ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
18 հունվարի 2024 թվականի N 05-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 27-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հուլիսի 25-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստող կազմակերպության ընտրության և վերապատրաստման կարգը հաստատելու մասին» N 27-Ն հրամանի հավելվածի`
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
i
«3. Վերապատրաստման դասընթացն իրականացվում է նախարարության կողմից սահմանված ժամկետում` առկա կամ համակցված մեթոդով:».
2) 9-րդ կետում «կազմակերպության» բառը փոխարինել «հիմնադրամի» բառով.
i
3) 10-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
i
«10) Դասընթացները սկսվում են ոչ շուտ, քան ժամանակացույցի հրապարակումից 15 աշխատանքային օր հետո:».
4) 13-րդ և 14-րդ կետերում «7» թիվը փոխարինել «15» թվով.
i
5) 20-րդ կետի`
i
ա. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«2) վերապատրաստումն առկա կամ համակցված մեթոդով անցկացնելու պարագայում` համապատասխան տեխնիկական միջոցներ և սարքավորումներ, ծրագրեր,».
բ. 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«4) բարձրագույն մասնագիտական համապատասխան կրթություն (ըստ ծրագրի բաժինների) ունեցող վերապատրաստող մասնագետներ («նախադպրոցական կրթության բնագավառի օրենսդրություն» բաժնի մասնագետի համապատասխան մասնագիտական կրթությունը պարտադիր պայման չէ),
գ. 4-րդ ենթակետից հետո լրացնել նոր` 5-րդ ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.
«5) նախադպրոցական կրթության բնագավառում ղեկավար կամ մանկավարժական աշխատողների պատրաստման կամ վերապատրաստման ոլորտում վերջին 5 տարում առնվազն 2 տարվա փորձ ունեցող առնվազն 80% վերապատրաստող մասնագետներ:».
6) 21-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
i
«21. Կազմակերպությունը պետք է`
1) Վերապատրաստումները սկսելուց 5 աշխատանքային օր առաջ նախարարությանը ներկայացնի վերապատրաստումների ժամանակացույցը և վերապատրաստվողների տվյալները,
2) վերապատրաստվողներին ապահովի ուսումնական նյութերով, պարապմունքների ժամանակացույցով,
3) ապահովի վերապատրաստումների գործընթացի հետ կապված կազմակերպչական աշխատանքներ` պլանավորում, իրականացում և դասընթացի արդյունքների ամփոփում, գնահատում,
4) կատարած աշխատանքների վերաբերյալ կազմի և վերապատրաստումների ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն ներկայացնի ամփոփ բովանդակային և ֆինանսական հաշվետվություններ:».
7) 24-րդ կետի`
i
ա. 2-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով.
բ. 2-րդ ենթակետից հետո լրացնել նոր` 3-րդ ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.
«3) դասընթացավարը համապատասխանում է սույն կարգի 20-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի պահանջներին: «.
8) 28-րդ կետի`
i
ա. 5-րդ ենթակետում «կազմակերպության`» բառից հետո լրացնել «նախադպրոցական կրթության ոլորտի» բառերը.
բ. 6-րդ ենթակետում «տվյալներ`» բառից հետո հանել «հեռավար կամ» բառերը.
9) 29-րդ կետում «110» թիվը փոխարինել «90» թվով.
i
10) 32-րդ կետում «փաստաթղթերը և» բառերից հետո լրացնել «, հիմնադրամի ներկայացրած մասնագիտական կարծիքի հիման վրա,» բառերը.
11) 34-րդ կետի`
i
ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«1) նախադպրոցական կրթության ոլորտում մանկավարժական աշխատողների պատրաստման և վերապատրաստման փորձը` մինչև 10 միավոր,».
բ. 3-րդ ենթակետում «25» թիվը փոխարինել «20» թվով.
12) 35-րդ կետում «60» թիվը փոխարինել «70» թվով.
i
13) 36-րդ կետի`
i
ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«1) դասընթացը մշակած կազմակերպության` նախադպրոցական մանկավարժական աշխատողների պատրաստման և վերապատրաստման ոլորտում փորձը` մինչև 15 միավոր, «.
բ. 2-րդ ենթակետում «45» թիվը փոխարինել «35» թվով.
14) 42-րդ կետում «10» թիվը փոխարինել «15» թվով.
i
15) 44-րդ կետում «յուրաքանչյուր տարի`» բառերից հետո լրացնել «հիմնադրամի կողմից իրականացված վերապատրաստման ընթացքի մշտադիտարկման հաշվետվության, «բառերը.
16) 45-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
i
17) 46-րդ կետի`
i
ա. 2-րդ ենթակետում «10» թիվը փոխարինել «15» թվով.
բ. 2-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով.
գ. 2-րդ ենթակետից հետո նոր` 3-րդ ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.
«3) հիմնադրամի ներկայացրած հաշվետվությունից պարզվել է, որ այն չի ապահովել սույն կարգի 39-րդ և 40-րդ կետերի պահանջների կատարումը:».
18) 48-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
i
«48. Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողները հինգ տարին մեկ (ներառյալ նախադպրոցական այլ ուսումնական հաստատություններում աշխատած տարիները) անցնում են պարտադիր վերապատրաստում, որն անցկացվում է մանկավարժական խորհրդի` ուսումնական տարվա առաջին նիստում քննարկված և տվյալ տարվա համար տնօրենի կողմից հաստատված մանկավարժական աշխատողների անվանացանկին համապատասխան: «.
i
19) 50-րդ կետում «Տնօրեն» բառից հետո լրացնել, «` ամեն տարի մինչև սեպտեմբերի 15-ը, «բառերը.
20) 51-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
i
«51. Տեղական ինքնակառավարման մարմնի (Երևանի քաղաքապետարանի) համապատասխան ստորաբաժանումը ամեն տարի կազմում է իր ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների` վերապատրաստման ենթակա մանկավարժական աշխատողների անվանացանկը և մինչև սեպտեմբերի 30-ը տրամադրում է նախարարությանը:».
i
21) 53-րդ կետում «պայմանագիր» բառից հետո լրացնել «(Ձև` N 8) «բառն ու թիվը.
22) 53-րդ կետից հետո լրացնել նոր` 53.1 կետ, հետևյալ բովանդակությամբ.
i
«53.1. Վերապատրաստման ընթացքում մանկավարժական աշխատողին ազատվում է պաշտոնեական պարտականությունների կատարումից` վարձատրության պահպանմամբ, եթե վերապատրաստման իրականացման ձևաչափը պահանջում է վերջինիս ֆիզիկական կամ հեռավար ներկայություն պաշտոնական պարտականությունների կատարման ընթացքում:»
23) Ձև N 2-ի 4-րդ կետի աղյուսակում`
i
ա. «Մասնագիտական ստաժը» սյունակից հետո լրացնել նոր սյունակ «Ծրագրի այն բաժինը, որը վարելու է «.
բ. 4-րդ սյունակում «մասնակցության փորձը» բառերից հետո լրացնել «նախադպրոցական կրթության ոլորտի» բառերը.
24) Ձև N 3-ի աղյուսակում`
i
ա. «5» թիվը փոխարինել «10» թվով.
բ. «30» թիվը փոխարինել «20» թվով.
գ. «80» թիվը փոխարինել «70» թվով.
25) Ձև N 6-ի աղյուսակում`
i
ա. «5» թիվը փոխարինել «15» թվով.
բ. «45» թիվը փոխարինել «35» թվով.
26) Ձև N 7-ից հետո լրացնել Ձև N 8` հետևյալ բովանդակությամբ.
i
«Ձև N 8
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N ___
ք. __________ «____»______ 20___ թ.
«_______________» -ը` ի դեմս կազմակերպության տնօրեն __________________ -------------- ------------- -ի, որը գործում է կազմակերպության կանոնադրության հիման վրա ու ՀՀ գործող օրենսդրության և այլ կիրառելի իրավական ակտերի պահանջների համաձայն, (այսուհետ` Պատվիրատու կամ Կողմ 1), «________________»-ը` ի դեմս կազմակերպության տնօրեն ______________________ ______________ ________________ -ի, որը գործում է կազմակերպության կանոնադրության հիման վրա ու ՀՀ գործող օրենսդրության պահանջների համաձայն (այսուհետ` Կատարող կամ Կողմ 2), միասին հիշատակման դեպքում` Կողմեր, կնքեցին սույն նախադպրոցական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության` պարտադիր վերապատրաստման (այսուհետ` վերապատրաստում) վճարովի ծառայությունների մատուցման պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր)` հետևյալի մասին.
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1. Սույն Պայմանագրի համաձայն` Պատվիրատուի առաջադրանքով` Կատարողը ստանձնում է նախադպրոցական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության` վերապատրաստման վճարովի ծառայությունների մատուցման պարտավորությունը (այսուհետ` Վերապատրաստման ծառայություն)` համաձայն սույն Պայմանագրով սահմանված ժամկետների, պայմանների և պահանջների, իսկ Պատվիրատուն պարտավորվում է վճարել Պայմանագրի պահանջներին համապատասխան պատշաճ, լրիվ և ժամանակին մատուցված Ծառայությունների համար` սույն Պայմանագրով սահմանված չափով, կարգով և ժամկետում` բացառությամբ սույն Պայմանագրով սահմանված դեպքերի:
1.2. «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հուլիսի 25-ի N 27-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստող կազմակերպության ընտրության և վերապատրաստման կարգի» (այսուհետ` Կարգ) 2-րդ և 3-րդ կետերի ու սույն Պայմանագրի համաձայն` երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկված կազմակերպությունում նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի (այսուհետ` մանկավարժական աշխատող) վերապատրաստումը սույն Պայմանագրով Կատարողի կողմից այնպիսի ծառայության տրամադրումն է, որը ներառում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` Նախարարության) սահմանած` մանկավարժական աշխատողների վերապատրաստման չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան մասնագիտական նոր գիտելիքների, հմտությունների և ունակությունների յուրացման և կատարելագործման գործընթաց, որն իրականացվում է վերապատրաստման դասընթացների միջոցով:
1.3. Սույն Պայմանագրի 1.2. կետին համապատասխան` Վերապատրաստման ծառայությունը մատուցվում է Կարգի համապատասխան և կիրառելի օրենսդրական, ենթաօրենսդրական նորմատիվ և այլ իրավական ակտերով սահմանված պայմաններով ու պահանջների համաձայն:
1.4. Վերապատրաստման ծրագրի այն բաղադրիչ(ներ)ը(1), որին մասնակցելու է մանկավարժական աշխատողը, և որի (որոնց) համար համամասնորեն վճարելու է Պատվիրատու ուսումնական հաստատությունը, հետևյալն է` ___________:
________________
1) Լրացվում է այն դեպքում, երբ վերապատրաստման ամբողջական ծրագրի փոխարեն իրականացվում է (են) դրա առանձին բաղադրիչ(ներ)ը: Պայմանագիրն ամբողջ ծավալով վերապատրաստման ծրագրով ծառայությունների մատուցման համար կնքվելու դեպքում տվյալ պայմանագրային դրույթում անհրաժեշտ է նշել միայն «վերապատրաստման ծրագիրը` այն ներառող բոլոր բաղադրիչներով», իսկ «համամասնորեն» բառը հանել: Պայմանագիրը վերապատրաստման ծրագրի առանձին բաղադրիչով ծառայությունների մատուցման վերաբերյալ կնքվելու դեպքում անհրաժեշտ է նշել կոնկրետ բաղադրիչ(ներ)ը: Ընդ որում, սահմանված բաղադրիչի ժամաքանակը չի կարող հրամանով հաստատված նվազագույն ժամաքանակից պակաս լինել (80 ժամ):
2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1. Պատվիրատուն իրավունք ունի`
2.1.1. ցանկացած ժամանակ ստուգել Կատարողի կողմից մատուցվող Վերապատրաստման ծառայության ընթացքը, ժամկետները, որակը, ծավալը, համապատասխանությունը կիրառելի կարգավորող նորմատիվ և անհատական իրավական ակտերի պահանջներին` առանց միջամտելու Կատարողի գործունեությանը.
2.1.2. Եթե մատուցվել է Պայմանագրի 1.2 կետով նշված Կարգի պահանջներին չհամապատասխանող Վերապատրաստման ծառայություն, ապա`
ա) չընդունել ծառայությունը` իր հայեցողությամբ սահմանելով անպատշաճ Վերապատրաստման ծառայությունը Պայմանագրին համապատասխանող պատշաճ Վերապատրաստման ծառայությամբ անհատույց փոխարինելու ողջամիտ ժամկետ և պահանջել Կատարողից վճարելու Պայմանագրի 5.2. կետով նախատեսված տուգանքը, ինչպես նաև Պայմանագրի 5.3. կետով նախատեսված տույժը.
բ) հրաժարվել Պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնելու Վերապատրաստման ծառայության համար վճարված գումարը:
2.1.3. Պատվիրատուն իրավասու է միակողմանի լուծել Պայմանագիրը, եթե Կատարողն էականորեն խախտել է Պայմանագիրը: Կատարողի կողմից Պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե`
ա) մատուցված Վերապատրաստման ծառայությունը չի համապատասխանում Կարգով սահմանված պահանջներին,
բ) խախտվել է Վերապատրաստման ծառայության մատուցման ժամկետը:
գ) Կատարողն իրավասու չէ տրամադրելու Վերապատրաստման ծառայություններ կամ Նախարարության կողմից վաղաժամկետ հանվել է սույն Պայմանագրի 2.4.1. կետով սահմանված Ցանկից կամ Պատվիրատուին հիմնավոր կերպով հայտնի է դարձել, որ Կատարողը համապատասխան Ցանկում ներառվել է ՀՀ գործող օրենսդրության և կիրառելի այլ իրավական ակտերի պահանջների խախտմամբ:
2.2. Պատվիրատուն պարտավոր է`
2.2.1. քննարկել և ընդունել սույն պայմանագրով սահմանված ժամանակացույցին համապատասխան մատուցված Վերապատրաստման ծառայության արդյունքը, իսկ այդ ծառայության արդյունքում թերություններ հայտնաբերելու դեպքերում այդ մասին երկօրյա ժամկետում գրավոր և հիմնավորված առարկություններով հայտնել Կատարողին.
2.2.2. Ծառայության արդյունքն առանց առարկությունների ընդունելու դեպքում Կատարողին վճարել վերջինիս վճարման ենթակա գումարները, իսկ Պայմանագրով սահմանված ժամկետի խախտման դեպքում` նաև սույն Պայմանագրով սահմանված տուժանքը.
2.2.3. ապահովել իր` որպես մանկավարժական աշխատողի վերապատրաստման գործընթացի պատասխանատուի կողմից անհրաժեշտ և բավարար նախապատրաստական աշխատանքների պատշաճ իրականացումը.
2.2.4. ապահովել կազմակերպվող վերապատրաստումներին մասնակցելու նպատակով վերապատրաստող կազմակերպությունների և դասընթացների հրապարակված ցանկից Վերապատրաստող կազմակերպությունը և (կամ) Դասընթացն` մանկավարժական աշխատողների (ներառյալ` Կողմ 1-ի) կարծիքների ու առաջարկությունների հիման վրա և ըստ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 1704-Ա/2 հրամանով սահմանած ծրագրի բաղադրիչների ընտրված լինելը:
2.3. Կատարողն իրավունք ունի`
2.3.1. Պատվիրատուից պահանջել վճարելու իրեն վճարման ենթակա գումարները, իսկ Պատվիրատուի կողմից Պայմանագրի 4.4. կետում նշված ժամկետի խախտման դեպքում նաև Պայմանագրի 5.7. կետով նախատեսված կետանցի տույժը:
2.3.2. ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան` Վերապատրաստման ծառայությունների մատուցումն իրականացնել լրամշակված դասընթացների միջոցով:
2.4. Կատարողը պարտավոր է`
2.4.1. որպես վերապատրաստման ոլորտում ընդգրկված (երաշխավորված) կազմակերպություն` վերապատրաստման ամբողջական ծրագրի կամ դրա որևէ բաղադրիչի մասով համապատասխանել Կարգի պահանջներին: Ընդ որում, սույնով Կատարողը հաստատում է տվյալ ցանկում հիշյալ կարգի և ՀՀ գործող օրենսդրության պահանջներին համապատասխան ընդգրկված լինելը, հակառակ դեպքում տվյալ ցանկից (այսուհետ` Ցանկից) հանված լինելու կամ դրանում ներառված չլինելու և(կամ) դրանցից բխող կամ դրանց հետ կապված` Կատարողի կողմից թույլ տրված խախտումները Պատվիրատուի կողմից հայտնաբերվելու պահից կրում է այդօրինակ խախտումների հետևանքով պատճառված վնասը լրիվ ծավալով հատուցելու պարտականությունը, եթե Կատարողի կողմից թույլ տրված խախտումները վերացնելու այլ միջոց և եղանակ Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ չի սահմանվել.
2.4.2. պատշաճ, ժամանակին և ամբողջ ծավալով և անձամբ (ներառյալ` իր վերապատրաստող մասնագետների միջոցով) ապահովել Վերապատրաստման ծառայությունների մատուցման ընթացքում Հաստատության` մանկավարժական աշխատողին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և երաշխավորված դասընթացների ու դրանք իրականացնող կազմակերպությունների Ցանկում ընդգրկված լինելը, իսկ Նախարարության կողմից ցանկից ժամկետից շուտ հանվելու դեպքում անհապաղ այդ մասին գրավոր (ներառյալ` առձեռն և էլեկտրոնային ծանուցման եղանակով) տեղեկացնել Պատվիրատուին.
2.4.3. Պայմանագրով սահմանված ժամկետներում, Պայմանագրով և կիրառելի օրենսդրական, ենթաօրենսդրական նորմատիվ և այլ իրավական ակտերով սահմանված պայմաններով ու պահանջներին համապատասխան ապահովել ծառայության պատշաճ, որակյալ և սահմանված լրիվ ծավալով (ներառյալ` վերապատրաստման ծրագրի ուսումնաթեմատիկ պլանին համապատասխան) մատուցումը` ղեկավարվելով ՀՀ գործող օրենսդրությամբ.
2.4.4. Պայմանագրով նախատեսված դեպքերում վճարել Պայմանագրի 5.2. և 5.3. կետերով նախատեսված տույժը և տուգանքը.
2.4.5. Պայմանագրի գործողության, ինչպես նաև Պայմանագրի կատարումն ապահովելու ընթացքում լուծարման կամ սնանկացման գործընթաց սկսելու դեպքում դրա մասին նախապես գրավոր տեղեկացնել Պատվիրատուին.
2.4.6. պատշաճ, որակյալ, ժամանակին, բարեխղճորեն և ամբողջ ծավալով կատարել Պայմանագրով ստանձնած պարտավորությունը, ներառյալ` ապահովել մանկավարժական աշխատողի վերապատրաստման գործընթացի անմիջական պատասխանատու լինելը, և այդ գործընթացի` համապատասխանությունը սույն Պայմանագրում նշված Կարգերով սահմանված չափանիշներին.
2.4.7. ապահովել մանկավարժական աշխատողների վերապատրաստման մոդուլների` Նախարարության սահմանած չափորոշիչների և ծրագրերի հիման վրա իր` որպես վերապատրաստող կազմակերպության կողմից մշակված լինելը, ինչպես նաև սահմանված կարգով և ժամկետներում Նախարարի կողմից հաստատված լինելը.
2.4.8. Ըստ առանձին բաղադրիչների Վերապատրաստմանը մանկավարժական աշխատողի մասնակցության առանձնահատկությունները, ներառյալ` հերթականությունը, նախապես համաձայնեցնել Կողմ 1-ի հետ:
2.4.9. Վերապատրաստման դասընթացին մասնակցած, վերապատրաստման չափորոշչով և ծրագրով սահմանված չափով միավորներ հավաքած մանկավարժական աշխատողին վերապատրաստման դասընթացի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել վերապատրաստման դասընթացին մասնակցության և հավաքած միավորների վերաբերյալ վկայականը.
2.4.10. յուրաքանչյուր վերապատրաստման ավարտից հետո` 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում, իր պաշտոնական կայքում կամ Հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարանում (հttps://lib.armedս.am/) տեղադրել վերապատրաստման մասնակիցների` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի` 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 1704-Ա/2 հրամանով սահմանված ավարտական հետազոտական աշխատանքները.
2.4.11. յուրաքանչյուր վերապատրաստման ավարտից հետո` 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում, Նախարարություն ներկայացնել վերապատրաստման դասընթացի վերաբերյալ Կարգով սահմանված հաշվետվություն` համաձայն Ձև 1-ի.
2.4.12. իր գործունեությունն իրականացնել Նախարարության սահմանած` մանկավարժական աշխատողների վերապատրաստման չափորոշիչներին և Կազմակերպության կողմից մշակված վերապատրաստման ծրագրերին համապատասխան.
2.4.13. գործելով որպես երաշխավորված և Ցանկում ընդգրկված կազմակերպություն` իր կողմից ձևավորված խմբերում ներգրավված մանկավարժական աշխատողների վերապատրաստումն ապահովել վերջիններիս մասնագիտական զարգացման և վերապատրաստումների ծրագրի բովանդակությանը համապատասխան և ՀՀ գործող օրենսդրության պահանջների համաձայն.
2.4.14. ապահովել լիարժեք համապատասխանություն մանկավարժական աշխատողների վերապատրաստման բովանդակությանը ներկայացվող պահանջներին, ինչպես նաև ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված վերապատրաստման ակնկալվող արդյունքների և նպատակների իրագործումը, դրանցով սահմանված խնդիրների արդյունավետ լուծմանը վերապատրաստման դասընթացների միջոցով նպաստելը, Վերապատրաստման ծառայությունները վերապատրաստման օրինակելի ծրագրի թեմատիկ պլանավորմանը համապատասխան իրականացվելը:
3. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
3.1. Մատուցված Վերապատրաստման ծառայությունն ընդունվում է Կողմերի միջև կազմված և ստորագրված երկկողմ հանձնման-ընդունման ակտով (արձանագրությամբ)` նշելով նաև ակտի կազմման ամսաթիվը:
3.1.1. Մինչև պայմանագրով ծառայության մատուցման համար նախատեսված օրը ներառյալ` Կատարողը Պատվիրատուին է տրամադրում իր կողմից ստորագրված` ծառայությունը Պատվիրատուին հանձնելու փաստը հավաստող ակտը (հանձնման-ընդունման ակտ) և հանձնման-ընդունման արձանագրության 2 (երկու) օրինակ (արձանագրություն):
3.2. Հանձնման-ընդունման արձանագրությունն ստորագրվում է, եթե մատուցված Վերապատրաստման ծառայությունը համապատասխանում է Պայմանագրի պայմաններին: Հակառակ դեպքում Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքները չեն ընդունվում, հանձնման-ընդունման արձանագրությունը չի ստորագրվում և Պատվիրատուն`
ա) հարցի կարգավորման համար ձեռնարկում է նման իրավիճակի համար Պայմանագրով և ՀՀ գործող օրենսդրությամբ նախատեսված միջոցները և(կամ)
բ) Կատարողի նկատմամբ կիրառում է Պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ:
3.3. Եթե Պայմանագրի 3.1.1. կետով սահմանված ժամկետում Պատվիրատուն չի ընդունում մատուցված ծառայությունը կամ չի մերժում դրա ընդունումը, ապա մատուցված Վերապատրաստման ծառայությունը համարվում է ընդունված, և Պատվիրատուն հանձնման-ընդունման արձանագրությունն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից հաշված մինչև 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում Կատարողին է ներկայացնում իր կողմից ստորագրված հանձնման-ընդունման արձանագրության մեկ օրինակը
3.3.1. Անպատշաճ Վերապատրաստման ծառայության դեպքում Պատվիրատուն Պայմանագրի 3.1.1. կետով սահմանված ժամկետում Կատարողին է ներկայացնում համապատասխան ծառայությունը (արդյունքները) չընդունելու վերաբերյալ պատճառաբանված մերժումը (առարկությունը):
4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ
4.1. Սույն Պայմանագրով Կատարողի կողմից (բոլոր բաղադրիչները ներառող ամբողջական վերապատրաստման ծրագրով) մատուցման ենթակա Վերապատրաստման ծառայության ընդհանուր գինը կազմում է ______ (____տառերով___) ՀՀ դրամ, որը հաշվարկվում է ըստ վերապատրաստման ժամաքանակի` հետևյալ բանաձևով`
«ՎԾԸԱ / ԴԺՔ * ԺՔ», որտեղ
ՎԾԸԱ-ն` Վերապատրաստման դասընթացի ընդհանուր արժեքն է (24.000 (քսանչորս հազար) ՀՀ դրամ),
ԴԺՔ-ն` Վերապատրաստման դասընթացի համար նախատեսված առավելագույն ժամաքանակն է (90 ժամ),
ԺՔ-ն` մատուցված` վերապատրաստման ծառայության` ամբողջ ծրագրի կամ դրա բաղադրիչի ժամաքանակն է: Ընդ որում, ամբողջ դասընթացի ԺՔ-ն պետք է կազմի ոչ պակաս, քան 80 ժամ:
4.1.1. Գինը ներառում է Կատարողի կողմից իրականացվող բոլոր ծախսերը, ինչպես նաև հարկերը, տուրքերը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ վճարները, որոնք Պատվիրատուի կողմից լրացուցիչ կամ առանձին փոխհատուցման, հատուցման կամ վճարման ենթակա չեն:
4.1.2. Ծառայության մատուցման գինը կայուն է և Կատարողն իրավունք չունի պահանջել ավելացնելու, իսկ Պատվիրատուն նվազեցնելու այդ գինը` բացառությամբ ՀՀ գործող օրենսդրությամբ և սույն Պայմանագրի 4.2. կետով սահմանված դեպքերի:
4.2. Սույն Պայմանագրով Կատարողի կողմից Վերապատրաստման ծառայությունները վերապատրաստման ծրագրի առանձին բաղադրիչի մասով մատուցվելու դեպքում, սույն Պայմանագրի 1.2. կետին համապատասխան, պատշաճ մատուցված Ծառայության համար վճարումը ենթակա է կատարման համամասնորեն` միայն տվյալ բաղադրիչի կամ բաղադրիչների մասով` չգերազանցելով պետության կողմից սահմանված (առավելագույն) արժեքը:
4.3. Պայմանագրի գնից` մինչև ______________ (__________________) ՀՀ դրամը, Պատվիրատուն փոխանցում է Կատարողի բանկային հաշվին` որպես կանխավճար: Կանխավճարի մարումն իրականացվում է հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա կատարվող վճարումներից նվազեցումներ (պահումներ) կատարելու ձևով: Ընդ որում, մինչև կանխավճարի ամբողջական մարումը, Կատարողին նոր վճարումներ չեն կատարվում:
4.4. Պատվիրատուն իրեն մատուցած Վերապատրաստման ծառայության դիմաց վճարում է ՀՀ դրամով` անկանխիկ` դրամական միջոցները Կատարողի հաշվարկային հաշվին փոխանցելու միջոցով: Դրամական միջոցների փոխանցումը կատարվում է հանձնման-ընդունման արձանագրության հիման վրա` Պայմանագրով(2) սահմանված վճարման ժամանակացույցով նախատեսված չափերով և ամիսներին: Եթե արձանագրությունը կազմվում է տվյալ ամսվա 20-ից հետո և այդ ամսում վճարման ժամանակացույցով նախատեսված են ֆինանսական միջոցներ, ապա վճարումն իրականացվում է մինչև 30 (երեսուն) աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 30-ը:
________________
2) Հավելվածի տեսքով ժամանակացույցի փոխարեն վճարման ենթակա գումարը մաս-մաս վճարելու ժամկետները և չափերը կարող են սահմանվել նաև Պայմանագրով:
4.5. Կատարողի կողմից մատուցված լրացուցիչ ծառայությունների կամ կատարված լրացուցիչ աշխատանքի արժեքը կամ դրանց հետ կապված լրացուցիչ ծախսերը սույն պայմանագրով Պատվիրատուի և (կամ) Կողմ 1-ի կողմից վճարման, հատուցման ենթակա չեն: Կատարողի կողմից Պատվիրատուի միջոցների հաշվին Վերապատրաստման ծառայությունների մատուցման կապակցությամբ սույն Պայմանագրով Կողմ 1-ի համար որևէ վճարման պարտավորություն սահմանվել չի կարող:
5. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
5.1. Կատարողը պատասխանատվություն է կրում Վերապատրաստման ծառայության մատուցման ընթացքում Պայմանագրի պահանջների պահպանման համար:
5.2. Պայմանագրին չհամապատասխանող Վերապատրաստման ծառայություն մատուցելու յուրաքանչյուր դեպքում Կատարողից գանձվում է տուգանք` պայմանագրի 4.1. կետում նախատեսված գումարի ___ (տառերով) տոկոսի չափով:(3) Ընդ որում, տուգանքը հաշվարկվում է նաև Վերապատրաստման ծառայությունը Պայմանագրով սահմանված ժամկետում մատուցելու, սակայն անպատշաճ լինելու պատճառով Պատվիրատուի կողմից այն չընդունվելու դեպքում:
________________
3) Կատարողը կարող է հրաժարվել առաջարկված կանխավճարից կամ դրա մի մասից: Ընդ որում կնքվելիք պայմանագրում կանխավճարը սահմանվում է Պատվիրատուի և Կատարողի միջև համաձայնեցված չափով: Եթե պայմանագրով չի նախատեսվում կանխավճարի հատկացում, ապա սույն կետը հանվում է Պայմանագրի տեքստից:»:
5.3. Պայմանագրով նախատեսված Վերապատրաստման ծառայության մատուցման ժամկետը խախտելու դեպքում Կատարողից յուրաքանչյուր կետանցված օրվա համար գանձվում է տույժ` մատուցման ենթակա, սակայն չմատուցված կամ անպատշաճ մատուցված ծառայության գնի __________ (տառերով) տոկոսի չափով:
5.4. Նախարարության կողմից Կատարողին Ցանկից հանելու դեպքում, ինչպես նաև այդ մասին Կատարողի կողմից Պատվիրատուին գրավոր չտեղեկացնելու և վճարովի ծառայությունների մատուցումը շարունակելու դեպքում Կատարողը տալիս է իր համաձայնությունը` սույն Պայմանագիրը Պատվիրատուի կողմից միակողմանի և առանց ծանուցման լուծելու մասին, ինչպես նաև պարտավորվում է վերապատրաստման համապատասխան ժամանակահատվածի համար` սկսած այն օրվանից, երբ իրավասու չի եղել մատուցելու Վերապատրաստման ծառայությունները, Պատվիրատուին վերադարձնել վերապատրաստման (համապատասխան բաղադրիչի) արժեքը:
5.5. Պայմանագրով Կատարողին վճարման ենթակա տուժանքը հաշվարկվում և հաշվանցվում են Վերապատրաստման ծառայություն մատուցելու արդյունքում Կատարողին վճարման ենթակա գումարների հետ:
5.6. Տույժերի և (կամ) տուգանքի վճարումը Կողմերին չի ազատում իրենց պայմանագրային պարտավորությունները լրիվ կատարելուց:
5.7. Պատվիրատուի կողմից Պայմանագրի 4.4. կետով նախատեսված ժամկետի խախտման դեպքում Պատվիրատուի նկատմամբ յուրաքանչյուր ուշացված աշխատանքային օրվա համար հաշվարկվում է տույժ` վճարման ենթակա և կետանցված գումարի _______ (տառերով) տոկոսի չափով: Ընդ որում, կանխավճարի նկատմամբ տույժ կիրառելի չէ:
5.8. Պայմանագրով չնախատեսված դեպքերում Կողմերն իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվության են ենթարկվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում:
5.9. Կատարողի կողմից ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի կատարումից հրաժարվելու դեպքում Կատարողը կրում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն, այդ թվում ֆինանսական, ներառյալ` Պատվիրատուի վնասները լրիվ հատուցելու պարտավորությունը:
6. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
Սույն Պայմանագրով և դրա հիման վրա կնքված համաձայնագրերով (հավելվածներով) պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, համաճարակները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն Պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
7. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
7.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև Կողմերի կողմից Պայմանագրով ստանձնած պարտավորությունների ամբողջ ծավալով կատարումը:
7.2. Պայմանագրից ծագած Կողմի վճարային պարտավորությունը չի կարող դադարել այլ պայմանագրից ծագած` հակընդդեմ պարտավորության հաշվանցով, առանց Կողմերի գրավոր և կնիքով հաստատված համաձայնության:
7.3. Այն դեպքում, երբ օրենքով նախատեսված կարգով օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կամ բողոքների քննության արդյունքում արձանագրվում է, որ գնման գործընթացում, մինչև Պայմանագրի կնքումը, Կատարողը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), կամ վերջինիս ընտրված մասնակից ճանաչելու մասին կամ նրա հետ պայմանագիր կնքելու մասին որոշումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության պահանջներին կամ ընդունվել է ՀՀ գործող օրենսդրության պահանջների խախտմամբ, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո Պատվիրատուն միակողմանիորեն լուծում է Պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչև Պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության գործող (ներառյալ` գնումների մասին) օրենսդրության համաձայն հիմք կհանդիսանային Պայմանագիրը չկնքելու համար: Ընդ որում, Պատվիրատուն չի կրում սույն Պայմանագրով սահմանված դեպքերում և հիմքերով Պայմանագիրը միակողմանի լուծելու հետևանքով Կատարողի համար առաջացող վնասների կամ բաց թողնված օգուտի ռիսկը, իսկ Կատարողը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով Պատվիրատուի կրած վնասներն` այն ծավալով, որի մասով Պայմանագիրը լուծվել է:
7.4. Պայմանագրի հետ կապված վեճերը ենթակա են կարգավորման բանակցությունների միջոցով` արտադատական կարգով` առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում: Սահմանված ժամկետում համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճը կարող է լուծվել դատական կարգով` ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում:
7.5. Պայմանագրում փոփոխություններ և(կամ) լրացումներ կարող են կատարվել միայն Կողմերի փոխադարձ համաձայնությամբ` համաձայնագիր կնքելու միջոցով, որը հանդիսանում է Պայմանագրի անբաժանելի մասը:
Արգելվում է Պայմանագրում կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք հանգեցնում են Վերապատրաստման ծառայության ծավալների կամ ձեռք բերվող ծառայության միավորի գնի կամ Պայմանագրի գնի արհեստական փոփոխման: Պայմանագրի կողմերից անկախ գործոնների ազդեցությամբ Պայմանագրի փոփոխման յուրաքանչյուր դեպք կարող է կատարվել միայն Կողմերի փոխադարձ համաձայնությամբ` այնքանով, որքանով դա չի խախտում ՀՀ գործող օրենսդրության պահանջները և չի հակասում դրանց:
7.6. Ծառայության մատուցման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև Պայմանագրով այդ ժամկետը լրանալը` Կատարողի առաջարկության առկայության դեպքում` պայմանով, որ Պատվիրատուի մոտ չի վերացել Վերապատրաստման ծառայության օգտագործման պահանջը, իսկ Կատարողի առաջարկությունը ներկայացվել է ոչ ուշ, քան Պայմանագրով ի սկզբանե ծառայությունների մատուցման համար սահմանված ժամկետը լրանալուց առնվազն 5 օրացուցային օր առաջ: Ընդ որում սույն կետով սահմանված դեպքում ծառայության մատուցման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ մինչև 30 (երեսուն) օրացուցային օրով, բայց ոչ ավելի, քան Պայմանագրով սահմանված ժամկետն է:
7.7. Պայմանագրի պատշաճ կատարման պայմաններում Կողմերի (Կատարող կամ Պատվիրատու) օգուտները (խնայողություններ) կամ կրած վնասները տվյալ կողմի օգուտը կամ կրած վնասն են:
7.7.1. Պայմանագրի կողմերի` երրորդ անձանց նկատմամբ պարտավորությունները` ներառյալ պայմանագրի կատարման շրջանակում Կատարողի կնքած այլ գործարքները և դրանցից բխող պարտավորությունները, դուրս են սույն Պայմանագրի կարգավորման դաշտից և չեն կարող ազդել Պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու վրա: Այդ գործարքների և դրանցից բխող պարտավորությունների կատարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գործարքների հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմերով, և դրանց համար պատասխանատու է Կատարողը:
7.8. Պայմանագիրը չի կարող փոփոխվել Կողմերի պարտավորությունների մասնակի չկատարման հետևանքով` բացառությամբ սույն Պայմանագրով սահմանված Պայմանագրի միակողմանի լուծման համար հիմք հանդիսացող էական խախտման դեպքերի, ինչպես նաև չի կարող ամբողջությամբ լուծվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ` բացառությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայության մատուցման համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցման դեպքերի: Ընդ որում, պայմանագրի Կողմերի` պարտավորությունների մասնակի չկատարման կամ ամբողջությամբ լուծման կողմերի փոխադարձ համաձայնությունն անհրաժեշտ է ձեռք բերել նախքան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայության մատուցման համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցումը:
7.9. Կատարողի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով Պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակի միակողմանի լուծելու մասին ծանուցումը Պատվիրատուն հրապարակում է www.procսremeոt.am հասցեով գործող ինտերնետային կայքի «Պայմանագրերը միակողմանի լուծելու մասին ծանուցումներ» բաժնում` նշելով հրապարակման ամսաթիվը: Կատարողը, պայմանագիրը միակողմանի լուծելու վերաբերյալ, համարվում է պատշաճ ծանուցված` ծանուցումը, սույն կետով սահմանված հրապարակվելուն հաջորդող օրվանից: Պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակի միակողմանի լուծելու մասին ծանուցումը տեղեկագրում հրապարակվելու օրը Պատվիրատուն այն ուղարկվում է նաև Կատարողի էլեկտրոնային փոստին:
7.10. Սույն պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:
7.11. Սույն Պայմանագիրը կնքվում է հայերեն լեզվով, հասարակ գրավոր ձևով, Կողմերի ստորագրությամբ մեկ միասնական փաստաթուղթ կազմելու և ստորագրելու միջոցով` հավասար իրավաբանական ուժ ունեցող 2 օրինակից: Կողմերից յուրաքանչյուրին տրվում է Պայմանագրի մեկական օրինակ:
8. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱՐԱՐ Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
18/01/2024
Պաշտոնական հրապարակման օրը` 26 հունվարի 2024 թվական: