(ուժը կորցրել է 06.03.01 թիվ 75 հրաման)
i
118.0172.280700
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 
 ՀՐԱՄԱՆ
 
27 հուլիսի 2000 թվականի թիվ 172
 
i
«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
1. Սահմանել, որ վիճակախաղի տոմսերը պետք է պարունակեն հետևյալ վավերապայմանները`
 
ա) վիճակախաղի կազմակերպչի ֆիրմային անվանումը.
բ) վիճակախաղի անվանումը.
գ) վիճակախաղի տոմսի գինը.
դ) վիճակախաղի տոմսի հերթական համարը և սերիան.
ե) շահումը որոշելու կարգը.
զ) շահումների վճարման վայրը, կարգը և ժամկետը.
է) թողարկման կամ խաղարկության հերթական համարը.
ը) խաղարկությունով վիճակախաղերի դեպքում խաղարկության անցկացման վայրը:
2. Հաստատել`
ա) վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեության լիցենզիա ստանալու դիմումի ձևը (կցվում է).
բ) վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեության լիցենզիայի ձևը (կցվում է).
գ) վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեության լիցենզիաների գրանցամատյանի ձևը (կցվում է).
դ) վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեության վերաբերյալ տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման կարգը (կցվում է):
 
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
 
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի
ԹԻՎ 172 ՀՐԱՄԱՆՈՎ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
ԴԻՄՈՒՄ
 
ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
 
 Դիմողի անվանումը                ___________________________
կազմակերպական-իրավական տեսակը   ___________________________
 վիճակախաղի անվանումը            ___________________________
 վիճակախաղի տեսակը               ___________________________
 գտնվելու վայրը                  ___________________________
 իրավաբանական հասցեն             ___________________________
 հեռ.`                           ___________________________
 
Դիմումին կից ներկայացնում եմ`
 
դիմողի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները  ._.
._.
 
դիմողի կառավարման բարձրագույն մարմնի որոշումը տվյալ վիճակախաղի  ._.
 կազմակերպման և  անցկացման վերաբերյալ                             ._.
 
իրային շահումների դեպքում` պայմանագիր մատակարարի հետ կամ իրային շահումների առկայության վերաբերյալ տեղեկանք, ըստ քանակի,  ._.
 տեսակի և  արժեքի                                                 ._.
 
 վիճակախաղի կազմակերպման և  անցկացման կանոնակարգը  (երկու         ._.
 օրինակից)                                                        ._.
 
 վիճակախաղի տոմսերը պատրաստող կազմակերպության տեղեկանքը`          ._.
i
 պաշտպանվածության աստիճաններով տոմսերի պատրաստման վերաբերյալ      ._.
(տողը հանվել է 23.08.00 թիվ 207 հրաման)
 
 վիճակախաղի տոմսի նմուշի աշխատանքային օրինակը                     ._.
                                                                  ._.
 
 վիճակախաղի կազմակերպման համար դիմողի վերջին հաշվետու             ._.
 ժամանակաշրջանի օրենքով սահմանված հաշվապահական հաշվետվությունը    ._.
 
Սույնով հայտնում եմ նաև, որ «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 5-րդ կետի պահանջը խախտված չէ:
 
Ներկայացված փաստաթղթերը և տվյալները ճիշտ են,
    որի համար ստորագրում եմ`                            __________________
                                                         (ստորագրություն)
 
    «_____» _______________»  2000թ.                 __________________
                                                            (պաշտոնը)
 
              ՀԱՍՏԱՏՎԱԾ Է                             ՏՐՎԱԾ Է
 
    ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ             ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՆԱԽԱՐԱՐԻ  2000 ԹՎԱԿԱՆԻ                   ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
    ՀՈՒԼԻՍԻ  27-Ի                            ՆԱԽԱՐԱՐԻ 200 __ ԹՎԱԿԱՆԻ
    ԹԻՎ  172  ՀՐԱՄԱՆՈՎ                       __________ -Ի ___ -Ի
                                             ԹԻՎ ________ ՀՐԱՄԱՆՈՎ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
 
________________________
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
ԼԻՑԵՆԶԻԱ ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
 
    Գրանցման համարը                  ____________________   ՎԽ
    Կազմակերպության անվանումը        ____________________
    Կազմակերպության հասցեն           ____________________
    Տրված է                          ____________________ 200  թ.
    Գործողության ժամկետը             ____________________ անժամկետ
 
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
 
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի
ԹԻՎ 172 ՀՐԱՄԱՆՈՎ
 
ՁԵՎ
վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեության
լիցենզիաների գրանցամատյանի*
 
._________________________________________________________________________.
|Կազմա- | իրա-  |կազմա- | պետա- | վիճա- | լիցեն-| տրա- | լիցենզիայի       |
|կերպչի | վաբա- |կերպա- | կան   | կախա- | զիայի | մա-  | գործողության     |
|անվա-  | նական |կան-ի- | գը-   | ղի    | համար | դըր- | ընթացքում ար-    |
|նում   | հասցե |րավա-  | րանց- | անվա- |       | ման  | ձանագրված խախ-   |
|       |       |կան    | ման   | նում  |       | ամ-  | տումներ  (ամսա-  |
|       |       |ձև     | վկա-  |       |       | սա-  | թիվ, խախտում, կի-|
|       |       |       | յա-   |       |       | թիվ  | րառված պատասխա-  |
|       |       |       | կա-   |       |       |      | նատվության մի-   |
|       |       |       | նի    |       |       |      | ջոց)             |
|       |       |       | հա-   |       |       |      |                  |
|       |       |       | մար   |       |       |      |                  |
|_______|_______|_______|_______|_______|_______|______|__________________|
|_______|_______|_______|_______|_______|_______|______|__________________|
._________________________________________________________________________.
 
* գրանցամատյանի բոլոր էջերը համարակալվում և կնքվում են նախարարության
կողմից
 
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
 
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի
ԹԻՎ 172 ՀՐԱՄԱՆՈՎ
 
ԿԱՐԳ
վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեության վերաբերյալ
տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման
 
1. Սույն կարգը սահմանում է վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեություն իրականացնող անձանց կողմից «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 3-րդ կետին համապատասխան իրենց գործունեության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման կարգը:
2. Խաղարկությունով վիճակախաղի կազմակերպիչը`
ա) վիճակախաղերի տոմսերի թողարկումից հետո, նախքան այդ տոմսերի իրացումը, էլեկտրոնային տեսքով ներկայացնում է վիճակախաղերի տոմսերի վերաբերյալ տվյալները` ըստ համարների (սերիաների) և յուրաքանչյուր տոմսի` խաղարկության համար հիմք հանդիսացող տվյալների տեղաբաշխվածության.
բ) վիճակախաղերի տոմսերի իրացումից հետո, նախքան իրացված տոմսերի խաղարկության անցկացումը, էլեկտրոնային տեսքով ներկայացնում է իրացված տոմսերի վերաբերյալ տվյալները` ըստ համարների (սերիաների).
գ) նախքան վիճակախաղերի տոմսերի խաղարկության անցկացումը (ըստ կազմակերպչի հայեցողության` նախքան տոմսերի իրացումը կամ թողարկումը) էլեկտրոնային տեսքով ներկայացնում է վիճակախաղերի տոմսերի խաղարկության համակարգչային ծրագիրը.
դ) խաղարկության անցկացումից հետո 24 ժամվա ընթացքում` ներկայացնում է էլեկտրոնային տեսքով` խաղարկության ընթացքի նկարագրությունը (խաղարկված թվերի հերթականությունը) շահած տոմսերի համարները` ըստ շահումների չափերի և տեսակների:
3. Սույն կարգի 2-րդ կետի «ա» , «բ» և «դ» ենթակետերով նախատեսված տեղեկությունները ներկայացվում են յուրաքանչյուր խաղարկության համար:
4. Սույն կարգի 2-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան վիճակախաղերի տոմսերի խաղարկության համակարգչային ծրագրի ներկայացումից հետո այդ ծրագրի փոփոխման դեպքում փոփոխված ծրագիրը ներկայացվում է` նախքան այդ ծրագրով խաղարկության անցկացումը:
5. Ոչ խաղարկությունով վիճակախաղի կազմակերպիչը`
ա) վիճակախաղերի տոմսերի թողարկումից հետո, նախքան այդ տոմսերի իրացումը, էլեկտրոնային կամ տեղեկանքի տեսքով ներկայացնում է վիճակախաղերի շահող տոմսերի վերաբերյալ տվյալները` ըստ քանակի, համարների (սերիաների), շահման չափի ու տեսակի և յուրաքանչյուր տոմսի շահելու կամ վիճակահանության համար հիմք հանդիսացող տվյալների տեղաբաշխվածության.
բ) վիճակախաղերի տոմսերի իրացման գործընթացը սկսելուց հետո ամիսը մեկ անգամ մինչև հաջորդ ամսվա 5-ը էլեկտրոնային կամ տեղեկանքի տեսքով ներկայացնում է իրացված տոմսերի վերաբերյալ տվյալները` ըստ համարների (սերիաների):
6. Տոտալիզատորի կազմակերպիչը`
ա) վիճակախաղերի տոմսերի իրացումից հետո, նախքան կանխագուշակվող ելքերի արդյունքների պարզվելը, էլեկտրոնային տեքսով ներկայացնում է իրացված տոմսերի վերաբերյալ տվյալները` ըստ քանակի, համարների (սերիաների) և յուրաքանչյուր տոմսի շահելու կամ վիճակահանության համար հիմք հանդիսացող տվյալների տեղաբաշխվածության.
բ) կանխագուշակվող ելքերի արդյունքները պարզվելուց հետո 24 ժամվա ընթացքում էլեկտրոնային տեսքով ներկայացնում է շահած տոմսերի համարները (սերիաները)` ըստ շահումների չափերի և տեսակների:
7. Սույն կարգին համապատասխան էլեկտրոնային տեսքով տվյալները ներկայացվում են հետևյալ կերպ`
ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում տեղադրվում է ինտերնետին միացված Ftp սերվեր` համապատասխան ծրագրային ապահովումով, որտեղ օգտագործողի անվանում-ծածկագիր սկզբունքով համապատասխան ծավալներ են հատկացվում յուրաքանչյուր վիճակախաղի կազմակերպչի համար.
բ) կազմակերպիչը սահմանված ժամկետներում տվյալները փոխանցում է իրեն հատկացված տեղը, որից հետո անմիջապես ֆիքսվում են փոխանցման վերաբերյալ բոլոր տվյալները` կազմակերպչի անվանումը, փոխանցված տվյալների տիպը, ժամանակը և այլն: Փոխանցումները կարելի է անել on-line ինտերնետ/ինտերնետ կապի միջոցով, կամ անմիջապես Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տարածքից` լոկալ ցանցի միջոցով: Տվյալների փոխանցումից հետո տվյալների վերագրումը կամ փոփոխությունը արգելվում է ծրագրային համակարգի կողմից.
գ) համակարգի ծրագրային ապահովումը տվյալները ստանալուց անմիջապես հետո բոլոր վիճակախաղերի համար առանձին-առանձին կատարում է անհրաժեշտ գործողությունները` ստանալով համապատասխան հաշվետվություններ.
դ) վերոհիշյալ սերվերի վրա գտնվող ինֆորմացիան, միայն դիտելու թույլտվությամբ, մատչելի է դարձվում ինտերնետային ցանցին միացված բոլոր օգտագործողների համար.
ե) սերվերի ադմինիստրատորի ծածկագիրը, առանց որի ցանկացած տվյալ փոփոխելու հնարավորությունը բացառվում է, հայտնի է լինում միայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին.
զ) տվյալների ստացմանը զուգահեռ դրանք արտագրվում են համապատասխան այլ սերվերների վրա, որոնք կտրամադրվեն Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կամ այլ պատասխանատու գերատեսչությունների կողմից:
8. Վիճակախաղերի կազմակերպիչները ներկայացնում են նաև`
ա) հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան պետական մարմիններին ներկայացվող իրենց ֆինանսական հաշվետվությունների մեկ օրինակը` այդ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում.
բ) յուրաքանչյուր եռամսյակի համար, մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-րդ օրը, տարածքային հարկային մարմնի և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմնի տեղեկանքը` հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների գծով կազմակերպչի պարտավորությունների վերաբերյալ:
9. Կազմակերպիչը սույն կարգի 8-րդ կետի «ա» ենթակետում նշված ֆինանսական հաշվետվությունները, մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը, հրապարակում է առնվազն հազար տպաքանակ ունեցող թերթում և դրա մասին տասնօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է լիազոր մարմնին` կցելով թերթի մեկ օրինակը:
 
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
                         28.   07.       2000թ.
                    ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 118000069
 
վձ