Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ, ՔՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ, ՔՐԵԱԿԱՆ, ՔՐԵԱԿԱՆ ...

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ, ՔՐԵԱԿԱՆ, ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՍՍՀՍ Գերագույն սովետի նախագահության 1987 թվականի հոկտեմբերի 12-ի «ՍՍՀՄ Միության և միութենական հանրապետությունների ուղղիչ աշխատանքային օրենսդրության հիմունքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հրամանագրին համապատասխան, ինչպես նաև Հայկական ՍՍՀ օրենսդրության հետագա կատարելագործման նպատակով, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը որոշում է.

I. Հայկական ՍՍՀ օրենսդրական ակտերում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1. Հայկական ՍՍՀ 1971 թվականի հուլիսի 7-ի օրենքով հաստատված Հայկական ՍՍՀ ուղղիչ աշխատանքային օրենսգրքում (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1971թ., N 12, հոդվ. 134, N 18, 1977թ., N 8, հոդվ. 62, 1982թ., N 14, հոդվ. 175, 1983թ., N հոդվ. 92, 1985թ. N 23, հոդվ. 304, 1986թ., N 23, հոդվ. 179).

i

1) օրենսգրքի 6 հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջին անգամ ազատազրկման դատապարտված անձինք, որպես կանոն, պատիժը կրում են Հայկական ՍՍՀ տերիտորիայում, որտեղ նրանք բնակվել են մինչև կալանավորվելը կամ դատապարտվել են: Դատապարտյալներին առավել հաջողությամբ ուղղելու և վերադաստիարակելու նպատակով նրանք կարող են պատիժը կրելու համար ուղարկվել այլ միութենական հանրապետության համապատասխան ուղղիչ աշխատանքային հիմնարկներ` ՍՍՀՄ ներքին գործերի մինիստրության կողմից սահմանվող և ՍՍՀ Միության դատախազության հետ համաձայնեցված կարգով».

i

2) օրենսգրքի 16 հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բացառիկ դեպքերում, ոչ ծանր հանցագործությունների համար առաջին անգամ ազատազրկման դատապարտված անձինք, որոնք պատիժը կրելու են ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում, ինչպես նաև ծանր հանցագործությունների համար երեք տարուց ոչ ավելի ժամանակով առաջին անգամ դատապարտված անձինք կարող են իրենց համաձայնությամբ թողնվել բանտում կամ քննչական մեկուսարանում` տնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու համար.

i

3) օրենսգրքի 18 հոդվածում`

ա) երկրորդ մասը բաժանել երկու մասի, դրանք շարադրելով հետևյալ խմբագրությամբ.

«Առաջին անգամ ազատազրկման դատապարտված տղամարդիկ առանձին են պահվում նախկինում ազատազրկում կրած դատապարտյալներից, ոչ ծանր համարվող հանցագործությունների համար առաջին անգամ դատապարտվածները` ծանր հանցագործությունների համար առաջին անգամ դատապարտվածներից. ազատազրկման դատապարտված կանայք և անչափահասներն անջատ են պահվում սույն օրենսգրքի 23, 25, 37 և 38 հոդվածներով նախատեսված կանոններին համապատասխան:

Մյուս դատապարտյալներից մեկուսացված, ինչպես նաև անջատ են պահվում` առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների համար դատապարտվածները. Հայկական ՍՍՀ քրեական օրենսգրքի 49 հոդվածի վեցերորդ մասում, 49.1 հոդվածի 2 և 3 կետերում թվարկված հանցագործությունների համար դատապարտված առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստները, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ընթացքում կատարած հանցագործությունների համար դատապարտված առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստները, այլ հանցագործությունների համար դատապարտված առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստները, այն դատապարտյալները, որոնց մահապատիժը փոխարինվել է ազատազրկմամբ` ներման կամ ամնիստիայի կարգով: Դատապարտված օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որպես կանոն, պահվում են անջատ` դատապարտված ՍՍՀՄ քաղաքացիներից».

բ) այդ կապակցությամբ երրորդ, չորրորդ և հինգերորդ մասերը համապատասխանաբար համարել չորրորդ, հինգերորդ և վեցերորդ մասեր.

գ) վեցերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Դատապարտյալներին անջատ պահելու` սույն հոդվածով սահմանված պահանջները չեն տարածվում ազատազրկման վայրերում դատապարտված վարակիչ հիվանդներին պահելու և բուժելու համար նախատեսված բուժհիմնարկների և ուղղիչ աշխատանքային գաղութների վրա: Նշված գաղութներն ուղարկվող անձինք պահվում են այն տեսակի գաղութի ռեժիմի պայմաններում, որը նրանց համար նշանակել է դատարանը: ՍՍՀ Միության և միութենական հանրապետությունների ուղղիչ աշխատանքային օրենսդրության հիմունքների 13 հոդվածին համապատասխան, դրանցում, ինչպես նաև բուժհիմնարկներում դատապարտյալներին պահելու կարգը որոշում է ՍՍՀՄ ներքին գործերի մինիստրությունը` համաձայնեցնելով ՍՍՀ Միության դատախազության հետ».

i

4) օրենսգրքի 26 հոդվածի երկրորդ մասը «խցային տիպի» բառերից հետո լրացնել «կամ սովորական բնակելի» բառերով.

i

5) օրենսգրքի 34 հոդվածի երկրորդ մասը «ընդհանուր» բառից հետո լրացնել «կամ ուժեղացված» բառերով.

i

8) օրենսգրքի 39 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 39. Դատապարտյալների տեղափոխումը դաստիարակչական աշխատանքային գաղութներից ուղղիչ աշխատանքային գաղութներ

 

Տասնութ տարեկան դարձած դատապարտյալները դաստիարակչական աշխատանքային գաղութից, պատժի հետագա կրումը շարունակելու համար, տեղափոխվում են ընդհանուր կամ ուժեղացված ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութ` ելնելով դատապարտյալի կատարած հանցագործության հասարակական վտանգավորության աստիճանից, դատվածությունների թվից, նրա անձից և վարքից:

Տասնութ տարեկան դարձած իգական սեռի դատապարտյալները ընդհանուր ռեժիմի դաստիարակչական աշխատանքային գաղութից, պատժի հետագա կրումը շարունակելու համար, տեղափոխվում են ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութ:

Տասնութ տարեկան դարձած դատապարտյալին ուղղիչ աշխատանքային գաղութ տեղափոխելու հարցը լուծում է դատարանը` Հայկական ՍՍՀ քրեական դատավարության օրենսգրքի 362 հոդվածով սահմանված կարգով».

i

7) օրենսգրքի 40 հոդվածի առաջին մասում «որպես կանոն, թողնվում են» բառեր փոխարինել «կարող են թողնվել» բառերով.

i

8) օրենսգրքի 41 հոդվածում`

ա) երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հատուկ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում պատիժը կրող դատապարտյալները պահվում են խցային տիպի կամ սովորական բնակելի շենքերում և կրում են հատուկ ձևի հագուստ: Խցային տիպի շենքերում պահվում են առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստներ ճանաչված այն անձինք, որոնք դատապարտվել են Հայկական ՍՍՀ քրեական օրենսգրքի 49 հոդվածի վեցերորդ մասում և 49.1 հոդվածի 2 և 3 կետերում թվարկված հանցագործությունների և ազատազրկման ձևով պատիժը կրելու ընթացքում կատարած հանցագործությունների համար, ինչպես նաև այն դատապարտյալները, որոնց մահապատիժը փոխարինվել է ազատազրկմամբ` ներման կամ ամնիստիայի կարգով».

բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ վեցերորդ մասով.

«Անհրաժեշտ դեպքերում ուղղիչ աշխատանքային հիմնարկի ադմինիստրացիան իրավունք ունի զննելու ուղղիչ աշխատանքային հիմնարկ մտնող և դրանից դուրս եկող անձանց իրերն ու հագուստը».

i

9) օրենսգրքի 44 հոդվածի ութերորդ մասի առաջին նախադասությունը «առաքումներ» բառից հետո լրացնել «բարեկամներին, իսկ ուղղիչ աշխատանքային հիմնարկի ադմինիստրացիայի թույլտվությամբ` նաև այլ անձանց» բառերով.

i

10) օրենսգրքի 50 հոդվածում`

ա) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ուղղիչ աշխատանքային գաղութներում և բանտերում պատիժը կրող անձանց համար սահմանվում է ութժամյա աշխատանքային օր: Աշխատանքի (հերթափոխի) սկիզբն ու ավարտը սահմանվում են ուղղիչ աշխատանքային հիմնարկների ներքին կարգապահության կանոններով: Դատապարտյալներին շաբաթական տրվում է մեկ հանգստյան օր: Աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված կարգով նրանք տոնական օրերին ազատվում են աշխատանքից».

բ) հոդվածը առաջին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով,

«Որոշ տեսակի աշխատանքներում, որտեղ ըստ արտադրության պայմանների չի կարող պահպանվել դատապարտյալների համար սահմանված աշխատաժամանակի ամենօրյա կամ ամենշաբաթյա տևողությունը, աշխատանքային օրենսդրությանը համապատասխան թույլատրվում է աշխատաժամանակի հանրագումարային հաշվարկ, որպեսզի հաշվարկվող ժամանակամիջոցում աշխատաժամանակի միջին տևողությունը չգերազանցի օրական ութ ժամից».

գ) այդ կապակցությամբ երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ մասերը համապատասխանաբար համարել երրորդ, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ մասեր.

i

11) օրենսգրքի 65 հոդվածի առաջին մասի տասներորդ պարբերությունը «հատուկ ռեժիմի» բառերից առաջ լրացնել «սույն օրենսգրքի 41 հոդվածի երրորդ մասում նշված» բառերով.

i

12) օրենսգրքի 67 հոդվածի առաջին մասի տասներորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ընդհանուր, ուժեղացված և խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում պահվող դատապարտյալներին, ինչպես նաև հատուկ ռեժիմի գաղութների սովորական բնակելի շենքերում պահվող դատապարտյալներին խցային տիպի շենքեր տեղափոխելը մինչև վեց ամիս ժամանակով. հատուկ ռեժիմի գաղութների խցային տիպի շենքերում պահվող դատապարտյալներին մենախցեր տեղափոխելը մինչև մեկ տարի ժամանակով, իսկ բանտերում պահվողներին` խիստ ռեժիմի տեղափոխելը երկուսից մինչև վեց ամիս ժամանակով. սույն օրենսգրքի 65 հոդվածի առաջին մասի տասներորդ պարբերությանը համապատասխան` հատուկ ռեժիմի գաղութի սովորական բնակելի շենքեր տեղափոխված դատապարտյալներին նույն գաղութի խցային տիպի շենքեր վերադարձնելը».

i

13) օրենսգրքի 68 հոդվածում`

ա) երկրորդ և ութերորդ մասերում «Ընդհանուր, ուժեղացված և խիստ» բառերը փոխարինել «Ընդհանուր, ուժեղացված, խիստ և հատուկ» բառերով.

բ) երրորդ մասը «հատուկ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում» բառերից հետո լրացնել «սույն օրենսգրքի 41 հոդվածի երրորդ մասում նշված դատապարտյալների» բառերով.

i

14) տասներեքերորդ գլխի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ազատազրկված անձանց նյութական-կենցաղային և բուժսանիտարական ապահովումը».

i

15) օրենսգրքի 73 հոդվածի վերնագիրը, առաջին, երկրորդ և երրորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 73. Ազատազրկված անձանց բուժսանիտարական ապահովումը

 

Ազատազրկման վայրերում կազմակերպվում են անհրաժեշտ բուժպրոֆիլակտիկ հիմնարկներ, իսկ դատապարտված վարակիչ հիվանդներին բուժելու և պահելու համար` ուղղիչ աշխատանքային հիմնարկներ բուժհիմնարկների իրավունքներով:

Ազատազրկման վայրերում բուժպրոֆիլակտիկ և սանիտարահակահամաճարակային աշխատանքը կազմակերպվում և անց է կացվում առողջապահության վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:

ՍՍՀ Միության և միութենական հանրապետությունների ուղղիչ աշխատանքային օրենսդրության հիմունքների 37 հոդվածին համապատասխան ազատազրկված անձանց բուժօգնություն ցույց տալու, սանիտարական հսկողությունը կազմակերպելու և իրականացնելու, առողջապահության մարմինների բուժպրոֆիլակտիկ և սանիտարապրոֆիլակտիկ հիմնարկներն օգտագործելու և այդ նպատակով դրանց բուժանձնակազմը ներգրավելու կարգը որոշվում է, ՍՍՀՄ ներքին գործերի մինիստրության և ՍՍՀՄ առողջապահության մինիստրության կողմից».

i

16) օրենսգրքի 79 հոդվածի չորրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Անհրաժեշտ դեպքերում ադմինիստրացիան իրավունք ունի զննելու արտադրական օբյեկտները, ինչպես նաև այն արտադրական օբյեկտները մտնող և դրանցից դուրս եկող անձանց իրերն ու հագուստը, որտեղ աշխատում են դատապարտյալները»:

2. Հայկական ՍՍՀ 1961 թվականի մարտի 7-ի օրենքով հաստատված Հայկական ՍՍՀ քրեական օրենսգրքում (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1961թ., N 7, հոդվ. 41, 198 թ., N 24, հոդվ. 287).

i

1) օրենսգրքի 21 հոդվածի երրորդ մասը «այլ պորտաբույծ կյանք վարող» բառերից հետո լրացնել «ալիմենտ վճարելուց կամ երեխաներին պահելուց չարամտորեն խուսափող, ինչպես նաև անձնագրային սիստեմի կանոնները խախտող» բառերով

i

2) օրենսգրքի 30.1 հոդվածում`

ա) առաջին մասից հանել «մեկից» բառը.

բ) երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Թափառաշրջիկության կամ մուրացկանության, կամ էլ այլ պորտաբույծ կյանք վարելու համար մեկից մինչև երկու տարի ժամանակով, իսկ ալիմենտ վճարելուց կամ երեխաներին պահելուց չարամտորեն խուսափելու, կամ էլ անձնագրային սիստեմի կանոնները խախտելու համար դատապարտվող անձին մինչև մեկ տարի ժամանակով ազատազրկման պատիժ նշանակելիս դատարանը, հաշվի առնելով գործի հանգամանքները և հանցավորի անձը, ազատազրկման փոխարեն կարող է կիրառել դաստիարակչական աշխատանքային պրոֆիլակտորիում ուղարկելու ձևով պատիժ` նույն ժամանակով».

գ) վեցերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե դատապարտյալը դաստիարակչական աշխատանքային պրոֆիլակտորիումում գտնվելու` դատարանի կողմից որոշված ժամանակամիջոցում հանցագործություն է կատարել, դատարանը նրան պատիժ է նշանակում սույն օրենսգրքի 38 հոդվածով նախատեսված կանոններով».

i

3) օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 203.4 հոդվածով.

 

«Հոդված 203.4. Արգելված առարկաների ապօրինի հանձնումը ուղղիչ աշխատանքային հիմնարկներում, քննչական մեկուսարաններում, դաստիարակչական աշխատանքային, բուժաշխատանքային և բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումներում պահվող անձանց

 

Ուղղիչ աշխատանքային հիմնարկներում, քննչական մեկուսարաններում, դաստիարակչական աշխատանքային, բուժաշխատանքային և բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումներում պահվող անձանց ոգելից խմիչքներ, դեղանյութեր կամ թմրեցուցիչ ներգործություն ունեցող այլ նյութեր, ինչպես նաև հանձնելու համար արգելված այլ առարկաներ զննությունից թաքուն հանձնելը կամ ցանկացած ձևով հանձնելու փորձը, որը կատարվել է նույնպիսի գործողությունների համար վարչական տույժ նշանակելուց հետո, կամ սիստեմատիկաբար, կամ խոշոր չափերով`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով` նույն ժամանակով, կամ տուգանքով մինչև երեք հարյուր ռուբլի»:

3. Հայկական ՍՍՀ 1961 թվականի մարտի 7-ի օրենքով հաստատված Հայկական ՍՍՀ քրեական դատավարության օրենսգրքում (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1961թ., N 7, հոդվ. 42, 1984թ., N 14, հոդվ. հոդվ. 141, 142, 1985թ., N 4, հոդվ. 29, N 23, հոդվ. հոդվ. 306, 307, 1987թ., N 20, հոդվ. հոդվ. 191, 192).

i

1) օրենսգրքի 117 հոդվածի երրորդ մասը «186-195» թվերից հետո լրացնել «203.4» թվով.

i

2) օրենսգրքի 312 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով.

«Պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով ամբաստանյալին պայմանականորեն ազատազրկման դատապարտելիս դատարանը, հաշվի առնելով դատապարտյալի անձը և գործի հանգամանքները, իրավունք ունի նրան ազատելու կալանքից»:

4. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի կողմից 1985 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայկական ՍՍՀ օրենսգրքի (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1985թ., N 23, հոդվ. 295, 1987թ., N 8, հոդվ. 62) 186 հոդվածի վերնագրում և տեքստում «ուղղիչ աշխատանքային հիմնարկներում» բառերից հետո լրացնել «քննչական մեկուսարաններում» բառերով:

II. Սույն հրամանագիրը կիրարկել 1988 թվականի հունվարի 1-ից:

 

 

Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության նախագահ` Հ. ՈՍԿԱՆՅԱՆ

Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության քարտուղար` Ն. ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

25 դեկտեմբերի 1987 թվականի,

քաղ. Երևան

N 1114-XI.

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
25.12.1987
N 1114-XI.
Հրամանագիր