(ուժը կորցրել է 29.10.12 թիվ 923-Ն հրաման)
i
118.0229.260900
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 
 ՀՐԱՄԱՆ
 
11 սեպտեմբերի 2000 թվականի թիվ 229
 
i
ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԳՈՎԱԶԴԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
 
«Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 1-ին կետի գ) ենթակետով սահմանված վիճակախաղի գովազդի հրապարակման և դրա բովանդակությունը լիազոր մարմնի հետ համաձայնեցնելը ապահովելու նպատակով`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Սահմանել, որ.
ա) վիճակախաղի կազմակերպիչը վիճակախաղի գովազդի բովանդակությունը ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում երկու օրինակից` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանած ձևով.
բ) վիճակախաղի կանոնակարգի` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված գովազդի բովանդակության վրա ազդող փոփոխությունների դեպքում կազմակերպիչը ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաստատման նշված փոփոխությունները ներկայացնելու հետ միաժամանակ ներկայացնում է գովազդի համապատասխանաբար փոփոխված տեքստը:
2. Հաստատել վիճակախաղի կազմակերպչի կողմից վիճակախաղի գովազդի բովանդակությունը համաձայնեցմանը ներկայացման ձևը (կցվում է):
 
             ՀԱՍՏԱՏՎԱԾ Է                        ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
   ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ         ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
   ՆԱԽԱՐԱՐԻ 2000Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի           ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
   ԹԻՎ  229  ՀՐԱՄԱՆՈՎ                   «11»  09  2000Թ.
 
Վիճակախաղի գովազդի բովանդակությունը ներկայացնողի`
 
    անվանումը                         _____________________________
    կազմակերպական-իրավական ձևը        _____________________________
    վիճակախաղի անվանումը              _____________________________
    վիճակախաղի տեսակը                 _____________________________
իրավաբանական անձի գտնվելու վայրը  _____________________________
հեռախոս __________________
 
Ստորև Ձեր համաձայնեցմանն ենք ներկայացնում վիճակախաղի գովազդի
բովանդակությունը`
 
_________________________________________________________________________

________________________
                                                    ստորագրությունը
 
        «_____» ______________ 2000թ.         ________________
                                                   (պաշտոնը)
 
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
                         26.   09.       2000թ.
                    ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11800087