներ)
IV. ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
i
14. Պարգևավճար ստանալու համար վիճակահանության անցկացման օրվանից ոչ ուշ, քան տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը սույն կարգի 11-րդ կետում նշված` շահած կտրոնների տիրապետող ֆիզիկական անձինք հարկային մարմնի հարկային (տարածքային) տեսչություն են ներկայանում անձնագրով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 767 որոշմամբ սահմանված` անձը հաստատող այլ փաստաթղթով (այսուհետ` անձը հաստատող փաստաթուղթ)` ներկայացնելով դիմում, որին կցվում են վիճակահանության արդյունքում շահող թվեր (դրանց համակցություն) պարունակող հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնի (կտրոնների) բնօրինակը (բնօրինակները), անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Հարկային մարմինը ֆիզիկական անձից դիմումն ստանալուց հետո սույն կարգի 12.1-ին կետում նշված ժամկետում իրականացնում է սույն կարգի 12-րդ կետին համապատասխան որպես պարգևավճար ավտոմեքենաների տրամադրման ենթակա և սույն կարգի պահանջները բավարարող շահող կտրոնի տիրապետողներին որպես պարգևավճար ավտոմեքենաների տրամադրումը: Անչափահաս ֆիզիկական անձանց պարգևավճարը տրամադրվում է նրանց օրինական ներկայացուցիչներին` սույն կետով պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու դեպքում: Սույն կետում նշված ժամկետի ավարտից հետո պարգևավճար ստանալու համար դիմումներ չեն ընդունվում:
(14-րդ կետը փոփ. 29.01.09 թիվ 96-Ն, 09.04.09 թիվ 404-Ն, 08.10.09 թիվ 1280-Ն, 25.03.10 թիվ 311-Ն, 18.11.10 թիվ 1539-Ն, 27.01.11 թիվ 56-Ն, 31.03.11 թիվ 343-Ն որոշումներ)
15. (15-րդ կետն ուժը կորցրել է 18.11.10 թիվ 1539-Ն որոշում)
i
(15-րդ կետը փոփ. 29.01.09 թիվ 96-Ն, 09.04.09 թիվ 404-Ն, 25.03.10 թիվ 311-Ն որոշումներ)
16. (16-րդ կետն ուժը կորցրել է 31.03.11 թիվ 343-Ն որոշում)
i
(16-րդ կետը փոփ. 29.01.09 թիվ 96-Ն, 25.03.10 թիվ 311-Ն, 18.11.10 թիվ 1539-Ն որոշումներ)
i
17. Եթե շահող կտրոնի հատուկ համարն ունենում է վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերի` սույն կարգի 11-րդ կետով նախատեսված` մեկից ավելի համընկնում, ապա պարգևավճար տրամադրվում է առաջին կամ վերջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ առավելագույնս համընկած թվերի մեկ համակցության համար:
(17-րդ կետը փոփ. 13.05.10 թիվ 537-Ն, 18.11.10 թիվ 1539-Ն, 31.03.11 թիվ 343-Ն որոշումներ)
i
18. Եթե հսկիչ-դրամարկղային մեքենայի շահող կտրոնն իր դարձերեսին ունի մեկից ավելի հատուկ համարներ, ապա յուրաքանչյուր հատուկ համար հավասարապես մասնակցում է վիճակահանությանը և պարգևավճարի տրամադրմանը:
(18-րդ կետը փոփ. 09.04.09 թիվ 404-Ն, 18.11.10 թիվ 1539-Ն, 31.03.11 թիվ 343-Ն որոշումներ)
18.1. (18.1-րդ կետն ուժը կորցրել է 18.11.10 թիվ 1539-Ն որոշում)
i
(18.1-րդ կետը լրաց. 09.04.09 թիվ 404-Ն, փոփ. 08.10.09 թիվ 1280-Ն, 25.03.10 թիվ 311-Ն որոշումներ)
18.2. (18.2-րդ կետն ուժը կորցրել է 18.11.10 թիվ 1539-Ն որոշում)
i
(18.2-րդ կետը լրաց. 01.01.10թ` 08.10.09 թիվ 1280-Ն, 25.03.10 թիվ 311-Ն որոշումներ)
18.3. (18.3-րդ կետն ուժը կորցրել է 18.11.10 թիվ 1539-Ն որոշում)
i
(18.3-րդ կետը լրաց. 01.01.10թ` 08.10.09 թիվ 1280-Ն, փոփ. 25.03.10 թիվ 311-Ն որոշումներ)
18.4. (18.4-րդ կետն ուժը կորցրել է 18.11.10 թիվ 1539-Ն որոշում)
i
(18.4-րդ կետը լրաց. 01.01.10թ` 08.10.09 թիվ 1280-Ն, փոփ. 25.03.10 թիվ 311-Ն որոշումներ)
19. Պարգևավճար չի տրամադրվում, եթե ներկայացվում է`
i
1) հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն, որի վրա բացակայում է այն տրամադրած կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը) կամ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) հարկ վճարողի հաշվառման համարը կամ հսկիչ-դրամարկղային մեքենայի` ֆիսկալացված լինելու մասին նշումը կամ գործարքի ընդհանուր գումարը կամ գործարքի կատարման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը.
2) վնասված կամ մաշված այնպիսի կտրոն, որի վրա անընթեռնելի է դարձերեսի հատուկ համարը (առնվազն մեկ նիշ) կամ հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն տրամադրած կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը) կամ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) հարկ վճարողի հաշվառման համարը կամ հսկիչ-դրամարկղային մեքենայի` ֆիսկալացված լինելու մասին նշումը կամ գործարքի ընդհանուր գումարը կամ գործարքի կատարման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը.
3) վիճակահանության անցկացմանը նախորդող ամսվան չվերաբերող հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնները.
4) հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնի պատճենը.
5) (5-րդ ենթակետն ուժը կորցրել է 18.11.10 թիվ 1539-Ն որոշում)
(19-րդ կետը փոփ. 09.04.09 թիվ 404-Ն, փոփ. 08.10.09 թիվ 1280-Ն, 18.11.10 թիվ 1539-Ն, 31.03.11 թիվ 343-Ն որոշումներ)
(1-ին հավելվածը փոփ. 07.08.14 թիվ 797-Ն որոշում)
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2008 թվականի հոկտեմբերի 30-ի
N 1330-Ն որոշման
ԿԱԶՄ
ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ
(հանձնաժողովի նախագահ)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի
տեղակալ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական
հանձնաժողովի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
«Հայաստանի վաճառականների միություն» հասարակական կազմակերպության
ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Սպառողների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունների
ներկայացուցիչներ (համաձայնությամբ)
(2-րդ հավելվածը փոփ. 07.08.14 թիվ 797-Ն որոշում)
Հավելված N 3
i
ՀՀ կառավարության
2008 թվականի հոկտեմբերի 30-ի
N 1330-Ն որոշման
ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՉՇԱՀԱԾ ԿՏՐՈՆՆԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՈՆՈՒՍԻ ՉԱՓԵՐԸ
(3-րդ հավելվածն ուժը կորցրել է 01.01.10թ` 08.10.09 թիվ 1280-Ն որոշում)
(3-րդ հավելվածը լրաց. 09.04.09 թիվ 404-Ն որոշում)
---------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - Որոշման հավելվածում կա երկու «III» բաժին
@@