(ուժը կորցրել է 19.10.2023 թիվ 1790-Ն որոշում)
i
040.0551.150502
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«15» մայիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 մայիսի 2002 թվականի N 551
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՏԱՐ ԳՆԱՑՔՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԱՅԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով միջպետական հաղորդակցության մարդատար գնացքներով ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող ապրանքների նկատմամբ իրականացվող մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ֆիզիկական անձանց կողմից միջպետական հաղորդակցության մարդատար գնացքներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման և այդ ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության ու մաքսային ձևակերպումների իրականացման կարգը (կցվում է):
i
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանն ու մաքսային մարմիններին` ձեռնարկել միջոցներ սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված գործառույթների իրականացումը միջպետական հաղորդակցության մարդատար գնացքների չվացուցակին համապատասխանող ժամկետներում ապահովելու համար:
(2-րդ կետը փոփ. 22.01.09 թիվ 78-Ն որոշում)
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թ.
մայիսի 15-ի N 551 որոշմամբ
ԿԱՐԳ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՏԱՐ ԳՆԱՑՔՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԱՅԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են ֆիզիկական անձանց կողմից միջպետական հաղորդակցության մարդատար գնացքներով երկաթգծի «Այրում» կայարանով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների` մաքսային սահմանով տեղափոխման կարգը, այդ ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության և մաքսային ձևակերպումների իրականացման վայրերն ու ընթացակարգը և նշված ապրանքների` մաքսային սահմանով տեղափոխման նկատմամբ հսկողության իրականացման ընթացքում մաքսային գործի և տրանսպորտի բնագավառներում պետական լիազոր մարմինների համագործակցության շրջանակներում իրականացվող միջոցառումներն ու դրանց իրականացման ընթացակարգը:
2. Սույն կարգը չի տարածվում Հայաստանի Հանրապետությունից մեկնող և Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ անցնող միջպետական հաղորդակցության մարդատար գնացքների վրա:
i
3. Յուրաքանչյուր ուղևոր կարող է գնացքի ուղևորային մաս (ուղևորի խցիկ) ներս բերել Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված (հաշվի առնելով նույն հոդվածի 3-րդ կետի պահանջները) բնակարանային չափերը (50 կգ) չգերազանցող ապրանքներ:
4. Սույն կարգի 3-րդ կետում նշված ապրանքներից բացի, գնացքի ուղևորային մաս կարող են ներս բերվել`
երեխայի սայլակ (1 երեխային` 1 հատ),
հաշմանդամի սայլակ` (1 հաշմանդամին` 1 հատ),
ճանապարհին սպառման համար նախատեսված ապրանքներ` յուրաքանչյուր ուղևորի համար` 3 կիլոգրամից ոչ ավելի:
5. Սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերում նշված դեպքերից բացի, մյուս դեպքերում գնացքի անձնակազմը պետք է արգելի ապրանքների ներսբերումը գնացքի ուղևորային մաս:
i
6. Այն ապրանքները, որոնք չեն կարող տեղակայվել գնացքի ուղևորային մասում, ուղևորի կողմից պետք է հանձնվեն գնացքի բեռնային վագոն, իսկ բեռնային վագոնի բացակայության դեպքում ուղևորը կարող է ուղևորային մաս ներս բերել երկաթուղային տրանսպորտի բնագավառը կարգավորող օրենսդրությամբ սահմանված չափի ուղեբեռ:
(6-րդ կետը փոփ. 05.05.11 թիվ 654-Ն որոշում)
7. Բեռնային վագոնում ապրանքներ տեղակայելիս գնացքի անձնակազմի պատասխանատու անձը պետք է լրացնի բեռնային վագոնում ապրանքների ընդունման անդորրագիր (ձևը կցվում է):
Անդորրագիրը բաղկացած է հիմնական թերթիկից և անդորրագրի կտրոնից: Անդորրագրի կտրոնը լրացվում է 2 օրինակից: Անդորրագրի հիմնական թերթիկը և անդորրագրի կտրոնի 2 օրինակները ստորագրվում են գնացքի անձնակազմի պատասխանատու անձի ու բեռնային վագոն ապրանքներ հանձնող ուղևորի կողմից: Անդորրագրի հիմնական թերթիկը մնում է գնացքի անձնակազմի պատասխանատու անձի մոտ: Անդորրագրի կտրոնի 1-ին օրինակը տրվում է ուղևորին, իսկ 2-րդը` պահվում գնացքի պատասխանատու անձի մոտ` հետագայում մաքսային մարմիններ հանձնելու համար:
8. Սույն կարգի 7-րդ կետում նշված անդորրագիրն ունի հերթական համար և խիստ հաշվառման փաստաթուղթ է: Անդորրագրի հերթական համարը նշվում է ինչպես հիմնական թերթիկի, այնպես էլ անդորրագրի կտրոնի 2 օրինակի վրա:
9. Ապրանքները բեռնային վագոնում պահպանվում են փոխադրող կազմակերպության պատասխանատվության ներքո:
10. Բեռնային վագոն հանձնված ապրանքները խմբավորվում են ըստ ուղևորների` գնացքի իջնելու վայրերի և, սկսած բեռնային վագոնի մուտքին մոտ բեռների տեղակայման համար ամենահարմար վայրից, դասավորվում են ըստ գնացքից դրանց դուրսբերման (ուղևորների գնացքից իջնելու վայրերի) հաջորդականության` մինչև բեռնային վագոնի վերջը: Նույն սկզբունքով խմբավորվում են բեռնային վագոնում ապրանքների ընդունման անդորրագրի կտրոնների 2-րդ օրինակները և, դասավորվելով նույն հաջորդականությամբ, պահվում են բեռնային վագոնում` հատուկ այդ նպատակով տեղադրված արկղիկում:
11. Բեռնային վագոնում պետք է լինի առնվազն 5 քառակուսի մետր մակերեսով ազատ տարածք` մաքսային մարմինների պաշտոնատար անձանց աշխատանքային գործիքների, սարքավորումների (կշեռք, սեղան, կապի միջոցներ և այլն) տեղակայման և ապրանքների զննման համար:
i
12. Սույն կարգի 7-րդ կետում նշված կտրոնների մասին գնացքի անձնակազմի պատասխանատու անձը վարում է հաշվառման մատյանը, որի ձևը սահմանում է տրանսպորտի բնագավառում պետական լիազոր մարմինը` այն համաձայնեցնելով վերադաս մաքսային մարմնի հետ: Լրացված կտրոնների վերաբերյալ հաշվառման տվյալներն ըստ անհրաժեշտության տրամադրվում են մաքսային ձևակերպումներ կամ մաքսային հսկողություն իրականացնող մաքսային մարմինների պաշտոնատար անձանց:
13. Բեռնային վագոնի տարածքը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու պահից համարվում է մաքսային հսկողության գոտի` մինչև դրանում տեղակայված բոլոր ապրանքների մաքսային ձևակերպումների ավարտը կամ մինչև այդ ապրանքների դուրսբերումը գնացքից:
i
14. Միջպետական հաղորդակցության մարդատար գնացքներով Հայաստանի Հանրապետություն ապրանքներ ներմուծող անձինք Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետում նշված ապրանքաքանակի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված արտոնություններից կարող են օգտվել այդ քանակի ապրանքները գնացքի ուղևորային մասում տեղակայելով:
Գնացքի ուղևորային մասում տեղակայված Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված բնաիրային և արժեքային չափերը գերազանցող կամ ոչ սակագնային կարգավորման ենթակա, ինչպես նաև բեռնային վագոնով տեղափոխվող ապրանքների համար երկաթգծի «Այրում» կայարանում` մինչև մաքսային հսկողության իրականացումը ֆիզիկական անձանց կողմից լրացվում է վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևի ուղեբեռնային մաքսային հայտարարագիր:
(14-րդ կետը փոփ. 05.05.11 թիվ 654-Ն որոշում)
i
15. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու պահից մինչև երկաթգծի «Վանաձոր» կայարանում գնացքի ուղևորային մասի նկատմամբ մաքսային հսկողության ավարտը գնացքի ուղևորային մասը համարվում է մաքսային հսկողության գոտի:
(15-րդ կետը փոփ. 05.05.11 թիվ 654-Ն որոշում)
i
16. Երկաթգծի «Այրում» կայարանում մաքսային մարմինների կողմից գնացքի ուղևորային մասի նկատմամբ իրականացվում է մաքսային հսկողություն, որի ընթացքում մաքսային մարմիններն ստուգում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի ու Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության այլ պահանջների պահպանված լինելը:
(16-րդ կետը փոփ. 05.05.11 թիվ 654-Ն որոշում)
i
17. Ֆիզիկական անձանց կողմից ներկայացված ուղևորային վագոնով տեղափոխվող ապրանքների ուղեբեռնային մաքսային հայտարարագրերի մաքսային ձևակերպումներն իրականացվում են երկաթգծի «Այրում» կայարանում, իսկ մաքսային հսկողությունն իրականացվում է նաև գնացքի շարժման ընթացքում` մինչև երկաթգծի «Վանաձոր» կայարանը:
(17-րդ կետը փոփ. 05.05.11 թիվ 654-Ն որոշում)
18. Մաքսային հսկողության ընթացքում մաքսային կանոնների խախտումներ հայտնաբերվելու դեպքում կազմվում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, և ապրանքները մաքսային մարմինների կողմից բաց չեն թողնվում, իսկ սույն կարգի 6-րդ կետով սահմանված չափից ավելի ուղեբեռ ուղևորային մաս ներս բերելու դեպքում մաքսային մարմինները դրա մասին տեղեկացնում են փոխադրողին:
Ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող ոչ սակագնային կարգավորման ենթակա ապրանքները մաքսային մարմինների կողմից բաց չեն թողնվում` մինչև դրանց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերը ներկայացնելը:
(18-րդ կետը փոփ. 05.05.11 թիվ 654-Ն որոշում)
19. Գնացքի ուղևորային մասի նկատմամբ մաքսային հսկողության ավարտից հետո բեռնային վագոնից մաքսային հսկողության ներքո դուրս են բերվում երկաթգծի «Այրում» կայարանում գնացքի դուրսբերման ենթակա ապրանքները, որոնց նկատմամբ հետագա մաքսային հսկողությունն ու մաքսային ձևակերպումներն իրականացնում է Այրում-Ջիլիզայի մաքսային կետը:
20. Սկսած երկաթգծի «Այրում» կայարանից` գնացքի բեռնային վագոնն ուղեկցվում է հատուկ այդ նպատակով գնացքում գտնվող մաքսատան աշխատողների խմբի (այսուհետև` ուղեկցող խումբ) կողմից:
21. Բեռնային վագոնում տեղակայված` Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա ապրանքների, ինչպես նաև «ներմուծում` ազատ շրջանառության համար» կամ «վերաներմուծում» մաքսային ռեժիմներից տարբերվող մաքսային ռեժիմներով ձևակերպվող ապրանքների մաքսային ձևակերպումները հայտարարատուի ընտրությամբ կարող են կատարվել Այրում-Ջիլիզայի մաքսային կետի, Գուգարքի տարածաշրջանային մաքսատան, Շիրակի տարածաշրջանային մաքսատան կամ Արարատյան տարածաշրջանային մաքսատան կողմից` համապատասխան երկաթուղային կայարանների տարածքում կամ մաքսային մարմնի կողից որոշված այլ վայրում:
22. Բեռնային վագոն հանձնված ապրանքների նկատմամբ մաքսային հսկողությունը, մաքսային ձևակերպումները և համապատասխան մաքսային վճարների գանձումն իրականացվում են վերադաս մաքսային մարմնի սահմանված կարգով` ուղեկցող խմբի կողմից, բացառությամբ այն ապրանքների` որոնք`
ա) ենթակա են գնացքից դուրսբերման` երկաթգծի «Այրում» կայարանում,
բ) նշված են սույն կարգի 21-րդ կետում,
գ) ենթակա են գնացքից դուրսբերման` երկաթգծի «Վանաձոր» կայարանում,
դ) ենթակա են գնացքից դուրսբերման` երկաթգծի «Գյումրի» կայարանում,
ե) ենթակա են գնացքից դուրսբերման` երկաթգծի «Երևան» կայարանում:
23. Սույն կարգի 22-րդ կետի «բ», «գ», «դ» և «ե» ենթակետերում նշված ապրանքները, ինչպես նաև դրանց` բեռնային վագոնում ընդունման անդորրագրի կտրոնների 2-րդ օրինակներն ուղեկցող խմբի կողմից երկաթուղու համապատասխան կայարաններում հանձնվում են համապատասխան մաքսային մարմիններ (դրա մասին նախապես տեղեկացնելով ապրանքներ տեղափոխող անձանց)` այդ ապրանքների նկատմամբ հետագա մաքսային հսկողությունն ու մաքսային ձևակերպումներն իրականացնելու համար:
i
24. ՈՒղևորային փոխադրումներ իրականացնող կազմակերպություններն ապահովում են Հայաստանի Հանրապետության մաքսային, երկաթուղային տրանսպորտի օրենսդրությունը բնութագրող ուղեցույցների, ուղևորների կողմից ուղևորային մաս ներս բերվող ուղեբեռների թույլատրելի չափերի և մաքսային վճարների դրույքաչափերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքներից, ինչպես նաև երկաթուղային փոխադրումների կանոններից քաղվածքների տեղադրումը միջպետական հաղորդակցության մարդատար գնացքների բոլոր վագոններում և երկաթուղային կայարանների սպասասրահներում:
(24-րդ կետը փոփ. 05.05.11 թիվ 654-Ն որոշում)
i
25. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության, ինչպես նաև սույն կարգի պահանջները խախտելու համար ֆիզիկական անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(25-րդ կետը փոփ. 05.05.11 թիվ 654-Ն որոշում)
Ձև
._________________________________________________________________________.
|Հայկական ԿՏՐՈՆ |
|երկաթուղի ուղեբեռների անդորրագրի |
| Սեր. ._. N ____ |
| ._. |
| |
|Գնացք N ____ «___» _________ 2002 թ. |
|Առաքման կայարան _______________________________________________________ |
|_______________________________________________________________________ |
|Նշանակման կայարան _____________________________________________________ |
| (փաստաթղթերի մաքսային ձևակերպում) |
|Առաքող ________________________________________________________________ |
| (անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն) |
|Ստացող ________________________________________________________________ |
| (անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն) |
|_______________________________________________________________________ |
| (ուղևորների մեկնելու վայրը) |
|Հայտարարված ընդհանուր |
|արժեքը ________________________________________________________________ |
| (տառերով) |
| |
|.______________________________________________________________________. |
||Տեղերի|Փաթեթա-|Կշիռը|Հայտարարված | Հեռավորությունը _____ կմ | |
||թիվը |վորման | |արժեքի առանձին|__________________________________| |
|| |ձևը | |և ընդհանուր |փոխադրավարձը|հայտարարված |ընդամենը| |
|| | | |տեղերը | |արժեքի համար| | |
||______|_______|_____|______________|____________|____________|________| |
||______|_______|_____|______________|____________|____________|________| |
||______|_______|_____|______________|____________|____________|________| |
||______|_______|_____|______________|____________|____________|________| |
|.______________________________________________________________________. |
| |
| Ընդամենը տեղ _________________________________ |
| (տառերով) |
| Ստացված _________________________________ |
| (տառերով) |
| |
| Ընդունող Սեր. ._. N ____ |
| Առաքող _______________________ ._. |
| (ստորագրությունը) |
._________________________________________________________________________.
Ձև
._________________________________________________________________________.
|Հայկական ԱՆԴՈՐՐԱԳԻՐ |
|երկաթուղի |
| Սեր. ._. N ____ |
| ._. |
| |
|Գնացք N ____ «___» _________ 2002 թ. |
|Առաքման կայարան _______________________________________________________ |
|_______________________________________________________________________ |
|Նշանակման կայարան _____________________________________________________ |
| (փաստաթղթերի մաքսային ձևակերպում) |
|Առաքող ________________________________________________________________ |
| (անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն) |
|Ստացող ________________________________________________________________ |
| (անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն) |
|_______________________________________________________________________ |
| (ուղևորների մեկնելու վայրը) |
|Հայտարարված ընդհանուր |
|արժեքը ________________________________________________________________ |
| (տառերով) |
| |
|.______________________________________________________________________. |
||Տեղերի|Փաթեթա-|Կշիռը|Հայտարարված | Հեռավորությունը _____ կմ | |
||թիվը |վորման | |արժեքի առանձին|__________________________________| |
|| |ձևը | |և ընդհանուր |փոխադրավարձը|հայտարարված |ընդամենը| |
|| | | |տեղերը | |արժեքի համար| | |
||______|_______|_____|______________|____________|____________|________| |
||______|_______|_____|______________|____________|____________|________| |
||______|_______|_____|______________|____________|____________|________| |
||______|_______|_____|______________|____________|____________|________| |
|.______________________________________________________________________. |
| |
| Ընդամենը տեղ _________________________________ |
| (տառերով) |
| Ստացված _________________________________ |
| (տառերով) |
| |
| Ընդունող Սեր. ._. N ____ |
| Առաքող _______________________ ._. |
| (ստորագրությունը) |
._________________________________________________________________________.